Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 սեպտեմբեր 2023 թ.

N 40-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԷՊԻԼԵՊՍԻԱՅՈՎ, ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ, ՄԻԳՐԵՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել`

1) էպիլեպսիայով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելված 1-ի,

2) էպիլեպտիկ ստատուսով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելված 2-ի,

3) միգրենով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելված 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

«22» սեպտեմբերի 2023 թվականի  

N 40-Ն հրամանի

 

ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 ԷՊԻԼԵՊՍԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ

 

Նոզոլոգիաների խումբ ըստ ՀՄԴ - 10-ի

 

Կոդը

Անվանում

G40

Էպիլեպսիա

G40.0

Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) իդիոպաթիկ էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` տեղակայված ցնցումներով սկիզբ ունեցող նոպաներով

G40.1

Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) ախտանիշային (սիմպտոմատիկ) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` պարզ մասնակի նոպաներով

Նոպաներ`առանց գիտակցության խանգարման (փոփոխության)

G40.2

Տեղակայված (ֆոկալ, մասնակի, պարցիալ) ախտանիշային (սիմպտոմատիկ) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր` բարդ մասնակի (կոմպլեքսային պարցիալ) նոպաներով

Գիտակցության խանգարումով ուղեկցվող նոպաներ` հաճախ էպիլեպտիկ ավտոմատիզմներով

Երկրորդային տարածուն նոպաների վերածվող բարդ մասնակի նոպաներ

G40.3

Գեներալիզացված (համատարածուն) իդիոպաթիկ էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր

G40.4

Այլ գեներալիզացված (համատարածուն) էպիլեպսիա և էպիլեպտիկ համախտանիշեր

Էպիլեպսիա`

 միոկլոնիկ աբսանսներով

 միոկլոնիկ-աստատիկ նոպաներով

Լենոքս-Գաստոյի (Lennox-Gastaut) համախտանիշ

«Սալաամյան» գրոհներ (նոպաներ) (Salaam)

Ախտանիշային վաղ միոկլոնիկ էնցեֆալոպաթիա

Ուեստի (West) համախտանիշ

G40.5

Հատուկ էպիլեպտիկ համախտանիշներ

Էպիլեպսիա մասնակի անընդմեջ (Epilepsia partialis continua, Կոժևնիկովի)

Էպիլեպտիկ ցնցումներ հետևյալ պատճառներից`

● ալկոհոլ

● դեղեր

● հորմոնային փոփոխություններ

● քնի զրկում

● սթրեսային գործոնների ազդեցություն

G40.8

Էպիլեպսիայի այլ ձևեր

Էպիլեպսիաներ և էպիլեպտիկ համախտանիշեր` առանց նոպաների մասնակի (ֆոկալ) կամ գեներալիզացված (համատարածուն) բնույթը ճշտելու

G40.9

Էպիլեպսիա` չճշտված

Էպիլեպտիկ

● ջղաձգումներ` ԱՀՃ*

● նոպայաձև բռնկումներ, պարոքսիզմեր` ԱՀՃ

● ցնցումներ` ԱՀՃ

*ԱՀՃ- առանց հավելյալ ճշտման

*Կիրառելի է ըստ սույն հավելվածի ձևերի

 

Ձև 1

 

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակներ

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Արտահիվանդանոցային պայմաններում

Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեն միայն ցնցման ժամանակ վնասվածք ստանալու դեպքում

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/

Պլանային

Շտապ կամ անհետաձգելի օգնության կարիք ունեն ցնցման ժամանակ վնասվածք ստանալու դեպքում

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան

Գանգատներ

Դեմքի, ձեռքի, ոտքի ակամա շարժումներ, ցնցումներ գիտակցության կորստի դրվագներ, հոգեհուզական կարճատև փոփոխություններ, տեսողության խանգարումներ:

Անամնեզ

Պացիենտը նշում է դեմքի, ձեռքի, ոտքի ակամա շարժումներ, ցնցումներ, գիտակցության կորստի դրվագներ:

Զննման արդյունք/Ցուցում

Առանց առանձնահատկությունների

Հոսպիտալացման ցուցում

1. Առաջին անգամ ի հայտ եկած էպիլեպտիկ նոպա

2. Սերիական ցնցումներ

3. Պլանային բուժման անարդյունավետություն

4. Դեղորայքակայուն էպիլեպսիա

5. Գիտակցության մթագնում

6. Էպիլեպտիկ ցնցման ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն:

Ձև 2

 

Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն

 (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1.

Նյարդաբան

1

 1

2.

Հոգեբույժ (ուղեկցող հոգեկան խանգարումների դեպքում)

0.3

0.3

3.

Ակնաբույժ

0.02

0.02

4.

Նյարդավիրաբույժ

0.2

0.2

 

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 3

 

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1.

 

ԱԲ

Բ

 

Արյան ընդհանուր քննություն

1

1

Լեյոցիտների, մոնոցիտների քանակի բարձրացում ԿՆՀ-ի ինֆեկցիոն ախտահարման կասկածի դեպքում

2.

Արյան բիոքիմիական քննություն էլեկտրոլիտների որոշումով

1

1

Նատրիումի, կալիումի և կալցիումի ցուցանիշների քանակական շեղումներ (հիպո, հիպեր):

Գործիքային հետազոտություններ

3.

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

1

1

էպիլեպտիֆորմ փոփոխություններ առկայություն

4.

Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության

1

1

Գլխուղեղի կառուցվածքային փոփոխությունների բացակայություն

5.

Գլխուղեղի համակարգչային շերտագրություն (մագնիսառեզոնանսային շերտագրության անցկացման անհնարինության կամ հակացուցումների դեպքում, ցնցման հետևանքով վնասվածք ստանալու պարագայում)

0.2

0.2

Գլխուղեղի կառուցվածքային փոփոխությունների բացակայություն

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 4

 

Օգտագործվող դեղերի ցանկը

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1.

Կարբամազեպին 200մգ (դեղահատեր)

Կարբամազեպին

200մգ

օրը 3 անգամ

600

600

մշտական

2.

Վալպրոաթթվի 300 մգ աղելույծ դեղահատեր կամ երկարատև ձերբազատմամբ դեղահատեր

Վալպրոաթթու

300մգ

օրը 2 անգամ

1200

1200

մշտական

3.

Լևետիրացետամ 500մգ (դեղահատեր թաղանթապատ)

Լևետիրացետամ

500մգ

օրը 2 անգամ

1500

1500

մշտական

*Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

**Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

Ձև 5

 

Բուժական այլ միջոցառումներ

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1.

Վիրահատական միջամտություն` ցնցման հետևանքով ստացած վնասվածքների դեպքում

0

0,1

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

Գործելակարգի մշակման աղբյուրը`

 

1. https://www.ilae.org/files/ilaeGuideline/Addressing-neuropsychological-diagnostics-in-adults-with-epilepsy.-Epi4.12478-2021.pdf

2. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK553536/

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

«22» սեպտեմբերի 2023 թվականի  

N 40-Ն հրամանի

 

ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 ԷՊԻԼԵՊՏԻԿ ՍՏԱՏՈՒՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ

 

Նոզոլոգիաների խումբ ըստ ՀՄԴ - 10-ի

 

Կոդը

Անվանում

G41

Էպիլեպտիկ ստատուս (վիճակ) (Status epilepticus)

G41.0

Մեծ նոպաների (Grand mal) էպիլեպտիկ ստատուս

Տոնիկ-կլոնիկ էպիլեպտիկ վիճակ

G41.2

Բարդ մասնակի էպիլեպտիկ ստատուս

G41.8

Այլ էպիլեպտիկ ստատուս՝ ճշտված

G41.9

Էպիլեպսային ստատուս՝ չճշտված

*Կիրառելի է ըստ սույն հավելվածի ձևերի

 

Ձև 1

 

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Հիվանդանոցային պայմաններում

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/

Անհետաձգելի

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբաններ, անեսթեզիոլոգայի և ինտենսիվ թերապիայի մասնագետներ

Գանգատներ

Գանգատները հավաքվում են պացիենտից, եթե զննման պահին գիտակից է կամ էպիլեպտիկ նոպայի ականատեսից, կամ պացիենտի հարազատներից։

Պարոքսիզմալ վիճակների (նոպաների) վերաբերյալ.

Նոպաների բնույթը՝ գիտակցության կորստով, առանց գիտակցության կորստի, ջղաձգական, ոչ ջղաձգական, տևողությունը՝ 5 րոպե և ավել անդադար ցնցումներ կամ 30 րոպեի ընթացքում առանց գիտակցության վերականգնման կրկնվաող ցնցումներ, ցնցմանը նախորդող աուրայի առկայությամբ:

Անամնեզ

Անամնեզում.

1. Նորածնային և տենդային ցնցման նոպաներ

2. Ժառանգական ծանրաբեռնվածություն էպիլեպսիայով

3. Հակացնցումային դեղերի ընդունման ռեժիմի խախտում

Զննման արդյունք/Ցուցում

Զննման պահին անգիտակից է, հարցերին չի պատասխանում, հրահանգներ չի կատարում, դիտվում են մարմնի և գլխի ակամա ռիթմիկ շարժումներ և տվյալ վիճակը շարունակվում է >20 րոպե:

Հոսպիտալացման ցուցում

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք հոսպիտալացման ցուցում է մեծահասակների մոտ էպիլեպտիկ նոպաների կրկնվող դրվագների առկայությունը՝ առանց գիտակցության վերականգնման ժամանակահատվածի, որը մեծահասակների մոտ տևում է ավելի քան 30 րոպե:

Ձև 2

 

Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1.

Նյարդաբան

1

1

2.

Անեսթեզիոլոգայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

1

1

3.

Հոգեբույժ

0.05

-

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 3

 

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

 

 

ԱԲ

Բ

 

1.

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Թրոմբոցիտների քանակի փոփոխություն (հակաէպիլեպտիկ դեղերի երկարատև օգտագործման դեպքերում կարող է առաջանալ թրոմբոցիտների քանակի նվազում):

2.

Կոագուլոգրամա

1

1

Արյան մակարդելիության փոփոխություն (հակաէպիլեպտիկ դեղերի երկարատև օգտագործման դեպքերում կարող է առաջանալ արյան մակարդելիության ցուցանիշների նվազում):

3.

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Էլեկտրոլիտային քանակական փոփոխություններ (հակաէպիլեպտիկ դեղերի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել էլեկտրոլիտային դիսբալանս):

Գործիքային հետազոտություններ

4.

Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

1

1

Գլխուղեղի օրգանական ախտահարումների հայտնաբերում կամ ժխտում

5.

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

2

2

Գլխուղեղում էպիլեպտիֆորմ փոփոխությունների հայտնաբերում կամ ժխտում

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 4

 

Օգտագործվող դեղերի ցանկը

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1.

Վալպրոաթթու 500մգ, 5մլ (լուծույթ ներարկման)

Վալպրոաթթու

մգ/կգ

օրը 2 անգամ

3000

-

մշտական

2.

Լևետիրացետամ 100մգ/մլ, 100մլ

Լևետիրացետամ

մգ/կգ

օրը 2 անգամ

3000

-

մշտական

3.

Միդազոլամ 5մգ/մլ (լուծույթ ներարկման)

Միդազոլամ

մգ/կգ

միանվագ

15մգ

-

մշտական

*Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

**Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

Ձև 5

 

Բուժական այլ միջոցառումներ

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1.

Վիրաբուժական բուժում ցնցման ժամանակ ստացած վնասվածքների դեպքում

0

0,5

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

Գործելակարգի մշակման աղբյուրը`

 

1. https://www.ilae.org/files/ilaeGuideline/Addressing-neuropsychological-diagnostics-in-adults-with-epilepsy.-Epi4.12478-2021.pdf

2. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK553536/

3. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK430686/

 

 

Հավելված 3

ՀՀ առողջապահության նախարարի

«22» սեպտեմբերի 2023 թվականի  

N 40-Ն հրամանի

 

ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՄԻԳՐԵՆՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ

 

Նոզոլոգիաների խումբ ըստ ՀՄԴ - 10-ի

 

Կոդը

Անվանում

G43

Միգրեն

G43.0

Միգրենը առանց աուրայի (հասարակ միգրեն)

G43.1

Միգրեն` աուրայով (դասական միգրեն)

Միգրեն`

● աուրա` առանց գլխացավի

● հիմային (բազիլյար)

● համարժեքներ (էկվիվալենտներ)

● ընտանեկան հեմիպլեգիկ

● զուգակցված`

o սուր սկիզբ ունեցող աուրայով

o երկարաձգված աուրայով

o բնորոշ (տիպիկ) աուրայով

G43.2

Միգրենոզ ստատուս

G43.3

Բարդացված միգրեն

G43.8

Այլ միգրեն

Օֆթալմոպլեգիկ միգրեն

Ռետինալ (ցանցաթաղանթային) միգրեն

G43.9

Միգրեն, չճշտված

*Կիրառելի է ըստ սույն հավելվածի ձևերի

 

Ձև 1

 

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Արտահիվանդանոցային պայմաններում

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/

Պլանային

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան

Գանգատներ

Գլխի մի կեսի տրոփացող ցավ, սրտխառնոց, լույսի և/կամ բարձր ձայնի նկատմամբ տհաճություն։

Անամնեզ

Պացիենտը նշում է հիմնականում միակողմանի տրոփացող գլխացավեր, որոնք տևում են 3-ից մինչև 72 ժամ, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, լուսա- և/կամ ձայնավախությամբ։

Զննման արդյունք/Ցուցում

1. Նվազագույնը հինգ դրվագ, որոնք բավարարում են 3-րդ կետին։

2. Գլխացավը տևում է 4-ից 72 ժամ, երբ պացիենտը բուժում չի ստացել կամ բուժումը անբավարար է եղել։

3. Ստորև նշվածներից առնվազն 2 կետերի առկայություն․

1) գլխացավի միակողմանի տեղակայում,

2) պուլսացող բնույթի գլխացավ,

3) չափավոր կամ ուժեղ գլխացավ,

4) առօրյա գործունեությունից և/կամ ֆիզիկական ակտիվությունից խուսափում:

4. Գլխացավի ժամանակ ստորև նշված կետերից առնվազն մեկի առկայություն․

1) սրտխառնոց և/կամ փսխում,

2) ֆոտոֆոբիա,

3) ֆոնոֆոբիա:

Հոսպիտալացման ցուցում

1. Միգրենոզ ստատուս G43.2 ` զարկերակային ճնշման (ԶՃ ) անկում բազմաթիվ փսխումների հետևանքով (առաջին օգնությունն իրականացվում է ընդունարանում):

2. Սաստիկ դեզաբիլիտացնող դեղորայքակայուն գլխացավ։ G43.8 (առաջին օգնությունն իրականացվում է ընդունարանում):

Ձև 2

 

Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1.

Նյարդաբան

1

 0

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 3

 

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

 

 

ԱԲ

Բ

 

1.

Արյան բիոքիմիական քննություն՝ միգրենոզ ստատուսի դեպքում

-

1

Էլեկտրոլիտների քանակական փոփոխություններ

Գործիքային հետազոտություններ

2.

Գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) միգրենին ոչ բնորոշ գանգատների առկայության դեպքում

-

-

Ախտաբանական փոփոխությունների հայտանբերում

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

 

Ձև 4

 

Օգտագործվող դեղերի ցանկը

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1.

Սիմպտոմատիկ բուժում՝ Պարացետամոլ 500-1000մգ (դեղահատեր)

Իբուպրոֆեն 200-400մգ

Ացետիլսալիցիլաթթու 500մգ

Ացետիլսալիցիլաթթու 1000մգ

Նապրօքսեն (նապրօքսեն նատրիում) 275մգ-550մգ

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) 5մգ/մլ

(լուծույթ ներարկման ն/ե և մ/մ)

Պարացետամոլ

Իբուպրոֆեն

Ացետիլսալից իլաթթու

Նապրօքսեն

Մետոկլոպրամիդ

մգ

1

1500,

800,

1500,

1000,

10

1500,

800,

1500,

1000,

 10

1-3

2.

Տրիպտանների շարքից մեկը՝ Սումատրիպտան (սումատրիպտանի սուկցինատ) 100մգ (դեղահատեր թաղանթապատ)

Նարատրիպտան 2,5մգ և այլն

Սումատրիպտան

Նարատրիպտան

մգ

0․1

100, 2․5

100, 2․5

1

*Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

**Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 

Ձև 5

 

Բուժական այլ միջոցառումներ

(անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1.

Կիրառելի չէ

-

 -

*Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

Գործելակարգի մշակման աղբյուրը`

 

1. https://acsearch.acr.org/docs/69482/Narrative/

2. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8321897/

3. https://headachejournal.onlinelibrary.wiley.com/doi/full/10.1111/head.12233

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական: