Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2023-14.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.10.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 հոկտեմբեր 2023 թ.

N 48-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ (ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ, ԹԵՐԱՊԵՎՏԻ, ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՆԵՂ ՈՒ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝

1) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի:

2) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) մոտ գրանցվող բնակչության և նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

3. Հրամանով հաստատված N1 հավելվածի 20-րդ կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

 

Ա. Ավանեսյան

 

 

Հավելված N 1

առողջապահության նախարարի

2023 թվականի հոկտեմբեր «17»-ի

N 48-Ն հրամանի

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ (ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ, ԹԵՐԱՊԵՎՏԻ, ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են առողջության առաջնային պահպանման (այսուհետ ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ԱԱՊ բժիշկ` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ մանկաբույժ:

2) բնակչի կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրություն` ընտրություն, որը կատարում է բնակիչն իր կամքով` համաձայն սույն հավելվածով սահմանված ընթացակարգի,

3) ԱԱՊ բժշկի մոտ բնակչի գրանցում (այսուհետ՝ գրանցում)՝ սույն հավելվածով սահմանված ընթացակարգով բնակչի կողմից ԱԱՊ բժշկի կամավոր ընտրության հիման վրա կատարվող փաստաթղթային կամ էլեկտրոնային ձևակերպումները, և որի հիման վրա ԱԱՊ բժիշկը սահմանված կարգով կարող է բնակչին մատուցել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ ծառայություններ,

4) ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման տվյալների ավտոմատացված բազա` ԱԱՊ բժշկի մոտ գրանցված բնակչության վերաբերյալ հավաքված և էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված տվյալների ամբողջություն,

5) ԱԱՊ ծառայություններ մատուցող կազմակերպություն (այսուհետ` ԱԱՊ հաստատություն)` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող առողջապահական կազմակերպություն (ներառյալ՝ այդ առողջապահական կազմակերպության կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը), որոնք ունեն ԱԱՊ ծառայություններ իրականացնելու բժշկական օգնության ու սպասարկման համապատասխան լիցենզիա,

6) բնակիչ՝ սույն կարգի իմաստով «բնակիչ» են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա քաղաքացիները, փախստականի, ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում,

7) գրանցված բնակչության բազա (ԳԲԲ)՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով նախատեսված բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ԲՊՌ) առկա տվյալների հետ նույնականացված ԱԱՊ օղակում հավաքագրված քաղաքացիների վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևավորված տվյալների բազա,

8) գրանցված բնակչության լրացուցիչ բազա (ԳԲԼԲ)՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող և ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին համապատասխան պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակիչների վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևավորված տվյալների բազա,

9) վիճելի դեպքերի կարգավորման պատուհան (ՎԴԿՊ)՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ենթաբաժին, որի միջոցով առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրվում և կարգավորվում են բնակչի կողմից այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի ընտրության փոփոխության ընթացքում առաջացած վեճերը,

10) ժամանակավոր կցագրում՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց կցագրում ԱԱՊ հաստատությանը:

3. Ընտանեկան բժշկի մոտ գրանցվում են բոլոր տարիքի անձինք, թերապևտի մոտ` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչները, իսկ մանկաբույժի մոտ` մինչև 18 տարեկան երեխաները:

4. Երեխաների համար ԱԱՊ բժշկի ընտրությունը և նրա մոտ գրանցումն իրականացնում է երեխայի օրինական ներկայացուցիչը:

 

2. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԱՊ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Յուրաքանչյուր անձ կարող է ԱԱՊ ծառայություններ ստանալ միայն այն ԱԱՊ բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր և որի մոտ կգրանցվի ըստ սույն հավելվածով սահմանված ընթացակարգի:

6. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները ԱԱՊ բժշկական օգնությունը և սպասարկումը ստանում են օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

7. Յուրաքանչյուր բնակիչ, անկախ Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ։ ԱԱՊ բժիշկը չի կարող ընտրել ինքն իրեն և գրանցվել ինքն իր մոտ որպես բնակիչ։

8. Բնակիչը չի կարող ընտրել ԱԱՊ բժիշկ, եթե.

1) լրացել են ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող և սույն հրամանի N2 հավելվածով հաստատված բնակիչների կողմնորոշիչ թվերի առավելագույն չափաքանակները:

2) բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.

3) ԱԱՊ հաստատության և բնակչի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորության պատճառով (բացառությամբ կցագրված բուժակ-մանկաբարձական կետերի) ԱԱՊ բժիշկը չի կարող մատուցել բժշկական օգնության հետևյալ ծառայությունները՝ տնային այցելություններ և հակահամաճարակային հսկողություն:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում է իր անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար` անձը հաստատող փաստաթուղթը կամ ծննդյան վկայականը և սոցիալական քարտը: Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբին պատկանելու դեպքում ներկայացվում է նաև կարգավիճակը հավաստող փաստաթուղթը: Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթը:

10. ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու նպատակով ԱԱՊ բժշկի ընտրության կամ դրա փոփոխության համար բնակչի համար լրացվում է սույն հրամանի N1 հավելվածի աղյուսակ 2-ով հաստատված գրանցման ձևը (այսուհետ` Գրանցման ձև): Գրանցումն իրականացնող ԱԱՊ բժիշկը էլեկտրոնային առողջապահության համակարգում 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա Գրանցման ձևում լրացնում է դիմող բնակչի անձնական տվյալները, ներբեռնում ծրագրից և ներկայացնում բնակչին ստորագրման:

 

3. ԱԱՊ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. ԳԲԲ-ում գրանցվում են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ԲՊՌ-ում առկա տվյալների հետ նույնականացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

12. Բնակչին ԳԲԲ-ում ներանցելու համար ԱԱՊ բժշկի կողմից.

1) Գրանցման ձևը և բնակչի տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ,

2) էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրվելուց հետո կատարվում է բնակչի գրանցում բնակչի կողմից ընտրված ԱԱՊ հաստատության ԱԱՊ բժշկի մոտ,

3) եթե բնակիչը գրանցված է այլ ԱԱՊ հաստատության ԱԱՊ բժշկի մոտ, ապա էլեկտրոնային առողջապահության համակարգով տվյալ հաստատությանն է ուղարկվում ապակցման հայց: Ապակցման հայցին զուգահեռ հաստատությանն է ուղարկվում բնակչի կողմից ստորագրված Գրանցման ձևը:

13. Բնակչի նախկին ԱԱՊ հաստատության ԱԱՊ բժիշկը ապակցման հայցում առկա տվյալները համեմատում է հաստատությունում առկա տվյալների հետ, և ապակցման հայցը ներկայացնում է հաստատության ղեկավարին կամ պատասխանատուին: ԱԱՊ հաստատության ղեկավարը կամ պատասխանատուն կայացնում է որոշում հայցի հաստատման կամ մերժման մասին:

14. Ապակցման հայցը հաստատվելուց հետո բնակիչը գրանցվում է ապակցման հայցն ուղարկող ԱԱՊ հաստատության ԱԱՊ բժշկի մոտ:

15. ԳԲԼԲ-ում գրանցվում են հետևյալ անձինք.

1) այն երեխաները, որոնց ծնողներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ երեխան ունի այլ երկրի կողմից տրամադրված անձնագիր կամ ծննդյան վկայական,

2) ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ,

3) ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին համապատասխան պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող այլ բնակիչները:

16. ԳԲԼԲ-ում բնակչին գրանցելու համար ԱԱՊ հաստատությունն էլեկտրոնային եղանակով առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում առողջապահության նախարարություն է ներկայացնում սույն հավելվածի 15-րդ կետում նշված բնակիչների տվյալները` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի ձևաչափի՝ կցելով անձը հաստատող և անձի համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթղթերի պատճենները:

17. Առողջապահության նախարարության կողմից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված տվյալների համապատասխանությունը ստուգելուց հետո դրանք ներմուծվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի ԳԲԼԲ, որից հետո ԱԱՊ հաստատությունը բնակչին գրանցում է տվյալ ԱԱՊ բժշկի մոտ:

18. Առողջապահության բնագավառի լիազոր մարմնի որոշումով կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց ժամանակավոր կցագրում՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից ընտրված ԱԱՊ հաստատության միջոցով:

19. Բնակիչն իրավունք ունի փոխելու իր ԱԱՊ բժշկին և ընտրելու նոր ԱԱՊ բժիշկ` նույն կամ այլ ԱԱՊ հաստատությունում:

20. ԱԱՊ բժշկի մոտից բնակչի ապակցման հիմքերն են.

1) բնակչի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված գրավոր դիմումը կամ այլ ԱԱՊ հաստատության ԱԱՊ բժշկի կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով սույն հավելվածով սահմանված ընթացակարգով ապակցման հայց ներկայացնելը,

2) ԳԲԲ-ում գրանցված, սակայն նախորդող 2 տարիների ընթացքում ԱԱՊ բժշկի մոտ այց չիրականացնելը,

3) ԳԲԼԲ-ում գրանցված, սակայն նախորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՊ բժշկի մոտ այց չիրականացնելը,

4) բնակչի մահվան դեպքում՝ հիմք ընդունելով էլեկտրոնային եղանակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տվյալները,

5) մանկաբույժների մոտ գրանցված երեխաների 18 տարին լրանալուց հետո:

21. Առողջապահության նախարարության կողմից սույն ընթացակարգի 20-րդ կետի 2-5-րդ ենթակետերի հիմքով ապակցումները կարող են իրականացվել նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով:

22. Ապակցված բնակիչների գրանցումը կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն հավելվածով սահմանված ընթացակարգով:

23. ԱԱՊ հաստատությունը փոխելու և նոր ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու դեպքում բնակչի բժշկական քարտը պահվում է նախկին ԱԱՊ հաստատությունում, իսկ նոր ԱԱՊ հաստատությունում գործող ԱԱՊ բժշկին ներկայացվում է բժշկական քարտի տվյալների քաղվածք նախկին ԱԱՊ հաստատությունից:

24. Բժշկի ընտրության փոփոխության հետ կապված ԱԱՊ հաստատությունների միջև ծագած վիճելի դեպքերի կարգավորումն իրականացվում է առողջապահության նախարարության կողմից ՎԴԿՊ-ի միջոցով: ՎԴԿՊ-ի միջոցով հաստատությունը առողջապահության նախարարությանն է դիմում, եթե.

1) ապակցման հայցը մերժվել է բնակչի նախկին ԱԱՊ հաստատության կողմից, և ապակցման հայցն ուղարկող ԱԱՊ հաստատությունը դիմել է այդ խնդրով,

2) ապակցման հայցն ուղարկելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատասխան չի ստացվել:

25. Ապակցման հայցը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրվում է ապակցման հայցը և անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի միջոցով ճշտվում բնակչի վերաբերյալ ներկայացրած տեղեկատվությունը:

26.Հայցը մերժվում է եթե.

1) ապակցման հայցին կցված չէ Գրանցման ձևը,

2) Գրանցման ձևում լրացված չեն բոլոր դաշտերը,

3) բնակիչը չի հաստատում իր ԱԱՊ բժշկին փոխելու վերաբերյալ տեղեկատվությունը:

27. Սույն ընթացակարգի 26-րդ կետով չնախատեսված դեպքերում ապակցման հայցը հաստատվում է:

28. Ապակցման հայցը բավարարելու կամ մերժելու դեպքում առողջապահության նախարարության կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, որպես իրազեկում, կցվում է մեկնաբանություն-բացատրություն:

29. ԱԱՊ բժիշկն իրեն ընտրած բնակչին գրանցելիս ստանում է բնակչի համաձայնությունը անձնական տվյալները մշակելու համար:

30. Գրանցման գործընթացին մասնակցող բուժաշխատողներն ապահովում և պահպանում են գրանցվող բնակչի վերաբերյալ անձնական տվյալների և տեղեկատվության (այդ թվում բժշկական) գաղտնիությունը:

 

Աղյուսակ 1

 

ԲՆԱԿՉԻ ԳՐԱՆՑՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԶԱ (ԳԲԼԲ) ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

 

NN

Անուն

Ազգանուն

Հայրանուն

Սեռ

Ծննդյան ամսաթիվ

ՀԾՀ

Անձնագիր

Էլ. փոստ

Բջջային

Կարգավիճակ
(ԱԱՊ և/կամ հղիի հսկողություն)

1.

                   

 

Աղյուսակ 2

 

ԱԱՊ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԴ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

ՁԵՎ

 

Հ/Հ __________

_ _ _ _ _ _/_ _ _ _  _ _ _ _ _ _/_ _ _ _ _ 

օր                         ամիս                 տարի

 

Գրանցող բժշկական կազմակերպություն

______________________________________________________________________

ընդունող

     (անվանումը)

Նախկին բժշկական

կազմակերպություն________________________________________________________________

(անվանումը)

Բնակիչ __________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Ծննդյան ամսաթիվ _ _ _ _/_ _ _ _ _/_ _ _ _ _ _

օր           ամիս             տարի

 

Սեռ □ իգական □ արական

Հեռախոսահամար _________________________

 

Անձը հաստատող փաստաթուղթ ______________________________________

(սերիա, համար)

Հանրային ծառայության համարանիշ _______________________________________

 

Քաղաքացիություն     □ Հայաստանի Հանրապետություն □ Օտարերկրյա քաղաքացի □ Քաղաքացիություն չունեցող անձ

Բնակչի հաշվառման վայր

_____________________________

(մարզ քաղաք/գյուղ)

 

_____________________________

(փողոց, շենք/տուն, բնկ.)

 

Բնակչի բնակության վայր

_____________________________

(մարզ քաղաք/գյուղ)

_____________________________

(փողոց, շենք/տուն, բնկ.)

 

Բնակչի կողմից ընտրված առողջության

առաջնային պահպանման բժիշկ

 

_____________________________

(ազգանուն, անուն)

 

__________________

ստրորագրություն 

 

Ստորագրելով ստորև՝

□ ՏԱԼԻՍ ԵՄ ԻՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ մշակելու համար իմ ներկայացրած անձնական տվյալները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։

 

Բնակչի ստորագրությունը _____________________________ 

 

 

 

Հավելված N 2

առողջապահության նախարարի

2023 թվականի հոկտեմբեր «17»-ի

N 48-Ն հրամանի

 

1. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԳՐԱՆՑՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹՎԵՐԸ *

 

NN

Քաղաքային պոլիկլինիկաներում բուժմիավորման պոլիկլինիկական ստորաբա-ժանումներում սպասարկվող` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչների թիվը

Քաղաքային մանկական պոլիկլինիկաներում և պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներում սպասարկվող` մինչև 18 տարեկան բնակիչների թիվը

Առողջության կենտրոնների և գյուղական բժշկական ամբուլատորիաների կողմից սպասարկվող` 18 տարեկան և ավելի տարիք ունեցող բնակիչների թիվը

Առողջության կենտրոնների և գյուղական բժշկական ամբուլատորիաների կողմից սպասարկվող` մինչև 18 տարեկան բնակիչների թիվը

Ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող բնակիչների թիվը

1.

նվազագույն թիվը` 1000

նվազագույն թիվը` 500

նվազագույն թիվը` 1000

նվազագույն թիվը` 500

նվազագույն թիվը`1000, որից` երեխաներ` 300, մեծահասակներ` 700

2.

օպտիմալ թիվը` 2000

օպտիմալ թիվը` 1000

օպտիմալ թիվը` 2000

օպտիմալ թիվը` 1000

օպտիմալ թիվը` 1700, որից` երեխաներ` 500, մեծահասակներ` 1200

3.

առավելագույն թիվը` 2500

առավելագույն թիվը` 1200

առավելագույն թիվը` 2700

առավելագույն թիվը` 1400

առավելագույն թիվը` 2300, որից` երեխաներ` 800, մեծահասակներ` 1500

2. ՆԵՂ ԵՎ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹՎԵՐԸ*

 

NN

Մասնագետը

Սպասարկվող բնակչության թվի սահմանները

նվազա-գույն

օպտիմալ

առավելագույն

1.

Ֆթիզիատոր/տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետ (մեծահասակ և երեխա)

20.000

38.000

50.000

2.

Ուռուցքաբան (մեծահասակ և երեխա)

40.000

55.000

70.000

3.

Հոգեբույժ (մեծահասակ)

40.000

55.000

70.000

4.

Հոգեբույժ (երեխա)

80.000

110.000

140.000

5.

Ներզատաբան (մեծահասակ և երեխա)

20.000

30.000

40.000

6.

Մաշկավեներաբան (մեծահասակ և երեխա)

40.000

55.000

70.000

7.

Թմրաբան(նարկոլոգ) (մեծահասակ և երեխա)

40.000

55.000

70.000

8.

Վարակաբան (մեծահասակ և երեխա)

40.000

55.000

70.000

9.

Վիրաբույժ (մեծահասակներ)

20.000

30.000

40.000

10.

Նյարդաբան (մեծահասակներ)

20.000

30.000

40.000

11.

Ակնաբույժ (մեծահասակներ)

20.000

30.000

40.000

12.

Սրտաբան (մեծահասակներ)

20.000

30.000

40.000

13.

Քիթ-կոկորդ-ականջաբան (մեծահասակներ)

20.000

30.000

40.000

14.

Վիրաբույժ (երեխաներ)

10.000

18.000

25.000

15.

Նյարդաբան (երեխաներ)

10.000

18.000

25.000

16.

Ակնաբույժ (երեխաներ)

10.000

18.000

25.000

17.

Սրտաբան (երեխաներ)

10.000

18.000

25.000

18.

Քիթ-կոկորդ-ականջաբան (երեխաներ)

10.000

18.000

25.000

19.

Իմունականխարգելման կաբինետի բժիշկ մասնագետ (մեծահասակ և երեխա)

40.000

55.000

70.000

20.

Մանկաբարձ-գինեկոլոգ՝ գինեկոլոգիական բուժօգնության մասով, որից՝

 

Կանանց թվաքանակ

Կանանց թվաքանակ

20.1

Մանկաբարձ-գինեկոլոգ՝ ք․Երևան, ք․Գյումրի և ք․Վանաձոր

 

3300

4000

20.2

Մանկաբարձ-գինեկոլոգ՝ ՝ այլ տարածքներ

 

3700

4600

20.3

Բուժքույր (մանկաբարձուհի)՝ ՝ ք․Երևան, ք․Գյումրի և
ք․Վանաձոր

 

3300

4000

20.4

Բուժքույր (մանկաբարձուհի)՝ այլ տարածքներ

 

2100

2800

21

Մանկաբարձ-գինեկոլոգ՝ հղիների

հսկողության մասով, որից՝

 

Հղիների

ամսական միջին թիվ

Հղիների

ամսական

միջին թիվ

21.1

Մանկաբարձ-գինեկոլոգ

 

60

80

21.2

Բուժքույր (մանկաբարձուհի)

 

60

80

 

*Տվյալ բնակավայրում այլընտրանք չունեցող բժշկական կազմակերպություններում առողջության առաջնային պահպանման ու նեղ և դիսպանսերային ծառայություններ մատուցող բժիշկների բնակչության սպասարկման առավելագույն սահմանի գերազանցման դեպքում, երբ կազմակերպության հիմնադիրը չի կարողանում ապահովել համապատասխան բժշկական անձնակազմի (բժիշկների և բուժքույրերի) անհրաժեշտ թիվը, բժշկական անձնակազմը (բժիշկներ և բուժքույրեր) կարող է գրանցել սահմանված առավելագույն թիվը գերազանցող բնակչություն:

*Տվյալ բնակավայրում այլընտրանք չունեցող բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժշկի/բժիշկների կողմից սպասարկվող ազգաբնակչության մեծահասակների և երեխաների թվաքանակների հարաբերակցությունները կարող են չպահպանվել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.02.2024, N 75-Ն 14.03.2024, N 48-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան