Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.12.2023
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
07.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«07» դեկտեմբեր 2023 թ.

N 67-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ՝

 

1. Առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 26-ի ««Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 37-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 1-ին կետը «նախատեսված են» բառերից հետո լրացնել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, այլ մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների, ընկերությունների և ակումբների, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի, պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունների (լիգաներ, ակումբներ, թիմեր), Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայկական ազգային սուրդլիմպիկ կոմիտեի,» բառերով, իսկ «ուսումնարանների» բառը փոխարինել «քոլեջների» բառով,

2) հավելվածը լրացնել նոր 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Սպորտային վնասվածքների համաճարակաբանական դիտարկման մեթոդական ուղեցույցը սահմանվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. ՆանուշՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2023 թվական: