Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.05.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մայիս 2022 թ.

N 28-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

(հրամանը խմբ. 08.11.23 N 52-Ն)

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 14-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը և տրամադրման կարգը` համաձայն Հավելվածի:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի 2022 թվականի

մայիսի 13-ի N 28-Ն հրամանի

 

ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բուժաշխատողների (ներառյալ առաջին անգամ մասնագիտական գործունեություն սկսող բուժաշխատողների) հավաստագրման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագրման գործընթացը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» Փակ բաժնետիրական ընկերության Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (այսուհետ` Կենտրոն):

3. Հավաստագրերը տրամադրվում են`

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած և մասնագիտական գործունեություն չծավալած անձանց` առողջապահության բնագավառում առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման համար.

2) ավագ և միջին բուժաշխատողներին` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունը շարունակելու համար:

4․ Հավաստագրման նպատակով բուժաշխատողների ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) բուժաշխատողն իր անձնական հաշվից ներկայացնում է հայտ, որը ձևավորվում է, եթե բազայում առկա են սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը։

5․ Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր (Ձև N 1) ստանալու համար հայտը ձևավորվում է հայտատուի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող ավարտական փաստաթղթերի, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` բարձրագույն և հետբուհական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ, կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ։

6․ Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ՝ ՇՄԶ հավաստագիր) (Ձև N 2) ստանալու նպատակով հայտը ձևավորվում է, եթե բազայում առկա են հետևյալ փաստաթղթերը․

1) ավագ բուժաշխատողների դեպքում՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերը, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերը և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ.

2) միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող ավարտական փաստաթղթերը, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերը և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունը, եթե կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր առկա չէ.

3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1369-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 20-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտներ) ստացման փաստը հաստատող փաստաթղթերը.

4) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ քաղվածք աշխատանքային գրքույկից` տրված գործատուի կողմից (առկայության դեպքում) կամ համապատասխան մասնագիտական գործունեության իրականացումը հավաստող իրավասու անձի կողմից տրված տեղեկանք.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր (առկայության դեպքում):

7․ Ռեգիստրում հայտը ձևավորվելուց հետո հայտատուն հաստատում է այն, որից հետո հայտը հասանելի է դառնում Կենտրոնի աշխատակցին։

8․ Հայտի և ռեգիստրում առկա տվյալների անհամապատասխանության դեպքում Կենտրոնի աշխատակիցը հայտը ուղղումների նպատակով վերադարձնում է հայտատուին ՝ հայտը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

9․ Սույն կարգի 8-րդ կետում նախատեսված դեպքում հայտատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է առկա թերությունները և հայտը կրկին ուղարկում է, իսկ չուղարկելու դեպքում հայտը պահպանվում է բուժաշխատողի անձնական հաշվում։

10․ Հայտի հաստատման դեպքում Կենտրոնի աշխատակիցը հայտ հաստատելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը։

11․ Հայտը ուսումնասիրվում և բավարարվում կամ մերժվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում: Ընդ որում, սույն ժամկետի հաշվարկն սկսվում է Կենտրոնի աշխատակցի կողմից հայտը հաստատելու օրվանից։

12․ Հայտի մերժման և հաստատման մասին տեղեկատվությունը ռեգիստրում հասանելի է դառնում հայտատուին։

13. Կենտրոնում, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից ստեղծվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնք հայտը ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում իրականացնում են համապատասխանության գնահատում և տալիս են տվյալ մասնագիտության գծով հայտատուի հավաքած ՇՄԶ կրեդիտների և մասնագիտական գործունեության իրականացման փաստը հավաստող փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու կամ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագիր ստանալու նպատակով ներկայացվող հայտում նշված մասնագիտության՝ առողջապահության բնագավառի համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտության համապատասխանության վերաբերյալ մասնագիտական դրական կամ բացասական եզրակացություն:

14. Մասնագիտական դրական կամ բացասական եզրակացության հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի հրամանով նշված եզրակացությունն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում տրամադրվում է հավաստագիր կամ հավաստագրի տրամադրումը մերժվում է:

15․ Հավաստագիր տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հերթական համարը և ամսաթիվը Կենտրոնի աշխատակիցը մուտքագրում է ռեգիստր, որից հետո ինքնաշխատ եղանակով գեներացվում է հավաստագիրը և հասանելի է դառնում հայտատուին՝ վերջինիս անձնական հաշվի միջոցով։

16․ Հավաստագրերը տրամադրվում են հինգ տարի ժամկետով։ Ընդ որում, առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր տրամադրվում է` ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված` 5 տարի ժամկետով, իսկ միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված՝ 5 տարի ժամկետով:

17․ Հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ, սույն հրամանով սահմանված կարգով բուժաշխատողը դիմում է հաջորդ հինգ տարիների համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:

18. Եթե հաջորդ հինգ տարիների համար ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով դիմում է ներկայացվել նախորդ հավաստագրի գործողության ավարտից հետո, ապա հավաստագրերի գործողության ժամկետների միջև ընկած ժամանակահատվածում մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվելու ռիսկը կրում է բուժաշխատողը:

19. Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) մուտքագրված փաստաթղթերը կեղծ են կամ.

2) հայտում նշված մասնագիտությունը չի համապատասխանում առողջապահության բնագավառի համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերով ներկայացված մասնագիտությանը:

20. ՇՄԶ հավաստագրի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) մուտքագրված փաստաթղթերը կեղծ են կամ.

2) հայտում նշված մասնագիտությունը չի համապատասխանում մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում կամ ՇՄԶ փաստը հավաստող փաստաթղթում նշված մասնագիտությանը կամ.

3) ներկայացված փաստաթղթերի համաձայն չի լրացվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով պահանջվող կրեդիտների քանակը կամ.

4) հայտատուն վերջին 5 տարում առնվազն 3 տարի մասնագիտական գործունեություն չի իրականացրել և այն լրացնելու նպատակով չի անցել թեստավորում կամ.

5) տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման համար ՇՄԶ կրեդիտները տրամադրվել են այն կազմակերպությունների կողմից, որոնք նախատեսված չեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կազմակերպությունների ցանկում կամ.

6) ներկայացված ՇՄԶ կրեդիտները չեն լրացվել ՇՄԶ-ի գործունեության բոլոր տեսակներից (տեսական գիտելիքների զարգացում, գործնական հմտությունների զարգացում, ինքնակրթություն և ինքնազարգացում)` ըստ լիազոր մարմնի կողմից սահմանված քանակների, և անձը չի անցել թեստավորում:

21. Հավաստագրի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԶԻՆԱՆՇԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

N ԱՀ - - - - 0 0 0 0 0

 

Տրված «-» -----20- թվականին

Ուժի մեջ է մինչև «-» ----20 -թվականը

 

____________________________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Իրավունք ունի

 

առողջապահության բնագավառում զբաղվելու մասնագիտական գործունեությամբ

 

QR (արագ արձագանքման) կոդ

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԶԻՆԱՆՇԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ՇՄԶ-Հ - 0 0 0 0 0

 

Տրված «-» -----20 թվականին

Ուժի մեջ է մինչև «-» ----20 թվականը

 

____________________________________________________________________________-ը

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ունի ---------------------- ՇՄԶ կրեդիտ և իրավունք՝ առողջապահության բնագավառում

(կրեդիտի քանակը)

 

ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

QR (արագ արձագանքման) կոդ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2022 թվական: