Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 դեկտեմբեր 2023 թ.

N 68-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՒՐ ԵՎ ՔՐՈՆԻԿ ԵՂՆՋԱՅՏՈՒՑՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել սուր և քրոնիկ եղնջայտուցով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» դեկտեմբեր 2023 թվականի

N 68-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՈՒՐ ԵՎ ՔՐՈՆԻԿ ԵՂՆՋԱՅՏՈՒՑՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

L50.0

Ալերգիկ եղնջայտուց

2)

L50.3

Դերմատոգրաֆիական եղնջայտուց

3)

L50.5

Խոլիներգիկ եղնջայտուց

4)

L50.6

Հպումային եղնջայտուց

5)

L50.8

Այլ եղնջայտուց` քրոնիկ, պարբերաբար կրկնվող

6)

L50.9

Եղնջայտուց` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, (Բ)
Անոթային այտուցներ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում։

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը
(շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ալերգոլոգ և իմունոլոգ

8)

Գանգատներ

Հիմնական ախտանիշներ.
1) մաշկի քոր,
2) այրոցի զգացողություն։

9)

Անամնեզ

Եղնջայտուցը պարարտ բջիջներով պայմանավորված հիվանդություն է։
Մաշկի ակտիվացած պարարտ բջիջները ձերբազատում են հիստամին, թրոմբոցիտների ակտիվացման գործոն և այլ կենսաակտիվ նյութեր, որոնք բերում են զգացողական նյարդերի գրգռման, անոթների լայնացման, պլազմայի արտահոսքի միջբջջային տարածք, հանգեցնելով եղնջայտուցի կլինիկական պատկերին:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գնահատման ժամանակ՝ միայնակ կամ բազմակի, տարբեր չափերի, մաշկի բարձրացած, հստակ եզրերով, կարմրած պինդ վահանիկներ, որոնց կենտրոնական մասը կարող է դժգույն լինել կամ ամբողջությամբ կարմիր։

11)

Հոսպիտալացման Ցուցում

1. Անաֆիլաքսիայի կասկածով տարածուն եղնջացան:
2. Անոթային այտուցներ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ալերգոլոգ և իմունոլոգ

1

1

2)

Մանկաբույժ

0,1

0,1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

   

ԱԲ

Բ

 
     

1)

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ պայմանավորված պատճառաբանությամբ

2)

C ռեակտիվ սպիտակուցի քանակական որոշում

1

1

Բորբոքման տասակի և ծավալի գնահատում

3)

Թիրեոտրոպ հորմոնի որոշում

0,1

0,1

Վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատում

4)

Տրիպտազի որոշում

0

0,3

Անաֆիլաքսիայի գնահատում

Գործիքային հետազոտություններ

5)

 Կիրառելի չէ

1

1

Կիրառելի չէ

 6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Ֆեքսոֆենադին դեղահատեր
180 մգ

Ֆեքսոֆենադին դեղահատեր
180 մգ

մգ

 1

1-4 հաբ

30-1095

30-1095

2)

Լորատադին դեղահատեր 10մգ

Լորատադին դեղահատեր 10մգ

մգ

1

1-4 հաբ

30-1095

30-1095

3)

Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 10մգ

Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 10մգ

մգ

1

1-4 հաբ

30-1095

30-1095

4)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

մլ

0,7

 250մլ

1-3

1-3

5)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

մլ

0,7

4մգ/մլ

1-3

1-3

 8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ    

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. The international EAACI/GA2LEN/EuroGuiDerm/APAAACI guideline for the definition, classification, diagnosis, and management of urticaria | https://doi.org/10.1111/all.15090Todd A. Wical, DO | https://5minuteconsult.com/collectioncontent/1-153142/diseases-and-conditions/urticaria

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան