Գլխավոր տեղեկություն
Համար
N 556-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.09.2023
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 սեպտեմբերի 2023 թ.
քաղ. Երևան

N 556-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքի 82.5-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել նոտարների միջև գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշները և կարգը ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

Գ. Մինասյան

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2023 թվականի սեպտեմբերի 19-ի

N 556-Ն հրամանի

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

I. ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Նոտարական պալատում ստացված գումարի բռնագանաձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումները (այսուհետ՝ Դիմումներ) նոտարների միջև բաշխելիս հատուկ համակարգչային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) հիմք է ընդունում գործերի հավասարաչափ բաշխման հետևյալ չափանիշները՝

1) դիմումների բաշխման պատահականությունը` Ծրագրում ապահովելով նոտարների միջև գործերը բաշխելիս պատահական ընտրությունը` առանց գործերի մուտքագրման հաջորդականությունը հաշվի առնելու,

2) գործերի բաշխման հավասարությունը՝ Ծրագրում ապահովելով նոտարների միջև գործերի բաշխման տվյալ օրվան նախորդող 365-օրյա ժամանակահատվածը` նոտարներից յուրաքանչյուրին բաշխված դիմումների միջին քանակի համահարթեցմանը համապատասխան,

3) գաղտնիությունը` Ծրագրում ապահովելով նոտարների միջև գործեր բաշխելիս, վերաբաշխելիս օրենքով պահպանվող, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալների գաղտնիությունը:

 

II. ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումները բաշխվում են Նոտարական պալատի բոլոր նոտարների միջև Ծրագրի միջոցով՝ անկախ նրանց սպասարկման տարածքից:

3. Նոտարների միջև դիմումները բաշխվում են տվյալ օրվան նախորդող 365-օրյա ժամանակահատվածում (բացառությամբ ժամանակավոր բացակայության մեջ գտնվող կամ գործունեությունը կասեցրած նոտարների) նոտարներից յուրաքանչյուրին բաշխված դիմումների միջին քանակի համահարթեցմամբ: Տվյալ օրը նոտարների միջև բաշխված դիմումների միջև տարբերությունը չի կարող գերազանցել 20 տոկոսը:

4. Նույն անձանց միջև և նույն պահանջով ներկայացված դիմումները, որոնք վերադարձվել են նոտարի կողմից և գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն չի արձակվել՝ Ծրագրի միջոցով բաշխվում են այն նույն նոտարին, որին նախկինում բաշխված են եղել (նշված դեպքերում ստացված դիմումները որպես նոր դիմում չեն հաշվարկվում): Այն դեպքերում, երբ տվյալ նոտարը «Նոտարիատի մասին» օրենքի 18-րդ հոդվածով սահմանված հիմքերից մեկով ժամանակավոր բացակայում է կամ նրա գործունեությունը կասեցվել, դադարել կամ դադարեցվել է, բաշխումը կատարվում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով:

5. Եթե նոտարը արձակուրդի մեջ է (ներառյալ՝ արձակուրդին նախորդող տասնօրյա ժամանակահատվածը) կամ բացակայում է կամ գործուղվել է այլ նոտարական տարածք (ներառյալ՝ գործուղմանը նախորդող տասնօրյա ժամանակահատվածը, ինչպես նաև գործուղման ժամանակահատվածի ավարտին նախորդող մեկամսյա ժամկետը) կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև առկա են «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված այլ դեպքեր, ապա այդ նոտարի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով, հանվում է բաշխման ցանկից` նշելով իրավական հիմքը և ժամկետը: Այն դեպքերում, երբ նոտարի՝ արձակուրդում, այլ նոտարական տարածք գործուղման մեջ գտնվելու իրավական հիմքն առաջանում է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված վերոնշյալ տասնօրյա ժամկետի չպահպանմամբ, ապա տվյալ նոտարի անուն-ազգանունը բաշխման ցանկից հանվում է համապատասխան իրավական հիմքն առաջանալու պահից: Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում նոտարի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանվում է վերապատրաստման դասընթացներին նախորդող աշխատանքային օրը:

6. Նոտարը, ելնելով իր ծանրաբեռնվածությունից կամ հարգելի այլ պատճառների առկայության դեպքում, կարող է դիմել Նոտարական պալատ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Նոտարի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Նոտարական պալատը որոշում է կայացնում տվյալ նոտարի անուն-ազգանունը Դիմումների բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք դիմումների առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել յուրաքանչյուր տարվա համար երեք ամիսը:

 

III. ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Նախապես հայտնի 20 և ավելի աշխատանքային օր անաշխատունակության մեջ գտնվելու հիմքով անընդմեջ բացակայող նոտարին հանձնված և դեռևս դիմումին ընթացք չտված, նախապես հայտնի 30 և ավելի աշխատանքային օր անաշխատունակության մեջ գտնվելու հիմքով անընդմեջ բացակայող նոտարին հանձնված և պարտապանին ծանուցված, ինչպես նաև նպատակային՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու հետևանքով վեց ամիս և ավելի ժամկետով անընդմեջ բացակայող նոտարին հանձնված (դեռևս դիմումին ընթացք չտրված, պարտապանին ծանուցված ընդունված) դիմումների վերաբաշխման հարցը լուծվում է Ծրագրի միջոցով՝ դիմումների քննության ողջամիտ ժամկետների պահպանման նպատակով նոտարի կողմից ներկայացված հիմնավոր դիմումի հիման վրա: Նոտարի հերթական արձակուրդի, ինչպես նաև սույն կետով նշված ժամկետից պակաս ժամկետով բացակայելու դեպքում նոտարին հանձնված դիմումները չեն վերաբաշխվում:

8. Նոտարական պալատում նոտարների թվի ավելացման դեպքերում ստացված դիմումները վերաբաշխվում են ավելացած նոտարների միջև: Դրանք ենթական են վերաբաշխման միայն այն դեպքերում, երբ նշված դիմումներով դեռևս որևէ գործողություն չի կատարվել: Ծրագիրը նոտարների միջև գործերի հավասարաչափ բաշխումն ապահովելու նպատակով ավելացած նոտարին շարունակում է գործեր բաշխել ընդհանուր կարգով` առանց հաշվի առնելու ավելացած նոտարներին վերաբաշխված դիմումների քանակը:

9. Վերաբաշխման ենթակա դիմումները Ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են նոտարների միջև:

10. Դիմումների վերաբաշխման պատուհանում պարտադիր պետք է նշվի վերաբաշխման հստակ որոշված դեպքը (օրինակ` ժամանակավոր անաշխատունակություն, նոտարի լիազորությունների դադարեցում կամ կասեցում և այլն) և դիմումը վերաբաշխելիս պետք է ընտրվի նշված հիմքերից մեկը: Վերաբաշխման ենթակա դիմումը չի կարող կրկին հանձնվել նույն նոտարին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան