Գլխավոր տեղեկություն
Համար
N 416-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Ընդունող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
18.09.2023
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ

 

«18» սեպտեմբերի 2023 թվականի
ք. Երևան

N 416-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Սահմանել՝ գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող

 Արամ Գուգարաց 

 

Հավելված

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի

2023 թվականի սեպտեմբերի 18-ի

N 416-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն կարգով կարգավորվում են գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

 2. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառումը իրականացնում է` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն (այսուհետ` լիազոր մարմին):

 3. Սույն կարգը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների և լիազոր մարմնի համար:

 

2. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 4. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման գործընթաց սկսելու հիմք է հայտատուի կողմից info@cadastre.am էլեկտրոնային հասցեի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտը (Ձև):

 5. Հայտը հաստատվում կամ մերժվում է լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 6. Հայտի հաստատման պահից գեոդեզիական և քարտեզագրական գործիքը կամ սարքավորումը համարվում է լիազոր մարմնում հաշվառված, որի վերաբերյալ տեղեկատվությունը հետադարձ կապի միջոցով տրամադրվում է հայտատուին:

 7. Հայտը մերժվում է եթե՝

1) հայտը ներկայացվել է անստորագիր.

2) արդեն իսկ հաշվառված գեոդեզիական և քարտեզագրական գործիքի կամ սարքավորման համար նոր հայտ է ներկայացվել:

 8. Հայտի մերժման պարագայում հայտատուն հետադարձ կապի միջոցով ծանուցվում է այդ մասին, որի մեջ նշվում են հայտի մերժման պատճառները:

 9. Հայտը կասեցվում է, եթե այն չի պարունակում սույն կարգի 11-րդ կետով սահմանված ամբողջական տվյալները։

 10. Հայտի կասեցման պարագայում հայտատուն կասեցման մասին հետադարձ կապի միջոցով ծանուցվում է այդ մասին: Հետադարձ կապի միջոցով կասեցման ծանուցման մեջ նշվում են հայտի կասեցման պատճառները, կասեցումը վերացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

 11. Հայտում պարտադիր նշվում են`

 1) 1-ին տողում նշվում է հայտ ներկայացնելու ամիս ամսաթիվը,

 2) 2-6-րդ տողերում համապատասխանաբար նշվում են գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների տվյալները` ապրանքանիշը, մոդելը, տեսակը, գործարանային համարը և արտադրման տարեթիվը,

 3) 7-9-րդ տողերում համապատասխանաբար նշվում են հայտատուի տվյալները` ֆիզիկական (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող) անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման հասցեն, իրավաբանական (այդ թվում՝ օտարերկրյա) անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, իսկ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ միջազգային կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, դրանց պաշտոնատար անձանց անունը, ազգանունը, հայրանունը և կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

 4) 10-րդ տողում նշվում է գեոդեզիական և քարտեզագրական գործիքի և սարքավորման հիմնական կիրառության վայրը,

 5) 11-րդ տողում կատարվում է լրացուցիչ նշումներ (Ծանոթություն):

 12. Լիազոր մարմինը պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից ներկայացված տվյալների հավաստիության համար:

 13. Հաստատված հայտերը պահպանվում են լիազոր մարմնի արխիվային միջավայրում։

 14. Հաստատված հայտերում առկա տվյալները լիազոր մարմնի կողմից ներառվում են գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման մատյանում:

 15. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքները կամ սարքավորումները հաշվառումից հանվում են հայտատուի կողմից info@cadastre.am էլեկտրոնային հասցեի միջոցով լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա, որում նշվում են բավարար նույնականացման տվյալներ:

 16. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման մատյանը վարվում է էլեկտրոնային տարբերակով՝ համաձայն աղյուսակի (Աղյուսակ):

 17. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման մատյանում ըստ սյունակների տվյալները լրացվում է հետևյալ ձևով`

 1) 1-ին սյունակում նշվում է հաշվառման հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում նշվում է հայտ ներկայացնելու ամիս ամսաթիվը,

 3) 3-7-րդ սյունակներում համապատասխանաբար նշվում են գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների տվյալները` ապրանքանիշը, մոդելը, տեսակը, գործարանային համարը և արտադրման տարեթիվը,

 4) 8-12-րդ սյունակներում համապատասխանաբար նշվում են հայտատուի տվյալները` ֆիզիկական (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող) անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման հասցեն, իրավաբանական (այդ թվում՝ օտարերկրյա) անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, իսկ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ միջազգային կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, դրանց պաշտոնատար անձանց անունը, ազգանունը, հայրանունը և կոնտակտային տվյալները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

 5) 13-րդ սյունակում նշվում է գեոդեզիական և քարտեզագրական գործիքի և սարքավորման հիմնական կիրառության վայրը,

 6) 14-րդ սյունակում նշվում է լիազոր մարմնի արխիվային միջավայրում պահպանված հայտի հղումը։

 7) 15-րդ սյունակում կատարվում է լրացուցիչ նշումներ (Ծանոթություն):

 

Աղյուսակ

 

ՄԱՏՅԱՆ

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հ/հ

Հայտ ներկա-յացնելու ամիս ամսաթիվը

Գործիքի և սարքավորման տվյալները

Հայտատուի տվյալները

Գործիքի հիմնական կիրա-ռության վայրը (մարզ, համայնք, բնա-կավայր)

Հայտ

Ծանո-թություն

Ապրան-քանիշ

Մոդել

Տեսակ

Գործա-րանային համար

Արտա-դրման տարեթիվ

անուն, ազգանուն, հայրանուն/ անվանումը

անձը հաստատող փաստա-թղթի համարը/
պետական գրանցման համարը

Հաշվառման հասցե/
գտնվելու վայրը

Էլեկտրո-նային հասցե

Հեռա-խոսա-համար

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             

 

ՁԵՎ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հայտ ներկայացնելու ամիս ամսաթիվը ----------------------------------------------------------

2. Ապրանքանիշը ---------------------------------------------------------------------------------------

3. Մոդելը -------------------------------------------------------------------------------------------------

4. Տեսակը ------------------------------------------------------------------------------------------------

5. Գործարանային համարը ----------------------------------------------------------------------------

6. Արտադրման տարեթիվը ----------------------------------------------------------------------------

7. ֆիզիկական անձ (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող)/իրավաբանական անձ (այդ թվում՝ օտարերկրյա) կամ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին կամ միջազգային կազմակերպություն՝

-------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման հասցեն/անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը)

8. Հեռախոսահամարը՝ ----------------------------------------------------------------------------------

9. Էլեկտրոնային հասցե՝ --------------------------------------------------------------------------------

10. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքի և սարքավորման հիմնական կիրառության վայրը (մարզ, համայնք, բնակավայր)՝

-----------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

11. Լրացուցիչ նշումներ (Ծանոթություն)՝ ------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

------------------------------------------------------

(հայտը ներկայացնողի ստորագրությունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան