Գլխավոր տեղեկություն
Համար
N 1306-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2023
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«12» դեկտեմբերի 2023 թ.

N 1306-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 06-Ի ԹԻՎ 567-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հունիսի 06-ի «Հարկային ծառայողի (բացառությամբ՝ ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 567-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

 1) 11-րդ կետի աղյուսակից հանել «Դասերի քանակը» սյունակը,

 2) 11-րդ կետը լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ․

 

«

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորման առարկան, օրենքով սահմանված դրույթների խախտման համար պատասխանատվությունը

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենք»

Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը

«Կամավոր աշխատանքի մասին» օրենք»

Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը

 ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1214-Ն որոշում

Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը

ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի թիվ 364-Ն որոշում

»:

 

3) 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ 11․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«11․1 Դասընթացի տեսական մասի դասաժամերի քանակը պետք է կազմի նվազագույնը 79 դասաժամ, որում սույն կարգի 11-րդ կետով սահմանված թեմաներից բացի կարող են ներառվել ծառայողների պաշտոնի խմբի կամ կառուցվածքային ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված գործառույթների իրականացմանը վերաբերելի այլ թեմաներ, որոնց մասով դասաժամերի քանակը չի կարող գերազանցել ընդհանուր դասաժամերի քանակի 20%-ը։»։

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: