Գլխավոր տեղեկություն
Համար
N 237
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.07.24/2
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.06.1997
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.1997

118.0205.20.06.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒՐԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25.06.97 թ. N 237

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» N 84 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման կարգը (կցվում է):

 

Նախարար

Վ. Մովսիսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հունիսի 20-ի
թիվ 205 հրամանով

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հուլիսի 7-ի
թիվ 176 հրամանով

   

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հունիսի 25-ի
թիվ 237 հրամանով

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ
1997 թ. հունիսի 23-ի
թիվ 23 որոշմամբ

           

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրելու

(վերնագիրը փոփ. 17.03.98 N 55)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» N 84 որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն, սահմանվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման հետևյալ կարգը:

1. Սեփականության իրավունքով բնակիչներին պատկանող վթարային տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը կատարվում է ՀՀ կառավարության 1997 թ. մարտի 10-ի N 31 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից գնահատված տների արժեքների փոխհատուցման ակտերի ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի N 97 որոշման 3-րդ կետի համաձայն` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ քանդման ենթակա առավել վթարային շենքերի ու շինությունների ճշտված ցանկի և արժեքի հիման վրա, վնասի չափը նախօրոք գրավոր համաձայնեցնելով տան բոլոր սեփականատերերի հետ:

Միանվագ օգնության գումարի չափի անհամաձայնության դեպքում վիճահարույց հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

(1-ին կետը փոփ., լրաց. 17.03.98 N 55)

2. Բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը կատարվում է սեփականատերերի հաշվին, շենքերն ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված պարտավորագրի առկայության դեպքում, վավերացված պետական նոտարական մարմնի կողմից (ձևը կցվում է):

(2-րդ կետը փոփ. 17.03.98 N 55)

3. Բնակելի տների և օժանդակ շինությունների քանդումը կատարում է սեփականատերը մարզպետարանի կողմից սահմանված ժամկետում, բայց ոչ ավել, քան բնակելի շինությունների արժեքի չափով միանվագ տրամադրվող օգնության գումարը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում:

Քանդման ենթակա տների և օժանդակ շինությունների տերերին իրավունք է վերապահվում իրենց հայեցողությամբ օգտագործելու այդ շինությունների քանդումից ստացված շինարարական նյութերը (անկախ քանդվող տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման):

(3-րդ կետը փոփ. 17.03.98 N 55)

4. Քանդման ենթակա բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով տրամադրվող միանվագ օգնության գնահատման ակտերի և սեփականատերերի պարտավորագրի հիման վրա մարզպետարանի կողմից 5 օրվա ընթացքում տան բոլոր սեփականատերերի անունով, կամ սահմանված կարգով, նրանց գրավոր համաձայնությամբ, ընտանիքի անդամներից որևէ մեկի անունով կազմվում է միանվագ օգնության տրամադրման ցուցակ` 3 օրինակից, որից մեկ օրինակը գնահատման ակտերի և պարտավորագրի հետ միասին ներկայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն գումարը փոխանցելու համար, մեկ օրինակը` Աբովյանի գանձապետական բաժանմունք` վճարումը կատարելու համար, իսկ մեկ օրինակը մնում է մարզպետարանում:

(4-րդ կետը փոփ. 17.03.98 N 55)

5. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման համար ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի N 97 որոշմամբ նախատեսված գումարը 10 օրվա ընթացքում փոխանցում է Աբովյանի գանձապետական բաժանմունքում այդ նպատակի համար բացված հաշվին:

(5-րդ կետը փոփ. 17.03.98 N 55)

6. Սույն կարգով սահմանված վնասների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

(6-րդ կետը փոփ. 17.03.98 N 55)

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

Ես` Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ` _________________________

_________________________________________________________

_________________________________________________________

(բոլոր սեփականատերերի Ա., Ա., Հ., անձնագրի տվյալները)

սեփականության իրավունքով ինձ պատկանող քանդման ենթակա բնակելի տան և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնությունը գումարով

______________________________________________________ դրամ,

(գումարը բառերով և թվերով)

ստանալուց հետո պարտավորվում եմ ապրելու համար ոչ պիտանի վթարային դարձած տունս և նրան կից օժանդակ շինությունները մինչև նրանց քանդելը չօգտագործել բնակելի նպատակների համար:

________________________________________________________

(ստորագրություն, Ա., Ա., Հ.)


(պարտավորագիրը փոփ. 17.03.98 N 55)

(կարգը փոփ., լրաց. 17.03.98 N 55)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07 ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970035

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.03.1998, N 55 17.03.1998, N 237
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան