ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«05» սեպտեմբերի 2023 թ. |
N 523-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԺԱՌԱՆԳԱՏՈՒԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԸ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել նոտարի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին հարցում ուղարկելու, դրա հիման վրա ժառանգատուին պատկանող արժեթղթերի և կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու մասին ժառանգության իրավունքի վկայագրում առկա տեղեկատվությունը նոտարի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գ. Մինասյան |
Հավելված Արդարադատության նախարարի2023 թվականի սեպտեմբերի 5-ի N 523-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԺԱՌԱՆԳԱՏՈՒԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԸ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են նոտարի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին (այսուհետ՝ ռեեստրը վարող) հարցում ուղարկելու, դրա հիման վրա ժառանգատուին պատկանող արժեթղթերի և կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու մասին ժառանգության իրավունքի վկայագրում առկա տեղեկատվությունը ռեեստրը վարողին տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Ժառանգական գործի շրջանակներում նոտարն անհրաժեշտության դեպքում առցանց եղանակով («ԱԵՆԻՍ» էլեկտրոնային նոտարի համակարգի միջոցով), իսկ դրա անհնարինության դեպքում` թղթային եղանակով, հարցում է ուղարկում ռեեստրը վարողին՝ ժառանգատուին պատկանող արժեթղթերի և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
3. Հարցումը ստանալու օրվան հաջորդող օրվանից հաշվարկվող 2 աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրը վարողը պարտավոր է թղթային կամ առցանց եղանակով նոտարին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:
4. Նոտարը սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկատվության հիման վրա ժառանգին տրամադրում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու մասին ժառանգության իրավունքի վկայագիր, որից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նոտարը պարտավոր է առցանց («ԱԵՆԻՍ» էլեկտրոնային նոտարի համակարգի միջոցով) վկայագրում առկա տեղեկատվությունը տրամադրել ռեեստրը վարողին և կցել համապատասխան ֆորմատի ֆայլով (PDF) ժառանգության իրավունքի վկայագիրը: Սույն կետով նշված եղանակով ժառանգության իրավունքի վկայագրում առկա տեղեկատվությունը ռեեստրը վարողին տրամադրելու անհնարինության դեպքում տեղեկատվության տրամադրումը նույն ժամկետում ապահովվում է թղթային եղանակով:
5. Նոտարի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին հարցում ուղարկելու, դրա հիման վրա ժառանգատուին պատկանող արժեթղթերի և կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգելու մասին ժառանգության իրավունքի վկայագրում առկա տեղեկատվությունը ռեեստրը վարողին տրամադրելու առանձնահատկությունները սահմանվում են Նոտարական պալատի և ռեեստրը վարողի միջև կնքված պայմանագրով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|