Գլխավոր տեղեկություն
Համար
N 1602-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.08.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 օգոստոսի 2023 թ.

ք. Երևան

N 1602-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով՝

 

հրամայում եմ․

 

1․ Սահմանել մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ներկայացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի օգոստոսի 28-ի

N 1602-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտություններ կատարելու վերաբերյալ սերմ արտադրողի և տնկանյութ արտադրողի կողմից հայտի (այսուհետ՝ հայտ) ներկայացման ընթացակարգը:

2. Հայտը ներկայացվում է սերմնադաշտի ցանքից կամ տնկարանային դաշտի հիմնումից առնվազն մեկ ամիս առաջ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտի ձևին համապատասխան:

3. «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն) հայտը ներկայացվում է առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով՝ հայտը ներկայացնողի ընտրությամբ: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

4. Ներկայացված հայտը կազմակերպության կողմից համարակալվում է և գրանցվում գրանցամատյանում՝ նշելով հայտի համարը, հայտատուի անուն, ազգանունը կամ անվանումը, մշակաբույսի տեսակը, սերմնադաշտի մակերեսը և գտնվելու վայրը:

6. Գրանցված և համարակալված հայտի տեղեկություններն օգտագործվում են սերմերի և տնկանյութի հավաստագրման գործընթացում:

7․ Հայտատուի հայեցողությամբ հայտին ընթացք չտալու դեպքում հայտատուն պետք է առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով կազմակերպությանը գրավոր տեղեկացնի դրա մասին։

8․ Կազմակերպության կողմից հայտը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն սերմերի և տնկանյութի հավաստագրման գործընթացի մերժման դեպքերում։