Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2021
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
11.08.2021
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

11 օգոստոսի 2021 թ.
ք. Երևան

N 06-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները.

1) ոսկու հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 1 հավելվածի.

2) շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի դասակարգման կիրառման հրահանգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) ավազի և ավազակոպճային խառնուրդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) պղնձի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 4 հավելվածի.

5) երկաթի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 5 հավելվածի.

6) կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 6 հավելվածի.

7) կավային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 7 հավելվածի։

(1-ին կետը լրաց. 25.10.22 N 17-Ն, 29.03.23 N 01-Ն, 25.08.23 N 08-Ն, 27.11.23 N 12-Ն)

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

(2-րդ կետը փոփ. 25.10.22 N 17-Ն)

 

 

 

 Գ. Սանոսյան

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Ոսկու հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են ոսկու հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Հրահանգով սահմանվում են ոսկու հանքավայրերի ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան.

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան՝ այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներն ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը՝ գնահատանքային և ՏՏԶ-ները՝ նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Ըստ առաջացման պայմանների ոսկու հանքավայրերը ստորաբաժանվում են երկրածին (ներծին, արտածին, կերպափոխված՝ մետամորֆացված) և տեխնածին տիպերի.

1) Ներծին հանքավայրերը լայն տարածում ունեն և հանդիսանում են ոսկու արդյունահանման հիմնական աղբյուր, որոնք ըստ հանքաքարերի միներալային կազմի միավորվում են հետևյալ հիմնական ֆորմացիաներում (կազմավորություններում):

ա. Ոսկի-քվարցային և ոսկի սուլֆիդ-քվարցային ֆորմացիաներ (կազմավորություններ): Ոսկին հանքաքարերում հիմնականում ազատ է քվարցում, մասամբ՝ սուլֆիդներում և բնորոշվում է անհավասարաչափ բաշխվածությամբ: Սուլֆիդների կազմությունից կախված, այս ֆորմացիաներում առանձնացվում են տարբեր միներալային տիպեր: Հանքավայրերը ներկայացված են միջին խորության պայմաններում ձևավորված հանքերակներով, հանքերակային գոտիներով և շտոկվերկներով՝ նստվածքային, հրաբխային, ներժայթքային, երբեմն նաև՝ կերպափոխային ապարներում:

բ. Ոսկի-սուլֆիդային ֆորմացիա: Հանքաքարերի կազմում փոփոխական քանակներով հիմնական դեր են խաղում պիրիտը, խալկոպիրիտը, արսենոպիրիտը, պիրոտինը, սֆալերիտը և գալենիտը: Ոսկին սերտ կապված է սուլֆիդների հետ: Այս ֆորմացիայի հանքավայրերը ներկայացված են ոսկեբեր սուլֆիդների ցանավոր գոտիներով՝ նստվածքային և արտավիժական-նստվածքային ստվարաշերտերում: Ոչ սակավ դեպքերում հարում են էապես ածխային կամ գրաֆիտային թերթաքարերին:

գ. Ոսկի-կարբոնատ-սուլֆիդային ֆորմացիան միավորում է հանքակուտակների, հանքերակների, բնանման կամ ցանավոր հանքայնացման տիպի հանքավայրեր՝ կարբոնատային ստվարաշերտերում և դրանցում առաջացող մետասոմատիտներում:

դ. Ոսկի-սիլիկատային (սկառնային) ֆորմացիա: Հանքավայրերը ներկայացված են սկառնային հանքակուտակներով՝ վերադրված սուլֆիդային և ոսկու հանքայնացմամբ ու կապված են պալեոզոյան, հազվադեպ՝ մեզոզոյան գրանիտոիդային զանգվածների հպումային (կոնտակտային) պսակների (գոտիների) հետ:

ե. Ոսկի-խալցեդոն-քվարցային (ոսկի-արծաթային) ֆորմացիան բնորոշվում է ոսկու մեջ արծաթի բարձր պարունակությամբ և զուտ արծաթի միներալների (սուլֆիդներ, սուլֆոաղեր) առատությամբ: Դրանցից որոշների համար բնորոշ են տելուրիդները: Ոսկի-արծաթային հանքավայրերը (հանքերակներ, միներալացված և հանքերակային գոտիներ, շտոկվերկներ), որպես կանոն, ձևավորվում են մերձմակերևութային պայմաններում՝ կապված վերերկրյա հրաբխականության հետ:

զ. Հանքաքարերում առկա սուլֆիդների քանակին համապատասխան ներծին հանքավայրերը ստորաբաժանվում են՝ սուլֆիդներով աղքատ (մինչև 2%), սակավասուլֆիդային (մինչև 5%), չափավոր սուլֆիդային (5-20%) և էականորեն սուլֆիդային (20%-ից ավելի) տարատեսակների:

է. Թվարկված ոսկու բուն հանքավայրերը ներկայացնող հանքային ֆորմացիաներից բացի, ոսկին հանդիսանում է կարևոր օգտակար բաղադրամաս բազմաթիվ ներծին համալիր հանքավայրերի` գլխավորապես պղնձապորֆիրային, պղնձահրաքարային (պղնձակոլչեդանային), հրաքարաբազմամետաղային, պղնձանիկելային և այլն:

ը. Ըստ ձևաբանական առանձնահատկությունների, տեղադրման պայմանների և հանքամարմինների ներքին կառուցվածքի, ինչպես նաև ոսկու տեղաբաշխման բնույթի, ոսկու ներծին հանքավայրերը ստորաբաժանվում են հետևյալ հիմնական արդյունաբերական տիպերի. շտոկվերկներ, միներալացված և հանքերակային գոտիներ, հանքերակներ, հոծ և ցանավոր հանքաքարերի հանքակուտակներ, խողովականման և անկանոն ձևի հանքակուտակներ և բներ:

թ. Շտոկվերկները կազմված են մեծ քանակի տարբեր ուղղություններով կողմնորոշված, ձևով անկայուն և անհավասարաչափ տեղաբաշխված փոքր հզորությամբ քվարց-սուլֆիդային հանքերակներով ու նրբերակներով, ինչպես նաև ցանավոր սուլֆիդային հանքայնացումով, որպես կանոն, բնորոշվում են մեծ չափերով և մակերևույթում ու ըստ խորության զբաղեցնում են զգալի տարածք: Այդ հանքավայրերը մեծամասամբ տեղակայվում են կերպափոխված ավազաթերթաքարային (ածխային) ստվարաշերտերում, երբեմն միջին կազմի մագմայական (հրաժայթքային) ապարներում և գրանիտոիդներում կամ թթու շարքի մերձհրաբխային ապարներում: Շտոկվերկների սահմաններում, խախտման գոտիներին հարող մասերում, հաճախ հանդիպում են խոշոր, բայց ըստ հզորության խիստ անկայուն, բարդ կառուցվածքով հանքերակներ: Շտոկվերկային հանքավայրերում արդյունաբերական պարունակությամբ բնորոշվող տեղամասերը չունեն հստակ արտահայտված երկրաբանական սահմաններ և բացահայտվում են միայն նմուշարկման տվյալներով:

ժ. Միներալացված և հանքերակային գոտիները ներկայացնում են տեկտոնապես խախտված և ջրաջերմային փոփոխված ցամաքածին-նստվածքային և հրաբխածին-նստվածքային ապարների տեղամասեր կամ մերձեցված, գրեթե զուգահեռ քվարցային հանքերակների, նրբերակների, տափակացված ոսպնյակների ամբողջություն` տեղակայված բյուրեղային ապարներում, չափավոր թթու կազմի արտավիժված և մերձհրաբխային առաջացումներում, ինչպես նաև ցամաքածին-նստվածքային ստվարաշերտերում: Դրանց բնորոշ են երկարաձգված ձևեր, նշանակալի հզորություններ (5-ից մինչև 10 մ և ավելի) և հանքամարմինների հստակ երկրաբանական սահմանների բացակայություն, որոնք, որպես կանոն, որոշվում են նմուշարկման տվյալներով: Նրբերակային-ցանավոր հանքաքարերը պատկանում են ոսկի-սուլֆիդ-քվարցային և ոսկի-քվարցային ֆորմացիաներին:

ժա. Հանքերակային հանքավայրերը կարող են ներկայացված լինել մեկ երկարաձգված հանքերակով, կամ մի քանի միմյանցից մեկուսացված հանքերակներով, կամ համեմատաբար կարճ հանքերակների համակարգով: Բոլոր դեպքերում յուրաքանչյուր հանքերակ հանդիսանում է ինքնուրույն հանքամարմին: Առավել շատ են ոսկի-քվարցային ֆորմացիայի հանքերակային հանքավայրերը` տեղադրված ավազաքարաթերթաքարային ֆլիշոիդային (նրբառիթմային) ստվարաշերտերում. դրանցում հանքամարմինների երկարությունը մի քանի տասնյակ մետրից հասնում է մինչև հարյուրավոր մետրերի, երբեմն մի քանի կիլոմետրի:

ժբ. Ներժայթքային զանգվածներին հարող հանքերակային տիպի հանքավայրերը սովորաբար ներկայացված են զգալի երկարությամբ հանքերակներով, ինչպես տարածման (մինչև 1 կմ և ավելի) այնպես էլ անկման ուղղություններով: Հանքամարմիններն ունեն ոսկի-քվարցային կամ ոսկիքվարցսուլֆիդային կազմ:

ժգ. Հիմնականում թթու և միջին կազմի երիտասարդ հասակի և մերձհրաբխային գոյացություններում տարածված հանքերակային հանքավայրերը պատկանում են ոսկի-խալցեդոն-քվարցային (ոսկի-քաղկեդոն-քվարցային) ֆորմացիային (կազմավորությանը) և վերագրվում են մերձմակերևութային տիպին: Հանքային մարմինների երկարությունը հասնում է հարյուրավոր մետրերի:

ժդ. Ըստ կազմության հանքերակային հանքավայրերը հաճախ ներկայացված են ոսկի-պղնձային, ոսկի-ծարիրային, ոսկի-բազմամետաղային համալիր հանքաքարերով:

ժե. Հանքակուտակները (ոսպնյականման, հանքերակաձև, շերտաձև և բարդ կառուցվածքի) կարող են կազմված լինել պիրիտ-խալկոպիրիտային, պիրիտ-պիրոտինային, բազմամետաղային, բարիտային, մագնետիտային հոծ և ցանավոր հանքաքարերից: Բացի դրանից, հանքակուտակները կարող են ներկայացված լինել ցանավոր կամ նրբերակացանավոր հանքայնացմամբ երկրորդային քվարցիտներով, քվարց-փայլարային, քվարց-մանգանային և այլ ապարներով: Դրանք համալիր հանքաքարեր են:

ժզ. Խողովակաձև ու անկանոն ձևի հանքակուտակները և բները բնորոշ են սկառնային հանքավայրերին և ունեն սահմանափակ տարածում: Ոսկի-սուլֆիդ-քվարցային ֆորմացիայի օքսիդացած հանքաքարերի հանքակուտակները առաջացնում են չափազանց բարդ կառուցվածքի հանքավայրեր:

ժէ. Ինքնուրույն ձևաբանական տիպի ոսկու հանքավայրեր են հանդիսանում հանքայնացված դայկաները: Հանքայնացումն այդ հանքավայրերում կարող է ներկայացված լինել լայնակի տեկտոնական ճեղքերը լցրած քվարցային կամ քվարց-սուլֆիդային նրբերակներով, կամ դայկաների երկայնակի ճեղքավորման հետ համընկնող փոքր հզորությամբ քվարցային հանքերակներով ու նրբերակներով: Ոսկին հիմնականում կուտակվում է քվարցային հանքերակներում և նրբերակներում՝ դայկայի ապարներում դրա ցածր պարունակության դեպքում:

2) Ոսկու արտածին հանքավայրերի շարքին են պատկանում սուլֆիդային հանքավայրերի ոսկով հարստացված «երկաթե գլխարկները» և միներալացված գոտիների հողմահարման կեղևները, ինչպես նաև ոսկեբեր ցրոնները:

ա. «Երկաթե գլխարկները» ներկայացնում են սուլֆիդային հանքակուտակների (ծծմբահրաքարային, պղնձահրաքարային և բազմամետաղային) վերին օքսիդացված տեղամասերը, որտեղ ոսկին, որպես քիմիապես կայուն միներալ, կուտակվում է երկաթի հիդրօքսիդների, կապարի կարբոնատների, արծաթի երկրորդային միներալների հետ միասին: Ոսկու առավել բարձր պարունակությունները կապված են «երկաթե գլխարկների» ստորին հորիզոնների բարիտային, քվարցային և պիրիտային սորուն առաջացումների հետ:

բ. Հողմահարման կեղևներն ունեն նշանակալի չափեր և ձևավորվում են ոսկեբեր միներալացված գոտիների (որոնց առաջնային հանքաքարերը ոսկով աղքատ են)՝ երկրի մակերևույթ դուրս եկող տարածքներում: Դրանց հանքամարմիններն ունեն տարածքային նշանակալի չափեր և ըստ խորության հասնում են մինչև 300-400մ: Հանքավայրերը տեղայնացված են ցամաքածին կամ հրաբխածին-նստվածքային ստվարաշերտերում: Հողմահարման կեղևներում հանքաքարերն ամբողջությամբ քայքայված, մասնատված են, ոսկին գտնվում է ազատ վիճակում, դրա պարունակությունը 1.5-2 անգամ բարձր է առաջնային հանքաքարերի պարունակությունից:

3) Կերպափոխված հանքավայրերին են ներկայումս վերագրվում աշխարհի ոսկու խոշորագույն հանքավայրի` Վիտվատերսրանդի (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) ոսկեբեր կոնգլոմերատներն ու ավազաքարերը:

4) Տեխնածին հանքավայրերը հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված օբյեկտներն են: Դրանց են վերագրվում ոսկու հանքավայրերի մշակման արդյունքում գոյացած արտահաշվեկշռային հանքաքարերի հատուկ լցակույտերը, սև, գունավոր, ազնիվ և այլ մետաղների համալիր հանքավայրերի հանքաքարերի հարստացման կամ ոսկի պարունակող կիսաարտադրանքների (թերայրուկներ, սորախցուկներ, մոխիրներ) վերամշակման գործընթացներում առաջացող ոսկի պարունակող թափոնները (հարստապոչեր, ապարախյուսեր՝ շլամներ): Այդ հանքավայրերի կառուցվածքի և տեխնածին ու հետագա վերնածին (հիպերգեն) ներգործությամբ ձևավորված ոսկի պարունակող նյութերի կազմի առանձնահատկությունները պահանջում են դրանց ուսումնասիրության և գնահատման յուրահատուկ մոտեցումներ:

 

2. Հանքավայրերի խմբավորումն ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության

 

9. Հետախուզման գործընթացում ոսկու հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից:

10. Ըստ հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց հզորության ու ներքին կառուցվածքի փոփոխականության և ոսկու բաշխման առանձնահատկությունների ոսկու հանքավայրերը համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված բարդության 2-րդ, 3-րդ և 4-րդ խմբերին:

1) 2-րդ խմբին են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված խոշոր միներալացված և հանքերակային գոտիներով (ավելի քան 1 կմ երկարությամբ, 5-10 մ և ավել հզորությամբ) կամ շտոկվերկներով (1 քառ. կմ-ից ավելի մակերեսով), նշանակալի չափերի հանքակուտակներով (ըստ տարածման՝ 1-3 կմ, անկման ուղղությամբ՝ մի քանի հարյուր մետր, 3-5 մետր և ավելի մինչև 10-20 մ հզորությամբ), զգալի երկարությամբ (ավելի քան 1 կմ) և հզորությամբ (մինչև 3 մ) հանքերակներով:

ա. 2-րդ խմբի հանքավայրերի երկրաբանական կտրվածքները տարատիպ են: Հանքամարմինների հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը կարող է դժվարանալ ծալքավոր և խզումնային խախտումներով: Հանքամարմինների ներքին կառուցվածքը բարդ է. հզորությունը և մյուս ձևաչափական պարամետրերը, ինչպես նաև հումքի որակը՝ փոփոխական, օգտակար բաղադրիչների բաշխումը՝ անհավասարաչափ:

բ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը (տեսակները) տարածականորեն հստակ տարազատված չեն, ինչը դժվարացնում է դրանց միանշանակ երկրաչափացումը:

գ. Հանքաքարերի պաշարների գերակշիռ մասը պարփակված է բարդացված եզրագծերով հանքամարմիններում:

դ. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (պարունակություն) փոփոխականության գործակիցը 40-100 տոկոս է:

2) 2-րդ խմբին են վերագրվում.

ա. միներալացված և հանքերակային գոտիների (3-5 մետրից մինչև 10-20 մ և ավելի հզորությամբ) տիպի հանքավայրերը՝ տեղակայված միոգեոսինկլինալների (միոգեոսինկլինալային գոտիների) ավազաքարաթերթաքարային և (կամ) ցամաքածին-կարբոնատային ստվարաշերտերում (Ռուսաստանի Նեժդանինի, Ղազախստանի Բակիրչիկի հանքավայրեր), վերադրված հրաբխախորքային գոտիների ապարներում՝ գծային-ձգված, ճմլման, ջարդման (փշրման) և թերթավորման գոտիների տեսքով (Ռուսաստանի Խականջինի հանքավայր), տեկտոնամագմայական ակտիվացման մարզերի ապարներում (Ռուսաստանի Մայսկի հանքավայր):

 բ. Միոգեոսինկլինալների ցամաքածին-կարբոնատային ստվարաշերտերին հարող մի շարք խոշոր՝ Ռուսաստանի Սուխոյ Լոգի և Օլիմպիադինի (Արևելյան տեղամաս) հանքավայրերն աչքի են ընկնում միներալացված գոտիների զգալի հզորությամբ (20 մետրից ավելի, մինչև մի քանի տասնյակ մետր) և անվանվում են խոշորագոտիներ (մեգազոնաներ) կամ վերագրվում են շտոկվերկներին.

գ. շտոկվերկային տիպի հանքավայրերը (շուրջ 1 կմ2 մակերեսով)՝ տեղակայված ներժայթքային ապարներում և ավազաքարերի հզոր ստվարաշերտերում (Մուրունթաու՝ Ուզբեկստան, Կումտոր՝ Ղրղզստան, Ջիլաու՝ Տաջիկստան), ինչպես նաև խոշորագոտիների տիպի հանքավայրերը (Բելայա Գորա՝ Ռուսաստան)՝ տեղակայված վերադրված հրաբխախորքային գոտիների ապարներում:

3) Շտոկվերկային և շտոկվերկանման (խոշորագոտիներ) հանքավայրերը ձևավորվում են մեծ խորություններում, չունեն հստակ երկրաբանական սահմաններ. արդյունաբերական նշանակության հանքայնացման եզրագծերը որոշվում են նմուշարկման տվյալներով.

ա. հանքակուտակների տիպի հանքավայրերը (3-5 մետրից մինչև 10-20 մ հզորությամբ հանքամարմիններով)՝ տեղակայված միոգեոսինկլինալների ցամաքածին-կարբոնատային և (կամ) ավազաքարաթերթաքարային ստվարաշերտերում (Ռուսաստանի Նատալկինի և Ուզբեկստանի Կոկպատասի հանքավայրեր).

բ. հանքերակային տիպի հանքավայրերը (պարփակող ապարների հետ հստակ երկրաբանական հպումներով հանքերակներ՝ 1-3 մ հզորությամբ)՝ տեղակայված միոգեոսինկլինալների ցամաքածին-կարբոնատային ստվարաշերտերում (Տոկուր՝ Ռուսաստան), էվգեո-սինկլինալների հրաբխածին-նստվածքային ստվարաշերտերում և ներժայթքային ապարներում (Կոչկար, Բերիկուլ՝ Ռուսաստան, Ակբակայ՝ Ուզբեկստան):

4) 3-րդ խմբին են վերագրվում շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված միջին (հարյուրավոր մետրից մինչև հազար մետր երկարությամբ) և խոշոր միներալացված ու հանքերակային գոտիներով, հանքակուտակներով (մի քանի հարյուր մետր տարածման և անկման ուղղություններով, 1-2 մ հզորությամբ), բարդ կառուցվածքի հանքերակներով (մի քանի սանտիմետրից մինչև 3 մ փոփոխական հզորությամբ):

ա. 3-րդ խմբի մեջ մտնող հանքավայրերի համար բնութագրական է տարբեր կարգի խզումնային խախտումներով պայմանավորված «բլոկային» կառուցվածքը, ինչն էականորեն դժվարացնում է հետախուզահատումների և խիստ տարատիպ երկրաբանական կտրվածքների համադրումն ու պայմանական դարձնում դրանց միջև հանքամարմինների եզրագծերի կապակցումը:

բ. Հանքամարմինների ներքին կառուցվածքը շատ բարդ է, ձևաչափական պարամետրերը և օգտակար բաղադրիչների բաշխումը՝ խիստ փոփոխական ու անհավասարաչափ:

գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տիպերի (տեսակների) առանձնացումը պայմանական բնույթ ունի:

դ. Օգտակար հանածոյի պաշարները տարակենտրոնացված են շատ հանքամարմիններում, որոնց ձևաբանությունը և չափերը բազմազան են:

ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (օգտակար բաղադրիչի կամ պայմանական օգտակար բաղադրիչի պարունակություն) փոփոխականության գործակիցը 100-160 տոկոս է:

5) Բարդության 3-րդ խմբին են վերագրվում.

ա. միներալացված գոտիների (3-5 մետրից մինչև 10-20 մ հզորությամբ) տիպի հանքավայրերը՝ տեղակայված վերադրված հրաբխախորքային գոտիների ապարներում (Զուն-Խոլբին՝ Ռուսաստան, Մակմալ՝ Ղրղզստան, Չորե՝ Տաջիկստան);

բ. Միներալացված գոտիների երկրաբանական սահմանները հստակ են, սակայն դրանցում արդյունաբերական նշանակության հանքամարմինների սահմանագծումն իրականացվում է եզրագծային պարունակության կիրառմամբ.

գ. հանքերակային գոտիների (1-3 մ և ավելի հզորությամբ) տիպի հանքավայրերը՝ տեղակայված էվգեոսինկլինալների հրաբխածին-նստվածքային ստվարաշերտերում և ներժայթքային ապարներում (Հայաստանի Սոթքի (առկա են նաև 3-5 մետրից մինչև 10-20 մ հզորությամբ միներալացված գոտիներ), Շահումյանի, Լիճքվազի, Արմանիսի հանքավայրեր, ինչպես նաև Մեղրաձորի հանքավայրի առանձին հանքամարմիններ), վերադրված հրաբխախորքային գոտիների ապարներում (Մնոգովերշիննի, Կուբակինի, Պոկրովի հանքավայրերը՝ Ռուսաստանում):

6) Բարդության 3-րդ խմբին են վերագրվող հանքավայրերում արդյունաբերական նշանակության հանքամարմինների երկրաչափացումը կատարվում է եզրագծային պարունակության կիրառմամբ.

ա. հանքակուտակների տիպի հանքավայրերը (1-3 մ և ավելի հզորությամբ հանքամարմիններով)՝ տեղակայված տեկտոնամագմայական ակտիվացման մարզերի ապարներում (Կուրանախի, Լեբեդինի, Ռյաբինովի՝ Ռուսաստան, Դաուգիզտաու՝ Ուզբեկստան).

բ. հանքերակային տիպի հանքավայրերը՝ մինչև 1 կմ ու ավելի ձգվածությամբ և մինչև 1 մ հզորությամբ հանքերակներով (Դարասուն՝ Ռուսաստան), ինչպես նաև մինչև մի քանի հարյուր մետր երկարությամբ և փոփոխական հզորությամբ (մի քանի տասնյակ սանտիմետրից մինչև 2-3 մ) հանքերակներով (Շահումյան, Մեղրաձոր, Ազատեկ, Տերտերասար, Մարջան՝ Հայաստան, Կարամկեն, Կարալվեեմ, Ագին, Ռոդնիկովո՝ Ռուսաստան).

գ. հանքային սյուների (Զերույ՝ Ղրղզստան) և հանքայնացված դայկաների (Բերեզովո՝ Ռուսաստան) տիպերի հանքավայրերը:

7) 4-րդ խմբին են վերագրվում չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը: Դրանց թվին են դասվում փոքր չափերով (մի քանի տասնյակ մետր ձգվածությամբ) հատուկենտ կամ մերձեցված` շատ փոքր հզորությամբ (մինչև 0.3-0.4 մ) հանքերակները, ոսպնյակները, ոչ մեծ (մինչև 100 մ երկարությամբ) հանքերակները, ոսպնյակները, միներալացված գոտիները, հանքակուտակները՝ խիստ փոփոխական հզորությամբ կամ ինտենսիվ խախտված տեղադրմամբ և հանքայնացման չափազանց բարդ ընդհատունությամբ ու բնաձև բաշխվածությամբ բնութագրվող հանքամարմինները:

ա. Բնութագրական հանքավայրերը. Կոմունարյան (Ռուսաստան), Կոչբուլաղ (Ուզբեկստան):

11. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է՝ ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից․ եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները:

(11-րդ կետը լրաց. 29.03.23 N 01-Ն)

 

3. Հանքավայրերի երկրաբանական կառուցվածքի և հանքաքարերի նյութական կազմի ուսումնասիրմանը ներկայացվող պահանջներ

 

12. Հետախուզված հանքավայրերի վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրանց չափերին ու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Ոսկու հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000–1:5000 մասշտաբով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հետախուզաառուները, հետախուզահորերը, հանքուղիները (բովանցքները, շտոլնյաները) հանքահորերը (հանքափողերը), հորատանցքերը), երկրաֆիզիկական մանրակրկիտ դիտարկումների պրոֆիլները, ինչպես նաև հանքամարմինների և հանքայնացված գոտիների բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում: Ստորգետնյա լեռնային փորվածքները և հորատանցքերը տեղադրվում են հատակագծի վրա մարկշեյդերական հանույթի տվյալներով: Լեռնային աշխատանքների հորիզոնների մարկշեյդերական հատակագծերը (պլանները) սովորաբար կազմվում են 1:200 մասշտաբով, ամփոփ հատակագծերը` 1:1000-ից ոչ փոքր մասշտաբով: Պետք է հաշվարկվեն հորատանցքերով հանքամարմնի առաստաղի ու հատակի հատումների կետերի կոորդինատները և հատակագծերի ու կտրվածքների հարթությունների վրա կառուցվեն դրանց փողերի անցակետերը:

(12-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

13. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000– 1:5000 մասշտաբի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից) երկրաբանական քարտեզի, երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բլոկ-դիագրամների ու նմուշօրինակի (մոդելի) վրա: Հանքավայրի երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների նյութերը՝ պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի ու անընդհատության, սեպացման և դրանցում ոսկու բաշխման բնույթի, պարփակող ապարների փոփոխվածության առանձնահատկությունների, վերջիններիս և ծալքավոր կառուցվածքների ու տեկտոնական խախտումների հետ հանքամարմինների փոխհարաբերությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և հեռանկարային տեղամասերի տեղադիրքը որոշող որոնողական չափանիշները:

1) Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:10000-1:25000 մասշտաբի երկրաբանական և ոսկեբերության քարտեզներ` համապատասխան կտրվածքներով: Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի ոսկու հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև ոսկու կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

2) Հանքավայրի շրջանում կատարված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում ու դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաների) մեկնաբանությունների ամփոփ հատակագծերում:

14. Ոսկեբեր մարմինների և միներալացված գոտիների ելքերը դեպի մակերևույթ և մերձմակերևութային տեղամասեր առաջարկվում է ուսումնասիրել հետախուզաառուներով, հետախուզահորերով և վերջիններից անցած կողափորվածքներով (ռասսեչկաներ), խրամներով (մաքրվածքներով)՝ անցած հանքամարմինների տարածման ուղղությամբ և ոչ խորը հորատանցքերով` երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, օքսիդացման և երկրորդային սուլֆիդային հարստացման գոտու զարգացման (տարածվածության) խորությունն ու կառուցվածքը և ոսկով դրանց հարստացման աստիճանը, հանքաքարերի նյութական կազմի, տեխնոլոգիական հատկությունների փոփոխության առանձնահատկությունները, և կատարել առաջնային, խառը և օքսիդացված հանքաքարերի պաշարների տարանջատ հաշվարկ՝ ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի:

15. Ոսկու հանքավայրերի հետախուզությունը խորքում իրականացվում է լեռնային փորվածքներով և հորատանցքերով՝ հետազոտության երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում և լեռնային փորվածքներում) կիրառմամբ:

1) Հետախուզման մեթոդիկան` լեռնային աշխատանքների և հորատման ծավալների հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները, որոշվում են` ելնելով հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններից, հաշվի առնելով հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունները, ինչպես նաև նմանատիպ հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձը:

2) Լեռնային փորվածքները հանդիսանում են հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության և ներքին կառուցվածքի, դրանց անընդհատության, հանքաքարերի նյութական կազմի, դրանցում ոսկու բաշխվածության բնույթի մանրամասն ուսումնասիրության, ինչպես նաև հորատման, երկրաֆիզիկական հետազոտությունների և տեխնոլոգիական նմուշարկման տվյալների վերստուգման հիմնական միջոցները:

3) Հանքամարմինների անընդհատությունը և տարածման ու անկման ուղղություններով դրանց հզորությունների և ոսկու պարունակությունների փոփոխականության բնույթը պետք է բավարար չափով ուսումնասիրված լինեն բնութագրական տեղամասերում: Ըստ այդմ, հանքերակային տիպի փոքր հզորությամբ հանքային մարմիններն անընդմեջ հետամտվում են շտրեկներով ու վերընթաց լեռնային փորվածքներով (կրճատ՝ վերընթացներով), իսկ միներալացված և շտոկվերկային տիպի մեծ հզորությամբ հանքային մարմինները՝ օրտերի, քվերշլագների և ստորգետնյա հորիզոնական հորատանցքերի ցանցի խտացմամբ:

4) Լեռնային փորվածքները նպատակահարմար է անցնել հանքավայրի մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում, ինչպես նաև առաջնահերթ շահագործման համար նախատեսված տեղամասերում և հորիզոններում:

5) Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, հանքային մարմինների ներքին կառուցվածքը, մերձհանքային փոփոխությունների բնույթը, հանքաքարերի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովել նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հանքամարմնից ստացված հորատահանուկի ելքը ըստ հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթ) 70%-ից պակաս չպետք է լինի: Հորատահանուկի գծային ելքի ճշտությունն անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել այլ եղանակներով (կշռային, ծավալային):

6) Հանքայնացված միջակայքերում ոսկու պարունակության և հանքամարմնի հզորության որոշման համար հորատահանուկի բնութագրական լինելը պետք է հաստատվի դրա հնարավոր ընտրողական մաշելիության ուսումնասիրությունների տվյալներով: Դրա համար անհրաժեշտ է ըստ հանքաքարերի հիմնական տիպերի համադրել հորատահանուկի և ապարախյուսի (շլամի) նմուշարկման տվյալները (ըստ միջակայքերի դրանց տարբեր ելքերով) լեռնային փորվածքների, հարվածային, պնևմահարվածային, բնալայնիչ (շարոշկա) հորատանցքերի, ինչպես նաև հանովի հանուկընդունիչների կիրառմամբ հորատված սյունակային հորատանցքերի նմուշարկման տվյալների հետ: Նմուշարկման տվյալները զգալիորեն խեղաթյուրող՝ հորատման հանուկի ցածր ելքի կամ դրա ընտրողական մաշելիության առկայության դեպքում, անհրաժեշտ է կիրառել հետախուզման այլ տեխնիկական միջոցներ:

7) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Հանքային միջակայքերի առանձնացման, դրանց պարամետրերի որոշման համար արդյունավետ կարոտաժի համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում:

8) Հարյուր և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ նաև ստորգետնյա, հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով:

9) Զառիթափ հանքամարմինները մեծ անկյան տակ հատելու համար նպատակահարմար է կատարել հորատանցքի արհեստական թեքում: Հորատմամբ հետախուզության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հորատել բազմախորշ և ստորգետնյա հովհարաձև հորատանցքեր: Հանքայնացված միջակայքը նպատակահարմար է հորատել նույն տրամագծով:

10) Բոլոր հետախուզական փորվածքները, և հանքամարմինների կամ հանքային գոտիների ելքերը երկրի մակերևույթ պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:

11) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

(15-րդ կետը խմբ. 25.10.22 N 17-Ն)

16. Հետախուզական փորվածքների դիրքը և միմյանց միջև եղած հեռավորությունները պետք է որոշվեն հանքամարմինների յուրաքանչյուր կառուցվածքային-ձևաբանական տիպի համար՝ առանձին, հաշվի առնելով դրանց չափերը, հզորությունը, ներքին կառուցվածքը, դրանցում ոսկու մասնիկների խոշորությունը և բաշխվածության բնույթը, ըստ որում, պետք է նկատի ունենալ ոսկով հարստացված տեղամասերի հնարավոր սյունաձև տեղակայվածությունը:

1) Աղյուսակ 1-ով սահմանված Հայաստանի Հանրապետության ոսկու հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

17. Հետախուզված հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն: Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հանքավայրի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով: Հետախուզված հանքավայրերի այդ տեղամասերում կամ հորիզոններում պետք է հաշվարկված լինեն B կարգի պաշարներ` 2-րդ խմբի հանքավայրերի և C1 կարգի պաշարներ` 3-րդ և 4-րդ խմբերի հանքավայրերի համար: Երրորդ խմբին պատկանող հետախուզված հանքավայրերում հետախուզական փորվածքների ցանցը մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում նպատակահարմար է խտացնել, որպես կանոն, ոչ պակաս, քան 2 անգամ` C1 կարգի պաշարների համար ընդունվածի համեմատությամբ:

1) Պաշարների հաշվարկի ժամանակ միջարկման (ինտերպոլյացիա) մեթոդների (երկրավիճակագրություն (գեոստատիստիկա), հակադարձ հեռավորությունների մեթոդ և այլն) օգտագործման դեպքում մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում անհրաժեշտ է ապահովել միջարկման օպտիմալ բանաձևերի հիմնավորման համար հետախուզահատումների բավարար խտություն:

2) Մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերը պետք է արտացոլեն հանքավայրի հիմնական պաշարները, ինչպես նաև հանքաքարերի գերակշռող որակը ներառող (պարփակող) հանքամարմինների տեղադրման պայմանների և ձևերի առանձնահատկությունները: Հնարավորինս դրանք տեղակայվում են առաջնահերթ շահագործման ենթակա պաշարների սահմաններում: Այն դեպքերում, երբ առաջնահերթ շահագործման համար նախատեսված տեղամասերը երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով, հանքաքարի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնորոշ չեն ամբողջ հանքավայրի համար, մանրամասն պետք է ուսումնասիրվեն նաև այդ պահանջներին բավարարող տեղամասերը: Հետախուզված հանքավայրերում մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերի քանակն ու չափերը յուրաքանչյուր առանձին դեպքում որոշում է ընդերքօգտագործողը:

3) Մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում ստացված երկրաբանական տեղեկատվությունն օգտագործվում է հանքավայրի բարդության խմբի հաստատման, դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին հետախուզման ընդունված մեթոդների և ընտրված տեխնիկական միջոցների համապատասխանության որոշման, նմուշարկման արդյունքների և հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի հավաստիության գնահատման, ինչպես նաև ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների գնահատման համար:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետության ոսկու հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Հանքա-վայրերի բարդության խումբը

Հանքա-մարմինների բնութագիրը

Հանքա-մարմինների ձևը

Փորվածքի տեսակը

Հանքամարմինների հետախուզահատումների միջև հեռավորությունները փորվածքներով (մ) ըստ պաշարների կարգերի

B

C1 1)

C2 2)

ըստ

տարածման

ըստ անկման

ըստ

տարածման

ըստ անկման

ըստ

տարածման

ըստ անկման

1

2

3

4

5

6

7

8

9

10

2-րդ

Խոշոր միներալացված և հանք-երակային գոտիներ, շտոկվերկներ, նշանակալի չափերի հանքակուտակներ, երկարատարած հանքերակներ

Հանքերակներ

Շտրեկներ

Անընդմեջ հետամտում

40-60

Անընդմեջ հետամտում

60-80

80-120 3)

Անընդմեջ հետամտում

80-120

Վերընթացներ

80-120

Անընդմեջ հետամտում

120-140

Անընդմեջ հետամտում

-

-

Կողափորվածքներ

10-20

40-60

20-40

60-80

80-120 3)

-

-

Հորատանցքեր

-

-

20-40

60-80

40-80

80-120

Միներալացված և հանքերակային գոտիներ

Շտրեկներ

Անընդմեջ հետամտում

40-60

Անընդմեջ հետամտում

60-80

80-120 3)

Անընդմեջ հետամտում

80-120

Վերընթացներ

80-120

Անընդմեջ հետամտում

120-140 4)

Անընդմեջ հետամտում

-

-

Կողափորվածքներ, հորիզոնական հորատանցքեր

30-40

40-60

40-60

60-80

80-120 3)

-

-

Հորատանցքեր

30-40

40-60

40-60

60-80

60-100

80-120

2-րդ

Խոշոր միներալացված և հանքերակային գոտիներ, շտոկվերկներ, նշանակալի չափերի հանքակուտակներ, երկարատարած հանքերակներ

Շտոկվերկներ

Շտրեկներ

Անընդմեջ հետամտում

40-60

Անընդմեջ հետամտում

80-120

-

-

Օրտեր, կողափորվածքներ, հորիզոնական հորատանցքեր

40-60

40-60

60-80

80-120

-

-

Հորատանցքեր

40-60

40-60

60-80

80-120

80-120

80-120

Հանքակու-տակներ

Շտրեկներ

Անընդմեջ հետամտում

40-60

Անընդմեջ հետամտում

80-120

-

-

Վերընթացներ

80-120

Անընդմեջ հետամտում

120-140

Անընդմեջ հետամտում

-

-

Օրտեր, կողափորվածքներ, հորիզոնական հորատանցքեր

40-60

40-60

60-80

80-120

-

-

Հորատանցքեր

40-60

40-60

60-80

80-120

80-120

80-120

3-րդ

Միջին և խոշոր չափի բարդ կառուցվածքով միներալացված և հանքերակային գոտիներ, հանքակուտակներ, բարդ կառուցվածքով հանքերակներ

Հանքերակներ

Շտրեկներ

-

-

Անընդմեջ հետամտում

40-60

Անընդմեջ հետամտում

60-80

Վերընթացներ

-

-

80-120

Անընդմեջ հետամտում

-

-

Կողափորվածքներ

-

-

10-20

40-60

-

-

Հորատանցքեր

-

-

10-20

40-60

20-40

60-80

Միներալացված և հանքերակային գոտիներ

Շտրեկներ

-

-

Անընդմեջ հետամտում

40-60

Անընդմեջ հետամտում

60-100

Վերընթացներ

-

-

80-120

Անընդմեջ հետամտում

-

-

Կողափորվածքներ, հորիզոնական հորատանցքեր

-

-

30-40

40-60

-

-

Հորատանցքեր

-

-

30-40

40-60

40-60

60-80

3-րդ

Միջին և խոշոր չափի բարդ կառուցվածքով միներալացված և հանքերակային գոտիներ, հանքակուտակներ, բարդ կառուցվածքով հանքերակներ

Հանքակու-տակներ

Շտրեկներ

-

-

Անընդմեջ հետամտում

40-60

Անընդմեջ հետամտում

80-120

Վերընթացներ

-

-

80-120

Անընդմեջ հետամտում

120-140

Անընդմեջ հետամտում

Օրտեր, կողափորվածքներ, հորիզոնական հորատանցքեր

-

-

40-60

40-60

-

-

Հորատանցքեր

-

-

40-60

40-60

60-80

80-120

4-րդ5)

Փոքր հանքամարմիններ` չափազանց բարդ, ընդհատուն, բնանման հանքայնացմամբ

Շտրեկներ

-

-

Անընդմեջ հետամտում

40

-

-

Վերընթացներ

-

-

յուրաքանչյուր հանքամարմնի համար մեկից ոչ պակաս

-

-

Օրտեր, հորիզոնական հորատանցքեր

-

-

10

40

-

-

Հորատանցքեր

-

-

10

40

20

40-60

ա. Հորատանցքերով C1 կարգի պաշարների հետախուզման առավելագույն թույլատրելի խորությունը հետախուզական վերջին լեռնային հորիզոնից ներքև որոշելիս, անհրաժեշտ է օգտագործել համանման հանքավայրերի հետախուզման ընթացքում վերջին տարիներն կիրառված և գործնականում արդարացված տվյալները:

բ. C2 կարգի պաշարների հետախուզման նպատակով առաջարկվող հետախուզացանցի խտության համար հիմք են հանդիսացել Դասակարգման 44-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված մոտեցումներն ու տվյալները (աղյուսակ 2):

գ. Ըստ այդմ, առաջարկվում է օգտակար բաղադրիչի (բաղադրիչների) կորզվող մեծ արժողությամբ՝ 3-րդ և 4-րդ խմբերի հանքավայրերում զգալիորեն մեծացնել հետախուզվող C2 կարգի պաշարների տեսակարար կշիռը, իսկ տնտեսական մեծ ներուժ ունեցող՝ 2-րդ խմբի հանքավայրերում հիմնավորել C2 կարգի պաշարների հետախուզման նպատակահարմարությունը:

4) Միջանկյալ հորիզոնների հորատանցքերով հետախուզման դեպքերում.

ա. Վերընթացները անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել հորատանցքերի հովհարի հորատմամբ,

բ. 4-րդ խմբի հանքավայրերի համար օգտագործվել են չափազանց բարդ կառուցվածքով և օգտակար բաղադրիչի ընդհատուն բաշխմամբ բնութագրվող ոչ մեծ հանքային մարմինների հետախուզացանցի վերաբերյալ տվյալները:

5) Շահագործվող հանքավայրերում այդ նպատակի համար օգտագործվում են շահագործական հետախուզության և շահագործման տվյալները:

6) Ընդհատուն հանքայնացմամբ հանքավայրերում, որոնց պաշարների գնահատումն իրականացվում է առանց կոնկրետ հանքամարմինների եզրագծման` հանքաբերության գործակցի կիրառմամբ, ընդհանրացված սահմաններում, կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի բնորոշ ձևերի և չափերի որոշման հիման վրա պետք է գնահատվի դրանց ընտրովի (անջատ) արդյունահանման հնարավորությունը և նպատակահարմարությունը:

18. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրության, հանքամարմինների եզրագծման և պաշարների հաշվարկի համար հետախուզական փորվածքներով հատված կամ բնական մերկացումներով բացված հանքային միջակայքերը ենթակա են նմուշարկման: Նմուշարկման մեթոդների ու եղանակների ընտրությունը կատարվում է, ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից: Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովեն սպասվող արդյունքների առավել հավաստիություն: Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը՝ ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:

Նմուշարկման երկրաբանական, երկրաֆիզիկական մեթոդների և ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:

19. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) մեծ հզորությամբ հանքային մարմինները բացելու և հատելու համար նախատեսվող լեռնային փորվածքները (օրտեր, քվերշլագներ) պետք է կողմնորոշել հանքայնացման առավելագույն փոփոխականությանն ուղղահայաց ուղղությամբ: Փոքր հզորությամբ հանքային մարմինները հետամտելու համար նախատեսվող և հանքամարմինների հզորությունն ամբողջությամբ ընդգրկող փորվածքները (շտրեկներ, վերընթացներ) պետք է ուղղորդել դրանց տարածման ուղղությամբ, իսկ հորատանցքերը պետք է հատեն հանքային մարմինները ոչ պակաս քան 30⁰ անկյան տակ,

2) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով: Նմուշները պետք է վերցնել հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Հանքամարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրականության լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,

3) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, հանքային մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները՝ կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով: Ըստ որում, չնշմարվող երկրաբանական սահմաններով հանքամարմինների համար` բոլոր հետախուզական հատումներում, իսկ հստակ երկրաբանական սահմաններով հանքային մարմինների համար` փորվածքների նոսրացված ցանցով: Հետախուզաառուներում, հետախուզահորերում, խրամներում հանքաքարերի արմատական ելքերից բացի պետք է նմուշարկվեն նաև դրանց հողմահարման արգասիքները,

4) հանքամարմինների կողերում հանքաքարերի ու հանքայնացված ապարների բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին՝ սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է հանքամարմնի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, հանքաքարերի ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով, իսկ հորատանցքերում` նաև հորատաերթի երկարությամբ, ըստ որում հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերը նմուշարկվում են առանձին-առանձին: Հորատահանուկի ընտրողական մաշելիության առկայության դեպքում նմուշարկվում է ինչպես հորատահանուկը, այնպես էլ հորատման մանրատված արգասիքները (ապարախյուս, փոշի և այլն): Վերջիններից կազմվում է ինքնուրույն նմուշ` հորատահանուկի նմուշի նույն միջակայքից, որոնք մշակվում և ենթարկվում են անալիզների առանձին-առանձին:

ա. Հանքամարմինն ամբողջ հզորությամբ հատող լեռնային փորվածքներում, այդ թվում նաև վերընթացներում, նմուշները վերցվում են փորվածքի երկու պատերից, իսկ հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներում` հանքախորշից: Հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներից վերցված նմուշների միջև եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 1-4 մետրը (նմուշարկման ռացիոնալ միջակայքը պետք է հաստատվի փորձարարական տվյալներով): Հորիզոնական փորվածքներում, հանքամարմինների զառիթափ տեղադրման դեպքում, նմուշները տեղակայվում են հաստատուն՝ նախօրոք որոշված բարձրության վրա: Նմուշների ընտրված պարամետրերը պետք է հիմնավորվեն փորձարարական աշխատանքներով:

բ. Հանքամարմինների ամբողջ հզորությունը չհատող շտրեկների և վերընթացների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկման ժամանակ չպետք է օգտագործվեն: Հանքամարմիններն ամբողջ հզորությամբ հատող վերընթացների նմուշարկման տվյալները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի, ելնելով ոսկով հարստացված տեղամասերի (հանքային սյուների) բաշխման առանձնահատկություններից:

20. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված եղանակի և հանքաքարերի հիմնական տարատեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել` տալով ստացված արդյունքների ճշտության և արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը, դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին` ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի ± 10-20%-ը` նկատի ունենալով հանքաքարերի խտության փոփոխականությունը): Ակոսային նմուշարկման ճշտությունն անհրաժեշտ է ստուգել` նույն հատույթով կցորդված ակոսային նմուշների վերցմամբ, իսկ հորատահանուկային նմուշարկման ճշտությունը` հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով: Նմուշարկման ճշտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է վերանմուշարկել հանքային միջակայքը:

1) Նմուշարկման ընդունված մեթոդների և եղանակների արժանահավատությունը վերահսկվում է առավել բնութագրական եղանակով, որպես կանոն` համախառն կամ քերծման եղանակով: Այդ նպատակով անհրաժեշտ է նաև օգտագործել տեխնոլոգիական նմուշների, բնամասերում ապարների խտությունը որոշելու նպատակով վերցված համախառն նմուշների տվյալները և հանքամարմինների առանձին տեղամասերի շահագործման ժամանակ ստացված արդյունքները: Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

21. Նմուշների մշակումը (նախապատրաստումը հետազոտության) կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով, հաշվի առնելով ոսկու բաշխման բնույթը, դրա հատիկների խոշորությունն ու ձևերը: Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով: Նմուշների մշակման որակը պետք է շարունակաբար վերահսկվի՝ «K» գործակցի հիմնավորվածության և մշակման սխեմայի պահպանման հետ կապված բոլոր գործողություններով:

1) Նմուշների մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մանրատված (աղացած) նյութերում ոսկու գրավիտացիոն նստեցման, ինչպես նաև չմշակված մակերևույթների անհարթությունների ծուղակներում ոսկու մասնիկների թափանցման հնարավորությունը: Այդ պատճառով անհրաժեշտ է կանոնավորապես վերահսկել ջարդիչ (մանրատող) սարքավորումների մաշող մակերևույթների մաքրությունը:

2) Խոշորածավալ վերստուգիչ նմուշների մշակումը կատարվում է հատուկ կազմված ծրագրերով, որոնք ներառում են նաև անալիզների համար վերցվող կշռուկների նվազագույն զանգվածի և քանակի որոշման փորձարարական աշխատանքներ:

22. Հանքաքարերի քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի ոսկու պարունակության ու հարգի որոշման, ուղեկից բաղադրամասերի առկայության ու դրանց արդյունաբերական նշանակության հաստատումն, ինչպես նաև վնասակար բաղադրիչների հայտնաբերումն ապահովող լիարժեքությամբ: Հանքաքարերում դրանց պարունակությունը որոշվում է համապատասխան ստանդարտներով սահմանված նմուշների քիմիական, հարգային, սպեկտրային, ֆիզիկական, երկրաֆիզիկական անալիզների մեթոդներով:

1) Ոսկու արդյունահանման օտարերկրյա ընկերությունների պրակտիկայում պաշարների հաշվարկի նյութերի հիմնավորման և ներդրումային ծրագրերի մշակման ժամանակ («Բանկային» տեխնիկատնտեսական հիմնավորում) առավել հուսալի և գերադասելի են համարվում հարգային անալիզի արդյունքները:

2) Բոլոր շարքային նմուշներում, որպես կանոն, որոշվում է ոսկու, արծաթի, ինչպես նաև ուղեկից բաղադրիչների (պղինձ, ցինկ, կապար, ծծումբ, բիսմուտ և այլն) պարունակությունները, որոնք հաշվի են առնվում հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու ժամանակ: Ուրիշ օգտակար բաղադրիչների (այդ թվում` թթու հալանյութերի (ֆլյուսների) ստացման համար օգտագործվող սիլիկահող) և վնասակար խառնուրդների (մկնդեղ, ածխածին, կավահող, ծարիր և այլն) պարունակությունները որոշվում են խմբային նմուշներում: Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը՝ ուղեկից բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունների որոշմամբ և այդ պարունակությունների փոփոխությունների պարզաբանումը հանքամարմինների տարածման և անկման ուղղություններով:

3) Առաջնային հանքաքարերի օքսիդացման աստիճանը բացահայտելու և օքսիդացման գոտու սահմանը որոշելու նպատակով պետք է կատարվեն ֆազային անալիզներ:

23. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել՝ գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական և ուղեկից բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

24. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով՝ վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից:

1) Շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Стандартные Образцы Состава – СОС, այսուհետ՝ ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել՝ այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ:

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները:

25. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը: Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկի համար կոնդիցիաների պահանջներն ըստ ոսկու պարունակությունների: Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

(25-րդ կետը փոփ. 25.10.22 N 17-Ն)

26. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)՝ անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը՝ ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 2-ով սահմանված՝ Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%)ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների՝ ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար:

 

Աղյուսակ 2

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին

քառակուսային սխալանքները (%)

 

Պարունակությունների դասերը*), գ/տ

Հանքաքարերի բնութագիրը ըստ ոսկու մասնիկների մեծության

մինչև 0.1 մմ

մինչև 0.6 մմ

խոշոր, հաճախ

տեսանելի ոսկով

>128

4.0

7.5

10

64-128

4.5

8.5

12

16-64

10

13

18

4-16

18

25

25

1-4

25

30

30

0.5-1

30

30

30

 0.5

30

30

30

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 2-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

27. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում՝ արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ՝ պարունակության յուրաքանչյուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը: Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է:

28. Նմուշարկման իրականացված վերստուգման արդյունքներով (նմուշների վերցնում, մշակում և անալիզների կատարում) պետք է գնահատվի հանքային միջակայքերի եզրագծման և դրանց պարամետրերի որոշման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալանքը:

29. Ոսկու հանքավայրերի հետախուզությամբ և շահագործմամբ զբաղվող օտարերկրյա որոշ ընկերությունների պրակտիկայում օգտագործվում է նմուշներ վերցնելու, դրանք նախապատրաստելու և անալիզների ենթարկելու գործընթացների որակը վերստուգելու ավելի պարզ, բայց բավականաչափ արդյունավետ ընթացակարգ՝ հիմնված լաբորատորիա ուղարկվող շարքային քսան նմուշներից կազմված յուրաքանչյուր խմբաքանակի մեջ շարունակաբար մեկական դատարկ, կրկնօրինակ և ստուգանմուշային կամ չափանմուշային (էտալոնային) նմուշ ներառելու հետ, ձևավորելով դրանք հետևյալ կարգով:

1) Դատարկ նմուշները վերցվում են հանքավայրի հետախուզման սկզբնական փուլում նախապատրաստված համասեռված (հոմոգենացված) համախառն նմուշից (քսան կիլոգրամից ոչ պակաս զանգվածով)՝ ըստ կազմության համանման հանքավայրի ոսկու հանքայնացումը տեղակալող (պարփակող) ապարներին: Համախառն նմուշի համար նյութ են ծառայում չհանքայնացված հորատահանուկը կամ մերկացման անհանք ապարները: Ոսկու նշանակալի քանակի բացակայությունը համախառն նմուշում հաստատվում է ոչ պակաս քան երկու տարբեր լաբորատորիաներում կատարված բազմաթիվ անալիզներով: Դատարկ նմուշն ընդգրկվում է նմուշների նախապատրաստման հոսքում և մյուս նմուշների հետ ունենում է հաջորդական համար:

2) Որպես կրկնօրինակ ծառայող նմուշները վերցվում են դաշտային պայմաններում, կամայականորեն: Հորատման ապարախյուսի նմուշարկման ժամանակ դրանք պատրաստվում են վերջինիս կիսման եղանակով: Հորատահանուկի նմուշարկման ժամանակ դրա կիսումը կատարվում է մանրացման սկզբնական փուլից հետո:

3) Չափանմուշային (էտալոնային) նմուշները, որոնցում ոսկու պարունակությունը հայտնի է ընդունելի մակարդակի ճշտությամբ, որքան հնարավոր է, պետք է մոտ լինեն հանքավայրի ոսկու հանքայնացման քարաբանական և միներալային կազմին: Դրանցում ոսկու պարունակությունը պետք է համապատասխանի հանքավայրում առանձնացվող պարունակությունների երեք հիմնական դասերին, որոնք մոտ են տնտեսապես հիմնավորված եզրագծային, միջին և բարձր պարունակություններին: Չափանմուշային նմուշները վերցվում են նախօրոք պատրաստված, 20 կգ-ից ոչ պակաս զանգվածով համախառն նմուշներից՝ կազմված նախկինում անալիզի ենթարկված հորատահանուկի կամ հորատման ապարախյուսի նմուշներից մնացած խոշորահատիկ նյութից: Համախառն նմուշների աղացած և համասեռված նյութը պետք է անալիզի ենթարկվի մի քանի անկախ լաբորատորիաներում: Չափանմուշային նմուշները համարակալվում են շարքային նմուշների հերթական համարներով, որոնք չպետք է հայտնի լինեն անալիզ իրականացնող աշխատակիցներին:

4) Դատարկ, կրկնօրինակ և չափանմուշային նմուշների օգտագործումն ապահովում է կանոնավոր և բավականին արդյունավետ վերստուգում՝ շարքային նմուշների նախապատրաստման և անալիզների կատարման (սիստեմատիկ սխալանքների հայտնաբերում և պատահական սխալանքների մեծության որոշում) որակի նկատմամբ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակամիջոցում, հիմնականում սեփական լաբորատորիայի միջոցներով:

30. Հանքաքարերի բնական տարատեսակների և արդյունաբերական տիպերի միներալային կազմը, դրանց մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաբանական (հանքաբանական), ապարագրական, ֆիզիկական, քիմիական և այլ անալիզներով: Ըստ որում, առանձին միներալների նկարագրության հետ միասին, տրվում է նաև դրանց տարածվածության քանակական գնահատականը:

1) Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ոսկու, ոսկի պարունակող հանքային և երակային միներալների, միմյանց և ուրիշ միներալների հետ դրանց փոխհարաբերությունների ուսումնասիրմանը: Որոշման են ենթակա ոսկու գոյաձևերը, գոյացումների չափերը, դրանց բաշխումն ըստ խոշորության դասերի, քիմիական կազմը, հարգը, ոսկու մասնիկների մակերևույթի բնույթն ու վիճակը, սերտաճվածքների առկայությունը, դրանց չափերը և սերտաճման տեսակները:

2) Միներալաբանական հետազոտությունների գործընթացում պետք է ուսումնասիրվի հիմնական և ուղեկից բաղադրամասերի ու վնասակար խառնուրդների բաշխումը և կազմվի դրանց հաշվեկշիռն ըստ միներալային միացությունների ձևերի:

31. Ծավալային զանգվածի և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել հանքաքարերի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:

1) Խիտ (հոծ) հանքաքարերի ծավալային զանգվածը գլխավորապես որոշվում է պարաֆինապատված բնութագրիչ նմուշներով և վերստուգվում է բնամասերում դրա որոշման արդյունքներով: Փխրուն, խիստ ճեղքավորված և խոռոչավոր հանքաքարերի ծավալային զանգվածը, որպես կանոն, որոշվում է բնամասերում: Ծավալային զանգվածը կարող է որոշվել նաև ցրված գամմա-ճառագայթման կլանման մեթոդով` անհրաժեշտ ծավալի ստուգափորձական (հավաստող) աշխատանքների առկայության դեպքում: Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև հանքաքարի խոնավությունը: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային կազմով և հիմնական բաղադրամասերի պարունակությամբ:

 

4. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրմանը ներկայացվող պահանջներ

 

32. Ոսկու հանքաքարերի տեխնոլոգիական հատկություններն աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ: Առավել մեծ նշանակություն ունեն ոսկի պարունակող հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիան որոշող հետևյալ հատկանիշները.

1) հանքաքարում պարունակվող ոսկու բնութագիրը (խոշորությունը, գոյաձևը, հանքային և ոչ հանքային միներալների հետ զուգորդման բնույթը, մասնիկների մակերևույթի վիճակը),

2) հանքաքարերի համալիրությունը. հանքաքարում ոսկու հետ միասին արդյունաբերական նշանակություն ունեցող ուրիշ օգտակար բաղադրամասերի պարունակությունը,

3) հանքաքարերի օքսիդացվածության աստիճանը. օքսիդացված և սուլֆիդային միներալների տոկոսային հարաբերակցությունը,

4) հանքաքարերում վերամշակման տեխնոլոգիան էականորեն բարդացնող բաղադրամասերի առկայությունը:

33. Ըստ մասնիկների խոշորության, ոսկին դասակարգվում է` խոշոր (0.07 մմ-ից ավելի), մանր (0.001-ից մինչև 0.07 մմ) և նրբադիսպերս (0.001 մմ-ից փոքր) տեսակների:

1) Խոշորահատիկ ոսկին սովորաբար հեշտությամբ ազատվում է մանրացնելիս և կորզվում է գրավիտացիոն մեթոդներով, բայց դժվարությամբ է հարստացվում և դանդաղորեն լուծվում` ցիանավորման դեպքում: Մանրահատիկ ոսկին (ազատ և սուլֆիդների հետ սերտաճած) լավ է հարստացվում և արագ լուծվում է ցիանավորման ժամանակ, բայց միայն մասամբ է կորզվում գրավիտացիայով: Նրբադիսպերս ոսկին վատ է անջատվում հանքաքարերը մանրացնելիս և այսպես կոչվող` կրող միներալների (սուլֆիդների) հետ միասին կորզվում է գրավիտացիոն և հարստացման խտանյութեր: Սուլֆիդներից այդ ոսկին կորզվում է հրամետալուրգիայով կամ ցիանավորմամբ` օքսիդացնող թրծմամբ: Եթե ոսկին զուգորդվում (ասոցվում) է երկաթի հիդրօքսիդների և այլ վերնածին (հիպերգեն) միներալների հետ, այն կարող է կորզվել ցիանավորմամբ: Քվարցից նրբադիսպերս ոսկին կարող է կորզվել միայն հալման դեպքում:

34. Ոսկի պարունակող հանքաքարերը որոշ դեպքերում պարունակում են նաև ուրիշ օգտակար բաղադրամասեր, որոնք նույնպես կարող են արդյունաբերական նշանակություն ունենալ: Դրանց թվին են պատկանում` արծաթը, պղինձը, ծարիրը, կապարը, ցինկը, վոլֆրամը, ուրանը, սնդիկը, բիսմութը, թալիումը, սելենը, տելուրը, սիլիկահողը, ծծումբը (սուլֆիդային ձևով), բարիտը, ֆլյուորիտը և այլն: Համապատասխանաբար առանձնացվում են` ոսկի-պիրիտային, ոսկի-մկնդեղային, ոսկի-արծաթային, ոսկի-պղնձային, ոսկի-ծարիրային, ոսկի-ուրանային, ոսկի-բարիտային, ոսկի-բազմամետաղային և ոսկի-քվարցային հանքաքարեր: Ավելի քան 60% սիլիկահող, 13%-ից պակաս կավահող, 0.8% մկնդեղ և 0.3% ծարիր պարունակող ոսկի-քվարցային հանքաքարերը կարող են օգտագործվել մետալուրգիական գործարաններում որպես հալանյութ (ֆլյուս):

35. Ըստ սուլֆիդների օքսիդացման աստիճանի հանքաքարերը ստորաբաժանվում են` առաջնային (սուլֆիդային), մասամբ օքսիդացված (խառը) և օքսիդացված տեսակների: Մասամբ օքսիդացված են համարվում 30%-ից ոչ ավելի, իսկ օքսիդացված` 30% և ավելի օքսիդացված միներալներ պարունակող հանքաքարերը:

36. Հանքաքարերում վնասակար խառնուրդները գնահատելիս, առաջին հերթին հաշվի են առնվում այնպիսիները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ցիանավորման` ոսկու կորզման հիմնական գործընթացի վրա: Վնասակար խառնուրդներին են վերագրվում`

1) պղնձի (օքսիդներ, կարբոնատներ, երկրորդային սուլֆիդներ, սուլֆատներ), ծարիրի (անտիմոնիտ), երկաթի (պիրոտին), մկնդեղի (ռեալգար, աուրիպիգմենտ) որոշ միներալներ, որոնց ներկայությամբ կտրուկ նվազում է ոսկու լուծման արագությունը և ավելանում է ցիանիդների ծախսը,

2) կլանման (սորբցիոն) բարձր ակտիվությամբ օժտված ածխաջրածնային նյութի որոշ տարատեսակներ,

3) ցիանային խյուսի (պուլպա) ջրազրկման և լուծված ոսկու լվացազատման գործընթացները խոչընդոտող` ապարախյուս (շլամ) առաջացնող փայլարակավային միներալներ: Այդ միներալների առկայությունը զգալի դժվարություններ է առաջացնում հանքաքարերի տեղափոխման, զետեղարանի մեջ լցման, ինչպես նաև դրանց գրավիտացիոն հարստացման գործընթացների ժամանակ,

4) մկնդեղի միներալներ (արսենոպիրիտ, մկնդեղային սուլֆոաղեր և այլն), որոնք դժվարացնում են ոսկի պարունակող խտանյութերի հրամետալուրգիական վերամշակումը և անհրաժեշտություն են առաջացնում շրջակա միջավայրի պահպանման համար իրականացնել հատուկ թանկարժեք միջոցառումներ:

37. Մեծամասամբ ոսկու հանքավայրերի հանքային հումքի վերամշակման հիմնական տեխնոլոգիական սխեմաներն են հարստացման և հրահիդրոմետալուրգիայի գործընթացների համակցությունը, որոնք ընդգրկում են` հանքաքարի տեսակավորումը, ջարդումը, մանրացումը, գրավիտացիոն և ֆլոտացիոն հարստացումը (համատեղ կամ ընտրովի), ամալգամացումը, ցիանավորումը (զտման կամ կլանման տեխնոլոգիայով) կամ հանքաքարերի և խտանյութերի հրամետալուրգիական վերամշակումը (թրծում, հալում): Եզրափակիչ գործընթացը ոսկու զտումն է (աֆինաժ):

1) Նոր տեխնոլոգիական պրոցեսներից են ճառագայթաչափական (ռադիոչափական) տեսակավորումը, փրփուրային զատումը (անջատումը), կուտակային լուծազատումը, կենսալուծազատումը, քլորիդացնդեցումը և այլն, ինչպես նաև ոսկու արդյունահանման երկրատեխնոլոգիական եղանակները (լուծազատման հանքահորային և հորատանցքային համակարգերը):

38. Ոսկի արդյունահանող ընկերությունների պրակտիկայում առավել լայն կիրառություն են ստացել ոսկու ցիանիդային լուծազատման վրա հիմնված գործընթացները: Ըստ որում, հանքաքարերի ցիանիդային լուծազատման ավանդական մեթոդների կիրառման հետ մեկտեղ (ցինկի վրա լուծույթներից ոսկու հետագա նստեցմամբ), յոթանասունական թվականների վերջում – ութսունականների սկզբում մեծ տարածում ստացան կուտակային լուծազատման գործընթացների վրա հիմնված նոր և տնտեսապես առավել արդյունավետ տեխնոլոգիաներ: Այդ գործընթացն էժան է և ճկուն, նպատակահարմար՝ ինչպես փոքրածավալ (օրական մինչև 200 տ), այնպես էլ մեծածավալ (օրական 50000 տ) արտադրությունների համար, և թույլ է տալիս շահագործման մեջ ընդգրկել ոսկու շատ ցածր (մինչև 0.5 գ/տ) պարունակությամբ հանքաքարեր:

1) Հանքաքարերի թափանցելիությունից կախված` հնարավոր են դրա վերամշակման ինչպես մանրացման, այնպես էլ առանց մանրացնելու տարբերակները: Ոսկին և արծաթը պետք է գտնվեն ազատ վիճակում: Դժվար վերամշակվող, այսպես կոչված, «համառ» հանքաքարերը և ցիանիդը ինտենսիվ կապող բաղադրիչներ (օրինակ ցինկի, պղնձի, երկաթի, մկնդեղի, ծարիրի օքսիդացված սուլֆիդներ և օրգանական նյութեր) պարունակող հանքաքարերը պիտանի չեն կուտակային լուծազատման եղանակի համար` կուտակի ներսում քիմիական գործընթացների անկառավարելիության պատճառով և նախնական մշակման կարիք ունեն (լուծազատում ճնշման տակ, մանրէական (բակտերիական) լուծազատում և թրծում եռացող շերտում):

2) Կույտային լուծազատման այս կամ այն սխեմայի կիրառման հնարավորությունը յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի համար պետք է որոշվի տեխնոլոգիական փորձարկումների և տեխնիկատնտեսական տարբերակների համադրման հիման վրա: Կույտային լուծազատման արդյունավետության որոշիչ տեխնիկատնտեսական ցուցանիշներն են ոսկու կորզումը, ազդանյութերի ծախսը և արժեքը, գործընթացի ինտենսիվությունը (տևողությունը):

3) Կույտային լուծազատման ժամանակ արդյունաբերական մասշտաբով կիրառվող հիմնական ազդանյութը նատրիումի ցիանիդն է: Որպես ցիանիդի փոխարինիչ կարող են ծառայել թիոմիզանյութի և թիոսուլֆատային լուծույթների թթու լուծույթները, հումինային թթուները` օքսիդիչների ավելացմամբ, քլորային նատրիումի հավելմամբ սուլֆատ-քլորային լուծույթների հիման վրա կազմված բաղադրությունները (կոմպոզիցիաներ):

4) Կույտային լուծազատման ժամանակ հանքաքարի կարևոր ցուցանիշ է համարվում դրա թափանցելիությունը դարսվածքում: Հանքաքարում 50 միկրոմիկրոն խոշորությամբ ապարախյուսի առկայությունը հանգեցնում է դարսվածքի ներսում նյութի խտացմանը, անբարենպաստ պայմաններ ստեղծելով լուծույթների շրջանառության համար: Դրանով մեծանում է լուծազատման ցիկլի տևողությունը և փոքրանում է մետաղի կորզումը: Այդ առնչությամբ, ոսկի պարունակող կավային հանքաքարերի և ապարախյուսի բարձր ելքով հանքաքարերի տեխնոլոգիական հետազոտությունների դեպքում դրանց մանրացման ժամանակ պետք է սահմանել հանքաքարերի գնդավորման օպտիմալ պայմաններ` անհրաժեշտ ամրությամբ և ծակոտկենությամբ ագրեգատներ ստանալու համար:

5) Կույտային լուծազատման վերաբերյալ տեխնոլոգիական հետազոտություններն առաջարկվում է եզրափակել փորձնաարդյունաբերական փորձարկումներով` հանքավայրի իրական պայմաններում, քանի որ լաբորատոր պայմաններում հնարավոր չէ հաշվի առնել տվյալ տեխնոլոգիայի արդյունավետության վրա ազդող բոլոր գործոնները (շրջակա միջավայրի ջերմաստիճանը, դարսվածքի բարձրությունն ու ձևավորման կարգը և այլն): Տեխնոլոգիական սխեմայի բոլոր գործողությունների օպտիմալ ռեժիմների և պարամետրերի փորձնաարդյունաբերական մշակման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի էկոլոգիայի հարցերին և հիդրոտեխնիկական կառույցների համալիրի հուսալիության պրակտիկ գնահատականին` կրիտիկական իրավիճակների ծագման դեպքում ցիանային լուծույթների հնարավոր ֆիլտրացիայի պայմաններում:

39. Ներկայումս ոսկու համաշխարհային արտադրության ավելի քան 70%-ը իրականացվում է ածխային աբսորբցիայի օգտագործմամբ տեխնոլոգիական գործընթացների հիման վրա. «Ածուխը խյուսում» (Cool In Pulp, այսուհետ՝ CIP) գործընթաց և դրա ածանցյալները` «ածուխը լուծույթում» (Cool In Leaching, այսուհետ՝ CIL), «ածուխը սյունակաթսայում» (Cool In Columns, այսուհետ՝ CIC): CIP և CIL մեթոդներն օգտագործվում են 50-60% պինդ բաղադրամասեր պարունակող կախույթահեղուկից ոսկու ուղղակի կորզման համար, իսկ CIC-ը` լուծույթներից ոսկու կորզման համար (սովորաբար կույտային լուծազատման ժամանակ): CIP գործընթացը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ավելի պակաս զգայուն է, քան ոսկու նստեցումը ցինկով` ծծմբով, ծարիրով, մկնդեղով աղտոտված լուծույթից և ավելի կայուն է վերամշակվող հումքի բնույթի նկատմամբ: Այն բարձրացնում է ոսկու կորզումը ավանդական մեթոդների համեմատությամբ և տնտեսապես ավելի արդյունավետ է: Արտասահմանում (Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) գործում են տվյալ տեխնոլոգիայի հիման վրա գործող կոմբինատներ, որոնք վերամշակում են տարբեր տեսակի հանքային հումք` սկսած ցածրորակ հանքաքարերից մինչև հարստացման խտանյութերը, հարստապոչանքները և կենսաբանական օքսիդացման պոչանքները:

1) ԱՊՀ-ի երկրներում ոսկու կորզման ժամանակ ավելի լայնորեն և հաջողությամբ են կիրառվում իոնափոխանակման տեխնոլոգիաները («խեժը կախույթահեղուկում» և «խեժը լուծազատող լուծույթում» գործընթացներ)՝ հիմնված սորբցիոն գործընթացներում օգտագործվող պինդ պոլիստրացված գնդիկների տեսքով թողարկվող հատուկ իոնափոխանակման խեժերով: Այս մեթոդներն ունեն որոշակի առավելություններ CIP մեթոդի նկատմամբ և ենթադրվում է, որ իոնափոխանակման խեժերը հեռանկարում ոսկու արդյունահանման մեջ ավելի նշանակալի դեր կունենան:

40. Սկզբունքորեն ապացուցված է ոսկու արդյունահանման համար ստորգետնյա լուծազատման եղանակի կիրառման հնարավորությունը՝ հողմահարման կեղևի ոսկի պարունակող նստվածքներում: Այս մեթոդի կիրառման համար առավել բարենպաստ են համարվում ոչ խորը տեղադրված, փխրուն կամ խիստ ճեղքավորված քայքայված ջրաթափանց, մասամբ ջրակալված նստվածքները (ջրամերժ հորիզոններով սահմանազատված), որոնցում ոսկին գտնվում է լուծազատման համար նպաստավոր վիճակում:

1) Յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտում ստորգետնյա լուծազատման եղանակի կիրառման հնարավորությունը որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր և բնօրինակային համալիր երկրատեխնոլոգիական ուսումնասիրություններ:

2) Հանքաքարերի առանձին տիպերի կամ ամբողջ հանքավայրի՝ երկրատեխնոլոգիական հատկություններով բնութագրական համարվող տեղանքներում փորձնաարդյունաբերական լուծազատման իրականացման նպատակահարմարության մասին վճիռն ընդունվում է՝ կախված նախընթաց հետազոտությունների լրիվությունից և հավաստիությունից:

3) Հետազոտությունների արդյունքում անհրաժեշտ է որոշել`

ա. ոսկու գոյաձևը և լուծված վիճակ դրա (ոսկու) փոխադրման սկզբունքային հնարավորությունը.

բ. ընդերքից ոսկու կորզման գործակիցները և կորզման արագությունը, իսկ նստվածքների անիզոտրոպության և դրանց վրա տարբեր երկրատեխնոլոգիական ռեժիմների օգտագործման հնարավորության դեպքում՝ առանձնացնել տեխնոլոգիական տիպերը.

գ. հարստացված լուծույթում ոսկու պարունակության աճի կինետիկան և դրան հաջորդող աստիճանական իջեցումը, դրա մնացորդային պարունակությունները և ընդերքում մնացորդային պաշարները փորձնական շահագործման եզրագծում՝ հաստատված վերստուգիչ հորատանցքերի տվյալներով.

դ. լուծազատող լուծույթի ներմղման և հարստացված լուծույթի արտամղման ռեժիմը, ազդանյութերի ծախսի ցուցանիշները՝ քանակական և դրամական արտահայտությամբ.

ե. հարստացված լուծույթներից և ոսկի պարունակող խտանյութերից ոսկու կորզման տեխնոլոգիան և ցուցանիշները.

զ. տարածքի աղտոտման հնարավորությունը ըստ մակերեսի ու խորության (վնասակար տարրերի տարաշարժը (միգրացիան) կողային և ուղղաձիգ ուղղություններով, աշխատանքային գոտուց դրանց արտահոսքը` ֆոնային մեծությունների հաշվառմամբ), և շահագործման ավարտից հետո շրջակա միջավայրի վերականգնման տեխնոլոգիան:

41. Ոսկի պարունակող խտանյութերի որակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կանոնակարգվում է մատակարարի (հանքի) և մետալուրգիական կազմակերպության միջև կնքվող պայմանագրով:

1) Պրակտիկայում ընդունված է, որ`

ա. ոսկի պարունակող գրավիտացիոն խտանյութը պետք է համապատասխանի 3-րդ աղյուսակով սահմանված՝ Գրավիտացիոն խտանյութում ոսկու և խառնուրդների պարունակությունների նորմերին.

 

Աղյուսակ 3

 

Գրավիտացիոն խտանյութում ոսկու և խառնուրդների պարունակությունների նորմերը

 

Խտանյութի անվանումը

Պարունակություն

Խոնավու-թյուն,

ոչ ավելի, % խոշորու-թյուն,

Ոսկու,

ոչ պակաս, գ/տ

խառնուրդների, ոչ ավելի, %

մկնդեղի

ծարիրի

կավահողի

Գրավիտացիոն խտանյութ

50

0.7

0.3

10

4

3

բ. ոսկի պարունակող հարստացման (ֆլոտացիոն) խտանյութը պետք է համապատասխանի 4-րդ աղյուսակով սահմանված՝ Հարստացման (ֆլոտացիոն) խտանյութում ոսկու և խառնուրդների պարունակությունների նորմերին.

 

Աղյուսակ 4

 

Հարստացման (ֆլոտացիոն) խտանյութում ոսկու և խառնուրդների պարունակությունների նորմերը

 

Խտանյութի անվանումը

Պարունակություն

Խոնավություն, ոչ ավելի, %

Ոսկու,

Ոսկու,

ոչ պակաս, գ/տ խառնուրդների, ոչ ավելի, %

ոչ պակաս, գ/տ խառնուրդների, ոչ ավելի, %

մկնդեղի ծարիրի կավահողի

 

Ոսկի պարունակող հարստացման (ֆլոտացիոն) խտանյութ

20

2

0.3

10

6

Ոսկի պարունակող թրծված խտանյութ (թերայրուկ)

30

1

0.3

10

-

գ. պղնձաձուլական գործարաններում որպես հալանյութ (ֆլյուս) օգտագործվող ոսկի պարունակող քվարցային հանքաքարը (Հալանյութային (ֆլյուսային) հանքաքարերի դասակարգումը բերված է աղյուսակ 5-ում) պետք է համապատասխանի 6-րդ աղյուսակով սահմանված՝ Հալանյութային հանքաքարերի քիմիական կազմին, դասերի և տեսակների խոշորությանը ներկայացվող պահանջներին:

 

Աղյուսակ 5

 

Հալանյութային (ֆլյուսային) հանքաքարերի դասակարգումը

 

Հանքաքարի դասը

Օգտագործման բնագավառը

Անդրադարձիչ (արտացոլիչ)

Պղինձ պարունակող հումքի անդրադարձիչ հալման ժամանակ

Կոնվերտորային

Երկրորդային հումքից պղնձի շտեյների (բովվածքի) և թերապատրաստ (սև) պղնձի բեսեմերման ժամանակ

Հանքահորային

Պղինձ պարունակող և պղնձածծմբային հումքի հանքահորային հալման ժամանակ

Աղյուսակ 6

 

Հալանյութային հանքաքարերի քիմիական կազմին, դասերի և տեսակների խոշորությանը ներկայացվող պահանջները

 

Դասեր և տեսակներ

Պարունակություն, %

Խոշորություն, մմ

Ընդհանուր սիլիկահողի,

ոչ պակաս կավահողի,

ոչ ավելի մկնդեղի,

ոչ ավելի ծարիրի,

Անդրադարձիչ I տեսակ

70

8

0.8

0.3

0-10

II տեսակ

65

10

0.8

0.3

III տեսակ

60

13

0.8

0.3

Կոնվերտորային I տեսակ

70

8

0.8

0.3

10-50

II տեսակ

65

10

0.8

0.3

10-50

III տեսակ

62

12

0.8

0.3

Հանքահորային

       

I տեսակ

90

6

0.8

0.3

50-120

II տեսակ

75

8

0.8

0.3

50-120

Դասեր և տեսակներ

68

9

0.8

0.3

42. Հանքաքարերի քիմիական և միներալային կազմի, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունների և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքում որոշվում են դրանց բնական տարատեսակները և կանխապես, մոտավոր ճշտությամբ, նախանշվում վերջիններիս ընտրովի արդյունահանում և առանձին վերամշակում պահանջող արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը:

1) Հանքաքարերի վերջնական ստորաբաժանումն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների կատարվում է հանքավայրում հայտնաբերված բնական տարատեսակների տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:

43. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալատեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով: Արդյունաբերական վերամշակման փորձից ելնելով, հեշտ հարստացվող հանքաքարերի համար թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը: Դժվար հարստացվող կամ նոր տիպի հանքաքարերի համար, որոնց վերամշակման փորձը բացակայում է, հանքաքարերի և դրանց վերամշակման արգասիքների տեխնոլոգիական հետազոտությունները, տեխնիկական պայմաններին դրանց չհամապատասխանելու դեպքում, պետք է իրականացվեն շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված հատուկ ծրագրով:

1) Վնասակար բաղադրամասերի (մկնդեղ, ծարիր և այլն) սահմանային պարունակությամբ արդյունաբերության պահանջները չբավարարող ոսկու խտանյութերի, ինչպես նաև սուլֆիդների (պիրիտ, արսենոպիրիտ) հետ սերտ կապված և ուղղակի ցիանավորմամբ չկորզվող նրբադիսպերս ոսկի պարունակող դժվար վերամշակվող («շատ համառ») խտանյութերի համար անհրաժեշտ է գնահատել մանրէական (բակտերիական) լուծազատման եղանակներով դրանց վերամշակման արդյունավետությունը:

2) Տեխնոլոգիական փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մշակամանրէներ, խտանյութի (հանքաքարի) մանրացման աստիճանը, որոշել խյուսի (պուլպա) խտությունը, դրա խառնման և օդավորման (աերացիա) ակտիվությունը, լուծազատման գործընթացի համար օպտիմալ PH-ը, ջերմաստիճանը, խյուսի 1 մլ-ում բջիջների պարունակությունը, սուլֆիդների օքսիդացման արագությունը, հետագա ցիանավորման դեպքում ոսկու կորզման մեծությունը, ցիանավորման և օգտագործված լուծույթների վնասազերծման ժամանակ ազդանյութերի ծախսը:

3) Հանքաքարերի տեխնոլոգիական հետազոտությունների ժամանակ առաջարկվում է ճառագայթաչափական (լուսաչափական, ռենտգենա-ճառագայթաչափական, նեյտրոնաակտիվացված և այլն) մեթոդներով ուսումնասիրել տրանսպորտային տարողություններում հանքաքարերի չափաբաժնային տեսակավորման կամ նախքան մանրացումը դրանց կտորավոր նյութերի ընտրության հնարավորությունը: Հանքային հումքի ճառագայթաչափական հարստացման ուսումնասիրության ժամանակ պետք է որոշվեն դրա ֆիզիկական հատկանիշները, որոնք կարող են օգտագործվել հանքային զանգվածի տարանջատման (զատման) համար: Այդ հատկանիշներով կարող են որոշվել հանքային զանգվածի տարբեր ծավալների կամ կտորների չափերի նկատմամբ հանքաքարի ցայտունության (կոնտրաստություն) կիրառելիությունը, գնահատվել ճառագայթաչափական հարստացման (տեսակավորում, զատում) ցուցանիշները` հանքային բաղադրամասերի սահմանային պարունակությունների տարբեր մեծությունների համար: Դրական արդյունքների դեպքում անհրաժեշտ է ճշտել ընտրովի հանույթ պահանջող հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը կամ հաստատել հանքային զանգվածի համախառն հանույթի հնարավորությունը, ինչպես նաև որոշել ճառագայթաչափական հարստացման օպտիմալ սխեման: Հանքաքարերի վերամշակման եղանակների հետագա փորձարկումներն իրականացվում են դրանց ճառագայթաչափական տեսակավորման և (կամ) զատման մեթոդը հանքաքարերի հարստացման ընդհանուր տեխնոլոգիական սխեմայի մեջ ընդգրկելու հնարավորությունների և տնտեսական արդյունավետության հաշվառմամբ:

(43-րդ կետը փոփ. 25.10.22 N 17-Ն)

44. Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգոտեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված հանքաքարերի բնական բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի հանքաքարերի տեխնոլոգիական տիպայնացում՝ առանձնացնելով հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:

1) Լաբորատոր նմուշներով ուսումնասիրվում են հանքաքարերի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների որոշման համար անհրաժեշտ աստիճանով:

2) Կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և հանքաքարերի հարստացման ցուցանիշների ճշտման համար:

45. Խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և միներալային կազմով, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկություններով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի հանքաքարերի միջին կազմին՝ հնարավոր աղքատացման հաշվառմամբ:

46. Կատարված հետազոտությունների արդյունքում պետք է՝

1) որոշվի ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների միներալային ու քիմիական կազմը.

2) ներկայացվեն տվյալներ հանքաքարի ջարդելիության, մանրելիության, նյութի մանրացման անհրաժեշտ աստիճանի և ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների մաղային անալիզների մասին.

3) տրվեն տեղեկություններ ելակետային հանքաքարի և հարստացման արգասիքների խտության, լիրքային զանգվածի և խոնավության մասին.

4) բերվեն վերամշակման գործընթացների տեխնոլոգիական ցուցանիշները.

ա. ճառագայթաչափական հարստացման համար՝ հարստապոչերի և խտանյութերի ելքը, դրանցում ոսկու կորզումը և պարունակությունը, հարստացման գործակիցը, տրանսպորտային տարողությունների, հանքաքարերի չափաբաժինների ու կտորների չափերը, որոնցով ենթադրվում է իրականացնել հանքաքարերի տեսակավորումը և (կամ) զատումը,

բ. ցիանավորման գործընթացի համար՝ ոսկու կորզման մեծությունը,

գ. հարստացման (ֆլոտացիայի) և գրավիտացիոն հարստացման գործընթացների համար՝ խտանյութի ելքը, դրա որակը (ոսկու, ուրիշ օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունը), խտանյութի վերամշակման մեթոդը, ոսկու և այլ օգտակար բաղադրիչների կորզումը տարբեր գործողություններում և միջանցիկ կորզումը, ազդանյութերի ծախսը, արդյունաբերական կեղտաջրերի վնասազերծման անհրաժեշտությունը.

5) որոշվի մետալուրգիական արտադրության մեջ իբրև թթու հալանյութ առանձին տիպերի հանքաքարերի օգտագործման նպատակահարմարությունը, ապահովվի վերամշակման արգասիքների որակի համապատասխանությունը գոյություն ունեցող ստանդարտներին և տեխնիկական պայմաններին.

6) պարզաբանվեն ուղեկից բաղադրիչների գոյաձևերը և հարստացման ու խտանյութերի լրացուցիչ վերամշակման արտադրանքներում դրանց բաշխման հաշվեկշիռը, ինչպես նաև որոշվեն ուղեկից բաղադրիչների կորզման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը.

7) ուսումնասիրվի հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայով ստացվող շրջանառու ջրերի ու թափոնների օգտագործման հնարավորությունը, և տրվեն առաջարկություններ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման վերաբերյալ:

 

5. Հանքավայրերի հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական և ուրիշ բնական պայմանների ուսումնասիրմանը ներկայացվող պահանջներ

 

47. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվել են առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր: Պետք է որոշել հնարավոր ջրաներհոսները դեպի շահագործական լեռնային փորվածքներ, որոնց անցումը նախատեսված է կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ և մշակել առաջարկներ փորվածքները ստորերկրյա ջրերից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը, գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա: Պետք է առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

48. Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` հանքաքարերի, հանքատեղակալող (հանքապարփակող) ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, հանքավայրի ապարների զանգվածի ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները և դրանց անիզոտրոպիան, ապարների կազմը, դրանց ճեղքավորվածությունը, տեկտոնական խախտվածությունը, մակատեսքային առանձնահատկությունները, կարստայնությունը, քայքայվածությունը հողմահարման գոտում, ժամանակակից երկրաբանական պայմանները, որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

1) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ՝ լեռնային փորվածքների կայունության և բացհանքի հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:

2) Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին:

49. Պետք է տրվի օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը:

50. Նոր հայտնաբերված հանքավայրերի շրջանում անհրաժեշտ է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի քաղաքացիական նշանակման օբյեկտներ, դատարկ ապարների թափոնակույտեր: Հողամասերի վերականգնման (ռեկուլտիվացիա) հետ կապված հարցերի լուծման համար անհրաժեշտ է որոշել հողածածկույթի հզորությունը և իրականացնել փխրուն ապարների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև պարզել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկություն) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

51. Հանքապարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման հնարավոր բնագավառները որոշելու մանրամասնությամբ:

52. Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն շինարարության համար նախատեսվող հանքարդյունաբերական կազմակերպության ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները:

53. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:

 

6. Պաշարների հաշվարկին ներկայացվող պահանջներ

 

54. Ոսկու հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:

(54-րդ կետը խմբ. 25.10.22 N 17-Ն)

55. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն՝

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) հանքային մարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի (ծալքի թև, փականային մաս, խզումնային խախտումներով սահմանափակված տեկտոնական բլոկ) նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ:

56. Պաշարների հաշվարկի ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև ոսկու հանքավայրերի առանձնահատկություններն արտացոլող հետևյալ լրացուցիչ պայմանները:

1) A կարգի պաշարները հաշվարկվում են միայն ոսկու շահագործվող հանքավայրերում՝ շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում հետախուզվածության աստիճանով Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող պահանջները բավարարող պաշարները:

2) B կարգի պաշարները հետախուզման ժամանակ հաշվարկվում է միայն 2-րդ խմբի հանքավայրերում: Դրանց են վերագրվում մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում հաշվարկված պաշարները, որոնց հետախուզվածության աստիճանը համապատասխանում է այդ կարգի պաշարներին Դասակարգման 18-րդ կետով ներկայացվող պահանջներին:

ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի գլխավորապես լեռնային փորվածքներով, իսկ խոշոր միներալացված գոտիների, շտոկվերկների և նշանակալի չափերի հանքակուտակների համար՝ նաև հորատանցքերով, առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովվում է սույն հրահանգի 17-րդ կետում բերված (աղյուսակ 1) հետախուզական ցանցի խտությամբ և հրահանգի 3-5 գլուխներով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով:

բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում բերված՝ առանձին կարգերի պաշարների հաշվարկային նորմատիվները (ըստ ծառայման-օգտագործման տարիների) փոփոխական մեծություններ են ոչ միայն հանքավայրերի տարբեր խմբերի համար, այլև յուրաքանչյուր խմբի շրջանակներում և կախված են օգտակար հանածոյի արժողության գործակցից (Գա՝ միավոր հանքաքարի կորզվող արժողության հարաբերությունը դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին) և բոլոր կարգերի հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով հանքարդյունաբերական կազմակերպության ապահովվածության ժամկետներից: Դիտարկվող 2-րդ խմբի ոսկու հանքավայրերի համար՝ միագումար պաշարներով կազմակերպության 10-ից 25 տարի և ավելի ապահովվածության դեպքում, B կարգի պաշարներ չեն պահանջվում (երբ Գա≥1.5), իսկ Գա=1-1.2-ի դեպքում (նորմատիվ շահույթի ապահովում) B կարգի պաշարների նորմատիվ քանակը կլինի 20-25%-ից (պաշարներով 25 տարով և ավելի ապահովվածության դեպքում) մինչև 40% (10 տարով ապահովվածության դեպքում):

գ. Դասակարգման դրույթների կիրառումն ապահովում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացում, հետախուզման տևողության կրճատում և ռիսկի ցածր աստիճան (B կարգի պաշարների քանակի էական կրճատում):

դ. Այն հանքավայրերում, որտեղ հանքաքարերի քանակը որոշվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ, B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը բարձր է հանքավայրի համար այդ գործակցի միջին մեծությունից, հաստատվել են հանքաբերության փոփոխականության բնույթը հատակագծում և խորքում, պարզաբանվել են կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի օրինաչափությունները, դրանց տիպական ձևերն ու բնորոշ չափերը՝ վերջիններիս ընտրովի արդյունահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ աստիճանով:

ե. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարներ հաշվարկվում են լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով:

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±10-ից մինչև ±25 տոկոս է:

(56-րդ կետը խմբ., փոփ. 25.10.22 N 17-Ն)

57. C1 կարգի պաշարներին են վերագրվում հանքավայրերի այն տեղամասերի պաշարները, որոնց սահմաններում անցած լեռնային փորվածքների և հորատանցքերի միջև եղած հեռավորությունները համապատասխանում են այդ կարգի համար ընդունված հետախուզացանցին, իսկ ստացված տեղեկատվության հավաստիությունը հաստատվել է մանրամասն հետախուզման համար առանձնացված տեղամասերի արդյունքներով կամ մշակվող հանքավայրերի շահագործման տվյալներով:

1) Շտոկվերկային տիպի հանքավայրերում հանքամարմնի ներքին կառուցվածքի հիմնական առանձնահատկությունների ուսումնասիրվածությունը պետք է ապահովի կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի հանքայնացման բնույթի և դրանց տեղաբաշխման օրինաչափությունների պարզաբանումը:

2) C1 կարգի պաշարների եզրագծերը որոշվում են հետախուզական փորվածքներով, իսկ առավել կայուն և խոշոր հանքամարմինների համար` երկրաբանական տվյալներով հիմնավորված սահմանափակ արտարկմամբ:

3) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի համաձայն, հետախուզված և նախնական գնահատված պաշարներով կազմակերպության 25 տարով ու ավելի ապահովվածության և շահութաբերության ընդունելի մակարդակի (Գա=1) դեպքում, 3-րդ խմբի ոսկու հանքավայրում հետախուզման ենթակա C1 կարգի պաշարների պահանջվող (նորմատիվ) քանակությունը 30% է, իսկ 4-րդ խմբի հանքավայրերում՝ 25%: Նախկինում գործող դասակարգման համեմատությամբ էականորեն նվազում է այդ կարգի պաշարների քանակին ներկայացվող պահանջը (ի հաշիվ C2 կարգի պաշարների աճի՝ հավաստիության ընդունելի աստիճանի ապահովման պայմաններում), ինչը նպատակաուղղված է ոսկու հանքավայրերի հետախուզման գործընթացների արդյունավետության բարձրացմանը:

4) Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±25-ից մինչև ±40 տոկոս է:

58. C2 կարգի պաշարները հաշվարկվում են կոնկրետ հանքամարմիններում, որոնց եզրագծերը որոշված են երկրաբանական ու երկրաֆիզիկական տվյալներով և հավաստված են կոնդիցիոն հանքաքարեր հատող հատուկենտ հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, կամ ավելի բարձր կարգի հետախուզված պաշարների տարածման և անկման ուղղություններով արտարկման միջոցով՝ վերջինս հավաստող առանձին հանքային հետախուզահատումների, երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքների, երկրաբանական-կառուցվածքային տվյալների և հանքամարմինների հզորությունների ու ոսկու պարունակությունների փոփոխությունների օրինաչափությունների առկայության դեպքում:

1) Հանքարդյունաբերական կազմակերպության ընդունելի (նորմատիվ) շահութաբերության պայմաններում (Գա=1), C2 կարգի պաշարների պահանջվող նորմատիվ քանակությունը 3-րդ խմբի հանքավայրերում կկազմի 30%-ից (10 տարով ընդհանուր պաշարներով ապահովվածության դեպքում) մինչև 70% (25 և ավելի տարով պաշարներով ապահովվածության դեպքում), իսկ 4-րդ խմբի հանքավայրերում՝ համապատասխանաբար 60%-ից մինչև 75%:

2) Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±40-ից մինչև ±60 տոկոս է:

59. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման և բացման եղանակների, հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային):

1) Արդյունաբերական տարբեր տիպերի և տեսակների հանքաքարերի եզրագծման անհնարինության դեպքում դրանց հարաբերակցությունը որոշվում է վիճակագրական եղանակով:

2) Հանքաքարի պաշարները հաշվարկվում են առանց հաշվի առնելու դրանց խոնավությունը (չոր հանքաքար)՝ նշելով թաց հանքաքարի բնական խոնավության մեծությունը: Խոնավատար ծակոտկեն հանքաքարերի դեպքում կատարվում է նաև թաց հանքաքարի պաշարների հաշվարկ:

3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:

4) Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակի համաձայն՝ կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվում են երեք ենթախմբի՝ առանձնակի հեռանկարային (t<15 տարի), հեռանակարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի):

60. Պաշարները հաշվարկելիս պետք է բացահայտվեն ոսկու և այլ օգտակար բաղադրամասերի արտակարգ բարձր («մրրկային») պարունակությամբ նմուշները, պարզաբանվի դրանց ազդեցությունը հետախուզական հատումներում և հաշվարկային բլոկներում միջին պարունակության մեծության վրա և անհրաժեշտության դեպքում սահմանափակվի դրանց չհիմնավորված ազդեցությունը: Հանքամարմինների՝ բարձր պարունակությամբ և մեծ հզորությամբ մասերը պետք է առանձնացվեն ինքնուրույն հաշվարկային բլոկների և հետախուզվեն ավելի մանրամասն:

1) Միջին պարունակությունների վրա «մրրկային» նմուշների ազդեցության նվազեցման համար առաջարկվում է հաշվարկային բլոկների մեջ ընդգրկել հանքամարմինների համեմատաբար համասեռ բաշխված պարունակությամբ և մոտ հզորությամբ մասերը:

2) Շահագործվող հանքավայրերում «մրրկային» պարունակության մեծությունների մակարդակի և դրանց փոխարինման մեթոդների որոշման համար անհրաժեշտ է օգտագործել հետախուզման և շահագործման տվյալների համադրման արդյունքները (այդ թվում` հետախուզական ցանցի խտացմանը զուգընթաց` ըստ ոսկու պարունակության դասերի նմուշների բաշխման փոփոխությունների առանձնահատկությունները):

61. Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

62. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների և ջրահոսքերի ապահովիչ բնամասերում և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքաքարերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի՝ հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:

(62-րդ կետը լրաց. 25.10.22 N 17-Ն)

63. Շահագործվող հանքավայրերում նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության:

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը,

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում հանքաքարի և մետաղի հաշվեկշիռը՝ լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, հանքաքարերի արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:

ե. Եթե հետախուզման արդյունքներն ամբողջությամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանական-մարկշեյդերական հաշվառման արդյունքները:

զ. Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ հանքաքարերի որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, պարտադիր է համարվում իրականացնել պաշարների հատուկ հաշվարկ՝ լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տալ այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը:

է. Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, հանքաբերության գործակիցներ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

64. Վերջին տարիներին, համակարգչային տեխնիկայի զարգացման շնորհիվ, արտասահմանյան պրակտիկայում ոսկու հանքավայրերի պաշարների հաշվարկի ժամանակ լայն կիրառություն է ստացել երկրավիճակագրական մոդելավորման մեթոդը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կրայգինգի ընթացակարգը` ուսումնասիրվող հայտանիշների (օգտակար բաղադրամասի պարունակություններ, հանքային հատումների հզորություններ, գծային պարունակություններ և այլն) տարածական տեղաբաշխման օրինաչափությունների հետազոտման և դրանց գնահատման համար՝ հնարավոր սխալների ամպլիտուդի որոշմամբ:

1) Կրայգինգի կիրառման արդյունավետությունը նշանակալիորեն պայմանավորված է ելակետային հետախուզական տեղեկատվության քանակով ու որակով, հետախուզվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխանող՝ առաջնային տվյալների և մոդելավորման վերլուծության մեթոդաբանությամբ (հաշվարկային պարամետրերի տեղաբաշխման օրենքներ, տրենդի և անիզոտրոպիայի բնույթ, կառուցվածքային սահմանների ազդեցություն, փորձարարական վարիոգրամների կառուցվածք ու որակ և այլն): Կրայգինգի ընթացակարգի օգտագործման ժամանակ հետախուզական հատումների քանակն ու խտությունը պետք է բավարար լինի օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար (երկչափ մոդելավորման համար` մի քանի տասնյակ հետախուզահատումներից ոչ պակաս, եռաչափի համար` մի քանի հարյուր նմուշից ոչ պակաս): Տարածական փոփոխականների հատկությունների ուսումնասիրությունն առաջարկվում է կատարել մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում:

2) Համարվում է, որ պաշարների հաշվարկի երկրավիճակագրական եղանակը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ որոշել ոսկու միջին պարունակությունները շահագործական բլոկներում, հանքամարմիններում և ամբողջ հանքավայրում` առանց արտակարգ բարձր պարունակությամբ նմուշների ազդեցության իջեցման համար հատուկ եղանակներ կիրառելու: Այն հնարավորություն է տալիս նաև նվազեցնել շատ բարդ ձևաբանություն և ներքին կառուցվածք ունեցող հանքամարմինների եզրագծման ժամանակ թույլ տրվող սխալները և օպտիմալացնել հանքավայրի մշակման տեխնոլոգիան: Միաժամանակ, պաշարների հաշվարկի երկրավիճակագրական մեթոդների կիրառումը պետք է խիստ վերահսկելի լինի և ենթարկվի հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով թելադրվող պայմաններին: Բոլոր դեպքերում երկրավիճակագրական մոդելավորման և գնահատման արդյունքները պետք է ստուգվեն (համեմատվեն) պաշարների հաշվարկի ավանդական մեթոդների արդյունքներով:

3) Համակարգիչների օգնությամբ ավանդական մեթոդներով պաշարների հաշվարկի ժամանակ առաջարկվում է օգտագործել ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել, ստուգել և ճշտել ելակետային տվյալները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումաչափության կամ հորատանցքերի ուղղության շեղման տվյալները, քարաբանական-շերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման արդյունքները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրերը և այլն), միջանկյալ հաշվարկների արդյունքները (կոնդիցիաների պահանջներին համապատասխան առանձնացված հանքային հետախուզահատումների անվանացուցակը (կատալոգը), երկրաբանական կտրվածքները կամ հատակագծերը՝ արդյունաբերական հանքայնացման սահմաններով, հանքամարմինների պրոյեկցիաները հորիզոնական կամ ուղղաձիգ հարթությունների վրա, հաշվարկային պարամետրերի անվանացուցակն ըստ հաշվարկային բլոկների, հանքաստիճանների ու կտրվածքների) և պաշարների հաշվարկի ամփոփ արդյունքները: Ելքային փաստաթղթերը և մեքենայական գծագրերը ըստ կազմի, կառուցվածքի ու ձևի պետք է համապատասխանեն այդ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

64.1. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

(64.1-ին կետը լրաց. 25.10.22 N 17-Ն)

 

7. Արդյունաբերական յուրացման համար հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությանը ներկայացվող պահանջներ

 

65. Արդյունաբերական յուրացման համար ոսկու հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

66. 2-րդ, 3-րդ և 4-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ըստ որում, 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ B կարգով, իսկ 3-րդ և 4-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում)՝ C1 կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 2-րդ խմբի նոր հետախուզված և (կամ) շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում ոսկու 2-4-րդ խմբերի նոր հետախուզված և (կամ) շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը՝ պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը՝ պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:

67․ Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։

(67-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 25.10.22 N 17-Ն, լրաց. 29.03.23 N 01-Ն, 25.08.23 N 08-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՍԱՊԱՏՄԱՆ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

1. Շինարարական և երեսապատման քարեր ստանալու համար օգտագործվում են հրաժայթքային (հրային) կամ մագմայական (ներժայթքային և արտավիժումային), կերպափոխային (մետամորֆային) և նստվածքային լեռնային ապարներ: Որպես շինարարական և երեսապատման քարեր կիրառման համար լեռնային ապարների պիտանիությունը որոշվում է դրանց ֆիզիկամեխանիկական հատկություններով: Քարերի արդյունաբերական օգտագործման առանձին ուղղությունների համար էական նշանակություն ունեն ապարների միներալային ու քիմիական կազմը, ինչպես նաև ներկառուցվածքը (ստրուկտուրա) և մակատեքստը (տեքստուրա):

2. Բնական քարային շինանյութեր թողարկվող հանքարդյունահանող կազմակերպությունների արտադրանքը ստորաբաժանվում է հատքարի և ճեղքած քարի:

1) Հատքարերը բնական քարից պոկմամբ, տաշմամբ և սղոցմամբ ստացվող կանոնավոր ձևի քարարտադրատեսակներ են (երեսապատման քար, պատքար կամ որմնաքար, եզրաքար, երեսապատման քարասալ, էլեկտրավահանակ, չորսվակասալ, կոճղիկ, սալարկաքար, սալաքար և խամբար), ինչպես նաև ձևավոր ու արդյունաբերական կիրառման քարային իրեր են (կլորաձև քար, հեսանաքար, հղկաքար, ողորկաքար, վիմագրաքար, աղացաքար, ջրաղացաքար և այլն):

2) Ճեղքած քարերը ապարների անկանոն տեսքի կտորներ են, որոնք ստացվում են ապարազանգվածի պայթեցման կամ ջարդման արդյունքում, ինչպես նաև քարաբլոկների արդյունահանման և վերջիններիս ու երեսապատման քարասալերի մշակման թափոններ են:

3) Ճեղքված քարերին են վերագրվում ցանկացած տեսքի խամքարը և խիճը:

4) Շինարարական քարանյութերի նկատմամբ արդյունաբերական պահանջները սահմանվում են` կախված դրանց կիրառման ոլորտից և կանոնակարգվում են ստանդարտներով և տեխնիկական պայմաններով:

3. Երեսապատման քարերն օգտագործվում են բլոկների տեսքով` կոթողների, քանդակների և ճարտարապետաշինարարական մանրամասների (սյուներ, հարթաքանդակներ, զարդաքանդակներ) պատրաստման համար կամ մակերևույթի տարբեր մակատեսքերով քարասալերի տեսքով` շենքերի ու կառույցների պատերի արտաքին ու ներքին երեսապատման, հատակների սալարկման համար և որպես էլեկտրավահանակներ:

1) Երեսապատման քարեր ստանալու համար օգտագործվում են այնպիսի լեռնային ապարներ, որոնք ունեն գեղազարդային հատկություններ:

2) Պինդ, ամուր և ցրտադիմացկուն ապարներից (գրանիտ, սիենիտ, դիորիտ, լաբրադորիտ, գաբրո, բազալտ, քվարցիտ և այլն) ստանում են այնպիսի քարանյութեր, որոնք կիրառելի են շենքերի արտաքին երեսապատման, աստիճանների, հարթակների ու քիվապատերի կառուցման և մարդկանց ինտենսիվ շարժահոսքերով շինություններում հատակների սալարկման համար: Միջին ամրության և փափուկ, ոչ ցրտադիմացկուն ապարներից (մարմար, մարմարանման կրաքար, կրաքար, տրավերտին, դոլոմիտ, գիպս և այլն) հիմնականում պատրաստում են շենքերի ներքին երեսապատման, ներքին աստիճանների և հարթակների կառուցապատման և մարդկանց թույլ շարժահոսքերով շինություններում հատակների սալարկման համար օգտագործվող քարանյութեր:

3) Երեսապատման քարերի համար պարտադիր պահանջ է անհրաժեշտ չափերով, ձևով և մակերևույթի բնույթով քարաբլոկների ստացման հնարավորությունը, որոնցից կարելի է պատրաստել ստանդարտ քարասալեր:

4) Երեսապատման քարաբլոկները, որոնք ստացվում են վերը նշված ապարներից, պետք է համապատասխանեն 9479-2014 ԳՈՍՏ-ի, իսկ այդ քարաբլոկներից սղոցմամբ պատրաստվող երեսապատման քարասալերը` 9480-89 ԳՈՍՏ-ի պահանջներին:

5) Համաձայն 9479-2014 ԳՈՍՏ-ի պահանջների, որպես երեսապատման նյութ քարի գնահատման ժամանակ սահմանվում են` սեղմման դեպքում ամրության սահմանը, ցրտադիմացկունությունը և փափկացման գործակիցը: Կախված կիրառման բնագավառից` լրացուցիչ որոշվում է քերամաշելիությունը: Որակի ցուցանիշների որոշումը կատարվում է ստանդարտներով նախատեսված մեթոդներով:

6) Սեղմման նկատմամբ ամրության որոշման դեպքում ապարն ուսումնասիրվում է երեք վիճակով չոր, ջրհագեցած և սառեցումից հետո:

7) Քերամաշելիությունը որոշվում է այն դեպքում, երբ քարը նախատեսվում է օգտագործել հատակների և աստիճանների սալարկման համար: Քերամաշելիության ցուցանիշները (տարբեր ապարների համար), երեսապատման քարի բլոկների չափերը, ծավալը, դրանց ձևը և մակերևույթի բնույթը` կախված լեռնային ապարի տեսակից, կանոնակարգվում են 9479-2014 ԳՈՍՏ-ի պահանջներով:

8) Ներքին երեսապատման համար նախատեսվող լեռնային ապարների նկատմամբ ցրտադիմացկունության որոշման պահանջ չի ներկայացվում:

9) Մարմարների հանքավայրերի հետախուզման դեպքում, որպես երեսապատման նյութ դրանց պիտանիության գնահատման հետ մեկտեղ, որոշվում է նաև զոդման նյութերի արտադրության համար մարմարի օգտագործման հնարավորությունը: Զոդման նյութերի արտադրության համար մարմարի նկատմամբ պահանջները կանոնակարգվում են 4416-94 ԳՈՍՏ-ով:

10) Գեղազարդային հատկություններով օժտված քարերի հանքավայրերի համար առաջին հերթին գնահատվում է երեսապատման համար այդ քարերի օգտագործման պիտանիությունը, հաշվի առնելով դրանց սահմանափակ տարածումը և երեսապատման քարերի հանքավայրերի յուրացման տնտեսական բարձր արդյունավետությունը:

11) Պատքարը ստորաբաժանվում է սղոցաքարի և կոպտակոտրած (կոպտահատ, կոպտատաշ) հատքարի: Լեռնային ապարների (կրաքարեր, տուֆեր, տրավերտիններ, ավազաքարեր և այլն) զանգվածից կամ քարաբլոկ նախապատրաստվածքներից սղոցմամբ ստացվող սղոցաքարը (սղոցած քար) նախատեսվում է շենքերի և կառույցների արտաքին ու ներքին պատերի և այլ մասերի շարվածքի համար:

12) Սղոցած պատքարի պատրաստման համար օգտագործվող լեռնային ապարների որակի նկատմամբ պահանջները սահմանված են 4001-2013 ԳՈՍՏ-ով: Այդ ստանդարտով սահմանվում են ծավալային զանգվածը, ջրակլանումը, փափկացման գործակիցը, ցրտադիմացկունությունը, սեղմման դեպքում ամրությունը, միակտոր (մեկ) քարի զանգվածը, արտաքին տեսքի ցուցանիշներն ու չափերը: Պատքարերը չպետք է ունենան կավի ու մերգելի նրբաշերտեր, ինչպես նաև տեսանելի ճեղքեր ու շերտատում:

13) Կոպտահատ (կոպտատաշ) քարի որակի նկատմամբ միասնական պահանջներ չկան: Մշակվող առանձին հանքավայրերի համար սահմանված են տեղական ստանդարտներ և ճյուղային տեխնիկական պայմաններ:

14) Չորսվակասալերը և կոճղիկները պատրաստվում են հիմնականում հողմահարման չենթարկված մագմայական (հրաժայթքային), հազվադեպ նաև` կերպափոխպված և նստվածքային ապարներից: Պիրիտի և լիմոնիտի խառնուրդներ պարունակող ապարները պիտանի չեն այս շինաքարերի պատրաստման համար:

15) Կոճղիկների պատրաստման համար օգտագործվող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները պետք է համապատասխանեն 9480-89 ԳՈՍՏ-ին:

16) Եզրաքարը պատրաստվում է հողմահարման չենթարկված մագմայական և խիտ (հոծ) նստվածքային ապարներից: Եզրաքարերի պատրաստման համար կիրառվող լեռնային ապարների գնահատումը կատարվում է 6666-81 ԳՈՍՏ-ին համապատասխան, որով սահմանվում են սեղմման նկատմամբ ամրության և ցրտադիմացկունության ցուցանիշները, ինչպես նաև քարի չափերը: Եզրաքարերի ստացման համար օգտագործվող ապարները չպետք է պարունակեն պիրիտի հատիկներ:

17) Խամքարը պատրաստվում է հողմահարման չենթարկած խիտ (հոծ) լեռնային ապարներից, որոնց ծավալային զանգվածը 1800 կգ/մ3-ից ոչ պակաս է և նախատեսվում է օգտագործել պատերի հիմքերի շարվածքի, շենքերի շուրջը սալվածքի կառուցման, հողային թեքությունների ամրացման, ճանապարհաշինության համար և որպես լցանյութ` քարային բետոնում:

18) Արդյունաբերական քարե իրերը (լիսեռ, աղացաքար և այլն) պատրաստվում են հիմնականում մագմայական ապարներից (սովորաբար գրանիտից): Դրանց գնահատումը (ֆիզիկամեխանիկական հատկությունները, ձևը և չափերը) կատարվում է իրը պատրաստողի տեխնիկական պայմաններով:

19) Շինարարական աշխատանքների համար խիճը պատրաստվում է մագմայական, կերպափոխային և նստվածքային ապարներից` դրանց ջարդման (մանրացման) ճանապարհով և նախատեսվում է շինարարական աշխատանքների բոլոր տեսակների (խիճ` տարբեր բետոնների, երկաթուղու վերնալիր (բալաստային) շերտի, ավտոճանապարհների շինարարության և այլն) համար:

20) Խճի ֆիզիկամեխանիկական հատկությունները և ապարագրական (պետրոգրաֆիական) կազմը պետք է բավարարեն 8267-95 ՀՍՏ ԳՈՍՏ-ի պահանջները, համաձայն որոնց ըստ խոշորության խիճը ստորաբաժանվում է հետևյալ չափամասերի (ֆրակցիաների) 5(3)-ից մինչև 10 մմ, 10-ից մինչև 20 մմ, 20-ից մինչև 40 մմ և 40 մմ-ից մինչև 70 մմ: Արտադրող և սպառող կազմակերպությունների համաձայնությամբ խիճը կարող է առաքվել այդ չափամասերի խառնուրդի տեսքով և 70 մմ-ից ավելի չափամասով: Խճի որակական հատկությունների գնահատման համար 8267-95 ՀՍՏ ԳՈՍՏ-ի պահանջները ներառում են հետևյալ ցուցանիշները ամրություն, ցրտադիմացկունություն, փոշենման, կավային, տիղմային մասնիկների, աղբոտող (աղտոտող) խառնուրդների, թիթեղաձև, ասեղնաձև և թույլ ապարների հատիկների պարունակություններ:

21) Բացի 8267-95 ՀՍՏ ԳՈՍՏ-ով նախատեսվող ընդհանուր պահանջներից, կոնկրետ կիրառման համար խճի որակի գնահատման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել համապատասխան ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով:

22) Արհեստական երեսապատման սալերի արտադրության համար լայնորեն կիրառվում է գեղեցիկ գունավորմամբ ապարներից ստացվող գեղազարդային խիճը: Դրա նկատմամբ պահանջները տրվում են 22856-89 ԳՈՍՏ-ով:

23) Երկաթուղու վերնալիր շերտում օգտագործվելիս` խճին ներկայացվող տեխնիկական պահանջները որոշվում են ըստ 7392-85 ԳՈՍՏ-ի: Խճի` իբրև թեթև բետոնների ծակոտկեն ոչ օրգանական լցանյութ օգտագործման դեպքում դրա որակին ներկայացվում են պահանջներ` նախատեսված 9757-83 և 22263-76 ԳՈՍՏ-երով, իսկ որպես գեղազարդային բետոնների լցանյութ օգտագործելիս` ԳՈՍՏ 22856-89 պահանջները:

24) Շինարարական աշխատանքների համար խճի արտադրության նպատակով մակաբացման ապարների և հարստացման թափոնների օգտագործման հնարավորության գնահատման դեպքում պետք է ղեկավարվել 8267-95 ՀՍՏ ԳՈՍՏ-ի պահանջներով:

25) Մարմարի փշրանքի (մանրուքի) կիրառման կարևոր ոլորտ է համարվում էլեկտրաարդյունաբերությունը, ուր այն օգտագործվում է լույսի աղբյուրների կոթառների և էլեկտրոնային սարքերի լամպակոթային մածիկի լցանյութ պատրաստելու համար: Էլեկտրատեխնիկական մարմարի փշրանքը (մանրուքը) ըստ քիմիական և հատիկային կազմի պետք է համապատասխանի 16426-81 ԳՈՍՏ-ի պահանջներին:

26) Բնական շինարարական և երեսապատման քարերի ու դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների անվանացանկը բերվում է սույն հրահանգի Աղյուսակ 2-ում :

4. Քարի արդյունահանման և վերամշակման կիրառվող եղանակները պետք է ապահովեն.

1) պահանջվող որակի ու տեսականու ապրանքային քարի արտադրությունը,

2) լեռնային զանգվածից քարի հնարավոր առավելագույն ելքը,

3) արդյունահանման ժամանակ քարի բնական հատկությունների (բլոկայնություն, գեղազարդություն) պահպանվածությունը,

4) հումքի հնարավոր համալիր օգտագործումը:

5. Քարի հանքավայրի մշակման ռացիոնալ համակարգի ընտրությունը կատարվում է մշակման համակարգերի և հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմաների տարբերակների տեխնիկատնտեսական վերլուծության արդյունքներով: Անթույլատրելի է հատքարի փշրվող պայթուցիկ նյութերի օգտագործումը: Հանքավայրի ապարների անհամասեռ կազմի դեպքում առանձնացվում են տարբեր կազմի ապարներով ներկայացված տեղամասեր` դրանց առանձին մշակման համար:

6. Խճի ստացման համար լեռնային ապարների (հատկապես կարբոնատային) վերամշակման դեպքում հաճախ կատարում են խճի լվացում, փոշեզերծում և չորացում: Մեծ ամրության խճի ստացման համար կիրառում են հարստացման տարբեր եղանակներ:

7. Հանքաբեր շրջաններում գտնվող հանքավայրերում շինարարական և երեսապատման քարի ստացման համար պիտանի որոշ ապարներ երբեմն պարունակում են ազնիվ (ոսկի, պլատին) և հազվագյուտ մետաղների արդյունաբերական հետաքրքրություն ներակայացնող քանակ, ինչը կարող է պայմանավորել այդ ապարների օգտագործման նպատակահարմարությունը` նշված մետաղների կորզման համար:

 

2. ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

8. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերը համապատասխանում են «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (Երևան, 2012 թ. այսուհետ` Դասակարգում) 1-ին և 2-րդ խմբերին:

1) 1-ին խմբում ներառվող երեք ենթախմբերին (1ա, 1բ, 1գ) են վերագրվում.

2) 1ա) համասեռ կազմով, կայուն ֆիզիկամեխանիկական հատկություններով և չխախտված կամ թույլ խախտված տեղադիրքով ներժայթքային (խորքային) մագմայական ապարների զանգվածաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Սյունիքի մարզի մեղրու և Կոտայքի մարզի Աղավնաձորի գրանիտների, Լոռու մարզի Փամբակի մոնցոնիտների և ԼԵրմոնտովայի գաբրոների և այլ հանքավայրեր),

3) 1բ) հորիզոնական կամ սակավաթեք տեղադրմամբ, տեկտոնական գործընթացներով չխախտված կամ թույլ խախտված շերտաձև մարմիններով ներկայացված հանքավայրերը: Դրանք ներկայացված են մակերեսային լայն տարածում ունեցող նստվածքային, արտավիժումային և կերպափոխային ապարներով: Այս ենթախմբի մեջ են մտնում` կրաքարերի, տրավերտինների (Արարատի մարզի Արտավազդի ու Արարատի Գորավան տեղամասի) ավազաքարերի, տուֆաավազաքարերի (Լոռու մարզի Լալվարի), կոնգլոմերատների ու կոնգլոբրեկչիաների (Արարատի մարզի Արտավազդի ու Տավուշի մարզի Աչաջրի), մարմարների (Կոտայքի մարզի Արզականի ու Մայմեխի), մարմարացված կարքարերի (Սյունիքի մարզի Դավիթ-Բեկի ու Գեղանուշի), ինչպես նաև հրաբխային տուֆերի (Շիրակի մարզի Արթիկի, Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Մաստարայի ու Բյուրականի), բազալտների ու անդեզիտաբազալտների (Կոտայքի մարզի Արամուսի ու Գեղարդի, Սյունիքի մարզի Շաքիի, Լոռու մարզի Հարթավանի) հանքավայրերը:

4) 1գ) թույլ արտահայտված խզվածքային տեկտոնիկայով, օգտակար հանածոյի մարմինների` կառուցվածքով ու հաստությամբ և հումքի որակով կայուն, միաթեք տեղադրված, զառիթափ կամ ծալքավորված շերտերով ու շերտաձև մարմիններով ներկայացված հանքավայրերը:

5) Այս խմբի հանքավայրերի համար առավել փոփոխուն հաշվարկային երկրաբանական պարամետրերի (հումքի որակ, հանքակուտակի հաստություն) փոփոխականության գործակիցը մինչև 40 տոկոս է:

6) 2-րդ խմբին են վերագրվում ինտենսիվ խզվածքային տեկտոնիկայով (կամ կարստառաջացման գործընթացներով), հումքի ոչ կայուն որակական ցուցանիշներով ոսպնյակաձև և շերտաձև հանքակուտակներով, շտոկներով, դայկաներով և հանքերակներով ներկայացված հանքավայրերը: Այս խմբին վերագրվող հանքավայրերից են` Սուրենավանի, Սովետաշենի հանքավայրերը:

7) Առավել փոփոխուն հաշվարկային երկրաբանական պարամետրի փոփոխականության գործակիցը 40-100 տոկոս է:

9. Դասակարգման 3-րդ խմբին պատկանող շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերը Հայաստանի պայմաններում գործնական նշանակություն չունեն:

10. Դասակարգման այս կամ այն խմբին (ենթախմբին) հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է` ելնելով դրա պաշարների գերակշիռ մասը (70%-ից ոչ պակաս) ներառող օգտակար հանածոյի հիմնական մարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից:

 

3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրությունը, որոնց արդյունքներով տրվում է ուսումնասիրվող հանքավայրի երկրաբանատնտեսական գնահատումը:

1) Շինարարական և երեսապատման քարերի առկա և նոր հայտնաբերված հանքերևակումներում, միափուլ երկրաբանական ուսումնասիրությունների շրջանակներում, անհրաժեշտ է համատեղել և նպատակադրված հաջորդականությամբ իրականացնել որոնողագնահատման ու մանրազնին հետախուզման աշխատանքներ, այն հաշվով, որպեսզի որոնողագնահատման ենթափուլի աշխատանքների արդյունքներով բավարար հուսալիությամբ հավաստվեն այդ միներալային օբյեկտների արդյունաբերական յուրացման տնտեսական նպատակահարմարությունն ապահովող` հումքի առավել կարևոր որակական ցուցանիշները, մասնավորապես, օգտակար հանածոյի զանգվածից հատքարերի և վերջիններից երեսապատման քարասալերի ելքերի մեծությունները:

2) Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է հստակ կատարել Դասակարգմամբ և սույն հրահանգով երկրաբանահետախուզական աշխատանքների լրիվությանն ու որակին ներկայացվող պահանջները, իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալրումը (կոմպլեքսավորումը):

3) Հանքաբեր շրջաններում տեղաբաշխված շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի ապարներում պետք է որոշվի ազնիվ և հազվագյուտ մետաղների առկայությունը: Վերջիններիս (հատկապես ոսկու և պլատինի) արդյունաբերական նշանակության պարունակությունների դեպքում, այդ ապարները պետք է դիտարկվեն իբրև նշված մետաղների հանքաքարեր:

4) Հանքավայրի ուսումնասիրվածությունը պետք է ապահովի դրա համալիր յուրացման հնարավորությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծումը:

12. Շինարարական և երեսապատման քարերի մանրազնին հետախուզված հանքավայրերի տեղագրական քարտեզները կազմում են 1:500-1:10000 մասշտաբներով` հանքավայրերի չափերին, երկրաբանական առանձնահատկություններին և մակերևույթների ռելիեֆին համապատասխան (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Տեղագրական հիմքի վրա գործիքային տեղակապմամբ գծանշվում են բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հորատանցքեր, հետախուզաառուներ, հետախուզահորեր, հետախուզախրամներ, մաքրվածքներ, բացհանքեր և այլն), ինչպես նաև բնական մերկացումները: Հորատանցքերի և մակերևութային մյուս փորվածքների փաստագրման գծապատկերները կազմվում են 1:100-1:200 մասշտաբներով:

(12-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

13. Հանքավայրի հարակից տարածքների (շրջանի) համար անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:10000-1:25000 մասշտաբի երկրաբանական քարտեզ (համապատասխան կտրվածքներով), որի վրա պետք է ցույց տրվեն առկա հանքավայրերը` հաստատված և (կամ) հաշվարկված պաշարների եզրագծերով, հանքերևակումները, ինչպես նաև նոր հանքավայրերի հայտնաբերման համար հեռանկարային մակերեսները:

1) Հանքավայրի շրջանում անցկացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում և դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) մեկնաբանությունների հատակագծերում:

14. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրվի և արտացոլվի 1:500-1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի, դրա կտրվածքների, ինչպես նաև հորիզոնական հատակագծերի և պրոյեկցիաների վրա:

1) Հանքավայրի երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների նյութերը` պաշարների հաշվարկման հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան օգտակար հանածոյի մարմինների ձևի, տեղադրման պայմանների, չափերի, ներքին կառուցվածքի, սեպացման բնույթի, կարստացման, ճեղքավորվածության, տեկտոնական խախտվածության մասին, պարփակող ապարների քարաբանական (լիթոլոգիական) ապարագրական տարատեսակների և խզման խախտումների հետ դրանց փոխհարաբերությունների վերաբերյալ:

15. Հանքավայրի մերձմակերևութային մասերը պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որպեսզի հնարավորություն տան որոշելու ծածկութային նստվածքների հաստությունը և կազմը, դեպի մակերևույթ օգտակար հանածոյի մարմինների ելքերի դիրքը, չհողմահարված ապարների վերին սահմանը, տեկտոնական խախտումների դիրքը և բնույթը, ինչպես նաև եզրագծելու խոշոր կարստային խոռոչները: Այդ նպատակով, բնական մերկացումների ուսումնասիրության հետ մեկտեղ, օգտագործվում են հետախուզաառուները, մաքրվածքները, հետախուզահորերը և կարճամետրաժ հորատանցքերը:

16. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզումը խորքում կատարվում է սյունակային հորատման հորատանցքերով:

1) Լեռնահետախուզական փորվածքները անցկացվում են հանքավայրի մերձմակերևութային մասերի ուսումնասիրման, ապրանքային քարի ելքի որոշման, տեխնոլոգիական նմուշների վերցման և հորատման տվյալների վերստուգման համար:

2) Հորատանցքերը հորատվում են օգտակար հանքակուտակի (հաստվածքի) ամբողջ հաստությամբ կամ մինչև նախապես սահմանված հանքավայրի մշակման հորիզոնը: Վերջին դեպքում պետք է անցկացվեն հատուկենտ կառուցվածքային հորատանցքեր` օգտակար հանածոյի մարմինների տարածվածությունը (առկայությունը), ինչպես նաև դրանց բաց եղանակով մշակման հնարավոր խորությունը հաստատելու նպատակով:

3) Օգտակար հաստվածքի թեք կամ զառիթափ անկման և մեծ հաստության դեպքում հորատանցքերի խորությունը, թեքության անկյունները և միմյանցից ունեցած հեռավորությունները պետք է ապահովեն հետախուզագծերով համատարած (անընդհատ) վերածածկած կտրվածքների ստացումը:

4) Զառիթափ անկմամբ մարմինների հետախուզման դեպքում, դրանց հետախուզահատույթները հնարավորինս մեծ անկյուններով ստանալու համար, պետք է կիրառել թեք հորատանցքեր:

(16-րդ կետը փոփ., լրաց. 25.08.23 N 08-Ն)

17. Հետախուզափորվածքների դասավորությունը և դրանց միջև հեռավորությունները պետք է որոշվեն հանքավայրի երկրաբանական առանձնահատկությունների, օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, չափերի և տեղաբաշխման բնույթի, դրանց հարստության, նյութական կազմի ու որակի կայունության հաշվառմամբ:

1) Աղյուսակում շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ կիրառված հետախուզափորվածքների ցանցերի խտության մասին բերված ընդհանրացված տվյալները կարող են օգտագործվել այդ հանքավայրերի հետախուզման և գնահատման դեպքում:

2) Սակայն յուրաքանչյուր հանքավայրի հետախուզափորվածքների ռացիոնալ ցանցը հիմնավորվում է բոլոր առկա երկրաբանահետախուզական նյութերի և այդ ու նմանակ հանքավայրերի մշակման տվյալների (օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմաններ, ձևաբանություն, չափեր, ներքին կառուցվածք, հումքի որակի փոփոխականության ենթադրվող աստիճանի) մանրամասն վերլուծության արդյունքներով:

18. Մանրազնին հետախուզման արդյունքներով տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշված` հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերը և հորիզոնները պետք է հետախուզված լինեն տվյալ խմբի համար առավել բարձր կարգերով:

1) Այն դեպքում, երբ առաջնահերթ մշակման տեղամասերը երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով, օգտակար հանածոյի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնութագրական չեն ամբողջ հանքավայրի համար, պետք է մանրազնին ուսումնասիրվեն նաև հանքավայրին հատկանշական տեղամասերը: Մանրամասն ուսումնասիրված տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի մշակման պայմանների հավաստիության գնահատման համար:

2) Տարբեր կարգերի պաշարների ռացիոնալ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով։

(18-րդ կետը խմբ. 25.08.23 N 08-Ն)

19. Հորատման կիրառվող տեխնոլոգիան պետք է ապահովի հորատահանուկի 80 տոկոսից ոչ պակաս գծային ելք (երեսապատման և պատքարի հետախուզման դեպքում` ըստ յուրաքանչյուր հորատաերթի (ռեյս), շինաքարի հետախուզման դեպքում` ըստ յուրաքանչյուր տարատեսակի հատույթի): Հորատահանուկի չխախտված սյունիկների, որոնցից ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար պատրաստում են ապարանմուշներ, գումարային երկարությունը պետք է կազմի շինաքարի յուրաքանչյուր տարատեսակի ընդհանուր հաստության ոչ պակաս քան 25 տոկոսը, իսկ երեսապատման և պատքարերի համար` ոչ պակաս քան 50 տոկոսը:

1) Գիպսի և կարբոնատային ապարների հետախուզման ժամանակ պետք է ուսումնասիրել կարստառաջացման գործընթացների ազդեցությունը հորատահանուկի ելքի վրա:

2) Աղյուսակ 1-ով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության շինարարական և երեսաապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզափորվածքների ցանցերի խտության նկատմամբ ներկայացվող պահանջները կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետության շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզափորվածքների ցանցերի խտության նկատմամբ ներկայացվող պահանջները

 

Հանքավայրերը

Փորվածքների միջև հեռավորությունները (մ)` պաշարների կարգերի ստորաբաժանման համար

Խմբեր

Ենթախմբերը

Երկրաբանական կառուցվածքի հայտանիշները

A

B

C1

1

Մագմայական ապարների զանգվածաձև հանքակուտակներ` համասեռ կազմով, կայուն ֆիզիկամեխանիկական հատկություններով, չխախտված կամ թույլ խախտված տեղադիրքով

200-300

300-400

400-600

Հորիզոնական կամ սակավաթեք տեղադրմամբ շերտաձև մարմիններ` տեկտոնական գործընթացներով չխախտված կամ թույլ խախտված

100-200

200-300

300-400

Միաթեք տեղադրված, զառիթափ կամ ծալքավորված շերտեր և շերտաձև մարմիններ` կառուցվածքով, հզորությամբ և հումքի որակով կայուն, թույլ արտահայտված խզվածքային տեկտոնիկայով

Ըստ տարածման

50-100

100-200

200-300

2

-

Ոսպնյակաձև և շերտաձև հանքակուտակներ, շտոկներ, դայկաներ, հանքերակներ` հումքի ոչ կայուն որակական ցուցանիշներով և ինտենսիվ խզվածքային տեկտոնիկայով կամ կարստառաջացման գործընթացներով

-

50-100

100-200

2) Ըստ անկման փորվածքների միջև հեռավորությունների որոշման դեպքում պետք է ելնել յուրաքանչյուր կտրվածքում օգտակար հանածոյի մարմնի` ոչ պակաս 2 հատույթ ստանալու անհրաժեշտությունից:

20. Երկրաբանական կտրվածքի քարաբանական (լիթոլոգիական) տարազատման, մակաբացման ապարների հաստության և կազմության որոշման, օգտակար ստվարաշերտի (հաստվածքի) մակերևույթի ռելիեֆի ուսումնասիրման, խոշոր տեկտոնական խախտումների և կարստային խոռոչների բացահայտման, ինչպես նաև խորքում ապարների ճեղքավորվածության ուսումնասիրման համար նպատակահարմար է օգտագործել հետախուզման երկրաֆիզիկական մեթոդները:

1) Երկրաֆիզիկական ուսումնասիրությունների ռացիոնալ համալիրը սահմանվում է` ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից: Երկրաֆիզիկական տվյալների հավաստիությունը պետք է հաստատվի հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով:

21. Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները և մերկացումները փաստագրվում են ըստ տիպային ձևերի:

1) Փորվածքների փաստագրման ժամանակ անհրաժեշտ է ամրագրել (արձանագրել, ֆիքսել) ապարագրական կազմը, ներկառուցվածքը և մակատեսքը, դրանց ճեղքավորվածությունը և անջատելիությունը, հողմահարման աստիճանը, չփոփոխված, մասամբ հողմահարված և հողմահարված ապարների միջև եղած սահմանները: Կարբոնատային ապարների շերտավոր հաստվածները պետք է տարազատվեն (տարանջատվեն) քարաբանական կազմով, ֆիզիկամեխանիկական հատկություններով և ճեղքավորվածության աստիճանով միմյանցից տարբերվող շերտերի ու դարսաշերտերի: Առանձին հետախուզափորվածքներով հատված (ամրագրված) շերտերն ու դարսաշերտերը պետք է միմյանց կապակցել օգտակար հաստվածքի տարածման ու անկման ուղղություններով կառուցված կտրվածքներում: Շերտավոր հաստվածքները պետք է ստորաբաժանվեն ֆացիալ-քարաբանական մակատեսքային տարատեսակների:

2) Փաստագրման ժամանակ անհրաժեշտ է նշել.

ա. օգտակար հաստվածքի ապարների փոփոխությունները` պարփակող ապարների և օգտակար հաստվածքի ներսում առկա երակների ու դայկաների հպման գոտիներում,

բ. սիլիկատացման, երկրորդային կալցիտացման ու դոլոմիտացման, ներառուկների և խոռոչներ, քայքայված ապարների, տեկտոնական խախտումներ և ջարդման (փշրման) գոտիների առկայությունը,

գ. ապարների ճեղքավորվածությունը, անջատելիության ձևն ու չափերը, կարստագոյացման և հողմահարման բնույթն ու ինտենսիվությունը:

3) Թարմ, մասամբ հողմահարված ապարների գոտիների միջև սահմանները պետք է որոշվեն 0.25 մ միջակայքերով վերցված ապարանմուշների ապարագրական ուսումնասիրություններով:

4) Ապարների ճեղքավորվածությունը և անջատելիությունը հատկապես բծախնդրորեն պետք է ուսումնասիրել երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ: Բոլոր փորվածքներն ու մերկացումները փաստագրելիս անհրաժեշտ է արձանագրել (ամրագրել) բոլոր հանդիպող ճեղքերը, նշել դրանց բնույթը (անջատման, կոտրման, տեխնածին և այլն), ուղղությունը և անկմամ անկյունը, ճեղքերի լցման բնույթը (դատարկ կամ որևէ միներալային նյութով լցած), ճեղքերի միջև հեռավորությունները և դրանց քանակը` փորվածքի հանքախորշի յուրաքանչյուր 10 մետրի վրա:

5) Հորատանցքերում պետք է կատարվեն ստանդարտներով տարբեր խմբերի քարաբլոկների նվազագույն կողմի նախատեսված երկարությանը համապատասխանող` հորատահանուկի չխախտված սյունակների համարժեք կամ գերազանցող երկարությունների չափումներ:

6) Առաջնային փաստագրման լրիվությունը և որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, լեռնային փորվածքների գծանկարների կազմման և հորատահանուկի նկարագրության ճշտությունը, բնապայմանների հետ համեմատումը, ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստագրմանը` սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից կանոնավորապես վերահսկվում է բնութագրական ծավալի նյութերով և ձևակերպվում ակտով:

22. Օգտակար հանքակուտակը բացող բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև բնութագրական մերկացումները պետք է նմուշարկվեն:

1) Վերցված ապարանմուշներով կատարվում են`

ա. ֆիզիկամեխանիկական փորձարկումներ,

բ. միներալոգիական-ապարագրական կազմի և գեղազարդային հատկությունների հետազոտություններ,

գ. քիմիական կազմի որոշում:

2) Որոշ բնագավառներում շինաքարի օգտագործման համար ապարանմուշները վերցվում են հատուկ տեսակի փորձարկումների (օրինակ, բետոններում խճի և այլն) համար:

3) Նմուշարկման եղանակը, նմուշարկվող միջակայքերի հատույքը և երկարությունը, վերցվող ապարանմուշների սկզբնական զանգվածը (կշիռը) և քանակը կախված են փորձարկումների բնույթից, ինչպես նաև երեսապատման կամ շինարարական քարերի հանքակուտակների չափերից, դրանց տեղադրման պայմաններից, ձևաբանությունից և ներքին կառուցվածքից, ապարների կառուցվածքային-քարաբանական և ապարագրական տարատեսակների տեղաբաշխումից:

ա. Երեսապատման և շինարարական քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ հիմնականում կիրառվում է ապարակտորային (շտուֆային) նմուշարկումը: Հորատանցքերից ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար վերցվում են 7-8 սմ երկարությամբ հորատահանուկի սյունիկների փորձանմուշներ այնպիսի ընդհանուր երկարությամբ, որը բավականաչափ լինի փորձարկումների լրիվ և կրճատ ծրագրերով համապատասխանաբար 15 և 5 ապարանմուշների պատրաստման համար:

բ. Քայքայված (փշրված) հորատահանուկի ներկայացված միջակայքերում քարի ամրության բնութագրման համար պետք է վերցվեն փորձանմուշներ` գլանում դրանց սեղմման փորձարկումներով ըստ փշրելիության ցուցանիշների քարի ամրությունը որոշելու համար:

գ. Լրիվ և կրճատ ծրագրերով փորձարկումների համար լեռնային փորվածքներից վերցված ապարակտորների չափերը համապատասխանաբար պետք է լինեն` 20x20x20 սմ և 5x5x8 սմ:

դ. Կրճատ ծրագրով ֆիզիկամեխանիկական հատկությունների (ծավալային զանգված, ծակոտկենություն, խտություն, ջրակլանելիություն, բնական խոնավություն) որոշման համար փորձարկվելիք նմուշների պետք է վերցվեն բոլոր փորվածքներից:

ե. Հանքավայրի ամբողջ երկրաբանական կտրվածքը բնութագրող 3-4 հետախուզա-հատումներում լրիվ ծրագրով ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար պետք է վերցվեն նմուշներ և լրացուցիչ որոշվեն հետևյալ ֆիզիկամեխանիկական հատկությունները` ամրությունը. սեղմման դեպքում, երեք վիճակով (չոր, ջրահագեցված, սառեցումից հետո) և ճկման (ծռման) դեպքում, ջրհագեցումը, ցրտադիմացկունությունը, փափկացման և ցրտադիմացկունության գործակիցները, քերամաշելիությունը, հարվածի նկատմամբ դիմադրությունը, իսկ երեսապատման քարի համար նաև` գեղազարդությունը, գույնի կայունությունը, մշակելիությունը (այդ թվում` ողորկելիությունը):

զ. Ապարների յուրաքանչյուր առանձնացված տարատեսակ պետք է բնութագրվի ոչ պակաս, քան 3 ապարանմուշով և ոչ նոսր ցանցով, քան 5-7 մետրը մեկ` օգտակար հանքակուտակի հոծ (խիտ) կազմության դեպքում և 3-4 մետրը մեկ` վերջինիս շերտավոր կազմության դեպքում:

4) Լրիվ ծրագրով փորձարկումների համար լեռնային փորվածքներից և մեծ տրամագծով հորատանցքերի հորատահանուկից վերցված ապարակտորներից հարկավոր է կտրել միատեսակ ձևի ու չափերի անհրաժեշտ քանակի ապարանմուշներ: Վերջիններիս պատրաստման ժամանակ պետք է ապահովել դրանց երկրաչափական ձևերի ճշտությունը (կանոնավորությունը) և նիստերի մակերևույթների լավ կցահղկումը, քանի որ այդ պայմանների չպահպանումը կարող է հանգեցնել քարի ամրության ցուցանիշների չհիմնավորված իջեցմանը:

5) Քարի միներալոգիական-ապարագրական հետազոտությունները և գեղազարդային հատկությունների նախնական ուսումնասիրությունը պետք է կատարել ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար փորձանմուշների հետ միաժամանակ վերցվող ապարակտորների, միաձույլ քարերի (մոնոլիտներ) կամ հորատահանուկի սյունիկների հիման վրա:

6) Ապարների քիմիական կազմի որոշման համար լեռնային փորվածքներից նմուշների վերցնումը կատարվում է հիմնականում ակոսային նմուշարկման եղանակով, իսկ հորատանցքերից վերցված նմուշները կազմվում են հորատահանուկների կեսերից:

7) Խճի արտադրության համար նախատեսվող շինարարական քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ` կախված խճի օգտագործման բնագավառից, տարբեր փորձարկումների կատարման համար պետք է վերցվեն համախառն նմուշներ: Դրանց զանգվածը` կախված քարի ֆիզիկամեխանիկական հատկությունների կայունության աստիճանից և հետազոտությունների բնույթից, տատանվում է 10կգ-ից մինչև 250 կգ:

23. Լրիվ ծրագրով ֆիզիկամեխանիկական փորձարկումների քանակի սահմանափակման նպատակով նպատակահարմար է ապարների յուրաքանչյուր կառուցվածքային-քարաբանական տարատեսակների համար օգտագործել մեխանիկական ամրության, ծավալային զանգվածի, խտության և ջրակլանման միջև առկա հարաբերակցական (կոռելյացիոն) կախվածությունները: Եթե հորատահանուկի չխախտված սյունիկների փորձարկումների տվյալներով քարի մեխանիկական ամրության և վերը թվարկված հատկությունների միջև հաստատվում է հարաբերակցական կախվածություն, ապա մեխանիկական ամրությունը կարող է որոշվել ըստ նշված ցուցանիշների փոխկապվածության գրաֆիկի: Այդպիսի հարաբերակցական կախվածության բացակայության դեպքում քարի որակը պետք է գնահատել լրիվ ծրագրով կատարված ֆիզիկամեխանիկական փորձարկումների արդյունքներով:

24. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրում պետք է 2-3 ապարանմուշով որոշել լեռնային ապարների յուրաքանչյուր քարաբանական տարատեսակի քիմիական կազմը: Ապարանմուշներում պետք է որոշել հետևյալ միացությունների` SiO2, Fe2O3, Al2O3, SO3, CaO, MgO պարունակությունները և շիկացման դեպքում կորուստները:

25. Իբրև շինաքար և երեսապատման քար հետախուզվող լեռնային ապարներին պետք է տրվի ճառագայթահիգիենիկ գնահատում` ըստ ՆՌԲ-96 կամ ՆՌԲ-99 «Ճառագայթային անվտանգության նորմերի»:

26. Կատարված ֆիզիկամեխանիկական փորձարկումների և քիմիական անալիզների որակը վերահսկվում է վերստուգիչ անալիզների իրականացմամբ:

1) Պատքարի և երեսապատման քարի հանքավայրերի հետախուզման ժամանակ 5-ական փորձանմուշներով պետք է վերստուգվեն (ներքին և արտաքին վերստուգումներ) ծավալային զանգվածի և ջրակլանման տվյալների տարբերությունը (տարամիտությունը). ծավալային զանգվածի որոշման դեպքում չպետք է գերազանցի 0.02 գ/սմ3, իսկ ջրակլանման փորձարկումների դեպքում` 0.5%-ը: Իբրև խիճ (բետոնի, ճանապարհի և վերնալիրի) քարի գնահատման դեպքում 5 փորձանմուշով վերստուգվում է թույլ ապարների հատիկների պարունակությունը:

2) Քիմիական անալիզների վերստուգումը կատարվում է միայն այն բաղադրիչների համար, որոնք սահմանավորվում են ստանդարտներով, տեխնիկական պայմաններով կամ կոնդիցիաներով: Նմուշների փոքրաթիվության դեպքում բոլոր վերցված նմուշները ենթարկվում են ներքին ու արտաքին վերստուգման:

(26-րդ կետը խմբ. 25.08.23 N 08-Ն)

27. Ապարների հողմահարվածության աստիճանի որոշման համար անհրաժեշտ է վերցնել ապարանմուշներ` ապարագրական ուսումնասիրությունների համար: Դրանք վերցվում են օգտակար հանքակուտակի մերձմակերևութային մասում (մինչև հողմահարման գոտու ստորին սահմանագիծը) և խզումնային խախտումների մոտակայքում` 0.25 մ միջակայքով, իսկ հանքակուտակի մյուս մասերում` 2-3 մ միջակայքով` հանքավայրի մակերեսում առկա փորվածքներով բացված ապարների բոլոր տարատեսակներից:

1) Ապարանմուշների ապարագրական ուսումնասիրություններով արձանագրվում է հողմահարման գործընթացներով ապարի փոփոխության աստիճանը, մասնավորապես մագմայական (հրաժայթքային) ապարներում որոշվում է դաշտային սպաթների հողմահարության վիճակը, երկրորդային միներալների առկայությունը:

2) Խճի արտադրության համար քարի պիտանիության հետազոտությունների ժամանակ որոշվում է ապարում ազատ ակտիվ սիլիկաթթվի` արևակնի (օպալ) և (կամ) քաղկեդոնի (խալցեդոն) առկայությունը և պարունակությունը: Հիդրոտեխնիկական և ճանապարհային կառույցներում խճի կիրառման հնարավորության լուծման համար պետք է որոշել սիլիկաթթվի ակտիվությունը:

28. Շինաքարի և երեսապատման քարի տեխնոլոգիական հատկությունները (սղոցման արագություն, հղկում, եզրակտրում (ֆրեզում), ողորկություն, խճի չափամասային (ֆրակցիոն) կազմ, բետոնում վերջինիս դրսևորում):

1) Հումքի նոր տեսակների, ինչպես նաև մակաբացման ապարների և արտադրության թափոնների` արդյունաբերական վերամշակման փորձի բացակայության դեպքում, տեխնոլոգիական հետազոտությունները պետք է կատարվեն հատուկ ծրագրերով:

2) Շինարարական և երեսապատման քարերի արդյունաբերական օգտագործման նախատեսվող ուղղությանը համապատասխան` որոշվում է տեխնոլոգիական փորձարկումների բնույթը. ուսումնասիրվում է ապարների տեխնոլոգիական հատկությունների համապատասխանությունը տվյալ նշանակման հումքի նկատմամբ արդյունաբերության պահանջներին, որոշվում է նաև ապրանքային արտադրանքի ելքը:

3) Ելակետային ապարի և խճի որակական ցուցանիշների որոշումը կատարվում է 8269.0-97 և 8269.1-97 ԳՕՍՏ-երով նախատեսվող մեթոդիկայով` ապարների բոլոր տարատեսակները բնութագրող ապարանմուշներով` վերցված հանքավայրի մակերեսում հավասարաչափ դասավորված փորվածքներից: Ըստ ցրտադիմացկունության ապարի յուրաքանչյուր տարատեսակ պետք է բնութագրվի ոչ պակաս, քան 9 ապարանմուշով:

ա. Խճի մեջ թիթեղաձև հատիկների բարձր պարունակության դեպքում անհրաժեշտ է կատարել հետազոտություններ` մինչև ստանդարտով նախատեսված սահմանները դրանց պարունակության հնարավոր իջեցման ուղղությամբ:

4) Քարի նպատակային օգտագործմանը համապատասխան անհրաժեշտ է վերացնել հատուկ ապարանմուշներ` որոշելու համար ապարի մաշվածքը, հարվածի նկատմամբ դրա քայքայման դիմադրությունը, բիտումային կապակցանյութում և բետոնում ապարի դրսևորման բնույթը, բնական խոնավությունը և այլն:

ա. Հատուկ նշանակման ապարանմուշները վերցվում են տարբեր թարմության և ճեղքավորվածության ապարատարատեսակների` հանքավայրի համար տիպական հարաբերակցությամբ տեղերից: Նմուշարկման կետերի քանակը տարբեր է և կախված է հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններից ու ապարների օգտագործման նպատակից: Դատարկ թմբուկում փորձարկումների համար փորվածքների մեծ մասից վերցվում են 45-50 կիլոգրամից ոչ պակաս նմուշներ:

բ. Բետոնում խճի փորձարկումների համար տարբեր ապարատեսակներից վերցվում են 100-150 կգ զանգվածով նմուշներ:

5) Երեսապատման քարերի նոր հանքավայրերի հետախուզման ժամանակ քարի գեղազարդությունը, հարատևությունը (երկարակեցությունը), ողորկություն ընդունելու և պահպանելու ունակությունը պետք է ուսումնասիրվեն այդ նպատակով վերցված ապարանմուշներով` մասնագիտացված լաբորատորիաներում և կազմակերպություններում:

6) Հանքավայրերի հետախուզման ժամանակ պետք է որոշվեն քարի մշակման տեխնոլոգիայի և էկոնոմիկայի տվյալները. սղոցման, կտրման (ֆրեզման) և ողորկման արագությունն ու էլեկտրաէներգիայի ծախսը: Այդ ցուցանիշները որոշվում են քարաբլոկներից երեսապատման քարասալեր կտրող քարամշակման կազմակերպություններում:

7) Պատքարի և երեսապատման քարի հանքավայրերի երկրաբանատնտեսական հավաստի գնահատման համար անհրաժեշտ է որոշել ընդերքի քարազանգվածից առանձին ապրանքային քարարտադրատեսակների ելքերը: Դրանք որոշվում են հողնահարման գոտուց զերծ լեռնահետախուզական փորվածքներում, իսկ շահագործական փորվածքների առկայության դեպքում` ըստ մշակման տվյալների:

ա. Երեսապատման քարերի հանքավայրերում երեսապատման քարաբլոկների ելքի որոշման համար պետք է անցկացնել փորձնական բացհանք` 50-150 մ3 չփոփոխված (թարմ) ապարների արդյունահանման համար:

բ. Երեսապատման քարաբլոկների արդյունահանման տեղանքը ապարների կազմով, ճեղքավորվածության աստիճանով ու բնույթով պետք է բնութագրական լինի ամբողջ հանքավայրի համար: Հանքավայրի տարբեր մասերում այդ ցուցանիշների էական տարբերության դեպքում, դրանցից յուրաքանչյուրում պետք է անցկացվեն փորձնական բացհանքեր:

գ. Պատքարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ պատքարի ելքը ընդերքի քարազանգվածից նույնպես պետք է որոշել փորձնական բացհանքից 50-100 մ3 չփոփոխված ապարների արդյունահանման տվյալներով:

դ. Խճի ստացման համար շինաքարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ ապրանքային քարի ելքի որոշման համար, որպես կանոն, փորձնական հանույթի չի կատարում: Ապրանքային խճի հնարավոր ելքը գնահատվում է ապարում թույլ տարատեսակների պարունակությամբ (որոնք ջարդման գործընթացում մանրատվում-մաշվում և վերածվում են ապարախյուսի) կամ ապարների կազմով ու որակով նմանակ հանքավայրերի շահագործման փորձի հաշվառմամբ:

ե. Ապրանքային խճի ելքը անհրաժեշտ է որոշել առանձին` ըստ ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված չափամասերի, նշելով խճի մակնիշներն ըստ սեղմման ամրության, մաշելիության կամ հարվածի նկատմամբ դիմադրության:

8) Երեսապատման քարերի հանքավայրերի հետախուզման ժամանակ պետք է որոշվի երեսապատման քարաբլոկներից երեսապատման քարասալերի ելքը:

ա. Վերջիններիս ելքը որոշվում է հանքավայրերի ապարների բոլոր տեսակներից վերցված քարաբլոկների սղոցման արդյունքներով: Սղոցման ենթակա են ստանդարտով սահմանված բոլոր խմբերի քարաբլոկները` անկախ դրանց նկատմամբ եղած պահանջարկից: Քարասալերի ելքը որոշվում է առանձին` անմիջապես սղոցումից հետո և քարասալերի պատրաստման յուրաքանչյուր գործողությունից հետո:

9) Կիսաարդյունաբերական և արդյունաբերական տեխնոլոգիական փորձարկումների ուղղությունը, բնույթը և ծավալը սահմանվում են ընդերքօգտագործողների և տեխնոլոգիական հետազոտություններ կատարող կազմակերպության կողմից համատեղ մշակված ծրագրով ու տեխնիկական առաջադրանքով` պայմանադիր կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

10) Շինարարական և երեսապատման քարերի տեխնոլոգիական հատկությունները պետք է ուսումնասիրվեն քարի առավել լրիվ, ռացիոնալ և համալիր մշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:

ա. Բացի հիմնական նշանակմամբ քարի կիրառման հնարավորության ուսումնասիրությունից, անհրաժեշտ է իրականացնել հումքի համալիր անալիզներ և փորձարկումներ` այլ ուղղություններով դրա օգտագործման հնարավորության սկզբունքային գնահատման համար: Այն դեպքում, երբ նման հետազոտություններով հաստատվում է օգտակար հանածոյի պիտանիությունը առավել արժեքավոր վերջնարտադրանքների ստացման համար (օրինակ, կրաքարերի օգտագործումը կալցինացված սոդայի, կոնվերտորային կրի և այլնի արտադրության համար), ապա հանքավայրի ապարների առավել արդյունավետ օգտագործման հարցը պահանջում է շուկայավարման (մարքետինգային) ուսումնասիրությունների իրականացում` արտադրանքի նկատմամբ պահանջարկի բացահայտման և վաճառահանման հնարավոր շուկաների որոնման համար:

բ. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի գնահատման կարևոր հարցերից է քարի արդյունահանման թափոնների հնարավոր օգտագործման ուսումնասիրությունը, քանի որ դրանց օգտահանումը (ուտիլացումը) էականորեն կբարձրացնի հանքավայրի մշակման տնտեսական ցուցանիշները:

29. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել շահագործական լեռնային փորվածքների ջրահեղմանը (ջրակալմանը):

1) Պետք է որոշվեն յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հաստությունը, քարաբանական կազմը, ջրամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, մյուս ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ փոխադարձ կապը, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և մյուս պարամետրերը, որոնք անհրաժեշտ են լեռնային փորվածքներ հնարավոր ջրաներհոսի հաշվարկման և ջրիջեցման ու ցամաքուրդային միջոցառումների մշակման համար: Պետք է ուսումնասիրվեն հանքավայրի ջրահեղմանը (ջրակլանմանը) մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, մետաղի բետոնի և պոլիմերների նկատմամբ դրանց ագրեսիվությունը, գնահատվեն ջրամատակարարման համար այդ ջրերի օգտագործման հնարավորությունը, ինչպես նաև հանքավայրի շրջանի գործող ջրառների վրա դրանց ցամաքուրդի հնարավոր ազդեցությունը:

30. Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է որոշվեն հանքավայրի պարփակող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, տրվի բնական (չոր) և ջրհագեցած վիճակներում դրանց ամրության բնութագիրը, ուսումնասիրվեն ապարների քարաբանական և միներալային կազմը, դրանց ճեղքավորվածությունը, շերտավորությունը և թերթավորությունը, հողմահարման գոտում ապարների ֆիզիկական հատկությունները, պարզաբանվի սողանքների, սելավների, ձնահյուսերի և ուրիշ ֆիզիկաերկրաբանական երևույթների առաջացման հնարավորությունը, որոնք կարող են բարդացնել հանքավայրերի մշակումը:

1) Առավել մանրամասն են ուսումնասիրվում բացհանքերի կողերի կայունությունը բնորոշող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ինչպես նաև ապարների կազմի ազդեցությունը մարդու առողջության վրա: Այդ հետազոտությունների ծավալը և մեթոդիկան որոշվում են հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններով:

31. Հետախուզվող հանքավայրի հարակից տարածքներում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում տեղադրված շահագործվող հանքավայրերի առկայության դեպքում, հետախուզվող մակերեսի բնութագրման համար պետք է օգտագործել շահագործվող հանքավայրերի տվյալները ջրակալման աստիճանի և լեռնային աշխատանքների ինժեներաերկրաբանական պայմանների, ինչպես նաև ջրակալված մասերի չորացման համար կիրառվող միջոցառումների մասին:

32. Հանքավայրի հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական և մյուս բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն դրա մշակման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ: Պետք է տալ օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման համար նախատեսվող ապագա հանքարդյունաբերական կազմակերպության պահանջմունքները ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատումը, ինչպես նաև հետագայում անհրաժեշտ ծավալի հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ կատարելու առաջարկություններ:

33. Պետք է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի-քաղաքական նշանակման օբյեկտները, դատարկ ապարների թափոնակույտերը: Անհրաժեշտ է տալ ընդերքի պահպանության, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) վերաբերյալ միջոցառումների մշակման առաջարկություններ: Հողերի վերականգնման հետ կապված հարցերի լուծման համար, անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հաստությունը, բերել տվյալներ ագրոքիմիական հետազոտությունների, մակաբացման ապարների թունավորության և դրանց վրա բուսական ծածկույթի առաջացման հնարավորության վերաբերյալ:

34. Հանքավայրը պարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն այնպիսի աստիճանով, որը թույլ տա որոշելու դրանց արդյունաբերական արժողությունը և օգտագործման հնարավոր բնագավառները:

 

4. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

35. Շինարարական և երեսապատման քարերի պաշարների հաշվարկը կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:

36. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի առանձնահատկությունները բնութագրող հետևյալ լրացուցիչ պայմանները:

37. A կարգի պաշարները նոր հետախուզվող 1-ին խմբի հանքավայրերում հաշվարկվում են հետախուզափորվածքների եզրագծերում, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում` լեռնագործական աշխատանքների և շահագործական հետախուզման հորատանցքերի եզրագծերում, որոնց տվյալներով` բավականաչափ թվով հետախուզաշահագործական հատույթներով և ապարանմուշների փորձարկումներով, հուսալիորեն որոշված են հանքակուտակների հզորությունները և շինարարական ու երեսապատման քարերի որակը:

1) Ապարների առանձնացված տարատեսակների, ներքին կոնդիցիոն նրբաշերտերի, կարստային երևույթների տարածական դիրքը, հողմահարված, մասամբ հողմահարված և չհողմահարված ապարների, խզման խախտումների և փշրված ու ճեղքավորված ապարների գոտիների սահմանները պետք է ուսումնասիրված լինեն եզրագծման ուրիշ տարբերակներ բացառող աստիճանով:

2) Ապրանքային քարի և քարաբլոկների ելքը և եզրաչափքայնությունը որոշվում են շահագործման կամ փորձնական արդյունահանման տվյալներով, իսկ երեսապատման քարասալերի ելքը` գործող քարամշակման կազմակերպության կամ փորձնական սղոցման տվյալներով: Խճի ելքը որոշվում է գործող կազմակերպության տվյալներով, իսկ 1-ին խմբի հանքավայրերում` հաշվարկային եղանակով` ապարի թույլ և ամուր հատիկների հարաբերակցությամբ:

(37-րդ կետը փոփ. 25.08.23 N 08-Ն)

38. B կարգի պաշարները 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում հաշվարկվում են հետախուզափորվածքների եզրագծերում, իսկ 1-ին խմբի հանքավայրերում` նաև երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտում, որի լայնությունն ըստ անկման ու տարածման չպետք է գերազանցի B կարգի համար ընդունված հեռավորությունները:

1) Ապարների առանձնացված տարատեսակների, տեկտոնական խախտումների և կարստային երևույթների տարածական դիրքը պետք է ուսումնասիրված լինեն այնպիսի աստիճանով, որը եզրագծման զանազան տարբերակների հնարավորություն է ընձեռում, որոնք, սակայն, էականորեն չեն ազդում հանքամարմինների տեղադրման պայմանների և կառուցվածքի մասին պատկերացումների վրա: Ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերը, կարստային երևույթները և օգտակար հանքակուտակի բարդ կառուցվածքի դեպքում դրանք որոշվում են վիճակագրորեն: Հողմահարված, մասամբ հողմահարված և չհողմահարված ապարների գոտիների միջև սահմանները կարող են որոշվել մոտավոր: Որոշվում են ապարի անջատությունը պայմանավորող ճեղքերի հիմնական համակարգերը, և ճեղքավորվածության դրսևորման հնարավոր աստիճանը:

2) Ապրանքային քարի ելքը և եզրաչափքայնությունը 1-ին խմբի հանքավայրերում կարող են որոշվել ապարների ճեղքավորվածության և հորատահանուկի սյունիկների ելքերի վերլուծության տվյալներով, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում` շահագործման կամ փորձնական արդյունահանման տվյալներով: Պատքարի և երեսապատման քարերի բլոկների, ինչպես նաև երեսապատման քարասալերի ելքերը ընդունվում են հանքավայրի` A կարգի պաշարներով ներկայացված շահագործական կամ հետախուզված մասի համանմանությամբ: 2-րդ խմբի նոր հետախուզվող հանքավայրերում նշված քարարտադրանքների ելքերը որոշվում են փորձնական արդյունահանմամբ և փորձնական սղոցմամբ:

39. C1 կարգի պաշարները հաշվարկվում են հետախուզափորվածքների եզրագծերում, ներառելով նաև երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտին, որի լայնությունն ըստ անկման ու տարածման չպետք է գերազանցի C1 կարգի համար ընդունված հեռավորությունները:

1) Ապրանքային քարի ելքը ընդունվում է տվյալ կամ ուրիշ նմանակ հանքավայրերի առավել հետախուզված տեղամասերի համանմանությամբ:

40. Պաշարները բոլոր կարգերի համար արտարկման գոտու լայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի փաստացի տվյալներով: Արտարկում չի թույլատրվում հանքավայրի այնպիսի տեղամասերում (գոտիներում), ուր առկա են տեկտոնական խախտումներ, ապարների խիստ ճեղքավորվածության և հզորությունների փոքրացում, շերտերի սեպացում և տրոհում, շինարարական և երեսապատման քարի որակի և դրանց շահագործման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացում:

41. Շինարարական և երեսապատման քարերի արդյունաբերական օգտագործման յուրաքանչյուր բնագավառի համար պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ հետախուզման ժամանակ որոշված եզրագծում դրանց առանձնացված տարատեսակների: Եզրագծման անհնարինության դեպքում պաշարները որոշվում են վիճակագրորեն:

1) Ստորերկրյա ջրերի հորիզոնից վերև կամ ներքև տեղադրված պաշարները հաշվարկվում են առանձին:

2) Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների պահպանական բնամասերում գտնվող օգտակար հանածոների պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

42. Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, եթե հիմնավորված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանվածության հնարավորությունը:

43. Կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, խոշոր ջրամբարների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական բնամասերում գտնվող շինարարական և երեսապատման քարերի պաշարները չեն հաշվարկվում:

44. Հատուկ նշանակության հողերում (ընդերքի մասում) տեղակայված շինարարական և երեսապատման քարերի պաշարները չեն հաշվարկվում:

45. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերում երկրաբանական սահմաններում ընդհանուր պաշարների գնահատում կարող է չկատարվել: Այդ դեպքում, բացի կոնկրետ պահանջարկով հետախուզված պաշարներից, նախապես գնահատվում են հետախուզված պաշարների քանակը երկու անգամից ոչ ավելի գերազանցող պաշարները:

1) Դիտարկվող քարերի հանքավայրերում P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատում չի կատարվում:

46. Շահագործվող հանքավայրերում պաշարների հաշվարկման և այս կամ այն կարգին դրանց վերագրման դեպքում պետք է հաշվի առնվեն շինարարական և երեսապատման քարերի առանձին տարատեսակների ձևաբանության, տեղադրման պայմանների, օգտակար հանածոյի մարմինների հաստության և որակի մասին հանքավայրի մշակման ընթացքում ստացված փաստացի տվյալները: Անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների, հաշվարկային պարամետրերի, քարերի տարատեսակների որակի և հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների: Համադրման նյութերում պետք է բերվեն հաստատված և մարված պաշարների, հավելաճած մակերեսների եզրագծերը, մարված պաշարների (այդ թվում` արդյունահանված), ինչպես նաև պետական հաշվեկշռում առկա պաշարների (այդ թվում` հաստատված պաշարների մնացորդի) տվյալները, կազմվեն պաշարների շարժի աղյուսակներ ըստ հանքակուտակների և հանքավայրի: Համադրման արդյունքները պետք է լուսաբանվեն հանքակուտակի տեղադրման պայմանների և ներքին կառուցվածքի վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գրաֆիկով:

1) Համադրման արդյունքների վերլուծության ժամանակ պետք է գնահատել շահագործման տվյալների հավաստիությունը, որոշել պաշարների հաշվարկային պարամետրերի (հաշվարկային մակերեսները, հանքակուտակների և ապարների առանձին տարատեսակների հզորությունները, որակական հատկությունները, ծավալային զանգվածը

 և այլն) փոփոխությունները, դիտարկել մանրազնին հետախուզման և պաշարների հաշվարկման ընդունված մեթոդիկայի համապատասխանությունը հանքավայրի երկրաբանական կառուցվածքի կոնկրետ առանձնահատկություններին և դրա ազդեցությունը հումքի որակի և առանձին հաշվարկային պարամետրերի որոշման արժանահավատության վրա:

2) Այն հանքավայրերում, ուր առկա են օգտակար հանածոյի որակի և պաշարների քանակի չարդարացման դեպքեր, հետախուզման և շահագործման տվյալների համադրումը, ինչպես նաև անհամապատասխանության պատճառների վերլուծությունը համատեղ պետք է կատարեն հանքավայրը հետախուզող և շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները:

47. Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերում առկայության դեպքում գնահատվում են ուղեկից օգտակար հանածոների պաշարներ:

48. Պաշարների հաշվարկման նյութերի ձևավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի համաձայն:

 

5. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

49. Արդյունաբերական յուրացման համար շինարարական և երեսապատման քարերի հետախուզված հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

50. Շինարարական և երեսապատման քարերի 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ըստ որում, A և B կարգերով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցում Դասակարգման 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 1-ին և 2-րդ խմբերի նոր հետախուզված և (կամ) շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է լիազոր մարմինը:

2) Շինարարական և երեսապատման քարերի P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատում և փորձաքննություն չի կատարվում:

3) Դասակարգման 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում 1-ին և 2-րդ խմբերի նոր հետախուզված և (կամ) շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը, պաշարների հաշվարկային նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է լիազոր մարմինը` պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-8-րդ ենթակետերի պահանջները:

4) Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։

(50-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

 

6. ԲՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՍԱՊԱՏՄԱՆ ՔԱՐԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

51. Բնական շինարարական և երեսապատման քարերի ու դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 2-ում.

 

 

Աղյուսակ 2

 

Բնական շինարարական և երեսապատման քարերի ու դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկ

 

Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները սահմանող փաստաթղթի

Համարը

Անվանումը

ԳՈՍՏ 9479-2011

Բլոկներ լեռնային ապարներից՝ երեսապատման, ճարտարապետաշինարարական, մեմորիալ և այլ իրերի արտադրության համար։ Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 9480-89

Բնական քարերից սղոցված երեսապատման սալեր։ Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 4001-2013

Պատքարեր լեռնային ապարներից: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 6666-81

Եզրաքարեր լեռնային ապարներից: Տեխնիկական պայմաններ

ՀՍՏ ԳՈՍՏ 8267-95

Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 8269.0-97

Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից և արդյունաբերական արտադրության թափոններից` շինարարական աշխատանքների համար: Ֆիզիկամեխանիկական փորձարկումների մեթոդներ

ԳՈՍՏ 8269.1-97

Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից և արդյունաբերական արտադրության թափոններից` շինարարական աշխատանքների համար: Քիմիական անալիզի մեթոդներ

ԳՈՍՏ 9757-83

Լցանյութերի ծակոտկեն անօրգանական թեթև բետոնների համար: Դասակարգում և ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՈՍՏ 22263-76

Խիճ և ավազ ծակոտկեն լեռնային ապարներից

ԳՈՍՏ 9758-86

Լցանյութեր ծակոտկեն անօրգանական` շինարարական աշխատանքների համար: Փորձարկման մեթոդներ

ԳՈՍՏ 7392-85

Խիճ բնական քարից` երկաթգծի վերնալիր շերտի համար: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 22856-89

Խիճ և ավազ գեղազարդային բնական քարից: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 10180-90

Բետոններ: Վերստուգիչ նմուշներով ամրության որոշման մեթոդներ

ԳՈՍՏ 16426-81

Փշրանք (մանրախիճ) մարմարի` էլեկտրատեխնիկական: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 23259-78

Մարմար: Ընդունման կանոններ: Փորձարկումների համար նմուշների վերացման և նախապատրաստման մեթոդներ

ԳՈՍՏ 23260.0-78

Մարմար: Ընդհանուր պահանջներ անալիզի մեթոդների նկատմամբ

ԳՈՍՏ 23260.1-78

Մարմար: Ածխաթթվային կալցիումի պարունակության որոշման մեթոդ

ԳՈՍՏ 23260.2-78

Մարմար: Մագնեզիումի օքսիդի և ածխաթթվային մագնեզիումի պարունակությունների որոշման մեթոդներ

ԳՈՍՏ 23260.3-78

Մարմար: Ջրում լուծված կալցիումի և մագնեզիումի օքսիդների գումարային պարունակության որոշման մեթոդ

ԳՈՍՏ 23260.4-78

Մարմար: Սիլիցիումի երկօքսիդի և ալյումինի ու երկաթի օքսիդների գումարի պարունակության որոշման մեթոդ

ԳՈՍՏ 6433.1-71

Նյութեր էլեկտրամեկուսիչ պինդ: Շրջակա միջավայրի պայմանները` ապարանմուշները փորձարկման նախապատրաստելու դեպքում

ԳՈՍՏ 6433.2-71

Նյութեր էլեկտրամեկուսիչ պինդ: Հաստատուն լարվածության դեպքում էլեկտրական դիմադրությունների որոշման մեթոդներ

ԳՈՍՏ 6433.3-71

Նյութեր էլեկտրամեկուսիչ պինդ: Փոփոխական (50 Հերց հաճախականություն) և հաստատուն լարվածության դեպքում էլեկտրական ամրության որոշման մեթոդներ

ԳՈՍՏ 6433.4-71

Նյութեր էլեկտրամեկուսիչ պինդ: 50 Հերց հաճախականության դեպքում դիէլեկտրական կորուստների և դիէլեկտրական թափանցելիության անկյան տանգենսի որոշման մեթոդներ

ԳՈՍՏ 4416-94

Մարմար` զոդման նյութերի համար: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 310.5-88

Ցեմենտներ: Ջերմանջատման որոշման մեթոդներ

ՀՍՏ 100-95

Շինարարական քարեր տուֆերից, բազալտներից և տրավերտիններից: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 8736-2014

Ավազ շինարարական աշխատանքների համար: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 25137.82

Նյութեր ոչ հանքային շինարարական, խիճ և ավազ խիտ` արդյունաբերության թափոններից, լցանյութեր ծակոտկեն բետոնի համար: Դասակարգում

ՀՍՏ 136-96

Շինվածքներ ճարտարապետաշինարարական բնական քարերից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ՀՍՏ 151-96

Խիճ և ավազ գեղազարդային ծակոտկեն հրաբխածին ապարներից: Տեխնիկական պայմաններ

ՀՍՏ 152-96

Բնական ծակոտկեն լցիչներ բետոնների համար: Քիմիական (հիդրավլիկ) ակտիվության որոշման մեթոդ

ՀՍՏ 119-95

Ծածկասալեր բազալտներից: Տեխնիկական պայմաններ

ՀՍՏ 43-94 Հայաստանի Հանրապետության հրաբխային ապարներից բնական ծակոտկեն լցիչներ` բետոնների համար:
 ՀՍՏ ԳՈՍՏ 8267-95

Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից՝ շինարարական աշխատանքների համար։ Տեխնիկական պայմաններ 

(աղյուսակը փոփ. 28.09.21 N 07-Ն, փոփ., լրաց. 04.08.22 N 11-Ն)

(51-րդ կետը փոփ. 28.09.21 N 07-Ն, փոփ., լրաց. 04.08.22 N 11-Ն)

(հավելվածը փոփ. 28.09.21 N 07-Ն, փոփ., լրաց. 04.08.22 N 11-Ն, լրաց., փոփ., խմբ. 25.08.23 N 08-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԱՎԱԶԻ ԵՎ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ավազը և կոպիճը փխրուն ապարներ են, որոնք ներկայացված են տարբեր աստիճանի հղկված հատիկներով` միներալների և լեռնային ապարների բեկորներով: Եթե ապարների ընդհանուր զանգվածում ավազային մասնիկների չափերը (5 մմ) գերազանցող բեկորների քանակը կազմում է 7-15%, ապա այն կոչվում է կոպճային ավազ, 15%-ից բարձրի դեպքում` կոպճավազային խառնուրդ, 30%-ից բարձրի դեպքում` ավազակոպճային խառնուրդ: Առանձին չափամասերի (ֆրակցիաների) նույն կամ գրեթե նույն պարունակությամբ ավազները կոչվում են տարհատիկային: 70 մմ-ից մեծ չափերով լեռնային ապարների հղկված բեկորները վերագրվում են գլաքարերին:

1) Ավազներն ըստ նյութական կազմի լինում են. միամիներալային (բեկորային նյութը կազմված է առավելապես մեկ միներալի հատիկներից), տարամիներալային (կազմված է երկու-երեք միներալից` դրանցից մեկի գերակշռությամբ) և բազմամիներալային (կազմված է տարբեր կազմի լեռնային ապարների բեկորներից ու միներալներից): Ավազներում գերակշռում են քվարցը և դաշտային սպաթը: Որպես խառնուրդներ սովորաբար հանդես են գալիս փայլարը, կարբոնատները, գիպսը, մագնետիտը, իլմենիտը, ցիրկոնը, մոնացիտը, հազվադեպ` այլ միներալներ:

2) Կոպիճը կազմված է հիմնականում ամուր ապարների (գրանիտ, գնեյս, դիաբազ, քվարցիտ) և պինդ միներալների (քվարց և այլն) բեկորներից: Հաճախ խոշոր չափամասերի կազմում առկա են առավել թույլ ապարների (թերթաքարեր, կրաքարեր, դոլոմիտներ և այլն) բեկորներ:

3) Ավազի և կոպճի հատիկները ըստ ձևի լինում են կլոր, կլոր-անկյունավոր և անկյունավոր, ըստ հղկման աստիճանի` հղկված, կիսահղկված և սրանկյուն, ըստ մակերևույթի բնույթի` հարթ, անհարթ և խորդուբորդ:

4) Ավազների և կոպիճների միներալաբանական-ապարագրական ու քիմիական կազմը, ըստ խոշորության տարբեր չափամասերի հարաբերակցությունը, ալևրիտային, պեռլիտային, օրգանական և այլ խառնուրդների պարունակությունը, ֆիզիկամեխանիկական և այլ հատկությունները կանխորոշում են դրանց օգտագործման հնարավորությունը և ռացիոնալ ուղղությունները տնտեսության մեջ` բնական կամ հարստացված (լվացված, չափադասված, չափազատված) վիճակում:

2. Ավազի հանքավայրերը լայնորեն տարածված են, իսկ բուն կոպճի հանքավայրեր գրեթե չեն հանդիպում: Կոպիճը սովորաբար ավազի հետ միասին առաջացնում է ավազակոպճային խառնուրդ, որը բնական վիճակով հազվադեպ է օգտագործվում` դրանում կավային նյութի և գլաքարերի առկայության պատճառով: Սովորաբար պահանջվում է կոպճի և ավազի տեսակավորում, ինչպես նաև դրանց լվացում (վնասակար խառնուրդների (կավային նյութ և այլն) հեռացման համար) ու գլաքարերի հեռացում:

3. Ավազի և կոպճի հանքավայրերն ըստ ծագման լինում են ալյուվիալ, սառցադաշտային, ծովային, լճային, էլյուվիալ, դելյուվիալ, պրոլյուվիալ և էոլյան:

1) Առավել տարածված են ալյուվիալ հանքավայրերը: Դրանց համար բնութագրական են երկարաձգված-ոսպնյակաձև հանքակուտակները, որոնց երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի, իսկ հզորությունը` մետրի մասերից մինչև տասնյակ մետրերի: Կոպճավազային նյութի հատիկային և միներալային կազմը հանքակուտակի հատակագծում ու կտրվածքում փոփոխական է: Բեկորային նյութի տեսակավորման աստիճանը տարբեր է. նվազագույնը` գետերի լեռնային մասերում և առավելագույնը` հարթավայրային մասերում ու գետաբերաններում: Լեռնային գետերի գետաբերուկները (ալյուվի) ներկայացված են առավելապես խոշորաբեկոր նյութով, նախալեռնային գետերինը` կոպճաճալաքարային նյութով, հարթավայրային գետերինը և գետաբերաններինը` ավազներով ու կոպճավազային խառնուրդներով: Ժամանակակից գետահուներում և ողողահուներում առաջացող ավազի և ավազակոպճային խառնուրդների հանքակուտակները հաճախ ունեն ժամանակավոր բնույթ, դրանք տեղաշարժվում են տարածության մեջ` փոխելով իրենց ձևը և չափերը:

2) Էլյուվիալ և դելյուվիալ հանքավայրերը սովորաբար ներկայացված են անկանոն ձևի և ոչ հաստատուն հզորությամբ հանքակուտակներով` կազմված չտեսակավորված և չհղկված նյութից` կավային մասնիկների զգալի պարունակությամբ:

3) Պրոլյուվիալ հանքավայրերը, որոնց տարածումը սահմանափակվում է լեռնային շրջաններով, նույնպես կազմված են չտեսակավորված և չհղկված նյութից: Այդ հանքակուտակները զբաղեցնում են մեծ մակերեսներ, իսկ հզորությունները հասնում են մի քանի տասնյակ մետրերի:

4) Էոլյան ծագմամբ հանքավայրերը ներկայացված են ավազաբլուրներով (դյուներ) և ավազաթմբերով (բարխաններ), հազվադեպ` ոսպնյակաձև հանքակուտակներով, որոնք կազմված են ավազներից, սովորաբար մանրահատիկ (0.25-0.05 մմ), հազվադեպ միջնահատիկ` համեմատաբար հավասարաչափ հատիկային կազմով, կավային նյութի զգալի խառնուրդով: Էոլյան ավազները առանձնանում են նյութի առավել տեսակավորմամբ: Դրանցում գրեթե ամբողջովին բացակայում են խոշոր հատիկները:

4. Ավազային և ավազակոպճային հանքավայրերի մշակումը իրականացվում է բացհանքերով` մինչև գրունտային ջրերի մակարդակը էքսկավացիայով, այդ մակարդակից 15 մ ներքև` դրագլայններով, և մինչև 30 մ-ը` լողացող հողածուծ մեքենաներով:

5. Ավազը և կոպիճը վերագրվում են բազմանպատակ նշանակության օգտակար հանածոներին և տարեկան օգտագործվում են միլիարդավոր տոննաներով:

1) Ավազը և կոպիճը հիմնականում օգտագործվում են որպես բետոնների, շինարարական շաղախների, ասֆալտբետոնային և բիտումամիներալային խառնուրդների լցանյութ` ճանապարհների շինարարության համար: Ավազի և կոպճի մեծ քանակներ օգտագործվում են երկաթուղիների վերնալիր (բալաստային) շերտերի կառուցման ժամանակ: Ավազները զգալի քանակով կիրառվում են ապակու արտադրության մեջ, ձուլման աշխատանքներում (կաղապարման ավազներ), ցեմենտի, սիլիկատային աղյուսների և ավտոկլավային բետոններից իրերի արտադրությունում: Համեմատաբար փոքր ծավալներով ավազները օգտագործվում են նուրբ և շինարարական խեցեղենի (կերամիկա), hրահեստ նյութերի, հղկանյութերի արտադրության և ջրմուղային ջրերի զտման համար, որպես լցավորման նյութ` խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) դեպքում և այլ նպատակներով:

6. Ավազի և կոպճի որակի նկատմամբ պահանջները` դրանց օգտագործման տարբեր ուղղությունների համար, որոշվում են պետական և ճյուղային ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով:

7. Գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդների) վերականգնվող պաշարների հետախուզման, գնահատման և հաշվարկման հարցերը (աղյուսակ 1-ի «1-2» հանքավայրերի խումբ) կարգավորվում են սույն հրահանգի 5-րդ գլխում սահմանված պահանջներով:

 

2. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

8. Ավազի և կոպճի հանքավայրերն ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության վերագրվում են «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետ՝ Դասակարգում) 1-ին և 2-րդ խմբերին:

1) 1-ին խմբին են վերագրվում ավազի և ավազակոպճային խառնուրդի խոշոր և միջին շերտային ու շերտաձև հանքավայրերը, որոնց օգտակար ստվարաշերտը բնութագրվում է կայուն կառուցվածքով, հզորությամբ ու որակով: Դրանք ներկայացված են առավելապես ծովային, լճային կամ էոլյան ծագմամբ հանքավայրերով (Հայաստանում այսպիսի հանքավայրեր չկան), ինչպես նաև ալյուվիալ հանքավայրերով:

2) 2-րդ խմբին են վերագրվում խոշոր և միջին շերտային ու շերտաձև հանքավայրերը` օգտակար ստվարաշերտի փոփոխական կառուցվածքով և հզորությամբ, ոչ կոնդիցիոն ապարների նրբաշերտերով, հաճախ ավազի և ավազակոպճային հումքի ոչ կայուն որակով, ինչպես նաև ոչ մեծ ոսպնյակաձև կամ անկանոն ձևի հանքավայրերը` հանքակուտակի փոփոխական կառուցվածքով և խիստ փոփոխական հզորությամբ կամ ավազի ու ավազակոպճային հումքի ոչ հաստատուն որակով:

3) 1-2-րդ խմբին են վերագրվում ավազի և ավազակոպճային ապարների ժամանակակից գետահունային, գետաողողատային և դարավանդային հանքավայրերը, որոնց օգտակար ստվարաշերտը տարածական տեղադիրքի, ձևի, չափերի և որակի փոփոխմամբ տարեկան կամ բազմամյա ցիկլում վերականգնվում է որոշակի ինտենսիվությամբ:

(8-րդ կետը լրաց. 04.08.22 N 11-Ն)

9. Հանքավայրի (տեղամասի) վերագրումը այս կամ այն խմբին իրականացվում է, ելնելով օգտակար հանածոյի հիմնական մարմինների երկրաբանական կառուցվածքի բարդությունից, որոնցում ներառված պաշարները կազմում են հանքավայրի ընդհանուր պաշարների ավելի քան 70%-ը: Այս պայմանի չկատարման դեպքում խմբի որոշումն իրականցվում է հանքավայրի յուրաքանչյուր տեղամասի համար առանձին:

 

3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը պետք է ապահովի դրա համալիր յուրացման հնարավորությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծումը:

11. Ավազի և ավազակոպճային նստվածքների պաշարների հաշվարկումն իրականացվում է C1 և C2 կարգերով, իսկ ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարների հաշվարկումը` դրանց ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան: Ապակու հումքի և կաղապարման ավազների հանքավայրերում, հետախուզված մասերի եզրագծերից դուրս գնահատվում են P1 կարգի կանխատեսումային ռեսուրսները:

1) Որոնողագնահատման և նախնական հետախուզման փուլերում պետք է բացահայտված լինի ավազներում ազնիվ, հազվագյուտ և այլ մետաղների առկայությունը: Եթե ավազներն ըստ ոսկու պարունակության կարող են հետագայում ունենալ արդյունաբերական նշանակություն, ապա դրանք պետք է դիտարկվեն որպես ոսկեպարունակ:

12. Մանրազնին հետախուզված հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրա չափերին, երկրաբանական առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Ավազի և կոպճավազային ապարների տեղագրական քարտեզներն ու հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-1:2000 մասշտաբներով: Հանգիստ ռելիեֆով հանքավայրերի համար, որոնց երկարությունը գերազանցում է 3 կմ-ը, թույլատրվում է ունենալ 1:5000 մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հորատանցքեր, հետախուզաառուներ, հետախուզահորեր, խրամներ, բացահանքեր և այլն), փաստագրված և նմուշարկված բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում:

(12-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

13. Հանքավայրի շրջանի համար անհրաժեշտ է ունենալ 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական քարտեզներ` կտրվածքներով և շերտագրական սյունակներով, այդ մասշտաբի քարտեզների նկատմամբ հրահանգների պահանջներին համապատասխան: Քարտեզները և կտրվածքները պետք է արտացոլեն շրջանի երկրաբանական կառուցվածքը, հիմնական երկրաբանական կառուցվածքների (ստրուկտուրաների) և ապարների քարաբանական-ապարագրական համալիրների, ինչպես նաև նոր հանքավայրերի բացահայտման համար հեռանկարային մակերեսների տեղադիրքը:

1) Շրջանում կատարված երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքները հարկավոր է օգտագործել երկրաբանական քարտեզների ու կտրվածքների կազմման ժամանակ և ամփոփ հատակագծերում արտացոլել երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) մեկնաբանությունները` ներկայացվող երկրաբանական քարտեզների մասշտաբով:

14. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրազնին ուսումնասիրված լինի և արտացոլվի 1:1000-1:2000 մասշտաբի (կախված հանքավայրի չափերից ու բարդությունից) երկրաբանական քարտեզում ու մանրազնին երկրաբանական կտրվածքներում:

1) Հանքավայրի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը պետք է պատկերացում տան օգտակար հանածոյի մարմինների ձևի, տեղադրման պայմանների, չափերի, ներքին կառուցվածքի, ֆացիալ փոփոխականության բնույթի և սեպացման վերաբերյալ այն չափով, որն անհրաժեշտ է ու բավարար` պաշարների հաշվարկումը հիմնավորելու համար:

2) Ապակու և կաղապարման ավազների խոշոր հանքավայրերի համար այդ նյութերը պետք է պարունակեն հանքավայրերի երկրաբանական սահմանների հիմնավորումը և այն տեղամասերի տեղադիրքը, որոնց համար գնահատվել են P1 կարգի կանխատեսումային ռեսուրսները:

15. Ավազների և գլաքարեր չպարունակող կոպճավազային նստվածքների հանքավայրերի հետախուզումը իրականացվում է հորատանցքերով: Լեռնային փորվածքները (հետախուզահորեր և բոլորահորեր` դուդկաներ) անցկացվում են հորատման տվյալների ստուգման, ծավալային զանգվածի որոշման և խոշորածավալ տեխնոլոգիական նմուշների վերցման համար: Գլաքարա-կոպճային-ավազային նստվածքների հանքավայրերը ուսումնասիրում են հետախուզահորերով կամ բոլորահորերով` պատերի կարկասաօղակային ամրակապմամբ, կամ մեծ տրամագծի հորատանցքերով:

1) Լեռնային փորվածքների անցկացման անհրաժեշտությունը, դրանց տեսակները և ծավալները, նշանակությունն ու հորատանցքերի հետ հարաբերակցությունը որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններից: Կապված այն հանգամանքի հետ, որ ավազակոպճային նստվածքների հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների (hորատանցքեր, հետախուզահորեր, բոլորահորեր) կիրառվող տեսակները և հորատանցքերի տրամագիծը որոշվում են` կախված կոպճի խոշորությունից ու գլաքարերի առկայությունից, այդ նստվածքների հատիկային բնութագիրը պետք է հայտնի լինի արդեն որոնողագնահատման փուլում:

2) Հիմնական հետախուզական փորվածքները հարկավոր է անցկացնել օգտակար ստվարաշերտի ամբողջ հզորությամբ կամ մինչև հանքավայրի նախօրոք սահմանված մշակման հորիզոնը: Վերջին դեպքում անհրաժեշտ է անցնել հատուկենտ փորվածքներ` ըստ խորության օգտակար հանածոյի տարածումը որոշելու նպատակով (մինչև բաց եղանակով հանքավայրի հնարավոր մշակման խորությունը):

16. Հորատանցքերի հորատման հետ միաժամանակ պետք է իրականացվեն դրանց ամրակապման (օբսադկա) աշխատանքները: Ամրակապող խողովակները հանքախորշից պետք է առաջ ընկած լինեն 15-20 սմ-ով: Սյունակային հորատման հորատանցքերը անցկացվում են առանց կավային լուծույթի կիրառման և ջրային լվացման սահմանափակմամբ: Ավազներում նպատակահարմար է իրականացնել չոր հորատում:

17. Հետախուզական փորվածքների տեսակները, դրանց հարաբերակցությունը, տեղադիրքը և հեռավորությունները միմյանց միջև որոշվում են հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության` օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևի, չափերի և տեղաբաշխման բնույթի, ինչպես նաև մշակման ենթադրվող եղանակի հաշվառմամբ:

1) Աղյուսակ 1-ում բերված` ավազի և կոպճի հանքավայրերի հետախուզման ժամանակ կիրառվող հետախուզական փորվածքների ցանցի խտությանը ներկայացվող պահանջները պարտադիր են, իսկ դրանից շեղումները պետք է երկրաբանորեն հիմնավորված լինեն:

 

Աղյուսակ 1

 

Ավազի և ավազակոպճային հանքավայրերի հետախուզման ժամանակ կիրառվող հետախուզական փորվածքների ցանցի խտությանը ներկայացվող պահանջները

 

Հանքավայրի խումբը

Հանքավայրի տիպը

Փորվածքների միջև հեռավորությունն ըստ պաշարների կարգերի, մ

A

B

C1

1-ին

Ավազի և ավազակոպճագլաքարային ապարների ալյուվիալ հանքավայրեր՝ օգտակար ստվարաշերտի կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով

100-200

200-300

300-400

2-րդ

Բոլոր ծագումնաբանական տիպերի խոշոր և միջին շերտային ու շերտաձև հանքավայրեր` օգտակար ստվարաշերտի ոչ կայուն կառուցվածքով (ոչ կոնդիցիոն ապարների նրբաշերտերով) և հզորությամբ կամ ավազի ու կոպճի փոփոխական որակով (տարբեր տեսակներն ու մակնիշները տարածականորեն չեն երկրաչափացվում)

-

100-200

200-300

Բոլոր ծագումնաբանական տիպերի ոչ մեծ ոսպնյակաձև կամ ոչ կանոնավոր տեսքի հանքավայրեր` օգտակար ստվարաշերտի ոչ կայուն կառուցվածքով և փոփոխական հզորությամբ կամ ավազի ու կոպճի փոփոխական որակով

-

50-100

100-200

1-2

Ավազի և ավազակոպճային ապարների ժամանակակից գետահունային, գետաողողատային և դարավանդային հանքակուտակներ` տարեկան կամ բազմամյա ցիկլում տարածական տեղադիրքի, ձևի և չափերի փոփոխմամբ

-

-

100-200

(աղյուսակը փոփ. 04.08.22 N 11-Ն)

(17-րդ կետը փոփ. 04.08.22 N 11-Ն)

18. Հանքավայրի տեղամասերը և հորիզոնները, որոնք տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշվել են առաջնահերթ յուրացման համար, պետք է հետախուզվեն առավել մանրակրկիտ: Այդպիսի տեղամասերի և հորիզոնների պաշարները 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերի համար համապատասխանաբար պետք է հետախուզվեն առավելապես A+B և B կարգերով: Այն դեպքերում, երբ առաջնահերթ մշակման տեղամասերը երկրաբանական կառուցվածքով, օգտակար հանածոյի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնութագրական չեն ամբողջ հանքավայրի համար, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն նաև այդ պահանջներին բավարարող տեղամասերը:

1) Մանրակրկիտ ուսումնասիրված տեղամասերից ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի հավաստիության գնահատման համար:

19. Բոլոր հետախուզական, ինչպես նաև շահագործական փորվածքներն ու երկրի մակերևույթ օգտակար հանածոյի մարմինների ելքերը փաստագրվում են ըստ տիպային ձևերի:

20. Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, որոնք բացել են օգտակար հանածոն, ինչպես նաև բնութագրական բնական մերկացումները պետք է նմուշարկվեն ավազների ու ավազակոպճային հումքի քիմիական և հատիկային կազմի որոշման համար: Նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել օգտակար ստվարաշերտի կառուցվածքի առանձնահատկությունների և հանքավայրի մշակման նախատեսվող եղանակի հաշվառմամբ:

1) Նմուշարկման եղանակը և մեթոդիկան որոշվում են ավազի և ավազակոպճային նստվածքների հանքակուտակի ձևաբանության և ներքին կառուցվածքի, որակի փոփոխականության աստիճանի, նյութական կազմի և հումքի առանձին տարատեսակների ու տիպերի բաշխվածության, ինչպես նաև հետազոտությունների նպատակային ուղղվածության և դրանց արտադրության եղանակի հաշվառմամբ:

2) Նմուշարկումն իրականացվում է ըստ շերտերի, իսկ շերտի մեծ հզորության, ոչ հստակ դրսևորված շերտավորության կամ փոքր հզորության շերտերի հաճախակի հերթագայման դեպքում` 2-3 մ երկարությամբ հատվածամասերով (սեկցիաներով): Նմուշարկման օպտիմալ միջակայքի (նմուշի երկարության) ընտրության ժամանակ հարկավոր է հաշվի առնել օգտակար հանածոյի և ոչ կոնդիցիոն նրբաշերտերի` կոնդիցիաներով սահմանված հզորությունները: Ոչ կոնդիցիոն և դատարկ ապարների նրբաշերտերը, որոնց անջատ հանույթն անհնար է, ներառվում են նմուշի մեջ: Անջատ հանույթի ենթակա ոչ կոնդիցիոն ապարների նվազագույն հզորությունը սովորաբար ընդունվում է մեկ-երկու մետր և ճշտվում է կոնդիցիաների հիմնավորման ժամանակ:

3) Մանրազնին հետախուզման և մշակվող հանքավայրերի լրահետախուզման ժամանակ, երբ օգտակար հաստվածքի կառուցվածքն ու կազմը բավարար չափով արդեն հայտնի են, հատվածամասի չափերը` դրա համասեռ կառուցվածքի դեպքում, կարող են մեծացվել մինչև շահագործական հանքաստիճանի նախատեսվող կամ ընդունված բարձրությունը, իսկ ոչ համասեռ կառուցվածքի դեպքում` նմուշները վերցվում են շերտերից, որոնք կարող են մշակվել առանձին:

21. Ավազի և ավազակոպճային հումքի նմուշները հորատանցքերում վերցվում են յուրաքանչյուր շերտից կամ հատվածամասից: Կոպիճ չպարունակող ավազների նմուշները կրճատվում են մինչև պահանջվող զանգվածը` քառորդացման միջոցով: Ավազակոպճային նստվածքների նմուշարկման ժամանակ նմուշի կոպճային մասը առանձնացվում և ցրվում է ըստ չափամասերի, իսկ ավազային մասը` քառորդացման միջոցով կրճատվում է մինչև պահանջվող զանգվածը:

22. Հետախուզական լեռնային փորվածքներում նմուշները վերցվում են տարբեր եղանակներով` կախված բեկորային նյութի կայունությունից: Գլաքար չպարունակող կայուն բեկորային նյութի դեպքում նմուշարկումը կատարվում է ակոսի միջոցով: Ավազի հանքավայրի հետախուզման ժամանակ ակոսի հատույթն ընդունվում է 5x10 կամ 10x10 սմ չափերով` կախված ավազի հատիկների խոշորությունից: Ավազակոպճային հանքավայրի հետախուզման ժամանակ ակոսի հատույթն ընդունվում է 40x40 սմ չափերով, իսկ երբեմն ավելի մեծ` կախված խոշոր չափամասերի պարունակությունից:

1) Բեկորային նյութի անկայուն լինելու կամ օգտակար հաստվածքում գլաքարերի առկայության դեպքում նմուշարկումն իրականացվում է բազմապատիկ կոնքի եղանակով, հազվադեպ` համախառն եղանակով:

2) Համախառն եղանակի դեպքում հումքը յուրաքանչյուր շերտից կամ հատվածամասից թափվում է առանձին լցակույտ, այնտեղ խառնվում ու քառորդացվում է, այնուհետև վերցվում է պահանջվող զանգվածով նմուշ:

3) Գլաքար պարունակող կոպճավազային ապարների նմուշարկման ժամանակ, կոպճավազային նյութի նմուշը վերցվում է բազմապատիկ կոնքի եղանակով, իսկ գլաքարերը (չափամաս 70 մմ) վերցվում են հետախուզական փորվածքից հանված կոպճավազային ապարների ամբողջ զանգվածից:

4) Աստիճանային կամ համախառն մշակման դեպքում շերտային կամ հատվածամասային նմուշներից կազմվում են միասնական նմուշներ, որոնցում շերտային կամ հատվածամասային նմուշների նյութի քանակը վերցվում է նմուշարկման միջակայքին համեմատական:

23. Շահագործական լեռնային փորվածքներում և բնական մերկացումներում իրականացվում է շերտային կամ հատվածամասային նմուշարկում ակոսի եղանակով` առավել բնութագրական տեղամասերից, ինչի համար անցնում են մաքրափորվածքներ: Մաքրափորվածքների թիվը սահմանվում է, ելնելով մերկացման կամ բացահանքի հանքախորշի տարածման երկարությունից ու օգտակար հաստվածքի կառուցվածքի համասեռությունից: Եթե ակոսային նմուշարկումն անհնար է, ապա բեկորային նյութը վերցվում է յուրաքանչյուր շերտից կամ հատվածամասից և պահեստավորվում է առանձին: Այդ նյութից նմուշները վերցվում են համախառն եղանակով:

24. Նմուշների վերցման ժամանակ պետք է ձեռք առնել նախազգուշական միջոցներ` մանր չափամասերի կորուստներից, ինչպես նաև կիրառվող գործիքներից և սարքավորումներից առաջացող երկաթային մանրուքով ու բուսական շերտի օրգանական և այլ նյութերով` օգտակար հանածոն աղտոտելուց խուսափելու համար:

25. Ընդունված նմուշարկման եղանակի հավաստիությունը պետք է ստուգվի այլ` առավել ներկայացուցչական եղանակներով: Ակոսային նմուշարկումը ստուգվում է համախառն եղանակով: Ստուգման համար անհրաժեշտ է օգտագործել տեխնոլոգիական նմուշների, ինչպես նաև ծավալային զանգվածի որոշման համար բնամասերից վերցված համախառն նմուշների տվյալները, օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքները: Հանուկային նմուշարկումը ստուգաչափվում է հետախուզահորերի անցկացմամբ և նմուշարկմամբ, իսկ շահագործվող հանքավայրերում` շահագործական հետախուզման և օգտակար հանածոյի մշակման տվյալների համեմատմամբ:

26. Օգտակար հանածոյի քիմիական կազմի ուսումնասիրման համար վերցված նմուշների մշակումը և կրճատումը իրականացվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով: Ընդ որում K գործակցի մեծությունը սովորաբար ընդունվում է հավասար 0.04: Նմուշների մշակման ընդունված մեթոդի ճիշտ լինելը և K գործակցի մեծությունը պետք է հաստատվեն նմանակ հանքավայրերի ստուգված տվյալներով կամ փորձարարական աշխատանքներով:

27. Ավազի և կոպճի որակի ուսումնասիրումը անհրաժեշտ է կատարել դրանց համալիր գնահատման, հումքի օգտագործման բոլոր հնարավոր և առավել ռացիոնալ կիրառման ուղղությունների հաշվառմամբ: Ավազների որակի ուսումնասիրման հիմնական խնդիրներից մեկը համարվում է առավել պատասխանատու ուղղության` ապակու, կաղապարման խառնուրդների, եռակցման նյութերի, սիլիցիումային կարբիդի և այլ նյութերի արտադրության համար դրանց պիտանիության սահմանումը` բարձրորակ ավազների օգտագործումը շինարարության մեջ բացառելու նպատակով:

1) Հումքի որակը գնահատվում է դրա քիմիական, հատիկային և միներալային կազմի, ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման հիման վրա և տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:

2) Համալիր ուսումնասիրությունը պետք է սկսվի առավել պարզ և էժան հետազոտություններից, ինչպիսիք են միներալային և հատիկային կազմը, հատիկների ձևը, աղտոտող խառնուրդների (փոշենման և կավային մասնիկներ) պարունակությունը, իսկ կոպճի համար լրացուցիչ` ջարդելիության նկատմամբ դիմադրությունը և թույլ ապարների հատիկների պարունակությունը: Լրացուցիչ փորձարկումներն իրականացվում են այս կամ այն օգտագործման ուղղությանը` ավազի և կոպճի պիտանի լինելը ճշգրտելու համար: Չարդարացված ծախսերից խուսափելու համար այդ հետազոտությունները նպատակահարմար է իրականացնել հերթականությամբ` դրանց բարդության, արժեքի և աշխատատարության ավելացման կարգով, կատարելով հաջորդ փորձարկումները միայն նախորդների դրական արդյունքների դեպքում:

3) Կախված աշխատանքների փուլից և օգտակար ստվարաշերտի կառուցվածքի առանձնահատկություններից, փորձարկումներն իրականացվում են լրիվ կամ կրճատ ծրագրով: Հետազոտությունների կրճատ ծրագիրը կարող է ներառել միայն հատիկային և քարաբանական կազմի որոշումը: Սակայն, եթե հումքի օգտագործման հնարավորությունը կախված է նաև այլ գործոնից, որը կիրառման կոնկրետ ոլորտում ունի առաջնային նշանակություն, ապա փորձարկումների ծրագրում պետք է ընդգրկել նաև այդ գործոնի որոշումը (օրինակ, ավտոճանապարհների սառցադիմացկուն և զտիչ շերտերի կառուցման համար նախատեսվող ավազների ֆիլտրացիայի գործակցի որոշումը):

4) Փորձարկումների լրիվ ծրագիրը, որպես կրճատ ծրագրին լրացում, ներառում է այն բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ավազի և կոպճի լրիվ գնահատականի համար ու ըստ արդյունաբերության պահանջների` ընդունելի են:

28. Ավազների քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի բոլոր հնարավոր օգտագործման ուղղությունների համար հումքի գնահատականն ապահովող լրիվությամբ:

1) Բաղադրիչների ցանկը, որոնց համար պետք է անալիզի ենթարկվեն նմուշները, սահմանվում է, ելնելով հետախուզվող հումքի օգտագործման ուղղությունից և լիմիտավորվում են կոնդիցիաներով, Աղյուսակ 2-ով սահմանված՝ Ավազից և կոպճից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմաններով:

 

Աղյուսակ 2

 

Ավազից և կոպճից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտները և տեխնիկական պայմանները

 

Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները սահմանող փաստաթղթի

Համարը

Անվանումը

Բետոնի և շինարարական լուծույթների լցանյութ

ԳՈՍՏ 8736-2014

Ավազ շինարարական աշխատանքների համար: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 8735-75

Ավազ շինարարական աշխատանքների համար: Փորձարկումների մեթոդներ

ԳՈՍՏ 8268-82

Խիճ շինարարական աշխատանքների համար:

ԳՈՍՏ 10268-80

Ծանր բետոն: Լցանյութերին ներկայացվող տեխնիկական պահանջներ

ԳՈՍՏ 10260-82

Խիճ կոպճից շինարարական աշխատանքների համար

ԳՈՍՏ 8269-76

Խիճ բնական քարից, կոպիճ և խիճ կոպճից շինարարական աշխատանքների համար: Փորձարկումների մեթոդներ

ԳՈՍՏ 9128-76

Ասֆալտաբետոնե խառնուրդներ՝ ճանապարհների, թռիչքուղիների համար և ասֆալտաբետոն: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 23558-94

Անօրգանական կապակցող նյութերով մշակված ավազա-կոպճա-խճային խառնուրդներ և գրունտներ ճանապարհների և թռիչքուղիների շինարարության համար: Տեխնիկական պահանջներ

ԳՈՍՏ 13015-2012

Երկաթբետոնե և բետոնե իրեր: Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՈՍՏ 23845-86

Խիճ լեռնային ապարներից շինարարական աշխատանքների համար: Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՈՍՏ 23254-78 Լեռնահարստացուցիչ ձեռնարկության թափոններից և ուղեկից արդյունահանվող ապարներից ստացվող խիճ շինարարական աշխատանքների համար: Տեխնիկական պայմաններ
 ՀՍՏ ԳՈՍՏ 8267-95  Խիճ և կոպիճ խիտ լեռնային ապարներից՝ շինարարական աշխատանքների համար։ Տեխնիկական պայմաններ

Ցեմենտի արտադրություն

ԳՈՍՏ 6139-78

Նորմալ ավազ ցեմենտի փորձարկումների համար: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 379-96

Աղյուսներ և սիլիկատային քարեր: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 11118-2009

Շինությունների արտաքին պատերի խոշորաէլեմենտային երկաթբետոնային սալեր: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 21520-89

Շինությունների արտաքին պատերի մանրաէլեմենտային երկաթբետոնային սալեր: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 5742-76

Երկաթբետոնային ջերմամեկուսիչ սալեր

ՕՍՏ 21-1-80

Ավազ ավտոկլավային ամրացման սիլիկատային իրերի արտադրության համար

Ապակու արտադրություն

ԳՈՍՏ 22551-77

Քվարցային ավազ, աղացած ավազաքար, քվարցիտ և երակային քվարց ապակու արտադրության համար: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 10923-82

Ռուբերոիդ: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 10999-76

Տանիքների ծածկերի բիտումե գլանափաթեթների համար

ԳՈՍՏ 15879-70

Ապակեռուբերոիդ

Ձուլման արտադրություն

ԳՈՍՏ 2138-91

Կաղապարային ավազներ

ՏՊ 2-036-743-78

Քվարցային կաղապարային ավազ: Սիլիցիումային կարբիդի արտադրություն

Հրակայուն նյութերի արտադրություն

ՏՊ 14-8-223-77

Քվարցային ավազ խծուծանման զանգված ստանալու համար

Հղկանյութերի արտադրություն

ԳՈՍՏ 3647-80

Հղկանյութեր: Դասակարգում: Հատիկայնություն և հատիկային կազմ: Ստուգման մեթոդներ

Արդյունաբերության այլ ճյուղեր

ԳՈՍՏ 7031-75

Քվարցային ավազներ նուրբ կերամիկայի համար

ԳՈՍՏ 4417-75

Քվարցային ավազներ եռակցման նյութերի համար

ԳՈՍՏ 7394-85

Կոպճային և կոպճաավազային բալաստային նյութ երկաթգծային ճանապարհների համար: Տեխնիկական պայմաններ

ԳՈՍՏ 7392-85

Խիճ բնական քարերից երկաթգծային ճանապարհների բալաստային շերտի համար: Տեխնիկական պայմաններ

ՏՊ 16-509.018-75

Քվարցային ավազ ապահովիչների համար

ՏՊ 2-036-836-80

Հատուկ քվարցային ավազ

ՏՊ 2-036-837-80

Հարստացված քվարցային ավազ

ՏՊ 2-036-838-80

Նորմալ ավազ

ՏՊ 34.48-17605-70

Խիճ հիդրոթերմալ կառույցների ֆիլտրերի համար

ԳՈՍՏ 17.5.1.03-86

Բնության պահպանություն: Մակաբացման և կողային ապարների դասակարգում հողերի կենսաբանական ռեկուլտիվացիայի համար

(աղյուսակը լրաց. 04.08.22 N 11-Ն)

(28-րդ կետը լրաց. 04.08.22 N 11-Ն)

29. Մանրազնին հետախուզման փուլում լրիվ քիմիական անալիզների են ենթարկվում միավորված (խմբային) նմուշները և շերտային, հատվածամասային (շարքային) նմուշների մի մասը այնպես, որպեսզի այդ նմուշներով լուսաբանվի օգտակար ստվարաշերտի ամբողջ հզորությունը և հետախուզված տեղամասում առկա` օգտակար հանածոյի բոլոր տարատեսակները (ամբողջ հանքավայրի համար` նոսր ցանցով): Նմուշների հիմնական զանգվածը ենթարկվում է կրճատ անալիզների:

30. Խմբային նմուշները կազմվում են միևնույն մանրացվածության աստիճանն ունեցող շարքային նմուշների կրկնօրինակների կշռուկներից և պետք է հավասարաչափ բնութագրեն օգտակար հանածոյի առանձին արդյունաբերական (տեխնոլոգիական) կամ բնական տարատեսակները նոսր ցանցով` լեռնային փորվածքներով կամ հորատանցքերով դրանց ամբողջովին հատման դեպքում: Ավազի կամ ավազակոպճային հումքի համասեռ շերտերի մեծ հզորության դեպքում առանձին խմբային նմուշով բնութագրվող միջակայքերի երկարությունները հարկավոր է սահմանափակել հանքաստիճանի բարձրությամբ:

1) Շարքային նմուշների կրկնօրինակների կշռուկների զանգվածները պետք է համեմատական լինեն դրանց երկարություններին: Խմբային նմուշների թիվը, դրանց կազմման կարգը, ինչպես նաև դրանցում որոշվող բաղադրիչների ցանկը հիմնավորվում են` ելնելով հանքավայրի կոնկրետ առանձնահատկություններից և արդյունաբերության պահանջներից:

31. Վերլուծական (անալիտիկ) աշխատանքների որակը անհրաժեշտ է պարբերաբար ստուգել երկրաբանական վերստուգումների (ներքին, արտաքին, արբիտրաժային) միջոցով:

32. Ներքին վերստուգումը կատարվում է պատահական սխալանքների մեծությունների որոշման համար` շարքային նմուշների ծածկագրված կրկնօրինակների անալիզների միջոցով, նույն լաբորատորիայում, որտեղ անց են կացվել հիմնական անալիզները:

1) Արտաքին վերստուգումն իրականացվում է վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում` շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ տարամիտության հայտնաբերման և գնահատման համար: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգում անցած նմուշների կրկնօրինակները: Ներքին և արտաքին վերստուգման ենթարկվող նմուշները պետք է բնութագրեն օգտակար հանածոյի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը:

33. Ներքին և արտաքին վերստուգման ծավալը պետք է ապահովի ընտրաքանակի բնութագրականությունը` ըստ պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման փուլի:

1) Դասերի առանձնացման ժամանակ պետք է հաշվի առնել պաշարների հաշվարկման համար հիմնավորված կոնդիցիաների և պետական ստանդարտների պահանջները: Անալիզի ենթարկվող նմուշների մեծ քանակների (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Նմուշների ավելի քիչ քանակների դեպքում, պարունակությունների յուրաքանչյուր դասի համար վերստուգիչ փուլում անալիզների ենթարկվող նմուշների թիվը պետք է լինի 30-ից ոչ պակաս: Պարտադիր կերպով ներքին վերստուգում են անցնում բոլոր այն նմուշները, որոնք ցույց են տվել որոշվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություններ:

34. Ներքին և արտաքին վերստուգումների արդյունքների մշակումն` ըստ պարունակությունների յուրաքանչյուր դասի, կատարվում է փուլերով (եռամսյակ, կիսամյակ, տարի), որոնց համար վերստուգիչ անալիզների թիվը համարվում է բավարար` հուսալի եզրահանգումներ կատարելու առումով: Երբ հիմնական անալիզներն իրականացվում են տարբեր լաբորատորիաներում, արդյունքների մշակումը կատարվում է առանձին:

35. Արբիտրաժային վերստուգումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ արտաքին վերստուգմամբ հիմնական և վերստուգիչ լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև բացահայտվում է սիստեմատիկ տարամիտություն, որն անհրաժեշտություն է առաջացնում մտցնել ուղղիչ գործակիցներ կամ ազդում է օգտակար հանածոյի մարմինների ու առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տեսակների (տիպերի) եզրագծման վրա: Այս վերստուգումն իրականացվում է արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժային վերստուգման են ուղարկվում արտաքին վերստուգում անցած շարքային նմուշների կրկնօրինակները (բացառիկ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացորդները):

1) Վերստուգման են ենթարկվում պարունակության յուրաքանչյուր դասի 30-40 նմուշ, որոնց համար բացահայտվել են սիստեմատիկ տարամիտություններ:

2) Արբիտրաժային անալիզներով սիստեմատիկ տարամիտությունների բացահայտման դեպքում պետք է պարզել դրանց պատճառները, մշակել միջոցառումներ` դրանք վերացնելու համար, ինչպես նաև որոշել այդ դասի ու հիմնական լաբորատորիայի աշխատանքային տվյալ ժամանակաշրջանի բոլոր նմուշների կրկնական անալիզների անցկացման կամ հիմնական անալիզների արդյունքներում ուղղիչ գործակիցներ մտցնելու հարցը: Առանց արբիտրաժային անալիզների անցկացման չի թույլատրվում մտցնել ուղղիչ գործակիցներ:

36. Կոպճավազային հանքավայրերի գնահատման ժամանակ պարտադիր գործողություն է համարվում օգտակար հանածոյի հատիկային կազմի հաշվարկը` կոպճի և ավազի յուրաքանչյուր չափամասի ելքի որոշմամբ, ինչն անհրաժեշտ է օգտագործման ուղղության հիմնավորման և ջարդիչ-տեսակավորող գործարանի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար:

37. Կոպճավազային ապարներում գլաքարերի, կոպճի և ավազի պարունակությունները որոշվում են բոլոր փորվածքներով` երկրաբանահետախուզական աշխատանքների բոլոր փուլերում: Համապատասխան ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով նախատեսված մաղումն ըստ չափամասերի իրականացվում է դաշտային պայմաններում. Նախնական հետախուզման փուլում` բոլոր փորվածքների համար, մանրազնին փուլում` անցկացված փորվածքների 50%-ի համար, որոնք հավասարաչափ են տեղաբաշխված հետախուզված մակերեսում: Դաշտային մեթոդներին է վերագրվում նաև կոպճի քարաբանական դասդասումը և դրանում թույլ ապարների հատիկների, ինչպես նաև սալավոր և ասեղնավոր հատիկների պարունակության որոշումը: Նախնական հետախուզման փուլում այդ մաղումը կարող է կատարվել հատիկային կազմի որոշման համար` հետախուզվող տարածքում հավասարաչափ տեղաբաշխված փորվածքներից վերցված նմուշներով: Մանրազնին հետախուզման փուլում մաղման համար նախատեսվող նմուշների քանակը որոշվում է` կախված նյութի համասեռության աստիճանից:

1) Սովորաբար կոպճի մաղումը կատարվում է ըստ անցկացված փորվածքների 20%-ի: Ավազներում որոշվում է կոպճային հատիկների պարունակությունը, դրանց հղկվածությունը և մոտավոր միներալային կազմը: Մյուս, ոչ պակաս կարևոր ցուցանիշ է կավային և փոշենման մասնիկների պարունակությունը, որոնք կարող են լինել կոշտուկների, հատիկների վրայի թաղանթի և փոշիացած տեսքով: Կավային և փոշենման մասնիկների, ինչպես նաև օրգանական նյութի պարունակությունների որոշումը նպատակահարմար է իրականացնել բոլոր փորվածքների համար: Նմուշների սահմանափակ քանակությամբ սահմանվում է մանր մասնիկների պարունակությունն` ըստ չափամասերի:

38. Կոպճավազային հումքի մաղումը չափամասերի պետք է ենթարկվի պարտադիր վերստուգման, ինչի համար իրականացվում է վերստուգիչ մաղում` ծածկագրված նմուշների ընդհանուր քանակի 5-10%-ի համար: Դա կատարվում է այն լաբորատորիայում, որտեղ անց են կացվել հատիկային անալիզները: Արդյունքների տարամիտությունները չպետք է գերազանցեն վերցված կշռուկի ±1%-ը:

39. Քվարցային և չափազանց մանրահատիկ (тощий) կաղապարման ավազների համար որոշվում է գազանցիկությունը, իսկ կիսապարարտ և պարարտ (жирный) ավազների համար` ամրությունը խոնավ վիճակում: Այս ցուցանիշները պետք է որոշվեն ինչպես շարքային նմուշներով` ամբողջ օգտակար ստվարաշերտի մակնիշային կազմի որոշման համար, այնպես էլ միավորված (խմբային) նմուշներով, որոնք բնութագրում են ավազները հանութային հզորությամբ:

40. Ավազների միներալային կազմը չի նորմավորվում ստանդարտներով և հատուկ տեխնիկական պայմաններով, սակայն ունի մեծ նշանակություն` հումքի որակական բնութագրի և պիտանիության գնահատման համար` ըստ օգտագործման առանձին ուղղությունների (հատկապես ապակու արտադրության համար):

1) Միներալաբանական հետազոտությունների արդյունքում որոշվում է ավազների միներալային կազմը ամբողջությամբ և ըստ չափամասերի ու տրվում է առանձին միներալների բաշխվածության քանակական գնահատականը:

2) Կաղապարման ավազների համար ուսումնասիրվում են քվարցի հատիների ձևը, դրանց հղկվածությունը, անկյունավորությունը: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել վնասակար խառնուրդների միներալային ձևերի սահմանմանը և դրանց բաշխվածության բնույթին (հատիկների վրայի թաղանթի տեսքով, առանձին հատիկների կամ դրանց կույտերի տեսքով և այլն):

41. Գլաքարերի ֆիզիկամեխանիկական փորձարկումներն իրականացվում են միայն այն չափամասերի համար, որոնց արդյունահանումը և վերամշակումը որպես խիճ` տնտեսապես նպատակահարմար է: Սովորաբար դրանք լինում են 400-500 մմ չափամասերը: Գլաքարերի նմուշները այդ փորձարկումների համար վերցվում են նույն փորվածքներից, որոնցից վերցվել էին ավազի և կոպճի նմուշները: Նմուշարկվում են ապարների բոլոր հիմնական տեսակները, ինչպես նաև այն ապարները, որոնք ամրության տեսակետից կասկածելի են: Ճանապարհաշինարարության նպատակներով գլաքարակոպճային հանքավայրի հումքի օգտագործման դեպքում, ինչպես նաև դրա (հումքի) համալիր գնահատման համար, լրացուցիչ փորձարկվում է նաև կոպճի և գլաքարի` 50-150 մմ խոշորությամբ ստացված խիճը:

42. Ավազի և կոպճի քիմիական, միներալային, հատիկային կազմերի և ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման արդյունքում պետք է առանձնացվեն հանքավայրի հումքի բնական տարատեսակները, նշվեն օգտակար հանածոյի հնարավոր արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և որոշվի դրանց հարստացման անհրաժեշտությունը: Հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների վերջնական առանձնացումն իրականացվում է տեխնոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում:

43. Ավազի և կոպճի տեխնոլոգիական հատկությունները ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում: Արդյունաբերական պայմաններում հումքի վերամշակման առկա փորձի դեպքում թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված նմանակման օգտագործումը:

1) Բացի լրիվ և կրճատ հետազոտություններից, հնարավոր են նաև հատուկ փորձարկումներ, օրինակ, կոպիճը բետոնում, որը, որպես կանոն, փորձարկվում է նույն հանքավայրի ավազի հետ համատեղ:

44. Ուսումնասիրվող հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի լաբորատոր կամ խոշորալաբորատոր փորձարկումներն իրականացվում են այն նմուշներով, որոնք կազմվում են համապատասխան բնական տարատեսակներից` հանքավայրի (տեղամասի) միջինին համեմատական հարաբերակցությամբ: Այդ նմուշները վերցվում են առանձին` նստվածքի կոպճային և ավազային մասերից: Կոպճի նմուշները կազմվում են յուրաքանչյուր չափամասից նյութի վերցման միջոցով այնպիսի քանակներով, որոնք համեմատական են ավազակոպճային ապարների զանգվածում այդ չափամասերի պարունակություններին և ապահովում են պահանջվող զանգվածով նմուշի ստացումը:

1) Լաբորատոր տեխնոլոգիական փորձարկումների համար հումքի յուրաքանչյուր արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպից վերցվում են մեկ-երկու, երբեմն ավելի նմուշներ: Տեխնոլոգիական նմուշների զանգվածը համաձայնեցվում է փորձարկումներ իրականացնող լաբորատորիայի հետ:

45. Տեխնոլոգիական փորձարկումները կիսաարդյունաբերական պայմաններում կատարվում են. ավազներից սիլիկատային աղյուսի պատրաստման համար, փոշենման և նրբադիսպերս ավազներից ավազակրաքարային բլոկների արտադրության համար, ապակու արտադրության համար կիրառվող` երկաթի բարձր պարունակությամբ ավազների գնահատման դեպքում (դրանց հարստացման հնարավորությունը պարզելու նպատակով) և նոր հետախուզվող ցածր որակի կաղապարման ավազների հանքավայրերի գնահատման ժամանակ:

1) Կիսաարդյունաբերական փորձարկումների համար նմուշները վերցվում են հետախուզահորերից կամ բոլորահորերից, իսկ օգտակար ստվարաշերտի նշանակալի հզորության կամ տեղադրման խորության դեպքում` հորատանցքերի (երեք-հինգ հատ) փնջից` համախառն եղանակով, հաշվի առնելով մշակման հորիզոնները: Համախառն նմուշի զանգվածը որոշվում է փորձարկումներ իրականացնող կազմակերպության համաձայնությամբ: Կիսաարդյունաբերական փորձարկումների համար նախատեսվող նմուշների քանակը որոշվում է` կախված օգտակար ստվարաշերտի նյութական կազմի հաստատունությունից և հանքավայրի չափերից:

46. Տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական, հատիկային կազմերով, ֆիզիկական և այլ հատկություններով համապատասխանեն կոպճավազային և ավազային հումքի տվյալ տեխնոլոգիական տիպի միջին կազմին:

1) Ոչ կոնդիցիոն նրբաշերտերը, ինչպես նաև այլ ապարների նրբաշերտերն ու տարբեր ներառուկները, որոնք չեն կարող առանձնացվել հանույթի ժամանակ, պետք է ընդգրկվեն տեխնոլոգիական նմուշի կազմի մեջ:

2) Նմուշների վերցման ժամանակ պետք է հաշվի առնվի հումքի որակի փոփոխականությունն ըստ տարածման և խորության այնպես, որպեսզի օգտակար հանածոյի տարածման ամբողջ մակերեսում ապահովվի օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունների բնութագրի լրիվությունը:

47. Օգտակար հանածոյի նյութական կազմը և տեխնոլոգիական հատկությունները պետք է ուսումնասիրվեն արդյունաբերական նշանակություն ունեցող բաղադրիչների համալիր կորզմամբ դրա վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:

48. Ծավալային զանգվածը պետք է որոշել օգտակար հանածոյի յուրաքանչյուր տիպի ու տեսակի համար: Ավազների և կոպճավազային ապարների ծավալային զանգվածը որոշվում է բնամասերում: Բնամասերի չափերը կախված են օգտակար ստվարաշերտի կառուցվածքից և, սովորաբար, տատանվում են 1-3 մ3-ի սահմաններում: Ծավալային զանգվածի հետ միաժամանակ նույն նյութի համար որոշվում են փխրեցման գործակիցը և ապարների բնական խոնավությունը, ինչպես նաև ավազի և կոպճի առանձին չափամասերի ծավալային զանգվածները` փխրեցված վիճակում: Այդ պարամետրերը պետք է որոշվեն ոչ միայն հումքի տարբեր տիպերի, այլ նաև հանքավայրի տարբեր տեղամասերի և հորիզոնների համար: Ծավալային զանգվածի, խոնավության և փխրեցման գործակցի որոշման համար վերցված նմուշները պետք է բնութագրվեն նաև միներալաբանական տեսակետից:

1) Ծավալային զանգվածի որոշման հավաստիությունը պետք է պարբերաբար ստուգվի ըստ բոլոր գործողությունների (վերցնում, չափում, կշռում և հաշվարկներ):

2) Կոպճի և ավազի մի քանի չափամասերի առանձնացմամբ մշակվող կոպճավազային հանքավայրերի համար որոշվում է նաև յուրաքանչյուր չափամասի ելքը (ծավալը) փխրեցված վիճակում, որը կարող է ստացվել 1 մ3 խիտ լեռնային զանգվածի արդյունահանման ժամանակ:

49. Ջրաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, բացահայտվեն առավել ջրահեղված տեղամասերն ու գոտիները: Յուրաքանչյուր ջրատար հորիզոնի համար հարկավոր է սահմանել դրա հզորությունը, քարաբանական կազմը, ջրհավաքի տիպերը, սնման պայմանները, կապը` այլ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորգետնյա ջրերի մակարդակը և այլ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են լեռնային փորվածքներ հնարավոր ջրհոսքերի հաշվարկման ու ջրիջեցման և ցամաքուրդային միջոցառումների մշակման համար: Պետք է ուսումնասիրվեն հանքավայրի ջրահեղմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը, մանրէաբանական վիճակը, դրանց ագրեսիվությունը` բետոնի, մետաղների և պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունը, գնահատվեն ջրամատակարարման համար այդ ջրերի օգտագործման կամ դրանցից թանկարժեք բաղադրիչների կորզման հնարավորությունը, ինչպես նաև դրանց ցամաքուրդի ազդեցությունը` հանքավայրի շրջանում գործող ջրհանների վրա, տրվեն առաջարկություններ` հետագայում անհրաժեշտ հատուկ որոնողական (հետազոտական) աշխատանքների վերաբերյալ:

50. Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն. Ավազի և կոպճի, պարփակող ու ծածկող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնութագրում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակում, ապարների քարաբանական և միներալային կազմը, դրանց շերտավորությունը և այլ առանձնահատկություններ, ինչպես նաև սողանքների, սելավների, ձնահյուսերի և այլ ֆիզիկաերկրաբանական երևույթների առաջացման հնարավորությունը, որոնք կարող են բարդացնել հանքավայրի մշակումը:

 1) Առավել մանրամասնորեն հարկավոր է ուսումնասիրել բացհանքերի կողերի կայունությունը որոշող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները և մարդու առողջության վրա` ապարների կազմի ազդեցությունը: Այդ հետազոտությունների ծավալները և մեթոդիկան որոշվում են հանքավայրի կոնկրետ երկրաբանական և լեռնաերկրաբանական առանձնահատկություններով: Շրջանում նմանատիպ ջրաերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններով շահագործվող հանքավայրերի առկայության դեպքում` հետախուզվող տարածքի բնութագրման համար հարկավոր է օգտագործել լեռնային փորվածքների ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների, ինչպես նաև դրանց չորացման համար իրականացվող միջոցառումների վերաբերյալ տվյալները:

51. Ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական, և այլ բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն հանքավայրի մշակման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:

52. Պետք է տրվի օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման ապագա ձեռնարկության պահանջմունքները բավարարող տնտեսական, խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը:

53. Պետք է տրվի ավազի և կոպճի ճառագայթահիգիենիկ գնահատականը: Ապարների բարձր ճառագայթային հատկությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է «Ճառագայթային անվտանգության նորմեր»-ին (ՆՌԲ-96 կամ ՆՌԲ-99) համապատասխան կատարել դրանց բաժանումը դասերի` ըստ ճառագայթաակտիվ նուկլիդների խտության:

54. Պետք է ցույց տրվեն այն տարածքների տեղադիրքը, որտեղ չկան օգտակար հանածոների հանքակուտակներ և, որտեղ պետք է տեղադրվեն արտադրական, բնակարանային-քաղաքացիական նշանակության օբյեկտները, դատարկ ապարների լցակույտերը: Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերում պետք է տրվեն առաջարկություններ` ընդերքի պահպանման միջոցառումների մշակման, շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու, և հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) վերաբերյալ: Հողերի վերականգնման հետ կապված հարցերի լուծման համար հարկավոր է որոշել հողային ծածկույթի հզորությունը, տվյալներ բերել ագրոքիմիական հետազոտությունների, մակաբացման ապարների թունավորության և դրանց վրա բուսական ծածկույթի ձևավորման հնարավորության վերաբերյալ:

55. Պարփակող և ծածկող ապարներում ինքնուրույն հանքակուտակներով հանդես եկող այլ օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որպեսզի հնարավոր լինի որոշել դրանց արդյունաբերական արժեքը և օգտագործման հնարավոր ոլորտները:

 

4. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

56. Ավազի և կոպճի պաշարների հաշվարկն իրականացվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:

57. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն ավազի և կոպճի հանքավայրերին հատուկ հետևյալ լրացուցիչ պայմանները:

1) A կարգի պաշարները հաշվարկվում են նոր հետախուզված 1-ին խմբին վերագրվող հանքավայրերում` հետախուզական փորվածքների եզրագծերում, 2-րդ խմբին վերագրվող հանքավայրերում` լեռնաշահագործական աշխատանքների ու հորատանցքերի եզրագծերում, որոնց տվյալներով` հետախուզահատույթների և անալիզների բավարար քանակով, հուսալիորեն որոշված են հանքակուտակների հզորություններն ու ավազի և ավազակոպճային ապարների որակը: Ավազի ու ավազակոպճային ապարների առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի, տեսակների ու մակնիշների տարածական տեղադիրքը պետք է սահմանված լինի այնպես, որպեսզի բացառվեն դրանց եզրագծման ուրիշ տարբերակներ, կոպճի և գլաքարերի նախատեսվող ուղղությամբ կիրառման դեպքում որոշված է դրանց պարունակությունը, ելքը և չափայնությունը:

2) B կարգի պաշարները հաշվարկվում են նոր հետախուզված 1-ին և 2-րդ խմբերին վերագրվող հանքավայրերում` հետախուզական փորվածքների եզրագծերում, իսկ 1-ին խմբին վերագրվող հանքավայրերում` նաև երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտում, որի լայնությունն ըստ անկման և տարածման չպետք է գերազանցի փորվածքների միջև եղած` B կարգի պաշարների համար ընդունված հեռավորությունը: Ավազի ու ավազակոպճային ապարների առանձնացված արդյունաբերական տիպերի տարածական տեղադիրքը պետք է ուսումնասիրված լինի այնպես, որպեսզի հնարավոր լինեն դրանց տեղադրման պայմանների և հանքավայրի (տեղամասի) կառուցվածքի վերաբերյալ պատկերացումների վրա էականորեն չազդող եզրագծման ուրիշ տարբերակներ:

ա. Առանձին մակնիշների, տեսակների և դասերի ավազների ելքը` ապակու և կաղապարման հումքի հանքավայրերի համար կարող է գնահատվել վիճակագրորեն: Կոպճի և գլաքարերի պարունակությունը, դրանց ելքը և չափայնությունը 2-րդ խմբի հանքավայրերում որոշվում է ավազակոպճային խառնուրդի մաղման տվյալներով, իսկ 1-ին խմբի հանքավայրերում ընդունվում է նմանակմամբ` ըստ հանքավայրի A կարգով հետախուզված պաշարների:

3) C1 կարգի պաշարները հաշվարկվում են հետախուզական փորվածքների եզրագծերում` ներառելով երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտին, որի լայնությունն ըստ անկման և տարածման չպետք է գերազանցի փորվածքների միջև եղած` C1 կարգի պաշարների համար ընդունված հեռավորությունը: Ավազի և ավազակոպճային ապարների առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի պաշարների հարաբերակցությունը, ինչպես նաև տարբեր տեսակների, մակնիշների ու դասերի ավազների ելքը որոշվում է վիճակագրորեն: Կոպճի և գլաքարերի նախատեսվող ուղղությամբ օգտագործման դեպքում, դրանց պարունակությունը, ելքը և չափայնությունը որոշվում է նմանակմամբ` ըստ հանքավայրի ավելի լավ հետախուզված մասերի:

57. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում արտարկման գոտու լայնությունը բոլոր կարգերի պաշարների համար պետք է հիմնավորված լինի փաստացի նյութերով: Չի թույլատրվում կատարել արտարկում` շերտերի սեպացման և տրոհման, ավազակոպճային ապարների որակի ու մշակման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման ուղղությամբ:

58. Ապակու հումքի, խեցեգործական և կաղապարման ավազների, ինչպես նաև սիլիցիումի կարբիդի արտադրության համար օգտագործվող ավազների հանքավայրերում իրականացվում է ընդհանուր պաշարների գնահատում` հանքավայրի երկրաբանական սահմաններում: Ավազի և կոպճի հանքավայրերում, որոնցում չի նախատեսվում վերը նշված ուղղություններով դրանց օգտագործում, այդպիսի գնահատում կարելի է չիրականացնել: P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատումն իրականացվում է միայն ապակու հումքի, խեցեգործական և կաղապարման ավազների, ինչպես նաև սիլիցիումի կարբիդի արտադրության համար օգտագործվող ավազների հանքավայրերում:

59. Շահագործվող հանքավայրերում պաշարների հաշվարկման և դրանք այս կամ այն կարգին վերագրման, արտարկման գոտու լայնության հիմնավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն մշակման ընթացքում` օգտակար հանածոյի ձևաբանության, տեղադրման պայմանների, հզորության և որակի վերաբերյալ ստացված փաստացի տվյալները: Անհրաժեշտ է կատարել պաշարների հաշվարկային պարամետրերի և հանքավայրի կառուցվածքի երկրաբանական առանձնահատկությունների վերաբերյալ փաստացի ու հետախուզական տվյալների համադրում: Վերջինիս արդյունքների վերլուծության ժամանակ անհրաժեշտ է գնահատել շահագործման տվյալների հավաստիությունը, սահմանել առանձին հաշվարկային պարամետրերի (պաշարների հաշվարկման մակերեսներ, մարմինների հզորություններ, որակական ցուցանիշներ, ծավալային զանգվածներ և այլն) փոփոխությունները, դիտարկել մանրազնին հետախուզման և պաշարների հաշվարկման ընդունված մեթոդիկայի համապատասխանությունը` հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին ու դրա (մեթոդիկայի) ազդեցությունը հաշվարկային պարամետրերի որոշման հավաստիության վրա:

1) Այն հանքավայրում, որտեղ չեն հավաստվել օգտակար հանածոյի պաշարները կամ որակը, հետախուզման և շահագործման տվյալների համադրումը, ինչպես նաև տարամիտության պատճառների վերլուծությունը պետք է կատարվի հանքավայրը հետախուզած և շահագործող կազմակերպությունների հետ համատեղ:

 

5. ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ (ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ) ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

60. Սույն գլխի դրույթները տարածվում է գետերի ողողատներում գտնվող հանքավայրերի (ողողատային տիպի հանքավայրեր) վրա, որոնց պաշարները պարբերաբար ընթացող վարարումների արդյունքում այս կամ այն չափով վերականգնվում են:

61. Ողողատային տիպի հանքավայրերի վերականգնվող պաշարները, դասվում են C1 կարգի և, որպես կանոն, գնահատվում ու հաստատվում են երկու փուլով՝ երկրաբանահետախուզական աշխատանքների և արդյունահանման գործընթացն ուղեկցող դիտարկումների արդյունքներով:

62. Ողողատային տիպի հանքավայրերում երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացվում են ստատիկ պաշարներով բնութագրվող դարավանդային հանքավայրերի հետախուզման համար կիրառվող մեթոդներով ու միջոցներով՝ բացառությամբ սույն հավելվածի 17-րդ կետի աղյուսակ 1-ի «1-2» հանքավայրի խմբի համար սահմանված հետախուզական ցանցի խտության:

(62-րդ կետը լրաց. 04.08.22 N 11-Ն)

63. Ողողատային տիպի հանքավայրերի վերականգնվող պաշարների գնահատականը տրվում է դրանց ընդհանուր և տեսակարար ստատիկ պաշարների (համապատասխանաբար Qս, հազ.մ3 և qս, հազ.մ3/հա) ու վերջիններիս վերականգնման գործակցի (Kվ անգամ/տարի) արտադրյալով՝ Qվ = Qս x Kվ հազ.մ3/տարի, qվ = qս x Kվ, հազ.մ3/հա x տարի:

64. Տեսակարար ստատիկ պաշարները որոշվում են ընդհանուր ստատիկ պաշարների և հանքավայրի մակերեսի (S, հա) հարաբերությամբ՝ qս= Qս:S, հազ.մ3/հա:

65. Երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով վերականգնվող պաշարների գնահատման (1-ին փուլ) համար դրանց վերականգնման գործակիցն ընդունվում է տվյալ գետում տարվա ընթացքում տեղի ունեցող վարարումների թվին հավասար, ինչը համապատասխանում է պաշարների վերականգնման առավելագույն հնարավոր ինտենսիվությանը: Նշված ձևով գնահատված պաշարները դասվում են C1 կարգի:

66. Ողողատային տիպի հանքավայրերի պաշարների հաշվարկման նյութերը պետք է պարունակեն նաև պաշարների վերականգնման դինամիկայի գնահատականին նվիրված բաժին:

67. Երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով հաստատված վերականգնվող պաշարները, ընդերքօգտագործողի ցանկությամբ ու նախաձեռնությամբ, կարող են վերահաշվարկվել և վերահաստատվել (2-րդ փուլ):

68. Պաշարների վերահաշվարկն ու վերահաստատումն իրականացվում են առնվազն երեք տարվա ընթացքում պետական երկրաբանամարկշեյդերական վերահսկողության ներքո կատարված դիտարկումների արդյունքում՝ պաշարների վերականգնման ճշգրտված գործակցի կիրառմամբ:

69. Պաշարների վերահաստատման փուլում ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը պետք է պարունակեն 1-ին փուլում ներկայացված նյութերի համառոտագիրը և համալրվեն պաշարների վերականգնման գործակցի ճշգրտված մեծությունը հիմնավորող առաջնային երկրաբանամարկշեյդերական փաստագրման նյութերի կրկնօրինակներով ու վերականգնվող պաշարների ճշգրտված հաշվարկով:

1) Այս նյութերը հավելվում են հանքավայրի պաշարների վերահաստատման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը:

 

6. ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

70. Ավազի և կոպճի հետախուզված հանքավայրերի նախապատրաստվածությունը արդյունաբերական յուրացման համար որոշվում է Դասակարգման 44-րդ կետին համապատասխան:

 

 7. ԱՎԱԶԻՑ ԵՎ ԿՈՊՃԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

71. Ավազից և կոպճից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 2-ում:

(հավելվածը լրաց., փոփ. 04.08.22 N 11-Ն, լրաց. 25.08.23 N 08-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2021 թվականի

օգոստոսի 11-ի N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պղնձի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են պղնձի հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Հրահանգով սահմանվում են պղնձի հանքավայրերի ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան։

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան՝ այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներն ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը՝ գնահատանքային և ՏՏԶ-ները՝ նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Պղինձը դեղնակարմրավուն, 8.94 գ/սմ3 խտությամբ (կախված մետաղի մաքրությունից բնորոշ է խտության փոփոխությունը), բարձր էլեկտրա և ջերմահաղորդականությամբ ու հակակոռոզիոն դիմադրողականությամբ օժտված, ճնշման ներքո տաք և սառը վիճակում հեշտ մշակվող, ցինկի, ալյումինի, նիկելի, երկաթի, մանգանի, կապարի, բերիլիումի, սիլիցիումի և այլ տարրերի հետ արժեքավոր հատկություններ ունեցող համաձուլվածքներ (իր համաձուլվածքների հետ լայնորեն օգտագործվում է արդյունաբերության կարևորագույն ոլորտներում՝ էլեկտրոտեխնիկայի, մեքենաշինության, շինարարության մեջ, ռազմական գործում, բժշկական և կենցաղային սարքերի ու սարքավորումների, գեղարվեստական իրերի և դրամի պատրաստման համար) կազմող, խալկոֆիլային տարրերի խմբին պատկանող, երկրակեղևում 0.0047% պարունակությամբ, արդյունաբերական նշանակությամբ հանքավայրերում մեծամասամբ սուլֆիդային միացությունների տեսքով հանդիպող տարր է, որի համաշխարհային պաշարների և արդյունահանման մոտ 90%-ը բաժին է ընկնում 4 սուլֆիդային միներալների (խալկոպիրիտ, բորնիտ, խալկոզին և կուբանիտ), և որը արտադրության ու սպառման մակարդակով երկաթից ու ալյումինից հետո աշխարհում գրավում է 3-րդ տեղը և պարունակվում է 200-ից ավելի պղնձի միներալներում, որոնցից միայն 15-ն ունեն արդյունաբերական նշանակություն (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի միներալները

 

Միներալների անվանումները

Քիմիական կազմը (բանաձևը)

Պղնձի
պարունակություն, %

Խտություն, գ/սմ3

Խալկոպիրիտ

CuFeS2

34,5

4,1-4,3

Բորնիտ

Cu5FeS4

52-65

4,9-5,21

Խալկոզին

Cu2S

79,8

5,5-5,8

Կուբանիտ

CuFe2S3

22-24

4,0-4,2

Խունացած հանքաքարեր

3Cu2S3(Sb, As)2S3

22-53

4,0-5,1

Էնարգիտ

Cu3AsS4

48,3

4,4-4,5

Կովելլին

CuS

66,5

4,6-4,7

Մալախիտ

CuCO3 ∙ Cu(OH)2

57,4

3,9-4,1

Ազուրիտ

2CuCO3 ∙ Cu(OH)2

55,3

3,7-3,9

Քրիզոկոլլա

CuSiO3 ∙ 2H20

32,8-40,3

2,0-2,3

Բրոշանտիտ

CuSO4 ∙ 3Cu(OH)2

56,2

3,8-3,9

Ատակամիտ

CuCl3 ∙ 3Cu(OH)2

59,5

3,7-3,8

Կուպրիտ

Cu2O

88,8

5,8-6,1

Տենորիտ

CuO

79,9

5,8-6,4

Բնածին պղինձ

Cu

88-100

8,5-8,9

9․ Արտադրվող պղնձի մինչև 50%-ը օգտագործվում է էլէկտրատեխնիկական արդյունաբերության մեջ՝ հաղորդալարերի, ջերմահաղորդիչների, սառնարանների դետալների, վակուումային սարքավորումների արտադրության համար։ Սակայն պղնձի 40%-ը ծախսվում է ցինկի, անագի, ալյումինի, նիկելի, երկաթի, մանգանի, բերիլիումի, սիլիցիումի և այլ էլեմենտների հետ համաձուլվածքներում։ Պղնձի, ցինկի հետ ամենահայտնի համաձուլվածքն է արույրը, անագի, ալյումինի, սիլիցիումի և բերիլիումի հետ՝ բրոնզը, նիկելի և ցինկի հետ՝ կուպրոնիկել (մելքիոր), նիկելի և մանգանի հետ՝ նիկելին, կոնստանտան և մանգանին։ Նշված համաձուլվածքները լայնորեն օգտագործվում են էլեկտրատեխնիկայում, մեքենաշինության մեջ, ավիացիայի, նավաշինարարության և սարքաշինության ոլորտներում, վիրաբուժական գործիքների, տնտեսական առարկաների, գեղազարդային իրերի, ինչպես նաև դրամահատման համար։ Պղնձի աղերը կիրառվում են որպես միկրոպարարտանյութ բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար, ինչպես նաև կաշվե և տեկստիլ արդյունաբերությանում։

10. Պղնձի հանքաքարերը, հիմնականում, համալիր են (պղնձի միներալների հետ մեկտեղ սովորաբար առկա են երկաթի, ցինկի, կապարի, մոլիբդենի, հաճախ մկնդեղի (արսենիումի) և ծարիրի (անտիմոնիտի) միներալները), պարունակում են վերամշակման ժամանակ որոշ չափով կորզվող ոսկի, արծաթ, սելեն, թելուր, որոշ դեպքերում նաև ռենիում, կադմիում, գերմանիում, ինդիում, թալլիում, կոբալտ և այլ տարրեր: Կորզվող ուղեկից բաղադրիչների (ծծումբ, ցինկ, մոլիբդեն, կապար, ազնիվ և հազվագյուտ մետաղները) արժողությունը պետք է հաշվի առնել պղնձի հետ մեկտեղ՝ հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հաշվարկման ժամանակ:

11․ Այն հանքավայրերը, որոնք ներկայացված են համալիր հանքաքարերով, ընդ որում հիմնական արդյունաբերական նշանակություն ունեցող նիկելի, կապարի, ցինկի, մոլիբդենի, երկաթի, անագի, վոլֆրամի, ոսկու, բիսմութի հետ մեկտեղ պղինձը հաճախ հանդիսանում է կարևոր ուղեկից կորզվող բաղադրիչ, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները կանոնակարգվում են համալիր հանքաքարերում առկա հիմնական մետաղի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգներով:

12. Պղնձի հանքաքարերն ըստ որակի պայմանականորեն ստորաբաժանվում են․ չափազանց հարուստ՝ պղնձի 3-5% և ավելի պարունակությամբ, հարուստ՝ պղնձի 2%-ից մինչև 3% պարունակությամբ (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 1%-ից ավելի), միջին որակի (շարքային)՝ պղնձի 1%-ից մինչև 2% պարունակությամբ (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 0․2-0.4%-ից 1%), աղքատ՝ պղնձի 0.7%-ից մինչև 1% (պղնձապորֆիրային հանքավայրերի հանքաքարերի համար 0.2%-ից ցածր): Ըստ օքսիդացման աստիճանի պղնձի հանքաքարերը լինում են սուլֆիդային, խառը և օքսիդացած: Հանքաքարի տեսակը որոշվում է դրանում օքսիդացված պղնձի տոկոսային պարունակությունից․ սուլֆիդայինին են վերագրվում այն հանքաքարերը որոնցում օքսիդացված պղինձը կազմում է մինչև 10%, խառը հանքաքարերին են վերագրվում 11-ից 50% օքսիդացած պղնձի պարունակությամբ հանքաքարերը, օքսիդացածներին են վերագրվում 50%-ից ավելի օքսիդացած պղնձի պարունակությամբ հանքաքարերը։ Ընդ որում յուրաքանչյուր հանքավայրի համար այդ ցուցանիշը ճշգրտվում է տեխնոլոգիական հետազոտությունների գործընթացում (օրինակ՝ Ուդոկանի հանքավայրի համար մշակվել են այլ սահմաններ․ սուլֆիդային են այն հանքաքարերը, որոնք պարունակում են մինչև 30% պղնձի օքսիդացած միներալներ, 31-70%՝ խառը և 70%-ից ավելի՝ օքսիդացած):

 

2. ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

13. Պղնձի հանքավայրերը ստորաբաժանվում են բնածին (երկրակեղևում համալիր գործընթացների հետևանքով) և տեխնածին (հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված) հանքավայրերի։

14․ Ըստ առաջացման պայմանների պղնձի բնածին հանքավայրերը վերագրվում են թվով վեց հիմնական արդյունաբերական տիպերի (աղյուսակ 2).

 

Աղյուսակ 2

 

Պղնձի հանքավայրերի հիմնական արդյունաբերական տիպերը

 

Հանքավայրի արդյունա-բերական տիպերը

Հանքային մարմինների կառուցվածքա-ձևաբանական տեսակները

Հանքաքարի առաջատար կազմվածքը

Հիմնական հանքային միներալները

Առավել բնորոշ ուղեկից բաղադրիչները

Հանքա-քարի որակը

Հանքավայրերի օրինակները

1

2

3

4

5

6

7

Պղինձնիկելային

ներդաշնակ շերտաձև հանքա-կուտակներ, ոսպնյակաձև և երակաձև հանքային մարմիններ

բնացանավոր, զանգվածային, փշրաքարային

պիրոտին, պենտլանդիտ, խալկոպիրիտ, կուբանիտ

Co, պլատինոիդ
S, Au

հարուստ, միջին,
աղքատ

Նորիլսկի և Պեչենգանսկու խմբեր (ՌԴ), Սեդբերի, Թոմսոնի շրջանի հանքավայրեր (Կանադա), Բուշվելդա, Կարրու (ՀԱՀ), Քամբալդա (Ավստրալիա)

Պղնձային ավազաքարեր և թերթաքարեր

շերտային, շերտաձև և ժապավենաձև հանքա-կուտակներ

նրբերակա-ցանավոր, ցանավոր

խալկոպիրիտ, բորնիտ, խալկոզին

Ag, Re, Se, Te, Pb, Zn, Co, S

միջին,
հարուստ

Ուդոկանի (ՌԴ), Ջեզկազգանի (ՂՀ), Մանսֆելդ (Գերմանիա),
Լյուբլին-Սերոշովիցի (Լեհաստան), Հայնակ (Աֆղանստան), Զամբիայի և Զաիրի պղնձային գոտիները

Պղինձ-հրաքարային (կոլչեդանային)

Շերտաձև, ոսպնյակաձև հանքա-կուտակներ, երակներ

զանգվածային, զոլավոր, ցանավոր

պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, երբեմն պիրրոտին

Au, Ag, Zn, S, Pb, Se, Cd, Co, In, Te, Ge

միջին,
հարուստ

Շամլուղի, Ալավերդու, (ՀՀ), Կրասնաուրալսկու, Ուչալինսկու, Գայսկու, Պոդոլսկու, Ուրուպսկու, Կիզիլ-Դերե (ՌԴ), Օուտոկումպու (Ֆինլանդիա), Ռիոտինտո (Իսպանիա), Մաունտ-Այզա (Ավստրալիա)

Պղինձ-պորֆիրային

շտոկվերկներ

նրբերակա-ցանավոր, ցանավոր

խալկոպիրիտ, խալկոզին, մոլիբդենիտ, պիրիտ

Mo, Re, Au, Ag, Se, Te

աղքատ

Քաջարանի, Թեղուտի, Ագարակի, Այգեձորի (ՀՀ), Միխեևսկու (ՌԴ), Կալմակիրսկու, Դալնիի (Ուզբեկստան), Կոունրադի, Բոշեկուլի (ՂՀ), Էրդենտուին-Օբո (Մոնղոլիա), Կանադայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Պանամայի, Պերուի, Չիլիի, Պապուա-Նոր Գվինեա, Իրանի հանքավայրերը

Սկառնային

շերտա և սյունաձև, բարդ ձևի հանքա-կուտակներ

զանգվածային, բնային, ցանավոր, նրբերակային

խալկոպիրիտ, մագնետիտ, բորնիտ, պիրրոտին, պիրիտ

Au, Ag, Fe, Co, Mo, Se, Te, S

միջին

Թուրինսկու խումբ (ՌԴ) Սայակսկու խումբ (ՂՀ), Մալկո-Տիրիովո (Բուլղարիա), Արևմտյան Բանատ, Ռեչկ (Հունգարիա), Էրնսբրե (Ինդոնեզիա), Բիսբի (ԱՄՆ)

Կվարց-սուլֆիդային (երակային)

հանքերակներ, երակային գոտիներ, երբեմն զուգակցված մետասո-մատիտային հանքա-կուտակներով

զանգվածային, բնային, փշրաքարային, ցանավոր և նրբերակա-ցանավոր

Խալկոպիրիտ, սֆալերիտ, պիրիտ

Au, Ag, Pb, Zn, Cd, Te, Se, Bi, Sb, Mo

միջին

Կապանի (ՀՀ), Չատիրկուլսկու (ՂՀ), Ռոսսեն (Բուլղարիա), Ռուդնյակի, Սլավինկի (Չեխիա),
Բյուտ (ԱՄՆ)

15․ Պղինձ-նիկելային հանքավայրերը տեղադրված են հնագույն վահանների և պլատֆորմների պատյանների ակտիվացված շրջաններում, դրանք տարածականորեն և ծագումնաբանորեն կապված են մագնեզիումով հարստացված ներժայթքային ֆորմացիայի բազալտոիդային տարբերակված զանգվածների հետ, որոնք ունեն բնորոշ շերտային կառուցվածք: Ներժայթքման վերին ոչ հանքատար շերտը կազմված է կոնտամինացված (նստվածքային և մետամորֆային ապարներով աղտոտված մագմա) լեյկոկրատային գաբրոդոլերիտներից և գաբրոդիորիտներից, իսկ ստորին հանքատար շերտը՝ պիկրիտային, հաճախ տաքսիտային գաբրոդոլերիտներից։ Հանքատար ներժայթքումները բնութագրվում են սակավաթեք տեղադրմամբ և ունեն սուր հատող հպումներ պարփակող հրաբխանստվածքային ապարների շերտավորման հետ։ Պղինձ-նիկելային հանքայնացումները տեղադրվում են ներժայթքումների մերձհատակային մասում, երբեմն դրանց սահմաններից դուրս գալով հանքայնացնում են պարփակող ապարները․ ներկայացված են ինչպես համատարած սուլֆիդային հանքակուտակներով, այնպես էլ ցանավոր հանքաքարով, որոնք կապված են իրար հետ անցումներով: Գերակշռում են ցանավոր հանքաքարերի ներդաշնակ շերտաձև հանքակուտակները, որոնցում հոծ հանքայնացումները տեղադրված են լինում առանձին մագմատիկ շերտերով, երակներով, բներով և ոսպնյակներով։ Որոշ հանքավայրեր ունեն բացառիկ չափեր, որոնց բնորոշ են պղնձի և նիկելի պարունակություններով խիստ հարուստ, համալիր կազմով և բարձր կորզվող արժողությամբ հանքաքարերը։

16․ Պղնձային ավազաքարերի և թերթաքարերի հանքավայրերը կապված են բազմերանգ ֆորմացիաների հետ, հարում են դրանց արտաքին գոտիներին և տեղադրված են ծալքավոր շրջանների վերադրված գոգվածքներում (մուլդա) և նմանատիպ այլ կառուցվածքներում։ Օգտակար հաստվածքի հզորությունները փոփոխվում են լայն սահմաններում: Հանքային մարմինները սովորաբար տեղադրվում են մոխրագույն ցամաքածին ծովալճակադելտային, հազվադեպ կարբոնատային նստվածքների մի քանի հորիզոններում (մինչև 10, երբեմն՝ ավելի): Խոշոր հանքավայրերում հանքակուտակների ընդհանուր քանակը շատ մեծ է՝ մինչև մի քանի հարյուր, դրանց չափերը տարբեր են, պարփակող ապարների հետ սահմանները հստակ չեն և որոշվում են նմուշարկմամբ: Բնութագրական են շերտային, ինչպես նաև ոսպնյականման և ժապավենակերպ հանքակուտակների ձևերը։ Ներքին կառուցվածքի համար բնորոշ են օգտակար բաղադրիչների համեմատական հավասարաչափ բաշխվածությունը․ գերակշռում են միջին որակի ցանավոր հանքաքարերը, որոնցում հանդիպում են առավել հարուստ նրբաշերտեր, ոսպնյակներ և բներ։ Սուլֆիդային հանքաքարերը հարստացման ժամանակ լավ ֆլոտացվում են և ստացվում են բարձր որակի պղնձի խտանյութեր։

17․ Պղինձ-հրաքարային (կոլչեդանային) (պղնձային և պղինձ-ցինկային) հանքավայրերը հիմնականում կապված են բազալտ-լիպարիտային (սպիլիտակերատոֆիրային) և բազալտ-անդեզիտ-դացիտ-լիպարիտային խմբի բազալտոիդային մագմայականության տարբերակված ֆորմացիաների հետ: Հանքավայրերը հարում են էվերկրագոգածալքի (էվգեոսիլկլինալ) ճկվածքների սահմաններում շարժուն գոտիներին։ Հրաբխային համալիրներում հրաքարային հանքաքարերը գերազանցապես տեղայնացված են թթվային կազմի ապարներում՝ հաճախ առաջացնելով մի քանի հորիզոններ: Հրաքարային հանքակուտակները մեծամասամբ կապված են դրական կառուցվածքների հետ, որոնք սովորաբար ներկայացնում են կենտրոնական տեսակի դեֆորմացված հրաբխային կառույցներ:

1) Պղինձ-հրաքարային հանքավայրերի հանքային մարմինների ձևերի բոլոր տարատեսակներն որոշվում են ելնելով հինգ գլխավոր կառուցվածքաձևաբանական տիպերից, որոնցից մի քանիսը կոնկրետ հանքային դաշտերի համար կարող են լինել գերակշռող․

ա․ շերտաձև հանքային մարմիններ․ տեղադրված են հանքապարփակող ապարների շերտավորմանը ներդաշնակ․

բ․ համակցված ձևի հանքային մարմիններ․ վերևին մասը ներդաշնակ է շերտավորմանը, իսկ պառկած կողի, չափերով դրանց համադրելի, ապոֆիզները (ճյուղավորումները) մեծ անկյան տակ հատում են շերտավորումները․

գ․ զառիթափ, ոսպնյակաձև, հազվադեպ երակաձև հանքային մարմիններ․ զբաղեցնում են ակնհայտ հատող դիրք շերտավորման նկատմամբ․

դ․ զառիթափ ոսպնյակաձև հանքային մարմինների ու համակցված ձևի հանքակուտակների միջև փոխադարձ անցումներով հանքակուտակներ․

ե․ սնդուկային ձևի հանքակուտակներ, որոնք լայնական հատույթում ունեն անկյունաձև ուրվագծեր և բնութագրվում են զառիթափ ու սակավաթեք բաղկացուցիչների փոփոխական զուգակցմամբ:

2) Առավել մեծ պաշար ունեցող հանքավայրերը բնութագրվում են բարդ սնդուկային և համակցված ձևերի հանքային մարմինների առկայությամբ:

3) Պղինձ-հրաքարային հանքային մարմինների ներքին կառուցվածքը բնութագրում է զանգվածային (հաճախ զոլավոր) և ցանավոր մակատեսքերի (տեքստուրայի) զուգակցմամբ: Զանգվածային հանքաքարով ներկայացված հանքային մարմինները սովորաբար ունեն հստակ երկրաբանական սահմաններ․ ցանավոր հանքաքարերով ներկայացված հանքամարմիններում հանքայնացումը բնութագրվում է դեպի թույլ հանքայնացված պարփակող ապարներ աստիճանաբար անցմամբ:

4) Պղինձ-հրաքարային հանքավայրերի հանքաքարերը համալիր են և կախված պղնձի և ցինկի պարունակությունից ստորաբաժանվում են հետևյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի (աղյուսակ 3).

 

Աղյուսակ 3

 

Պղնձի հանքավայրերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը

 

Տեխնոլոգիական տիպը

Cu, %

Zn, %

Պղնձի

> 0.5-0.7

< 0.8-1.0

Պղինձ-ցինկային

> 0.5-0.7

> 0.8-1.0

Ծծմբահրաքարային(կոլչեդանային)
(35%-ից ավելի ծծումբ)

< 0.5-0.7

< 0.8-1.0

5) Պղնձի և պղինձ-ցինկային տիպի հանքաքարերում սուլֆիդների քանակից (ծծմբի պարունակությունից) կախված առանձնացվում են արդյունաբերական (տեխնոլոգիական) տեսակներ. համատարած (ծծումբ՝ 35%-ից ավելի) և ցանավոր (ծծումբ՝ մինչև 35%):

6) Հանքավայրերի չափերը չափազանց տարբեր են, սակայն գերակշռում են միջին քանակի պաշարներով ներկայացված հանքավայրերը:

7) Պղինձ-հրաքարային հանքավայրերի մակերևույթամերձ հատվածներում բնութագրական է օքսիդացման գոտիների առկայությունը, որոնք հիմնականում ունեն երեք հարկեր (վերից-վար)․

ա․ «Երկաթային գլխարկ», որը իրենից ներկայացնում է գորշ երկաթաքար, որտեղ գլխավոր միներալները հանդիսանում են երկաթի հիդրօքսիդը և օքսիդը՝ որպես կանոն ոսկով և արծաթով հարստացած մալախիտի աննշան քանակությամբ․

բ․ օքսիդացած, այսպես կոչված անկոտրուն հանքաքարեր, որտեղ միներալների ավելի քան 50%-ը ներկայացված են օքսիդային միացություններով՝ մալաքիտով, ազուրիտով, քրիզոկոլայով և այլն․ այս հանքաքարերը դժվար հարստացվելի են․

գ․ երկրորդային սուլֆիդային հարստացման գոտի, որը ներկայացված է խալկոզինով, կուպրիտով և այլն․ այս հանքաքարերը որպես կանոն հարուստ են և հեշտ հարստացվելի։

8) Պղինձ-հրաքարային տիպին են վերագրվում նաև ցամաքածին համալիրների հրաքարային-պղնձային, պղինձ-ցինկային հանքավայրերի սակավաթիվ խմբեր, որոնք հարում են ապարների ինտենսիվ դինամոկերպափոխությամբ բնութագրվող էվերկրագոգածալքի և միոերկրագոգածալքի համակարգերի միակցության գոտիներին: Հանքային մարմինները հիմնականում ներդաշնակ են տեղադրված պարփակող ապարների հետ, որոնք ճմլված են խոշոր ծալքերում և խախտված են ջարդման ու թերթաքարացման գոտիներով:

9) Մերձհանքային փոփոխված ապարները ներկայացված են բիոտիտ-քլորիտային կամ քլորիտ-կարբոնատային կորդիերիտաանտոֆիլիտային մետոսոմատիտներով:

10) Ցամաքածին համալիրներում պղինձ-հրաքարային հանքավայրերը սակավ ուսումնասիրված են․ հայտնիները՝ ըստ մասշտաբի փոքրից մինչև միջին չափերի են:

18․ Պղինձ-պորֆիրային․

1) Հանքավայրերը տարածականորեն ու ծագումնաբանորեն կապված են չափավոր թթվային կազմի պորֆիրային ապարների փոքր ներժայթքումների և մերձհրաբխային մարմինների հետ և տեղայնացված են դրանց արտահպումներում և ներհպումներում (էկզո և էնդո կոնտակտներում)․

2) Հանքավայրերը ներկայացված են հարյուրավոր մետրերից մինչև կիլոմետրերի հասնող չափերով, մետաղի չափազանց զգալի պաշարներով խոշոր շտոկվերկներով, որոնք սովորաբար չունեն հստակ երկրաբանական սահմաններ, աստիճանաբար անցնում են թույլ հանքայնացված ապարների․

3) Հանքավայրերի ձևը հիմնականում կախված է հանքաբեր ներժայթքումների եզրագծերից, պարփակող ապարների հատկություններից, մինչհանքային և հետհանքային ճեղքավորվածության բնութագրից․

4) Հանքավայրերը ըստ հատակագծում հանքային մարմինների եզրագծերի բնույթի առանձնանում են բարդ օվալային կամ օղակաձև և երկարաձգված ձևի հանքավայրերի․

5) Հանքավայրերի ուղղաձիգ կտրվածքում արդյունաբերական պղինձ-պորֆիրային հանքաքարերը ձևավորում են հորիզոնական կամ սակավաթեք ոսպնյակաձև, թիկնոցաձև մեծ հզորությամբ հանքային մարմիններ կամ շտոկեր․ շատերի համար բնութագրական է թասի կամ շրջված կոնի ձևը․

6) Հանքավայրերի խիստ բնորոշ ընդհանուր հատկանիշներից է երկրորդային ուղղաձիգ գոտիականությունը, սովորաբար առանձնանում են մինչև հինգ գոտի (վերից վար)․ տարրալուծման, օքսիդացած հանքաքարերի, խառը հանքաքարերի, երկրորդային սուլֆիդային հարստացման և առաջնային հանքաքարերի, ընդ որում գոտիների հզորությունը տատանվում է լայն սահմաններում՝ մի քանի մետրից մինչև հարյուրավոր մետրեր․

7) Տիպի բոլոր հանքավայրերը ուղեկցվում են այս կամ այն չափով վառ արտահայտված հիդրոթերմալ փոփոխված ապարների գոտիներով:

19․ Պղնձի սկառնային տիպի հանքավայրերը ծագումնաբանորեն կապված են տարբերակված գաբրո-դիորիտ-գրանոդիորիտային և գրանոդիորիտ-սիենիտային կազմավորումների (ֆորմացիաների) հետ և տեղադրված են սկառնացման և լեռնաառաջացման գոտիներում, ընդ որում․

1) Ըստ տեղադրման պայմանների և ձևաբանական առանձնահատկությունների հպումամետասոմատիկ (հպումամիներալատեղակալված) հանքավայրերում առանձնանում են․ շերտաձև և անկանոն հանքակուտակներ՝ շերտային նստվածքահրաբխածին հաստվածքում, հանքային մարմիններ՝ կրաքարերի հետ ներժայթքումների անմիջական հպումներում, հանքակուտակներ՝ ներժայթքային զանգվածների առաստաղի ապարների քսենոլիթներում, ինչպես նաև հանքային մարմիններ՝ տեկտոնական գոտիներում։ Հանքային մարմինների չափերը մեծ չեն, դրանց ձևը տարատեսակ է։ Գերակշռում են տարատեսակ բարդացումներով՝ ապոֆիզների, փքվածքների, երակային գոտիների, սյուանձև կուտակների տեսքով, շերտաձև հանքային մարմինները․

2) Սկառնացած ապարներին վրադրված մերձհանքային բնութագրական փոփոխությունները ներկայացված են ակտինոլիթացմամբ, քլորիտացմամբ, քվարցացմամբ, սիդերիտացմամբ, բարիտացմամբ և դոլոմիտացմամբ։

20․ Կվարց-սուլֆիդային (երակային) հանքավայրերը ձևավորվել են ճեղքավորված կառուցվածքների լցման կամ պարփակող ապարների (գերազանցապես գրանիտոիդային և հրաբխածին) մետասոմատիկ տեղակալման արդյունքում, սովորաբար բնութագրվում են ոչ մեծ չափերով (ըստ տարածման և անկման մինչև մի քանի հարյուր մետր, ըստ անկման՝ 0․5-2․0 մ, երբեմն ավելի հզոր), հանքային մարմինների բարդ ձևաբանությամբ (մորֆոլոգիայով), փքվածքների ու նեղացումների, ճյուղավորումների ու ապոֆիզների առկայությամբ։ Հանքային երակները հաճախ ուղեկցվում են նրբերակացանավոր հանքայնացման գոտիներով, որոնց ներքին կառուցվածքը բնութագրվում է ցանազոլավոր, բնային և զանգվածային տեքստուրայով (մակատեսքով)։ Այս տիպի հանքավայրերը սովորաբար իրենց մեջ ընդգրկում են պղնձի համեմատաբար ոչ մեծ պաշարներ և դրանց գործնական նշանակությունը ներկայումս մեծ չէ․

21․ Բացի սույն հավելվածի 15-ից 20-րդ կետերում նկարագրված հանքավայրերի արդյունաբերական տիպերից հայտնի են նաև Վերին լճի շրջանի (ԱՄՆ) բնածին պղնձի հանքավայրերը, Պալաբորի (ՀԱՀ) կարբոնատիտային հանքավայրը, Վոլկովսկու (ՌԴ) Վանադիում-երկաթ-պղնձի հանքավայրը։

22․ Արդյունաբերական յուրացման համար կարող են նպատակահարմար լինել որոշ տեխնածին հանքավայրեր, որոնք հանքային հումքի արդյունահանման ու վերա-մշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված օբյեկտներն են: Դրանց են վերագրվում պղնձի հանքավայրերի մշակման արդյունքում գոյացած արտահաշվեկշռային հանքաքարերի հատուկ լցակույտերը, սև, գունավոր, ազնիվ և այլ մետաղների հանքավայրերի համալիր հանքաքարերի հարստացման կամ պղինձ պարունակող կիսաարտադրանքների (թերայրուկներ, սորախցուկներ, մոխիրներ) վերամշակման գործընթացներում առաջացող պղինձ պարունակող թափոնները (հարստապոչեր, ապարախյուսեր՝ շլամներ): Այդ հանքավայրերի կառուցվածքի և տեխնածին ու հետագա վերնածին (հիպերգեն) ներգործությամբ ձևավորված պղինձ պարունակող նյութերի կազմի առանձնահատկությունները պահանջում են դրանց ուսումնասիրության և գնահատման յուրահատուկ մոտեցումներ, որոնք սույն հավելվածում չեն դիտարկվում և ենթակա են սահմանման համապատասխան իրավական ակտերով:

 

3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

23. Հետախուզման գործընթացում պղնձի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից։

24. Ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց հզորության ու ներքին կառուցվածքի փոփոխականության և պղնձի բաշխվածության առանձնահատկության պղնձի հանքավայրերը համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին։

1) 1-ին խմբին են վերագրվում.

ա. պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված կայուն (հաստատուն) հզորությամբ և պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվածությամբ պարզ ձևի խոշոր շերտաձև հանքակուտակներով և սալաձև հանքային մարմիններով (Ջեզկազգանի հանքավայր, Ղազախստան), ինչպես նաև պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվածությամբ մինչև մի քանի քառակուսի կիլոմետր մակերեսով և մինչև մեկ կիլոմետր հզորությամբ (խորությամբ) պարզ ձևի, խոշոր շտոկվերկներով (Կոունրադսկու հանքավայր, Ղազախստան):

բ. 1-ին խմբի հանքավայրերի երկրաբանական կտրվածքները հիմնականում նույնատիպ են, հեշտությամբ իրականացվում է հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը։ Հանքամարմինների ներքին կառուցվածքը պարզ է, բնութագրական է օգտակար հաստվածքի կայուն կամ մինչև մեկ կմ հզորությունը և օգտակար բաղադրիչների համեմատաբար հավասարաչափ բաշխումը։

գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը (տեսակները) հիմնականում տարածականորեն տարազատված են (դրանց առկայության դեպքում) և հնարավոր է իրականացնել դրանց միանշանակ երկրաչափացում։

դ. Հանքաքարերի պաշարների գերակշիռ մասը պարփակված է պարզ եզրագծերով հանքամարմիններում։

ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 40 տոկոս է։

2) 2-րդ խմբին են վերագրվում.

ա. բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված անհամասեռ կառուցվածքով, ոչ հաստատուն հզորությամբ կամ պղնձի հարաբերականորեն անհավասարաչափ բաշխվածությամբ, ըստ անկման և տարածման տասնյակ և հարյուրավոր մետրերից մինչև կիլոմետրեր չափերով, տասնյակ և հարյուրավոր մետր հզորությամբ, խոշոր և միջին շերտաձև, ոսպնյակաձև հանքակուտակներով և երակաձև հանքային մարմիններով (Գայսկու, Ուդոկանի, Նոր Ուչիլինսկու, Ուզելգինսկու, Պոդոլսկու և այլ հանքավայրեր՝ Ռուսաստան), ինչպես նաև անհամասեռ կառուցվածքով, պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ, բարդ ձևի, հարյուրավոր քառակուսի կիլոմետրից մինչև մի քանի քառակուսի կիլոմետր մակերեսով, տասնյակ և հարյուրավոր մետր հզորությամբ, խոշոր և միջին շտոկվերկներով ու շտոկաձև հանքային մարմիններով (Քաջարանի, Թեղուտի, Ագարակի, Այգեձորի հանքավայրեր և այլն՝ Հայաստան, Կալմակիրսկու, Դալնիի հանքավայրեր՝ Ուզբեկստան)։

բ. 2-րդ խմբի հանքավայրերի երկրաբանական կտրվածքները տարատիպ են, հեշտությամբ իրականացվում է հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը։ Հանքամարմինների ներքին կառուցվածքը բարդ է հզորությունը և մյուս ձևաչափական պարամետրերը, ինչպես նաև հումքի որակը՝ փոփոխական, օգտակար բաղադրիչների բաշխումը՝ անհավասարաչափ։

գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը (տեսակները) տարածականորեն հստակ տարրազատված չեն, ինչը դժվարացնում է դրանց միանշանակ երկրաչափացումը։

դ. Հանքաքարերի պաշարների գերակշիռ մասը պարփակված է բարդացված եզրագծերով հանքամարմիններում։

ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (օգտակար բաղադրիչի կամ պայմանական օգտակար բաղադրիչի պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 40-100 տոկոս է։

3) 3-րդ խմբին են վերագրվում.

ա. շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված փոփոխական հզորությամբ և պղնձի անհավասարաչափ բաշխվածությամբ, միջին և ոչ մեծ չափերի շերտաձև և երակաձև հանքակուտակներով (Կրասնոգվարդեյսկու, Օկտյաբրսկու, Տարներսկու, Չուսովսկու, Ալեքսանդրինսկու և այլն հանքավայրեր՝ Ռուսաստան) և շատ բարդ կառուցվածքով ոչ մեծ, սյունաձև, շտոկաձև հանքային մարմիններով, բարդ ճյուղավորված, ոսպնյականման մետասոմատիկ հանքակուտակներով ու պղնձի խիստ անհավասարաչափ բաշխվածությամբ հանքերակներով (Շամլուղի, Ալավերդու, Կապանի և այլն հանքավայրեր՝ Հայաստան, Ջուսինսկու, Վադիմո-Ալեկսանդրովսկու, Օզերնոյե, Բակր-Տաու, Տաշ-Տաու, հանքավայրեր՝ Ռուսաստան, Կոսմուրուն, Ակբաստաու հանքավայրեր և Սայակսկու հանքավայրի փոքր հանքային մարմինները՝ Ղազախստան)։

բ. 3-րդ խմբի մեջ մտնող հանքավայրերի համար բնութագրական է տարբեր կարգի խզումնային խախտումներով պայմանավորված «բլոկային» կառուցվածքը, ինչն էականորեն դժվարեցնում է հետախուզահատումների և խիստ տարատիպ երկրաբանական կտրվածքների համադրումն ու պայմանական դարձնում դրանց միջև հանքամարմինների եզրագծերի կապակցումը։

գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերի (տեսակների) առանձնացումը հիմնականում կրում է պայմանական բնույթ։

դ. Հանքաքարերի պաշարները տարակենտրոնացված են շատ հանքամարմիններում, որոնց ձևաբանությունը և չափերը բազմազան են։

ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրերի (օգտակար բաղադրիչի կամ պայմանական օգտակար բաղադրիչի պարունակություն) փոփոխականության գործակիցը մինչև 100-160 տոկոս է։

4) Դասակարգման 4-րդ խմբին վերագրվող չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված են մանր հանքերակներով, հանքակուտակներով, ոսպնյակներով կամ չափազանց բարդ ընդհատվող, բնաձև հանքային կուտակումների բաշխվածությամբ և դրանք, որպես կանոն, ինքնուրույն արդյունաբերական նշանակություն չունեն:

25. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է՝ ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, ինչպես նաև հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիության որոշման ժամանակ, որոշ դեպքերում, կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները։

 

4. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Մանրազնին հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրանց չափերին ու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Պղնձի հանքաքարի հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000–1:10000 մասշտաբով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հետախուզաառուները, հետախուզահորերը, հանքուղիները (բովանցքերը, շտոլնյաները), հանքահորերը (հանքափողերը), հորատանցքեր), երկրաֆիզիկական մանրակրկիտ դիտումների պրոֆիլները, ինչպես նաև հանքամարմինների և հանքայնացված գոտիների բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում: Ստորգետնյա լեռնային փորվածքները և հորատանցքերը տեղադրվում են հատակագծի վրա մարկշեյդերական հանույթի տվյալներով: Լեռնային աշխատանքների հորիզոնների մարկշեյդերական հատակագծերը (պլանները) սովորաբար կազմում են 1:200 կամ 1:500 մասշտաբով, իսկ ամփոփ հատակագծերը՝ 1։1000-ից ոչ փոքր մասշտաբով: Պետք է հաշվարկվեն հորատանցքերով հանքամարմնի առաստաղի ու հատակի հատումների կետերի կոորդինատները և հատակագծերի ու կտրվածքների հարթությունների վրա կառուցվեն դրանց փողերի անցակետերը։

(26-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

27. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000-1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից), երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բլոկ-դիագրամների և նմուշօրինակի (մոդելի) վրա: Հանքավայրերի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը՝ պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի ու անընդհատության, սեպացման, պարփակող ապարների փոփոխվածության առանձնահատկությունների, վերջիններիս և ծալքավոր կառուցվածքների ու տեկտոնական խախտումների հետ հանքամարմինների փոխհարաբերությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և որոնողական չափանիշները․

1) Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ՝ համապատասխան կտրվածքներով։ Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի պղնձի հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև պղնձի կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

2) Հանքավայրի շրջանում կատարված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում ու դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաների) մեկնաբանությունների ամփոփ հատակագծերում:

28. Հանքամարմինների կամ միներալացված գոտիների ելքերը դեպի մակերևույթ և մերձմակերևութային տեղամասերը առաջարկվում է ուսումնասիրել հետախուզաառուներով, հետախուզահորերով և վերջիններից անցած կողափորվածքներով (рассечка), խրամներով (մաքրվածքներով)՝ անցած հանքամարմինների տարածման ուղղությամբ և ոչ խորը հորատանցքերով՝ երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, օքսիդացման գոտու խորությունն ու կառուցվածքը, հանքաքարի օքսիդացման աստիճանը, հանքաքարերի նյութական կազմի, տեխնոլոգիական հատկությունների, պղնձի և ազնիվ մետաղների պարունակությունների փոփոխության առանձնահատկությունները, և կատարել օքսիդացած և խառը հանքաքարերի պաշարների տարանջատ հաշվարկ՝ ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի:

29. Պղնձի պարզ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերի հետախուզությունը խորքում իրականացվում է հիմնականում հորատանցքերով (բարդ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերի դեպքում՝ հորատանցքերով լեռնային փորվածքների զուգակցմամբ)՝ հետազոտության երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում և լեռնային փորվածքներում) կիրառմամբ:

Հետախուզման մեթոդիկան՝ լեռնային աշխատանքների և հորատման ծավալների հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները, որոշվում են՝ ելնելով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններից (բարդության խմբից), հաշվի առնելով հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունը, ինչպես նաև նմանատիպ հանքավայրերի հետախուզման ու շահագործման փորձը, և պետք է ապահովի Դասակարգմամբ սահմանված կարգերով և քանակներով պաշարների հաշվարկման հնարավորությունը։

30. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, հանքամարմինների ներքին կառուցվածքը, մերձհանքային փոփոխությունների բնույթը, հանքաքարերի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովել նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հանքամարմնից ստացված հորատահանուկի ելքը ըստ հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) 70%-ից պակաս չպետք է լինի՝ հիմնականում լինելով 90% և ավելի (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար): Հորատահանուկի գծային ելքի ճշտությունն անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել այլ եղանակներով (կշռային, ծավալային):

1) Հանքայնացված միջակայքերում պղնձի պարունակության և հանքամարմնի հզորության որոշման համար հորատահանուկի բնութագրական լինելը պետք է հաստատվի դրա հնարավոր ընտրողական մաշելիության ուսումնասիրությունների տվյալներով: Դրա համար անհրաժեշտ է ըստ հանքաքարերի հիմնական տիպերի համադրել հորատահանուկի և ապարախյուսի (շլամի) նմուշարկման տվյալները (ըստ միջակայքերի դրանց տարբեր ելքերով) լեռնային փորվածքների, հարվածային, պնևմահարվածային, բնալայնիչ (шарошка) հորատանցքերի, ինչպես նաև հանովի հանուկընդունիչների կիրառմամբ հորատված սյունակային հորատանցքերի նմուշարկման տվյալների հետ: Նմուշարկման տվյալները զգալիորեն խեղաթյուրող՝ հորատման հանուկի ցածր ելքի կամ դրա ընտրողական մաշելիության առկայության դեպքում, անհրաժեշտ է կիրառել հետախուզման այլ տեխնիկական միջոցներ:

2) Հանքաքարերի փխրուն տարատեսակներին վրադրված (օքսիդացման գոտի)՝ հանքամարմինների մակերևութամերձ հատվածների հետախուզման ժամանակ անհրաժեշտ է կիրառել հորատահանուկի ելքի բարձրացմանը օժանդակող հորատման հատուկ տեխնոլոգիա (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում և այլն)։

3) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Հանքային միջակայքերի առանձնացման, դրանց պարամետրերի որոշման համար արդյունավետ կարոտաժի համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում:

4) Հարյուր և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ նաև ստորգետնյա, հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով:

5) Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 30°-ից։ Զառիթափ հանքամարմինները մեծ անկյան տակ հատելու համար նպատակահարմար է կատարել հորատանցքի արհեստական թեքում: Հորատմամբ հետախուզության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հորատել բազմախորշ և ստորգետնյա հովհարաձև հորատանցքեր: Հանքայնացված միջակայքը նպատակահարմար է հորատել նույն տրամագծով:

31. Լեռնային փորվածքները հիմնականում անցկացվում են հորատման, երկրաֆիզիկական հետազոտությունների տվյալների հսկողության և տեխնոլոգիական նմուշների վերցման համար, իսկ բարդ երկրաբանական կառուցվածքի հանքավայրերում՝ հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, ներքին կառուցվածքի, անընդհատության, հանքաքարերի նյութական կազմի ուսումնասիրության (հորատանցքերի հետ զուգակցված) համար։

1) Լեռնային փորվածքներով հետախուզվող հանքավայրերի բնութագրական տեղամասերում ըստ տարածման և անկման հանքայնացման անընդհատությունը և փոփոխականությունը պետք է ուսումնասիրվի բավարար ծավալով․ փոքր հզորության հանքամարմինների դեպքում՝ անընդհատ հետամտող շտրեկներով և վերընթացներով, իսկ հզոր հանքամարմինների և շտոկվերկների դեպքում՝ ըստ հզորության դրանք հատող քվերշլագներով, օրտերով, ստորգետնյա հորիզոնական հորատանցքերով:

2) Լեռնային փորվածքները անհրաժեշտ է անցկացնել հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերում և հորիզոններում, որոնք ընտրվել են տեխնիկատնտեսական հաշվարկների արդյունքներով։

32. Հետախուզական փորվածքների դիրքը և միմյանց միջև եղած հեռավորությունները պետք է որոշվեն հանքամարմինների յուրաքանչյուր կառուցվածքային-ձևաբանական տիպի համար՝ առանձին, հաշվի առնելով դրանց չափերը, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և հանքամարմինների եզրագծման ու անընդհատության ուսումնասիրության համար երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում և լեռնային փորվածքներում) օգտագործման հնարավորությունը:

1) Աղյուսակ 4-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պղնձի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 4

 

Հայաստանի Հանրապետության պղնձի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Հանքա-վայրի բարդու-թյան խումբը

Հանքային մարմինների բնութագիրը

Փորվածքի
տեսակը

Հանքամարմինների հետախուզահատումների միջև հեռավորությունները փորվածքներով (մ)՝ ըստ պաշարների կարգերի

A

B

C1

C2

ըստ
տարա-ծման

ըստ անկման

ըստ
տարա-ծման

ըստ անկման

ըստ
տարա-ծման

ըստ անկման

ըստ
տարա-ծման

ըստ անկման

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1-ին

Հաստատուն հզորությամբ և պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվա-ծությամբ՝ պարզ ձևի խոշոր շերտաձև հանքա-կուտակներ և սալաձև հանքային մարմիններ

hորատանցքեր

75

75

150

150

300

300

500-600

500-600

Պղնձի համեմատաբար հավասարաչափ բաշխվա-ծությամբ պարզ ձևի խոշոր շտոկվերկներ

75

75

100

100

100

150

200

300

2-րդ

Անհամասեռ կառուցվածքով, ոչ հաստատուն հզորությամբ կամ պղնձի անհավա-սարաչափ բաշխվա-ծությամբ խոշոր և միջին շերտաձև ու ոսպնյակաձև հանքա-կուտակներ և երակաձև հանքային մարմիններ

հորատանցքեր, լեռնային փորվածքներ

-

-

50

75

100

150

150

300

Անհամասեռ կառուցվածքով, պղնձի անհավա-սարաչափ բաշխվա-ծությամբ բարդ ձևի խոշոր և միջին չափերի շտոկվերկներ և շտոկաձև հանքային մարմիններ

հորատանցքեր, լեռնային փորվածքներ

-

-

50

100

100

200

200

400

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

3-րդ

Փոփոխական հզորությամբ, պղնձի անհավա-սարաչափ բաշխվածությամբ միջին և ոչ մեծ չափերի ոսպնյակաձև, շերտաձև և երակաձև հանքա-կուտակներ, պղնձի խիստ անհավա-սարաչափ բաշխվա-ծությամբ ոչ մեծ, շատ բարդ կառուցվածքով սյունյաձև, շտոկաձև հանքային մարմիններ, բարդ ճյուղավորված ոսպնյակակերպ մետասոմատիկ հանքա-կուտակներ և պղնձի խիստ անհավա-սարաչափ բաշխվա-ծությամբ հանքերակներ

հորատանցքեր, լեռնային փորվածքներ

-

-

-

-

50

50-75

100

150

33. Հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն։ Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հանքավայրերի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով։ Ընդ որում.

1) հանքավայրի, մնացած մասի համար ընդունված հետախուզական ցանցից առավել խիտ հետախուզական ցանցով, մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը որոշվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը բավարարելու տեսակետից․

ա. 1-ին խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև A, B և A+B կարգերի պաշարներ․

բ․ 2-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև B կարգի պաշարներ․

գ․ 3-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված քանակներով պետք է հաշվարկվեն C1 կարգի պաշարներ․ 3-րդ խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում նպատակահարմար է C1 կարգի համար ընդունված հետախուզման ցանցը խտացնել առնվազն երկու անգամ․

2) Առավել մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերը պետք է ընտրվեն այնպես, որ դրանք բնութագրեն հանքավայրի հիմնական պաշարները ներառող հանքային մարմինների տեղադրման պայմանները և ձևաբանությունը, ինչպես նաև հանքաքարերի գերակշռող մասի որակը։ Հնարավորության դեպքում դրանք տեղակայվում են հանքավայրի առաջնային մշակման ենթակա պաշարների եզրագծերում․ եթե վերջիններս չեն բնութագրում հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, հանքաքարի որակը, և լեռնաերկրաբանական պայմանները, ապա պետք է մանրամասն ուսումնասիրվեն նաև այդ պայմաններին բավարարող տեղամասերը։

3) Մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում պաշարների հաշվարկման միջարկումների (ինտերպոլյացիա) մեթոդների (երկրավիճակագրական, հակադարձ հեռավորությունների մեթոդ և այլն) կիրառման դեպքում անհրաժեշտ է ապահովել օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար բավարար հետախուզական հատումների խտությունը։

4) Ընդհատուն հանքայնացմամբ (շտոկվերկային) հանքավայրերում, որոնց պաշարների գնահատումն իրականացվում է առանց կոնկրետ հանքամարմինների եզրագծման՝ հանքաբերության գործակցի կիրառմամբ, ընդհանրացված սահմաններում, կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի բնորոշ ձևերի և չափերի որոշման հիման վրա պետք է գնահատվի դրանց ընտրովի (անջատ) արդյունահանման հնարավորությունը և նպատակահարմարությունը:

5) Մանրամասն հետախուզման տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի հիմնավորման, երկրաչափացման և հետախուզման ցանցի խտության, ինչպես նաև հետախուզման ընտրված տեխնիկական միջոցների հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխանության սահմանման, նմուշարկման արդյունքների, հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման համար ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների հավաստիության գնահատման նպատակով:

Շահագործվող հանքավայրերում այդ նպատակների համար կիրառվում են շահագործական հետախուզման և մշակման արդյունքները:

34. Բոլոր հետախուզական փորվածքները, և հանքամարմինների կամ հանքային գոտիների ելքերը երկրի մակերևույթ պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:

Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

35. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրության, հանքամարմինների եզրագծման և պաշարների հաշվարկի համար հետախուզական փորվածքներով հատված կամ բնական մերկացումներով բացված հանքային միջակայքերը ենթակա են նմուշարկման:

36. Նմուշարկման մեթոդների ու եղանակների ընտրությունը կատարվում է ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից: Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովեն սպասվող արդյունքների առավել հավաստիություն։ Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը՝ ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:

Նմուշարկման երկրաբանական, երկրաֆիզիկական մեթոդների և ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:

37. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) մեծ հզորությամբ հանքային մարմինները բացելու և հատելու համար նախատեսվող լեռնային փորվածքները (օրտեր, քվերշլագներ) պետք է կողմնորոշել հանքայնացման առավելագույն փոփոխականությանն ուղղահայաց ուղղությամբ: Փոքր հզորությամբ հանքային մարմինները հետամտելու համար նախատեսվող և հանքամարմինների հզորությունն ամբողջությամբ ընդգրկող փորվածքները (շտրեկներ, վերընթացներ) պետք է ուղղորդել դրանց տարածման ուղղությամբ, իսկ հորատանցքերը պետք է հատեն հանքային մարմինները ոչ պակաս քան 30⁰ անկյան տակ,

2) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով: Նմուշները պետք է վերցնել հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Հանքամարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրականության լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,

3) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, հանքային մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները՝ կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով: Ըստ որում, չնշմարվող երկրաբանական սահմաններով հանքամարմինների համար` բոլոր հետախուզական հատումներում, իսկ հստակ երկրաբանական սահմաններով հանքային մարմինների համար` փորվածքների նոսրացված ցանցով: Հետախուզաառուներում, հետախուզահորերում, խրամներում հանքաքարերի արմատական ելքերից բացի պետք է նմուշարկվեն նաև դրանց հողմահարման արգասիքները,

4) հանքամարմինների կողերում հանքաքարերի ու հանքայնացված ապարների բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին՝ սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է հանքամարմնի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, հանքաքարերի ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով, իսկ հորատանցքերում` նաև հորատաերթի երկարությամբ, ըստ որում հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերը նմուշարկվում են առանձին-առանձին: Հորատահանուկի ընտրողական մաշելիության առկայության դեպքում նմուշարկվում է ինչպես հորատահանուկը, այնպես էլ հորատման մանրատված արգասիքները (ապարախյուս, փոշի և այլն): Վերջիններից կազմվում է ինքնուրույն նմուշ` հորատահանուկի նմուշի նույն միջակայքից, որոնք մշակվում և ենթարկվում են անալիզների առանձին-առանձին:

5) Հանքամարմինն ամբողջ հզորությամբ հատող լեռնային փորվածքներում, այդ թվում նաև վերընթացներում, նմուշները վերցվում են փորվածքի երկու պատերից, իսկ հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներում` հանքախորշից: Հանքամարմնի տարածման ուղղությամբ անցած փորվածքներից վերցված նմուշների միջև եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 2-4 մետրը (նմուշարկման ռացիոնալ միջակայքը պետք է հաստատվի փորձարարական տվյալներով)։ Հորիզոնական լեռնային փորվածքներում, հանքամարմինների զառիթափ տեղադրման դեպքում, նմուշները տեղակայվում են հաստատուն՝ նախօրոք որոշված բարձրության վրա: Նմուշների ընդունված պարամետրերը պետք է հիմնավորվեն փորձարարական աշխատանքներով:

6) Հանքամարմինների ամբողջ հզորությունը չհատող շտրեկների և վերընթացների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկման ժամանակ չպետք է օգտագործվեն, հակառակ դեպքում պաշարների հաշվարկում դրանց օգտագործելու հնարավորությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի:

7) Հանքայնացման անհամաչափության (հանքաքարերի հատվածային ցայտունության) ուսումնասիրության նպատակով երկրաֆիզիկական նմուշարկման միջակայքերի երկարությունը չպետք է գերազանցի 1 մետրը, մեծ հզորությունների և համաչափ հանքայնացման դեպքում՝ 2 մետրը։ Հանքակտորներում հանքաքարերի հատվածային ցայտունության ուսումնասիրման համար միջուկային երկրաֆիզիկական նմուշարկման արդյունքները պետք է միջարկվեն տարանջատ՝ 5-10 սանտիմետր միջակայքերով։

38. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված մեթոդի ու եղանակի և հանքաքարի հիմնական տեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել՝ տալով ստացված արդյունքների ճշգրտության ու արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը և դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին՝ ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի ±10-20%՝ նկատի ունենալով հանքաքարերի խտության փոփոխականությունը):

1) Հորատահանուկային նմուշարկման ճշգրտությունը անհրաժեշտ է ստուգել հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով, իսկ ակոսային նմուշարկման ճշտությունը՝ նույն հատույթով կցորդված ակոսային նմուշների վերցմամբ:

2) Բնական տեղադրման պայմաններում երկրաֆիզիկական նմուշարկման ժամանակ վերահսկվում է սարքավորումների աշխատանքի կայունությունը և մեթոդի վերարտադրողականությունը՝ շարքային և ստոգողական չափումների միևնույն պայմաններում: Կարոտաժի տվյալները պետք է հավաստվեն հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային հորատանցքերից վերցված հորատանահանուկի նմուշարկման արդյունքներով։

3) Նմուշարկման ճշգրտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է վերանմուշարկել հանքային միջակայքը (կամ իրականացնել կրկնակի կարոտաժ)։

4) Նմուշարկման արդյունքները զգալի աղավաղող, ընտրողական մաշելիության առկայության դեպքում դրա արժանահավատությունը հորատանցքերում հաստատվում է ուղեկցող լեռնային փորվածքների նմուշարկմամբ։

5) Նմուշարկման ընդունված մեթոդների և եղանակների արժանահավատությունը վերահսկվում է առավել բնութագրական եղանակով, պղնձի հանքավայրերում, որպես կանոն, համախառն կամ քերծման եղանակով։ Այդ նպատակով անհրաժեշտ է նաև օգտագործել տեխնոլոգիական նմուշների, բնամասերում ապարների խտությունը որոշելու նպատակով վերցված համախառն նմուշների տվյալները և հանքամարմինների առանձին տեղամասերի շահագործման ժամանակ ստացված արդյունքները:

6) Նմուշարկման ընդունված եղանակի արժանահավատությունը, շահագործվող հանքավայրերում, հաստատվում է հանքավայրի միևնույն հորիզոնների, բլոկների կամ տեղամասերի սահմաններում՝ լեռնային փորվածքներից և հորատանցքերից ստացված տվյալների տարբերակված (առանձին) համադրմամբ։

7) Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

39. Նմուշների մշակումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով կամ համադրելի ընդունված հանքավայրի օրինակով։ Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով:

1) Նմուշների մշակման որակը պետք է շարունակաբար վերահսկվի՝ «K» գործակցի հիմնավորվածության և մշակման սխեմայի պահպանման հետ կապված բոլոր գործողություններով:

2) Խոշորածավալ վերստուգիչ նմուշների մշակումը կատարվում է հատուկ կազմված ծրագրերով:

40. Հանքաքարերի քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի ամբողջությամբ, հիմնական, ուղեկից բաղադրիչների առկայության ու դրանց արդյունաբերական նշանակության հաստատումն, ինչպես նաև վնասակար բաղադրիչների հայտնաբերումն ապահովող լիարժեքությամբ: Հանքաքարերում դրանց պարունակությունը որոշվում է համապատասխան ստանդարտներով սահմանված նմուշների քիմիական, հարգային, սպեկտրային, ֆիզիկական, երկրաֆիզիկական և այլ անալիզների մեթոդներով։

1) Բոլոր շարքային նմուշներում, որպես կանոն, որոշվում է պղնձի, ինչպես նաև ուղեկից բաղադրիչների (ցինկ, կապար, մոլիբդեն, նիկել, կոբալտ և այլն) պարունակությունները, որոնք հաշվի են առնվում հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու ժամանակ: Մյուս օգտակար բաղադրիչների (ոսկի, արծաթ, ծծումբ, սելեն, թելուր, ինդիում, ծարիր և այլն) և վնասակար խառնուրդների (ֆոսֆոր, մկնդեղ և այլն) պարունակությունները որոշվում են խմբային նմուշներում:

2) Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը՝ ուղեկից բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունների որոշմամբ և այդ պարունակությունների փոփոխությունների պարզաբանումը հանքամարմինների տարածման և անկման ուղղություններով:

3) Առաջնային հանքաքարի օքսիդացման աստիճանը բացահայտելու և օքսիդացման գոտու սահմանմանը որոշելու նպատակով պետք է կատարվեն ֆազային անալիզներ:

41. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել՝ գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական և ուղեկից բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

42. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով՝ վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից։

1) Շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Стандартные Образцы Состава – СОС, այսուհետ՝ ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել՝ այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ:

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները:

43. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:

Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկի համար կոնդիցիաների պահանջներն ըստ պղնձի պարունակությունների: Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

44. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)՝ անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը՝ ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 5-ով սահմանված՝ Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների՝ ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար։

 

Աղյուսակ 5

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)

 

Բաղա-դրիչները

Պարունակությունների դասերը, % (Au, Ag, TI, Ga, Se, Te, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

Բաղա-դրիչները

Պարունա-կությունների դասերը, % (Au, Ag, TI, Ga, Se, Te, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

1

2

3

4

5

6

Cu

>5

2,5

Sb

2-5

5,5

3-5

4,5

0,5-2,0

12

1-3

5,5

0,1-0,5

10

0,5-1,0

8,5

<0,1

30

0,2-0,5

13

Re

>40

18

Zn

>5

2,5

20-40

19

5-10

3,5

10-20

22

2-5

6

5-10

24

0,2-0,5

13

1-5

26

0,5-2

11

As

>2

2,5

Pb

2-5

6

0,5-2,0

5

1-2

8,5

0,05-0,5

13

0,5-1

11

0,01-0,05

25

0,2-0,5

13

<0,01

30

Mo

0,1-0,2

13

TI, Ga

>50

18

0,05-0,1

18

10-50

24

0,02-0,05

23

<10

30

Co

0,5-1,0

3

In

50-100

25

0,1-0,5

5

20-50

28

0,05-0,1

8

5-20

30

0,01-0,05

20

1-5

30

S

>40

1,0

Se

100-500

15

30-40

1,2

50-100

20

20-30

1,5

20-50

25

10-20

2,0

5-20

30

Au

4-16

18

1-5

30

1-4

30

Te

100-500

17

0,5-1,0

25

50-100

22

<0,5

30

20-50

25

Ag

100-300

7

5-20

30

30-100

12

1-5

30

10-30

15

P2O5

>0,3

8,5

1-10

22

0,1-0,3

11

0,5-1,0

25

0,05-0,1

15

Cd

>0,1

11

0,01-0,05

25

0,02-0,01

22

0,001-0,01

30

<0,02

30

 

Bi

0,2-0,6

11

0,05-0,2

15

0,02-0,05

20

0,005-0,02

30

(աղյուսակը փոփ. 29.03.23 N 01-Ն)

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 5-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

(44-րդ կետը փոփ. 29.03.23 N 01-Ն)

45. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում՝ արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ՝ պարունակության յուրաքանչյուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը: Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է։

46. Պղնձի հանքավայրերի հետախուզությամբ և շահագործմամբ զբաղվող օտարերկրյա որոշ ընկերությունների պրակտիկայում օգտագործվում է նմուշներ վերցնելու, դրանք նախապատրաստելու և անալիզների ենթարկելու գործընթացների որակը վերստուգելու ավելի պարզ, բայց բավականաչափ արդյունավետ ընթացակարգ՝ հիմնված լաբորատորիա ուղարկվող շարքային քսան նմուշներից կազմված յուրաքանչյուր խմբաքանակի մեջ շարունակաբար մեկական դատարկ, կրկնօրինակ և ստուգանմուշային կամ չափանմուշային (էտալոնային) նմուշ ներառելու հետ, ձևավորելով դրանք հետևյալ կարգով.

1) Դատարկ նմուշները վերցվում են հանքավայրի հետախուզման սկզբնական փուլում նախապատրաստված համասեռված (հոմոգենացված) համախառն նմուշից (քսան կիլոգրամից ոչ պակաս զանգվածով)՝ ըստ կազմության համանման հանքավայրի պղնձի հանքայնացումը տեղակալող (պարփակող) ապարներին: Համախառն նմուշի համար նյութ են ծառայում չհանքայնացված հորատահանուկը կամ մերկացման անհանք ապարները: Պղնձի նշանակալի քանակի բացակայությունը համախառն նմուշում հաստատվում է ոչ պակաս քան երկու տարբեր լաբորիատորիաներում կատարված բազմաթիվ անալիզներով: Դատարկ նմուշն ընդգրկվում է նմուշների նախապատրաստման հոսքում և մյուս նմուշների հետ ունենում է հաջորդական համար:

2) Որպես կրկնօրինակ ծառայող նմուշները վերցվում են դաշտային պայմաններում, կամայականորեն: Հորատման ապարախյուսի նմուշարկման ժամանակ դրանք պատրաստվում են վերջինիս կիսման եղանակով: Հորատահանուկի նմուշարկման ժամանակ դրա կիսումը կատարվում է մանրացման սկզբնական փուլից հետո:

3) Չափանմուշային (էտալոնային) նմուշները, որոնցում պղնձի պարունակությունը հայտնի է ընդունելի մակարդակի ճշտությամբ, որքան հնարավոր է, պետք է մոտ լինեն հանքավայրի պղնձի հանքայնացման քարաբանական և միներալային կազմին: Դրանցում պղնձի պարունակությունը պետք է համապատասխանի հանքավայրում առանձնացվող պարունակությունների երեք հիմնական դասերին, որոնք մոտ են տնտեսապես հիմնավորված եզրագծային, միջին և բարձր պարունակություններին: Չափանմուշային նմուշները վերցվում են նախօրոք պատրաստված, 20 կգ-ից ոչ պակաս զանգվածով համախառն նմուշներից՝ կազմված նախկինում անալիզի ենթարկված հորատահանուկի կամ հորատման ապարախյուսի նմուշներից մնացած խոշորահատիկ նյութից: Համախառն նմուշների աղացած և համասեռված նյութը պետք է անալիզի ենթարկվի մի քանի անկախ լաբորատորիաներում: Չափանմուշային նմուշները համարակալվում են շարքային նմուշների հերթական համարներով, որոնք չպետք է հայտնի լինեն անալիզ իրականացնող աշխատակիցներին:

4) Դատարկ, կրկնօրինակ և չափանմուշային նմուշների օգտագործումն ապահովում է կանոնավոր և բավականին արդյունավետ վերստուգում՝ շարքային նմուշների նախապատրաստման և անալիզների կատարման (սիստեմատիկ սխալանքների հայտնաբերում և պատահական սխալանքների մեծության որոշում) որակի նկատմամբ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակամիջոցում, հիմնականում սեփական լաբորատորիայի միջոցներով:

(46-րդ կետը փոփ. 29.03.23 N 01-Ն)

47. Նմուշարկման իրականացված վերստուգման արդյունքներով (նմուշների վերցնում, մշակում և անալիզների կատարում) պետք է գնահատվի հանքային միջակայքերի եզրագծման և դրանց պարամետրերի որոշման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալանքը:

48. Հանքաքարերի բնական տարատեսակների և արդյունաբերական տիպերի միներալային կազմը, դրանց մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաբանական (հանքաբանական), ապարագրական (պետրոգրաֆիական), ֆիզիկական, քիմիական և այլ անալիզներով: Ըստ որում, առանձին միներալների նկարագրության հետ միասին, տրվում է նաև դրանց տարածվածության քանակական գնահատականը:

1) Հատուկ ուշադրություն պետք է դարձվի պղինձ պարունակող միներալներին, դրանց քանակի որոշմանը, միմյանց և ուրիշ միներալների հետ դրանց փոխհարաբերությունների ուսումնասիրմանը (սերտաճվածքների առկայությունը, դրանց չափերը և սերտաճման տեսակները), դրանց չափերը և բաշխումն ըստ խոշորության դասերի:

2) Միներալաբանական հետազոտությունների գործընթացում պետք է ուսումնասիրվի հիմնական և ուղեկից բաղադրիչների ու վնասակար խառնուրդների բաշխումը և կազմվի դրանց հաշվեկշիռն ըստ միներալային միացությունների ձևերի:

49. Ծավալային զանգվածի և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել հանքաքարերի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:

1) Խիտ (հոծ) հանքաքարերի ծավալային զանգվածը գլխավորապես որոշվում է պարաֆինապատված բնութագրիչ նմուշներով և վերստուգվում է բնամասերում դրա որոշման արդյունքներով: Փխրուն, խիստ ճեղքավորված և խոռոչավոր հանքաքարերի ծավալային զանգվածը, որպես կանոն, որոշվում է բնամասերում: Ծավալային զանգվածը կարող է որոշվել նաև ցրված գամմա-ճառագայթման կլանման մեթոդով` անհրաժեշտ ծավալի ստուգափորձական (հավաստող) աշխատանքների առկայության դեպքում: Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև հանքաքարի խոնավությունը: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային կազմով և հիմնական բաղադրամասերի պարունակությամբ:

 

5. ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

50. Պղնձի հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տարբեր տեսակների հարստացումը իրականացվում է տարբեր եղանակներով՝ մեխանիկական, հիդրո և պիրոմետալուրգիական, ինչպես նաև համակցված։ Մեխանիկական հարստացման հիմնական եղանակը ֆլոտացիան է, քանի որ պղնձի սուլֆիդային հիմնական միներալները՝ խալկոպիրիտը, բորնիտը և խալկոզինը, ունեն լավ ֆլոտացիոն հատկություններ։ Պղնձի օքսիդացած միներալների ֆլոտացվելիությունը ուժեղացնելու համար կատարում են նախնական սուլֆիդացում։ Հանքաքարերի նյութական կազմից կախված օգտագործվում են տարբեր սխեմաներ. հիմնական ֆլոտացիա և մի քանի վերամաքրում ներառող պարզ սխեմաներից, մինչև առանձին արդյունաբերական արտադրանքների ցիկլերով, բարդ բազմաստիճան սխեմաներ, ինչպես նաև ավազների և ապարախյուսերի առանձին ֆլոտացմամբ և «մաքրող-վերամաքրող» («cleaner–scavenger») սխեմաները։

1) պղնձի հանքավայրերի հանքաքարերի վերամշակման տեխնոլոգիան կախված է դրանց միներալային կազմից, մակատեսքից և ներկառուցվածքից, հատիկների խոշորությունից, միներալների սերտաճման աստիճանից, պարունակող սուլֆիդների, կարբոնատների, սիլիկատների, պղնձի օքսիդների և այլ միներալների քանակությունից։ Հանքաքարերի վերամշակման տեխնոլոգիայի ընտրության համար զգալի նշանակություն նաև ունեն դրանց ֆիզիկական հատկությունները։ Նշված հանգամանքներով պայմանավորած առանձնացվում են հանքաքարի մեծ թվով տիպեր, որոնց համար պահանջվում է վերամշակման տարբեր տեխնոլոգիական սխեմաներ.

ա. Սուլֆիդային պղնձի բոլոր հանքաքարերը հիմնականում հարստացվում են ֆլոտացման եղանակներով.

բ. Պղինձ-պորֆիրային հանքաքարերից պղինձը և մոլիբդենը կորզվում են հավաքական (կոլեկտիվ) խտանյութ, որի նատրիումի սուլֆիդով շոգեհարմամբ և վերամաքրմամբ ստացվում է պղնձի կոնդիցիոն խտանյութ և մոլիբդենային արգասիք.

գ. Պղինձ-ավազաքարային հանքավայրերի խալոկպիրիտ-բորնիտ-խալկոզինային և երակային հանքավայրերի քվարց-խալկոպիրիտային հանքաքարերից պղինձ պարունակող միներալները լավ կորզվում են ուղղակի ֆլոտացմամբ. որպես հավաքորդ (կոլեկտոր) կիրառվում են տարբեր քսանտոգենատներ, դիթիոֆոսֆատներ և դրանց համադրություններ, որպես փրփրիչ՝ տերպինիոլը, Տ-80-ը, ՊՕԲՍ (պրոպիլենի օքսիբ բութիլային սպիրտ), որպես կարգավորող ռեագենտներ՝ կիրը, ցիանիդը, նատրիումի սուլֆիդը, հեղուկ ապակի և այլն, սակայն հանքավայրում կապար և ցինկ պարունակող համալիր հանքաքարերի առկայության դեպքում կիրառվում են ավելի բարդ՝ ընտրողական և հավաքական-ընտրողական ֆլոտացման համակցված սխեմաներ.

դ. Պղինձ-հրաքարային հոծ հանքաքարերը սովորաբար վերամշակվում են ընտրողական ֆլոտացման եղանակով՝ պղնձի, ցինկի և պիրիտի խտանյութերի ստացմամբ. գործընթացի սկզբում ֆլոտացվում են պղնձի սուլֆիդները՝ սֆալերիտի և պիրիտի ճնշմամբ, որից հետո պղնձի ֆլոտացիայի պոչերից պղնձարջասպով սֆալերիտի ակտիվացմամբ ֆլոտացվում է ցինկը, իսկ ցինկի ֆլոտացիայի պոչերը՝ հանքաքարերում դատարկ ապարի 15%-ից ոչ ավելի պարունակության դեպքում, հանդիսանում են պիրիտի պատրաստի խտանյութ։

ե. Պղինձ-ցինկային և բազմամետաղային հրաքարային հանքաքարերը գլխավորապես վերամշակվում են հավաքական-ընտրողական ֆլոտացման համակցված սխեմաներով՝ հավաքական խտանյութերի ստացման և դրանց հետագա ընտրողական ֆլոտացման միջոցով, որը իրականացվում է ցիանիդային կամ առանց ցիանիդային եղանակի։ Ցիանիդային տարանջատումը կատարվում է ցինկարջասպի հետ ցիանիդի խառնուրդի օգտագործմամբ։

զ. Խալկոպիրիտ-մագնետիտային (սկառնային) և բորնիտ-պիրրոտին-մագնետիտային (վանադիում-երկաթ-պղնձային) հանքաքարերը վերամշակվում են համակցված սխեմաներով՝ ներառելով պղնձի միներալների ֆլոտացում և մագնետիտի մագնիսական անջատում։

է. Օքսիդացած և խառը հանքաքարերը, սուլֆիդայինների հետ համեմատ, հարստացվում են զգալիորեն վատ, հատկապես, պղինձ պարունակող սիլիկատային կազմի հանքաքարերը։ Այս տեսակի հանքաքարերի վերամշակումը կատարվում է ֆլոտացման, համակցված և հիդրոմետալուրգիական եղանակներով։ Ֆլոտացիան կատարվում է օքսիդացած միներալների նատրիումի սուլֆիդով կամ հիդրոսուլֆիդով նախապես սուլֆիդացումից հետո։ Համակցված եղանակներից լայն տարածում է ստացել Մոստովիչի եղանակը, որը ներառում է ծծմբական թթվով օքսիդացած պղնձի տարրալուծում, մետաղական երկաթով լուծված պղնձի նստեցում (ցեմենտացում) և ցեմենտացված պղնձի ֆլոտացում։

ը. Սիլիկատային միներալներ պարունակող, օքսիդացած նրբացրված (դիսպերս) խիստ երկաթացված հանքաքարերերը համարվում են ակոտրում, որոնք հարստացվում են համակցված կամ հիդրոմետալուրգիական եղանակով։

թ. Աղքատ և արտահաշվեկշռային հանքաքարերից կամ հարստապոչերից պղնձի կորզման համար լայն կիրառվում է կույտային և ստորգետնյա տարրալվացումը, ինչպես նաև խառնումով (խառնահարմարանքով) գուռային (չանային) լուծումը կամ լուծակորզումը։ Կույտային տարրալվացման հիմնական լուծիչները երկաթի օքսիդի սուլֆատներն են, որոնք ստանում են օքսիդացած պիրիտի կույտի ջրով ողողման արդյունքում։ Ողողումը իրականացվում է ջրով և հաջորդող՝ պղինձը ցեմենտացնող երկաթի ջարդոնի լուծույթով։

ժ. Սուլֆիդային հանքաքարերի վերամշակման հիդրոմետալուրգիական գործընթացների առավել արտադրականացման (ինտենսիվացման) համար կարող են օգտագործվել սուլֆիդների տարրալվացումը արագացնող՝ օքսիդացնող միկրոօրգանիզմներ։

ժա. Սուլֆիդային պղինձ-նիկելային հանքաքարերը վերամշակվում են տարբեր եղանակներով՝ կախված դրանցում պարունակվող օգտակար բաղադրիչների քանակից, միմյանց նկատմամբ հարաբերակցությունից և այլն. հարուստ հանքաքարերը հիմնականում ենթարկվում են անիմիջական հալման, իսկ աղքատները՝ նաև նախնական հարստացման։

ժբ. Պղնձի խտանյութերը վերամշակվում են պիրոմետալուրգիական եղանակով. սկզբում սև պղնձի, այնուհետև էլեկտրոլիտային զտմամբ (ռաֆինացմամբ)՝ բարձր մաքրության պղնձի ստացմամբ։

51. Հարստացման ժամանակ արժեքավոր ուղեկից բաղադրիչները կորզվում են պղնձի, ցինկի և պիրիտի խտանյութեր, որոնցից դրանք կարող են ստացվել հաջորդող մետալուրգիական վերամշակման արդյունքում։

1) Ոսկի և արծաթ. ֆլոտացման ժամանակ պղնձի խտանյութ կորզումը կազմում է 60-65%։ Մնացած մասը հիմնականում կապված է պիրիտի հետ։ Պիրիտի առանձին խտանյութ ստանալու դեպքում, պղնձի ընդհանուր կորզումը բարձրացնելու նպատակով, կիրառվում է պիրիտի խտանյութի թրծման թերայրուկների ցիանավորում։

2) Կադմիում. 80-85%-ով կորզվում է ցինկի և մասամբ կապարի խտանյութ, իսկ մետալուրգիական զտման ժամանակ՝ էլեկտրոլիտային սարքավորումներում պղինձ-կադմիումային նստվածքներ։

3) Ինդիում, գալիում, թալիում. առաջին երկու էլեմենտները կադմիումին համանման կորզվում է ցինկի խտանյութ, իսկ թալիումը՝ պղնձի և պիրիտի խտանյութեր։ Բոլորը կորզվում են այն նույն նստվածքներից, որոնցից կորզվում է կադմիումը։

4) Կոբալտ. կորզվում է նիկելային խտանյութերի էլեկտրոլիզի ժամանակ, ինչպես նաև պիրիտային թերայրուկներից։

5) Նիկել և պլատին. հարստացման գործընթացում պլատինային խմբի մետաղները կենտրոնացվում են նիկելի խտանյութում և մետալուրգիական զտման ժամանակ անցնում են նիկելի մեջ, իսկ դրանից՝ էլեկտրոլիտային զտման (ռաֆինացման) ժամանակ՝ անոդային ապարախյուս (շլամ)։

6) Ցինկ. պղնձի խտանյութերի մետալուրգիական զտման ժամանակ սուբլիմացվում է (առանց հեղուկանալու գոլորշացում) օքսիդի տեսքով և հեռացող գազերից նստեցվում է էլեկտրաֆիլտրերի վրա։

7) Ծծումբ. հրաքարային հանքաքարերի պիրոմետալուգիական վերամշակման բոլոր տեսակների դեպքում կորզվում է ծծմաբային գազի տեսքով, որին հաջորդում է ծծմբական թթվի արտադրությունը։

8) Երկաթ. հոծ հրաքարային հանքաքարերում դրա պարունակությունը կազմում է 30-40%։ Մետալուրգիական զտման ժամանակ պղնձի և ցինկի խտանյութ անցած երկաթի մի մասը կորսվում է ապարախյուսի հետ։ Պիրիտի խտանյութում ներառվող երկաթի մի մասը ծծմբական թթվի արտադրության համար խտանյութի թրծման ժամանակ մնում է թերայրուկների տեսքով, որոնք եռակալումից հետո կարող են կիրառվել որպես սովորական երկաթի հանքաքարեր։

9) Սելեն. կորզվում է մետալուրգիական վառարանների փոշուց և էլեկտրոլիտային զտման (ռաֆինացման) ապարախյուսից (շլամից)։

(51-րդ կետը փոփ. 29.03.23 N 01-Ն)

52. Պղնձի, ցինկի և ծծումբ-հրաքարային (պիրիտի) խտանյութերի որակը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կանոնակարգվում է մատակարարի և վերամշակող մետալուրգիական ու քիմիական գործարանների միջև կնքված պայմանագրով կամ պետք է համապատասխանի գործող ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջներին։

1) Նախկինում (ԽՍՀՄ տարիներին) խտանյութերի որակը սահմանվում էր ԳՈՍՏ-երով և ՕՍՏ-երով, որոնք բերվում են ստորև։

 

Աղյուսակ 6

 

Պղնձի խտանյութերի որակի նկատմամբ պահանջները (ըստ 48-31-81 ՕՍՏ-ի)

 

Խտանյութի մակնիշը

Պարունակությունը, %

Խտանյութի մակնիշը

Պարունակությունը, %

Պղինձ (ոչ պակաս)

Խառնուկները (ոչ ավելի)

Պղինձ (ոչ պակաս)

Խառնուկները (ոչ ավելի)

Ցինկ

Կապար

Ցինկ

Կապար

КМ-0

40

2

2,5

КМ-5

20

10

8

КМ-1

35

2

3

КМ-6

18

11

9

КМ-2

30

3

4,5

КМ-7

15

11

9

КМ-3

25

5

5

ППМ

12

11

9

КМ-4

23

9

7

-

-

-

-

(աղյուսակը փոփ. 29.03.23 N 01-Ն)

ա. КМ-0 մակնիշի խտանյութերում, որին սահմանված կարգով շնորհված էր Որակի պետական նշան (ՈՊՆ), պղնձի պարունակությունը պետք է լիներ 40.5%-ից պակաս, մոլիբդենի պարունակությունը պղնձի խտանյութերի բոլոր մակնիշներում և արդյունաբերական արտադրանքում չպետք է գերազանցեր 0.12%-ը, խոնավությունը սահմանվում էր կողմերի համաձայնությամբ, կողմնակի նյութերի (ապարների, հանքաքարերի, փայտի, բետոնի, մետաղի և այլ նյութերի կտորներ) ներառուկները չէր թույլատրվում, ոսկու և արծաթի պարունակությունները չէին նորմավորվում։

 

Աղյուսակ 7

 

Ցինկի խտանյութերի որակի նկատմամբ պահանջները (ըստ 48-77-74 ՕՍՏ-ի, ցինկի խտանյութերը թողարկվում էին 7 մակնիշներով, որոնցից 4-ը՝)

 

Խտանյութի մակնիշը

Բաղադրիչների մասնաբաժինը, %

Ցինկ (ոչ պակաս), %

Ինդիում (ոչ պակաս)

Խառնուկները (ոչ ավելի)

Երկաթի

Սիլի-կահողի

Պղնձի

Մկնդեղի

ՈՊՆ

 

ՈՊՆ

 

ՈՊՆ

 

ՈՊՆ ․

 

ՈՊՆ

 

ՈՊՆ

 

КЦ-0

60

59

-

չի նորմավորվում

3,8

4,0

1,8

2,0

0,8

0,9

0,05

0,05

КЦ-1

58

56

-

4,5

5,0

2

2

1,0

1,0

0,05

0,05

КЦ-2

55

53

-

6

7

2,5

3

1,2

1,5

0,1

0,1

КЦ-3

51

50

-

8

9

3,5

4

1,8

2,0

0,2

0,3

КЦ-4

-

45

-

-

12

-

5

-

3,0

-

0,5

КЦ-5

-

40

-

-

13

-

6

-

3,0

-

0,5

КЦ-6

-

40

-

-

16

-

10

-

4,0

-

0,6

КЦИ

-

40

-

0,04

-

18

-

6

-

3,5

-

0,5

(աղյուսակը փոփ. 29.03.23 N 01-Ն)

բ. Ցինկի խտանյութերի բոլոր մակնիշներում սպառողների պահանջներից ելնելով որոշվում էր ֆտորի մասնաբաժինը։ Ֆտորի 0.02%-ից ոչ ավելի պարունակությամբ խտանյութերը մատակարարվում էին կողմերի համաձայնությամբ։

 

Աղյուսակ 8

 

Ծծումբ-հրաքարային (պիրիտի) խտանյութերի որակի նկատմամբ պահանջները (ըստ 444-75 ԳՈՍՏ-ի)

 

Ցուցանիշի անվանումը

Մակնիշները և նորմերը

КСФ-0

КСФ-1

КСФ-2

КСФ-3

КСФ-4

Արտաքին տեսքը

Սորուն փոշի. Չի թույլատրում օտար ներառուկներ (ապարների, հանքաքարերի, փայտի, բետոնի, մետաղի և այլ նյութերի կտորներ)

Սուլֆիդային ծծումբի պարունակություն, %, ոչ պակաս

չի նորմավորվում

48

45

42

38

Կապարի և ցինկի գումարային պարունակությունները, %, ոչ ավելի

50

1

1

1

1

Մկնդեղի պարունակությունը, %, ոչ ավելի

0,3

0,3

0,3

0,3

0,3

Ֆտորի պարունակությունը, %, ոչ ավելի

0,05

0,05

0,05

0,05

0,05

Խոնավությունը, %, ոչ ավելի

3,8

3,8

3,8

3,8

3,8

(աղյուսակը փոփ. 29.03.23 N 01-Ն)

գ. Սպառողների հետ համաձայնության դեպքում թույլատրվում է պղնձի և ցինկի գումարային 1%-ից բարձր պարունակությամբ ֆլոտացիոն ծծմբային հրաքարի մատակարարումը։

2) Համալիր (կոլեկտիվ) խտանյութերի անվանումները սահմանվում են ըստ դրանցում պարունակվող, դրամական արտահայտությամբ գերակշռող, մետաղների կամ միներալների։

3) Չափազանց հարուստ պղնձի հանքաքարերը (3-ից 5% և ավելի) պիտանի են անմիջապես հալման համար, իսկ խտանյութերից պիրոմետալուրգիական եղանակով ստացվում է սև պղինձ։ Պղնձաձուլական գործարաններում կիրառվում են հալման տարբեր տեխնոլոգիաներ։ Ամենատարածված եղանակներից է հալումը անդրադարձիչ վառարաններում, սակայն իր նշանակությունը դեռևս պահպանել է նաև հորանային հալումը։ Վերջին ժամանակներում լայնորեն ներդրվում է սև պղնձի ստացման ինքնածին (ավտոգեն) գործընթացները, որը թույլ է տալիս միևնույն ցիկլում թրծման, հալման, ինչպես նաև փոխադրման (կոնվերտացման) գործընթացների համատեղմամբ պարզեցնել տեխնոլոգիան։ Նշվածը հնարավորություն է տալիս բարձրացնել հումքի օգտագործման համալիրությունը, բացառել կամ խիստ նվազեցնել վառելիքի ծախսը, կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը։ Մետալուրգիական արտադրության թափոնային գազերից ստանում են ծծմբական թթու կամ տարրական (էլեմենտար) ծծումբ, իսկ փոշուց՝ կապար, ցինկ, բիսմութ, կադմիում, գերմանիում և այլ էլեմենտներ։

4) Սև պղնձի էլեկտրոլիտային զտումը (ռաֆինացումը) ապահովում է բարձր մաքրության պղնձի ստացումը և բազմաթիվ արժեքավոր բաղադրիչների կորզումը։ Էլեկտրոլիտային ապարախյուսերից (շամներից) կորզվում են սելենը, թելուրը և ազնիվ մետաղները։ Պղնձի հանքաքարերի վերամշակման տարաբնույթ մեթոդների առկայությունը և դրանց շարունակաբար արդիականացումը ապահովում է ավելի մեծաքանակ օգտակար բաղադրիչների կորզումը՝ անգամ հանքաքարերում դրանց չափազանց ցածր պարունակությունների դեպքում։

5) Տարբեր երկրներում պղնձի արտադրությունում նշանակլի դերակատարում է ստացել աղքատ և արտահաշվեկշռային հանքաքարերից, դժվարահարստացվելի օքսիդացած հանքաքարերից, հարստացման ֆաբրիկաների պոչերից և մետալուրգիական արտադրության խարամներից (շլակներից) պղնձի կորզման լուծազատման (էքստրակցիայի) և էլեկտրատարրալուծման (էլեկտրոլիզի) վրա հիմնված SX-EW անվանված նոր տեխնոլոգիան։ 1990-2000 թվականներին նշված տեխնոլոգիայով պղնձի արտադրությունը ավելացել է 3.3 անգամ, Չիլիում՝ 12.5 անգամ։

(52-րդ կետը փոփ. 29.03.23 N 01-Ն)

53. Հանքաքարերի քիմիական և միներալային կազմի, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունների և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքում որոշվում են դրանց բնական տարատեսակները և կանխապես, մոտավոր ճշտությամբ, նախանշվում վերջիններիս ընտրովի արդյունահանում և առանձին վերամշակում պահանջող արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը:

1) Հանքաքարերի վերջնական ստորաբաժանումն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների կատարվում է հանքավայրում հայտնաբերված բնական տարատեսակների տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:

54. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալատեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով: Արդյունաբերական վերամշակման փորձից ելնելով, հեշտ հարստացվող հանքաքարերի համար թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը: Դժվար հարստացվող կամ նոր տիպի հանքաքարերի համար, որոնց վերամշակման փորձը բացակայում է, հանքաքարերի և դրանց վերամշակման արգասիքների տեխնոլոգիական հետազոտությունները, տեխնիկական պայմաններին դրանց չհամապատասխանելու դեպքում, պետք է իրականացվեն շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված հատուկ ծրագրով:

1) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով՝ հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 01-Ն հրամանի հավելվածով:

2) Հանքաքարերի հարստացվելիության ուսումնասիրման ժամանակ, տեխնոլոգիական միներալաբանության մեթոդներով և եղանակներով, պարզվում են դրանց օքսիդացման աստիճանը, քիմիական կազմը, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկությունները, ուղեկից և վնասակար բաղադրիչների առկայությունը։ Գնահատվում է ջարդելիությունը և մանրելիությունը, իրականացվում է մաղային, դիսպերսիոն և գրավիտացիոն անալիզներ։ Ընտրվում է հարստացման տեխնոլոգիական սխեման, որոշվում է մանրացման աստիճանականությունը և մանրացման խոշորությունը՝ ըստ աստիճանների։ Որոշվում է հարստացման եղանակը և ուղեկից բաղադրիչներ պարունակող խտանյութերի ու արդյունաբերական արտադրանքի չափաբերման եղանակները։

3) Այն դեպքում, երբ վնասակար բաղադրամասեր (մկնդեղ, ծարիր և այլն) պարունակող հանքաքարերի վերամշակումից ստացված խտանյութերը չեն բավարարում դրանց նկատմամբ սահմանված պահանջները, ինչպես նաև անկոտրում հանքաքարերի համար անհրաժեշտ է գնահատել մանրէական (բակտերիական) տարրալուծման եղանակներով վերամշակման տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը և արդյունավետությունը:

4) Տեխնոլոգիական փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մշակամանրէներ, հանքաքարի մանրացման աստիճանը, որոշել խյուսի (պուլպա) խտությունը, դրա խառնման և օդավորման (աերացիա) ակտիվությունը, օպտիմալ PH-ը, ջերմաստիճանը, խյուսի 1 մլ-ում բջիջների պարունակությունը, օգտակար բաղադրիչների ելքի (ոսկու դեպքում կորզման) մեծությունները, ազդանյութերի ծախսը (այդ թվում նաև օգտագործված լուծույթների վնասազերծման համար անհրաժեշտ):

5) Հանքաքարերի տեխնոլոգիական հետազոտությունների ժամանակ առաջարկվում է ճառագայթաչափական (լուսաչափակռենտգենա-ճառագայթաչափական, նեյտրոնաակտիվացված և այլն) մեթոդներով ուսումնասիրել տրանսպորտային տարողություններում հանքաքարերի չափաբաժնային տեսակավորման կամ նախքան մանրացումը դրանց կտորավոր նյութերի ընտրության հնարավորությունը: Հանքային հումքի ճառագայթաչափական հարստացման ուսումնասիրության ժամանակ պետք է որոշվեն դրա ֆիզիկական հատկանիշները, որոնք կարող են օգտագործվել հանքային զանգվածի տարանջատման (զատման) համար: Այդ հատկանիշներով կարող են որոշվել հանքային զանգվածի տարբեր ծավալների կամ կտորների չափերի նկատմամբ հանքաքարի ցայտունության (կոնտրաստություն) կիրառելիությունը, գնահատվել ճառագայթաչափական հարստացման (տեսակավորում, զատում) ցուցանիշները` հանքային բաղադրամասերի սահմանային պարունակությունների տարբեր մեծությունների համար: Դրական արդյունքների դեպքում անհրաժեշտ է ճշտել ընտրովի հանույթ պահանջող հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը կամ հաստատել հանքային զանգվածի համախառն հանույթի հնարավորությունը, ինչպես նաև որոշել ճառագայթաչափական հարստացման օպտիմալ սխեման: Հանքաքարերի վերամշակման եղանակների հետագա փորձարկումներն իրականացվում են դրանց ճառագայթաչափական տեսակավորման կամ զատման մեթոդը հանքաքարերի հարստացման ընդհանուր տեխնոլոգիական սխեմայի մեջ ընդգրկելու հնարավորությունների և տնտեսական արդյունավետության հաշվառմամբ:

55. Հանքաքարերն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների ստորաբաժանման համար կատարվում է երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրում, որի ժամանակ նմուշարկման ցանցը ընտրվում է հանքաքարերի բնական տարատեսակների քանակից և միախառնման հաճախականությունից։

1) Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգոտեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված հանքաքարերի բնական բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի հանքաքարերի տեխնոլոգիական տիպայնացում՝ առանձնացնելով հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:

2) Լաբորատոր և խոշոր-լաբորատոր նմուշներով ուսումնասիրվում են հանքաքարերի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների և ստացվող արտադրանքի որակի որոշման համար անհրաժեշտ աստիճանով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է որոշել հանքաքարերի մանրացման աստիճանը, որը ապահովում է արժեքավոր միներալների բացումը՝ նվազագույն ապարախյուսացմամբ (շլամացմամբ) և պոչեր դրանց անցմամբ։

3) Կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և հանքաքարերի հարստացման ցուցանիշների ճշտման համար:

4) Արտադրական փորձարկումները կատարվում են հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործողի հետ նախապես համաձայնացված ծրագրով։ Նմուշարկումը կատարվում է ուսումնասիրման ծրագրին համապատասխան։

56. Խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և միներալային կազմով, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկություններով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի հանքաքարերի միջին կազմին՝ հնարավոր աղքատացման հաշվառմամբ:

57. Կատարված հետազոտությունների արդյունքում պետք է ապահովվեն օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրումը՝ դրա արդյունաբերական նշանակության բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

1) որոշվի ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների միներալային ու քիմիական կազմը.

2) ներկայացվեն տվյալներ հանքաքարի ջարդելիության, մանրելիության, նյութի մանրացման անհրաժեշտ աստիճանի և ելակետային հանքաքարի ու հարստացման արգասիքների մաղային և այլ անալիզների մասին.

3) տրվեն տեղեկություններ ելակետային հանքաքարի և հարստացման արգասիքների խտության, լիրքային զանգվածի և խոնավության մասին.

4) բերվեն վերամշակման գործընթացների տեխնոլոգիական ցուցանիշները.

ա. ճառագայթաչափական հարստացման համար՝ հարստապոչերի և խտանյութերի ելքը, դրանցում օգտակար բաղադրիչների ելքը (ոսկու դեպքում՝ կորզումը) և պարունակությունը, հարստացման գործակիցը, տրանսպորտային տարողությունների, հանքաքարերի չափաբաժինների ու կտորների չափերը, որոնցով ենթադրվում է իրականացնել հանքաքարերի տեսակավորումը և զատումը,

բ. ֆլոտացիոն և այլ եղանակներով հարստացման համար՝ օգտակար բաղադրիչների խտանյութի ելքը (ոսկու դեպքում՝ կորզումը), դրա որակը (պղնձի և այլ օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունը), խտանյութի վերամշակման մեթոդը, պղնձի և այլ օգտակար բաղադրիչների կորզումը տարբեր գործողություններում և միջանցիկ կորզումը, ազդանյութերի ծախսը, արդյունաբերական կեղտաջրերի վնասազերծման անհրաժեշտությունը.

5) պարզաբանվեն ուղեկից բաղադրիչների գոյաձևերը և հարստացման ու խտանյութերի լրացուցիչ վերամշակման արտադրանքներում դրանց բաշխման հաշվեկշիռը, ինչպես նաև որոշվեն ուղեկից բաղադրիչների կորզման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը.

6) ուսումնասիրվի հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայով ստացվող շրջանառու ջրերի ու թափոնների օգտագործման հնարավորությունը, և տրվեն առաջարկություններ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման վերաբերյալ:

58. Կատարված հետազորությունների արդյունքում հանքաքարերի վերամշակման ընտրված տեխնոլոգիան պետք է ապահովի հանքաքարի առավելագույն կորզվող արժողությունը։

6. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԼԵՌՆԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.08.23 N 08-Ն)

59. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվել են առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր: Պետք է որոշել հնարավոր ջրաներհոսները դեպի շահագործական լեռնային փորվածքներ, որոնց անցումը նախատեսված է կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ և մշակել առաջարկներ փորվածքները ստորերկրյա ջրերից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է նաև.

1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.

2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.

3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.

5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.

6) Հանքարանի նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ.

60. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման (բացահանքի, ստորգետնյա լեռնային փորվածքների ու բնամասերի, հորատապայթեցման ու ամրակապման աշխատանքների անձնագրերի հիմնական պարամետրերի հաշվարկ) և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով։

1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` հանքաքարերի, հանքատեղակալող (հանքապարփակող) ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, հանքավայրի ապարների զանգվածի ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները և դրանց անիզոտրոպիան, ապարների կազմը, դրանց ճեղքավորվածությունը, տեկտոնական խախտվածությունը, մակատեսքային առանձնահատկությունները, կարստայնությունը, քայքայվածությունը հողմահարման գոտում, ժամանակակից երկրաբանական պայմանները, որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ՝ լեռնային փորվածքների կայունության և բացհանքի հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:

3) Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին։

61. Նոր հայտնաբերված հանքավայրերի շրջանում անհրաժեշտ է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի քաղաքացիական նշանակման օբյեկտներ, դատարկ ապարների թափոնակույտեր: Հողամասերի վերականգնման (ռեկուլտիվացիա) հետ կապված հարցերի լուծման համար անհրաժեշտ է որոշել հողածածկույթի հզորությունը և իրականացնել փխրուն ապարների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև պարզել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկություն) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

62. Հանքապարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման հնարավոր բնագավառները որոշելու մանրամասնությամբ:

63. Պետք է որոշել մարդու առողջության վրա ազդող գործոնները (պնևմափոշավտանգավորություն, բարձր ռադիոակտիվություն, երկրաջերմային պայմաններ և այլն):

64. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.

1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն շինարարության համար նախատեսվող հանքարդյունաբերական կազմակերպության ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:

2) Շրջակա միջավայրի վրա պղնձի հանքավայրերի ազդեցության տեխնածին աղբյուրների առանձնահատկությունները որոշվում են արդյունահանման եղանակից (բաց և ստորգետնյա), հանքաքարերի հարստացման առաջատար՝ ֆլոտացման եղանակից, ինչպես նաև մթնոլորտը (հատկապես ծծմբային գազով) ու ջրերը աղտոտող, մետալուրգիական գործընթացների արդյունքում առանձին բաղադրիչների ամբողջական հավաքման անհնարինությունից կախված։

3) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

4) Շրջակա միջավայրի պահպանության, աղտոտման կանխարգելման և հողերի ռեկուլտիվացման անհրաժեշտ միջոցառումների մշակման նպատակով պետք է տրվեն առաջարկություններ։

65. Պղնձի հանքավայրերի շահագործումը կատարվում է բաց, ստորգետնյա և համակցված եղանակներով։ Համակցված եղանակի դեպքում բաց և ստորգետնյա աշխատանքների սահմանը որոշվում է մակաբացման սահմանային գործակցի միջոցով։ Մշակման եղանակի ընտրությունը կախված է հանքամարմինների տեղադրման լեռնաերկրաբանական պայմաններից, ընդունված լեռնատեխնիկական ցուցանիշներից և որոշվում է օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման ժամանակ։ Մշակման բաց եղանակին բաժին է ընկնում արդյունահանվող պղնձի 2/3-ը։ Սահմանափակ քանակներով, շահագործված (Բլյավինսկու) և նոր շահագործման հանձնվող՝ պղնձի աղքատ հանքաքարերով հանքավայրերում (Ռեյ՝ ԱՄՆ, Կանանեյա՝ Մեքսիկա), օգտագործվում է ստորգետնյա տարրալուծման եղանակը (քիմիական, մշակամանրէ(բակտերիա)աքիմիական)։

66. Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրակրիալոգիական, լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններ պետք է ուսումնասիրված լինեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը ապահովող մանրամասնությամբ: Շահագործման հիդրոերկրաբանական և լեռնատեխնիկական հատկապես բարդ պայմանների դեպքում, որոնք պահանջում են հատուկ աշխատանքների առաջադրում, անցկացվող հետազոտությունների ուղղություն, ծավալներ, ժամկետներ և կարգ, համաձայնեցվում է լիազոր մարմինների հետ:

67. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:

 

7. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

68. Պղնձի հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:

69. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն՝

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) հանքամարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի (ծալքի թև, փականային մաս, խզումնային խախտումներով սահմանափակված տեկտոնական բլոկ) նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.

5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով՝ պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ։ Հանքամարմինների կամ հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակներն երկրաչափացման և եզրագծման անհնարինության դեպքում հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը որոշվում է վիճակագրական եղանակներով։

70. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև պղնձի հանքավայրերի առանձնահատկությունները արտացոլող հետևյալ լրացուցիչ պայմանները:

1) A կարգի պաշարները հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզված տեղամասերում՝ առանց արտարկման, հորատանցքերով և լեռնային փորվածքներով եզրագծված բլոկներում՝ Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին համապատասխան:

ա. Այն հանքավայրերում, որտեղ հանքաքարերի քանակը որոշվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ, A կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մոտ է մեկին, որոշված են ընտրովի (անջատ) հանույթի ենթակա կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի ձևը և չափերը, տարածական տեղադիրքը։

բ. Շահագործվող հանքավայրերում A կարգի պաշարները հաշվարկվում են շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում նախապատրաստված և հանույթին պատրաստ հաշվարկային այն բլոկների պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին:

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև ±10 է:

2) B կարգի պաշարները հաշվարկվում են միայն 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում։ Դրանց են վերագրվում մանրամասն հետախուզված տեղամասերում կամ հանքամարմինների այլ մասերում առանձնացված պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին։

ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի գլխավորապես լեռնային փորվածքներով, իսկ խոշոր միներալացված գոտիների, շտոկվերկների և նշանակալի չափերի հանքակուտակների համար՝ նաև հորատանցքերով, ընդ որում 2-րդ խմբի հանքավայրերում՝ առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովվում է սույն հավելվածի 32-րդ կետում բերված (աղյուսակ 4) հետախուզական փորվածքների խտությամբ և 4-6 գլուխներով հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների և այլ պայմանների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով:

բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում բերված՝ առանձին կարգերի պաշարների հաշվարկային նորմատիվները (ըստ ծառայման-օգտագործման տարիների) փոփոխական մեծություններ են ոչ միայն հանքավայրերի տարբեր խմբերի համար, այլև յուրաքանչյուր խմբի շրջանակներում և կախված են օգտակար հանածոյի արժողության գործակցից (Գա՝ միավոր հանքաքարի կորզվող արժողության հարաբերությունը դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին) և բոլոր կարգերի հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով հանքարդյունաբերական կազմակերպության ապահովվածության ժամկետներից:

գ. Դասակարգման դրույթների կիրառումն ապահովում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացում, հետախուզման տևողության կրճատում և ռիսկի ցածր աստիճան (B կարգի պաշարների քանակի էական կրճատում)։

դ․ Հանքաբերության գործակցի կիրառմամբ հանքաքարերի քանակը որոշելիս՝ 1-ին խմբի հանքավայրերում, B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը բարձր է հանքավայրի համար այդ գործակցի միջին մեծությունից, հաստատվել են հանքաբերության փոփոխականության բնույթը հատակագծում և խորքում, պարզաբանվել են կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի օրինաչափությունները, դրանց տիպական ձևերն ու բնորոշ չափերը՝ վերջիններիս ընտրովի արդյունահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ աստիճանով, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում՝ այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մոտ է մեկին, որոշված են ընտրովի (անջատ) հանույթի ենթակա կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի ձևը և չափերը, տարածական տեղադիրքը:

ե. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարները հաշվարկվում են, լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 32-րդ կետի պահանջներին:

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±10-ից մինչև ±25 տոկոս է:

3) C1 կարգի պաշարներին են վերագրվում հանքավայրերի այն տեղամասերի պաշարները, որոնց սահմաններում անցած լեռնային փորվածքների և հորատանցքերի միջև եղած հեռավորությունները համապատասխանում են այդ կարգի համար ընդունված հետախուզացանցին, իսկ ստացված տեղեկատվության հավաստիությունը հաստատվել է մանրամասն հետախուզման համար առանձնացված տեղամասերի արդյունքներով կամ մշակվող հանքավայրերի շահագործման տվյալներով:

ա. Շտոկվերկային տիպի հանքավայրերում հանքամարմինների ներքին կառուցվածքի հիմնական առանձնահատկությունների ուսումնասիրվածությունը պետք է ապահովի կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի հանքայնացման բնույթի և դրանց տեղաբաշխման օրինաչափությունների պարզաբանումը։

բ. C1 կարգի պաշարների եզրագծերը 3-րդ և 4-րդ խմբի հանքավայրերում որոշվում են հետախուզական փորվածքներով, իսկ 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում կամ առավել կայուն և խոշոր հանքամարմինների համար` երկրաբանական տվյալներով հիմնավորված սահմանափակ արտարկմամբ:

գ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջներով սահմանվում է հետախուզված և նախնական գնահատված պաշարներով, 3-րդ խմբի պղնձի հանքավայրում հետախուզման ենթակա C1 կարգի պաշարների անհրաժեշտ քանակությունը։

դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±25-ից մինչև ±40 տոկոս է:

(70-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 29.03.23 N 01-Ն)

71. C2 կարգի պաշարները հաշվարկվում են կոնկրետ հանքամարմիններում, որոնց եզրագծերը որոշված են երկրաբանական ու երկրաֆիզիկական տվյալներով և հավաստված են կոնդիցիոն հանքաքարեր հատող հատուկենտ հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, կամ ավելի բարձր կարգի հետախուզված պաշարների տարածման և անկման ուղղություններով արտարկման միջոցով՝ վերջինս հավաստող առանձին հանքային հետախուզահատումների, երկրաֆիզիկական աշխատանքների արդյունքների երկրաբանական-կառուցվածքային տվյալների և հանքամարմինների հզորությունների ու պղնձի պարունակությունների փոփոխությունների օրինաչափությունների առկայության դեպքում:

ա. Հանքարդյունաբերական կազմակերպության ընդունելի (նորմատիվ) շահութաբերության պայմաններում (Գա=1), C2 կարգի պաշարների պահանջվող նորմատիվ քանակությունը, ըստ Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջների, 3-րդ խմբի հանքավայրերում կկազմի 30%-ից (10 տարով ընդհանուր պաշարներով ապահովվածության դեպքում) մինչև 70% (25 և ավելի տարով պաշարներով ապահովվածության դեպքում), իսկ 4-րդ խմբի հանքավայրերում՝ համապատասխանաբար 60%-ից մինչև 75%:

բ. C2 կարգի պաշարների եզրագծերը անհրաժեշտ է որոշել հաշվի առնելով հանքամարմինների տեղադրման պայմանները և դրանց չափերի, ձևերի ու հզորությունների, հանքաքարի կազմության և պղնձի պարունակությունների փոփոխության օրինաչափությունները:

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±40-ից մինչև ±60 տոկոս է:

72. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման և բացման եղանակների, հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային):

1) Արդյունաբերական տարբեր տիպերի և տեսակների հանքաքարերի եզրագծման անհնարինության դեպքում դրանց հարաբերակցությունը որոշվում է վիճակագրական եղանակով:

2) Հանքաքարի պաշարները հաշվարկվում են առանց հաշվի առնելու դրանց խոնավությունը (չոր հանքաքար)՝ նշելով թաց հանքաքարի բնական խոնավության մեծությունը: Խոնավատար ծակոտկեն հանքաքարերի դեպքում կատարվում է նաև թաց հանքաքարի պաշարների հաշվարկ:

3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:

4) Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակի համաձայն՝ կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածմասպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվում են երեք ենթախմբի՝ առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի)։

73. Պաշարները հաշվարկելիս պետք է բացահայտվեն պղնձի և այլ օգտակար բաղադրամասերի արտակարգ բարձր («մրրկային») պարունակությամբ նմուշները, պարզաբանվի դրանց ազդեցությունը հետախուզական հատումներում և հաշվարկային բլոկներում միջին պարունակության մեծության վրա և անհրաժեշտության դեպքում սահմանափակվի դրանց չհիմնավորված ազդեցությունը: Հանքամարմինների՝ բարձր պարունակությամբ և մեծ հզորությամբ մասերը պետք է առանձնացվեն ինքնուրույն հաշվարկային բլոկների և հետախուզվեն ավելի մանրամասն:

1) Միջին պարունակությունների վրա «մրրկային» նմուշների ազդեցության նվազեցման համար առաջարկվում է հաշվարկային բլոկների մեջ ընդգրկել հանքամարմինների համեմատաբար համասեռ բաշխված պարունակությամբ և մոտ հզորությամբ մասեր։

2) Շահագործվող հանքավայրերում «մրրկային» պարունակության մեծությունների մակարդակի և դրանց փոխարինման մեթոդների որոշման համար անհրաժեշտ է օգտագործել հետախուզման և շահագործման տվյալների համադրման արդյունքները (այդ թվում` հետախուզական ցանցի խտացմանը զուգընթաց` ըստ պղնձի պարունակության դասերի նմուշների բաշխման փոփոխությունների առանձնահատկությունները):

(73-րդ կետը փոփ. 29.03.23 N 01-Ն)

74. Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

75. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքաքարերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի՝ հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:

76. Շահագործվող հանքավայրերում նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության:

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը,

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում հանքաքարի և մետաղի հաշվեկշիռը՝ լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, հանքաքարերի արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:

ե. (ենթակետն ուժը կորցրել է 29.03.23 N 01-Ն)

զ. (ենթակետն ուժը կորցրել է 29.03.23 N 01-Ն)

է. (ենթակետն ուժը կորցրել է 29.03.23 N 01-Ն)

2) Եթե հետախուզման արդյունքներն ամբողջությամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանական-մարկշեյդերական հաշվառման արդյունքները:

3) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ հանքաքարերի որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ՝ լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը:

4) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, հանքաբերության գործակիցներ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

(76-րդ կետը փոփ., լրաց. 29.03.23 N 01-Ն)

77. Վերջին տարիներին, համակարգչային տեխնիկայի զարգացման շնորհիվ, արտասահմանյան պրակտիկայում մետաղական հանքավայրերի պաշարների հաշվարկի ժամանակ լայն կիրառություն է ստացել երկրավիճակագրական մոդելավորման մեթոդը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կրայգինգի ընթացակարգը` ուսումնասիրվող հայտանիշների (օգտակար բաղադրամասի պարունակություններ, հանքային հատումների հզորություններ, գծային պարունակություններ և այլն) տարածական տեղաբաշխման օրինաչափությունների հետազոտման և դրանց գնահատման համար՝ հնարավոր սխալների ամպլիտուդի որոշմամբ:

1) Կրայգինգի կիրառման արդյունավետությունը նշանակալիորեն պայմանավորված է ելակետային հետախուզական տեղեկատվության քանակով ու որակով, հետախուզվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների համապատասխանող՝ առաջնային տվյալների և մոդելավորման վերլուծության մեթոդաբանությամբ (հաշվարկային պարամետրտեղաբաշխման օրենքներ, տրենդի և անիզոտրոպիայի բնույթ, կառուցվածքային սահմանների ազդեցություն, փորձարարական վարիոգրամների կառուցվածք ու որակ և այլն): Կրայգինգի ընթացակարգի օգտագործման ժամանակ հետախուզական հատումների քանակն ու խտությունը պետք է բավարար լինի օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար (երկչափ մոդելավորման համար` մի քանի տասնյակ հետախուզահատումներից ոչ պակաս, եռաչափի համար` մի քանի հարյուր նմուշից ոչ պակաս): Տարածական փոփոխականների հատկությունների ուսումնասիրությունն առաջարկվում է կատարել մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում:

2) Վարիոգրամները կառուցվում են հանքային միջանցուկ հատումների տվյալներով, որոնց երկարությունը համապատասխանեցվում է հանքաստիճանի և նմուշարկման միջակայքի հետ։

3) Հանքավայրի երկրավիճակագրական բլոկային մոդելի կառուցման ժամանակ պարզագույն բլոկի հնարավոր առավելագույն չափերը ընտրվում են ելնելով արդյունահանման տեխնոլոգիայից, իսկ նվազագույն չափերը որոշվում են դիտարկումների հետախուզացանցի խտությամբ (չի թույլատրվում պարզագույն բլոկի կողերի չափերը ընտրել հետախուզացանցի միջին խտության ¼-ից ավելի փոքր)։

4) Պաշարների հաշվարկման արդյունքները կարող են ներկայացվել հետևյալ կերպ.

ա. Հավասարակողմնորոշված միանման բլոկների ցանցով հաշվարկման դեպքում կրայնինգի դիսպերսիայի մեծությունների հետ համատեղ կազմվում են հաշվարկային պարամետրերի աղյուսակները՝ ըստ յուրաքանչյուր պարզագույն բլոկների։

բ. խոշոր երկրաբանական բլոկների մեթոդով հաշվարկման դեպքում՝ անհատական երկրաչափությամբ յուրաքանչյուր բլոկ պետք է տեղորոշված լինի տարածության մեջ և ունենա իր ազդեցության գոտում ներառված նմուշների անվանացանկը։

5) Թվային տվյալների բոլոր զանգվածները (նմուշարկման տվյալները, նմուշների կամ հանքային հատումների կոորդինատները, կառուցվածքային վարիոգրամների վերլուծական արտահայտությունները և այլն) պետք է ներկայացվեն փորձաքննության համար մատչելի, լայն տարածում ունեցող ծրագրային համալիրների ձևաչափով։ Կերպափոխումները, միտումները (տրենդները) և վարիոգրամները համաչափացնող մոդելները ներկայացվում են վերլուծական և նկարագրական տեսքով։

6) Համարվում է, որ պաշարների հաշվարկի երկրավիճակագրական եղանակը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ որոշել պղնձի միջին պարունակությունները շահագործական բլոկներում, հանքամարմիններում և ամբողջ հանքավայրում` առանց արտակարգ բարձր պարունակությամբ նմուշների ազդեցության իջեցման համար հատուկ եղանակներ կիրառելու: Այն հնարավորություն է տալիս նաև նվազեցնել շատ բարդ ձևաբանություն և ներքին կառուցվածք ունեցող հանքամարմինների եզրագծման ժամանակ թույլ տրվող սխալները և օպտիմալացնել հանքավայրի մշակման տեխնոլոգիան: Միաժամանակ, պաշարների հաշվարկի երկրավիճակագրական մեթոդների կիրառումը պետք է խիստ վերահսկելի լինի և ենթարկվի հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով թելադրվող պայմաններին: Բոլոր դեպքերում երկրավիճակագրական մոդելավորման և գնահատման արդյունքները պետք է ստուգվեն (համեմատվեն) պաշարների հաշվարկի ավանդական մեթոդների արդյունքներով:

7) Համակարգիչների օգնությամբ ավանդական մեթոդներով պաշարների հաշվարկի ժամանակ առաջարկվում է օգտագործել ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել, ստուգել և ճշտել ելակետային տվյալները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումաչափության կամ հորատանցքերի ուղղության շեղման տվյալները, քարաբանականշերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման արդյունքները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրեր և այլն), միջանկյալ հաշվարկների արդյունքները (կոնդիցիաների պահանջներին համապատասխան առանձնացված հանքային հետախուզահատումների անվանացուցակը (կատալոգը), երկրաբանական կտրվածքները կամ հատակագծերը՝ արդյունաբերակահան հանքայնացման սահմաններով, հանքամարմինների պրոյեկցիաները հորիզոնական կամ ուղղաձիգ հարթությունների վրա, հաշվարկային պարամետրերի անվանացուցակն ըստ հաշվարկային բլոկների, հանքաստիճանների ու կտրվածքների) և պաշարների հաշվարկի ամփոփ արդյունքները: Ելքային փաստաթղթերը և մեքենայական գծագրերը ըստ կազմի, կառուցվածքի ու ձևի պետք է համապատասխանեն այդ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

(77-րդ կետը փոփ. 29.03.23 N 01-Ն)

78. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

 

8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ) ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

79. Արդյունաբերական յուրացման համար պղնձի հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

80. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ընդ որում, 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ A և B կարգով, իսկ և 3-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ C1 կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 1-ին և 2-րդ խմբի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում պղնձի 1-3-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը՝ պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը՝ պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:

81․ Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։

(81-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

(հավելվածը լրաց. 25.10.22 N 17-Ն, փոփ., լրաց., խմբ. 29.03.23 N 01-Ն, լրաց., փոփ. 25.08.23 N 08-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Երկաթի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են երկաթի հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Հրահանգով սահմանվում են երկաթի հանքավայրերի ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և որոշում ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան։

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան՝ այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներն ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը՝ գնահատանքային և ՏՏԶ-ները՝ նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Քիմիական բաղադրությամբ մաքուր երկաթը (Fe) փայլուն, արծաթասպիտակավուն, մածուցիկ և կռելի, 7.8 գր/սմ3 խտությամբ և 1539±1 0C հալման ջերմաստիճանով բնութագրվող մետաղ է, որը ձևավորում է համաձուլվածքներ բազմաթիվ քիմիական էլեմենտների հետ, որոնցից ամենատարածվածներն են երկաթածխածնային (թուջ, պողպատ), երկաթի հետ մանգանի (ֆերոմանգան), սիլիկատների (ֆերոսիլիցիում), քրոմի (ֆերոքրոմ), վոլֆրամի, վանադիումի և նիոբիումի համաձուլվածքները, որոնք ժամանակակից տեխնիկայում ունեն առաջատար դեր։

9. Երկաթի և դրա համաձուլվածքների արտադրության մակարդակը երկրի արդյունաբերական զարգացման վիճակի որոշիչ ցուցանիշներից մեկն է: Սև մետալուրգիայի զարգացման բարձր մակարդակ ունեն Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Ուկրաինան: Հայաստանի Հանրապետությունում երկաթի հաստատված պաշարներով հանքավայրերի առկայությունը լավ նախադրյալ է հանդիսանում սև մետալուրգիան զարգացնելու համար։

10. Երկրակեղևում երկաթի միջին պարունակությունը կազմում է շուրջ 5%՝ հանդիսանալով ամենատարածված քիմիական տարրերից և ներառված է մեծաքանակ միներալների (ավելի քան 300) կազմում։ Երկաթի արդյունաբերական արժեքավոր գլխավոր միներալները օքսիդներն և հիդրոօքսիդներն են, փոքր քանակով նաև` կարբոնատները. դրանք են՝ մագնետիտը, տիտանոմագնետիտը և հեմատիտը, ինչպես նաև մարտիտը, հյոտիտը, հիդրոհյոտիտը (լիմոնիտ) և երկաթասպաթը (սիդերիտը) (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Արդյունաբերական նշանակություն ունեցող երկաթի գլխավոր միներալները

 

Միներալների անվանումները

Քիմիական կազմը (բանաձևը)

Երկաթի պարունակություն, %

Մագնետիտ

Fe3O4

72.4

Մագնոմագնետիտ

(Mg, Fe)O·Fe2O3

65-68

Տիտանոմագնետիտ

Fe2+(Fe3+,Ti)2O4

55-67

Հեմատիտ

Fe2O3

70.0

Հյոտիտ

HFeO2

62.9

Հիդրոհյոտիտ (լիմոնիտ)

FeO2·H2O

52.0-62.9

Երկաթասպաթ (Սիդերիտ)

FeCO3

48,3

 

2. ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

11. Երկաթի հանքավայրերը ստորաբաժանվում են բնածին (երկրակեղևում համալիր գործընթացների հետևանքով) և տեխնածին (հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված) հանքավայրերի։

12. Արդյունաբերական նշանակությամբ երկաթի բնածին հանքավայրերը ըստ առաջացման պայմանների խիստ բազմազան են և հայտնի են էնդոգեն (ներծին), էկզոգեն (արտածին) և մետամորֆոգեն (կերպափոխված) ապարների համալիրներում: Հաշվի առնելով ծագումնաբանությունն ընդունված է դրանք վերագրել սույն հավելվածի 14-ից 23-րդ կետերում նկարագրված արդյունաբերական տիպերին։

13. Առաջացման պայմաններից կախված չափազանց բազմազան է նաև երկաթի հանքաքարերի միներալային կազմը, որը զգալի չափով որոշում է դրանց արդյունաբերական նշանակությունը: Երկաթի հանքաքարերը ստորաբաժանվում են 11 հիմնական արդյունաբերական տիպերի (աղյուսակ 2):

 

Աղյուսակ 2

 

Երկաթի հանքավայրերի հիմնական արդյունաբերական տիպերը

 

Հանքաքարերի տիպերը

Գլխավոր և բնորոշ հանքային միներալները

Հանքաքարերում գլխավոր և բնորոշ էլեմենտները և խառնուրդները

Տիպային հանքավայրերը

1

2

3

4

Տիտանամագնետիտային և իլմենիտ-տիտանամագնետիտային հանքաքարեր գերհիմնային և հիմնային ապարներում

տիտանամագնետիտ, իլմենիտ, մագնետիտ, բնածին պլատին, պլատինոիդներ

Ti, V, Sc, Cu, Co, Ni, S, Pt, Os և այլն

Կաչկանարսկիի, Կոպանսկիի, Պերվոուրալյան, Պուդոժգորսկիի, Չինեյսկիի, Բուշվելդյան համալիր, Ռոուտիվարայի, Տաբերգի, Ալլարդ-Լեյկի (Լակ-Տիո)

Բադդելիտ-ապատիտ-մագնետիտային հանքաքարեր գերհիմնային ալկալիական ապարներում

մագնետիտ, ապատիտ, բադդելիտ

P, Zr, Nb, Ta

Աբովյանի,

Հրազդանի,

Կովդորսկիի

Մագնետիտային հանքաքարեր՝ նստվածքային և հրաբխանստվածքային ապարներում

մագնետիտ, հեմատիտ, մարտիտ, պիրրոտին, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ, արսենոպիրիտ, վիսմուտին, մոլիբդենիտ, կոբալտին, լիննեիտ, բնածին ոսկի և արծաթ

S, As, Co, Mn, Cu, Se, Te, Pb, Zn, Cd, In, Bi, Mo, Ag, Au, Ge, F, B, Pt, Pd

Սոկոլովսկիի, Սարբայսկիի, Կաչարսկի, Վիսոկոգորսկիի, Գորոբլագոդատսկիի, Աբականսկիի, Շերեգեշևսկիի, Տաշտագոլսկիի, Տաեժնիի, Դեսովսկիի, Մարկոնայի, Չոգարտի, Չադոր-Մալյույի, Գոլգոխարի, Մաանշանի

Մագնոմագնետիտային հանքաքարեր՝ նստվածքային և պիրոկլաստիկ ապարներում և կճաքարերում (տրապպերում)

մագնոմագնետիտ, մագնետիտ, հեմատիտ, պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ

S, Cu, Zn, V, Au, Hg, B, Na

Կորշունովսկիի, Ռուդնոգորսկիի, Տագարսկիի, Ներյունդինսկիի, Կապաեվսկիի

Մագնետիտ-հեմատիտային և հեմատիտ-մագնետիտային հանքաքարեր՝ հրաբխանստվածքային ապարներում

հեմատիտ, մագնետիտ, փսիլոմելան, երկաթասպաթ (սիդերիտ), պիրիտ, սֆալերիտ, գալենիտ, բրաունիտ, գաուսմանիտ

Ge, Mn, Mo, Zn, Pb, Au, S, P, B, V

Արևմտա-Կարաժալսկիի, Խոլզունսկիի

1

2

3

4

Երկաթային քվարցիտներ՝ նստվածքային և հրաբխանստվածքային ապարներում

մագնետիտ, հեմատիտ, երկաթասպաթ (սիդերիտ), պիրիտ, սֆալերիտ, գալենիտ,

Ge, Au, Mn

Օլենեգորսկիի, Կոստոմուկշայի, Կրիվոռոժսկու ավազան, Տարինախսկիի, Գորկիտսկիի

Մարտիտային, մարտիտ-հիդրոհեմատիտային, հիդրոհեմատիտ-մարտիտային և հիդրոհեմատիտային հանքաքարեր՝ առաջացած ըստ երկաթային քվարցիտների

մարտիտ, հիդրոհեմատիտ, հյոտիտ, մագնետիտ, հեմատիտ, երկաթասպաթ (սիդերիտ), պիրիտ

U

Կրիվոռոժսկու ավազան, Բելոզերսկիի, Յակովլևսկիի, Վիսլովսկիի, Միխայլովսկիի, Գոստիշեվսկիի

Երկաթասպաթային (սիդերիտային) և հեմատիտ-երկաթասպաթային (սիդերիտային) հանքաքարեր՝ նստվածքային ապարներում

Երկաթասպաթ (սիդերիտ), հեմատիտ, սիդերոպլեզիտ,

Mn

Բակալսկիի, Բերեզովսկիի

Գորշ երկաթաքարեր՝ առաջացած ըստ երկաթասպաթներից (սիդերիտ)

հիդրոհյոտիտ, հյոտիտ, երկաթասպաթ (սիդերիտ)

--

Բակալսկիի, Բերեզովսկիի, Զիգազինակոմարովսկիի խումբ

Լեպտոքլորիտային և հիդրոհյոտիտային ձվաքարային (օոլիթային) հանքաքարեր՝ նստվածքային ապարներում

հիդրոհյոտիտ, լեպտոքլորիտ, փսիլոմելան, պիրոլյուզիտ, վիվիանիտ, վերնադիտ, պիրիտ

P, Mn, As, V, Bi

Լիսակովսկիի, Այաթսկիի, Կերչենսկիի, Լոթարինգյան երկաթաքարային ավազան

Հողմահարման կեղևի գերհիմնային ապարների քրոմ-նիկելային, հյոտիտ-հիդրոհյոտիտային հանքաքարեր

հյոտիտ, հիդրոհյոտիտ, երկաթասպաթ (սիդերիտ), նոնտրոնիտ, պիրիտ, քրոմշպինելիդներ, պոլիանիտ, պիրոլյուզիտ, փսիլոմելան

Cr, Co, Ni, V, Mn, Sc, Ga

Սերովսկիի, Օրսկախալիլովսկիի շրջանի հանքավայրեր, Կուբայի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Գվինեայի, Մալիի լատերիտային հանքաքարեր

 

14. Մագմատիկ հանքավայրեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 6.6 և ապրանքային հանքաքարի 5.6 տոկոսը, ՌԴ-ում՝ համապատասխանաբար 12.9 և 18.2 տոկոսը).

1) տիտանամագնետիտային և իլմենիտ-տիտանամագնետիտային` ներկայացված գաբրո-պիրոքսենիտ-դունիտային, գաբրոային, գաբրո-դիաբազային և գաբրո-անորթոզիտային կազմավորման (ֆորմացիայի) ներժայթքումներում՝ վանադիում և տիտան պարունակող մագնետիտների ցանավոր ներփակվածքների (շլիրային (թելակերպ) և երակաոսպնյակաձև առանձնացումների հետ) խտացված գոտիներով (Կաչկանարսկու, Կոպանսկու, Պերվոուրալսկու, Պուդոժգորսկու, Չինեսկու հանքավայրեր՝ Ռուսաստան, Բուշեվելդյան համալիրի հանքավայրեր՝ ՀԱՀ, Ռոուտիվարայի, Տաբերգի հանքավայրեր՝ Շվեդիա, Ալլարդ-Լեյկի (Լակ-Տիո) հանքավայր՝ Կանադա և այլն),

2) բադդելիտ-ապատիտ-մագնետիտային՝ կարբոնատիտների հետ գերհիմնային ալկալիական ներժայթքումներում՝ ոսպնյակձև և երակաձև հանքամարմինների շարքեր ձևավորող (Աբովյանի, Հրազդանի հանքավայրեր՝ Հայաստան, Կովդորյան հանքավայր՝ ՌԴ, Պալաբորի հանքավայր՝ Հարավային Աֆրիկա):

15. Մետասոմատիկ հանքավայրեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 9.5 և ապրանքային հանքաքարի 8.3 տոկոսը, ՌԴ-ում՝ համապատասխանաբար 12.2 և 12.9 տոկոսը).

1) սկառնամագնետիտային հանքաքարերի հանքավայրեր՝ ներկայացված հրաբխանստվածքային և կերպափոխային (մետամորֆիկ) ապարներում բարդ շերտաձև և ոսպնյակաձև մագնետիտային հանքաքարերի կուտակներ ձևավորող՝ տարբեր աստիճանի հանքայնացած սկառներով և սկառնոիդներով (Սոկոլովսկու, Սարբայսկու, Կաչարսկու հանքավայրեր՝ Ղազախստան, Վիսոկոգորսկու, Գորոբլագոդատսկու և Ուրալի այլ հանքավայրեր, Աբականսկու, Թեյսկիի, Շերեգեշևսկու, Տաշտագոլսկու և Լեռնային Շորիայի այլ հանքավայրեր, Տայեժնու, Դեսովսկու հանքավայրեր՝ ՌԴ, Մարկոնայի հանքավայր՝ Պերու, Չիլիի երկաթահանքաքարային գոտու հանքավայրեր՝ Չիլի, Չոգարտի, Չադոր-Մալյուի հանքավայրեր՝ Իրան, Մաանշանի հանքավայր՝ Չինաստան)։

16. Ջրաջերմային (հիդրոթերմալ) հանքավայրեր (այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է և չի գերազանցում 1 տոկոսը, ՌԴ-ում՝ համապատասխանաբար 5.4 և 2.9 տոկոսը).

1) ծագումնաբանորեն կապված են կճաքարերի (տրապ) հետ՝ ներկայացված են նստվածքային, հրաբեկորային (պիրոկլաստային) և կճաքարային (տրապային) ապարներում՝ մագնոմագնետիտային հանքաքարերի երակասյունաձև և տարբեր տեսակի բարդ ձևի կուտակներով (Կորշունովսկու, Ռուդնոգորսկու, Ներյուդինսկու, Կապաևսկու, Թագարսկու հանքավայրեր՝ ՌԴ),

2) ջրաջերմանստվածքային (հիդրոթերմալ-նստվածքային) երկաթասպաթային (սիդերիտային), հեմատիտ-երկաթասպաթային՝ ներկայացված նստվածքային ապարներում երկաթասպաթային, հեմատիտ-երկաթասպաթային (օքսիդացածների վերին հորիզոններում) հանքաքարերի շերտաձև, երակաձև և ոսպնյակաձև ներդաշնակ և հատող կուտակներով (Ուրալում՝ Բակալսկու հանքային դաշտ, Բերեզովսկու հանքավայր՝ ՌԴ, Ուենզայի, Բու-Կադրայի, Զաքքար-Բենի-Սաֆի հանքավայրեր՝ Ալժիր, Բիլբաո՝ Իսպանիա)։

17. Հրաբխանստվածքային հանքավայրեր՝ ներկայացված հրաբխանստվածքային ապարներում՝ հեմատիտային, մագնետիտ-հեմատիտային և հեմատիտ-մագնետիտային հանքաքարերի ներդաշնակ շերտերով և ոսպնյակներով (Արևմտան Կարաժալսկու հանքավայր՝ Ղազախստան, Խոլզունսկու հանքավայր՝ ՌԴ)։ Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է։

18. Ծովանստվածքային հանքավայրեր, որոնք ձևավորվել են ծովային ավազաններում. ներկայացված են ծովային ցամաքածին կարբոնատային մեզոկայնոզոյան նստվածքներում՝ լեպտոքլորիտային և հիդրոհյոտիտային ձվաքարային (օոլիթային) հանքաքարերի թույլ տեղաբաշխված շերտաձև կուտակներով (Կերչենսկիի երկաթահանքային ավազան՝ Ուկրաինա, Ավյատսկիի հանքավայր՝ Ղազախստան, մուգ դարչնագույն (գորշ) երկաթաքարի հանքավայրեր. Լոթարինգիայի երկաթահանքային ավազան (Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսենբուրգի տարածքներում), Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Կանադայի Նյուֆաունդլենդ երկրամաս, ԱՄՆ-ի Բիրմինհեմի շրջան)։ Այս տիպի հանքաքարերին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 10.6 և ապրանքային հանքաքարի 8.9 տոկոսը։

19. Մայրցամաքային նստվածքային հանքավայրեր, որոնք ձևավորվել են գետերի կամ լճերի ավազաններում. ներկայացված են գետային նստվածքների հանածոներում՝ լեպտոքլորիտային և հիդրոհյոտիտային ձվաքարային (օոլիթային) հանքաքարերի շերտաձև և ոսպնյակաձև կուտակներով (Լիսակովսկու հանքավայր՝ Ղազախստան): Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում և ապրանքային հանքաքարի արդյունահանման մեջ աննշան է։

20. Կերպափոխված (մետամորֆացած) երկաթային քվարցիտների հանքավայրեր, լայն տարածում ունեն հին վահաններում, պլատֆորմներում և ֆաներոզոյան ծալքավոր շրջանների որոշ միջին զանգվածներում։ Դրանց գերակշռող մասը ունեն վաղ պրոտերոզոյան և արխեյան հասակ. սակավ տարածում ունեն ուշ պրոտերոզոյան և վաղպալեոզոյան հանքավայրերը։ Երկաթային քվարցիտները ձևավորում են խոշոր չափերի երկաթաքարային ավազաններ։ Հանքավայրերի սահմաններում՝ քվարցիտների հանքային կուտակները սովորաբար ունեն խոշոր չափեր. ըստ տարածման՝ կիլոմետրեր, ըստ հզորության՝ մի քանի հարյուր կամ տասնյակ մետրեր։ Բնութագրական են շերտաձև հանքամարմինները, նրբազոլավոր մակատեսքը (տեքստուրան) և տարբեր հանքավայրերում համանման միներալային կազմը (Կրիվոյռոգյան ավազան՝ Ուկրաինա, Կուրսկի մագնիսական անոմալիայի, Օլենեգորսկու, Կոստոմուշայի, Տարիննախանսկու և Գորկիտսկու հանքավայրեր՝ Ռուսաստան, Համերսլիի ավազան՝ Ավստրալիա, Կարաժասի և «Երկաթե քառանկյան» շրջաններ՝ Բրազիլիա, Վերին լճի շրջան՝ ԱՄՆ, Լաբրադորյան ճկվածք՝ Կանադա, Անիշան-Բենսիի ավազան՝ Չինաստան և այլն)։ Ըստ պաշարների խոշոր և առանձնահատուկ հանքավայրերում՝ հանքաքարի հեշտ հարստացվելիությունը, խոշոր բացահանքերով շահագործման հնարավորությունը, հզոր տրանսպորտային և լեռնաարդյունահման տեխնիկայի կիրառումը թույլ է տալիս աշխարհի բոլոր ավազաններում, դրանց համարել երկաթի հանքաքարերի արդյունահանման համար բարենպաստ։ Այս տիպի հանքաքարերի մասնաբաժինը համաշխարհային հետախուզված և ապրանքային հանքաքարերի պաշարներում գերազանցում է 60 տոկոսը. ՌԴ-ում դրանց պաշարները կազմում են 55.9 տոկոս, իսկ ապրանքային հանքաքարի արտադրության՝ 64.5 տոկոս։

21. Հողմահարման կեղևի հանքավայրեր՝ ներկայացված վերնածին (հիպերգեն) գործընթացների արդյունքում երկաթային քվարցիտների կերպափոխման ժամանակ ձևավորված հիդրոհեմատիտ-մագնետիտային, երկաթասպաթ(սիդերիտ)-մագնետիտային, մարտիտ-մագնետիտային հանքաքարերով։ Իրենց տարածվածությամբ դրանք կապված են երկաթային քվարցիտների զարգացման շրջանների և մակերեսների հետ, հարում են դրանց հողմահարման կեղևի գծային և տարածական զարգացմանը (Միխայլովսկու, Յակովլևսկու, Գոստիշեվսկու, Վիսլովսկու, Ռազումենսկիի հանքավայրեր՝ Ռուսաստան, Կրիվոյ Ռոգի հարուստ հանքաքարերի հանքավայր՝ Ուկրաինա, Ավստրալիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի երկաթահանքային շրջաններ)։ Վերջին երկու տիպի՝ երկաթային քվարցիտների և դրանց մեջ տարածվող բազմածին (պոլիգեն) հարուստ հանքաքարերի հանքավայրերի պաշարների գումարային մասնաբաժինը համաշխարհային հետախուզված պաշարներում կազմում է 70.9 տոկոս, իսկ ապրանքային հանքաքարերի պաշարներում՝ 74.4 տոկոսը. ՌԴ-ում՝ 68.4 և 65.8 տոկոս։ Այսինքն, դրանք հանդիսանում են արդյունաբերական նշանակությամբ երկաթի հանքավայրերի կարևրագույն տեսակները։

22. Երկաթի այլ վերնածին (հիպերգեն) հանքաքարեր (այս տիպին բաժին է ընկնում երկաթի հանքաքարերի համաշխարհային հետախուզված պաշարների 2.4 և ապրանքային հանքաքարի 2.0 տոկոսը, ՌԴ-ում՝ համապատասխանաբար 1.1 և 0.2 տոկոսը).

1) մուգ դարչնագույն (գորշ) երկաթաքարեր՝ կապված երկաթասպաթների (սիդերիտների) հողմահարման կեղևների հետ (Ուրալի Բակալյան և Զիգազինո-Կոմարովսկիի խմբի հանքավայրեր, Չիտինսկիի շրջանի Բերեզովսկիի հանքավայր՝ ՌԴ),

2) քրոմ-նիկելային հյոտիտ-հիդրոհյոտիտային հանքաքարերի ընդհատուն թիկնոցաձև կուտակներ՝ տարածված գերհիմնային ապարների հողմահարման կեղևում՝ (Կուբայի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Գվինեայի, Մալիի լատերիտային հանքաքարեր, Ուրալում՝ Սերովսկու և Օրսկո-Խալիլովսկու շրջանի հանքավայրեր՝ Ռուսաստան)։ Այս հանքաքարերը, որպես կանոն, լեգիրված (հարստացած) են նիկելով և կոբալտով։

23. Արդյունաբերական յուրացման համար կարող են նպատակահարմար լինել որոշ տեխնածին հանքավայրեր, որոնք հանքային հումքի արդյունահանման ու վերա-մշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված օբյեկտներն են: Դրանց են վերագրվում երկաթի հանքավայրերի մշակման արդյունքում գոյացած արտահաշվեկշռային հանքաքարերի հատուկ լցակույտերը, սև, գունավոր, ազնիվ և այլ մետաղների հանքավայրերի համալիր հանքաքարերի հարստացման կամ երկաթ պարունակող կիսաարտադրանքների (թերայրուկներ, սորախցուկներ, մոխիրներ) վերամշակման գործընթացներում առաջացող երկաթ պարունակող թափոնները (հարստապոչեր, ապարախյուսեր՝ շլամներ): Այդ հանքավայրերի կառուցվածքի և տեխնածին ու հետագա վերնածին (հիպերգեն) ներգործությամբ ձևավորված երկաթ պարունակող նյութերի կազմի առանձնահատկությունները պահանջում են դրանց ուսումնասիրության և գնահատման յուրահատուկ մոտեցումներ, որոնք սույն հավելվածում չեն դիտարկվում և ենթակա են սահմանման համապատասխան իրավական ակտերով:

 

3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

24. Հետախուզման գործընթացում երկաթի հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից։

(24-րդ կետը փոփ. 25.08.23 N 08-Ն)

25. Ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց հզորության ու ներքին կառուցվածքի փոփոխականության, հանքաքարի ներքին կառուցվածքի և որակի, երկաթի հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված բարդության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին:

1) 1-ին խմբին են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված հանքաքարի կայուն (հաստատուն) որակով և հզորությամբ հորիզոնական կամ սակավաթեք տեղադրման շերտաձև խոշոր հանքակուտակներով (Կամիշ-Բուրունսկու, Էլտիգեն-Օրթելսկու, Կիզ-Աուլսկու, Կատերլեզսկու և Կերչի ավազանի այլ հանքավայրերը, Լիսակովսկու, Այաթսկու և այլ նստվածքային հանքավայրերը՝ ՌԴ):

2) 2-րդ խմբին են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված.

ա. հանքաքարի կայուն որակով, համեմատաբար բարդ կառուցվածքով՝ բարդ-ծալքավոր կամ խզվածքներով խախտված շերտային, շերտաոսպնյակաձև խոշոր հանքակուտկներով (Սկելեվատսկու-Մագնետիտային, Ինգուլեցկու, Աննովսկու, Կորոբկովսկու, Միխայլովսկու, Ստոյլենսկու, Լեբեդինսկու, Գորիշնե-Պլավնինսկու, Օլենեգորսկու երկաթային քվարցիտների հանքավայրերը, Կուրսկի մագնիսական անոմալիայի և Կրիվբասի հարուստ հանքաքարերի խոշոր հանքակուտակները):

բ. բարդ կառուցվածքի խոշոր և միջին չափերի ոսպնյակաձև, շտոկաձև, սյունաձև և խողովակաձև կամ հանքաքարի անկայուն որակով հանքամարմիններով (Գուսևոգորսկու և Կաչկանարսկու տիտանոմագնետիտային հանքաքարերի հանքավայրերը, Կովդորսկու ապատիտ-մագնետիտային հանքաքարերի հանքավայրը, Սոկոլովսկու, Սարբայսկու, Գորոբլագոդատսկու, Վիսոկոգորսկու, Էստյունինսկու մետասոմատիկ հանքավայրերը, Կորշունովսկու, Ռուդնոգորսկու, Բակալսկու հիդրոթերմալ հանքավայրերը, Արևմտա-Կարաժալսկու հրաբխանստվածքային հանքավայրը):

3) 3-րդ խմբին են վերագրվում շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)՝ ներկայացված փոքր և միջին չափերի ոսպնյականման հանքակուտակներով, խիստ փոփոխվող հզորությամբ ու հանքաքարի որակով՝ բարդ ձևի երակասյունաձև հանքամարմիններով (Կոդինսկու, Սուխարինսկու, Օրսկ-Խալիլովսկու և Տեյսկու հանքավայրերի խմբերը, Կուրժունկուլսկու, Իրբինսկու, Իզիգսկու, Սորսկու և Կազսկու տարբեր ծագումնաբանական խմբերի հանքավայրերը, Կրիվբասի հարուստ հանքաքարերի փոքր հանքակուտակներ):

4) Դասակարգման 4-րդ խմբին վերագրվող չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (հանքերևակումները), որպես կանոն, չունեն արդյունաբերական նշանակություն:

26. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է՝ ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից․ եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 24-րդ և 25-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները:

 

4. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ, ըստ ցանկության (խորհուրդ է տրվում) իրականացնել երկրաբանատնտեսագիտական գնահատման նախնական փուլերը (ՏՏԶ, ՏՏՆ): Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին։

28. Մանրազնին հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրանց չափերին ու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Երկաթի հանքաքարի հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-1:10000 մասշտաբով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հետախուզաառուները, հետախուզահորերը, հանքուղիները (բովանցքերը, շտոլնյաները), հանքահորերը (հանքափողերը), հորատանցքեր), երկրաֆիզիկական մանրակրկիտ դիտումների պրոֆիլները, ինչպես նաև հանքամարմինների և հանքայնացված գոտիների բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում: Ստորգետնյա լեռնային փորվածքները և հորատանցքերը տեղադրվում են հատակագծի վրա մարկշեյդերական հանույթի տվյալներով: Լեռնային աշխատանքների հորիզոնների մարկշեյդերական հատակագծերը (պլանները) սովորաբար կազմում են 1:500 կամ 1:1000 մասշտաբով, իսկ ամփոփ հատակագծերը՝ 1։2000-ից ոչ փոքր մասշտաբով: Պետք է հաշվարկվեն հորատանցքերով հանքամարմնի առաստաղի ու հատակի հատումների կետերի կոորդինատները և հատակագծերի ու կտրվածքների հարթությունների վրա կառուցվեն դրանց փողերի անցակետերը։

(28-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

29. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000-1:10000 մասշտաբի երկրաբանական քարտեզի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից), երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բլոկ-դիագրամների և նմուշօրինակի (մոդելի) վրա: Հանքավայրերի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը՝ պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի ու անընդհատության, սեպացման, պարփակող ապարների փոփոխվածության առանձնահատկությունների, վերջիններիս և ծալքավոր կառուցվածքների ու տեկտոնական խախտումների հետ հանքամարմիների փոխհարաբերությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և որոնողական չափանիշները. .

1) Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ՝ համապատասխան կտրվածքներով։ Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի երկաթի հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև երկաթի կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

2) Հանքավայրի շրջանում կատարված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում ու դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաների) մեկնաբանությունների ամփոփ հատակագծերում:

30. Հանքամարմինների կամ միներալացված գոտիների ելքերը դեպի մակերևույթ և մերձմակերևութային տեղամասերը անհրաժեշտ է ուսումնասիրել լեռնային փորվածքներով և ոչ խորը հորատանցքերով՝ երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել հանքամարմիների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, օքսիդացման գոտու խորությունն ու կառուցվածքը, հանքաքարի օքսիդացման աստիճանը, հանքաքարերի նյութական կազմի, տեխնոլոգիական հատկությունների և կատարել օքսիդացած և խառը հանքաքարերի պաշարների տարանջատ հաշվարկ՝ ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի:

31. Երկաթի հանքավայրերի հետախուզումն ըստ խորության իրականացվում է հիմնականում հորատանցքերով` հետազոտության երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում) առավելագույն կիրառմամբ, իսկ հանքակուտակների տեղադրման ոչ մեծ խորությունների դեպքում՝ հորատանցքերի և լեռնային փորվածքների զուգակցմամբ: Հորատման տվյալներով միանշանակ չմեկնաբանվող (բնութագրվող), շատ բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, հանքավայրերում, տեղադրման պայմանների, ձևի (մորֆոլոգիայի), ներքին կառուցվածքի, նյութական կազմի, հանքաքարի տիպերի և տեսակների տեղաբաշխման առանձնահատկությունների պարզաբանման, ինչպես նաև հորատման ու երկրաֆիզիկական աշխատանքների որակի վերահսկման և տեխնոլոգիական նմուշի վերցման համար, հանքամարմինների ներկայացուցչական տեղամասերում, անհրաժեշտության դեպքում պետք է անցնել ստորգետնյա լեռնային փորվածքներ:

1) Հետախուզման մեթոդաբանությունը՝ երկրաֆիզիկական հետազոտությունների տեսակներն ու ծավալները, դրանց նշանակությունը և հորատման աշխատանքների հարաբերակցությունը, լեռնային փորվածքների ացնկացման անհրաժեշտությունը, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները, պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանակական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը։ Հետախուզման մեթոդաբանությունը որոշվում է կախված հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններից՝ հետախուզման, հորատման, լեռնային և երկրաֆիզիկական միջոցների հնարավորություններից, ինչպես նաև համանման տիպի հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձից։

32. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, հանքամարմինների ներքին կառուցվածքը, մերձհանքային փոփոխությունների բնույթը, հանքաքարերի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովել նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հանքամարմնից ստացված հորատահանուկի ելքը ըստ հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) պետք է 70%-ից պակաս չլինի՝ հիմնականում կազմելով 90% և ավելի (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար), ընդ որում փուխր, սորուն հանքաքարերի հանքային հատույթներում երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվում է պարտադիր հավաստում։

1) Հորատահանուկի գծային ելքի ճշտությունն անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել այլ եղանակներով (կշռային, ծավալային):

2) Հանքայնացված միջակայքերում հանքաքարի որակի և հանքամարմնի հզորության որոշման համար հորատահանուկի բնութագրական լինելը պետք է հաստատվի դրա հնարավոր ընտրողական մաշելիության ուսումնասիրությունների տվյալներով: Ընտրողական մաշելիության մակարդակը ուսումնասիրվում է ըստ տարբեր տեսակի հանքաքարերի և հորատահանուկի ելքի կարգերի (կլասների)։ Դրա համար անհրաժեշտ է օգտագործել հանքաքարերի ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման ու լեռնային փորվածքների նմուշարկման տվյալները, կարոտաժի արդյունքները, շահագործական հետախուզման և արդյունահանման նյութերը, ինչպես նաև հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերի տվյալների շարունակական մշակման արդյունքները։

3) Հանքաքարերի փխրուն տարատեսակներով ներկայացված հանքամարմինների հետախուզման ժամանակ անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում և այլն)։

4) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման և պաշարների քանակական գնահատման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից:

5) Հանքային միջակայքերի առանձնացման, դրանց պարամետրերի որոշման համար արդյունավետ կարոտաժի համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում: Մագնետիտային հանքաքարերի համար անհրաժեշտ է իրականացնել մագնիսական ընկալունության (КВМ), ոչ մագնիսական հանքաքարերի համար՝ միջուկային երկրաֆիզիկական մեթոդների, թույլ մագնիսական հանքաքարերի համար՝ էլեկտրամագնիսական և միջուկային երկրաֆիզիկական համալիր մեթոդների կարոտաժ։

6) 200 և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 50 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով:

7) Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 300-ից։ Զառիթափ հանքամարմինները մեծ անկյան տակ հատելու համար նպատակահարմար է կատարել հորատանցքի արհեստական թեքում: Հորատմամբ հետախուզության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հորատել բազմախորշ և ստորգետնյա հորատանցքեր: Հանքայնացված միջակայքը նպատակահարմար է հորատել նույն տրամագծով:

33. Հետախուզական փորվածքների դիրքը և միմյանց միջև եղած հեռավորությունները պետք է որոշվեն հանքամարմինների յուրաքանչյուր կառուցվածքային-ձևաբանական տիպի համար՝ առանձին, հաշվի առնելով դրանց չափերը, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները և հանքամարմինների եզրագծման ու դրանց կապակցման (տեղակապման) հավաստման համար երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում) օգտագործման հնարավորությունը (մագնետիտային հանքաքարերի հանքավայրերում նպատակահարմար է կիրառել հորատանցքային մագնիսահետախուզման մեթոդները, իսկ էլեկտրական հատկություններով բավարար հստակ տարանջատվող կտրվածքմների դեպքում՝ առավել արդյունավետ են հորատանցքային էլեկտրահետախուզման մեթոդները):

1) Աղյուսակ 3-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում երկաթի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 3

 

Հայաստանի Հանրապետության երկաթի հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Հանքավայրի բարդության խումբը

Հանքային մարմինների բնութագիրը

Փորվածքի
տեսակը

Հանքամարմինների հետախուզահատումների միջև հեռավորությունները փորվածքներով (մ)՝ ըստ պաշարների կարգերի

A

B

C1

C2

ըստ
տարա-ծման

ըստ անկ-ման

ըստ
տարա-ծման

ըստ անկ-ման

ըստ
տարա-ծման

ըստ անկ-ման

ըստ
տարա-ծման

ըստ անկ-ման

1-ին

Հաստատուն հզորությամբ և կայուն որակով խոշոր հորիզոնական կամ սակավաթեք շերտաձև հանքակուտակներ

hորատանց-քեր

200

200

400

400

800

800

-

-

2-րդ

ա. Համեմատաբար բարդ կառուցվածքով՝ հանքաքարի կայուն հզորությամբ՝ խոշոր բարդ-ծալքավոր կամ խզվածքային խախտումներով խախտված շերտաձև, ոսպնյակաձև հանքակուտակներ

հորատանց-քեր

-

-

100-300

100-200

400-600

200-400

600-800

400-600

բ. Բարդ կառուցվածքով կամ հանքաքարի անկայուն որակով՝ խոշոր և միջին չափերի ոսպնյակաձև, շտոկաձև, սյունաձև, խողովակաձև հանքակուտակներ

հորատանց-քեր

-

-

75-150

50-100

150-300

100-200

300-500

200-400

3-րդ

Միջին և փոքր չափերի ոսպնյակաձև հանքակուտակներ, խիստ փոփոխական հզորությամբ և հանքաքարի որակով երակձև, սյունաձև բարդ ձևի հանքամարմիներ

հորատանց-քեր

-

-

-

-

50-100

50-100

100-300

100-300

2) Հորատանցքային երկրաֆիզիկայի մեթոդների ազդեցությունը հետախուզական փորվածքների ցանցի խտության ընտրության վրա սահմանված չեն։

34. Հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն։ Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հաքավայրերի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով։ Ընդ որում.

1) հանքավայրի, մնացած մասի համար ընդունված հետախուզական ցանցից առավել խիտ հետախուզական ցանցով, մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը որոշվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը բավարարելու տեսակետից..

ա. 1-ին խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև A, B և A+B կարգերի պաշարներ..

բ.. 2-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև B կարգի պաշարներ..

գ.. 3-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված քանակներով պետք է հաշվարկվեն C1 կարգի պաշարներ.. 3-րդ խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում նպատակահարմար է C1 կարգի համար ընդունված հետախուզման ցանցը խտացնել առնվազն երկու անգամ..

2) Պաշարների հաշվարկման համար երկրավիճակագրական մոդելավորման եղանակների, հակադարձ հեռավորությոսւնների և այլ մեթոդների կիրառման համար, մանրամասն հետախուզման տեղամասերում անհրաժեշտ է ապահովել օպտիմալ միջարկումների (ինտերպոլյացիա) բանաձևերի հիմնավորման համար բավարար հետախուզական հատումների խտություն։

3) Առավել մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերը պետք է ընտրվեն այնպես, որ դրանք բնութագրեն հանքավայրի հիմնական պաշարները ներառող հանքային մարմինների տեղադրման պայմանները և ձևաբանությունը, ինչպես նաև հանքաքարերի գերակշռող մասի որակը։ Հնարավորության դեպքում դրանք տեղակայվում են հանքավայրի առաջնային մշակման ենթակա պաշարների եզրագծերում․. եթե վերջիններս չեն բնութագրում հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, հանքաքարի որակը, և լեռնաերկրաբանական պայմանները, ապա պետք է մանրամասն ուսումնասիրվեն նաև այդ պայմաններին բավարարող տեղամասերը։ Հանքավայրերում մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը յուրաքանչյուր հստակ դեպքի համար ընտրվում է ընդերքօգտագործողի կողմից։

4) Մանրամասն հետախուզման տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի հիմնավորման, կիրառված հետախուզման ցանցի երկրաչափության և խտության համապատասխանությունը հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին հավաստելու, հետազոտման երկրաֆիզիկական մեթոդների, նմուշարկման տվյալների արդյունքների և հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման համար ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների հավաստիության գնահատման նպատակով։ Շահագործվող հանքավայրերում այդ նպատակների համար կիրառվում են շահագործական հետախուզման և արդյունահանման տվյալները:

35. Բոլոր հետախուզական փորվածքները, և հանքամարմինների կամ հանքային գոտիների ելքերը երկրի մակերևույթ պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:

1) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ:

2) Անհրաժեշտ է գնահատել նաև երկրաբանական և երկրաֆիզիկական նմուշարկման որակը (նմուշի զանգվածի և հատույթի պահպանումը, դրանց դիրքի համապատասխանությունը տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին, նմուշարկման ամբողջականությունը և անընդհատությունը, վերահսկողական նմուշարկման առկայությունը և արդյունքները), միներալատեխնոլոգիական և ինժեներաջրաերկրաբանական հետազոտությունների ներկայացուցչականությունը, ծավալային զանգվածի որոշման որակը, նմուշի վերամշակումը և անալիտիկ աշխատանքները: Բացի դրանից, անհրաժեշտ է վերահսկել ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստաթղթերին և ֆոնդային նյութերին:

3) Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին:

36. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրության, հանքամարմինների եզրագծման և պաշարների հաշվարկի համար հետախուզական փորվածքներով հատված կամ բնական մերկացումներով բացված բոլոր հանքային միջակայքերը ենթակա են նմուշարկման:

37. Նմուշարկման մեթոդների (երկրաբանական, երկրաֆիզիկական) ու եղանակների ընտրությունը կատարվում է ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև հետախուզման կիրառվող տեխնիկական միջոցներից:

1) Համապատասխան հիմնավորվածության դեպքում, որպես շարքային նմուշարկում, կարող են կիրառվել երկրաֆիզիկական մեթոդներով (մագնիսական, միջուկային երկրաֆիզիկական) ստացված տվյալները (երկրաֆիզիկական նմուշարկման տվյալները պաշարների հաշվարկման ժամանակ կիրառելու, ինչպես նաև նմուշարկման երկրաֆիզիկական նոր մեթոդների և մեթոդաբանությունների գործնականում ներդրման հնարավորությունը կարող է առաջարկվել Հաշվետվության հեղինակների կամ այլ կոմպետենտ կառույցների խորհրդով, որը քննարկվում է Պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի նիստում՝ օրենքով սահմանված կարգով ստանալով իրավական ձևակերպում)։

2) Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովի սպասվող արդյունքների առավել հավաստիություն։ Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը՝ ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:

3) Նմուշարկման երկրաբանական, երկրաֆիզիկական մեթոդների և ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:

38. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով: Նմուշները պետք է վերցնել հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Հանքամարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) հանքայնացման առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան (30⁰-ից փոքր) տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրականության լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,

2) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, հանքային մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները՝ կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով: Հետախուզական փորվածքներում հանքաքարերի արմատական ելքերից բացի պետք է նմուշարկվեն նաև դրանց հողմահարման արգասիքները,

3) հանքամարմինների կողերում հանքաքարերի ու հանքայնացված ապարների բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին՝ սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է հանքամարմնի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, հանքաքարերի ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով, ինչպես նաև հորատաերթի երկարությամբ, ըստ որում հորատահանուկի տարբեր ելքերով միջակայքերը նմուշարկվում են առանձին-առանձին:

39. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված մեթոդի ու եղանակի և հանքաքարի հիմնական տեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել՝ տալով ստացված արդյունքների ճշգրտության ու արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, հանքամարմիններն ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը և դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին՝ ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի ±10-20%՝ նկատի ունենալով հանքաքարերի խտության փոփոխականությունը):

1) Հորատահանուկային նմուշարկման ճշգրտությունը անհրաժեշտ է ստուգել հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով:

2) Բնական տեղադրման պայմաններում երկրաֆիզիկական նմուշարկման ժամանակ վերահսկվում է սարքավորումների աշխատանքի կայունությունը և մեթոդի վերարտադրողականությունը՝ շարքային և ստուգողական չափումների միևնույն պայմաններում: Երկրաֆիզիկական նմուշարկման արժանահավատությունը որոշվում է հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային միջակայքերի երկրաբանական և երկրաֆիզիկական նմուշարկման տվյալների համադրման միջոցով։

3) Նմուշարկման ճշգրտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է իրականացնել հանքային միջակայքերի վերանմուշարկում (կամ կրկնակի կարոտաժ):

4) Կարոտաժի արդյունքներով որոշված պարունակությունների արժանահավատությունը հավաստվում է դրա տվյալները հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային հորատանցքերում հանքաքարերի հիմնական տեսակների նմուշարկման արդյունքների հետ համադրելով։ Շարքային հորատանցքերում հորատահանուկային նմուշարկման արժանահավատությունը պետք է հավաստվի հորատահանուկի ելքի տարբեր դասերի համար, երկրաֆիզիկական նմուշարկման տվյալներով, առանձին-առանձին։ Նմուշարկման արդյունքները զգալի աղավաղող, ընտրողական մաշելիության առկայության դեպքում հորատահանուկային նմուշարկման արժանահավատությունը հնարավորության դեպքում հաստատվում է ուղեկցող լեռնային փորվածքների նմուշարկմամբ։

5) Նմուշարկման ընդունված եղանակի արժանահավատությունը, շահագործվող հանքավայրերում, հաստատվում է հանքավայրի միևնույն հորիզոնների, բլոկների կամ տեղամասերի սահմաններում՝ լեռնային փորվածքների և սյունակային հորատման տվյալների տարբերակված (առաձին) համադրմամբ։

6) Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

40. Նմուշների մշակումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով կամ համադրելի ընդունված հանքավայրի օրինակով։ Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով:

1) Նմուշների մշակման որակը պետք է շարունակաբար վերահսկվի՝ «K» գործակցի հիմնավորվածության և մշակման սխեմայի պահպանման հետ կապված բոլոր գործողություններով:

2) Խոշորածավալ վերստուգիչ նմուշների մշակումը կատարվում է հատուկ կազմված ծրագրերով:

41. Հանքաքարերի քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի ամբողջությամբ, դրանց որակի արժանահավատ գնահատումը, հիմնական, ուղեկից բաղադրիչների ու դրանց արդյունաբերական նշանակության հաստատումն, ինչպես նաև վնասակար խառնուկների հայտնաբերումն ապահովող լիարժեքությամբ: Հանքաքարերում դրանց պարունակությունը որոշվում է համապատասխան ստանդարտներով սահմանված նմուշների քիմիական, մագնիսական, միջուկային երկրաֆիզիկական, այլ երկրաֆիզիկական, սպեկտրային և անալիզների այլ մեթոդներով։

1) Հանքաքարում ուղեկից բաղադրիչների ուսումնասիրությունը իրականացվում է ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման եղանակի որոշումն ապահովող մանրամասնությամբ։

2) Հարստացում չպահանջող հանքաքարերի շարքային նմուշներում որոշվում է երկաթի ընդհանուր, ինչպես նաև այն բաղադրիչների պարունակությունները, որոնց որոշումը նախատեսված է ապրանքային հանքաքարին ներկայացվող տեխնիկական պայմաններով։ Վնասակար խառնուկների, խարամաառաջացնող, ինչպես նաև ուղեկից բաղադրիչների պարունակությունները կարող են որոշվել խմբային նմուշներում:

3) Հարստացման ենթակա հանքաքարերի շարքային նմուշներում, որպես կանոն, որոշվում են. Fe-ի ընդհանուր, իսկ մագնետիտային կազմի հանքաքարերի համար՝ նաև մագնետիտին կապված Fe-ի, ինքնուրույն արդյունաբերական նշանակություն ունեցող ուղեկից բաղադրիչների (ապատիտ-մագնետիտային հանքաքարերում՝ P2O5-ի և ZrO2-ի, տիտան-մագնետիտային հանքաքարերում՝ V2O5-ի, ինչպես նաև Cu-ի, Co-ի և այլնի) պարունակությունները։ Հարստացման սխեմային համապատասխան երկաթի խտանյութ անցնող միներալների հետ կապված վնասկար խառնուկների (ընդհանուր և սուլֆիդային ծծմբի (S), մագնետիտում ցինկի (Zn) իզոմորֆ խառնուկի, տիտանամագնետիտներում՝ TiO2-ի և այլնի), ինչպես նաև օքսիդացած, առաջնային մագնետիտային և երկաթասպաթային (սիդերիտային) հանքաքարերի սահմանների որոշման համար՝ FeO-ի և Fe2О3-ի պարունակությունները, կարբոնատացած և լիմոնիտացած տարատեսակների առանձնացման համար՝ շիկացման ժամանակ կորուստները կարող են որոշվել խմբային նմուշների անալիզների տվյալներով։ Խարամաառաջացնող բաղադրիչների պարունակությունը սահմանվում են խտանյութերի անալիզներով:

4) Խմբային նմուշներում պետք է որոշվեն ընդհանուր երկաթի (Fe-ի), արդյունաբերական նշանակությամբ միներալների, ինչպես նաև շարքային նմուշներում որոշված այլ բաղադրիչների հետ կապված երկաթի (Fe-ի) և բոլոր ուղեկից օգտակար բաղադրիչների (Zn, Pb, Au, Pt, Ge և այլն) պարունակությունները: Խմբային նմուշները պետք է բնութագրեն հանքաքարերի բոլոր բնական տարատեսակները կամ դրանց տեխնոլոգիական տիպերն ու տեսակները:

5) Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը՝ ուղեկից բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունների որոշմամբ և այդ պարունակությունների փոփոխությունների պարզաբանումը հանքամարմինների տարածման և անկման ուղղություններով:

6) Առաջնային հանքաքարերի օքսիդացման աստիճանը բացահայտելու և օքսիդացման գոտու սահմանմանը որոշելու նպատակով պետք է կատարվեն ֆազային անալիզներ:

42. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել՝ գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական, ուղեկից ու խարամառաջացնող բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

43. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով՝ վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից։

1) Շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Стандартные Образцы Состава – СОС, այսուհետ՝ ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել՝ այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ:

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող ուղեկից բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները, այդ թվում «մրրկային» պարունակությամբ:

44. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:

1) Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկի համար կոնդիցիաների պահանջներն՝ եզրագծային և նվազագույն ադրյունաբերական պարունակությունները: Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

45. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)՝ անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը՝ ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 4-ով սահմանված՝ ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների՝ ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար։

 

Աղյուսակ 4

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)

 

Բաղադրիչները

Պարունա-կությունների դասերը, % (Ge, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

Բաղա-դրիչները

Պարունակությունների դասերը, % (Ge, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

Fe ընդհանուր

>45

1,5

CaO

7-20

6

30-45

2,0

1-7

11

20-30

2,5

0,5-1

15

10-20

3,0

0,2-0,5

20

FeՕ

>17

3,5

<0,2

30

12-17

4,0

Mn

3-6

3,5

5-12

5,5

0,5-3,0

6

3,5-5

10

0,2-0,5

10

3,5

20

0,1-0,2

13

Fe մագնետիտի

>45

1,5

0,05-0,1

20

30-45

2,0

S

1-2

9

20-30

3,0

0,5-1

12

10-20

4,0

0,3-0,5

15

SiO2

5-20

5,5

0,1-0,3

17

1,5-5

11

0,05-0,1

20

MgO

1-10

9

0,01-0,05

30

0,5-1,0

16

0,001-0,01

30

0,05-1,0

30

P2O5

>1,0

2,5

<0,05

30

0,3-1,0

5,5

Cr2O3

10-20

2,5

0,1-0,3

8,5

5-10

3

0,05-0,1

12

1-5

5

0,01-0,05

22

0,1-1,0

8,5

0,001-0,01

30

Ni

0,5-1,0

7

As

>2

3

0,2-0,5

10

0,5-2,0

6

0,02-0,2

20

0,05-0,5

16

Co

0,05-0,1

10

0,01-0,5

25

0,01-0,05

25

0,01

30

TiO2

>15

2,5

B2O3

3-10

7

4-15

6

1-3

10

1-4

8,5

0,1-1,0

22

1

17

0,1

30

V2O5

0,5-1,0

12

Ge

>50

18

0,2-0,5

15

10-50

26

0,1-0,2

20

10

30

0,01-0,1

25

ZrO2

>3

3,5

0,01

30

1-3

6

Cu

1-3

5,5

 

0,1-1,0

15

0,5-1,0

8,5

0,1

30

0,2-0,5

13

-

-

-

0,1-0,2

17

-

-

-

 

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 4-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

46. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում՝ արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ՝ պարունակության յուրաքանչուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը:

2) Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է։

47. Երկաթի հանքավայրերի հետախուզությամբ և շահագործմամբ զբաղվող օտարերկրյա որոշ ընկերությունների պրակտիկայում օգտագործվում է նմուշներ վերցնելու, դրանք նախապատրաստելու և անալիզների ենթարկելու գործընթացների որակը վերստուգելու ավելի պարզ, բայց բավականաչափ արդյունավետ ընթացակարգ՝ հիմնված լաբորատորիա ուղարկվող շարքային քսան նմուշներից կազմված յուրաքանչյուր խմբաքանակի մեջ շարունակաբար մեկական դատարկ, կրկնօրինակ և ստուգանմուշային կամ չափանմուշային (էտալոնային) նմուշ ներառելու հետ, ձևավորելով դրանք հետևյալ կարգով.

1) Դատարկ նմուշները վերցվում են հանքավայրի հետախուզման սկզբնական փուլում նախապատրաստված համասեռված (հոմոգենացված) համախառն նմուշից (քսան կիլոգրամից ոչ պակաս զանգվածով)՝ ըստ կազմության համանման հանքավայրի երկաթի հանքայնացումը տեղակալող (պարփակող) ապարներին: Համախառն նմուշի համար նյութ են ծառայում չհանքայնացված հորատահանուկը կամ մերկացման անհանք ապարները: Երկաթի նշանակալի քանակի բացակայությունը համախառն նմուշում հաստատվում է ոչ պակաս քան երկու տարբեր լաբորիատորիաներում կատարված բազմաթիվ անալիզներով: Դատարկ նմուշն ընդգրկվում է նմուշների նախապատրաստման հոսքում և մյուս նմուշների հետ ունենում է հաջորդական համար:

2) Որպես կրկնօրինակ ծառայող նմուշները վերցվում են դաշտային պայմաններում, կամայականորեն: Հորատման ապարախյուսի նմուշարկման ժամանակ դրանք պատրաստվում են վերջինիս կիսման եղանակով: Հորատահանուկի նմուշարկման ժամանակ դրա կիսումը կատարվում է մանրացման սկզբնական փուլից հետո:

3) Չափանմուշային (էտալոնային) նմուշները, որոնցում երկաթի պարունակությունը հայտնի է ընդունելի մակարդակի ճշտությամբ, որքան հնարավոր է, պետք է մոտ լինեն հանքավայրում երկաթի հանքայնացման քարաբանական և միներալային կազմին: Դրանցում երկաթի պարունակությունը պետք է համապատասխանի հանքավայրում առանձնացվող պարունակությունների երեք հիմնական դասերին, որոնք մոտ են տնտեսապես հիմնավորված եզրագծային, միջին և բարձր պարունակություններին: Չափանմուշային նմուշները վերցվում են նախօրոք պատրաստված, 20 կգ-ից ոչ պակաս զանգվածով համախառն նմուշներից՝ կազմված նախկինում անալիզի ենթարկված հորատահանուկի կամ հորատման ապարախյուսի նմուշներից մնացած խոշորահատիկ նյութից: Համախառն նմուշների աղացած և համասեռված նյութը պետք է անալիզի ենթարկվի մի քանի անկախ լաբորատորիաներում: Չափանմուշային նմուշները համարակալվում են շարքային նմուշների հերթական համարներով, որոնք չպետք է հայտնի լինեն անալիզ իրականացնող աշխատակիցներին:

4) Դատարկ, կրկնօրինակ և չափանմուշային նմուշների օգտագործումն ապահովում է կանոնավոր և բավականին արդյունավետ վերստուգում՝ շարքային նմուշների նախապատրաստման և անալիզների կատարման (սիստեմատիկ սխալանքների հայտնաբերում և պատահական սխալանքների մեծության որոշում) որակի նկատմամբ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակամիջոցում, հիմնականում սեփական լաբորատորիայի միջոցներով:

48. Նմուշարկման իրականացված վերստուգման արդյունքներով (նմուշների վերցնում, մշակում և անալիզների կատարում) պետք է գնահատվի հանքային միջակայքերի եզրագծման և դրանց պարամետրերի որոշման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալանքը:

49. Հանքաքարի միներալային կազմը, դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաապարագիտական, ֆիզիկական, քիմիական և այլ տեսակի անալիզների կիրառմամբ: Ընդ որում առանձին միներալների նկարագրությամբ կատարվում է նաև դրանց տեղաբաշխման քանակական գնահատում:

1) Հատուկ ուշադրություն պետք է դարձվի երկաթի միներալներին.. դրանց քանակի որոշում, միմիյանց և ուրիշ միներալների միջև փոխհարաբերությունների պարզաբանում (սերտաճվածքների առկայությունը, դրանց չափերը և սերտաճման տեսակները)։

2) Հարստացում պահանջող հանքաքարերի համար պետք է որոշվեն նաև դրանց (միներալների հատիկների) չափերը և բաշխումն ըստ խոշորության դասի, պոչանքներ անցնող՝ մագնետիտի, հեմատիտի, պիրիտի, պիրոտինի և սիլիկատների միներալների (նռնաքար, պիրոքսեն, էպիդոտ, քլորիտ և այլն) հետ կապակցված երակթի քանակությունը։

3) Օոլիթային հանքաքարերի համար մանրամասն ուսումնասիրվում է օոլիթների և կոնկրեցիաների ձևը, չափերը, քանակը, միներալային կազմը, կառուցվածքը, ըստ շերտերի դրանց տեղաբաշխման բնույթը, տեսակը, միներալային կազմը, ցեմենտի քանակը։ Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել սուլֆատ պարունակող միներալները (բարիտ, գիպս և այլն), պարզաբանել դրանց քանակությունն ու տեղաբաշխումը:

4) Միներալաբանական հետազոտությունների գործընթացում պետք է ուսումնասիրվի երկաթի, ուղեկից բաղադրիչների ու վնասակար խառնուրդների բաշխումը և կազմվի դրանց հաշվեկշիռն ըստ միներալային միացությունների ձևերի:

(49-րդ կետը փոփ. 25.08.23 N 08-Ն)

50. Ծավալային զանգվածի և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել հանքաքարերի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:

1) Խիտ (հոծ) հանքաքարերի ծավալային զանգվածը գլխավորապես որոշվում է պարաֆինապատված բնութագրիչ նմուշներով և վերստուգվում է բնամասերում դրա որոշման արդյունքներով: Փխրուն, խիստ ճեղքավորված և խոռոչավոր հանքաքարերի ծավալային զանգվածը, որպես կանոն, որոշվում է բնամասերում: Ծավալային զանգվածը կարող է որոշվել նաև ցրված գամմա-ճառագայթման կլանման մեթոդով` անհրաժեշտ ծավալի ստուգափորձական (հավաստող) աշխատանքների առկայության դեպքում: Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև հանքաքարի խոնավությունը: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային կազմով և հիմնական բաղադրամասերի պարունակությամբ:

51. Հանքաքարի քիմիական և միներալային կազմերի, մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունների ու ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունների արդյունքում սահմանվում է դրանց բնական տարատեսակությունը և նախնական նշվում է արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, որոնք պահանջում են ընտրողական արդյունահանում և առանձին վերամշակում:

1) Հանքաքարի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների վերջնական առանձնացումն իրականացվում է հանքավայրերում բացահայտված բնական տարատեսակների տեխնոլոգիական ուսումնասիրության արդյունքներով:

(51-րդ կետը փոփ. 25.08.23 N 08-Ն)

 

5. ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

52. Սև մետալուրգիայի լեռնահարստացման ձեռնարկությունների ապրանքային արտադրանքը հանդիսանում են հարուստ հանքաքարերը, խտանյութերը, ագլոմերատը (եռակալված հանքաքար), բովագնդիկը (օկատիշը), տաք կաղապարման (բրիկետավորման) երկաթը, որոնց տիպերը յուրաքանչյուր ձեռնարկության համար որոշվում են համապատասխան տեխնիկական պայմաններով։ Հարստացման արգասիքի որակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կանոնակարգվում է մատակարարի (հանքաքարանի) և մետալուրգիական ձեռնարկության միջև կնքված պայմանագրով կամ պետք է համապատասխանի գոյություն ունեցող ստանդարտներին և տեխնիկական պայմաններին։

1) Հարուստ հանքաքարերին և հարստացման խտանյութերին ներկայացվող, որպես ընդհանուր պահանջներ կարող են ընդունվել 5-րդ և 6-րդ աղյուսակներում բերված տվյալները։

 

Աղյուսակ 5

 

Հարուստ հանքաքարերին ներկայացվող պահանջները

 

Հանքաքարի տեսակը և միներալային կազմը

ընդ․-ի նվազագույն պարունա-կությունը

Վնասակար խառնուրդների առավելագույն թույլատրելի պարունակությունը, %.

Հատիկաչափական կազմը

SiO2

S

P(P2O5)

Cu

As

Zn

Pb

Sn

Ni

Cr

Mn

Խոշորու-թյունը, մմ

Դասի պարունա-կությունը, %

Եռակալված (ագլոմերատային)՝

Մագնետիտային

Մարտիտ-հեմատիտային

Գորշ երկաթաքար

 

Սիդերիտային

45.0

45.0

 

44.0

 

 

32.5

 

18.0

 

 

12.0

 

 

 

0.35

 

(0.8)

 

 

0.15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



}



}

 

–20+0

–10+0


 

–10+0

–60+10

+60

 

≤ 15

≥ 85

 


≤ 9

≥ 85

≤ 6

Դոմնային՝

Մագնետիտային

Մարտիտ-հեմատիտային

Գորշ երկաթաքար

50.0

50.0

 

45.0

 

18.0

0.3
0.3

0.3

0.3
0.3

0.3

0.2
0.2

0.2

0.07
0.07

0.07

0.1
0.1

0.1

0.1
0.1

0.1

0.08
0.08

0.08










}

–10+0
–100+10

≤ 20
≥ 80

Մարտենյան՝

Մագնետիտային
Մարտիտ-հեմատիտային
Գորշ երկաթաքար

57.0
57.0

57.0

5.0
5.0

5.0

0.15
0.15

0.15

0.15
0.15

0.15

0.04
0.04

0.04

0.04
0.04

0.04

0.04
0.04

0.04

0.04
0.04

0.04


0.04
0.04

0.04

0.04
0.04

0.04

0.5
0.5

0.5

}

–10+0
–250+10

≤ 25
≥ 75

Աղյուսակ 6

Երկաթի խտանյութերի որակին արդյունաբերության կողմից ներկայացվող պահանջները

Խտանյութի անվանում և նշանակությունը

ընդ․-ի նվազագույն պարունա-կությունը

Վնասակար խառնուրդների առավելագույն թույլատրելի պարունակությունը, %

SiO2

Al2O3

CaO

MgO

MnO

S

P(P2O5)

K2O

TiO2

V(V2O5)

Էլեկտրամետալուրգիա

Մագնետիտային
Մարտիտ-հեմատիտային

69.5
68.0

3.0
3.0




0.05
0.05

0.06
0.06

0.04
0.04

0.08
0.08



Մարտկոցների արտադրություն

Մագնետիտային
Մարտիտ-հեմատիտային

71.0
69.0

1.0
1.0

0.13
0.13

0.04
0.04

0.04
0.04

0.04
0.04




0.03
0.03

0.02
0.02

Փոշեմետալուրգիա

Ցածր տեսակի
Միջին տեսակ
Բարձր տեսակի

71.4
71.8
72.0

0.4
0.3
0.15

0.20
0.10
0.10

0.10

0.10
0.04
0.02

0.50
0.30
0.02

0.05
0.02
0.015

0.03
0.02
0.015



0.08
0.04
0.015



Դոմնային արտադրություն

Մագնետիտային
Մարտիտ-հեմատիտային
Գորշ երկաթաքար
Սիդերիտային
Սիդերիտի թրծված խտանյութ
Գորշ երկաթաքար

62.0

60.0

44.0

37.0

47.0

59.3

10.0

10.0

18.0

10.0

6.0

5.0

13.5

0.45

(0.8)

(≥ 0.54)

Հորատանցքերի հորատման ծանրացիչներ

Մագնետիտային
Մարտիտ-հեմատիտային
Գորշ երկաթաքար

60.0
58.0
45.0

12.0
12.0
12.0



















 

2) Ըստ երկաթի պարունակության առանձնանում են բնական հարուստ և աղքատ (հարստացման կարիք ունեցող) հանքաքարեր:

3) Հարուստ հանքաքարերը դասակարգվում են՝ դոմնային (հրահալոցային) և մարտենյան:

4) Դոմնային հանքաքարերը օգտագործվում են անմիջապես դոմնային շիխտա (բովախառնուրդ) ներմուծման համար և պետք է ներկայացված լինեն 80%-ից ոչ պակաս 10-100 մմ խոշորության դասերով։ Երկաթի պարունակությունը մագնետիտային և հեմատիտային հանքաքարերում պետք է լինի 50%-ից ավելի, հիդրոհյոտիտային հանքաքարերում՝ 45%-ից ավելի, իսկ վնասակար խարնուրդները չպետք է գերազանցեն՝ ծծումբ՝ 0.3%-ը, ֆոսֆոր՝ 0.3%-ը, պղինձ՝ 0.2%-ը, մկնդեղ՝ 0.07%-ը, ցինկ և կապար՝ յուրաքանչյուրը 0.1%-ը, անագ՝ 0.08%-ը: Նիկել, կոբալտ, մանգան, քրոմ, մոլիբդեն, վոլֆրամ, վանադիում և այլ լեգիրող (որակը բարելավող) բաղադրիչներ կարող են պարունակվել երկաթի հանքաքարի վերամշակման արգասիքների հիմնական հատկությունները չվատթարացնող քանակությամբ:

5) Մարտենյան վերամշակման համար անմիջապես պիտանի մարտենյան հանքաքարերը պետք է ներկայացված լինեն 75%-ից ոչ պակաս 10–250 մմ խոշորության դասերով. երկաթի պարունակությունը մագնետիտային, հեմատիտային, հիդրոհյոտիտային և խառը հանքաքարերում պետք է լինի 57%-ից ավելի, վնասակար խարնուրդները չպետք է գերազանցեն՝ սիլիկահող` 5%-ը, ծծումբ և ֆոսֆոր` 0.15%-ը, պղինձ, մկնդեղ, ցինկ, կապար, նիկել, քրոմ` յուրաքանչյուրը 0.04%-ը, մանգան՝ 0.5%-ը:

6) Հանքաքարերը, որոնց 80-92%-ը ներկայացված է 10 մմ և 8-20%-ից ոչ ավելի 10-20 մմ խոշորության դասերով, անհրաժեշտ է ենթարկել նախնական տեսակավորման ըստ կտորների դասերի:

7) Հարուստ հանքաքարերի որակական բնութագրման համար կարևոր նշանակություն ունեն ոչ հանքային խառնուրդների պարունակությունը և հարաբերակցությունը խարամաառաջացնող բաղադրիչներին, որոնք արտահայտվում են հիմնայնության գործակցով և սիլիկատային մոդուլով:

8) Հիմնայնության գործակիցը (ՀԳ) արտահայտում է ալկալիական հողերի օքսիդների (կալցիում և մագնեզիում) պարունակությունների գումարի հարաբերությունը թթվային բաղադրիչների (սիլիցիում և ալյումին) օքսիդների պարունակությունների գումարին: Ըստ այս գործակցի մեծության երկաթի հանքաքարերը և դրանց խտանյութերը ստորաբաժանվում են թթվայինների. հանդիսանում է առավել հաճախ հանդիպողը (ՀԳ 0.7-ից փոքր), ինքնաֆլյուսացվողների (ինքնաօքսիդալուծվողների) (ՀԳ 0.7-1.1) և հիմնայինների (ՀԳ 1.1-ից մեծ): Լավագունը հանդիսանում են ինքնաֆլյուսացվող հանքաքարերը։

9) Ըստ սիլիկատային մոդուլի (սիլիցիումի օքսիդի պարունակության հարաբերությունը ալյումինի օքսիդին պարունակությանը) սահմանափակվում է 2-ից ցածր մոդուլով երկաթի հանքաքարերի օգտագործումը։

10) Հարստացում պահանջող երկաթի հանքաքարերը տոկոսային հարաբերակցությամբ գերակշռում են երկաթի համաշխարհային արտադրության մեջ և բաժանվում են հեշտ հարստացվող և դժվար հարստացվող տեսակների, որը պայմանավորված է դրանց միներալային կազմից և մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկություններից: Հեշտ հարստացվողներին են պատկանում մագնետիտային կազմի երկաթի հանքաքարերը՝ առաջին հերթին մագնետիտային քվարցիտները:

11) Դժվար հարստացվող են հանդիսանում նրբահատիկ բազմամիներալ երկաթի հանքաքարերը, որոնցում երկաթը մտնում է մի քանի ոչ մագնետիտային միներալների (հյոտիտ, հիդրոհյոտիտ) կազմի մեջ կամ հանքային միներալները (հյոտիտ, հիդրոհյոտիտ) կազմում են փոշենման, օոլիթային (ձվաքարային) թաքնված բյուրեղային և կոլոիդալ զանգվածներ: Այս հանքաքարերի մանրացման ժամանակ չի հաջողվում բացել միներալները՝ դրանց չափազանց փոքր չափերի և ոչ մետաղական միներալների հետ դրանց նուրբ սերտաճման պատճառով: Դժվար հարստացվող հանքաքարերի առավել բնութագրական օրինակներ են Կրիվոյ Ռոգի և Կուրսկի մագնիսական անոմալիայի օքսիդացած երկաթային քվարցիտները, գորշ երկաթաքարային հանքաքարերի բոլոր տեսակները։

12) Հարստացման եղանակների ընտրությունը որոշվում է հանքաքարերի միներալային կազմից, դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկություններից, ինչպես նաև ոչ մետաղական միներալների բնույթից և հանքաքարերի ֆիզիկամեխանիկական հատկություններից կախված:

13) Մագնետիտային հանքաքարերը հարստացվում են մագնիսական եղանակով: Մագնետիտային հանքաքարերի հարստացման չոր և թաց մագնիսական սեպարացիայի (զատման) կիրառումը ապահովում է կոնդիցիոն խտանյութերի ստացում անգամ ելակետային հանքաքարում երկաթի համեմատաբար ցածր պարունակության պարագայում: Հանքաքարում մագնետիտի հետ արդյունաբերական քանակությամբ հեմատիտի առկայության դեպքում կարող է կիրառվել մագնիսաֆլոտացիոն (նրբացանավոր հանքաքարերի համար) կամ մագնիսագրավիտացիոն (խոշորացանավոր հանքաքարերի համար) հարստացման եղանակները: Կրիվոյ Ռոգի, Կուրսկի մագնիսական անոմալիայի և Կոլսկի թերակղզու մագնետիտային քվարցիտների հարստացման սխեմաները ներառում են ջարդում, աղում (մանրացում) և թույլ մագնիսական դաշտում մագնիսական հարստացում։

14) Օքսիդացած երկաթային քվարցիտների հարստացումը կարող է իրականացվել ուժեղ մագնիսական դաշտում մագնիսական, թրծում-մագնիսական և ֆլոտացման եղանակներով։

15) Եթե մագնետիտային հանքաքարերում պարունակվում են արդյունաբերական քանակությամբ ապատիտի կամ կոբալտի, պղնձի և ցինկի սուլֆիդներ, բորի և այլ միներալներ, ապա դրանց կորզման համար կիրառվում է մագնիսական սեպարացիայի թափոնների ֆլոտացիա: Այդպիսի սխեմաներ կիրառվում են Կովդորսկու, Վիսոկոգորսկու և Սոկոլովկու-Սարաբայսկու ԼՀԿ-ներում։

16) Տիտանոմագնետիտային և իլմենիտ-տիտանոմագնետիտային հանքաքարերի հարստացման սկզբունքային սխեմաները ներառում են բազմափուլ թաց մագնիսական սեպարացիա: Տիտանի խտանյութում իլմենիտի առանձնացման նպատակով իրականացվում է թաց մագնիսական սեպարացիայի պոչերի հարստացում ֆլոտացման կամ գրավիտացիոն եղանակով՝ բարձր ինտենսիվությամբ մագնիսական դաշտում հետագա մագնիսական սեպարացիայով:

17) Տիտանի ցածր պարունակությամբ երկաթ-վանադիումային հանքաքարերը (Կաչանարսկու, Գուսեվոգորսկու, Պուդոժգորսկու և այլ հանքավայրեր) կարող են օգտագործվել դոմնային գործընթացի տեխնոլոգիայում՝ թուջի ստացման ժամանակ կրկնակի կոնվերտում՝ խարամից վանադիումի կորզմամբ։ Կարող է կիրառվել նաև իլմենիտային և տիտանոմագնետիտային խտանյութերի ստացմամբ՝ հանքաքարերի նախնական հարստացման տեխնոլոգիան. եթե TiO2-ի պարունակությունը դրանում չի գերազանցում 4%-ը, ապա այն անմիջականորեն ենթարկվում է դոմնային գործընթացի, իսկ ավելի բարձր պարունակությունների դեպքում այդ խտանյութը խառնվում (շիխտովկա) է տիտան չպարունակող երկաթի հանքաքարերի հետ։ Ներկայումս մշակված է նաև պիրոհիդրոմետալուրգիական տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս տնտեսապես նպատակահարմար կերպով կորզել տիտանը տվյալ տեսակի հանքաքարերից (դոմնային գործընթաց՝ էլեկտրահալում, հիդրոմետալուրգիա, երկաթային ձուլահատիկի ընտրողական կռագուլմամբ (коагуляцией) և ուղեկցող բաղադրիչների խարամային թաղանք անցմամբ՝ տիտանամագնետիտային բովագնդիկների խորը մետաղապատում)։

18) Մետալուրգների մոտ լուրջ տեխնոլոգիական խնդիրներ են առաջանում տիտանի բարձր պարունակությամբ վանադիում պարունակող տիտանամագնետիտային հանքաքարերի և խտանյութերի վերամշակման ժամանակ, քանի որ տիտանը և վանադիումը ավանդական տեխնոլոգիայի դեպքում չեն կարող կորզվել առանձին արտադրատեսակներում և բարդացնում են մետալուրգիական գործընթացի կառավարումը։ ՌԴ ԳԱԱ Ուրալյան ստորաբաժանման կողմից մշակվել է ըստ պարունակության կոնդիցիոն առանձին արտադրանքներում ուղեկցող բաղադրիչների առանձնացմամբ՝ համալիր խտանյութերի հարստացման պիրոմետալուրգիական եղանակ, որոնք կարող են օգտագործվել ավանդական տեխնոլոգիայով։ Ըստ այդ տեխնոլոգիայի, նուրբ մանրացված համալիր խտանյութը գնդավորվում է պինդ վերականգնիչով, հում բովագնդիկները ենթարկվում են վերականգնող թրծման, որի ընթացքում բովագնդիկները ձեռք են բերում «ընկույզի» կառուցվածք՝ միջուկում կուտակվում է մետաղական երկաթը և վանադիումը, վանադիումով լեգիրված պողպատը, իսկ տիտանի օքսիդը ձևավորում է խարամային թաղանթը։ Բովագնդիկների հետագա ջարդմամբ և մանրեցմամբ ապահովվում է երկաթային ձուլահատիկի բացումը, որը չոր կամ թաց մագնիասական սեպարացման (զատման) եղանակով առանձնացվում է առանձին արտադրանքում։ Հիմնականում տիտանի օքսիդից կազմված խարամային բաղկացուցիչը ենթարկվում է հետագա վերամշակման։ Երկաթի կորզումը ձուլահատիկներ և տիտանինը՝ խարամային թաղանթ, կազմում է առնվազն 92%։

19) Հիդրոհյոտիտ-լեպտքլորիտային օոլիտային (ձվաքարային) գորշ երկաթաքարերի հարստացման համար օգտագործվում են գրավիտացիոն կամ գրավիտացիոն- մագնիսական (ուժեղ մագնիսական դաշտերում) եղանակները։ Կավային հիդրոհյոտիտային և մարտիտային (գլաքարային) հանքաքարերը հարստացվում են լվացմամբ: Երկաթասպաթային (սիդերիտային) հանքաքարերի հարստացումը սովորաբար կատարվում է հետագա թրծմամբ բարդ միջավայրում սեպարացիայի միջոցով:

20) Երկաթային քվարցիտների և սկառնամագնետիտային հանքաքարերի վերամշակման արդյունքում սովորաբար ստացվում է երկաթի 62-66% պարունակությամբ խտանյութ։ Էլեկտրամետալուրգիական զտման և տաք-կաղապարման երկաթի արտադրության համար թողարկվում են երկաթի 69.5%-ից ոչ ցածր, սիլիկահողի՝ 3.0%-ից ոչ բարձր, ծծմբի 0.06%-ից ոչ բարձր պարունակություններով խտանյութեր։ Ապատիտ-մագնետիտային և մանգանամագնետիտային հանքաքարերի թաց մագնիսական սեպարացման կոնդիցիոն խտանյութերում երկաթի պարունա-կությունը կազմում է 62-64%։

21) Օոլիտային (ձվաքարային) գորշ երկաթաքարերի գրավիտացիոն և գրավիտացիոն-մագնիսական հարստացման խտանյութերը ներկայումս համարվում են կոնդիցիոն երկաթի՝ 44-49%, սիլիկահողի՝ 18-11%, կավահողի՝ 4-5%, ֆոսֆորի հնգօքսիդի՝ 0.6-0.8% պարունակությունների դեպքում։

22) Երկաթի հանքաքարերի տարբեր տեսակների վերամշակման տեխնոլոգիայի կատարելագործման հեռանկարային ուղղություններն և գործընթացներն են հանդիսանում.

ա. տրանսպորտային տարողությունների էքսպրես անալիզների արդյունքներով, հանքավերահսկող կայաններում մեծամասշտաբ ռադիոմետրական տեսակավորումը, որպես արդյունահանվող հումքի որակի կառավարման համակարգի էլեմենտ՝ հանքավայրի պաշարների ռացիոնալ օգտագործման և հարստացման արդյունավետ տեխնոլոգիա ստեղծելու համար։

բ. խոշոր ջարդումից (-200 մմ) հետո կույտային նյութի ռադիոմետրիական սեպարացիա. որոշ տեսակի հանքաքարերի համար, օրինակ տիտանամագնետիտային (լցակույտային պոչերի հեռացում, տեխնոլոգիական սխեմայի պարզեցում՝ գրավիտացիոն ցիկլի բացառման հաշվին) և ապատիտ-մագնետիտային (լցակույտային պոչերի հեռացում, կալցիտային արտադրանքի առանձնացում, կարբոնատային մոդուլի լավարկում)։

գ. մանրացված հանքաքարերի գրավիտացիոն եղանակով հարստացում՝ հիդրոցիկլոնում ծանր սուսպենզիաների (կախույթի) հիման վրա։

(52-րդ կետը փոփ. 25.08.23 N 08-Ն)

53. Երկաթի հանքաքարերը որոշ դեպքերում պարունակում են արժեքավոր ուղեկից բաղադրիչներ, որոնց օգտագործումը բարելավում է օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների տեխնիկատնտեսական ցուցանիշները և թույլ է տալիս ստանալ դեֆիցիտային (քիչ քանակությամբ արտադրովող) ապրանքային արտադրանք։

1) Հարստացման ենթարկվող հանքաքարերից, առանձին միներալներում պարունակվող տիտանը, պղինձը, կոբալտը, ոսկին, պլատինը, ապատիտը, հազվագյուտ մետաղները և այլ բաղադրիչները, որպես կանոն, կարող են կորզվել առանձին խտանյութեր: Արդյունաբերության մեջ ներկայումս կիրառվում է, համալիր հանքաքարերի մագնիսական հարստացման պոչերից, ապատիտի, իլմենիտի և պղնձի խտանյութերից արդյունաբերության պահանջներին բավարարող, կոբալտ-պիրիտային խտանյութի ստացման տեխնոլոգիա, որը հետագայում պիտանի է հիդրոմետալուրգիական վերամշակման՝ դրանում կոբալտի 0.12%-ից ոչ պակաս պարունակության դեպքում։ Համալիր հանքաքարերի թաց մագնիսային սեպարացիայի պոչերից ֆլոտացման միջոցով կարող են ստացվել ոսկի-սուլֆիդային և բորատային խտանյութեր: Բնածին ոսկու կորզումը հնարավոր է երկաթային քվարցիտների հարստացման պոչերից։

2) Երկաթի հանքաքարերում և խտանյութերում պարունակվող ուղեկից օգտակար բաղադրիչները կորզվում են թուջի և պողպատի մեջ կամ անցնում են խարամի մեջ, որտեղից կարող են մասամբ կորզվել: Լեգիրող բաղադրիչներ հանդիսացող, այնպիսի օգտակար խառնուրդները, ինչպիսիք են նիկելը, կոբալտը, մանգանը, թուջից մասամբ անցնելով պողպատի մեջ, հնարավորություն են տալիս ստանալ տրված հատկություններով հատուկ պողպատներ։ Տիտանամագնետիտային խտանյութերի մետալուրգիական զտման խարամներից կորզվում է վանադիում, իսկ ֆոսֆոր պարունակող խարամները օգտագործվում են որպես պարարտանյութ: Տիտանամագնետիտային հանքաքարերի հարստացման պիրօքսենային պոչերից կարող է կորզվել սկանդիում։

3) Հեռանկարային է հանդիսանում երկաթի հանքաքարերից և դրանց վերամշակման արգասիքներից գերմանիումի և այլ հազվագյուտ մետաղների կորզման տեխնոլոգիայի մշակումը։

54. Հանքաքարերի քիմիական և միներալային կազմի, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունների և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքում որոշվում են դրանց բնական տարատեսակները և կանխապես, մոտավոր ճշտությամբ, նախանշվում վերջիններիս ընտրովի արդյունահանում և առանձին վերամշակում պահանջող արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը:

1) Հանքաքարերի վերջնական ստորաբաժանումն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների կատարվում է հանքավայրում հայտնաբերված բնական տարատեսակների տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:

55. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալատեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով: Արդյունաբերական վերամշակման փորձից ելնելով, հեշտ հարստացվող հանքաքարերի համար թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը: Դժվար հարստացվող կամ նոր տիպի հանքաքարերի համար, որոնց վերամշակման փորձը բացակայում է, հանքաքարերի և դրանց վերամշակման արգասիքների տեխնոլոգիական հետազոտությունները, տեխնիկական պայմաններին դրանց չհամապատասխանելու դեպքում, պետք է իրականացվեն շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված հատուկ ծրագրով:

1) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով՝ հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ թիվ 01-ն հրամանի հավելվածով:

56. Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգատեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված հանքաքարերի բնական (միներալային) բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի հանքաքարերի տեխնոլոգիական տիպայնացում՝ առանձնացնելով հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփո-խականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահ-մաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:

1) Լաբորատոր և խոշոր-լաբորատոր նմուշներով ուսումնասիրվում են հանքաքարերի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների և ստացվող արտադրանքի որակի որոշման համար անհրաժեշտ աստիճանով:

2) Կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և հանքաքարերի հարստացման ցուցանիշների ճշտման համար:

3) Արտադրական փորձարկումները կատարվում են հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործողի հետ նախապես համաձայնացված ծրագրով։ Նմուշարկումը կատարվում է ուսումնասիրման ծրագրին համապատասխան։

57. Խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և միներալային կազմով, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկություններով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի հանքաքարերի միջին կազմին՝ հնարավոր աղքատացման հաշվառմամբ:

58. Հարուստ հանքաքարերի տեխնոլոգիական ցուցանիշների ուսումնասիրման ժամանակ պետք է որոշվեն հումքի համալիր հատկությունները, որոնք կանխորոշում են դրա մետալուրգիական արժողությունը. վնասակար ու օգտակար խառնուրդների և խարամաառաջացնող բաղադրիչների միներալային, քիմիական կազմերը, հիմնայնությունը ու սիլիկատային մոդուլը, ֆիզիկական հատկությունները, ինչպես նաև դրանց որակի բարձրացման նպատակահարմարությունը և հարստացման ռացիոնալ սխեման։

59. Աղքատ հանքաքարերի ավանադական մեթոդներով խորը հարստացման եղանակների՝ մագնիսական սեպարացում, գրավիտացում և ֆլոտացում, տեխնոլոգիական ուսումնասիրությունները իրականացվում են այնպիսի մանրամասնությամբ, որը բավարար կլինի որպես ռացինալ ընտրված հարստացման սխեմայով աշխատող ձեռնարկության նախագծման, շահագործական ծախսերի խոշորացված հաշվարկման, կապիտալ ներդրումների որոշման, ինչպես նաև հանքաքարի կորզվող արժողության վրա ազդեցություն ունեցող բոլոր ցուցանիշների հստակ սահմանման համար։ Հանքաքարերի հարստացվելիությունը որոշող հատկությունների՝ միներալային կազմ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններ, միներալների և դրանց համալիրների ֆիզիկական հատկություններ, հանքաքարերի օքսիդացման աստիճան, հիմնական միներալների հետ չկապակցված երկաթի քանակ և այլն, ուսումնասիրման համար կիրառվում են ժամանակակից մեթոդները և տեխնոլոգիական մեներալաբանության հնարքները։

1) Բնական (միներալային) բոլոր տեսակների համար, տեխնոլոգիական քարտեզագրման համալիր աշխատանքների հաշվառմամբ, պետք է.

ա. որոշված լինեն միներալային կազմը, երկաթի կորզվող միներալային տարատեսակների հարաբերակցությունը, մուտքային հանքաքարի և հարստացման յուրաքանչյուր փուլի վերջնական արտադրանքների քիմիական կազմերը, ներկայացված լինեն մուտքային հանքաքարի և հարստացման արգասիքների խտության, լիրքային զանգվածի և խոնավության, հանքաքարերի ջարդելիության և մանրելիության պարամետրերի վերաբերյալ տեղեկություններ։

բ. բնութագրված լինեն խոշոր և մանր ջարդումից, նուրբ մանրացումից հետո հատիկաչափական կազմը, հիմնավորված լինեն հանքաքարերի փուլային հարստացման անհրաժեշտությունը, դրանցից յուրաքանչյուրում խարամների հետ կորուստների նվազեցման հաշվառմամբ, նախապատրաստված նյութի օպտիմալ խոշորությունը (այսինքն հանքային միներալների բացումը), ապրանքային և լացակույտային (պոչանքների) խոշորությունը։

գ. բերված է մեթոդների և գործընթացների ընտրությունը (կամ դրանց զուգակցումը) դրանց պարամետրերի բնուրագրով և որոշված են հարստացման սխեմայի ցուցանիշները, որոնք միտված են երկաթի կոնդիցիոն խտանյութերի ստացմանը և ուղեկից բաղադրիչների կորզմանը (այդ թվում, ինքնուրույն արտադրատեսակներում)։

դ. հիմնավորված լինի հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տեսակների առանձնացումը, արդյունավետ կերպով դրանց համատեղ կամ առանձին վերամշակման անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը կամ հնարավորությունը։

60. Կատարված հետազոտությունների արդյունքում պետք է ապահովվեն հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրումը՝ օբյեկտիվ տեխնիկատնտեսագիտական վերլուծության, տեխնոլոգիական կանոնակարգի մշակման և հանքաքարերում արդյունաբերական նշանակության բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ։

1) Հանքաքարի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների առանձնացման համար պետք է մշակվեն և որոշվեն.

ա. հարստացման ողջ գործընթացի օպտիմալ տեխնոլոգիական սխեման, հարստացման գործընթացների ցուցանիշները, սարքավորումների շղթայի սխեման և համալիր վերամշակման որակաքանակական սխեման՝ հետգործընթացային ցուցանիշներով։

բ. հարստացման միջանցիկ տեխնոլոգիական ցուցանիշները (արտադրատեսակների ելքը, դրանցում երկաթի և ուղեկից բաղադրիչների պարունակությունը և կորզումը)։

գ. խտանյութերի քիմիական կազմը, որով որոշվում են դրանց մետալուրգիական հատկությունները։

դ. հարուստ հանքաքարերի մետալուրգիական զտման բնութագիրը (դոմնային, մարտենյան, առանց կոքսի) և ապրանքային արտադրանքների ըստ որակի նախնական կույտավորման անհրաժեշտությունը։

2) պետք է պարզաբանվեն ուղեկից բաղադրիչների գոյաձևերը և հարստացման ու խտանյութերի լրացուցիչ վերամշակման արտադրանքներում դրանց բաշխման հաշվեկշիռը, ինչպես նաև որոշվեն ուղեկից բաղադրիչների կորզման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը.

3) պետք է ապահովվի հանքաքարերի վերամշակման հնարավորինս անթափոն և շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող տեխնոլոգիական սխեմայի նախագծման հնարավորությունը:

61. Կատարված հետազորությունների արդյունքում հանքաքարերի վերամշակման ընտրված տեխնոլոգիան պետք է ապահովի հանքաքարի առավելագույն կորզվող արժողությունը։

6. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԼԵՌՆԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.08.23 N 08-Ն)

62. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվեն առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր: Պետք է որոշել հնարավոր ջրաներհոսները դեպի շահագործական լեռնային փորվածքներ, որոնց անցումը նախատեսված է կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ և մշակել առաջարկներ փորվածքները ստորերկրյա ջրերից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է նաև.

1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.

2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.

3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.

5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.

6) Լեռնային ձեռնարկության նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ.

63. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման (բացահանքի, ստորգետնյա լեռնային փորվածքների ու բնամասերի, հորատապայթեցման ու ամրակապման աշխատանքների անձնագրերի հիմնական պարամետրերի հաշվարկ) և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով։

1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` հանքաքարերի, հանքատեղակալող (հանքապարփակող) ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, հանքավայրի ապարների զանգվածի ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները և դրանց անիզոտրոպիան, ապարների կազմը, դրանց ճեղքավորվածությունը, տեկտոնական խախտվածությունը, մակատեսքային առանձնահատկությունները, կարստայնությունը, քայքայվածությունը հողմահարման գոտում, ժամանակակից երկրաբանական պայմանները, որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ՝ լեռնային փորվածքների կայունության և բացհանքի հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:

3) Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին։

64. Նոր հայտնաբերված հանքավայրերի շրջանում անհրաժեշտ է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի քաղաքացիական նշանակման օբյեկտներ, դատարկ ապարների թափոնակույտեր: Հողամասերի վերականգնման (ռեկուլտիվացիա) հետ կապված հարցերի լուծման համար անհրաժեշտ է որոշել հողածածկույթի հզորությունը և իրականացնել փխրուն ապարների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև պարզել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկություն) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

65. Երկաթի հանքավայրերը շահագործվում են բաց և ստորգետնյա եղանակներով։ Մշակման եղանակի ընտրությունը կախված է հանքամարմինների տեղադրման լեռնաերկրաբանական պայմաններից, ընդունված լեռնատեխնիկական ցուցանիշներից, արդյունահանման սխեմայից և հիմնավորվում է հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերում։

1) Ստորգետնյա եղանակին է վերագրվում նաև, նոր՝ հեռանկարային համարվող, երկաթի հանքաքարերի հորատանցքային հիդրոարդյունահանման մշակման համակարգը։ Հիդրոարդյունահանման մշակման համակարգը կարող է կիրառվել երկաթի փխրուն հանքաքարերի արդյունահանման համար։ Նշված համակարգի փորձնական և փորձարարաարդյունաբերական աշխատանքները ապահովել են այդ համակարգի բարձր արդյունավետությունը, որը պահանջում է փոքր ժամանակ և կապիտալ ներդրումներ և հանդիսանում է ավելի բնապահպանական։

66. Հանքապարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման հնարավոր բնագավառները որոշելու մանրամասնությամբ:

67. Պետք է որոշել մարդու առողջության վրա ազդող գործոնները (պնևմափոշավտանգավորություն, բարձր ռադիոակտիվություն, երկրաջերմային պայմաններ և այլն):

68. Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական և այլ բնական պայմանները պետք է ուսումնասիրված լինեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը ապահովող մանրամասնությամբ: Շահագործման հիդրոերկրաբանական և լեռնատեխնիկական հատկապես բարդ պայմանների դեպքում, որոնք պահանջում են հատուկ աշխատանքների առաջադրում, անցկացվող հետազոտությունների ուղղություն, ծավալներ, ժամկետներ և կարգ, համաձայնեցվում է լիազոր մարմինների հետ:

69. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.

1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն շինարարության համար նախատեսվող հանքարդյունաբերական կազմակերպության ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:

2) Շրջակա միջավայրի վրա երկաթի հանքավայրերի ազդեցության տեխնածին աղբյուրների առանձնահատկությունները որոշվում են արդյունահանման եղանակից (բաց և ստորգետնյա), հանքաքարերի հարստացման եղանակից, ինչպես նաև մթնոլորտը ու ջրերը աղտոտող, մետալուրգիական գործընթացների արդյունքում առանձին բաղադրիչների ամբողջական հավաքման անհնարինությունից կախված։

3) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

4) Պետք է որոշվի հարստացման պոչերի պահպանման տեխնոլոգիան՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ, գնահատվի փակ շրջանառու ջրամատակարարման համակարգի կիրառման հնարավորությունը, առաջարկվող սխեմայով հանքաքարերի հարստացման թափոնների հնարավոր օգտագործման ուղղությունները։

5) Շրջակա միջավայրի պահպանության, աղտոտման կանխարգելման և հողերի ռեկուլտիվացման անհրաժեշտ միջոցառումների մշակման նպատակով պետք է տրվեն առաջարկություններ։

70. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:

 

7. ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

71. Երկաթի հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան՝ երկաթի հանքավայրերին բնորոշ առանձնահատկություններով:

72. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն՝

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) հանքամարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի (ծալքի թև, փականային մաս, խզումնային խախտումներով սահմանափակված տեկտոնական բլոկ) նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.

5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով՝ պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ։ Հանքամարմինների կամ հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակներն երկրաչափացման և եզրագծման անհնարինության դեպքում հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը որոշ չափազանց բարդ դեպքերում կարող է որոշվել վիճակագրական եղանակներով։

73. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև երկաթի հանքավայրերի առանձնահատկությունները արտացոլող հետևյալ լրացուցիչ պայմանները:

1) A կարգի պաշարները հետախուզման ժամանակ հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում՝ առանց արտարկման։ Դրանց են վերագրվում մանրամասն հետախուզված տեղամասերում կամ հանքամարմինների այլ մասերում՝ հաշվարկված պաշարները, որոնց հետախուզվածության աստիճանը բավարարում է Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 33-րդ կետի պահանջներին:

ա. Այն հանքավայրերում, որտեղ հանքաքարերի քանակը որոշվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ, A կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մեծ է հանքաբերության կրիտիկական գործակցից և հիմնավորվել է դրանց արդյունահանման համախառն եղանակը։

բ. Շահագործվող հանքավայրերում A կարգի պաշարները հաշվարկվում են շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում նախապատրաստված և հանույթին պատրաստ հաշվարկային այն բլոկների պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 33-րդ կետի պահանջներին:

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև ±10 տոկոս է:

2) B կարգի պաշարները հաշվարկվում են միայն 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում։ Դրանց են վերագրվում մանրամասն հետախուզված տեղամասերում կամ հանքամարմինների այլ մասերում առանձնացված պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 33-րդ կետի պահանջներին։

ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի հետախուզական փորվածքներով, ընդ որում 2-րդ խմբի հանքավայրերում՝ առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովում է սույն հավելվածի 33-րդ կետում բերված (աղյուսակ 3) հետախուզական փորվածքների խտությամբ և 4-6 գլուխներում հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների և այլ պայմանների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով:

բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում բերված՝ առանձին կարգերի պաշարների հաշվարկային նորմատիվները (ըստ ծառայման-օգտագործման տարիների) փոփոխական մեծություններ են ոչ միայն հանքավայրերի տարբեր խմբերի համար, այլև յուրաքանչյուր խմբի շրջանակներում և կախված են օգտակար հանածոյի արժողության գործակցից (Գա՝ միավոր հանքաքարի կորզվող արժողության հարաբերությունը դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին) և բոլոր կարգերի հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով հանքարդյունաբերական կազմակերպության ապահովվածության ժամկետներից:

գ. Դասակարգման դրույթների կիրառումն ապահովում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացում, հետախուզման տևողության կրճատում և ռիսկի ցածր աստիճան (B կարգի պաշարների քանակի էական կրճատում)։

դ. Հանքաբերության գործակցի կիրառմամբ հանքաքարերի քանակը որոշելիս՝ 1-ին խմբի հանքավայրերում B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը բարձր է հանքավայրի համար այդ գործակցի միջին մեծությունից, հաստատվել են հանքաբերության փոփոխականության բնույթը հատակագծում և խորքում, պարզաբանվել են կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի օրինաչափությունները, դրանց տիպական ձևերն ու բնորոշ չափերը՝ վերջիններիս ընտրովի արդյունահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ աստիճանով, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում՝ B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մեծ է հանքաբերության կրիտիկական գործակցից և հիմնավորվել է դրանց արդյունահանման համախառն եղանակը:

ե. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարները հաշվարկվում են, լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 33-րդ կետի պահանջներին:

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±10-ից մինչև ±25 տոկոս է:

3) C1 կարգի պաշարներին են վերագրվում հանքավայրերի այն տեղամասերի պաշարները, որոնց սահմաններում անցած լեռնային փորվածքների և հորատանցքերի միջև եղած հեռավորությունները համապատասխանում են այդ կարգի համար ընդունված հետախուզացանցին, իսկ ստացված տեղեկատվության հավաստիությունը հաստատվել է մանրամասն հետախուզման համար առանձնացված տեղամասերի արդյունքներով կամ մշակվող հանքավայրերի շահագործման տվյալներով:

ա. C1 կարգի պաշարներ կարող են հաշվարկվել ըստ բարդության բոլոր խմբերի հանքավայրերում, ընդ որում դրանց եզրագծերը 3-րդ և 4-րդ խմբի հանքավայրերում որոշվում են հետախուզական փորվածքներով և երկրաֆիզիկական հետազոտությունների տվյալներով, իսկ 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում կամ առավել արտահայտիչ և խոշոր հանքամարմինների համար, նաև երկրաբանական տվյալներով հիմնավորված սահմանափակ արտարկմամբ, հաշվի առնելով ձևաբանական առանձնահատկությունների, չափերի, հանքամարմինների հզորությունների և հանքաքարերի որակի փոփոխությունները:

բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջներով սահմանվում է հետախուզված և նախնական գնահատված պաշարներով, երկաթի 3-րդ խմբի հանքավայրում հետախուզման ենթակա C1 կարգի պաշարների անհրաժեշտ (նվազագույն) քանակությունը։

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±25-ից մինչև ±40 տոկոս է:

4) C2 կարգի պաշարները հաշվարկվում են կոնկրետ հանքամարմիններում, որոնց եզրագծերը որոշված են երկրաբանական ու երկրաֆիզիկական տվյալներով և հավաստված են կոնդիցիոն հանքաքարեր հատող հատուկենտ հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, կամ ավելի բարձր կարգի հետախուզված պաշարների տարածման և անկման ուղղություններով արտարկման միջոցով կամ բացահայտված երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիա) սահմաններում, որոնց հանքային բնույթը հավաստված է առանձին հորատանցքերով:

ա. Հանքարդյունաբերական կազմակերպության ընդունելի (նորմատիվ) շահութաբերության պայմաններում (Գա=1), C2 կարգի պաշարների պահանջվող նորմատիվ քանակությունը, ըստ Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջների, 3-րդ խմբի հանքավայրերում կկազմի 30%-ից (10 տարով ընդհանուր պաշարներով ապահովվածության դեպքում) մինչև 70% (25 և ավելի տարով պաշարներով ապահովվածության դեպքում), իսկ 4-րդ խմբի հանքավայրերում՝ համապատասխանաբար 60%-ից մինչև 75%:

բ. C2 կարգի պաշարների եզրագծերը անհրաժեշտ է որոշել հաշվի առնելով հանքավայրի ծագումնաբանական տեսակը, շրջանի երկրաբանական կառուցվածքում դրա տեղը, հանքավայրում հանքամարմինների տեղադրման պայմանների և հանքամարմինների հզորության, ձևի, չափերի և հանքաքարի որակի հավաստված օրինաչափությունները:

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը ±40-ից մինչև ±60 տոկոս է:

(73-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

74. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման և բացման եղանակների, հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային):

1) Արդյունաբերական տարբեր տիպերի և տեսակների հանքաքարերի եզրագծման անհնարինության դեպքում դրանց հարաբերակցությունը որոշվում է վիճակագրական եղանակով:

2) Հանքաքարի պաշարները հաշվարկվում են առանց հաշվի առնելու դրանց խոնավությունը (չոր հանքաքար)՝ նշելով թաց հանքաքարի բնական խոնավության մեծությունը: Խոնավատար ծակոտկեն հանքաքարերի դեպքում կատարվում է նաև թաց հանքաքարի պաշարների հաշվարկ:

3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:

4) Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակի համաձայն՝ կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվոմ են երեք ենթախմբի՝ առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի)։ Արտահաշվեկշռային պաշարները ստորաբաժանվում են նաև ըստ դրանք արտահաշվեկշռայինների վերագրման պատճառների (տնտեսական, տեխնոլոգիական, ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն)։

75. Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

76. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքաքարերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի՝ հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:

77. Պաշարները հաշվարկելիս պետք է բացահայտվեն երկաթի և այլ օգտակար բաղադրամասերի արտակարգ բարձր (,մրրկայինե) պարունակությամբ նմուշները, պարզաբանվի դրանց ազդեցությունը հետախուզական հատումներում և հաշվարկային բլոկներում միջին պարունակության մեծության վրա և անհրաժեշտության դեպքում սահմանափակվի դրանց չհիմնավորված ազդեցությունը: Հանքամարմինների՝ բարձր պարունակությամբ և մեծ հզորությամբ մասերը պետք է առանձնացվեն ինքնուրույն հաշվարկային բլոկների և հետախուզվեն ավելի մանրամասն:

78. Շահագործվող հանքավայրերում նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը,

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում հանքաքարի և մետաղի հաշվեկշիռը՝ լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, հանքաքարերի արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:

2) Եթե հետախուզման արդյունքներն ամբողջությամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանամարկշեյդերական հաշվառման արդյունքները:

3) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ հանքաքարերի որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, պարտադիր պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ՝ լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը:

4) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, հանքաբերության գործակիցներ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

79. Վերջին տարիներին, համակարգչային տեխնիկայի զարգացման շնորհիվ, արտասահմանյան պրակտիկայում մետաղական հանքավայրերի պաշարների հաշվարկի ժամանակ լայն կիրառություն է ստացել երկրավիճակագրական մոդելավորման մեթոդը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կրայգինգի ընթացակարգը` ուսումնասիրվող հայտանիշների (օգտակար բաղադրամասի պարունակություններ, հանքային հատումների հզորություններ, գծային պարունակություններ և այլն) տարածական տեղաբաշխման օրինաչափությունների հետազոտման և դրանց գնահատման համար՝ հնարավոր սխալների ամպլիտուդի որոշմամբ:

1) Կրայգինգի կիրառման արդյունավետությունը նշանակալիորեն պայմանավորված է ելակետային հետախուզական տեղեկատվության քանակով ու որակով, հետախուզվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություն-ների համապատասխանող՝ առաջնային տվյալների և մոդելավորման վերլուծության մեթոդաբանությամբ (հաշվարկային պարամետրի տեղաբաշխման օրենքներ, տրենդի և անիզոտրոպիայի բնույթ, կառուցվածքային սահմանների ազդեցություն, փորձարարական վարիոգրամների կառուցվածք ու որակ և այլն): Կրայգինգի ընթացակարգի օգտագործման ժամանակ հետախուզական հատումների քանակն ու խտությունը պետք է բավարար լինի օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար (երկչափ մոդելավորման համար` մի քանի տասնյակ հետախուզահատումներից ոչ պակաս, եռաչափի համար` մի քանի հարյուր նմուշից ոչ պակաս): Տարածական փոփոխականների հատկությունների ուսումնասիրությունն առաջարկվում է կատարել մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում:

2) Վարիոգրամները կառուցվում են հանքային միջանցուկ հատումների տվյալներով, որոնց երկրարությունը համապատասխանեցվում է հանքաստիճանի և նմուշարկման միջակայքի հետ։

3) Հանքավայրի երկրավիճակագրական բլոկ մոդելի կառուցման ժամանակ պարզագույն բլոկի հնարավոր առավելագույն չափերը ընտրվում են ելնելով արդյունահանման տեխնոլոգիայից, իսկ նվազագույն չափերը որոշվում են դիտարկումների հետախուզացանցի խտությամբ (չի թույլատրվում պարզագույն բլոկի կողերի չափերը ընտրել հետախուզացանցի միջին խտության ¼-ից ավելի փոքր)։

4) Պաշարների հաշվարկման արդյունքները կարող են ներկայացվել հետևյալ կերպ.

ա. Հավասարակողմնորոշված միանման բլոկների ցանցով հաշվարկման դեպքում կրայգինգի դիսպերսիայի մեծությունների հետ համատեղ կազմվում են հաշվարկային պարամետրերի աղյուսակները՝ ըստ յուրաքանչյուր պարզագույն բլոկների։

բ. խոշոր երկրաբանական բլոկների մեթոդով հաշվարկման դեպքում՝ անհատական երկրաչափությամբ յուրաքաչյուր բլոկ պետք է տեղորոշված լինի տարածության մեջ և ունենա իր ազդեցության գոտում ներառված նմուշների անվանացանկը։

5) Թվային տվյալների բոլոր զանգվածները (նմուշարկման տվյալները, նմուշների կամ հանքային հատումների կոորդինատները, կառուցվածքային վարիոգրամների վերլուծական արտահայտությունները և այլն) պետք է ներկայացվեն փորձաքննության համար մատչելի, լայն տարածում ունեցող ծրագրային համալիրների ձևաչափով։ Կերպափոխումները, միտումները (տրենդները) և վարիոգրամները համաչափացնող մոդելները ներկայացվում են վերլուծական և նկարագրական տեսքով։

6) Համարվում է, որ պաշարների հաշվարկի երկրավիճակագրական եղանակը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ որոշել օգտակար բաղադրիչի միջին պարունակությունները շահագործական բլոկներում, հանքամարմիններում և ամբողջ հանքավայրում: Այն հնարավորություն է տալիս նաև նվազեցնել շատ բարդ ձևաբանություն և ներքին կառուցվածք ունեցող հանքամարմինների եզրագծման ժամանակ թույլ տրվող սխալները: Միաժամանակ, պաշարների հաշվարկի երկրավիճակագրական մեթոդների կիրառումը պետք է խիստ վերահսկելի լինի և ենթարկվի հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով թելադրվող պայմաններին: Բոլոր դեպքերում երկրավիճակագրական մոդելավորման և գնահատման արդյունքները պետք է ստուգվեն (համեմատվեն) պաշարների հաշվարկի ավանդական մեթոդների արդյունքներով:

7) Համակարգիչների օգնությամբ ավանդական մեթոդներով պաշարների հաշվարկի ժամանակ առաջարկվում է օգտագործել ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել, ստուգել և ճշտել ելակետային տվյալները (հետախուզակփորվածքների կոորդինատները, թեքումնաչափության կամ հորատանցքերի ուղղության շեղման տվյալները, քարաբանական շերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման արդյունքները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրեր և այլն), միջանկյալ հաշվարկների արդյունքները (կոնդիցիաների պահանջներին համապատասխան առանձնացված հանքային հետախուզահատումների անվանացուցակը (կատալոգը), երկրաբանական կտրվածքները կամ հատակագծերը՝ արդյունաբերակահան հանքայնացման սահմաններով, հանքամարմինների պրոյեկցիաները հորիզոնական կամ ուղղաձիգ հարթությունների վրա, հաշվարկային պարամետրերի անվանացուցակն ըստ հաշվարկային բլոկների, հանքաստիճանների ու կտրվածքների) և պաշարների հաշվարկի ամփոփ արդյունքները: Ելքային փաստաթղթերը և մեքենայական գծագրերը ըստ կազմի, կառուցվածքի ու ձևի պետք է համապատասխանեն այդ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

80. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

 

8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱԹԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ) ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

81. Արդյունաբերական յուրացման համար երկաթի հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

82. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ընդ որում, 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ A և B կարգով, իսկ և 3-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ C1 կարգով Հայաստանի Հանրապետության պետա-կան բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 1-ին և 2-րդ խմբի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում երկաթի 1-3-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը՝ պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը՝ պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:

83․ Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։

(83-րդ կետը լրաց. 25.08.23 N 08-Ն)

(հավելվածը լրաց. 29.03.23 N 01-Ն, փոփ., լրաց. 25.08.23 N 08-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները, որոնց արդյունքները Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակով, Օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն, ընդերքաբանական փորձաքննության է ներկայացվում ընդերքօգտագործողների կողմից, և որոնք, ըստ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ մասի պահանջի, պետք է համապատասխանեն օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների պահանջներին:

2. Հրահանգով սահմանվում են կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի (կամ առանձնացված տեղամսաերի) (այսուհետ՝ հանքավայրերի) ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան։

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները (այսուհետ՝ Պահանջներ) սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան՝ այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (այսուհետ՝ ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (այսուհետ՝ ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումներն (այսուհետ՝ ՏՏՀ) ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը՝ գնահատանքային և ՏՏԶ-ները՝ նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Տարեկան արդյունահանման ծավալներով, ինչպես նաև տնտեսական նշանակությամբ կարբոնատային հումքը ոչ մետաղական հումքի խմբում հանդիսանում է առաջատարներից։ Լայն տարածում ունեցող կալցիտից և (կամ) դոլոմիտից կազմված կարբոնատային ապարների դասին են պատկանում կրաքարը, կավիճը, դոլոմիտը, մարմարը, մերգելը, դոլոմիտային ալյուրը, կրային տուֆը, գաջը, ինչպես նաև մագնեզիտը և սիդերիտը (երկաթասպաթը)։

9. Սույն Հավելվածի դրույթները տարածվում են միայն կարբոնատային ապարներով ներկայացված այն հանքավայրերի վրա, որոնցից արդյունահանված հումքը օգտագործվում է սև և գունավոր մետալուրգիայում, քիմիական արդյունաբերության, ցեմենտի և այլ կապակցող նյութերի արտադրության մեջ, ռետինի, ապակու շաքարի թողարկման, թթու հողերի մելիորացիայի (հողաբարելավման) համար կրային ալյուրի, անասնապահության և թռչնաբուծության մեջ միներալային կերերի ստացման համար, ինչպես նաև արդյունաբերության այլ ճյուղերում, որտեղ կարբոնատային հումքին ներկայացվող պահանջները հիմնականում որոշվում են դրա քիմիական և միներալային կազմով։

10. Սույն Հավելվածի դրույթները չեն տարածվում որպես շինարարական և երեսապատման քար օգտագործվող կրաքարերի, մարմարների, դոլոմիտների և այլ կարբոնատային ապարներով ներկայացված, ինչպես նաև մագնեզիտի և սիդերիտների հանքավայրերի վրա։

11. Այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, որոնք ներկայացված են ինչպես կարբոնատային ապարներով, այնպես էլ այլ տեսակի ապարներով (օրինակ կավ և այլն), ապա դրանց երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները իրականացվում են այնպես, որ կարբոնատային ապարների ուսումնասիրվածությունը բավարարի սույն հավելվածի, իսկ այլ տեսակի ապարների ուսումնասիրվածությունը՝ տվյալ տեսակի օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգի պահանջներին։

12. Կարբոնատային ապարներով ներկայացված այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, երբ դրա օգտակար հանածոն (կարբոնատային ապարը) կարող է բավարարել միաժամանակ մի քանի որորտներում դրա օգտագործման համար սահմանված չափանիշներին, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ կարբոնատային ապարների որակը ուսումնասիրվի կիրառման հնարավոր ոլորտներին դրա պիտանելիությունը գնահատելու համար բավարար մանրամասնությամբ։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1446-Ն որոշման 1-ին կետով հաստատված պետական ընդերքաբանական փորձաքննության կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փորձաքննության եզրակացության մեջ, անհրաժեշտ է օգտակար հանածոյի կիրառման ոլորտի ընտրության վերաբերյալ ընդունել այնպիսի որոշում, որ այն ապահովի տվյալ օգտակար հանածոյի օգտագործման առավելագույն արժեքը։

 

2. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

13. Լայն տարածում ունեցող կարբոնատային ապարների նկարագրությունը բերվում է ստորև.

1) Կրաքար՝ հիմնականում կալցիտով, հազվադեպ՝ արագոնիտով ներկայացված նստվածքային լեռնային ապար, որը սովորաբար պարունակում է բեկորային և կավային նյութի, դոլոմիտի և օրգանական նյութերի խառնուկներ։ Բեկորային նյութը ներկայացված է քվարցով, օպալով, խալցեդոնով, պիրիտով, երկաթի օքսիդներով, սիդերիտով, գլաուկոնիտով, ֆոսֆորիտով և այլ միներալներով։ Մաքուր կրաքարի քիմիական կազմը մոտենում է կալցիտի տեսական կազմին (56%-ը СаО և 44%-ը СО2)։ Դրա միջին խտությունը (ծավալային զանգվածը) կազմում է 2.4-2.6 տ/մ3, ամրության սահմանը սեղմման ժամանակ հասնում է 90-95 ՄՊա-ի, իսկ ձգման ժամանակ ՝ 8-10 ՄՊա-ի։

2) Կավիճ՝ կրաքարի տարատեսակ, որն իրենից ներկայացնում է թույլ ցեմենտացած սպիտակեցնող ապար՝ կազմված կոկոլիթոֆորիդի և ֆորամինիֆերի մնացորդներից, փափկամարմինների խեցիների բեկորներից, կալցիտի փոշենման և մանր հատիկներից: Կավճի միջին խտությունը կազմում է 1.5-1.6 տ/մ3 է, ծակոտկենությունը կամում է 40-50%, բնական խոնավությունը՝ մինչև 20-35%, ամրությունը ցածր է՝ չոր վիճակում չի գերազանցում 4-5 ՄՊա-ը։

3) Դոլոմիտ՝ հիմնականում նույնանուն միներալից բաղկացած կարբոնատային ապար, որը սովորաբար պարունակում է կալցիտի, երբեմն՝ գիպսի, անհիդրիտի, երկաթի օքսիդների, կավանյութի խառնուրդներ: Մաքուր դոլոմիտը պարունակում է СаО՝ 30.4%, МgO՝ 21.9% և СО2՝ 47.7%։ Օգտակար հանածոյում СаО-ի, МgO-ի և СО2-ի պարունակությունները կարող են տատանվել համապատասխանաբար 25.5-32.4%, 14.0-21.9% և 35.7-47.7% սահմաններում: Դոլոմիտների և կրաքարերի միջև գոյություն ունի կարբոնատային ապարների անցումային անընդմեջ շարք, որի եզրային տեսակներն են մաքուր կրաքարը և մաքուր դոլոմիտը. 11%-ից ավելի МgO պարունակող կարբոնատային ապարները վերագրվում են դոլոմիտներին։ Ֆիզիկամեխանիկական հատկություններով դոլոմիտները մոտ են կրաքարերին։ Ներկառուցվածքամակատեսքային (ստրուկտուրատեքստուրային) առանձնահատկությունները բազմազան են։

4) Մարմար՝ մետամորֆային գործընթացների արդյունքում վերաբյուրեղացած, միջին ամրության կարբոնատային ապարի տարատեսակ, որը հիմնականում կազմված է կալցիտից՝ CaCO3, որոշ տեսակներ նաև դոլոմիտից և սովորաբար պարունակում է նաև այլ միներալներ (գրաֆիտ, հեմատիտ, լիմոնիտ, պիրիտ, քվարց և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը։

5) Մերգել՝ կարբոնատակավային ապար, որը 50-ից 75%-ով բաղկացած է կալցիտից և (կամ) դոլոմիտից և 25-ից 50%-ով չլուծվող մնացորդից, որը հիմնականում ներկայացված է կավանյութով (R2O3 և SiO2

6) Դոլոմիտային ալյուր՝ փխրուն (մինչև սորուն), ալյուրի կամ ավազի տեսք ունեցող և դոլոմիտի հատիկներից կազմված կարբոնատային ապար, որը հողմահարման գոտում ընթացող փխրեցման և ընտրողական տարրալուծման գործընթացների արգասիք է։

7) Կրային տուֆ (տրավերտին)՝ թեթև ծակոտկեն, խոռոչավոր ապար, որը առաջացել է տաք կամ սառը աղբյուրներից հոսող ածխաթթվով հարստացած ջրերից կալցիումի կարբոնատի նստեցման արդյունքում։

8) Գաջ՝ կալցիումի կարբոնատից կազմված փխրուն, սորուն փոշենման ապար։ Հոմանիշներն են՝ լճային կավիճ, մարգագետնային կրաքար, քաղցրահամ ջրերի կրաքար, լիմնոկալցիտ։

14. Կարբոնատային ապարների հիմնական զանգվածը ձևավորվել է ծովային կամ լճային ավազաններում քիմիական մնացորդների, օրգանիզմների կենսագործունեության արգասիքների և կարբոնատային կազմի բեկորային նյութի նստեցման (նստվածքակուտակման) միջոցով։ Համարվում է, որ կարբոնատային ապարների առաջացման համար ելակետային նյութ են հանդիսացել ջրերում լուծված կալցիումի և մագնեզիումի աղերը։ Ջրային միջավայրում, ավելցուկային քանակության դեպքում դրանք սկսում են առանձնանալ նստվածքներում. ուղիղ քիմիական նստեցման եղանակով կամ ջրային միջավայրից կենդանի օրգանիզմների կողմից այդ աղերի կլանման արդյունքում՝ կարբոնատային կմախքների մնացորդների տեսքով։

1) Կրաքարերը ըստ առաջացման ստորաբաժանվում են քիմիածին (հեմոգեն), օրգանածին և բեկորային։ Քիմիածին կրաքարերը առաջացել են ուղղակի քիմիական նստեցման և ծովային կամ լճային ջրում լուծված ածխաթթվային կալիցիումի հետագա դիագենետիկ վերակազմավորման արդյունքում։ Օրգանածին կրաքարերը իրենցից ներկայացնում են ծովային օրգանիզմների մնացորդների կուտակում, որոնց կմախքները կամ պաշպանական կաղապարները կազմված են եղել կալցիումի կարբոնատից։ Բեկորային կրաքարերը ձևավորվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն լիթիֆիկացված (գործընթաց, որի դեպքում նստվածքները խտանում են ճնշման տակ, արտամղում են ուղեկից հեղուկները, կցորդվում են՝ աստիճանաբար դառնալով պինդ ապար) կալցիտային նստվածքի վերանստեցման, կրաքարերից կազմված ավազանների ափերի քայքայման արդյունքում, ինչպես նաև ցամաքածին (տերրիգեն) կարբոնատային նյութի շնորհիվ։

2) Կավիճը ձևավորվել է ծովերի հատակին, գերազանցապես պլանկտոնային և հատակային օրգանիզմների (հիմնականում կոկոլիտոֆոր և ֆորամինիֆեր), կմախքների և պաշտպանիչ կաղապարների կուտակման և, կալցիումի կարբոնատի քիմիական նստեցման գործընթացում ձևավորված, փոշենման կալցիտով դրա հետագա ցեմենտացման արդյունքում։

3) Դոլոմիտները ըստ առաջացման ստորաբաժանվում են արտածինների (վերնածիննների, էկզոգենների) և ներծինների (էնդոգենների)։ Արտածին դոլոմիտները՝ ծովային ավազանի բարձրացած աղիության պայմաններում կրային տիղմի դիագենետիկ վերակազմման արդյունք են. մասնակիորեն առաջանում է նաև ջրից դոլոմիտային նստվածքի անուղղակի նստվածքագոյացմամբ։ Դոլոմիտների արդյունաբերական նշանակությամբ ներծին հանքավայրեր դեռևս հայտնի չեն։

15. Կարբոնատային ապարների ծագումնաբանության, կազմի և ներկառուցվածքի համընդհանուր ընդունված դասակարգում դեռևս գոյություն չունի, սակայն կիրառման համար առավել ամբողջական, պարզ, հարմար և լայն տարածում ստացած դասակարգումներից է Վ.Ն.Կիրկինսկու կողմից առաջարկվածը, համաձայն որի.

1) Կրաքարադոլոմիտային ապարների կարբոնատային մասնաբաժնում կալցիտի (CaCO3) և դոլոմիտի (MgCO3) պարունակությունների հարաբերակցությունից կախված առանձնացվում են՝ (մաքուր) կրաքարերը (CaCO3=95-100%, MgCO3=5-0%,), դոլոմիտախառն (դոլոմիտացված) կրաքարերը (CaCO3=75-95%, MgCO3=25-5%), դոլոմիտային կրաքարը (CaCO3=50-75%, MgCO3=50-25%), կրաքարային դոլոմիտը (CaCO3=25-50%, MgCO3=75-50%), կրաքարախառն (կրաքարացված) դոլոմիտը (CaCO3=5-25%, MgCO3=95-75%) և (մաքուր) դոլոմիտը (0-5%)։

2) Կալցիտի կամ դոլոմիտի մակածին (էպիգենետիկ) առաջացումների առկայությունը արտացոլվում է ապարի անվանման մեջ՝ որպես ածական. «կալցիտացված» կամ «դոլոմիտացված»։

3) Կարբոնատային ապարները, դրանցում ավազաբեկորային մասնիկների և կավանյութի մինչև 5% պարունակության դեպքում, վերագրվում են մաքուր տարատեսակին. նման խառնուրդների ավելի բարձր պարունակությունը արտացոլվում է ապարի անվանման մեջ: Նման խառնուրդների կազմից կախված, դրանց 5-ից 25% պարունակության դեպքում, կարբոնատային ապարն անվանում են ավազացված, ալևրիտացված կամ կավային (կավախառն), իսկ 25-50% պարունակության դեպքում՝ ավազային (ավազոտ), ալևրոլիտային կամ մերգել։

4) Կարբոնատային ապարներում մինչև 25% քանակով այլ միներալների (անհիդրիտ, գիպս, ֆոսֆատ և այլն) առկայությունը արտահայտվում է ապարի անվանման մեջ. նշվում է դրանց պարունակության մասին (ֆոսֆատային կրաքարեր, անհիդրիտային դոլոմիտներ և այլն)։ Նման միներալների ավելի բարձր (25-50%) պարունակության դեպքում ապարը բնութագրվում է երկակի անվանմամբ (ֆոսֆատակրաքարային ապար, անհիդտրիտադոլոմիտային ապար և այլն)։

5) Կարբոնատային ապարներն ըստ ներկառուցվածքամակատեսքային (կառուցվածքատեքստուրային) առանձնահատկությունների, որոնք արտացոլում են դրանց առաջացման պայմանները (ծագումնաբանությունը), ստորաբաժանվում են չորս խմբի՝ հատիկավոր, օրգանածին (օրգանոգեն), բեկորային և խառը։

6) Կարբոնատային ապարների բնական տարատեսակները որոշվում են դրանց նյութական կազմով և ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկություններով, իսկ տեխնոլոգիական տարատեսակները՝ դրանց վերամշակման արտադրական եղանակների և հումքի որակին ներկայացվող պահանջների հետ նյութական կազմի և ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների զուգակցմամբ։

16. Առավել մեծ տարածում ունեն ծովային ծագման կարբոնատային ապարները։ Դրանք կապված են կարբոնատային, կարբոնատացամաքածին (տերրիգեն), կարբոնատաաղածին, խայտաբղետ և այլ կազմավորումների (ֆորմացիաների) հետ։ Երկրատեկտոնական (գեոտեկտոնական) իրավիճակից կախված՝ կարբոնատային ապարների հանքակուտակները բնութագրվում են տարբեր ձևաբանությամբ. ծալքավոր շրջաններում բնորոշ են գծային կողմնորոշումը, զգալի հզորությունը, տեղախախտվածությունը, մագմայականության դրսևորումները, պլատֆորմային գոտիներում՝ լայն մակերեսային տարածումը, գրեթե հորիզոնական տեղադրվածությունը, իսկ ճկվածքներում՝ սահմանափակ տարածումն ու մեծ հզորությունը։

17. Մորֆոկառուցվածքային առանձնահատկություններից, տեղադրման պայմաններից, նյութական կազմի և հզորության փոփոխականության աստիճանից կախված կարբոնատային ապարների հանքավայրերը ստորաբաժանվում են արդյունաբերական տիպերի, որոնցով կանխորոշվում են դրանց հետախուզման ու շահագործման ռացիոնալ մեթոդները, եղանակներն ու միջոցները։

1) Կարբոնատային ապարների արդյունաբերական նշանակությամբ հանքավայրերի հիմնական տիպերից են շերտայինները. լիթոլոգիական և քիմիական կազմով տարբեր աստիճանի կայուն, և այս կամ այն աստիճանով տեղախախտված։ Դրանց չափերը հատակագծում հասնում են հարյուրավոր մետրերի, անգամ կիլոմետրերի, հզորությունը՝ տասնյակ մետրերի։

2) Արդյունաբերական նշանակության խոշոր հանքավայրեր են հանդիսանում նաև կրաքարերի խութածին զանգվածները։ Դրանց չափերը հասնում են հարյուրավոր մետրերի, շերտավորությունը բացակայում է, կառուցվածքը բավականին համասեռ է, ոչ հաճախ՝ գոտիական։

18. Կարբոնատային ապարները, ինչպես երկրակեղևում ունեցած իրենց մասնաբաժնով, այնպես էլ արդյունահանման ծավալներով և տնտեսական նշանակությամբ առաջատարներից են՝ ոչ մետաղային օգտակար հանածոների շարքում: Դրանք լայն կիրառում ունեն երկրների տնտեսությունների տարբեր ոլորտներում, որոնք ներկայացվում են ստորև.

1) Սև մետալուրգիայում կարբոնատային ապարները օգտագործվում են տարբեր նպատակներով։

ա. Կրաքարերը, ինչպես նաև դրանցից ստացվող կիրն օգտագործվում են որպես հալանյութ՝ թուջի, պողպատի և ֆեռոձուլվածքների արտադրություններում՝ հանքաքարից բալաստային (սիլիկահողի և արզնահողի (ալյումինի օքսիդի) և վնասակար (ֆոսֆոր և ծծումբ) խառնուրդների և վառելիքի մոխիրների կորզման ու խարամներ փոխանցման նպատակով։

բ. Դոմնային արտադրության մեջ կիրառվում են կրաքարերը, դոլոմիտային կրաքարերը և դոլոմիտները, պողպատի և ֆեռոհամաձուլվածքների ստացման մեջ՝ կրաքարերը և կիրը։ Կավիճը ոչ բավարար կարծրության և բարձր խոնավության պատճառով կիրառվում է միայն ձուլման արտադրությունում։ Պողպատի մարտենյան արտադրության կոնվերտերայինով շարունակական փոխարինմամբ պայմանավորված՝ կոնվերտերային կրի թողարկման համար պիտանի, վնասակար խառնուրդների ցածր պարունակությամբ կրաքարերի պահանջարկը աճում է։

գ. Հալանյութային կրաքարերը ստացվում են կարբոնատային հումքի արդյունահանման, ջարդման և հարստացման միջոցով։ Քիմիական և հատիկաչափական կազմից կախված դրանք ստորաբաժանվում են մակնիշների և տեսակների։

դ. Կրաքարերի ապրանքային հալանյութերին նախկին ԽՍՀՄ տարիներին ներկայացվող պահանջները սահմանվում էին ՕՍՏ 14-63–80 (դոմնային հալման համար) և ՕՍՏ 14-64–80 (պողպատի ստացման համար) փաստաթղթերով, իսկ ներկայումս դրանց որակին ներկայացվող պահանջները առաջին հերթին որոշվում են հումքի գնորդների (սպառողների) հետ կնքված պայմանագրերով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան։

ե. Քիմիական կազմին, ստանդարտներով և տեխնիկական պայմաններով, MgO-ի (3.5–10%-ից ոչ ավելի) և չլուծվող մնացորդի (2–4%-ից ոչ ավելի) աննշան պարունակությունների դեպքում, ներկայացվող պահանջները սահմանվում են СаO-ի և MgO-ի գումարային պարունակության նկատմամբ. նվազագույնը 50.5–54%՝ կախված տեսակից։ Հալանյութերին ավելի խիստ պահանջներ ներկայացվում են էլեկտրապողպատի և ֆեռոհամաձուլվածքի ստացման մեջ կիրառվողների նկատմամբ։ Դրանց մեջ սահմանափակվում է (լիմիտավորվում է) նաև ֆոսֆորի և ծծմբի առկայությունը։ Ավելի խիստ են կոնվերտերային կրի ստացման համար անհրաժեշտ կրաքարերին, ՏՈՒ 14-15-60–78 փաստաթղթով, ներկայացվող պահանջները (արզնահողի, ցեմենտի, կրի ստացման համար անհրաժեշտ, որոշ հանքավայրերի կրաքարերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՏՈՒ 57-43-060-00196368–97 փաստաթղթով)։ Հալանյութային (ֆլյուսային) կրաքարերը պետք է պարունակեն СаO-ի և MgO-ի գումարային առնվազն 52% պարունակություն՝ 1-ին տեսակին բավարարելու համար և առնվազն 50%՝ 2-րդ տեսակին բավարարելու համար, իսկ MgO-ն համապատասխանաբար ոչ ավելի 8 և 10%-ը։

զ. Քիմիական կազմից բացի, հալանյութային կրաքարերի կարևորագույն ցուցանիշներից է հատիկաչափական կազմը, ամրությունը սեղմման ժամանակ և միտարրությունը։ Հալանյութերի արտադյության համար ավելի պիտանի են մանրահատիկ, թույլ ծակոտկեն, համեմատաբար ամուր կրաքարերը։

է. Դոլոմիտները մետալուրգիայում կիրառվում են որպես հրակայուն հումք (հում և թրծված տեսքով) և որպես հալանյութ: Հում վիճակում դրանք կիրառվում են որպես լիցքավորող նյութ հիմնական մարտենյան վառարանների և կոնվերտերների համար։ Թրծումից հետո ստացվում է մետալուրգիական դոլոմիտային ալյուր, որը կիրառվում է խեժադոլոմիտային և խեժադոլոմիտ-մագնեզիումային հրակայուն նյոււթերի պատրասման ժամանակ. հրակայուն տոփանման զանգվածի, աղյուսի, բլոկների և հատուկ նշանակության հրակայուն արտադրանքների ստացման համար։

ը. Հրակայուն նյութերի և հալանյութերի արտադրության համար դոլոմիտների պիտանելիության հիմնական բնութագիրը հանդիսանում է դրա քիմիական կազմը։ Նշանակալի դեր ունի նաև դոլոմիտների (ներ)կառուցվածքը, միտարրությունը և ամրությունը։

թ. Կոնվերտորային խեժադոլոմիտային և խեժադոլոմիտ-մագնեզիումային հրակայուն նյոււթերի պատրաստման համար կիրառվող դոլոմիտներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՏՈՒ 14-8-232–77 փաստաթղթով։ Թրծման և մարտենյան վառարանների լիցքավորման համար նախատեսված, հում դոլոմիտների որակին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանված էին ՕՍՏ 14-84–82 փաստաթղթով, որով դեռևս առաջնորդվում են անկախ դրա չեղարկումից։ Հալանյութային դոլոմիտներին ներկայացվող պահանջները սահմանված են ՏՈՒ 14-16-28–89 փաստաթղթով։ Առկա է նաև թրծված մետալուրգիական դոլոմիտների նկատմամբ տեխնիկական պայմաններ սահամանող փաստաթուղթ. ՕՍՏ 14-85–82:

ժ. Թրծված մետալուրգիական դոլոմիտի ստացման համար դոլոմիտներում ամենատարածված օքսիդների զանգվածային մասնաբաժինը պետք է կազմի. MgO-ն՝ 16-19%-ից ոչ պակաս, SiO2-ը՝ 3-5%-ից ոչ ավելի, R2O3-ը՝ 3-4%-ից ոչ ավելի։ Բարձր-հրակայուն նյութերի ստացման ժամանակ թթվածնային կոնվերտերների աղյուսապատման (ֆուտերովկայի) համար կիրառվում են հետևյալ կազմի դոլոմիտները. MgO-ն՝ 19%-ից ոչ պակաս, СаО-ն՝ 33%-ից ոչ ավելի, SiO2-ը՝ մինչև 1%, R2O3-ը՝ 4%-ից ոչ ավելի։ Որպես հալանյութ դոլոմիտների կիրառման դեպքում՝ MgO-ն պետք կազմի 16-19%, SiO2-ը՝ 6%-ից ոչ ավելի, R2O3+ MnO-ն՝ 5%-ից ոչ ավելի։

2) Գունավոր մետալուրգիայում կրաքարերն ու կիրը օգտագործվում են որպես հալանյութ և տեխնոլոգիական հումք։

ա. Նեֆելիններից կամ բոքսիտներից, եռակալման մեթոդով, արզնահողի ստացման ժամանակ, կրաքարերի (կավճի) դերը հանդիսանում է հանքաքարում՝ Al2O3, SiO2 և R2O3 միջև քիմիական կապերի խզումը և ալյումինային լուծույթի հետագա կարբոնատացումը։ Տեսակից կախված (լինում են չորս տեսակի) կրաքարերում СаО-ն պետք է կազմի 52–53%-ից ոչ պակաս, MgO-ն 1.0–1.5%-ից ոչ ավելի, SiO2-ը՝ 2.0–3.0%-ից ոչ ավելի, Fe2O3–ն՝ 0.8–1.0% (ՏՈՒ 5743-060-00196368–97):

բ. Պղնձաձուլման արտադրությունում կրաքարերը կիրառվում են հանքաքարի (խտանյութերի) հալման ժամանակ՝ որպես հալանյութ, իսկ կիրը՝ կրային կաթի ստացման համար և օգտագործվում է ֆլոտացիայի գործընթացում։ Պղնձի արտադրության համար կիրառվող կրաքարերի քիմիական կազմին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՏՈՒ 48-7-2–77 փաստքթղթով։

գ. Կրաքարերը և կիրը կիրառվում են նաև նիկելի (օքսիդացած), կապարի, ծարիրի և անագի հանքաքարերի հարստացման և զտահալման, ոսկու և արծաթի ցիանավորման, գունավոր մետաղների զտման (ռաֆինացման) ժամանակ։

դ. Մաքուր կրաքարերը պահանջվում են ջերմային եղանակով մետաղական կալցիումի ստացման համար, որը օգտագործվում է տարբեր համաձուլվածքների արտադրությունում և որպես վերականգնիչ բարձր որակի դժվարահալ մետաղների ստացման ժամանակ։

ե. Աղի լճերի աղաջրից մետաղական մագնեզիումի (Mg) ստացման արտադրությունում կրաքարերը կիրառվում են կրային կաթի պատրաստման համար, իսկ վերջինս օգտագործվում է մագնեզիումի հիդրօքսիդի ստացման համար։ Այն Mg0-ի ստացումից և շիկացումից հետո քլորավորվում է, իսկ անջուր (ջրազուրկ) քլորային մագնեզիումը ենթարկվում է էլեկտրատարրալուծման (էլեկտրոլիզի)։

զ. Գունավոր մետալուրգիայում կիրառվում է նաև դոլոմիտը՝ որպես հրակայուն (հրահեստ) նյութ և որպես հումք՝ մետաղական մագնեզիումի ստացման համար (մագնեզիումի ֆեռոսիլիցիումով վերականգնման արդյունքում):

3) Քիմիական արդյունաբերությունում կարբոնատային ապարներից կիրառվում են հիմնականում կրաքարը և կավիճը։ Արդյունահանված հումքի մինչև 80%-ը կիրառվում է կալցինացված (կրածնավորված) սոդայի արտադրության մեջ, որը հանդիսանում է բյուրեղային, խմելու և կաուստիկ սոդայի ստացման ելակետային նյութ։

ա. Կալցինացված սոդայի արտադրության համար, կերակրի աղի լուծույթը հագեցվում է ածխաթթու գազով ու ամոնիակով և ստացվում է նատրիումի բիկարբոնատ և քլորային ամոնիում։ Նատրիումի բիկարբոնատը շիկացմամբ տրոհվում է կալցինացված սոդայի և ածխաթթու գազի։ Քլորային ամոնիումը ամոնիակի վերականգնման համար մշակում են կրային կաթով։ Արտադրության թափոն է հանդիսանում քլորային կալցիումը (կրածինը)։ Կրային կաթի ստացման համար անհրաժեշտ ածխաթթու գազը և կիրը ստանում են կրաքարի կամ կավճի թրծմամբ, որոնցում սահմանափակվում են СаO-ի, MgO-ի, SiO2-ի, R2O3-ի, S-ի, P-ի զանգվածային մասնաբաժինը, նվազագույն ամրությունը սեղմման նկատմամբ և կտորայնությունը։ Կալցիումի կարբոնատի քանակը պետք է լինի 95–92%-ից ոչ պակաս (ՏՈՒ 6-18-21-04–85)։

բ. Քիմիական արդյունաբերությունում կրաքարերը սակավ քանակներով կիրառվում են կալցիումի կարբիդի, քլորային կալցիումի, կալցիումի բորատի, քլորային կրի, քիմիապես նստեցված կավճի, կերային նստվածքների (հանքային պարարտանյութ), ռետինի արտադրության ժամանակ, գերֆոսֆատի (սուպերֆոսֆատ), ազոտական հավելումների, կալցիումի հիդրօքսիդի և այլնի ստացման համար։ Մասնավորապես, կալցիումի կարբիդի, որը հանդիսանում է կրի և կոքսի խառնուրդի 1900-19500C ջերմաստիճանում համահալման արդյունք, ստացման համար պահանջվում են կրաքարեր՝ СаO-ի հնարավորինս բարձր և խառնուրդների հնարավորիս ցածր պարունակությամբ։ Այդպիսի կրաքարերի լավագույն տեսակում պետք է պարունակվեն. СаO-ն 54.5%-ից ոչ պակաս, MgO-ն՝ 0.8%-ից ոչ ավելի, SiO2-ը՝ մինչև 1.0%, Al2O3-ը՝ մինչև 0.8%, S-ը՝ մինչև 0.08%, P-ն՝ մինչև 0.010%։

գ. Կերային նստվածքների (հանքային պարարտանյութ) արտադրության համար կիրառվող կրաքարերում սահմանափակվում են նաև ցինկի, մկնդեղի, և ֆտորի պարունակությունները, իսկ քիմիապես նստեցված կավճի համար՝ սահմանափակվում է պղնձի և մանգանի առկայությունը։

4) Շինանյութերի արդյունաբերությունում կարբոնատային ապարները օգտագործվում են ցեմենտի, շինարարական կրի, այլ կապակցանյութերի, ապակու ստացման, ինչպես նաև խճի ու կոպիճի արտադրության և շինարարական ու երեսպատման քարերի արդյունահանման համար (տես՝ սույն հավելվածի 10-րդ կետը):

ա. Ժամանակակից արդյունաբերության, քաղաքաշինության, հիդրոտեխնիկական և ճանապարհային շինարարության մեջ կիրառվող հիմնական նյութերից է պորտլանդ ցեմենտը, որը հանդիսանում է օդում և ջրում հիդրավլիկ, կապակցող, պնդացող նյութ։ Միցությունը ստացվում է կրաքարի (կավճի) և կավի հումքային խառնուրդի նուրբ աղացվածքի տեսքով՝ թրծված մինչև եռակալում, շուրջ 15000C ջերմաստիճանում։ «Բնական» մերգելների կիրառման ժամանակ որոնցում կարբոնատային և կավային բաղկացուցիչները գտնվում են օպտիմալ հարաբերակցությամբ, բովախառնուրդ կավի ավելացում չի պահանջվում։ Հումքային խառնուրդը սովորաբար երկբաղադրիչ է և վնասակար բաղադրիչների թույլատրելի առավելագույն պարունակությունը մեկ ապարում կախված է մյուս ապարում դրանց պարունակությունից։ Ցեմենտի հումքում վնասակար բաղադրիչներ են հանդիսանում մագնեզիումի օքսիդը, ինչպես նաև ալկալիները (հիմնային նյութերը), ծծումբը, ֆոսֆորը և տիտանը։ Արտադրության չոր եղանակի դեպքում կանոնակարգվում է քլորի պարունակությունը (0.015%-ից ոչ ավելի)։ Ցեմենտի հումքի ԳՕՍՏ առկա չէ։ Ներկայումս, գործող տեխնիկական պայմաններով պորտլանդցեմենտային կլինկերի (ցեմենտի թրծած բովախառնուրդ) արտադրության համար հումքային հիմնական նյութերի քիմիական կազմին ներկայացվում են հետևյալ պահանջները. կարբոնատային բաղադրիչում CaO-ի պարունակությունը՝ կրաքարերում 45%-ից ոչ պակաս և «բնական» մերգելներում՝ 40-45%, 1-ին խմբի կավային բաղադրիչում՝ CaO-ն 15%-ից ոչ ավելի և 2-րդ խմբի կավային բաղադրիչում՝ CaO-ն 15-44%։

բ. Կարբոնատային բաղադրիչում խառնուրդային վնասակար օքսիդների քանակները չպետք է գերազանցեն. MgO–ն՝ 4.0%-ը, SO3–ը՝ 1.3%-ը, K2O+Na2O–ն՝ 1.0%-ը, P2O5–ը՝ 0.4%-ը: Հումքային խառնուրդի մեջ օքսիդների պարունակությունները պետք է ապահովեն. հագեցվածության գործակցի 0.88–0.92, սիլկահողային մոդուլի 1.9-2.6 և արզնահողային մոդուլի 0.9-1.6 արժեքները։ Հումքային խառնուրդի հաշվարկային պարամետրերի ստացման համար դրա մեջ անհրաժեշտության դեպքում ներմուծում են ճշգրտող ալյումինատային և երկաթապարունակ հավելումներ (բոքսիտներ, երկաթի հանքաքար, պիրիտային թերայրուկներ, կավաքարային (օքրապարունակ) կավեր, հրակալի փոշի և այլն)։

գ. Որոշ դեպքերում առանձին հանքավայրերի կրաքարերը ցեմենտի արտադրությունում կիրառելու համար մշակվում են առանձին տեխնիկական պայմաններ, որոնք պետք է ստացվեն տեխնոլոգիական փորձարկումների արդյունքում կամ ամրագրվեն գնորդի հետ կնքված պայմանագրում։ Վերջիններս, հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերում փոխարինում են ԳՕՍՏ-երին։

դ. Ցեմենտի ստացման համար պիտանի են հաստատուն քիմիական կազմով և միատարր մանրահատիկ կառուցվածքով ապարները։ Կալցիտային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները չեն սահմանափակվում, սակայն նախընտրելի են դրանց սակավ ամրությամբ (10-20 ՄՊա) տեսակները։ Կրաքարերի խոնավությունը թույլատրելի է մինչև 5%, իսկ «բնական» մերգելներինը՝ մինչև 10%։ Ցեմենտի ստացման չոր եղանակի դեպքում կավիճը բարձր խոնավության պատճառով չի օգտագործվում։ Սպիտակ և գունավոր ցեմենտի ստացման համար՝ կրաքարում (կավճում) լրացուցիչ սահմանափակվում են երկաթի և մանգանի ներկող օքսիդների պարունակությունը, չի թույլատրվում քրոմի օքսիդի առկայությունը։

ե. Շինարարական կրի, որը անհրաժեշտ է լուծույթների, բետոնի, բլոկների և սիլիկատային աղյուսի պատրաստման համար, արտադրության համար կիրառվում են կրաքարերը, կավիճը, դոլոմիտը և հազվադեպ մերգելները։ Կիրը ստանում են կարբոնատային ապարները հորանային և պտտվող վառարաններում, մինչև ածխաթթու գազի ամբողջական հեռացումը, 1000-12000C ջերմաստիճանում թրծման միջոցով։

զ. Կրի ստացման համար օգտագործվող կարբոնատային հումքին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՕՍՏ 21-27–76 փաստաթղթով, որում ըստ СаСО3-ի, MgСО3-ի և կավային խառնուրդների պարունակությունների առանձնացված են 7 դասեր։

 

Աղյուսակ 1

 

Կրի արտադրության համար կարբոնատային ապարների դասերը

 

Պարունակությունը, %

Դասը

Ա (А)

Բ (Б)

Գ (В)

Դ (Г)

Ե (Д)

Զ (Е)

Է (Ж)

СаСО3, ոչ պակաս

92

86

77

72

52

47

72

MgСО3, ոչ ավելի

5

6

20

20

45

45

8

Կավային խառնուրդներ (SiO2+Al2O3+Fe2O3), ոչ ավելի

3

8

3

8

3

8

20

 

է. Ըստ ամրության (ՄՊա), համաձայն ՕՍՏ-ի, կարբոնատային ապարները ստորաբաժանվում են ամուր (60-ից ավելի), միջին ամուրության (30-60), փափուկ (10-30) և չափազանց փափուկ (10-ից փոքր)։ Կրի ստացման համար օպտիմալ հումք են հանդիսանում մաքուր կրաքարերը և կավիճը՝ MgСО3-ի և չլուծվող մնացորդի աննշան խառնուրդով։ Նախընտրելի ապարներն են 10-40 ՄՊա սեղմմանը դիմադրություն ունեցողները։ Կիրը պետք է համապատասխանի «Կիր` շինարարական. Տեխնիկական պայմաններ» 9179-2018 ԳՕՍՏ-ին։

ը. Դոլոմիտները, 18.5% պարունակությունը չգերազանցող, կիրառվում են մագնեզիումային կապակցանյութերի արտադրության համար։ Դրա համար դոլոմիտը թրծվում է շուրջ 7000C ջերմաստիճանի պայմաններում և աղալուց հետո շաղախվում է քլորային մանգանի լուծույթով։ Ստացված կապակցանյութը կիրառվում է տարբեր շինարարական արտադրատեսակների թողարկման համար։

5) Գյուղատնտեսությունում կարբոնատային ապարները՝ կրաքարը, դոլոմիտը, հազվադեպ կավիճն ու մերգելը և դրանց վերամշակման արգասիքները կիրառվում են թթվային հողերի կրայնացման, իսկ կրաքարը և կավիճը՝ ընտանի կենդանիների և թռչունների համար միներալային հավելասնունդ ստանալու նպատակով։

ա. Թթվային հողերի չեզոքացման համար կիրառվում է կրային (կամ դոլոմիտային) ալյուրը, որը ստացվում է կարբոնատային ապարների կամ խճի արտադրությունում դրանց ջարդման մաղվածքի մանրացմամբ։ Ալյուրը, կարբոնատային ապարների ամրությունից (ԳՕՍՏ 14050–93) կախված, ստորաբաժանվում է չորս դասերի, ըստ հատիկային կազմի՝ երեք (Ա (A), Բ (B), Գ (C)), իսկ ըստ խոնավության զանգվածային մասնաբաժնի Ա (A) դասը բաժանվում է երկու խմբի։ Կալցիումի և մագնեզիումի կարբոնատների նվազագույն թույլատրելի զանգվածային գումարային մասնաբաժինը պետք է կազմի 80%-ից ոչ պակաս՝ 1-ին և 2-րդ դասերի (մինչև 40 ՄՊա ամրությամբ) համար, և 85%-ից ոչ պակաս՝ 3-րդ և 4-րդ դասերի (ավելի քան 40 ՄՊա ամրությամբ) ապարների համար։ Ալյուրի հատիկային կազմը որոշվում է տեսակներով և դասերով, բայց ամենուրեք պետք է գերակշռեն մինչև 1 մմ չափերով հատիկները, իսկ 3-5 մմ չափերից մեծ հատիկները թույլատրվում են սահմանափակ քանակներով։ Ավելի ամուր ապարները պահանջում են ավելի նուրբ աղում։

բ. Կրաքարերից, դոլոմիտներից և մերգելներից ստացվող կրային պարարտանյութերի համար մշակվել է ՏՈՒ 2189-326-00008064–99 փաստաթուղթը։ Կրաքարերի և դոլոմիտների ամրությունից կախված պարարտանյութերը ստորաբաժանվում են երեք դասերի (մինչև 20, 20-40 և 40 ՄՊա-ից բարձր)։ СаСО3+MgCO3-ի քանակությունը, 2-րդ և 3-րդ դասերում պետք է լինի 80%-ից ոչ պակաս։ Խոնավության զանգվածային մասնաբաժինը չպետք է գերազանցի 15%-ը։ Հատիկների գերակշռող մասը պետք է լինի 3 մմ-ից փոքր, իսկ 5 մմ-ը գերազանցող հատիկների պարունակությունը սահմանակվում է՝ 5-10%։ Կավճի, լճային կրի, մերգելի, կրային տուֆի (տրավերտին) համար ածխաթթվային կալցիումի և ածխաթթվային մագնեզիումի գումարային մասնաբաժինը պետք է լինի 50-85%-ի սահմաններում։

գ. Կրաքարային ալյուրը կիրառվում է որպես միներալային հավելում՝ համակցված կերերում, և ընտանի կենդանիների ու թռչունների համար միներալային հավելասնունդ ստանալու համար։ Ալյուրը լրացնում է կալցիումի կարբոնատի պակասը, որը անհրաժեշտ է կմախքի, ձվի կճեպի, կտուցի և ճանկերի կազմավորման համար։ Կարբոնատային հավելասնունդը լավարկում է կենդանիների և թռչունների աճը, բարձրացնում է դրանց քաշը և մթերատվությունը (արդյունավետությունը)։ Այդ նպատակով պիտանի է սակավ մագնեզիումային կրաքարը, կավիճը և ծովային խեցեքարը, որոնք կիրառվում են կրային կամ կավճային ալյուրի, փշրանքի և խեցեքարային մանրուքի տեսքով։ Համակցված կերերի և հավելասննդի արտադրության համար անհրաժեշտ կրաքարային ալյուրին ներկայացվող պահանջները սահմանված են ԳՈՍՏ 26826-86 փաստաթղթով, միներալային հավելասննդի արտադրության համար անհրաժեշտ խեցեքարինը և կրաքարինը՝ ՏՈՒ 21-РСФСР-839–82 փաստաթղթով։ Կալցիտային ապարներում СаСО3+MgCO3-ի պարունակությունը պետք է լինի 85-88%-ից ոչ պակաս՝ MgCO3-ի 3-5%-ից ոչ ավելի պարունակության դեպքում։ Ֆտորի, մկնդեղի և ցինկի թունավոր խառնուրդները խստիվ սահմանափակվում են, սուր եզրերով մետաղական մասնիկների առկայությունը չի թույլատրվում։ Նորմավորվում է հատիկաչափական կազմը և խոնավությունը։

6) Ապակու արտադրությունում հիմնականում կիրառվում է դոլոմիտը և նվազ քանակությամբ կրաքարը, մարմարը և կավիճը։ Դոլոմիտի հետ ապակյա բովա-խառնուրդի կազմ են ներմուծվում MgO-ի և СаО-ի անհրաժեշտ ալկալիահողային օքսիդները, իսկ կրաքարի հետ՝ СаО-ի չբավարարող քանակը։

ա. Մագնեզիումի օքսիդը բարձրացնում է ապակու քիմիական կայունությունը և մեխանիկական ամրությունը, իջեցնում է դրա բյուրեղացման ունակությունը, բարձրացնում է թափանցիկությունը, փոքրացնում է ընդարձակման գործակիցը, իջեցնում է կաղապարման աշխատանքային ջերմաստիճանը։

բ. Կալցիումի օքսիդը ապակուն հաղորդում է ջերմադիմացկունություն և քիմիական ռեագենտների (ազդանյութերի) ու հողմահարման ազդեցության նկատմամբ կայունություն, սակայն միաժամանակ բարձրացնում է ապակու հակումը բյուրեղացման նկատմամբ։

գ. Ապակու արտադրությունում կիրառվում են հաստատուն քիմիական կազմ և խառնուրդների նվազագույն պարունակություն ունեցող՝ մաքուր միատարր կրաքարերը և դոլոմիտները։ Հատկապես խստիվ սահմանափակվում են երկաթի օքսիդների պարունակությունները, որոնք ապակուն տալիս են կանաչ, դեղին, կարմրավուն և գորշ (դարչնագույն) երանգ։

դ. Ապակու արտադրության համար անհրաժեշտ կարբոնատային ապարներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են 23672-2020՝ «Դոլոմիտ՝ ապակու արտադրության համար։ Տեխնիկական պայմաններ» և 23671-2020՝ «Կրաքար` ապակու արդյունաբերության համար. Տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ-երով։

ե. Դոլոմիտներում MgO-ի պարունակությունը, մակնիշից կախված, պետք է լինի 18-19%-ից ոչ պակաս, երկաթի օքսիդի զանգվածային մասնաբաժինը չպետք է գերազանցի 0.05-0.4%-ը։ Կրաքարերում СаО-ն պետք է լինի 51-54%-ից ոչ պակաս, իսկ Fe2O3-ը՝ 0.1-0.3%-ից ոչ ավելի։ Կտորների չափերը պետք է լինեն 20 մմ-ից 300 մմ սահմաններում։

զ. Պրակտիկայում ապակու արտադրության համար, հատկապես շշագույն (գունավոր), երբեմն կիրառվում են մինչև 0.6-ից 0.8% երկաթի օքսիդ պարունակող կրաքարեր և դոլոմիտներ։

է. Ապակու արտադրության համար կավճին ներկայացվող պահանջները շարադրված են ՏՈՒ 5743-007-05346453–96՝ «Բնական կավիճ՝ գուղձավոր, ջարդված և աղացած» փաստաթղթում։ Ապակու թողարկման համար պիտանի կավճում СаСО3+MgСО3-ի պարունակությունը պետք է կազմի 98%-ից ոչ պակաս, այդ թվում MgСО3-ի պարունակությունը չպետք է գերազանցի 2%-ը, իսկ Fe2O3-ի պարունակությունը՝ 0.1%-ից։

7) Շաքարի արդյունաբերությունում օգտագործվում են կրաքարերի թրծման արդյունքում ստացվող կիրն ու ածխաթթու գազը։ Կրից ստանում են կրային կաթ, որը կիրառվում է տաք ճակնդեղային հյութը վնասակար խառնուրդներից (սպիտակուցային մասնիկներից, ֆոսֆորային և օքսալային (թրթնջկաթթվից) թթվից) մաքրելու համար, որից հետո գազահագեցիչ (գազավորիչ) սարքավորումներում շաքարահյութը հագեցվում է ածխաթթու գազով՝ դրանից ավելցուկային ազատ կրի հեռացման նպատակով։ Գազահագեցման (շաքարահյութի կրազատման) արդյունքում ձևավորվում է, հյութից մնացած օրգանական նյութերը ակտիվորեն կլանող և դրանց նստվածքներ արտածող, СаСО3-ի նրբահատիկ փոշի, որից հետո շաքարահյութը, լավագույն կերպով մաքրելու նպատակով, ենթարկվում է կրկնակի գազահագեցման։

ա. Կրաքարում վնասակար բաղադրիչ են հանդիսանում սիլիկահողը (կայծքարահողը), գիպսը և ալկալիները (հիմքերը), իսկ բալաստային (կոպճավազային)՝ MgCO3 և R2O3։ Կրաքարը պետք է ունենա 10 ՄՊա-ից ոչ պակաս ամրություն։ Կրաքարին ներկայացվող պահանջները շարադրված են ՏՈՒ 10РФ 1055–92 փաստաթղթում։

բ. Կրաքարը, ոչ մեծ քանակներով, կիրառվում է նաև կիտրոնաթթվի արտադրության համար։

գ. Կավիճը շաքարի արտադրության համար չի կիրառվում։

8) Ցելյուլոզա-թղթային արտադրությունում, ցելյուլոզայի (փայտանյութից ստացված նյութ, որից պատրաստում են թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր և այլն) արտադրության ժամանակ, կիրառվում են կրաքարը և կիրը, իսկ հիդրոլիզային (ջրատարրալուծման) գործընթացներում և որպես թղթի լցուկ՝ կրաքարը և կավիճը: Կրաքարը կիրառվում է նաև ցելյուլոզայի սպիտակեցման համար։ Փաթեթավորման թղթի և ստվարաթղթի արտադրության ժամանակ կրային կաթը կարող է փոխարինել ալկալիներին։ Ցելյուլոզա-թղթային արտադրության համար կրաքարի և կավիճի որակին ներկայացվող պահանջները էականորեն փոխվում են՝ արտադրության տեխնոլոգիայից կախված։ Կավճում՝ դրա որպես լցուկ օգտագործելու դեպքում, անցանկալի են ծծմբի, ֆոսֆորի չլուծվող մնացորդների խառնուրդների առկայությունը, չափազանց կարևոր են գույնը, սպիտակությունը և աղացվածքի նրբությունը։ Թղթի արտադրության համար կիրառվում են՝ էլեկտրոդային կավճի (A մակնիշ) ԳՕՍՏ 4415–75, բնական հարստացված կավճի ԳՕՍՏ 12085-88 և քիմիապես նստեցված կավճի ԳՕՍՏ 8253-79 փաստաթղթերի պահանջներին բավարարող տեսակները։

9) Ռետինատեխնիկական, մալուխային, լաքաներկային, պոլիմերային արտադրություններում կիրառվում է կավիճը՝ որպես լցանյութ։ Այն պետք է համապատասխանի ԳՕՍՏ 17498–72 և ԳՕՍՏ 12085–88 փաստաթղթերի պահանջներին։ Նշված, ինչպես նաև օծանելիքակոսմետիկական (գեղարարական), բժշկական և էլեկտրոնային ոլորտներում որպես կավճին փոխարինող կիրառվում է նաև քիմիապես նստեցված կավիճը, որը ստանում են ածխածնի դիօքսիդով (երկօքսիդով) կրային կաթի կարբոնատացման միջոցով։ Այդպիսի կավճի որակը որոշվում է ԳՕՍՏ 8253–79 փաստաթղթի պահանջներով։ Լցանյութի արտադրության համար կիրառվում է նաև նրբաղաց կրաքարը. որպես լաքերի և ներկերի լցանյութ կարող է կիրառվել նաև դոլոմիտը։ Որպես լցանյութի հումք կիրառելու համար կրաքարին և կավճին ներկայացվող հիմնական պահանջներ են հանդիսանում սպիտակությունը, չլուծվող մնացորդի նվազ քանակությունը, մանգանի, պղնձի, ալկալիների (հիմքերի) գրեթե ամբողջական բացակայությունը և կալցիտի բարձր պարունակությունը։

ա. Կավիճը որպես լցանյութ ավելի լայնորեն կիրառվում է ռետինի արտադրության, ինչպես նաև արհեստական կաշվի, մոմլաթի, լինոլեումի ստացման ժամանակ։

բ. Միներալային բամբակի ստացման համար կարող է կիրառվել կրաքարը, կավիճը, մերգելը և դոլոմիտը։ Նախընտրելի է դոլոմիտը, հատկապես կավայինը։ Բովախառնուրդը սովորաբար երկբաղադրիչ է և բաղկացած է կարբոնատային ապարներից և կավից։ Խառնուրդի կազմը պետք է ունենա (SiO2+Al2O3):(СаО+MgO)=1.0–2.5 թթվայնության գործակից (մոդուլ), ընդ որում Fe2O3-ի պարունակությոնը չպետք է գերազանցի 5%-ը, ծծմբինը՝ 1%-ը, իսկ դժվարահալ ներառուկներինը (ավազ, կայծքար (սիլիցաքար))՝ 5%-ից ոչ ավելի։

10) Կարբոնատային ապարների և դրանց վերամշակման արգասիքների կիրառման այլ ուղղությունների շարքում հարկ է նշել կրաքարի և կավիճի կիրառությունը նավթային արդյունաբերության մեջ՝ որպես լվացող հեղուկների և կավճի ծանրացիչ՝ դրանցում առկա կավին որպես մասնակի փոխարինիչ, դոլոմիտային ալյուրի կամ թրծված դոլոմիտի (հղկանյութի) կիրառումը ապակու, նիկելի, բրոնզի, պզնձի և այլ նյութերի ողորկման (փայլեցման) համար, կավիճի կիրառումը՝ էլեկտրաաղեղնային եռակցման էլեկտրոդների պատվածք (ծածկաշերտ) ստանալու համար, դոլոմիտների կիրառումը ճենապակու և հախճապակու արտադրությունում՝ ջնարակի ստացման բովախառնուրդի մեջ և էլեկտրախեցեգործական (էլեկտրակերամիկական) արտադրությունում՝ մեկուսիչների պատվածքի (ծածկաշերտի) ստացման մեջ կիրավող ջնարակի պատրաստման համար։ Պլաստմասսային իրերի և եռակցման նյութերի արտադրության համար կարող է կիրառվել մարմարը։

19. Կարբոնատային ապարների պիտանելիությունը տնտեսության վերոնշյալ ուղղությունների համար կանխորոշվում է հիմնականում դրանց քիմիական կազմով, առանձին դեպքերում՝ ամրությամբ, կտորտայնությամբ, սպիտակությամբ և այլ ցուցանիշներով։

1) Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները շարադրված են տարբեր ստանդարտներով և այլ փաստաթղթերով (ներկայացված են սույն հավելվածի 7-րդ գլուխում), որոնք սահմանվում են այս կամ այն ոլորտում դրանց կիրառման նպատակով։ Կարբոնատային ապարների որակի նկատմամբ պահանջը, որոշ դեպքերում, կարող է սահմանվել ընդերքօգտագործողի և գնորդի միջև կնքված պայմանագրով՝ պայմանով, որ այն բացասաբար չազդի հանքավայրի օգտակար հանածոյի ընդհանուր արժեքի վրա։

2) Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ ըստ դրանց կիրառման ոլորտների, ամփոփված է աղյուսակում 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ ըստ դրանց կիրառման ոլորտների

 

Օգտագործման

Նորմավորվող բաղադրիչների

Նորմավորվող
այլ ցուցանիշներ

Ոլորտը

Նպատակը

Նվազագույն պարունակությունը

Առավելագույն պարունա-կությունը

Սև
մետալուրգիա

Որպես ֆլյուսային կրաքար

CaO + MgO

MgO, SiO2, Al2O3, Fe2O3, F, S

Հատիկակազմը,
ամրությունը

Որպես ֆլյուսային դոլոմիտ

MgO

Al2O3 + Fe2O3 +MnO, SiO2

Որպես հրակայուն դոլոմիտ

MgO

CaO, Al2O3 + Fe2O3, SiO2

Ստրուկտուրան,
ամրությունը, միասեռությունը

Գունավոր
մետալուրգիա

Որպես ֆլյուսային կրաքար

CaO

MgO, SiO2

Հատիկակազմը,
ամրությունը

Որպես հրակայուն դոլոմիտ

MgO

CaO, Al2O3 + Fe2O3, SiO2

Ստրուկտուրան,
ամրությունը, միասեռությունը

Քիմիական արդ-յունաբերություն

Կրաքարից զանազան միացություններ ստանալու համար

CaO

MgO, Al2O3, Fe2O3, SiO2, S, P

Հատիկակազմը,
ամրությունը

Դոլոմիտից զանազան միացություններ ստանալու համար

MgO

CaO, Al2O3, Fe2O3, SiO2, S, P

Շինանյութերի արդյունաբերություն

Կրաքարը ցեմենտի արտադրության հա-մար

CaO, SiO2, Al2O3, Fe2O3

MgO, SO3, K2O, Na2O, P2O5, Cl

Ստրուկտուրան,
ամրությունը, միասեռությունը

Պորտլանդցեմենտային կլինկերի բովախառ-նուրդում լիմիտավոր-վող ցուցանիշները

Հագեցվածության գործակիցը՝ KH = (CaO-1.65*Al2O3- 0.35*Fe2O3):2.8*SiO2,
սիլիկահողային մոդուլը՝ n= SiO2: (Al2O3+Fe2O3), արզնահողային մոդուլը՝ P = Al2O3:Fe2O3

MgO, SO3, K2O, Na2O, P2O5, Cl

-

Կրաքարը կրի արտադրության համար

CaCO3

MgCO3, Al2O3, Fe2O3, SiO2

Կտորտայնությունը

Դոլոմիտը մագնեզիալ կապակցանյութի արտադրության համար

MgO

-

Աղացվելիությունը

Կրաքարը ապակու արտադրության համար

CaO

MgO, Fe2O3

Կտորտայնությունը

Դոլոմիտը ապակու արտադրության համար

MgO

CaO, Fe2O3

Կտորտայնությունը

Միներալային բամբակի արտադրության համար կարբոնատակավային խառնուրդում նորմավորվող ցուցանիշներ

Թթվայնության մոդուլը՝
Mk = (SiO2+Al2O3)/ (СаО+MgO)

SiO2, Fe2O3, S

-

Շաքարի արդյունաբերությունում՝ ճակնդեղի հյութը վնասակար խառնուրդներից մաքրելու համար

CaCO3

MgCO3, SiO2, K2O, Na2O, CaSO4, Al2O3, Fe2O3

Ամրությունը

Ցելյուլոզի և թղթի արտադրություն

Կրաքարը և կավիճը որպես լցանյութ և սպիտակեցնող նյութ օգտագործելու համար:

CaCO3

SiO2, Al2O3, Fe2O3, S, P

Սպիտակությունը,

հատիկակազմը

Գյուղատնտեսություն

Թթվային հողերի կրայնացման համար

CaCO3 + MgCO3

SiO2, K2O, Na2O, CaSO4, Al2O3, Fe2O3

Ամրությունը, հատիկակազմը, խոնավությունը

Կենդանիների և թռչունների միներալային հավելասնունդ պատ-րաստելու համար

CaCO3

MgCO3, Pb, As, F

Հատիկակազմը, խոնավությունը

Ռետինատեխնիկական ապրանքների, արհեստական կաշվի, լաքաներկերի, պոլիմերների և մալուխների արտադրություններում՝ որպես լցանյութ օգտագործելու համար

CaCO3

SiO2, Al2O3, Fe2O3, K2O, Na2O, Mn, Cu,

Սպիտակությունը

20. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը թվով 105-ն են.

1) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը ըստ օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի բազմազան են, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

ՀՀ կարաբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

 

Հումքի կիրառման ոլորտը

Հանքավայրի տեսակը, հատ

մարմարի

մարմա-րացված կրաքա-րերի

կրաքա-րերի

մերգելա-յին կրաքա-րերի

տրավեր-տինների

մերգել-ների

կրա-կավի

դոլոմիտի

դոլոմիտաց-ված(յին) կրաքարերի

Ընդամենը

Հանքավայրեր, որոնց վրա չեն տարածվում սույն հավելվածի դրույթները

Երեսապատման քար

8

20

5

-

35*

-

-

-

2

70

Շինարարական քար

1

-

1

1

-

-

-

-

-

3

Բալաստային հումք, խիճ, դեկորատիվ խիճ

2

2

2

-

-

1

-

-

-

7

Ճանապարհա-շինարարության համար

-

-

1

-

-

-

-

-

-

1

Շինարարական կավիճի հումք

-

-

1

-

-

-

-

-

-

1

Ընդամենը՝ սույն հրահանգով չկարգավորվող

11

22

10

1

35*

1

0

0

2

82

Հանքավայրեր, որոնց վրա տարածվում են սույն հավելվածի դրույթները

Ցեմենտի հումք

-

-

-

2

15*

-

1

-

-

18

Կրի արտադրություն հումք

-

-

8

-

1

-

-

-

-

9

Կավիճի հումք

-

-

4

-

-

-

-

-

-

4

Ֆլյուս

-

1

2

1

1

5

Մոլիբդենի թրծման արտադրության մեջ ծծմբային գազի վնասազերծման համար

-

-

1

-

-

-

-

-

-

1

Ընդամենը՝ սույն հրահանգով կարգավորվող

0

1

15

2

17*

0

1

1

0

37

Ընդամենը

11

23

25

3

38*

1

1

1

2

105

ա. (*) տրավերտինների թվով 14 հանքավայրերի պաշարները հաստատվել են և որպես ցեմենտի, և որպես երեսապատման քարի արտադրության հումք։

2) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը բնութագրվում են տարբեր խոշորությամբ։ Առավել խոշոր են հանդիսանում Արարատի տրավերտինների (ավելի քան 310 մլն մ3), Կարմիրսարի կրակավի (շուրջ 202 մլն մ3), Արզաքանի դոլոմիտի (մոտ 16 մլն մ3), Բուժականի տրավերտինի (շուրջ 14 մլն մ3), Մաքրավանի մերգելային կրաքարերի (շուրջ 12.5 մլն մ3) և Արամազդի կրաքարի (շուրջ 15 մլն մ3) հանքավայրերը։

 

3. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

21. Հետախուզման գործընթացում կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից։

22. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության, կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց խախտվածության, հզորության, ներքին կառուցվածքի և օգտակար հանածոյի որակի փոփոխականության առանձնահատկությունների համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված 1-ին և 2-րդ խմբերին:

1) 1-ին խմբում ներառվող երկու ենթախմբերին (1ա, 1բ) են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 1ա ենթախմբին են վերագրվում կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր զանգվածներով, շերտավոր և շերտաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արարատի տրավերտինների և կավերի հանքավայր)։

բ. 1բ ենթախմբին են վերագրվում կայուն կառուցվածքով, հզորությամբ ու որակով միջին և փոքր չափերի զանգվածներով, շերտավոր և շերտաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արտանիշի մերգելային կրաքարերի և այլ հանքավայրեր)։

գ. Այս խմբին (ենթախմբերին) վերագրվող հանքավայրերը ներկայացված են չխախտված կամ թույլ խախտված տեղադրությամբ՝ շերտավոր, շերտաձև կամ զանգվածային հանքակուտակներով, բնութագրվում են պարզ երկրաբանական կտրվածքներով։ Կարբոնատային ապարների հանքավայրերը ըստ պաշարների քանակի կարող են լինել չափազանց խոշորից մինչև միջին և փոքր:

դ. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործա-կիցը չի գերազանցում 40%-ը։

2) 2-րդ խմբում ներառվող երկու ենթախմբերին (2ա, 2բ) են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 2ա ենթախմբին են վերագրվում փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ (տասնյակ մետրերից մինչև 500 մ) և որակով (քիմիական կազմի անհամասեռությամբ և այլն) խոշոր զանգվածներով, շերտավոր և շերտաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայր)։

բ. 2բ ենթախմբին են վերագրվում փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ (տասնյակ մետրերից որոշ տեղերում մինչև 100-200 մ) և որակով (քիմիական կազմի անհամասեռությամբ, ոչ կոնդիցիոն շերտերի առկայությամբ և այլն) միջին և փոքր չափերի զանգվածներով, շերտավոր և շերտաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արամազդի կրաքարերի, Մաքրավանի մերգելային կրաքարերի, Շորձորի կրաքարերի և այլ հանքավայրեր)։

գ. Այս խմբին (ենթախմբերին) վերագրվող հանքավայրերը ներկայացված են ծալքավոր և խզումնային խախտվածությամբ, ներքին կառուցվածքի փոփոխականությամբ, հզորությունների և որակական ցուցանիշների անկայունությամբ հանքակուտակներով, բնութագրվում են բարդ երկրաբանական կտրվածքներով։ Կարբոնատային ապարների հանքավայրերը ըստ պաշարների քանակի կարող են լինել խոշորից մինչև միջին և փոքր:

դ. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի գործակիցը տատանվում է 40-ից 100%-ի սահմաններում:

3) Կարբոնատային ապարներով ներկայացված, 3-րդ, առավել ևս 4-րդ խմբերին վերագրվող, հանքավայրերը գործնական նշանակություն չունեն։ Հանրապետությունում կարբոնատային հումքի անբավարարության (դեֆիցիտի) դեպքում կարող են հետաքրքրություն ներկայացնել միայն 3-րդ խմբին վերագրվողները։

23. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է՝ ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 21-րդ և 22-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները (հանքաբերության գործակիցը, բարդության գործակիցը, հանքային հատույթներում հզորության ու պարունակության փոփոխականության (վարիացիայի) գործակիցները):

 

4. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ: Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին։

25. Հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ դրա չափերին, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին համապատասխանող մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով։ Կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-ից 1:10000 մասշտաբներով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Դրանց գործիքային տեղակապման արդյունքներով անհրաժեշտ է արտացոլել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (փաստագրված և նմուշարկված մերկացումները, հորատանցքերը, հետախուզաառուները, հետախուզահորերը, խրամուղիները, բովանցքերը և այլն), ինչպես նաև տարածքում առկա ենթակառուցվածքային օբյեկտները (տրանսպորտային ուղիներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, ջրաղբյուրներ, ջրատարներ և այլն)։

1) Հանքավայրի տարածքում գործող բացահանքերի առկայության դեպքում՝ դրանք տեղագրական քարտեզի վրա արտացոլվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով, որը սովորաբար կազմվում է 1:200-ից 1:500 մասշտաբներով, իսկ առանձնապես խոշոր հանքավայրերի դեպքում՝ 1:1000 մասշտաբով:

26. Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական և WGS-84 (ARMREF 02) կոորդինատների ցանցով 1:10000-1:25000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ՝ համապատասխան կտրվածքներով։ Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև դրանց կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

1) Հանքավայրի շրջանում անցկացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում և դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) մեկնաբանությունների հատակագծերում:

27. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասն ուսումնասիրի և արտապատկերվի 1:1000-ից 1:10000 երկրաբանական քարտեզի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից), ուղղաձիգ և հորիզոնական երկրաբանական կտրվածքների (հատակագծերի) վրա՝ սովորաբար 1:1000-ից ոչ փոքր մասշտաբով:

1) Երկրաբանական քարտեզների, կտրվածքների և հատակագծերի վրա արտացոլվում են հանքակուտակների սահմանները, խզումնային խախտումները, ինչպես նաև բնական մերկացումների, հետախուզական և շահագործական փորվածքների ուսումնասիրությանբ և նմուշարկմամբ ստացված ամբողջ տեղեկատվությունը:

2) Հանքավայրերի երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը՝ պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների ձևի, չափերի, տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի, սեպացման բնույթի, ֆացիալ փոփոխականության, կարստայնության, ճեղքավորվածության և տեկտոնական խախտվածության աստիճանի, պարփակող ապարների, ծալքավոր կառուցվածքների (ստրուկտուրաների) և տեկտոնական խախտումների հետ դրանց (հանքամարմինների) փոխհարաբերության վերաբերյալ: Այդ նյութերում անհրաժեշտ է հիմնավորել (նշել) նաև հանքավայրի երկրաբանական սահմանները և որոնողական այն չափորոշիչները (կրիտերիաները), որոնցով կանխորոշվել են Р1 կարգով գնահատված կանխատեսումային ռեսուրսները ներառող հեռանկարային տեղամասերի սահմանները:

28. Հանքավայրի մերձմակերևութային մասերը պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որպեսզի հնարավոր լինի որոշել ծածկող ապարների հզորությունն ու կազմը, դեպի մակերևույթ օգտակար հանածոյի մարմինների ելքերի դիրքը, կոնդիցիոն ապարների տարածման վերին սահմանը, ինչպես նաև կարստային խոռոչների, տեկտոնական խախտումների և դրանց բնույթի հետ կապված հարցերը։ Այս նպատակով, բնական մերկացումների հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, օգտագործվում են նաև մակերևութային լեռնային հետախուզափորվածքները (մաքրվածքներ, հետախուզաառուներ, հետախուզահորեր, խրամներ և այլն), կարճամետրաժ հորատանցքերը, երկրաֆիզիկակակն վերերկրյա մեթոդները։

29. Կարբոնատային ապարների հանքավայրերի հետախուզումը խորքում կատարվում է, հիմնականում, սյունակային հորատման հորատանցքերով՝ երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդների (վերերկրա և հորատանցքերում) կիրառմամբ։

1) Լեռնահետախուզական փորվածքները (հիմնականում) անցկացվում են հանքավայրի մերձմակերևութային մասերի ուսումնասիրման, հորատման աշխատանքների տվյալների վերստուգման, ապարի միջին խտության որոշման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար։ Լեռնահետախուզական փորվածքների անցկացման անհրաժեշտությունը, դրանց տեսակները, նպատակները և ծավալների հարաբերակցությունը հորատման աշխատանքների ծավալներին որոշվում է (հիմնավորվում է) ելնելով կոնկրետ հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններից։

2) Սյունակային հորատանցքերի կառուցվածքը (կոնստրուկցիան) և հորատման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) պետք է ընտրել այնպես, որ ապահովվի հորատահանուկի առավելագույն ելքը և բացառվի դրա աղտոտումը՝ պարփակող ապարներով և հորատման լուծույթով։

3) Հորատանցքերը հորատվում են օգտակար հանքակուտակի (հաստվածքի) ամբողջ հզորությամբ կամ մինչև հանքավայրի շահագործման նախապես հիմնավորված հորիզոնը։ Վերջին դեպքում, պետք է անցկացվեն հատուկենտ կառուցվածքային հորատանցքեր՝ այդ հորիզոնից ներքև կարբոնատային ապարների տարածման և բաց եղանակով մշակման հնարավոր խորությունը որոշելու (պարզելու) նպատակով:

4) Օգտակար հաստվածքի հորիզոնական և սակավաթեք տեղադիրքի պայմաններում, հանքավայրի պաշարների որակաքանակական լիարժեք և արժանահավատ գնահատականը ապահովելու համար, նպատակահարմար է ձևավորել ուղղաձիգ, իսկ թեք տեղադիրքի և զառիթափ անկման դեպքում՝ համապատասխանաբար թեք և հորիզոնականին մոտ կողմնորոշված հետախուզահատույթների համակարգ: Ըստ այդմ, դիտարկվող դեպքերում նպատակահարմար է ուղղաձիգ և թեք հորատանցքերի օգտագործումը: Վերջիններիս տեղադիրքը, խորությունն ու թեքման անկյունը ընտրելիս անհրաժեշտ է նկատի ունենալ տեղանքի ռելիեֆը, հանքամարմնի տեղադրման տարրերը (անկման անկյունն ու ազիմուտը), հանքամարմինը հորատանցքով հնարավորինս մեծ անկյան տակ հատելու, ինչպես նաև դրա բոլոր շերտերը բավարար խտությամբ հորատանցքային հետախուզահատույթներով բնութագրելու անհրաժեշտությունը:

5) Զառիթափ անկմամբ հանքամարմինների հետախուզման դեպքում, դրանք հնարավոինս մեծ անկյան տակ հատելու նպատակով կիրառելի է նաև հորատանցքերի արհեստական թեքումը։

6) Հորատման տվյալների արժանահավատությունը ստուգելու նպատակով կարող են կիրառվել հորատանցքերի առանցքով անցած հետախուզահորեր, ինչպես նաև հիմնականներից ավելի մեծ տրամագծի կրկնորդ հորատանցքեր:

7) Հետախուզման մեթոդաբանությունը՝ լեռնային աշխատանքների, երկրաֆիզիկական ուսումնասիրությունների տեսակները և ծավալները, դրանց նպատակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանակական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը։ Այն որոշվում է հանքակուտակի երկրաբանական առանձնահատկություններից ելնելով՝ հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունների, ինչպես նաև համանման հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձի հաշվառմամբ։

30. Հետախուզական փորվածքների ռացիոնալ տեսակները, դիրքը, միմյանց միջև եղած հեռավորություններն ու պարամետրերը պետք է որոշվեն հանքամարմինների կառուցվածքային-ձևաբանական առանձնահատկություններից ելնելով՝ հաշվի առնելով դրանց տեղադրման պայմանները, չափերը, ձևը ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև մշակման ենթադրյալ եղանակից։

1) Աղյուսակ 4-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 4

 

Հայաստանի Հանրապետության կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջներ

 

Հանքավայրերի բարդության

Հանքային մարմինների բնութագիրը

Հեռավորությունը փորվածքների միջև (մ), ըստ պաշարների կարգերի

Խմբեր

Ենթախմբերը

А

В

С1

С2

1-ին

Կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր զանգվածներ, շերտավոր և շերտաձև հանքակուտակներ

100-150

150-250

250-400

400-600

Կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին և փոքր չափերի զանգվածներ, շերտավոր և շերտաձև հանքակուտակներ

50–75

75–150

150–200

200-300

2-րդ

Փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր զանգվածներ, շերտավոր և շերտաձև հանքակուտակներ

-

100–150

150–250

250-400

Փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին և փոքր չափերի զանգվածներ, շերտավոր և շերտաձև հանքակուտակներ

-

50–75

75-150

150-200

 

2) Մեծ տարածքներ զբաղեցնող, զգալի հզորություն ունեցող շերտաձև հանքամարմիններով և զանգվածային հանքակուտակներով ներկայացված հանքավայրերի հետախուզումը նպատակահարմար է իրականացնել ուղղաձիգ հորատանցքերով, հարևան հորատանցքերի խորությունների փոփոխության հաշվին ապահովելով հետախուզացանցի խտության նոսրացումը ըստ խորության: Այս դեպքում, ապագա բացահանքի առաջնային մշակման ենթակա վերին հանքաստիճաններում կապահովվի, առավել հավաստի՝ բարձր, իսկ բացահանքի խորացմանը զուգընթաց՝ ավելի ցածր կարգերի պաշարների հաշվարկման հնարավորությունը։ Ընդ որում պաշարների կարգերի հարաբերակցությունը պետք է համապատասխանի Դասակարման 8-րդ գլխի (44-րդ կետ) պահանջներին:

31. Հորատման կիրառվող տեխնոլոգիան պետք է ապահովի հորատահանուկի 80 տոկոսից ոչ պակաս գծային ելք՝ հիմնականում, հատկապես օգտակար հանածոյի հանքամարմնի հատույթներում, միջինը կազմելով 90% և ավելի (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար)՝ բացառությամբ ծածկող և պարփակող ապարներին, ինչպես նաև կարստային խոռոչներին համապատասխանող միջակայքերի։ Հորատահանուկի ցածր ելքի դեպքում անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում, երկսյունակային կամ եռասյունակային հորատում և այլն):

32. Կարբոնատային ապարների տարածման սահմանները պարզելու, երկրաբանական կտրվածքի քարաբանական (լիթոլոգիական) տարազատման, մակաբացման ապարների հաստության և կազմության որոշման, օգտակար ստվարաշերտի (հաստվածքի) մակերևույթի (առաստաղի) և հատակի ռելիեֆի ուսումնասիրման, խոշոր տեկտոնական խախտումների և կարստային խոռոչների բացահայտման ու բնութագրման, ինչպես նաև խորքում ապարների ճեղքավորվածության ուսումնասիրման համար նպատակահարմար է օգտագործել հետախուզման երկրաֆիզիկական մեթոդները։ Ընդ որում.

1) երկրաֆիզիկական ուսումնասիրությունների ռացիոնալ համալիրը սահմանվում է` ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից:

2) երկրաֆիզիկական տվյալների հավաստիությունը պետք է հաստատվի հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով։

33. Մանրազնին հետախուզման արդյունքներով տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշված` հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերը և հորիզոնները պետք է հետախուզված լինեն տվյալ խմբի համար առավել բարձր կարգերով։

1) Այն դեպքում, երբ առաջնահերթ մշակման տեղամասերը երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով, օգտակար հանածոյի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնութագրական չեն ամբողջ հանքավայրի համար, պետք է մանրազնին ուսումնասիրվեն նաև հանքավայրին հատկանշական տեղամասերը: Մանրամասն ուսումնասիրված տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի մշակման պայմանների հավաստիության գնահատման համար:

2) Տարբեր կարգերի պաշարների ռացիոնալ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով։

34. Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև կարբոնատային ապարների ելքերը երկրի մակերևույթ (մերկացումները) պետք է փաստագրվեն։ Ընդ որում.

1) առաջնային փաստագրման նյութերում (հորատանցքերի սյունակներ, մերկացումների, հետախուզական և շահագործական փորվածքների նկարագրություններ և գծապատկերներ) անհրաժեշտ է նշել դրանց տեղադրման տարրերը (կոորդինատները, ազիմուտը, թեքման անկյունը, խորությունը, գծային չափերը, հատույթի մակերեսը, թեքումնաչափական տվյալները և այլն), ինչպես նաև փաստագրման ամսաթիվը.

2) փորվածքների փաստագրման ժամանակ անհրաժեշտ է ամրագրել (արձանագրել, ֆիքսել) ապարագրական կազմը, ապարների ներկառուցվածքը (ստրուկտուրան) և մակատեսքը (տեքստուրան), դրանց ճեղքավորվածությունը և անջատելիությունը, հողմահարման աստիճանը: Կարբոնատային ապարների շերտավոր հաստվածքները պետք է տարազատվեն (տարանջատվեն) քարաբանական կազմով, ֆիզիկամեխանիկական հատկություններով և ճեղքավորվածության աստիճանով միմյանցից տարբերվող շերտերի ու դարսաշերտերի: Առանձին հետախուզափորվածքներով հատված (ամրագրված) շերտերն ու դարսաշերտերը պետք է միմյանց կապակցել օգտակար հաստվածքի տարածման ու անկման ուղղություններով կառուցված կտրվածքներում.

3) փաստագրման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքների ֆոտոլուսանկարում, որոնք պահպանվում են ընդերքօգտագործողի մոտ և կարող են պահանջվել նյութերի փաստագրման հետ հարցերի մեկնաբանման նպատակով.

4) փաստագրման ժամանակ պետք է նշել.

ա. օգտակար հաստվածքի ապարների փոփոխությունները` պարփակող ապարների և օգտակար հաստվածքի ներսում առկա երակների ու դայկաների հպման գոտիներում.

բ. սիլիկատացման, երկրորդային կալցիտացման, դոլոմիտացման և այլ փոփոխությունների, ներառուկների ու խոռոչների, քայքայված ապարների, տեկտոնական խախտումների ու ջարդման (փշրման) գոտիների առկայությունը.

գ. կարստագոյացման և հողմահարման բնույթը և ինտենսիվությունը.

5) փաստագրման ժամանակ պետք է գնահատել նաև երկրաբանական նմուշարկման որակը (նմուշի զանգվածի և հատույթի պահպանումը, դրանց դիրքի համապատասխանությունը տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին, նմուշարկման ամբողջականությունը և անընդհատությունը, վերահսկողական նմուշարկման առկայությունը և արդյունքները), միներալատեխնոլոգիական և ինժեներաջրաերկրաբանական հետազոտությունների ներկայացուցչականությունը, ծավալային զանգվածի որոշման որակը, նմուշի վերամշակումը և անալիտիկ աշխատանքները: Բացի դրանից, անհրաժեշտ է վերահսկել ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստաթղթերին և ֆոնդային նյութերին.

6) առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ.

7) առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին:

8) առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական մարմնի կողմից փաստելու գործընթացը, հանքավայրի պաշարների հաշվարկման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության տևողության կրճատման նպատակով, հնարավորության դեպքում, կարելի է իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների դաշտային փուլում. հետախուզական փորվածքների անցումից անմիջապես հետո, դիմելով տեսչական մարմնին՝ ուսումնասիրվող ընդերքի տեղամասում տեսչական ստուգումներ անցկացնելու խնդրանքով։

35. Օգտակար հանքակուտակը բացող բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև բնութագրական մերկացումները ենթակա են նմուշարկման։

36. Նմուշարկման մեթոդների ու եղանակների ընտրությունը կատարվում է ելնելով հանքավայրի կոնկրետ երկրաբանական առանձնահատկություններից՝ հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովի սպասվող արդյունքների առավել հավաստիություն.

2) Կարբոնատային ապարների քիմիական կազմը բնութագրելու համար օգտակար հանածոն բացող յուրաքանչյուր փորվածքից վերցվում են նմուշներ՝ շերտ առ շերտ, իսկ շերտերի մեծ հզորության, ինչպես նաև զանգվածային հանքակուտակների դեպքում՝ 1-ից 4 մ երկարությամբ միջակայքերով (սեկցիաներով).

3) Նմուշարկման միջակայքերի օպտիմալ երկարության (նմուշի երկարության) որոշման ժամանակ հաշվի են առնվում օգտակար հանածոյի հանքամարմինների հզորության և ոչ կոնդիցիոն (նրբա) շերտերի նկատմամբ սահմանված կոնդիցիաների պարամետրերը, ինչպես նաև տարանջատ հանույթի ենթակա միջակայքի նվազագույն գծային չափը, որը հանքավայրի բաց եղանակով մշակման դեպքում կարող է ընդունվել հանքաստիճանի բարձրության կեսին հավասար.

4) Կարբոնատային ապարների հաստվածքում հանդիպող, դատարկ ապարների նրբաշերտերը, ինչպես նաև կարստային խոռոչներում պարփակված ապարները, դրանց փոքր հզորության պատճառով անջատ եղանակով արդյունահանման ենթակա չլինելու դեպքում, ներառվում են նմուշներում, իսկ հակառակ դեպքում՝ նմուշարկվում են առանձին.

5) Շահագործվող հանքավայրերի հետախուզման դեպքում, երբ օգտակար հաստվածքի կառուցվածքը և կազմը ուսումնասիրված են բավարար մանրամասնությամբ՝ նմուշների երկարությունները կարող են մեծացվել, բայց ոչ ավելի քան բացահանքի հանքաստիճանի նախագծային բարձրության կեսը.

6) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով.

7) Օգտակար հաստվածքների և դրանց մերձհպումային գոտիների նմուշարկումը լեռնային հետախուզական և շահագործական փորվածքներում, ինչպես նաև մերկացումներում կատարվում է ակոսային եղանակով՝ օգտակար հաստվախծի ողջ բացված հզորությամբ: Հանքամարմինը բացող հետախուզաառուներից (որոնցում մինչև նմուշառումը ապարները պետք է բացված լինեն իրենց արմատական տեղադրմամբ) նմուշները վերցվում են դրանց հատակից։ Ակոսի կտրվածքի մակերեսը ընտրվում է օգտակար հանածոյի համասեռությունից կախված. որպես կանոն, կիրառվում են ուղղանկյան տեսք ունեցող, 3×5 սմ2-ից 5×10 սմ2 կտրվածքի մակերեսով ակոսներ.

8) Ակոսային նմուշարկման արժանահավատությունը անհրաժեշտ է վերահսկել դրանք համադրելով քերծվածքային՝ վերցված նույն հետախուզափորվածքի միևնույն միջակայքից, կամ համախառն նմուշարկման տվյալների հետ. վերհսկման համար կարող են կիրառվել նաև համախառն նմուշարկման տվյալները, որոնք վերցվել են բնամասերում ծավալային զանգվածի որոշման, տեխնոլոգիական նմուշների պատրաստման համար, ինչպես նաև փորձնական հանույթի տվյալները.

9) Հորատանցքերից վերցված հորատահանուկը նմուշարկվում է անընդմեջ՝ կարբոնատային ապարների ողջ կտրվածքով, ընդ որում հանուկային նմուշները կազմվում են հորատահանուկի առանցքով կիսված կեսերից: Հանուկային նմուշարկման արժանահավատությունը նպատակահարմար է հավաստել հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշով կամ հորատանցքի առանցքով անցած հետախուզահորի համապատասխան միջակայքից վերցված ակոսային նմուշի տվյալներով.

10) Ստուգողական (վերստուգիչ) նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

11) Քիմիական անալիզի ուղարկվող նմուշները ձևավորվում են (մշակվում են) դրա համար վերցված սկզբնական նյութի բազմափուլ մանրացման և կրճատման միջոցով: Կրճատման գործակցի (K) մեծությունը սովորաբար ընդունվում է 0.05՝ կարբոնատային ապարների համասեռ որակի դեպքում և 0.1՝ դրանց անհամասեռ որակի կամ դրանցում վնասակար բաղադրիչների պարունակությունների առավելագույն թույլատրելի արժեքներին մոտ լինելու դեպքում.

12) Նմուշների մշակման սխեման և կրճատման գործակցի մեծությունը ընտրելիս նպատակահարմար է ղեկավարվել նմանակ հանքավայրերի հետախուզման փորձով։

37. Կարբոնատային ապարների որակին (քիմիական և միներալային կազմ, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկություններ) ներկայացվող պահանջների բազմազանությունը՝ դրանց կիրառման բազմաթիվ ոլորտներով պայմանավորված, դրանց ամբողջական ուսումնասիրման դեպքում կարող է հանգեցնել չարդարացված ծախսերի, ուստի կարբոնատային ապարների կիրառման ռացիոնալ օգտագործման նպատակով.

1) Ուսումնասիրման ծախսերի նվազեցման համար տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ժամանակ անհրաժեշտ է սահմանել այդ ապարների ռացիոնալ օգտագործման համալիրը, որն իր հերթին, պետք է դրվի կարբոնատային ապարների որակի ուսումնասիրման ծրագրի հիմքում.

2) Անհրաժեշտ է հետախուզվող կարբոնատային ապարների հանքավայրի որակական ցուցանիշների մասին նախկինում կուտակված տեղեկատվության վերլուծությամբ նախապես կողմնորոշվել կիրառման հնարավոր ոլորտների համար դրանց պիտանելիության հարցում, ապա բացահայտել այդ հումքի հնարավոր սպառողներին ու դրանց պահանջարկը.

3) Գնահատվող հումքի հնարավոր սպառողների շրջանակը, կիրառման ոլորտները ուրվագծելիս նպատակահարմար է գերակայությունը տալ հումքի որակին առավել բարձր (խիստ) պահանջներ ներկայացնող կիրառման ուղղությանը, քանի որ այդ պահանջներին համապատասխանող հումքը համեմատաբար սահմանափակ տարածում ունի և առավել արժեքավոր է: Այս առումով կարբոնատային ապարները.

ա. անհրաժեշտ է առաջնահերթ կերպով դիտարկել դրանց նկատմամբ առավել բարձր պահանջներ ներկայացնող քիմիական արդյունաբերության մեջ կիրառման համար, և միայն քիմիական արդյունաբերությանը չբավարերելու դեպքում դրանք դիտարկել հումքի որակին համեմատաբար մեղմ պահանջներ ներկայացնող տնտեսության այլ ճյուղերում կիրառելու համար.

բ. որպես հալանյութ (ֆլյուս) կամ որպես հրակայուն նյութերի արտադրության հումք պիտանի լինելու դեպքում նպատակահարմար չէ դիտարկել դրանց որակին համեմատաբար մեղմ պահանջներ ներկայացնող տնտեսության այլ ճյուղերում (շինանյութերի արդյունաբերության և այլն) կիրառելու համար։

4) Կարբոնատային ապարների որակի ուսումասիրման ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է կարբոնատային ապարներից հանքավայրի ուսումնասիրման ժամանակ վերցված առաջին նմուշներով նախնական ճշգրտել դրա հնարավոր կիրառման ոլորտը՝ դրանք ենթարկելով լաբորատոր ուսումնասիրությունների, դրանց որակին ամենաբարձր պահանջներ ներկայացնող չափանիշներին համապատասխան, որից հետո միայն նմուշառել մյուս հետախուզափորվածքները։ Ընդ որում, կարբոնատային ապարների կիրառման ոլորտի նախնական ճշգրտման համար, հանքակուտակի երկրաբանական կառուցվածքի բարդությունից կախված, անհրաժեշտ է առաջին նմուշները վերցնել միմյանցից 250-ից 400 մ հեռավորությամբ գտնվող փորվածքներից, սակայն դրանց քանակը պետք 10-ից պակաս չլինի։

38. Կարբոնատային ապարների միներալային և քիմիական (բաղադրիչային) կազմերը որոշելու համար քիմիական և ֆիզիկական մեթոդների ռացիոնալ համալիրը ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել քիմիական, ռենտգենագրության, ռենտգենասպեկտրալ, ֆլուորեսցենտային, ջերմային (թերմալ) անալիզների, էլեկտրապարամագնիսական ռեզոնանսի և ինֆրակարմիր սպեկտրազննության եղանակների կիրառման շրջանակը։ Ընդ որում քիմիական կազմը որոշվում է համապատասխան ստանդարտներում նշված մեթոդներով։

39. Կարբոնատային ապարները միանշանակ բնութագրելու համար հանքակուտակից վերցված բոլոր շարքային նմուշներում անհրաժեշտ է որոշել СаО-ի, MgO-ի, СО2-ի և աղաթթվում չլուծվող մնացորդի պարունակությունները: Ընդ որում.

1) Դրանց օգտագործման հնարավոր ոլորտների հարցում վերջնականորեն կողմնորոշվելու համար (հատկապես դրանց կիրառման ոլորտի որոշված չլինեու դեպքում) լրացուցիչ որոշվում են նաև SiO2, Al2O3, Fe2O3-ի պարունակությունները և շիկացման արդյունքում կորուստները: Նման լրացուցիչ անալիզների են ենթարկվում հանքակուտակը ըստ անկման և տարածման հավասարաչափ բնութագրող նոսր ցանցով դասավորված շարքային և (կամ) նշված պայմանի պահպանմամբ ձևավորված խմբային նմուշները:

2) Շարքային և խմբային նմուշների նոսր ցանցով որոշվում են նաև հումքի օգտագործման ոլորտից կախված ստանդարտներով և տեխնիկական պահանջներով սահմանված այլ ցուցանիշներ: Այն դեպքերում, երբ դրանք բավարար չեն հանքավայրի համալիր գնահատման համար, անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ անալիզների ողջ ծավալը։

3) Գունավոր ցեմենտի, սննդի և ռետինի արտադրություններում կիրառման նախատեսվող կրաքարերում լրացուցիչ որոշվում է նաև մանգանի պարունակությոնը։ Շաքարի, կալցիումի կարբիդի և ցեմենտի արտադրություններում օգտագործվող ապարները պետք է լրացուցիչ բնութագրվեն Na2O+К2О պարունակությամբ, իսկ միներալային հավելասննդի արտադրությունում օգտագործվող հումքը՝ վնասակար խառնուկների (Ва, Аs, Рb, F) կոնցենտրացիաններով։ Կիրառման ոլորտների (այդ թվում նաև ցեմենտի արտադրությունում) մեծամասնության դեպքում անհրաժեշտ է որոշել նաև SO3-ի, P2O5 և Cl-ի պարունակությունները: Ռետինի արտադրության մեջ կիրառվող ապարների դեպքում պետք է որոշվի նաև ավազի պարունակությունը։ Ցեմենտի արտադրությունում կիրառվող կարբոնատային ապարները անհրաժեշտ է լրացուցիչ բնութագրել աղացվելիության, իսկ ռետինի, թղթի և ցելյուլոզի արտադրություններում օգտագործվողները՝ սպիտակության ցուցանիշներով։

4) Խմբային նմուշները ձևավորվում են միևնույն խոշորությամբ մանրացված շարքային նմուշների կրկնօրինակների կշռուկներից։ Շարքային նմուշները խմբային նմուշներում միավորելու կարգը, դրանց տեղաբաշխումը և ընդհանուր քանակը պետք է ապահովեն հանքաքարերի հիմնական տարատեսակների հավասարաչափ նմուշարկումը և դրանց կազմի փոփոխությունների պարզաբանումը՝ հանքամարմինների տարածման ու անկման ուղղություններով։ Յուրաքանչյուր կշռուկի զանգվածը պետք է համամասնական լինի իրեն համապատասխանող միջակայքի երկարությանը։ Անհրաժեշտ է, որ խմբային նմուշները բնութագրեն լեռնային փորվածքներով կամ հորատանցքերով հատված կարբոնատային ապարների առանձին տեսակների և տիպերի ամբողջական հատույթները։ Կարբոնատային ապարների համասեռ շերտերի մեծ հզորությունների դեպքում խմբային նմուշներով բնութագրվող միջակայքերի երկարությունը նպատակահարմար է վերցնել բացահանքի հանքաստիճանի բարձրությանը հավասար։ Շարքային նմուշները խմբայիններում միավորելու կարգը, դրանց դասավորությունը և ընդհանուր քանակը, ինչպես նաև անալիզների տեսակները, յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորվում են հանքավայրի առանձնահատկություններից և արտադրության պահանջներից ելնելով։

5) Հանքաքարում ուղեկից բաղադրիչների ուսումնասիրությունը իրականացվում է ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման եղանակի որոշումն ապահովող մանրամասնությամբ։

40. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել՝ գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական, ուղեկից ու խարամառաջացնող բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

41. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով՝ վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից, իսկ հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում:

1) Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Стандартные Образцы Состава – СОС, այսուհետ՝ ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել՝ այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները:

42. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:

1) Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկման կոնդիցիաների պարամետրերը:

2) Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

43. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)՝ անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը՝ ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման:

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 5-ով սահմանված՝ ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների՝ ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար։

 

Աղյուսակ 5

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)

 

Բաղա-դրիչները

Պարունա-կությունների դասերը, % (Ge, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառա-կուսային սխալանքը, %

Բաղա-դրիչները

Պարունակությունների դասերը, % (Ge, գ/տ)

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

СаО

>50

1.5

К2О

>5

6.5

40–50

2.0

1–5

11.0

20–40

2.5

0.5-1.0

15.0

7–20

6.0

<0.5

30.0

1–7

11.0

Na2O

>25

4.5

MgO

>50

2.0

5–25

6.0

40–50

2.5

0.5-5.0

15.0

20–40

3.0

<0.5

30.0

10–20

4.5

Р2О5

5–10

4.0

1–10

9.0

1–5

5.0

0.5–1

16.0

0.3-1.0

6.5

SiO2

>50

1.3

0.1-0.3

9.0

20–50

2.5

0.05-0.10

12.0

5–20

5.5

0.01-0.05

22.0

1.5-5.0

11.0

S

2–10

6.0

Аl2O3

15–25

4.5

1–2

9.0

10–15

5.0

0.5-1.0

12.0

5–10

6.5

0.3-0.5

15.0

1–5

12.0

0.1-0.3

17.0

Fe2O3

10-20

3.0

0.05-0.10

20.0

5-10

6.0

<0.05

30.0

1-5

12.0

Այլ օգտակար բաղադրիչներ

20–30

2.0

0.1-1.0

20.0

5–20

4.0

-

-

-

1–5

10.0

-

-

-

<1

20.0

 

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 5-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

44. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում՝ արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ՝ պարունակության յուրաքանչուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը:

2) Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է։

3) Արբիտրաժային վերստուգում իրականացվում է միայն արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում։ Եթե արբիտրաժային անալիզներով պարզվում է, որ հիմնական և արտաքին հսկողական անալիզների արդյունքների միջև առկա շեղումը պայմանավորված է հիմնական լաբորատորիայի աշխատանքով, ապա պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների կամ հիմնական անալիզների ոչ արժանահավատ ճանանչված արդյունքների նկատմամբ կիրառվում է հիմնական և արբիտրժային անալիզների տվյալների համադրմամբ հիմնավորված ճշգրտող գործակիցներ: Ընդ որում, նոր անալիզները կարող են իրականացվել ինչպես հիմնական լաբորատորիայում (դրա աշխատանքում բացահայտված թերությունները վերացնելուց հետո) կամ այլ լաբորատորիայում՝ ներքին ու արտաքին հսկողական, իսկ հարկ եղած դեպքում նաև արբիտրաժային անալիզներ պարտադիր իրականացնելու պայմանով:

45. Կարբոնատային ապարների բնական տարատեսակների միներալային կազմը, ինչպես նաև դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաապարագիտական (միներալապետրոգրաֆիական), ֆիզիկական, քիմիական և այլ տեսակի անալիզների կիրառմամբ: Ընդ որում, բացի առանձին միներալների նկարագրությունից, կատարվում է նաև դրանց քանակական գնահատում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վնասակար բաղադրիչների ուսումնասիրմանը՝ ըստ միներալային միացությունների ձևերի և դրանց տեղայնացման բնույթի (կարբոնատային ապարի ցեմենտում, երակային առաջացումներում, ճեղքերի կավային լցանյութում և այլն)։

46. Կարբոնատային ապարների, դրանց նկատմամբ որոշակի ֆիզիկամեխանիկական հատկություններ պահանջող ոլորտներում օգտագործելու համար, հանքավայրի հետախուզման ժամանակ կատարվում է նմուշառում՝ ֆիզիկամեխանիկական հատկությունների որոշման նպատակով։ Նմուշները վերցվում են ապարների տարատեսակները բնութագրող, ոչ պակաս երկու-երեք հատույթներից։ Հատույթների և վերցվող նմուշների քանակը սահմանվում է օգտակար հաստվածքի կազմի և կառուցվածքի կայունությունից, որակից, տեղաբաշխման մակերեսից և հզորությունից։

1) Լեռնային փորվածքներից վերցվում են ապարակտորային նմուշներ (շտուֆներ), չափերը (սովորաբար 5×5×5, 20×20×20 կամ 30×30×30 սմ) կախված են կատարվելիք անալիզի տեսակից և պետք է համաձայնեցվեն համապատասխան լաբորատորիայի հետ:

2) Հաստվածքի շերտավոր կառուցվածքի և շերտերի բավարար հզորության դեպքում նմուշարկման են ենթարկվում յուրաքանչյուր շերտի մերձառաստաղային և մերձհատակային մասերը, ինչպես նաև միջնամասը, հակառակ դեպքում յուրաքանչյուր շերտից վերցվում է մեկական նմուշ: Շերտերի մեծ հզորության և միատարության դեպքում, ինչպես նաև զանգվածային հանքակուտակներից նմուշները վերցվում են յուրաքանչյուր 3-ից 5 մետրը մեկ (ըստ հզորության)։

3) Ֆիզիկամեխանիկական փորձարկումների համար հորատանցքերից վերցվում են թվով 15 նմուշների, որոնց չափերը (նվազագունը 10 սմ) նախատեսված են համապատասխան ստանդարտներով, պատրաստման հնարավորություն ապահովող հորատահանուկի ամբողջական սյունիկներ։

4) Կարբոնատային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները ուսումնասիրվում են դրանց կիրառման ոլորտից կախված՝ ստանդարտների, տեխնիկական պայմանների կամ գնորդի հետ կնքված պայմանագրի (ավելի մեղմ ցուցանիշներով) պայմաններին համապատասխան։ Ֆիզիկամեխանիկական հատկությունները լրիվ ծրագրով ուսումնասիրելու դեպքում որոշվում են ապարի ամրությունը (չոր և ջրահագեցված վիճակում, ինչպես նաև 25 ցիկլ հաջորդական սառեցումից և հալեցումից հետո), աղակայունությունը, իրական և միջին խտությունը (ծավալային զանգվածը), ծակոտկենությունը, ջրակլանելիությունը, ինչպես նաև բնական խոնավությունը։ Կիրառման ոլորտների մեծամասնության համար անհրաժեշտ է որոշել կարբոնատային ապարների կտորտայնություն, ցեմենտի արտադրությունում կիրառման դեպքում որոշվում է նաև աղացվելիությունը, իսկ ռետինի և ցելյուլոզա-թղթային արտադրություններում՝ սպիտակությունը։

47. Ծավալային զանգվածի (խտության) և խոնավության որոշումը անհրաժեշտ է կատարել օգտակար հանածոյի յուրաքանչյուր առանձնացված բնական տարատեսակի և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար՝ լաբորատոր եղանակով կամ բնամասերի արդյունահանման միջոցով, որոնց չափերը օգտակար հաստվածքի կառուցվածքի առանձնահատկություններից կախված, սովորաբար կազմում է 1-ից 3 մ3։

1) Ծավալային զանգվածի որոշումը կարող է կատարվել նաև ցրված գամմաճառագայթների կլանման եղանակով։

2) Ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ որոշվում է նաև օգտակար հանածոյի խոնավությունը: Բնական խոնավությանը վերահաշվարկ չի կատարվում, այլ նշվում է միայն, թե խոնավության ինչ արժեքի դեպքում է որոշվել ապարի ծավալային զանգվածը (խտությունը)։ Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային, հատիկաչափական և քիմիական կազմով:

48. Կարբոնատային ապարներին պետք է տրվի ճառագայթահիգիենիկ գնահատում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն որոման 1-ին կետով հաստատված ճառագայթային անվտանգության նորմերի ։

49. Կարբոնատային ապարների քիմիական, միներալային կազմերի և ֆիզիկակամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունների արդյունքում հանքավայրում պետք է առանձնացվեն հումքի բնական տարատեսակները և նախանշվեն արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, իսկ հարստացման տարբեր եղանակների կիրառման անհրաժեշտության դեպքում՝ նաև դրանց հարստացման եղանակները։ Հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և տեսակները վերջնականապես առանձնացվում են տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով։

 

5. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

50. Կարբոնատային ապարների տեխնոլոգիական հատկությունները ուսումնասիրվում են օգտակար հանածոն հնարավորինս ռացիոնալ և համալիր օգտագործումը ապահովող, վերամշակման տեխնոլոգիական սխեման, դրան համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումները ընտրելու, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական ցուցանիշները (օգտակար հանածոյի ռացիոնալ և համալիր օգտագործում, վերամշակման տեխնոլոգիական սխեմա, տեխնոլոգիական սարքավորումներ) հիմնավորելու համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ։

1) Տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալատեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով։ Համանման հումքի արդյունաբերական վերամշակման փորձի առկայության դեպքում թույլատրվում է կիրառել լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը:

2) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով՝ հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ թիվ 01-ն հրամանի հավելվածով:

51. Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգատեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված կարբոնատային ապարների բոլոր բնական տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է տեխնոլոգիական տիպայնացում՝ առանձնացնելով արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է հումքի նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունը՝ առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:

1) Հանքավայրում առանձնացվող կարբոնատային ապարների բոլոր բնական տարատեսակների համար բացահայտվում են դրանց որակական ցուցանիշների և հումքի վերամշակման տեխնոլոգիական չափորոշիչների (տեխնոլոգիական պարամետրերի) միջև գոյություն ունեցող կախվածությունները:

52. Լաբորատոր պայմաններում տեխնոլոգիական հետազոտությունները իրականացվում են լաբորատոր և խոշոր-լաբորատոր նմուշներով։

1) Լաբորատոր նմուշները վերցվում են մեկ-երկու հատ՝ արդյունաբերական նշանակություն ունեցող կարբոնատային ապարների յուրաքանչյուր տարատեսակից։

2) Խոշոր-լաբորատոր նմուշներով բնութագրվում են կարբոնատային ապարների արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, որոնք վերցվում են տարբեր բնական տարատեսակներից՝ հանքավայրի տվյալ արդյունաբերական տիպին բնորոշ միջին որակին համապատասխանող հարաբերակցությամբ:

3) Լաբորատոր-տեխնոլոգիական ուսումնասիրությունների համար վերցվող նմուշների զանգվածը կազմում է 2-ից 15 կգ։ Սովորաբար տեխնոլոգիական ուսումնասիրությունների համար վերցնում են 40 մմ-ից ոչ պակաս տրամագծով 1 մ երկարությամբ հորատահանուկ (10 սմ-ից ոչ փոքր սյունիկներով) կամ մեկ-երկու ապարակտորային նմուշ (շտուֆ)՝ 15×15×15 ամ չափերով։

4) Հանքավայրի հետախուզման վերջին փուլում ցանկալի է խոշորացված լաբորատոր-տեխնոլոգիական նմուշների լաբորատոր ուսումնասիրությունները փոխարինել հանքավայրում տարանջատվող հումքի արդյունաբերական յուրաքանչյուր տիպը բնութագրող համախառն տեխնոլոգիական նմուշների արտադրական պայմաններում իրականացվող փորձարկումներով:

53. Լաբորատոր պայմաններում ուսումնասիրվելիք խոշորացված լաբորատոր-տեխնոլոգիական նմուշների, ինչպես նաև արտադրական պայմաններում փորձարկվելիք համախառն նմուշների քանակը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանցով պետք է բնութագրվեն հանքավայրում առանձնացված կարբոնատային ապարների բոլոր արդյունաբերական տիպերը: Նշված պահանջը բավարարելու համար խոշոր լաբորատոր-տեխնոլոգիական և համախառն նմուշարկում իրականացնելիս նպատակահարմար է ղեկավարվել երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրման նյութերով:

54. Տեխնոլոգիական ուսումնասիրությունների (փորձարկումների) ծրագիրը մշակում է այդ աշխատանքների իրականացումը ստանձնած սուբյեկտը՝ հաշվի առնելով հանքավայրի կարբոնատային ապարների օգտագործման ընդերքօգտագործողի կողմից նախանշված ոլորտներում գործող ստանդարտներով և (կամ) տեխնիկական պայմաններով հումքի և (կամ) դրանից թողարկվելիք վերջնարտադրանքի որակին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նմանակ ապարների տեխնոլոգիական հետազոտությունների փորձը: Ծրագրում նպատակահարմար է հստակ սահմանել տեխնոլոգիական ուսումնասիրությունների (փորձարկումների) ուղղվածությունը, բնույթը, ծավալները, փորձանմուշների զանգվածը և նախատեսել վերամշակման ռացիոնալ տեխնոլոգիայի ու դրան համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներով փաստարկված առաջարկությունների տրամադրումը ընդերքօգտագործողին:

55. Խոշորալաբորատոր և կիասաադրյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` միջին կազմով պետք է համապատասխանեն ամբողջ հանքավայրում տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպին։ Ընդ որում.

1) Ոչ կոնդիցիոն կարբոնատային ապարների նրբաշերտերը, ինչպես նաև այլ ապարների նրբաշերտերը և երակները, կարստային խոռոչներում պարփակված ապարները և տարբեր ներառուկները (սիլիցիումային և այլ նյութի), որոնք շահագործման ժամանակ անհնար է բացառել արդյունահանվող հումքից (ադրյունահաման համակարգից կախված), պետք է ներառվեն տեխնոլոգիական նմուշի կազմում։

2) Նմուշառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կարբոնատային ապարների որակի փոփոխականությունը ըստ տարածման և խորության՝ կոնդիցիոն հումքի տեխնոլոգիական հատկությունները դրա տարածվածության ամբողջ մակերեսում առավել ամբողջական բնութագրելու նպատակով։

3) Հետախուզման ընթացքում, մեծ զանգվածով լաբորատոր և կիսաարտադրական նմուշների վերցման համար դժվարամատչելի՝ խորը հորիզոնների կարբոնատային ապարների տեխնոլոգիական հատկությունները բնութագրվում են անուղղակի եղանակով՝ տվյալ հանքավայրի մերձմակերևութային մասերում կամ այլ հանքավայրերում նյութական կազմով և որակով նմանակ ապարների համապատասխան ցուցանիշներով:

56. Լաբորատոր և կիսաարտադրական տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով պետք է բացահայտվեն կարբոնատային հումքի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի և տեսակների հատկությունները, որոնցով որոշվում է դրանց ըստ հիմնական և այլ նպատակներով օգտագործման արդյունաբերական հնարավորությունը։ Այն դեպքերում, երբ կարբոնատային ապարները իրենց որակով, բնական վիճակում չեն համապատասխանում արդյունաբերության պահանջներին, որոնք սահմանվում են սույն հավելվածի 78-րդ կետի աղյուսակ 5-ում նշված ստանդարտներով, տեխնիկական պայմաններով կամ ընդերքօգտագործողի և գնորդի միջև կնքված պայմանագրով, անհրաժեշտ է դիտարկել դրանց հարստացման հնարավորության և նպատակահարմարության հարցերը՝ համապատասխան տեխնոլոգիական հետազոտությունների և տեխնիկատնտեսագիտական գնահատումների իրականացմամբ, հատկապես հումքի դեֆիցիտի կամ ոչ բավարար քանակի դեպքում։

 

6. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

57. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվեն առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են դեպի շահագործական լեռնային փորվածքներ հնարավոր ջրաներհոսները հաշվարկելու, ջրիջեցման և ցամաքուրդային միջոցառումներ մշակելու համար: Անհրաժեշտ է նաև.

1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.

2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.

3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.

5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.

6) Լեռնային ձեռնարկության նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ։

58. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման (բացահանքի հիմնական պարամետրերի հիմնավորման, հորատապայթեցման աշխատանքների անձնագրերի կազմման և լեռնային այլ գործընթացների ցուցանիշների հաշվարկման) և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով։

1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` օգտակար հանածոյի, պարփակող ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, ապարների քարաբանական (լիթոլոգիական) և միներալային կազմերը, դրանց ճեղքավորվածությունը, խախտվածությունը, շերտավորվածությունն ու թերթաքարացվածությունը, ժամանակակից երկրաբանական պայմանները (սողանքային, սելավային և այլ գեոդինամիկ երևույթներ), որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է մանրակրկտորեն բնութագրվեն ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք կանխորոշում են բացահանքերի կողերի ու ստորգետնյա փորվածքների կայունությունը, ինչպես նաև մարդու առողջության վրա ապարների կազմի ու հատկությունների ազդեցությունը (գազերի արտանետման, լեռնային հարվածների, փլուզումների, բարձր ռադիոակտիվության, գեոթերմալ միջավայրի ձևավորման և այլ երևույթների հավանականությունը)։

59. Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին։

60. Արտադրական և բնակելի օբյեկտների շինարարության, պոչամբարների և դատարկ ապարների լցակույտերի տեղադրման համար անհրաժեշտ տարածքները պետք է ընտրվեն օգտակար հանածոների պաշարներից զուրկ վայրերում: Նպատակահարմար չէ նման օբյեկտների համար գյուղատնտեսական և անտառային նշանակության բարձր կատեգորիաների հողեր նախատեսելը։

61. Հանքավայրը հետախուզելիս նպատակահարմար է գնահատել մակաբացման ապարների օգտագործման հնարավորությունը՝ բնական վիճակում կամ վերամշակումից հետո:

62. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.

1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն կառուցման նախապատրաստվող օբյեկտի ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:

2) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:

63. Ծածկող և պարփակող ապարներում ինքնուրույն կուտակներ ձևավորող, այլ օգտակար հանածոները, ինչպես նաև մակաբացման ապարները հանքավայրի հետախուզման ժամանակ պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման ընդհանուր հնարավորությունները որոշելու համար բավարար մանրամասնությամբ։

64. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու ընթացակարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:

 

7. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

65. Կարբոնատային ապարների պաշարների հաշվարկը և դասակարգումը (որակավորումը) ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան՝ կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերին բնորոշ առանձնահատկություններով։

66. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն՝

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության հնարավորինս միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) հանքամարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.

5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով՝ պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ։

6) Որոշ չափազանց բարդ դեպքերում, հումքի արդյունաբերական տիպերի երկրաչափացման և եզրագծման անհնարինությամբ պայմանավորված, հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը կարող է որոշվել վիճակագրական եղանակներով։

67. Կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի հաշվարկային բլոկների պաշարները ըստ հետախուզվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված՝ A, B, С1, և նախնական գնահատված՝ С2, կարգի՝ պաշարների հաշվարկման ժամանակ հաշվի առնելով հետևյալ լրացուցիչ պայմանները.

1) A կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. A կարգի պաշարները նոր հետախուզվող հանքավայրերում հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում՝ առանց արտարկման.

բ. 2-րդ խմբի շահագործվող հանքավայրերում A կարգին կարող են վերագրվել լեռնագործական աշխատանքների և շահագործական հետախուզման հորատանցքերի սահմաններում հաշվարկված պաշարները՝ բլոկի եզրագծերը սահմանափակելով նշված փորվածքներով։ Ընդ որում, փորվածքների կամ լեռնագործական աշխատանքների արդյունքներով ձևավորված հատույթների միջև եղած հեռավորություննները պետք է 2-ից 3 անգամ փոքր լինեն տվյալ խմբի համար սույն հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակում առկա հեռավորություններից.

գ. Այս կարգի պաշարների համար, բավարար թվով հատույթներով և անալիզներով պետք է հուսալիորեն որոշվեն հանքակուտակների ձևը, չափերը, տեղադրման պայմանները, ներքին կառուցվածքը, կարբոնատային ապարների որակը, դրա փոփոխականության օրինաչափությունները, խզվածքային խախտումների տեղադիրքն ու շեղման ամպլիտուդը, ապարների ճեղքավորվածությունը, հողմահարման գոտու սահմանները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական ու ինժեներաերկրաբանական պայմանները և ապահովվի հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի տարածման տիրույթների, ինչպես նաև օգտակար հաստվածքում առկա «դատարկ» և ոչ կոնդիցիոն ապարներով ներկայացված միջակայքերի հստակ և միանշանակ եզրագծումը՝ բացառելով կապակցման և եզրագծման այլ տարբերակների կիրառումը:

դ. Հումքի տեխնոլոգիական տիպերի սահմաններում տարբեր տեսակների (սորտերի) երկրաչափացման անհնարինության դեպքում դրանց քանակական գնահատականը կարող է տրվել վիճակագրական եղանակով։

ե. Կարստայնության աստիճանը չպետք է գերազանցի 10%-ը կամ ապահովվի դրանց հստակ և միանշանակ եզրագծումը.

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող է կազմել մինչև ±10 տոկոս:

2) B կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. B կարգի պաշարները 2-րդ խմբի հանքավայրերում եզրագծվում ու հաշվարկվում են շահագործական և հետախուզական փորվածքներով բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում՝ առանց արտարկման.

բ. 1-ին խմբի հանքավայրերում B կարգին են վերագրվում նաև արտարկման գոտու սահմաններում եզրագծված բլոկների պաշարները, ընդ որում արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.

գ. Այս կարգի պաշարները պետք է ուսումնասիրված լինեն այնպիսի մանրամասնությամբ, որ կարբոնատային ապարների արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու կարստային խոռոչների եզրագծման միմյանցից զանազանվող հնարավոր տարբերակները չհանգեցնեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի և հանքակուտակի ձևաբանության ու տեղադիրքի վերաբերյալ ձևավորվող հակասական պատկերացումների: Այս կարգի պաշարներում պետք է պարզված լինեն ապարների ճեղքավորվածությունը, հողմահարված ապարների տարածման սահմանները, խոշոր խզվածքային խախտումների տեղադիրքն ու շեղման ամպլիտուդը, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.

դ. Ապարների արդյունաբերական տիպերի եզրագծման անհնարինության դեպքում պետք է պարզված լինեն դրանց տարածական տեղաբաշխման օրինաչափությունները և վիճակագրական եղանակով տրված լինի քանակական գնահատականը.

ե. Ապարների առանձնացված տեխնոլոգիական տիպերի որակը պետք է բնութագրվի հիմնավորված (նախատեսված) կոնդիցիաների բոլոր պարամետրերով.

զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±10-ից ±25 տոկոս։

3) С1 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. С1 կարգի պաշարները եզրագծվում և հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում՝ այդ կարգի համար սույն հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված հետախուզացանցի խտությամբ բնութագրվող տեղամասերի և դրանց հարող արտարկման գոտիների սահմաններում, որոնց չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությանը.

բ. Տվյալ կարգի պաշարներում պետք է հետախուզափորվածքների տվյալներով ընդհանուր գծերով ուսումնասիրված և ավելի բարձր կարգերի պաշարները բնութագրող համանուն ցուցանիշներով հավաստված լինեն հանքակուտակի ձևը, չափերը, տեղադրման պայմանները, կարբոնատային ապարների բնական տարատեսակների ու արդյունաբերական տիպերի որակական ցուցանիշները և տարածական բաշխվածության օրինաչափությունները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±25-ից ±40 տոկոս։

4) С2 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. С2 կարգի պաշարները հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում՝ եզակի հետախուզափորվածքների, երկրաֆիզիկական և այլ հետազոտությունների տվյալներով, ինչպես նաև ավելի բարձր կարգերի պաշարներով հարակից հաշվարկային բլոկների ցուցանիշների օգտագործմամբ.

բ. Այս կարգի պաշարների եզրագծման համար լայնորեն կիրառվում է արտարկման եղանակը: Երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.

գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±40-ից ±60 տոկոս:

68. Պաշարները բոլոր կարգերի համար արտարկման գոտու լայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի փաստացի տվյալներով: Արտարկում չի թույլատրվում հանքավայրի այնպիսի տեղամասերում (գոտիներում), ուր առկա են տեկտոնական խախտումներ, ապարների խիստ ճեղքավորվածության և հզորությունների փոքրացում, շերտերի սեպացում և տրոհում, կարբոնատային ապարների որակի և դրանց շահագործման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացում։

69. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման եղանակների, հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային)

1) Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

2) Ստորերկրյա ջրերից վերև կամ ներքև տեղադրված պաշարները հաշվարկվում են առանձին։

3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը: Ընդ որում, Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակում առկա ցուցանիշների համաձայն՝ կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվոմ են երեք ենթախմբի՝ առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի)։ Արտահաշվեկշռային պաշարները ստորաբաժանվում են նաև ըստ դրանք արտահաշվեկշռայինների վերագրման պատճառների (տնտեսական, տեխնոլոգիական, ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն)։

70. Բնակավայրերի, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում գտնվող պաշարները չեն հաշվարկվում և չեն հաշվառվում, իսկ կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքավայրերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի՝ հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:

71. Պաշարների հաշվարկը նպատակահարմար է իրականացնել համակարգչային տեխնիկայով՝ կիրառելով այնպիսի ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել և ճշգրտել ելակետային տվյալները, իրականացված երկրաբանական կառուցումները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումնաչափական տվյալները, քարաբանաշերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման տվյալները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրերը և այլն), ինչպես նաև կատարված միջանկյալ և ամփոփիչ հաշվարկների արդյունքները: Ընդ որում, արդյունք հանդիսացող ելքային տեքստային և գրաֆիկական նյութերը պետք է բավարարեն Պահանջներին։

72. նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար շահագործվող հանքավայրերում անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության: Ընդ որում.

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը.

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում օգտակար հանածոյի պաշարների հաշվեկշիռը՝ լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:

2) Համադրման արդյունքները վերլուծելիս անհրաժեշտ է համոզվել շահագործման տվյալների արժանահավատության մեջ, գնահատել դրանց և հետախուզման արդյունքներով հաշվարկված ցուցանիշների (հանքակուտակի մակերես, հզորություն, որակ, ծավալային զանգված և այլն) զուգամիտությունը, բացահայտել առկա անհամապատասխանությունների պատճառները և, ըստ այդմ, գնահատել հանքավայրի հետախուզման և պաշարների հաշվարկման համար ընդունված մեթոդաբանության համապատասխանությունը դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին:

3) Եթե հետախուզման արդյունքներն ընդհանուր առմամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանամարկշեյդերական հաշվառման արդյունքները, ինչպես նաև տվյալ հանքավայրի վերաբերյալ հետախուզմամբ ձևավորված երկրաբանական տեղեկատվությունը համարվում է արժանահավատ և դրա հիմքում ընդունված մեթոդաբանությունը կարող է օրինակելի դառնալ նմանակ հանքավայրերի ուսումնասիրության ու ռեսուրսային ներուժի գնահատման համար:

4) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ դրանց որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, ապա չհավաստման ենթադրությունը ինքնին բավարար չէ պաշարների վերահաստատման համար, այլ պարտադիր պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ՝ լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը՝ արդյունքները ներկայացնելով պետական ընդերքաբանական փորձաքննություն իրականացնող մարմին։

5) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

73. Ցեմենտի արտադրության համար օգտագործվելիք կարբոնատային ապարների պաշարների հաշվարկման նյութերում բերվում են տեղեկություններ այդ արտադրության համար անհրաժեշտ բոլոր այլ բաղադրիչների (կավ, գիպս, սիլիկատային, ալյումոսիլիկատային և երկաթային ճշգրտող, ինչպես նաև ակտիվ միներալային հավելանյութեր) ստացման նախատեսված աղբյուրների, հումքի որակի, դրա մատակարարման հնարավոր ծավալների ու ժամկետների մասին:

1) Եթե կազմակերպվելիք արտադրությունը կավային բաղադրիչով ապահովվելու է նոր հետախուզված հանքավայրից, որտեղ սույն հավելվածի պահանջների պահպանմամբ հաշվարկվել են կարբոնատային ապարների պաշարները, ապա դրանում կավերի պաշարների հաշվարկման նյութերը լիազոր մարմին հաստատման է ներկայացվում կարբոնատային ապարների պաշարների հաշվարկման նյութերի հետ միասին:

2) Եթե կազմակերպվելիք արտադրությունը կավային բաղադրիչով ապահովվելու է կավերի հաստատված պաշարներով այլ շահագործվող հանքավայրերից, ապա կարբոնատային ապարների պաշարների հաշվարկման հաշվետվության մեջ բերվում են տվյալ հանքավայրի կավերի մնացորդային պաշարների, դրանց որակի մասին տվյալներ և որոշվում են ցեմենտի կազմակերպվելիք արտադրության համար տվյալ բաղադրիչներով (կարբոնատային ապարներ և կավեր) ապահովվածությունը։

74. Օգտակար հանածոյի պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

 

8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

75. Արդյունաբերական յուրացման համար կարբոնատային ապարներով ներկայացված հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

76. Կարբոնատային ապարների 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ի տվյալների համաձայն։ Ընդ որում, 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)՝ A և B կարգով, Հայաստա-նի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

1) 1-ին և 2-րդ խմբի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) հաստատվում (վերահաստատվել) են նաև C2 կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում կարբոնատային ապարներով ներկայացված 1-ին և 2-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը՝ պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը՝ պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-ից 10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:»։

77. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։

 

9. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

78. Կարբոնատային ապարներից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 5-ում.

 

Աղյուսակ 5

 

Կարբոնատային ապարներից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկ

 

Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները սահմանող փաստաթղթի

Համարը

Անվանումը

1. ԿՐԱՔԱՐ

1) Սև մետալուրգիա

ՏՈՒ 57-43-060-00196368–97*

Կրաքարեր և հալանյութային (ֆլյուսային) կրաքարեր (Պիկալեսվկու հանքավայր. արզնահողի (ալյումինի օքսիդ), ցեմենտի, կրի և հալանյութի (ֆլյուսի) համար)

ՏՈՒ 0751-001-26282295–00*

Կրաքար՝ հալանյութային, Բիլիմբաևսկիի հանքավայր

ՏՈՒ 0750-002-001869–96*

Կրաքար՝ հալանյութային, Տեգոյակսկու հանքավայր

ՍՏՊ 105-АО-12–02*

Կրաքար՝ հալանյութային չափազատված ագլոմերացիոն արտադրության համար

ՕՍՏ 1463–80*

Կրաքար՝ հալանյութային դոմնային արտադրության համար

ՕՍՏ 1464–80*

Կրաքար՝ հալանյութային պողպատաձուլության և ֆեռոհամաձուլվածքների արտադրության համար

ՏՈՒ 14-15-60–78*

Կրաքար՝ կոնվերտերային կրի արտադրության համար

ՕՍՏ 14-16-165–85*

Կիր՝ պողպատաձուլության և ֆեռոհամաձուլվածքների արտադրության համար

ՏՈՒ 075100-013-05778402–2005*

Կրաքար՝ հալանյութային, Գալյանսկիի հանքավայրի

ՏՈՒ 0750-005-0018056–97*

Կրային քար՝ տեխնոլոգիական Օլշանեցկիի հանքավայրի (ագլոմերատների, բովագնդիկների արտադրության, թուջի և պողպատի զտահալման համար)

2) Գունավոր մետալուրգիա

ՏՈՒ 57-43-060-00196368–97*

Կրաքար և հալանյութային կրաքար

ՏՈՒ 48-7-2–77*

Կրաքար հալանյութային (պղնձի արտադրության համար)

3) Քիմիական արդյունաբերություն

ՏՈՒ 6-18-21-04–85*

Կրաքար՝ կալցինացված սոդայի արտադրության համար, «Սոդա» ԲԲԸ

ՍՏՊ-044-15–85*

Կրաքար՝ քլորային կալցիումի արտադրության համար՝ Սիսոևսկու հանքավայրի՝ Կիրով-Չեպեցկիի քիմիական կոմբինատի համար

ՏՈՒ 6-08-313–74*

Կրաքար՝ կերային պրեցիպիտատի (հանքային պարարտանյութի) արտադրման համար

ԳՕՍՏ 1460-2013

Կալցիումի կարբամիդ. Տեխնիկական պայմաններ

ՏՈՒ 6-01-878–80*

Կրաքար՝ կալցիումի կարբիդի արտադրության համար, Բիլյուտինսկու հանքավայրի

ՏՈՒ 113-12-79-04–89*

Կրաքար՝ բորաարտադրանքի արտադրման համար

ՏՈՒ 6-18-216–75*

Կրաքար՝ փուխր, Լենինի լեռնաքիմիական գործարանի՝ «Պուխլյակ», կալցիումի կարբիդի, քիմիապես նստեցված կավճի, սուպերֆոսֆատի արտադրության, հոսքաջրերի (կեղտաջրջրի) չեզոքացման, կիտրոնաթթվի, քլորային կրի արտադրման, ինչպես նաև շինարարական նպատակների համար կիրառվող

ՏՈՒ 6-01-1108–77*

Կրաքար՝ «Թաթարական բանալի» հանքավայրի բնական կարբոնատային լցանյութերի՝ կալցիտի, արտադրության համար

4) Շինանյութերի արդյունաբերություն

ՏՈՒ 6-01-894–74*

Կրաքար՝ Բիլյուտինսկու հանքավայրի (ցեմենտի արտադրության համար)

ՏՈՒ 21-20-15–74*

Կրաքար՝ Սլանցևսկիի հանքավայրի (ցեմենտի արտադրության համար)

ՏՈՒ 14-1-893–74*

Կրաքար՝ մանրատված Վիսոկոգորսկու հանքերևակման

ՏՈՒ 400-1-196–80*

Կրաքար՝ պորտլանդցեմենտի արտադրության համար՝ Գորենսկիի հանքավայրի

ՏՈՒ 5743-060-00196368–97*

Կրաքար և հալանյութային կրաքար (Պիկալևսկու հանքավայր)

ՍՏՊ 002048-72-12–94-П*

Կրաքար՝ «ՍՈԴԱ» ԲԲԸ-ում ցեմենտի արտադրության համար

ՕՍՏ 21-27–76*

Կարբոնատային ապարներ՝ շինարարական կրի արտադրության համար

ԳՕՍՏ 23671–2020

Կրաքար` ապակու արդյունաբերության համար. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 9179–2018

Կիր` շինարարական. Տեխնիկական պայմաններ

5) Գյուղատնտեսություն

ԳՕՍՏ 14050–93

Ալյուր՝ կրաքարային (դոլոմիտային)

ՏՈՒ 2189-326-00008064–99*

Հավելումներ՝ կրաքարային տեղական

ՏՈՒ 14-15-56–78*

Կրաքարային նյութեր՝ հալանյութերի մնացորդներից (թափոններից), թթու հողերի կրայնացման համար (Բարսուկովի հանքավայր)

ԳՕՍՏ 26826–86

Կրաքարային ալյուր՝ համակցված կերերի արտադրության համար որպես գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հավելսնունդ

ՏՈՒ 21-РСФСР 839–82*

Կրաքար և խեցի՝ միներալային հավելասննդի համար

6) Շաքարի արտադրություն

ՏՈՒ 0750-004-001868856–95*

Կրաքար՝ տեխնոլոգիական շաքարի արտադրության համար. Օլշանեցկու հանքավայր

7) Ցելյուլոզի և թղթի արտադրություն

ՏՈՒ 13-190–74*

Հումք՝ կարբոնատային ապարներից, ցեմենտի արտադրության, ինչպես նաև սուլֆիտցելյուլոզային գործարանների կարիքների համար (Սախալինի շրջանի)

ՏՈՒ 6-01-982–75*

Կրաքար՝ 15-30 մմ ֆրակցիայի, քիմիապես մաքուր՝ Բիլյուտինի հանքավայրի (ցելյուլոզայի սպիտակեցման համար)

2. ԿԱՎԻՃ

ԳՕՍՏ 17498–72

Կավիճ՝ տեսակները, մակնիշները և հիմնական տեխնիկական պահանջները

ԳՕՍՏ 4415–75

Կավիճ՝ էլեկտրոդային ծածկույթների համար։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 8253-79

Կավիճ՝ քիմիապես նստեցված

ԳՕՍՏ 12085–88

Կավիճ՝ բնական հարստացված։ Տեխնիկական պայմաններ

ՏՈՒ РФ-763–92*

Կավիճ՝ բնական տեխնիկական դիսպերս

ՏՈՒ 6-18-119–76*

Կավիճ՝ ջարդված, սուպերֆոսֆատային արդյունաբերության համար

ՏՈՒ 5743-007-05346453–96*

Կավիճ՝ բնական գուղձավոր, ջարդված և մանրատված (շինությունների շինարարության և վերանորոգման, ապակու, ապակեթելքային, կերամիկական իրերի և այլ շինանյութերի արտադրության մեջ կիրառվող

ՏՈՒ 21-10-70–89*

Կավիճ՝ համակցված կերերի և միներալային հավելասննդի արտադրության համար

3. ԴՈԼՈՄԻՏ

1) Սև մետալուրգիա

ՏՈՒ 14-16-28–89*

Դոլոմիտ՝ հալանյութային

ՏՈՒ 14-8-232–77*

Դոլոմիտ՝ մանրատված կոնվերտերային հրակայուն նյութերի արտադրության համար

ՕՍՏ 14-84–82*

Դոլոմիտ՝ հում մետալուրգիական

ՕՍՏ 14-85–82*

Դոլոմիտ՝ թրծված մետալուրգիական

ՏՈՒ 0753-009-00186861–98*

Դոլոմիտ՝ հում մետալուրգիական (Դանկովսկու հանքավայր)

ՏՈՒ 0753-002-26282295–00*

Դոլոմիտ՝ հում մետալուրգիական (Բիլիմբաևսկու հանքավայր)

2) Շինանյութերի արդյունաբերություն

ԳՕՍՏ 23672–2020

Դոլոմիտ՝ ապակու արտադրության համար։ Տեխնիկական պայմաններ

ՕՍՏ 21-27–76*

Կարբոնատային ապարներ՝ շինարարական կրի արտադրության համար

ՏՈՒ 21-РСФСР-840–95*

Կիր՝ կտորավոր ողորկման (փայլեցման) (Մելեխով-Ֆեդորովսկու հանքավայր)

3) Գյուղատնտեսություն

ԳՕՍՏ 14050–93

Ալյուր՝ կրաքարային (դոլոմիտային)

ՏՈՒ 2189-326-00008064–99*

Հավելումներ՝ կրաքարային տեղական

ՏՈՒ 14-1-2277–77*

Կրաքարային նյութեր՝ դոլոմիտներից (հալանյութերից)՝ թթու հողերի կրայնացման համար (Դանկովսկու դոլոմիտային կոմբինատի մնացորդներից (թափոններից))

 

1) (*)-ով նշված փաստաթղթերը կիրառման համար պարտադիր չեն, այլ կարող են ծառայել որպես մեթոդական բնույթի փաստաթղթեր։

(հավելվածը լրաց. 25.08.23 N 08-Ն)

 

Հավելված N 7

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարի

2021 թվականի օգոստոսի 11-ի 

N 06-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Կավային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) կանոնակարգվում են կավային ապարներով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:

2. Հրահանգով սահմանվում են կավային ապարներով ներկայացված հանքավայրերի (կամ առանձնացված տեղամասերի) (այսուհետ՝ հանքավայրերի) ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:

3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետ` Դասակարգում) պահանջներին համապատասխան։

4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները (այսուհետ՝ Պահանջներ) սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:

5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան՝ այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (այսուհետ՝ ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (այսուհետ՝ ՏՏԶ) կազմմամբ:

6. Անկախ սեփականության ձևից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումները (այսուհետ՝ ՏՏՀ) ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:

7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը՝ գնահատանքային և ՏՏԶ-ները՝ նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով՝ ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

8. Տարեկան արդյունահանման ծավալներով, ինչպես նաև տնտեսական նշանակությամբ կավային հումքը ոչ մետաղական հումքի խմբում զբաղեցնում է առաջատար դիրք։ Կավային են անվանվում մի խումբ ապարներ, որոնք հիմնականում բաղկացած են կավային միներալներից (կաոլինիտից, հիդրոփայլարից, մոնտմորիլոնիտից, պալիգորսկիտից և այլն), որոնց մասնիկների չափերը տրամագծում չեն գերազանցում 0.01 մմ (ըստ որոշ դասակարգումների 0.005 մմ):

9. Սույն Հավելվածի դրույթները տարածվում են ինչպես «բուն» կավային ապարների, այնպես էլ դրանց հարակից կավավազների, ավազակավերի և փխրահողերի (լյոսերի) վրա, որոնք օգտագործվում են նույն նպատակների համար, ինչ որ կավային ապարները։

10. Այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, որոնք ներկայացված են ինչպես կավային ապարներով, այնպես էլ այլ տեսակի ապարներով (օրինակ կարբոնատ և այլն), ապա դրանց երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները իրականացվում են այնպես, որ կավային ապարների ուսումնասիրվածությունը բավարարի սույն հավելվածին, իսկ այլ տեսակի ապարների ուսումնասիրվածությունը՝ տվյալ տեսակի օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգի պահանջներին։

11. Կավային ապարներով ներկայացված այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, երբ դրա օգտակար հանածոն (կավային ապարը) կարող է բավարարել միաժամանակ մի քանի ոլորտներում դրա օգտագործման համար սահմանված չափանիշներին, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ կավային ապարների որակը ուսումնասիրվի կիրառման հնարավոր ոլորտներին դրա պիտանելիությունը գնահատելու համար բավարար մանրամասնությամբ։ Ընդ որում անհրաժեշտ է օգտակար հանածոյի կիրառման ոլորտի ընտրության վերաբերյալ որոշումը կայացնել այնպես, որ այն ապահովի տվյալ օգտակար հանածոյի օգտագործման առավելագույն արժեքը։

 

2. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

12. Ցեմենտացման և խտացման աստիճանից ելնելով առանձնացվում են կավային ապարների հետևյալ տեսակները.

1) Կավեր` ջրի հետ մածուցիկ զանգված ձևավորելու հատկությամբ, կաղապարման և իրեն տրված ձևը պահպանելու ունակությամբ օժտված, չցեմենտացած, կապակցված, պլաստիկ, նստվածքային ապարներ.

2) Արգիլիթներ (կավաքար)՝ կավերի խտացման ու մակածնության (էպիգենեզի) արդյունքում առաջացող, միներալային կազմով կավերից գործնականում չտարբերվող, ջրում չփափկող (չկակղող, թրջվելուց չուռչող) քարանման ապարներ.

3) Կավաթերթաքարեր՝ հիդրոփայլարներից, քլորիտից, երբեմն կաոլինիտից, այլ կավային միներալների մնացուկներից (ռելիկտներից), քվարցից, դաշտային սպաթից և այլ ոչ կավային միներալներից կազմված, կերպափոխային (մետամորֆային) խիտ թերթավոր ապարներ:

13. Ըստ առաջացման պայմանների.

1) կավերի հանքավայրերը բաժանվում են երկու խմբի՝ մնացորդային (էլյուվիալ) և նստվածքային:

2) արգիլիթների (կավաքարերի) և կավաթերթաքարերի հանքավայրերը առաջանում են կավերի դիագենեզի (ապարագոյացման) և կերպափոխության (մետամորֆության) պրոցեսում:

14. Կավերի մնացորդային հանքավայրերը կազմավորվում են տարբեր մագմայական, կերպափոխային (մետամորֆային) և նստվածքային ապարների հողմահարման արդյունքում: Առավելագույն արդյունաբերական նշանակությունն ունեն սակավ երկաթային, թթու, ներժայթքային (ինտրուզիվ) ապարների հողմահարման արդյունքում առաջացած կաոլինի հանքավայրերը (Գլուխովեցի, Կիշտիմսկու և այլն): Դրանք ներկայացված են լինում մի քանի տասնյակ մետր հզորությամբ ձգված թիկնոցանման, հողմահարման կեղևի վերին մասում տեղադրված և թույլ փոփոխված ապարներով ու խճավազով (դրեսվայով) մայրական ապարների հետ կապված կուտակներով։

15. Էլյուվիալ, մոնտմորիլոնիտային կավերը առաջանում են գերհիմնային (ուլտրահիմնային) և միջին կազմի ապարների հողմահարման արդյունքում, սովորաբար պարունակում են զգալի քանակությամբ բեկորային նյութ և ունեն սահմանափակ արդյունաբերական նշանակություն:

16. Կավերի նստվածքային հանքավայրերը լինում են մայրցամաքային և ծովային ծագման:

17. Կավերի մայրցամաքային ծագման հանքավայրերից.

1) լճային և լճաճահճային հանքավայրերը առաջանում են քաղցրահամ լճերի հատակում՝ կավային միներալների կուտակման արդյունքում և ունեն առավել արդյունաբերական նշանակություն: Կավերում հաճախ հանդիպում են առատ բուսական մնացորդներ: Կուտակների կենտրոնական մասերում կավերը նուրբ-մանրատված (դիսպերսային) են, հատիկային կազմով համասեռ են և պարունակում են ոչ մեծ քանակի ավազային մասնիկներ: Եզրային մասերում մասնիկների չափերը մեծանում են, և կավերը անցնում են ալևրոլիտների ու ավազների, երբեմն հանդիպում են ածխի և լիգնիտների (գորշ ածխի) շերտեր: Կուտակները ոսպնյակաձև են, որոնց մակերեսները հասնում են մի քանի քառակուսի կիլոմետրի, հզորությունը տատանվում է մի քանի սանտիմետրից մինչև մի քանի տասնյակ մետր: Ցամաքային հանքավայրերի շարքում լճային և լճաճահճային կավերի հանքավայրերը առանձնանում են հզորությունների, միներալային ու հատիկային կազմերի կայունությամբ: Դրանց են վերագրվում առավել արժեքավոր հրակայուն կավերի հանքավայրերի մեծ մասը, որոնք շահագործվում են կերամիկական և հրակայուն նյութերի արդյունաբերության կարիքների համար, ինչպես նաև օգտագործվում են որպես կաղապարանյութ (Բորովիչ-Լյուբիտինսկի խումբ, Չասով-Յարսկի):

2) լանջային հանքավայրերը առաջանում են գետահովիտների, բլուրների և լեռների լանջերին՝ մայր ապարների հողմահարման արգասիքների սողալով (սահելով) իջնելու արդյունքում.

3) ալյուվիալ հանքավայրերը առաջանում են հողմահարման կավային նյութերի տեղափոխման և գետահունային մասերում նստեցման արդյունքում.

4) մորենային (սառցաբերուկային, քարակարկառային) հանքավայրերը առաջանում են կավային նյութի հաշվին, որը քերվել և տեղափոխվել է սառցադաշտերի կողմից և նստեցվել է դրանց հալման ընթացքում:

5) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանքավայրերն ունեն լայն տարածում, սակայն ոչ մեծ պաշարների և հիմնականում հումքի ցածր որակի (նյութի վատ տեսակավորման) հետևանքով, ունեն սահմանափակ արդյունաբերական նշանակություն: Այս հանքավայրերի կավերը վերագրվում են դյուրահալներին, պիտանի են շինարարական և կոպիտ կերամիկայի համար, իսկ առանձին դեպքերում նաև ցեմենտի արտադրության համար:

6) պրոլյուվիալ և ջրասառցադաշտային (ֆլյուվիոգլյացիալ, լճասառցադաշտային) հանքավայրերը ունեն սակավ տարածում, որոնցից.

ա. պրոլյուվիալ (հեղեղաբերուկային) հանքավայրերը առաջանում են լեռների ստորոտներում, արտաբերման կոների եզրային մասերում՝ ժամանակավոր հոսքերի նստեցմամբ ձևավորվող ոչ մեծ չափերի ոսպնյակաձև և սեպաձև ենթաշերտերի տեսքով, և բնութագրվում են նյութի վատ տեսակավորվածությամբ: Կազմված են ավազակավերով և դյուրահալ կավերով, որոնք կարող են օգտագործվել շինարարական աշխատանքների և կոպիտ կերամիկայի արտադրության համար: Այս հանքավայրերի գործնական նշանակությունը, խիստ սահմանափակ է՝ կապված հանքավայրերի փոքր պաշարների հետ:

բ. ջրասառցադաշտային (ֆլյուվիոգլյացիալ, լճասառցադաշտային) հանքավայրերը ձևավորվում են սառցադաշտի հալման ջրերի հոսքերով սառցաբերուկի (մորենի) վերալվացման և կավային մասնիկների լճային իջվածքներում նստեցման արդյունքում: Այս հանքավայրերի կավերը կազմված են ավազային ու կավային ենթաշերտերի հերթափոխմամբ («ժապավենային կավեր»), դյուրահալ են և ունեն սահմանափակ կիրառում` հիմնականում շինարարական աղյուսի, երբեմն ցեմենտի արտադրությունում: Այս տիպի հանքավայրերը հայտնի են ՌԴ եվրոպական հատվածի հյուսիս-արևմտյան մասերում և Բելոռուսում։

18. Կավերի ծովային ծագման հանքավայրերը ձևավորվում են հիմնականում շելֆի համեմատաբար ծանծաղ գոտիներում, ինչպես բաց ծովում, այնպես էլ ծովածոցերում և ծովալճակներում (լագունաներում), այն տեղամասերում, որոնք չեն ենթարկվում ինտենսիվ ալիքային և մակընթացային ազդեցության, ինչպես նաև ուժեղ հատակային հոսքերի գոտիներից դուրս, որոնցից.

1) շելֆի բաց մասի հանքավայրերը ունեն առավել արդյունաբերական նշանակություն: Կավերը, խոշոր կուտակների տեսքով դասավորված են ալևրիտակավային ապարների հզոր հաստվածքների մեջ, ներառելով երբեմն մանրահատիկ ավազաքարերի, օպոկների, կրաքարերի ու մերգելների ենթաշերտեր: Կավի կուտակների հզորությունը հասնում է մինչև 100 մ և ավելի, մակերեսը` մինչև 100 քառակուսի կիլոմետրեր: Այս հանքավայրերի կավերը բնութագրվում են խիստ համասեռ հատիկային կազմով և օժտված են նուրբ շերտավորությամբ, որը հաճախ նկատելի միայն մանրադիտակի տակ: Դրանց կազմում գերակշռում են հիդրոփայլարները և բեյդելիտը, հազվադեպ` մոնտմորիլոնիտը: Խառնուրդներում առկա են լինում երկաթասպաթ (սիդերիտ), ֆոսֆորիտային, մանգանային և սիլիցիումային ներփակումներ, կոնկրեցիաներ և պիրիտի, գլաուկոնիտի, կարբոնատների մանր հատիկներ: Այս կավերը վերագրվում են դյուրահալներին, լայնորեն արդյունահանվում են շինարարական և կոպիտ կերամիկայի արտադրության համար:

2) մերձափնյա-ծովային հանքավայրերը առաջանում են կավային նյութի նստեցման հաշվին մինչև 50 մ խորություններում` ծովախորշերում, ծովածոցերում, գետային դելտաների ստորջրյա մասերում, ափամերձ կղզիների միջև: Տեղադրվում են մինչև մի քանի մետր հզորության ոսպնյակաձև շերտերի տեսքով: Դրանց մակերեսները կազմում են մի քանի հարյուր հազար քառակուսի մետրից մինչև քառակուսի կիլոմետրեր: Այս կավերը վատ տեսակավորված և միներալային ու հատիկային կազմերով անհամասեռ են: Սովորական կավային միներալներ են հանդիսանում հիդրոփայլարները, բեյդելիտը, մոնտմորիլոնիտը, քլորիտները, հազվադեպ՝ կաոլինը: Այս տեսակի կավերը առավելապես դժվարահալ են:

3) կավի հրաբխանստվածքային հանքավայրերը առաջանում են հրաբխային մոխրի ու տուֆերի ստորջրյա քայքայման ճանապարհով՝ առանց դրանց զգալի վերանստեցման, որոնք հիմնային (ալկալիական) միջավայրի պայմաններում վերափոխվում են մինչև մոնտմորիլոնիտի և բեյդելիտի՝ առաջացնելով ալկալիական և հողալկալիական բենտոնիտային կավերի հզոր կուտակներ: Դրանք տեղադրված են ծովային հաստվածքներում՝ մի քանի տասնյակ քառառակուսի մետրից մինչև հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր մակերեսով և մինչև 40 մ հզորությամբ՝ շերտերի ու ոսպնյակների տեսքով (Գումբրիի, Ազկամարի, Օգլանլիի հանքավայրեր):

4) բենտոնիտային կավերի հանքավայրերը ծովային և քաղցրահամ ավազաններում առաջանում են նաև հրաբխային, հրաբխածին և հրաբխանստվածքային ապարների հողմահարման արգասիքների վերանստեցման և դիագենետիկական վերափոխման, ինչպես նաև այլ ծագման հանքավայրերից բենտոնիտային կավերի լվացման արդյունքում: Վերանստեցված հողմահարման արգասիքների նյութական կազմից և ջրային ավազանի ֆիզիկաքիմիական ռեժիմից կախված՝ առաջանում են տարբեր կազմի, հատկությունների և տարատեսակ գործնական նշանակություն ունեցող բենտոնիտներ: Այս հանքավայրերին են վերագրվում Սարիգյուղի բենտոնիտային կավի հանքավայրը (ՀՀ), Չերկասկի բենտոնիտային և պոլիգորսկիտային կավերի հանքավայրը (ՈՒկրաինա) և այլն:

19. Մետամորֆածնային (կերպափոխածնային) հանքավայրերը ներկայացված են արգիլիթներով (ներառյալ «չորուկները», «կայծքարը») և կավաթերթաքարերով:

1) Արգիլիթները տեղադրված են դիագենեզի (ապարագոյացման) ու էպիգենեզի (մակածնության) արդյունքում խտացված և ցեմենտացված ավազակավային նստվածքների, մայրցամաքային և մերձափնյա-ծովային հաստվածքների մեջ, և օգտագործվում են որպես ցեմենտի ու կերամիկական արտադրության հումք:

2) Կավաթերթաքարերը տարածված են ծալքավոր շրջաններում, թույլ փոխակերպված (մետամորֆացված) ապարների, կավային, կավասիլիցիումային, և սիլիցիումային թերթաքարերի ու ավազաքարերի շերտադասմամբ ներկայացված հաստվածքներում, և օգտագործվում են կերամզիտի (արհեստական ծակոտկեն նյութի) և ցեմենտի արտադրության մեջ։

20. Կավային ապարներում, բացի սովորաբար կավային հատիկախումբ (ֆրակցիա)` d<0.01 մմ, անվանվող մանր մասնիկներից, պարունակվում են ավելի խոշոր` ալևրիտային (առանձնացվում են 0.01-ից 0.1 մմ հատիկախմբում) և ավազային (0.1-ից 0.2 մմ հատիկախումբ) մասնիկներ, ընդ որում.

1) կավերում 0.01 մմ-ից և 0.001 մմ-ից փոքր չափերով հատիկախումբերի (ֆրակցիաների) պարունակությունից կախված՝ դրանք վերագրվում են կոպիտ, ցածր, միջին և բարձր մանրատվածներին (դիսպերսներին):

2) 30-50% կավային հատիկախմբի մասնիկներ և 70-50% 0.01 մմ-ից խոշոր հատիկախմբի բեկորային նյութ պարունակող փուխր նստվածքները կոչվում են ավազակավեր: Ավազակավերը, սովորաբար, պարունակում են մոտ 10-ից 30% 0.005 մմ-ից փոքր հատիկախմբի կավային մասնիկներ, որոնք բնորոշում են դրանց ֆիզիկատեխնիկական ցուցանիշները, մասնավորապես պլաստիկությունը:

3) մոտավորապես, 90-70% ալևրիտաավազային նյութից և 10-30% 0.01 մմ-ից փոքր (որից 1-10%-ը 0.005 մմ-ից փոքր) հատիկախմբի մասնիկներ պարունակող փուխր նստվածքները կոչվում են կավավազներ։

4) կրային (կարբոնատային), համասեռ, սովորաբար ոչ շերտավոր, ընդհանուր 40-ից 50% ծակոտկենությամբ, առավելապես քվարցի, դաշտային սպաթի, փայլարի և այլ միներալների հատիկներից կազմված, բաց-դեղնավուն (հարդագույն) երանգի փուխր նստվածքային ապարները կոչվում են լյոսեր (փխրահողեր)։ Փոշենման, 0.01-ից 0.05 մմ հատիկախմբի պարունակությունը կազմում է 30-ից 55%, 0.005 մմ-ից փոքր հատիկախմբինը՝ 5-ից 30%, 0.25 մմ-ից մեծ հատիկախմբինը՝ ոչ ավելի քան 5%։

21. Կավային ապարների միներալային կազմից, այս կամ այն կավային միներալի գերակշռող պարունակությունից կախված տարբերակում են՝ կաոլինիտային, հիդրոփայլարային (այդ թվում գլաուկոնիտային), մոնտմորիլոնիտային, պալիգորսկիտային և բազմամիներալային (խառը կազմի) կավեր:

1) Կավային ապարների հիմնական քիմիական բաղադրիչներ են հանդիսանում SiO2, Al2O3, H2O, ստորադաս քանակություններով առկա են TiO2, Fe2O3, FeO, MnO, MgO, CaO, Na2O, K2O, SO3 և օրգանական նյութեր:

2) Շիկացած վիճակում կավահողի պարունակությամբ՝ կավային ապարները ստորաբաժանվում են բարձր արզնահողայինների (Al2O3-ը՝ ավելի քան 45%), բարձր հիմնայինների (Al2O3-ը՝ 38-ից 45%), հիմնայինների (Al2O3-ը՝ 28-ից 38%), կիսաթթուների (Al2O3-ը՝ 14-ից 28%) և թթուների (Al2O3-ը՝ ցածր 14%):

22. Կավային ապարների հիմնական մասը օգտագործվում է շինարարական, կոպիտ և նուրբ կերամիկայի, հրակայուն արտադրատեսակների, ցեմենտի, կերամզիտի արտադրությունում, ինչպես նաև նավթամթերքների ու յուղերի մաքրման, երկաթահանքային ու ֆտորասպաթային (ֆլյուորիտային) խտանյութերի (կոնցենտրատների) գնդավորման (կոշտավորման) համար, մետաղաձուլման արտադրությունում, հորատման գործում, քիմիական արդյունաբերությունում: Բացի այդ, կավային ապարները ծառայում են որպես շինանյութ ոչ մեծ շինությունների կառուցման համար, որպես լցանյութ թղթի, դեղագործական, օծանելիքի արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, գինեգործության, համակցված կերերի, սննդի և տեքստիլ արդյունաբերություններում:

1) Շինարարական կերամիկայի (աղյուս, տարբեր տեսակի կերամիկական քարեր ու սալիկներ, կղմինդր և այլն) արտադրությունում օգտագործվում են հիմնականում դյուրահալ կավերը և ավազակավերը, ավելի քիչ լյոսը (փխրահողը), արգիլիթները, կավաթերթաքարերը (նախապես աղացված): Տեխնոլոգիական գործընթացների բարդությունը կայանում է հումքի և պատրաստի արտադրանքի հատկությունների միջև խիստ կախվածության սահմանման դժվարությամբ:

ա. Ներկայումս շինարարական կերամիկայի արտադրատեսակների համար կավային հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն, հումքի պիտանելիությունը սահմանվում է պատրաստի արտադրանքի որակով և ստանդարտին համապատասխան արտադրանքի ստացման հնարավորությամբ:

բ. Կերամիկական արդյունաբերության համար կավային հումքի դասակարգումը իրականացվում է ԳՕՍՏ 9169-2021-ին համապատասխան, իսկ պատրաստի արտադրանքի որակը նորմավորվում է ԳՕՍՏ 530-2019-ի և այլ փաստաթղթերին համապատասխան (տես՝ աղյուսակ 4-ը)։

գ. Աղյուսի և կղմինդրի արտադրությունում օգտագործվող դյուրահալ կավային ապարները պետք է ունենան անհրաժեշտ պլաստիկություն և կապակցող հատկու-թյուն, ընդ որում աղյուսի կիսաչոր կաղապարման եղանակի դեպքում կարող են օգտագործվել նաև թույլ պլաստիկությամբ կավային ապարները: Հումքի որակը կախված է նաև դրանում պարունակվող բուն կավային մասնիկների քանակից. դրանց անբավարար քանակը կարող է հանգեցնել աշխատանքային զանգվածի անկայունության (երերության): Ավազային հատիկախմբի (ֆրակցիայի) մինչև 10% պարունակությունը լիովին թույլատրելի է: Վնասակար են, հատկապես, կրային և գիպսային քարաբեկոր (քարքարոտ) ներփակումները և 3 մմ-ից խոշոր հատիկախմբերը:

դ. Քիմիական կազմով, սույն ենթակետում նշված նպատակներով, պիտանի են 53-ից 81% SiO2, 7-ից 23% Al2O3, 2.5-ից 8% Fe2O3 և մինչև 15% CaO պարունակող կավային ապարները: Անցանկալի է հանդիսանում կալցիումի և մագնեզիումի կարբոնատների մեծ քանակությամբ խոշոր ներփակումների պարունակությունը: Վնասակար են նաև SO3-ի (մինչև 2%), ջրում լուծվող ալկալիական (հիմնային) (մինչև 4-ից 5%) և հողալկալիական (մինչև 2%) մետաղների աղերի բարձրացված պարունակությունները:

2) Կոպիտ կերամիկայի (թթվակայուն (թթվահեստ) արտադրատեսակներ, կոյուղու խողովակներ, ցամաքուրդային (դրենաժային) խողովակներ, հատակի սալիկներ, գերաթուրծ (կլինկերային) աղյուս և այլ արտադրատեսակներ) արտադրությունում օգտագործվում են հիմնականում դժվարահալ կավերը, ինչպես նաև հրահեստ (հրակայուն) կավերի ցածրաեռակալվող տարատեսակները (գերաթուրծ (կլինկերային) աղյուս):

ա. Կոպիտ կերամիկայի արտադրատեսակների համար կավային հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն, հումքի պիտանելիությունը սահմանվում է պատրաստի արտադրանքի որակով, որը նորմավորվում է համապատասխան ստանդարտներով:

բ. Կոպիտ կերամիկայի պատրաստի արտադրանքի որակը նորմավորվում է ԳՕՍՏ 474-90-ի, ԳՕՍՏ 961-89-ի և այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան (տես աղյուսակ 4-ը)։

գ. Թթվակայուն (թթվահեստ) իրերի արտադրման համար օգտագործվում են հիմնականում ցածրաեռակալվող, միջին պլաստիկության դժվարահալ և հրակայուն (հրահեստ) կավերը: Դրանք չպետք է ունենան ծծմբի հրաքարի (կոլչեդանի, պիրիտի), գիպսի և երկաթային միացությունների ներփակումներ, իսկ Ca-ի և Mg-ի կարբոնատների պարունակությունը չպետք է գերազանցի 3%-ը:

դ. Գերաթուրծ (կլինկերային) աղյուսի արտադրման համար կարող են օգտագործվել խոշոր ավազի խառնուկ, կարբոնատների, գիպսի ու ածխի ներփակումներ չպարունակող, դյուրահալ կավեր և ավազակավեր: Դրանց պիտանելիության հիմնական ցուցանիշներն են, թրծազանգվածի համասեռ եռակալումը ապահովող, եռակալման լայն տիրույթը (ոչ պակաս 100 oC և դեֆորմացման (ձևախախտման) սկսման ջերմաստիճանը (ոչ ցածր 1200 oC): Պահանջվող եռակալման տիրույթ չունեցող կամ բարձրաեռակալվող (1300 oC-ից բարձր) կավերը և ավազակավերը կարող են օգտագործվել նշված իրերի արտադրությունում՝ հալման ջերմաստիճանը իջեցնող հավելախառնուրդների կիրառման պայմանով:

ե. Կոյուղու խողովակների և հատակի սալիկների արտադրությունում օգտագործվում են պլաստիկություն, համասեռ կազմ, եռակալման ցածր ջերմաստիճան և 200 oC-ից ոչ պակաս եռակալման տիրույթ ունեցող դժվարահալ և հրակայուն (հրահեստ) կավերը։ Թրծման ժամանակ կավերը պետք է առաջացնեն խիտ եռակալված թրծազանգված` առանց ձևախախտման, բծերի, հալույթների ու խալերի: Հումքի այս տեսակների համար գոյություն ունեցող ստանդարտներից բացի, որոշ հանքավայրերի կավերի որակի նկատմամբ գոյություն ունեն նաև մի շարք ստանդարտներ. օրինակ, ՕՍՏ 21-30-82 (Դժվարահալ կավեր՝ Արտյոմովսկու հանքավայրի) և ՕՍՏ 21-31-77 (Կավ՝ Նիկոլայևսկու և Նիկիֆորովսկու հանքավայրերի) ստանդարտներով կանոնակարգվում են կավերում արզնահողի, տիտանի, երկաթի, կալցիումի օքսիդների ու այլ վնասակար խառնուրդների պարունակությունները:

3) Նուրբ կերամիկական արտադրատեսակների (ճենապակի, կիսաճենապակի, հախճապակի) արտադրությունում, որպես հիմնական բաղադրամաս, օգտագործվում է ներկող օքսիդների խիստ ցածր պարունակությամբ կաոլինը, իսկ որպես կապակցող` պլաստիկ հրակայուն (հրահեստ) կավերի սպիտակաերանգ թրծվող տարատեսակները և բենտոնիտային կավերը:

ա. Ամենաբարձր (ամենախիստ) պահանջները ներկայացվում են ճենապակու արտադրությունում օգտագործվող կավերին, սակայն հումքը (կավը) բնական տեսքով ոչ միշտ կարող է օգտագործվել նաև հախճապակու արտադրատեսակների արտադրության մեջ և կարող է ունենալ հարստացման կարիք:

բ. Նուրբ կերամիկայի արտադրատեսակների համար կավային հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն: Առկա են ստանդարտներ կավերի առանձին տարատեսակների և շահագործվող որոշ հանքավայրերի համար. օրինակ, ՀՍՏ (РСТ) ՌԽԴՍՀ (РСФСР) 303-82 (Կավ՝ բրուտագործական (կավագործական)), ԳՕՍՏ 7032-2021 (Բենտոնիտային կավ՝ նուրբ և շինարարական կերամիկայի համար), ՏՈՒ 21-25-203-78 (Հրակայուն (հրահեստ) կավ՝ Վեսյոլովսկու հանքավայրի): Նուրբ կերամիկայի համար կավային հումքում վնասակար խառնուրդներ են հանդիսանում երկաթի ու տիտանի օքսիդները, թրծազանգվածի փքում առաջացնող ծծմբային միացությունները, անցանկալի են թրծազանգվածին մակերեսային և քողարկված հալույթներ տվող պիրիտի ու մարկազիտի (լուսաքար) ներփակումները: Ինչպես ճենապակյա, այնպես էլ հախճապակյա արտադրատեսակները վերագրվում են սպիտակ թրծազանգվածի խմբին: Դրանք կարող են ունենալ ջնարակված (գլազուրապատ) և չջնարակված (ոչ գլազուրապատ) թրծազանգված: Դրանց տարբերությունը կայանում է նրանում, որ ճենապակու արտադրատեսակները կոտրվածքում ունեն ուժեղ եռակալված թրծազանգված, իսկ հախճապակին` ծակոտկեն: Հախճապակու ծակոտկենությունը 10-ից 14% է, իսկ ճենապակու ծակոտկենությունը` 0.5%-ից ոչ բարձր է:

4) Հրակայուն արտադրատեսակների արտադրությունում կիրառվում են հրակայուն (հրահեստ) կավերը և կավերի նկատմամբ մի շարք առավելություններ ունեցող՝ ցածր երկաթային բոքսիտները:

ա. Արտադրվող ամբողջ հրակայուն արտադրատեսակների կեսից ավելին օգտագործվում է սև մետալուրգիայում (մետաղագործության մեջ)՝ հալոցները, հնոցները, դոմնյան վառարանները հրակայուն շինվածքներով աղյուսապատելու, պողպատալցման արտադրությունում՝ հրահեստ իրերի (աղյուսների) ստացման համար և մեքենաշինության մեջ:

բ. Սև մետաղագործության, մեքենաշինության, քիմիական, նավթավերամշակման և արդյունաբերական այլ ճյուղերում օգտագործվող հրակայուն արտադրատեսակների մեծ մասի որակը կանոնակարգվում է ստանդարտներով և տեխնիկական պայմաններով: Հրակայուն (հրահեստ) կավային հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն, սակայն առկա են ստանդարտներ որոշ առանձին շահագործվող կավերի հանքավայրերի համար. օրինակ, ՏՈՒ 14-8-152-75-ը Լատնենսկու հանքավայրի հրակայուն կավերի համար: Տեխնիկական պայմաններով, սովորաբար, սահմանվում են Al2O3-ի անհրաժեշտ պարունակության սահմանները, պահանջվող հրակայունությունը, Fe2O3-ի թույլատրելի պարունակությունը և զանգվածի կորուստը շիկացման ժամանակ (այսուհետ՝ ԿՇԺ):

գ. Որպես հրակայուն նյութերի (արտադրատեսակների) արտադրման հումք, հրակայուն կավերի որակի գնահատումը, հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ, իրականացվում է պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված հաշվետվության մեջ հիմնավորված կամ նախապես հաստատված կոնդիցիաների պարամետրերին համապատասխան։

դ. Կավերի կազմում առանձին օքսիդների առկայությունը ազդում է դրանց որակի վրա: Այսպես, երկաթի օքսիդների սահմանափակ պարունակության պայմաններում Al2O3-ի պարունակության բարձրացմանը զուգահեռ մեծանում է հրակայունությունը: Ավազի տեսքով ներկայացված ազատ սիլիկահողը նվազեցնում է պլաստիկությունը, կծկման, չորանվազման, կապակցման հատկությունները: Ալկալիների, Fe2O3-ի, FeO-ի, CaO-ի և MgO-ի առկայությունը նվազեցնում է հրակայունությունը, բացի այդ երկաթի օքսիդները հանգեցնում են թրծազանգվածի վրա դեղնադարչնագույն հալվածքների, խալերի ու բծերի հայտնվելուն (երևալուն): Արտադրատեսակների որակի վրա վնասակար ազդեցություն է թողնում նաև SO3-ը: Որոշակի արտադրատեսակի արտադրման համար հումքի պիտանելիության մասին վերջնականապես կարելի է եզրակացնել միայն տեխնոլոգիական փորձարկումներից հետո` պատրաստի արտադրանքի որակի հետազոտմամբ:

5) Ցեմենտի արտադրությունում հիմնականում օգտագործվում են դյուրահալ կավերը, արգիլիթները և կավաթերթաքարերը, որոնք մաս են կազմում ցեմենտի բովախառնուրդի համար, որի երկրորդ հիմնական բաղադրիչն են հանդիսանում կարբոնատային ապարները: Ցեմենտի արտադրությունում օգտագործվող հումքի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն: Կավային ապարներում օգտակար և վնասակար բաղադրիչների թույլատրելի պարունակությունները կախված են կարբոնատային բաղադրիչում դրանց պարունակություննից: Որպես ցեմենտի հումք կավային ապարների հնարավոր օգտագործման գնահատումը կանոնակարգվում է համապատասխան տեխնիկական պայմաններով:

ա. Հասարակ պորտլանդցեմենտի արտադրության համար կարող են օգտագործվել 2-ից 4 սիլկահողային մոդուլով՝ n, (n=SiO2/(Al2O3+Fe2O3) և 1-ից 3 արզնահողային մոդուլով` p, (p=Al2O3/Fe2O3) կավային ապարները: Նշված սահմաններից շեղման դեպքում, կավային ապարների պիտանելիությունը, կախված է հավելանյութերով դրանց քիմիական կազմի ճշգրտման հնարավորությունից:

բ. Հատիկային կազմով կավային ապարները պետք է բավարարեն հետևյալ պայմանին. 0.2 մմ-ից խոշոր (մնացորդը 020 համարի մաղի վրա) հատիկախմբի (ֆրակցիայի) պարունակությունը չպետք է գերազանցի 10%-ը, 0.08 մմ-ից խոշոր (մնացորդը 008 համարի մաղի վրա) հատիկախմբի պարունակությունը պետք է լինի ոչ ավելի քան 20%-ը՝ ներառյալ 0.2 մմ-ից խոշոր հատակախումբը:

գ. Քիմիական կամ հատիկային կազմով ցեմենտի արտադրության պահանջներին չբավարարելու դեպքում՝ կավային ապարների պիտանելիությունը այդ նպատակի համար որոշվում է փորձնական կամ հաշվարկային տվյալների հիման վրա։

6) Կերամզիտի (կերամզիտային կոպճի) արտադրության համար հիմնականում օգտագործվում են, մինչև 1050-1250oC տաքացնելիս փքվելու հատկությամբ օժտված, դյուրահալ կավերը, կավաթերթաքարերը, ավազակավերը:

ա. Կերամզիտային կոպիճի արտադրության հումք են հանդիսանում կավային ապարների այն տարատեսակները, որոնք խառնուկների հետ միասին կամ առանց դրանց, թրծման ժամանակ փքվում են՝ առաջացնելով բջջավոր (խորսխավոր) ներկառուցվածքով թեթևակշիռ լցանյութ` թեթև բետոնների համար: Կարող են օգտագործվել բարձր խտությամբ բնութագրվող՝ փխրուն, խիտ, քարանման կավերը և ավազակավերը, ջրում չփափկող (թրջվելուց չուռչող) կերպափոխված (մետամորֆային) կավաթերթաքարերը և արգիլիթները, ինչպես նաև բենտոնիտային կավերը:

բ. Կերամզիտի արտադրության համար կավային հումքի քիմիական, հատիկային և միներալային կազմը չի կանոնակարգվում, իսկ առանձին բաղադրիչների պարունակությունները պետք է գտնվեն հետևյալ սահմաններում. SiO2-ը մինչև 70%, Al2O3-ը՝ 12-ից 23%, Fe2O3+FeO-ն՝ 5-ից 10%, CaO+MgO-ն՝ 3-ից 8%, Na2O+K2O-ն՝ 2.5-ից 5%, ազատ սիլիկահողինը` մինչև 25%: Ցանկալի է օրգանական նյութերի (0.9-ից 2.5%) նուրբ-մանրատված խառնուկը: Փքելիության մեծացման համար հնարավոր է ճշգրտող հավելանյութերի` թեփ, սղոցուք և այլն ներմուծումը:

գ. Որպես կերամզիտային կոպճի արտադրության հումք, տարբեր տեսակի կավային ապարների պիտանելիությունը, առաջին հերթին, որոշվում է թրծման ժամանակ փքման աստիճանով ու տիրույթով, ստացվող կերամզիտային կոպիճի կտորում ծավալային զանգվածով և հիմնական ֆիզիկամեխանիկական ցուցանիշներով: Որոշ շահագործվող հանքավայրերի կավային ապարների համար գոյություն ունեն տեխնիկական պայմաններ, որոնցով դրանց արտաքին տեսքի (գույնի, խտության, կառուցվածքի), հատիկային ու քիմիական կազմերի, փքման օպտիմալ ջերմաստիճանի, փքման տիրույթի և այլ հատկանիշների նկատմամբ սահմանվում են համապատասխան պահանջները:

7) Կավային ապարները (հիմնականում բնական և ակտիվացված բենտոնիտային կավերը) որպես սպիտակեցնող նյութ օգտագործվում են նավթամթերքների (բենզինի, կերոսինի, քսայուղերի), բուսական և կենդանական յուղերի զտման համար: Սպիտակեցնող կավերի որոշ տեսակներ օգտագործվում են քացախի, գինու, մրգային հյութերի և այլն նյութրի զտման համար: Դրանց պիտանելիությունը գնահատվում է կլանման (սորբման) ակտիվության և ակտիվության ինդեքսի մեծությամբ:

8) Սև մետաղագործության մեջ (մետալուրգիայում) կավերն ավելի ու ավելի աճող քանակությամբ օգտագործվում են մանրահատիկ երկաթահանքային կոնցենտրատների գնդավորման (կոշտավորման) և խիտ ու ամուր բովագնդիկների ստացման համար: Այս նպատակի համար առավել պիտանի են բարձր ուռչելիությամբ ու կապակցող հատկությամբ, բարձր խոնավատարությամբ և համեմատաբար ցածր եռակալման ջերմաստիճանով բնութագրվող կավերը, ինչպիսին են ալկալիական (նատրիումական) բենտոնիտները և նախնական մշակումից հետո՝ դրանց հողալկալիական տարատեսակները:

9) Ձուլման արտադրությունում կավերը օգտագործվում են ձուլման կաղապարների պատրաստման համար անհրաժեշտ կաղապարախառնուրդներում՝ որպես կապակցող բաղադրիչ, բացի այդ կավերը կախույթի (սուսպենզիայի) տեսքով մտնում են ձուլաներկերի կազմի մեջ, որը կախված վիճակում պահպանում է հակամակայրուկային նյութը: Արդյունաբերության այս ճյուղում օգտագործվում են ինչպես հրահեստ (հրակայուն), այնպես էլ դժվարահալ կավերը, ինչպես նաև բարձր կապակցող հատկությամբ օժտված բենտոնիտայինները։

ա. Ձուլման արտադրությունում օգտագործվող կավերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանվում են 3226-93 ԳՕՍՏ-ով: Ձուլաներկերի պատրաստման համար օգտագործվող կավերի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող պահանջներ սահմանված չեն։ Այդ նպատակների համար առավել պիտանի են համարվում բենտոնիտային կավերը: Կաղապարման կավերի գնահատման համար մեծ նշանակություն ունի դրանցում վնասակար բաղադրիչների (S, CaO+MgO, Na2O+K2O և Fe-ի օքսիդներ) պարունակությունը:

10) Հորատման հեղուկների պատրաստման համար օգտագործվում են նուրբ-մանրատված (նրբադիսպերսային), ավազի նվազագույն պարունակությամբ, ջրի հետ մածուցիկ ու երկար ժամանակ նստվածք չտվող կախույթ (սուսպենզիա) առաջացնող, պլաստիկ կավերը:

ա. Լավագույն հատկություններով գերազանցապես օժտված են մոնտմորիլոնիտային (բենտոնիտային) կավերի ալկալիական (նատրիումական) տարատեսակները, որոնցից ստացված կավափոշին գլխավորապես օգտագործվում է նավթային և գազային հորատանցքերի հորատման ժամանակ և ցածր խտությամբ կավային լուծույթների պատրաստման համար: Լավ աղակայուն հատկություններ ունեն, աղաբեր ապարների հորատման ժամանակ օգտագործվող պոլիգորսկիտային կավերը: Բարձր մանրատված (դիսպերսային) բեյդելիտային, կաոլինիտային և հիդրոփայլարային կավերը բնութագրվում են բավարար հատկություններով:

բ. Կավերում վնասակար խառնուրդ են հանդիսանում կավային լուծույթների կայունությունը վատացնող գիպսը, լուծվող աղերը, կրաքարը:

գ. Հորատման լուծույթնրի պատրաստման համար նախատեսված կավային հումքի և կավափոշու որակի հիմնական ցուցանիշն է հանդիսանում լուծույթի ելքը` 1 տոննա կավային հումքից, տրված մածուցիկությամբ լուծույթի (սուսպենզիայի) ստացվող ծավալը, բացի այդ կանոնակարգվում է նաև լուծույթի խտությունը և ավազի պարունակությունը:

11) Սննդի արդյունաբերությունում, որպես կլանիչ (սորբենտ) և մակարդիչ (կոագուլյանտ) օգտագործվող, կավային ապարները գնահատվում են հատիկային կազմով, խոնավությամբ, ազատ H2SO4-ի պարունակությամբ, զտող (ֆիլտրող) և սպիտակեցնող հատկություններով:

12) Կավային ապարները օգտագործվում են նաև որպես սպիտակեցնող նյութ, մակակլանող նյութ (ադսորբենտ), լցանյութ և այլն: Նշված առանձին ուղղություններով օգտագործվող կավերի որակի նկատմամբ ստանդարտներով կարգավորվող միասնական պահանջներ սահմանված չեն։

13) Բենտոնիտային կավերի սպառողների թիվը շարունակաբար աճում է: Ուսումնասիրվում է գյուղատնտեսությունում, բժշկությունում, դեղագործության մեջ և այլ ոլորտներում այս հումքի օգտագործման հնարավորությունը:

23. Խոշոր հանքավայրերի շարքին են դասվում հրահեստ (հրակայուն), դժվարահալ և դյուրահալ կավերի 20 մլն տոննայից ավելի պաշար ունեցող հանքավայրերը, միջիններին` 5-ից 20 մլն տոննա պաշար ունեցողները և փոքրերին` 5 մլն տոննայից պակաս պաշար ունեցողները:

1) Առավել արժեքավոր բենտոնիտային կավերի հանքավայրերից խոշոր են համարվում 5 մլն տոննայից ավելի պաշար ունեցողները, միջին են համարվում` 1-ից 5 մլն տոննա պաշար ունեցողները և փոքր են համարվում` 1 մլն տոննայից պակաս պաշար ունեցողները:

2) Կավային ապարների հանքավայրերը գերազանցապես շահագործվում են բաց եղանակով: Ստորերկրյա եղանակով երբեմն շահագործվում են հրակայուն և բենտոնիտային կավերը:

24. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կավային ապարներով ներկայացված հանքավայրերը թվով 38-ն են.

1) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կավային ապարներով ներկայացված հանքավայրերը ըստ օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի բազմազան են, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կավային ապարներով ներկայացված հանքավայրերի օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

 

Հումքի կիրառման ոլորտը

Հանքավայրի տեսակը, հատ

Արդյունաբերության ճյուղը

Արտադրատեսակը, նպատակը

Կավ

Բենտո-նիտա-յին կավ

Գիպ-սատար կավ

Դիատո-միտային կավ

Կավա-քար (արգի-լիթ)

Կավա-յին ապար

Ընդա-մենը

Շինարարական կերամիկայի արտադրություն

Աղյուսի համար

2

-

-

1

-

-

3

Աղյուսի և կղմինդրի համար

3

-

-

-

-

-

3

Կավային կղմինդր

1

-

-

-

-

-

1

Ծեփագործության համար

-

-

2

-

-

-

2

Կերամիկական աղյուսի համար

1

-

-

-

-

-

1

Կոպիտ կերամիկայի արտադրություն

Դրենաժային խողովակների արտադրության համար

1

-

-

-

-

-

1

Խեցեղենի հումք

1

-

-

-

-

-

1

Ցեմենտի արտադրություն

Ցեմենտի հավելախառնուրդ

14*

-

2

-

-

-

16

Գաջի և ցեմենտի արտադրության հումք

-

-

-

-

-

-

0

Գաջի արտադրություն

Գաջի արտադրության համար

-

-

6

-

-

-

6

Ձուլման արտադրությունում, նավթամթերքների, բուսական և կենդանական յուղերի զտման ու հորատման հեղուկների պատրաստման համար համար

Հանքային ներկ (օխրա)

-

-

-

-

1

-

1

Ձուլման արտադրության, բուսական և կենդանական յուղերի զտման ու հորատման հեղուկների պատրաստման համար

-

1

-

-

-

-

1

Ջրամբարների շինարարություն

Ամբարտակների կառուցման աշխատանքներում հակաֆիլտրացիոն միջոցառումների համար

1

-

-

-

-

1

2

Ընդամենը

24

1

10

1

1

1

38

ա. (*) Արարատի տրավերտինների ու կավերի հանքավայրերի թվով 10 տեղամասերում, որպես երեսապատման քարի արտադրության հումք ուսումնասիրված տրավերտինների պաշարները հաստատվել են նաև որպես ցեմենտի հումք, սակայն հողմահարված, խոռոչավոր տրավերտինների ու կավերի, կավացած ապարների տարանջատ հաշվարկ չի իրականացվել։

2) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կավային ապարներով ներկայացված հանքավայրերը բնութագրվում են տարբեր խոշորությամբ։ Առավել խոշոր են հանդիսանում Արարատի տրավերտինների ու կավերի (ավելի քան 150 մլն մ3), Սարի-գյուղի բենտոնիտային կավերի (ավելի քան 36 մլն մ3), Հրազդանի կավի (շուրջ 16 մլն մ3), Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի (շուրջ 12 մլն մ3), Քուչակի կավեր և անդեզիտաբազալտներ (մոտ 10 մլն մ3) և Աթանի կավերի (մոտ 10 մլն մ3

 

3. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

25. Հետախուզման գործընթացում կավային ապարներով ներկայացված հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է՝ կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից։

26. Ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության, կավային ապարներով ներկայացված հանքավայրերը (կամ առանձին տեղամասերը) ըստ հանքային մարմինների չափերի և ձևի, դրանց խախտվածության, հզորության, ներքին կառուցվածքի և օգտակար հանածոյի որակի փոփոխականության առանձնահատկությունների համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերին:

1) 1-ին խմբում ներառվող երկու ենթախմբերին (1ա, 1բ) են վերագրվում պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 1ա ենթախմբին են վերագրվում կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր շերտավոր, շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արարատի տրավերտինների և կավի հանքավայր)։

բ. 1բ ենթախմբին են վերագրվում կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին չափերի շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Արարատի տրավերտինների և կավի հանքավայրի առանձին տեղամասեր, Քուչակի կավերի և անդեզիտադացիտների, Ջրաձորի կավային ապարների հանքավայրեր)։

գ. Այս խմբին (ենթախմբերին) վերագրվող հանքավայրերը, ներկայացված են օգտակար հանածոյի հանքամարմինների պարզ կառուցվածքով, բնութագրվում են օգտակար հանածոյի հանքամարմինների հզորությունների և հումքի որակի կայունությամբ, օգտակար բաղադրիչների հավասարաչափ բաշվածությամբ, ինչպես նաև ներկայացված են փոփոխուն հզորությամբ, սակայն օգտակար հանածոյի կայուն որակով բնութագրվող խոշոր և միջին հանքակուտակներով: Այս հանքավայրերը որպես կանոն բնութագրվում են պարզ երկրաբանական կտրվածքներով և ըստ պաշարների քանակի կարող են լինել չափազանց խոշորից մինչև միջին։

դ. Այս խմբին (ենթախմբերին) են վերագրվում լճային, սառցադաշտային, էլյուվիալ և ծովային ծագման դյուրահալ կավերի ու ավազակավերի հանքավայրերի գերակշիռ մասը (ՌԴ՝ Դուբա-Յուրտովի, Զարյայի, Ուրոմի, Ինգիչինի հանքավայրեր և այլն), ինչպես նաև ըստ տիպի առավել կայուն ծովային դժվարահալ (ՌԴ՝ Եվսուգի հանքավայր) և բենտոնիտային կավերի (Ուկրաինայի Չերկասի հանքավայր) հանքավայրերը:

ե. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործա-կիցը չի գերազանցում 40%-ը։

2) 2-րդ խմբում ներառվող երկու ենթախմբերին (2ա, 2բ) են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը.

ա. 2ա ենթախմբին են վերագրվում փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Սարիգյուղի բենտոնիտայի կավերի, Հրազդանի կավի, Աթանի կավի հանքավայրեր)։

բ. 2բ ենթախմբին են վերագրվում փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին չափերի շերտաձև և/կամ ոսպնյակաձև հանքակուտակներով ներկայացված հանքավայրերը (Տանձուտի կավաքարի, Ջրվեժի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրեր)։

գ. Այս խմբին (ենթախմբերին) վերագրվող հանքավայրերը ներկայացված են օգտակար հանածոյի հանքամարմինների բարդ կառուցվածքով, օգտակար հանածոյի հանքամարմինները բնութագրվում են փոփոխուն հզորություններով ու հումքի որակով, օգտակար բաղադրիչների անհավասարաչափ բաշվածությամբ և ներառում են ոչ կոնդիցիոն ապարների ենթաշերտեր (նրբաշերտեր)։ Այս հանքավայրերը որպես կանոն բնութագրվում են բարդ երկրաբանական կտրվածքներով և ըստ պաշարների քանակի կարող են լինել չափազանց խոշորից մինչև միջին և փոքր։

դ. Այս խմբին (ենթախմբերին) են վերագրվում լճային, լճաճահճային և ափամերձ-ծովային ծագման հրահեստ (հրակայուն) և դժվարահալ կավերի հանքավայրերի գերակշիռ մասը (ՌԴ-ի՝ Կուրդյումովի հրահեստ և դժվարահալ, Մուրզինի դժվարահալ, Պեչորի դժվարահալ, Ուկրաինայի՝ Չասով-Յարսկու հրահեստ կավերի հանքավայրեր), ինչպես նաև բենտոնիտային կավերի մի մասը (ՀՀ-ի՝ Սարիգյուղի բենտոնիտայի կավերի հանքավայր) և որոշ դյուրահալ կավերի ու կավային թերթաքարերի հանքավայրեր (ՌԴ-ի՝ Գոնչարովի կավերի ու ավազակավերի, Ուզբեկստանի՝ Նավոիյի կավային թերթաքարերի հանքավայրեր):

ե. Առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի (փոփոխականության) գործա-կիցը տատանվում է 40-ից 100%-ի սահմաններում։

3) 3-րդ խմբին են վերագրվում խիստ փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ ու օգտակար հանածոյի որակով կավային ապարների հանքավայրերը (ՌԴ-ի Տրոիցկո-Բայնովի և Շրոշայի հրահեստ կավերի հանքավայրեր), որոնց առավել փոփոխուն ցուցանիշի վարիացիայի գործակիցը տատանվում է 100-ից 160%-ի սահմաններում:

4) 4-րդ խմբին համապատասխանող, կավային ապարներով ներկայացված, հանքավայրերը ներկայումս գործնական նշանակություն չունեն։

27. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է՝ ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 25-րդ և 26-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները (հանքաբերության գործակիցը, բարդության գործակիցը, հանքային հատույթներում հզորության ու պարունակության փոփոխականության (վարիացիայի) գործակիցները):

1) Խոշոր հանքավայրերում՝ առանձնաված տեղամասերի երկրաբանական կառուցվածքի բարդության խումբը կարող է որոշվել տարբերակված՝ ըստ առանձին տեղամասերի:

 

4. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Հանքավայրերի առավել արդյունավետ ուսումնասիրության համար անհրաժեշտ է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել հետախուզման մեթոդների և տեխնիկական միջոցների ռացիոնալ համալիրի հիմնավորմամբ և կիրառմամբ: Հանքավայրի ուսումնասիրության աստիճանը պետք է ապահովի համալիր գնահատման ամբողջականությունը, դրա համալիր յուրացման հնարավորությունը` շրջակա միջավայրի պահպանության պահանջների պարտադիր հաշվառմամբ: Հանքավայրի ուսումնասիրվածության աստիճանը կարող է համարվել բավարար, եթե հաշվարկված պաշարները բավարարում են Դասակարգման (8-րդ գլխի) 44-րդ կետի պահանջներին։

1) Եթե երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են ուսումնասիրման ծրագրով սահմանված քանակներով, սակայն դրանք բավարար չեն հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների օբյեկտիվ գնահատման և արդյունաբերական յուրացմանը նախապատրաստվածության գնահատման համար, ապա կախված դրանց ծավալից կարող է կազմվել ՏՏԶ՝ հանքավայրում մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակահարմարության մասին՝ ժամանակավոր կոնդիցիաների մշակմամբ և կավային ապարների ու արդյունաբերական նշանակություն ունեցող ուղեկից օգտակար հանածոների պաշարների C1 և C2 կարգերով հաշվարկմամբ, որոշելով նաև հանքավայրի մանրազնին հետախուզման ենթակա մասի մակերեսի սահմանները, ինչպես նաև առաջնային յուրացման ենթակա տեղամասերը և հորիզոնները: Ընդ որում, մանրազնին հետախուզում իրականացնելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կարող է տրամադրվել միայն այն հանքավայրերում, որոնց նախնական հետախուզման արդյունքներով կամ շուկայական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված հիմնավորվել է մանրազնին հետախուզման իրականացման նպատակահարմարությունը։

2) Եթե երկրաբանական ուսումնասիրման ծրագրով սահմանված են եղել հանքավայրի օգտակար հանածոյի պաշարների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ և բավարար աշխատանքներ, սակայն այդ ծավալների ամբողջությամբ չկատարումը հանգեցրել է պաշարների օբյեկտիվ գնահատման անհնարինության, ապա ընդերքաբանական փորձաքննության ժամանակ կարող է եզրակացվել, որ նպատակահարմար է հանքավայրում իրականցնել մանրազնին երկրաբանահետախուզական աշխատանքներ, սակայն այն չի կարող իրականացվել այն ընդերքօգտագործողի կողմից, որը խախտել է նախօրոք սահմանված ծրագիրը։

3) Այն հանքավայրերում, որտեղ ավելի քան 10 տարի առաջ հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ, սակայն այն չի շահագործվել, ապա նախքան այն շահագործման նպատակով տրամադրելը վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման ժամանակ երկրաբանական ուսումնասիրության ծրագրում անհրաժեշտ է նախատեսել պաշարների հաստատման իրավական ակտում առկա թերությունների կամ լրացուցիչ ուսումնասիրման ենթակա աշխատանքների կատարում։

29. Հետախուզվող հանքավայրի համար անհրաժեշտ է ունենալ դրա չափերին, երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին համապատասխանող մասշտաբի տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով։ Կավային ապարներով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի) տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:2000-ից 1:5000 մասշտաբներով: Հանքավայրի բավական մեծ չափերի և մեղմ ռելիեֆի դեպքում՝ տեղագրական (տոպոգրաֆիական) հիմքի մասշտաբը կարող է փոքրացվել մինչև 1:10000: Դրանց գործիքային տեղակապման արդյունքներով անհրաժեշտ է արտացոլել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (փաստագրված և նմուշարկված մերկացումները, հորատանցքերը, հետախուզաառուները, հետախուզահորերը, խրամուղիները և այլն), երկրաբանական մանրազնին դիտարկումների պրոֆիլները, ինչպես նաև տարածքում առկա ենթակառուցվածքային օբյեկտները (տրանսպորտային ուղիներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, ջրաղբյուրներ, ջրատարներ և այլն)։

1) Հանքավայրի տարածքում գործող բացահանքերի առկայության դեպքում՝ դրանք տեղագրական քարտեզի վրա արտացոլվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով, որը սովորաբար կազմվում է 1:200-ից 1:500 մասշտաբներով, իսկ առանձնապես խոշոր հանքավայրերի դեպքում՝ 1:1000 մասշտաբով:

2) Հորատանցքերի առանցքով կառուցված կտրվածքներով պետք է արտացոլվեն դրանցով օգտակար հանածոյի հանքամարմինների հատման հատվածները կամ հաշվարկված լինեն դրանցով հատված օգտակար հանածոյի մարմնի առաստաղի և հատակի կետերի կոորդինատները:

30. Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական և WGS-84 (ARMREF 02) կոորդինատների ցանցով 1:25000-1:50000 մասշտաբի երկրաբանական և օգտակար հանածոների քարտեզ՝ համապատասխան կտրվածքներով։ Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի կավային ապարներով ներկայացված հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև դրանց կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:

1) Գծագրական նյութերը պետք է արտահայտեն նաև շրջանի ապարների քարաբանաապարարագիտական (լիթոլոգապետրոգրաֆիական) համալիրները և տեղադրման պայմանները:

2) Հանքավայրի շրջանում անցկացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում և դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաներ) մեկնաբանությունների հատակագծերում:

31. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրազնին ուսումնասիրվի և արտապատկերվի 1:2000-1:10000 մասշտաբի (կախված չափերից և կառուցվածքի բարդությունից) երկրաբանական քարտեզի, երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների, իսկ անհրաժեշտության դեպքում` բլոկ-դիագրամների և մոդելների վրա:

1) Հանքավայրի վերաբերյալ երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերը՝ պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան արգասավոր (արդյունավետ) հանքակուտակների ձևի, չափերի, տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի, ֆացիալ փոփոխականության բնույթի ու աստիճանի, պարփակող ապարների քարաբանաապարագիտական համալիրների հետ դրանց փոխհարաբերության, օգտակար հաստվածքի առաստաղի ու հատակի ռելիեֆի առանձնահատկությունների և կավային ապարների տարբեր տիպերի տեղաբաշխման, իսկ արգիլիթների (կավաքար) և կավաթերթաքարերի հանքավայրերում՝ նաև ծալքավոր կառուցվածքներով (ստրուկտուրաներով) տեկտոնական խախտումների վերաբերյալ։ Անհրաժեշտ է հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և հեռանկարային տեղամասերի տեղադիրքերը կանխորոշող որոնողական չափորոշիչները:

2) Տեղադրման բարդ պայմանների դեպքում՝ նպատակահարմար է կազմել օգտակար հաստվածքի հատակի ու առաստաղի բարձրությունների իզոգծերի քարտեզ:

3) Նյութերում, հրահեստ և բենտոնիտային կավերի խոշոր հանքավայրերի համար, անհրաժեշտ է նաև հիմնավորել (նշել) գնահատված Р1 կարգով գնահատված կանխատեսումային ռեսուրսները ներառող հեռանկարային տեղամասերի սահմանները:

32. Հանքամարմինների ելքերը դեպի մակերևույթ և հանածոյի մարմինների մերձմակերևութային տեղամասերը անհրաժեշտ է ուսումնասիրել լեռնային փորվածքներով (հետախուզաառուներով, հետախուզահորերով, կողափորվածքներով) և ոչ խորը հորատանցքերով՝ երկրաֆիզիկական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել ծածկող նստվածքների հզորությունը և կազմը, օգտակար հանածոյի հանքամարմիների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, կավային ապարների մակերևույթ ելքերի, դրանց կուտակների առաստաղի դիրքն ու ողողահարման ուրվագծերը, նյութական կազմի ու տեխնոլոգիական հատկությունների փոփոխման առանձնահատկությունները։

33. Կավային ապարների հանքավայրերի հետախուզումը խորքում կատարվում է, հիմնականում սյունակային հորատման հորատանցքերով՝ երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդների (վերերկրյա և հորատանցքերում) կիրառմամբ` լեռնային փորվածքների ստորադաս դերի դեպքում:

1) Հիմնական հետախուզական փորվածքները անց են կացվում օգտակար հաստվածքի ամբողջ հզորությամբ կամ մինչև, մանրազնին հետախուզման տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերում ընդունված (հիմնավորված), հանքավայրի շահագործման ստորին հորիզոնը: Վերջին դեպքում պետք է հորատանցվեն հատուկենտ կառուցվածքային հորատանցքեր` այդ հորիզոնից ներքև կավային ապարների տարածումը, ամբողջ հզորությունը, ինչպես նաև ապագայում դրանց շահագործման հնարավոր խորությունը որոշելու (պարզելու) նպատակով:

2) Լեռնահետախուզական փորվածքները (հիմնականում) անցկացվում են հանքավայրի մերձմակերևութային մասերի ուսումնասիրման, հորատման աշխատանքների տվյալների վերստուգման, ապարի միջին խտության (ծավալային զանգվածի) որոշման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար։

3) Հետախուզման մեթոդաբանությունը՝ լեռնային աշխատանքների ծավալների և հորատման հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները պետք է ապահովեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությանը համապատասխան, Դասակարգման 3-րդ գլխում (15-ից 28-րդ կետեր) սահմանված կարգերով և Դասակարգման 8-րդ գլխում (44-րդ կետ) սահմանված հարաբերակցությամբ պաշարների հաշվարկման հնարավորությունը։ Այն որոշվում է հանքակուտակի երկրաբանական առանձնահատկություններից ելնելով՝ հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունների, ինչպես նաև համանման հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձի հաշվառմամբ։

4) Հետախուզման օպտիմալ տարբերակի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել օգտակար հանածոյի ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների և որակի տարածական փոփոխականության աստիճանը, ինչպես նաև հորատահանուկի ելքը՝ հորատման ժամանակ: Ըստ հետախուզման եղանակների անհրաժեշտ է հաշվի առնել նաև տեխնիկատնտեսական համեմատական ցուցանիշները և աշխատանքների կատարման ժամկետները:

5) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Կտրվածքի լիթոլոգիական մասնատման, մակաբացման ապարների հզորության և կառուցվածքի սահմանման, օգտակար հաստվածքի մակերևույթի ռելիեֆի ուսումնասիրման, տեկտոնական խախումների բացահայտման համար արդյունավետ կարոտաժի ռացինալ համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում:

6) Կարոտաժի տվյալները ուղղակիորեն կարող են օգտագործվել պաշարների հաշվարկման համար, եթե պահպանվել են երկրաֆիզիկական մեթոդների համապատասխան ցուցումներով նախատեսված պահանջները և առկա են դրանց հավաստիությունը հաստատող նյութերը: Կարոտաժի տվյալների հավաստիությունը պետք է հաստատվի դրանց և հանքավայրի օգտակար հանածոյի հիմնական տիպերը բնութագրող, հորատահանուկի բարձր ելքով միջակայքերի հորատման տվյալների համադրմամբ: Երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալների զգալի անհամապատասխանության պատճառները պետք է պարզված և շարադրված լինեն պաշարների հաշվարկման հաշվետվությունում:

34. Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել կավային և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, օգտակար հաստվածքների ներքին կառուցվածքը, փոփոխությունների բնույթը, կավային ապարների բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովի նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը:

1) Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հորատման կիրառվող տեխնոլոգիան հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթի) համար պետք է ապահովի 80 տոկոսից ոչ պակաս գծային ելք՝ հիմնականում կազմելով 90 և ավելի տոկոս (հատկապես սույն հավելվածի ընդունումից հետո անցած հորատանցքերի համար)՝ բացառությամբ ծածկող և պարփակող ապարներին, ինչպես նաև կարստային խոռոչներին համապատասխանող միջակայքերի։ Հորատահանուկի ցածր ելքի դեպքում անհրաժեշտ է կիրառել հորատման հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հորատահանուկի ելքը (հորատում առանց լվացման, կարճացված երթով (հորատաերթով), լվացող հատուկ հեղուկների կիրառում, երկսյունակային կամ եռասյունակային հորատում և այլն):

2) Հորատահանուկի ելքի որոշման արժանահավատությունը անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել։

3) 100 և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ ստորգետնյա հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ ավելի, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով: Հորատանցքերով հետախուզման դեպքում դրանց և հանքամարմինների հատման անկյունները պետք է փոքր չլինեն 30o-ից։

4) Օգտակար հաստվածքի թեք կամ զառիթափ անկման և մեծ հզորության դեպքում հորատանցքերի խորությունները, թեքման անկյունները և դրանց միջև հեռավորությունները պետք է ապահովեն, ըստ հետախուզագծերի, հորատանցքերով, համատարած ծածկված կտրվածքների ստացումը:

35. Մակերևույթային և ստորգետնյա լեռնային փորվածքները (դրանց անցման անհրաժեշտության դեպքում) օգտագործվում են օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, ներքին կառուցվածքի, դրանց անընդհատության, նյութական կազմի մանրազնին ուսումնասիրման, ինչպես նաև հորատման տվյալների, երկրաֆիզիկական հետազոտությունների վերահսկման և տեխնոլոգիական նմուշների վերցման համար:

1) Լեռնային փորվածքները անհրաժեշտ է անցնել մանրամասն ուսումնասիրման ենթակա տեղամասերում, ինչպես նաև հանքավայրի առաջնահերթ մշակման համար նախատեսված հորիզոններում:

36. Հետախուզական փորվածքների ռացիոնալ տեսակները, դիրքը, միմյանց միջև եղած հեռավորություններն ու պարամետրերը պետք է որոշվեն հանքամարմինների կառուցվածքային-ձևաբանական առանձնահատկություններից ելնելով՝ հաշվի առնելով դրանց տեղադրման պայմանները, ձևաբանությունը, չափերը ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև հիմնական հաշվարկային պարամետրերի որոշված կամ ենթադրվող փոփոխականության աստիճանը։

1) Աղյուսակ 2-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կավային ապարների հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները, որոնք կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:

 

Աղյուսակ 2

 

Հայաստանի Հանրապետությունում կավային ապարների հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջներ

 

Հանքավայրերի բարդության

Հանքային մարմինների բնութագիրը

Հեռավորությունը փորվածքների միջև (մ), ըստ պաշարների կարգերի

Խմբերը

Ենթա-խմբերը

А

В

С1

С2

1-ին

Կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր շերտավոր, շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներ

100-150

150-300

300-400

400-600

Կայուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին չափերի շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներ

50-100

100-200

200-300

300-500

2-րդ

Փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով խոշոր շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներ

-

50-100

100-200

200-400

Փոփոխուն կառուցվածքով, հզորությամբ և որակով միջին չափերի շերտաձև և ոսպնյակաձև հանքակուտակներ

-

25-50

50-150

150-250

3-րդ

-

Խիստ փոփոխուն կառուցվածքով, հզորություններով և օգտակար հանածոյի որակով

-

-

25-50

50-100

2) Հետախուզական փորվածքներով պետք է ապահովվի այնպիսի խտությամբ հետախուզացանց, որը հնարավորություն կտա Դասակարգման 8-րդ գլխի (44-րդ կետ) պահանջներին համապատասխան հարաբերակցությամբ պաշարների հաշվարկի իրականացումը, ընդ որում մեծ տարածքներ զբաղեցնող, զգալի հզորություն ունեցող շերտաձև հանքամարմիններով և զանգվածային հանքակուտակներով ներկայացված հանքավայրերի հետախուզումը կարող է իրականացվել ուղղաձիգ հորատանցքերով, հարևան հորատանցքերի խորությունների փոփոխության հաշվին ապահովելով հետախուզացանցի խտության նոսրացումը ըստ խորության: Այս դեպքում, ապագա բացահանքի առաջնային մշակման ենթակա վերին հանքաստիճաններում կապահովվի, առավել հավաստի՝ բարձր, իսկ բացահանքի խորացմանը զուգընթաց՝ ավելի ցածր կարգերի պաշարների հաշվարկման հնարավորությունը։

37. Հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն։ Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հաքավայրերի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով։ Ընդ որում.

1) հանքավայրի, մնացած մասի համար ընդունված հետախուզական ցանցից առավել խիտ հետախուզական ցանցով, մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը որոշվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը բավարարելու տեսակետից.

ա. 1-ին խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև A, B և A+B կարգերի պաշարներ.

բ. 2-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված դեպքերում և քանակներով պետք է հաշվարկվեն նաև B կարգի պաշարներ.

գ. 3-րդ խմբի հանքավայրերում Դասակարգմամբ սահմանված քանակներով պետք է հաշվարկվեն C1 կարգի պաշարներ։ 3-րդ խմբի հանքավայրերի մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերում, կավային ապարների առանձնացված տիպերի ու տեսակների տարածական տեղադիրքը պարզելու նպատակով նպատակահարմար է C1 կարգի համար ընդունված հետախուզման ցանցը խտացնել առնվազն երկու անգամ:

2) Առավել մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերը պետք է ընտրվեն այնպես, որ դրանք բնութագրեն հանքավայրի հիմնական պաշարները ներառող օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանները և ձևաբանությունը, ինչպես նաև կավային ապարների գերակշռող մասի որակը։ Հնարավորության դեպքում դրանք տեղակայվում են հանքավայրի առաջնային մշակման ենթակա պաշարների եզրագծերում։ Եթե վերջիններս չեն բնութագրում հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոյի որակը, և լեռնաերկրաբանական պայմանները, ապա պետք է մանրամասն ուսումնասիրվեն նաև այդ պայմաններին բավարարող տեղամասերը։ Հանքավայրերում մանրամասն հետախուզման ենթակա տեղամասերի քանակը և չափերը յուրաքանչյուր հստակ դեպքի համար ընտրվում է ընդերքօգտագործողի կողմից։

4) Մանրամասն հետախուզման տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության խմբի հիմնավորման, կիրառված հետախուզման ցանցի երկրաչափության և խտության, ինչպես նաև հետախուզման ընտրված միջոցների հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին համապատասխանությունը հավաստելու, նմուշարկման տվյալների արդյունքների և հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման համար ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների հավաստիության գնահատման նպատակով։ Շահագործվող հանքավայրերում այդ նպատակների համար կիրառվում են շահագործական հետախուզման և արդյունահանման տվյալները:

38. Բոլոր հետախուզական, ինչպես նաև հանքավայրում առկա շահագործական փորվածքները և օգտակար հանածոյի մարմինների ելքերը երկրի մակերևույթ (բնական մերկացումները) պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:

1) Առաջնային փաստագրման նյութերում (հորատանցքերի սյունակներ, մերկացումներ, հետախուզական և շահագործական փորվածքների նկարագրություններ և գծապատկերներ) անհրաժեշտ է նշել դրանց տեղադրման տարրերը (կոորդինատները, ազիմուտը, թեքման անկյունը, խորությունը, գծային չափերը, հատույթի մակերեսը, թեքումնաչափական տվյալները և այլն), ինչպես նաև փաստագրման ամսաթիվը.

2) Փորվածքների փաստագրման ժամանակ պետք է ամրագրել ապարների ապարագիտական (լիթոլոգիական) կազմը, մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան): Կավային ապարների շերտավոր հաստվածքները պետք է տարազատվեն (տարանջատվեն) քարաբանական կազմով և ֆիզիկամեխանիկական հատկություններով: Առանձին հետախուզափորվածքներով հատված (ամրագրված) շերտերն ու դարսաշերտերը պետք է միմյանց կապակցել օգտակար հաստվածքի տարածման ու անկման ուղղություններով կառուցված կտրվածքներում։ Շերտավոր հաստվածքները պետք է ստորաբաժանվեն ֆացիալ-քարաբանական կամ մակատեսքային տարատեսակների.

3) Փաստագրման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բոլոր հետախուզական և շահագործական փորվածքների ֆոտոլուսանկարում, որոնք պահպանվում են ընդերքօգտագործողի մոտ և կարող են պահանջվել նյութերի փաստագրման հետ հարցերի մեկնաբանման նպատակով.

4) Փաստագրման ժամանակ պետք է գնահատել նաև երկրաբանական նմուշարկման որակը (նմուշի զանգվածի և հատույթի պահպանումը, դրանց դիրքի համապատասխանությունը տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին, նմուշարկման ամբողջականությունը և անընդհատությունը, վերահսկողական նմուշարկման առկայությունը և արդյունքները), միներալատեխնոլոգիական և ինժեներաջրաերկրաբանական հետազոտությունների ներկայացուցչականությունը, ծավալային զանգվածի որոշման որակը, նմուշի վերամշակումը և անալիտիկ աշխատանքները: Բացի դրանից, անհրաժեշտ է վերահսկել ամփոփ երկրաբանական նյութերի համապատասխանությունը առաջնային փաստաթղթերին և ֆոնդային նյութերին.

5) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից՝ առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ:

6) Առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին:

7) Առաջնային փաստագրման նյութերի արժանահավատության տեսչական մարմնի կողմից փաստելու գործընթացը, հանքավայրի պաշարների հաշվարկման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության տևողության կրճատման նպատակով, հնարավորության դեպքում, կարելի է իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների դաշտային փուլում։ Հետախուզական փորվածքների անցումից անմիջապես հետո, դիմելով տեսչական մարմնին՝ ուսումնասիրվող ընդերքի տեղամասում տեսչական ստուգումներ անցկացնելու խնդրանքով։

39. Օգտակար հանածոյի որակի ուսումնասիրման, դրա եզրագծման և պաշարների հաշվարկման նպատակով՝ օգտակար հանքակուտակը բացող բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները, ինչպես նաև բնութագրական մերկացումները ենթակա են նմուշարկման։

40. Նմուշարկման մեթոդների (երկրաբանական, երկրաֆիզիկական) և եղանակների ընտրությունը կատարվում է հաշվի առնելով օգտակար հանածոյի քարաբանական (լիթոլոգիական) տարատեսակները, ձևաբանությունն ու ներքին կառուցվածքը, երկրաբանական սահմանների բնույթը, կավային ապարների փոփոխականության աստիճանը և առանձին տարատեսակների ու տիպերի տեղաբաշխվածությունը, ինչպես նաև հետազոտությունների բնույթը, որի համար վերցվում են նմուշները:

1) Հանքավայրում ընդունված նմուշարկման բավարար արտադրողական և խնայողական մեթոդն ու եղանակը պետք է ապահովի սպասվող արդյունքների առավել հավաստիություն։ Նմուշարկման մի քանի մեթոդների և եղանակների կիրառման դեպքում անհրաժեշտ է դրանց համադրումը՝ ըստ ստացված արդյունքների ճշտության և հավաստիության:

2) Նմուշարկման երկրաբանական մեթոդների (ակոսային, հորատահանուկային, քերծման ու այլ եղանակների) ընտրության, նմուշներ վերցնելու ու դրանց մշակման որակի որոշման և նմուշարկման արդյունքների հավաստիության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթացներով հավաստված ու արդարացված մեթոդներն ու եղանակները:

3) Նմուշների վերցման և մշակման վրա աշխատաժամանակի ու միջոցների չհիմնավորված ծախսերի կրճատման նպատակով՝ կարելի է նմուշարկման ենթակա միջակայքերը նախապես տեղանշել կարոտաժի կամ այլ մեթոդներով կատարված չափումների տվյալներով:

41. Հետախուզական հատումների նմուշարկումն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) նմուշարկման ցանցը պետք է լինի կայուն, իսկ դրա խտությունը որոշվում է հանքավայրի ուսումնասիրվող տեղամասերի երկրաբանական առանձնահատկություններով և, սովորաբար, սահմանվում է ելնելով համադրելի հանքավայրերի փորձից, իսկ նոր օբյեկտներում սահմանվում է փորձարարական եղանակով: Նմուշները պետք է վերցնել արդյունավետ հորիզոնի նյութական կազմի առավելագույն փոփոխականության ուղղությամբ: Օգտակար հանածոյի մարմինները հետախուզական փորվածքներով (հատկապես հորատանցքերով) առավելագույն փոփոխականության ուղղության նկատմամբ սուր անկյան (30⁰-ից փոքր) տակ հատելու դեպքում, եթե ըստ այդմ կասկածներ են առաջանում նմուշարկման բնութագրական լինելու հարցում, վերստուգիչ աշխատանքներով կամ համեմատությամբ պետք է ապացուցվի այդ հատումների նմուշարկման արդյունքները պաշարների հաշվարկում օգտագործելու հնարավորությունը,

2) նմուշարկումը պետք է կատարվի անընդմեջ, օգտակար հանածոյի արդյունավետ մարմնի ամբողջ հզորությամբ, ընդգրկելով նաև պարփակող ապարները (փորվածքների նոսրացված ցանցով)՝ կոնդիցիաների պահանջներին համապատասխան արդյունաբերական սահմաններում ներառվող դատարկ կամ ոչ կոնդիցիոն միջակայքերի թույլատրելի հզորությունը գերազանցող չափով:

3) օգտակար հանածոյի բնական տարատեսակները պետք է նմուշարկվեն առանձին՝ սեկցիաներով (հատվածամասերով): Յուրաքանչյուր սեկցիայի (շարքային նմուշի) երկարությունը որոշվում է օգտակար հանածոյի ներքին կառուցվածքով, նյութական կազմի փոփոխականությամբ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններով, ֆիզիկամեխանիկական և այլ հատկություններով։

4) նմուշները անհրաժեշտ է վերցնել կավային ապարների քարաբանական տարատեսակների և պարփակող ապարների համար առանձին՝ շերտ առ շերտ։ Նմուշարկման միջակայքերի օպտիմալ երկարության (նմուշի երկարության) որոշման ժամանակ հաշվի են առնվում օգտակար հանածոյի մարմինների հզորության և ոչ կոնդիցիոն (նրբա)շերտերի նկատմամբ սահմանված կոնդիցիաների պարամետրերը, ինչպես նաև տարանջատ հանույթի ենթակա միջակայքի նվազագույն գծային չափը, որը հանքավայրի բաց եղանակով մշակման դեպքում կարող է ընդունվել հանքաստիճանի բարձրության կեսին հավասար։ Սովորաբար, կավային ապարների համար նմուշարկման միջակայքերի երկարությունը ընդունվում է 1-ից 2 մ, իսկ օգտակար հաստվածքի միատար կառուցվածքի և հումքի որակի դեպքում՝ մինչև 3-4մ։ Հումքի առավել արժեքավոր տեսակների (հրակայուն, բենտոնիտային կավեր) համար ավելի հաճախ նմուշարկման միջակայքերի երկարությունը ընդունվում է 0.5 մ, իսկ անջատ (սելեկտիվ) հանույթի ենթակա առանձին տարատեսակների դեպքում այն կարող է նվազեցվել մինչև 0.3-ից 0.4 մ:

5) օգտակար հաստվածքի ուսումնասիրման ժամանակ պետք է նմուշարկվեն նաև դրանցում ներառված ոչ կոնդիցիոն (նրբա)շերտերը: Անջատ հանույթի անհնարինության դեպքում, դրանք ընդգրկվում են սեկցիոն կամ շերտային նմուշների կազմի մեջ:

6) հորատանցքերում կավային ապարների բացված բոլոր տարատեսակները նմուշարկվում են անընդհատ: Հորատահանուկի տարբեր ելքերով բնութագրվող միջակայքերը նմուշարկվում են առանձին: Նմուշի մեջ, որպես կանոն, ընդգրկվում է հորատման ընթացքում ստացված ամբողջ նյութը, որը հետագայում կրճատվում է մինչև հետազոտության համար անհրաժեշտ զանգվածի քանակը: Կրճատված նյութի մի մասը թողնվում է որպես նմուշի կրկնօրինակ:

7) լեռնային փորվածքների և բնական մերկացումների նմուշարկումը սովորաբար կատարվում է 3x5-ից մինչև 5x10 սմ2 չափի հատույթի մակերեսով ակոսներով: Սեկցիայի երկարությունը կախված է օգտակար հանածոյի մարմնի հզորությունից և ներքին կառուցվածքի առանձնահատկություններից: Նմուշների ընդունված պարամետրերը պետք է հիմնավորված լինեն փորձարարական աշխատանքներով:

42. Նմուշարկման որակը, ըստ յուրաքանչյուր ընդունված մեթոդի ու եղանակի և օգտակար հանածոյի հիմնական տեսակների, անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել՝ տալով ստացված արդյունքների ճշգրտության ու արժանահավատության գնահատականը: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել նմուշների դիրքը երկրաբանական կառուցվածքի տարրերի նկատմամբ, օգտաակար հանածոյի մարմինների ըստ հզորության եզրագծելու հուսալիությունը, նմուշների ընդունված պարամետրերի հաստատունությունը և դրանց փաստացի զանգվածի համապատասխանությունը հաշվարկայինին՝ ելնելով նմուշի ակոսի ընդունված հատույթից կամ հորատահանուկի փաստացի տրամագծից ու ելքից (շեղումը չպետք է գերազանցի ±10-20%՝ նկատի ունենալով օգտակար հանածոյի խտության փոփոխականությունը):

1) Ողողումով կամ ջրալցման միջոցով հորատման եղանակի կիրառման ժամանակ, նույնիսկ հորատահանուկի բարձր ելքի դեպքում, տեղի է ունենում հաստվածքում առկա ավազի ու ավազակավերի նրբաշերտերի լվացում և որպես հետևանք հորատահանուկի հարստացում. այդ պատճառով կավային ապարների հանքավայրերի հետախուզման ժամանակ հորատման այդ եղանակների կիրառումը պետք է վերահսկվի չոր հորատմամբ:

2) Ակոսային նմուշարկման ճշգրտությունը անհրաժեշտ է վերահսկել միևնույն հատույթի մակերեսով, զուգորդված ակոսներով, իսկ հորատահանուկային նմուշարկմանը՝ հորատահանուկի երկրորդ կեսից վերցված նմուշներով կամ հորատանցքի առանցքով անցած հետախուզահորի համապատասխան միջակայքից վերցված ակոսային նմուշի տվյալներով: Բնական տեղադրման պայմաններում երկրաֆիզիկական նմուշարկման ժամանակ վերահսկվում է սարքավորումների աշխատանքի կայունությունը և մեթոդի վերարտադրողականությունը՝ շարքային և ստուգողական չափումների միևնույն պայմաններում: Երկրաֆիզիկական նմուշարկման արժանահավատությունը որոշվում է հորատահանուկի բարձր ելքով (90% և ավելի) հենակետային միջակայքերի երկրաբանական և երկրաֆիզիկական նմուշարկման տվյալների համադրման միջոցով, որի համար ապացուցվել է դրա ընտրողական քերամաշելիության բացակայությունը։

3) Նմուշարկման ճշգրտության վրա ազդող թերությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է իրականացնել օգտակար միջակայքերի վերանմուշարկում (կամ կրկնակի կարոտաժ):

4) Հորատանցքերի և լեռնային փորվածքների նմուշարկման ընդունված մեթոդների և եղանակների արժանահավատությունը վերահսկվում է ավելի ներկայացուցչական եղանակներով, որպես կանոն, նմուշարկման համախառն եղանակով: Այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել նաև տեխնոլոգիական նմուշների պատրաստման, բնամասում ծավալային զանգվածի որոշման համար վերցված համախառն նմուշների, ինչպես նաև հանքավայրի շահագործման տվյալները:

5) Վերստուգիչ նմուշարկման ծավալները պետք է բավարար լինեն դրանց արդյունքների վիճակագրական մշակման և սիստեմատիկ սխալների առկայության կամ բացակայության մասին հիմնավորված հետևությունների համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ուղղիչ գործակիցներ մտցնելու համար:

6) Հատուկ ուշադրություն պետք է դարձնել առանձին սեկցիաների ու կտրվածքների նմուշարկման ստուգմանը, հատկապես այն տեղամասերում, որտեղ նկատվում է անհամապատասխանություն երկրաբանական փաստագրման տվյալների և նմուշարկման արդյունքների միջև:

43. Նմուշների մշակումը և կրճատումը կատարվում է յուրաքանչյուր հանքավայրի համար մշակված սխեմայով։ Հիմնական և վերստուգիչ նմուշների մշակումն իրականացվում է միևնույն սխեմայով:

1) Նմուշների մշակման ընդունված սխեմայի և կրճատման գործակցի մեծության ճշգրտությունը պետք է հավաստված լինի որպես համադրելի ընդունված հանքավայրի ստուգված տվյալներով կամ փորձարարական աշխատանքներով: Կրճատման գործակցի (K) մեծությունը սովորաբար ընդունվում է 0.05՝ կավային ապարների համասեռ որակի դեպքում և 0.1՝ դրանց անհամասեռ որակի կամ դրանցում վնասակար բաղադրիչների պարունակությունների առավելագույն թույլատրելի արժեքներին մոտ լինելու դեպքում։

44. Կավային ապարների որակի ուսումնասիրությունները անհրաժեշտ է իրականացնել արդյունաբերության մեջ դրանց օգտագործման ենթադրվող ուղղության հաշվառմամբ:

1) Կավային ապարների քիմիական կազմը որոշվում է նմուշների քիմիական, սպեկտրային, ֆիզիկական, երկրաֆիզիկական կամ այլ մեթոդներով:

2) Ուսումնասիրման ծախսերի նվազեցման համար տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ժամանակ անհրաժեշտ է սահմանել այդ ապարների ռացիոնալ օգտագործման համալիրը, որն իր հերթին, պետք է դրվի կավային ապարների որակի ուսումնասիրման ծրագրի հիմքում։

3) Անհրաժեշտ է հետախուզվող կավային ապարների հանքավայրի որակական ցուցանիշների մասին նախկինում կուտակված տեղեկատվության վերլուծությամբ (առկայության դեպքում) նախապես կողմնորոշվել կիրառման հնարավոր ոլորտների համար դրանց պիտանելիության հարցում, ապա բացահայտել այդ հումքի հնարավոր սպառողներին ու դրանց պահանջարկը։

4) Կավային ապարների որակի ուսումնասիրման վերաբերյալ նախկինում աշխատանքներ կատարված չլինելու դեպքում, ուսումասիրման ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է կավային ապարներից հանքավայրի ուսումնասիրման ժամանակ վերցված առաջին նմուշներով նախնական ճշգրտել դրա հնարավոր կիրառման ոլորտը՝ դրանք ենթարկելով լաբորատոր ուսումնասիրությունների, դրանց որակին ամենաբարձր պահանջներ ներկայացնող չափանիշներին համապատասխան, որից հետո միայն նմուշառել մյուս հետախուզափորվածքները։ Ընդ որում, կավային ապարների կիրառման ոլորտի նախնական ճշգրտման համար, հանքակուտակի երկրաբանական կառուցվածքի բարդությունից կախված, անհրաժեշտ է առաջին նմուշները վերցնել միմյանցից 250-ից 400 մ հեռավորությամբ գտնվող փորվածքներից, սակայն դրանց քանակը պետք է 10-ից պակաս չլինի։

5) Գնահատվող հումքի հնարավոր սպառողների շրջանակը, կիրառման ոլորտները ուրվագծելիս նպատակահարմար է գերակայությունը տալ հումքի որակին առավել բարձր (խիստ) պահանջներ ներկայացնող կիրառման ուղղությանը (որպես հրակայուն, դժվարահալ, նուրբ կերամիկական, բենտոնիտային), քանի որ այդ պահանջներին համապատասխանող հումքը համեմատաբար սահմանափակ տարածում ունի և առավել արժեքավոր է: Այս առումով կավային ապարները.

ա. Ցեմենտի արտադրության համար կավային ապարների նմուշարկման դեպքում բոլոր նմուշներում որոշվում են SiO2-ն, Al2O3-ն, Fe2O3-ն, իսկ նոսրացված ցանցով՝ որոշվում են նաև CaO-ն, MgO-ն, զանգվածի կորուստը շիկացման ժամանակ (այսուհետ՝ ԿՇԺ): Բոլոր միավորված և շերտային նմուշներում որոշվում են` SiO2-ի, Al2O3-ի, Fe2O3-ի, CaO-ի, MgO-ի, SO3-ի, Na2O-ի, K2O-ի պարունակությունները, ԿՇԺ-ն, իսկ նոսրացված ցանցով նաև TiO2-ի, P2O5-ի, Cl-ի պարունակությունները:

բ. Հրակայուն նյութերի, ճենապակյա և հախճապակյա իրերի, ինչպես նաև թղթի, ռետինի և օծանելիքի արտադրության համար նախատեսվող կավային ապարներում որոշվում են SiO2-ի, Al2O3-ի, Fe2O3-ի, TiO2-ի պարունակությունները և ԿՇԺ-ն: Բացի նշված բաղադրամասերից, նմուշների 10 տոկոսի համար որոշվում են նաև CaO-ի, MgO-ի, SO3-ի և ալկալիների պարունակությունները: Այս բաղադրամասերը որոշվում են նաև խմբային և միավորված նմուշներում: Կավային ապարների գիպսավորվածության դեպքում SO3-ի պարունակությունը որոշվում է բոլոր նմուշներում:

գ. Շինարարական կերամիկայի իրերի արտադրության համար նախանշված կավային ապարներում քիմիական կազմը, որպես կանոն, ուսումնասիրվում է միայն տեխնոլոգիական փորձարկումների համար վերցված նմուշներում:

դ. Կավային ապարները կերամզիտի արտադրման և որպես կաղապարող նյութ օգտագործելու դեպքում, շարքային նմուշների ընդհանուր քանակի 10-ից 20 տոկոսի համար որոշվում է դրանց քիմիական կազմը, իսկ շինարարական կերամիկայում օգտագործելու դեպքում` 5-ից 10 տոկոսի համար:

ե. Բենտոնիտային կավերում SiO2, Al2O3-ի, FeO-ի, Fe2O3-ի, TiO2-ի, CaO-ի, MgO-ի, պարունակությունները և ԿՇԺ-ն որոշվում են խմբային նմուշներում: Բացի շարքային նմուշներից, վերցվում են նաև նմուշներ՝ լաբորատոր կերամիկական հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում նաև կիսաարտադրական պայմաններում փորձարկումներ իրականացնելու համար:

6) Ուղեկից բաղադրիչների ուսումնասիրությունը իրականացվում է ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման եղանակի որոշումն ապահովող մանրամասնությամբ։

45. Նմուշների անալիզների որակը պետք է հետևողականորեն ստուգել, իսկ վերստուգման արդյունքները ժամանակին մշակել՝ գոյություն ունեցող մեթոդական մոտեցումներին համապատասխան: Անալիզների երկրաբանական վերստուգումն անհրաժեշտ է իրականացնել լաբորատոր վերստուգումից անկախ՝ հանքավայրի հետախուզման ամբողջ ժամանակաշրջանում: Վերստուգման ենթակա են բոլոր հիմնական, ուղեկից ու խարամառաջացնող բաղադրամասերի և վնասակար խառնուրդների անալիզների արդյունքները:

46. Նմուշներում օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունների որոշման ժամանակ թույլ տրվող պատահական սխալանքների հայտնաբերման համար անհրաժեշտ է իրականացնել անալիզների ներքին վերստուգում` ծածկագրված վերստուգվող նմուշների անալիզների միջոցով՝ վերցված հիմնական անալիզները կատարող նույն լաբորատորիայի անալիտիկ նմուշների կրկնօրինակներից՝ ոչ ուշ քան հաջորդ եռամսյակը, իսկ հնարավոր սիստեմատիկ սխալանքների հայտնաբերման և գնահատման համար պետք է իրականացվի անալիզների արտաքին վերստուգում` վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում:

1) Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգման ենթարկված անալիտիկ նմուշների կրկնօրինակները: Հետազոտվող նմուշներին համանման կազմի ստանդարտ նմուշների (Стандартные Образцы Состава–СОС, այսուհետ՝ ՀԿՍՆ) առկայության դեպքում արտաքին վերստուգումը պետք է իրականացնել՝ այդ նմուշները ծածկագրված տեսքով մտցնելով հիմնական լաբորատորիա վերստուգման ուղարկվող նմուշների խմբաքանակի մեջ։

2) Ներքին և արտաքին վերստուգման ուղարկվող նմուշները պետք է բնորոշեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը: Պարտադիր կարգով ներքին վերստուգման են ուղարկվում հետազոտվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություն ցույց տված բոլոր նմուշները։

47. Ներքին և արտաքին վերստուգման քանակը պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման ժամանակահատվածի համար պետք է ապահովի ընտրանքի (ընտրաքանակի կամ ընտրված նմուշների խմբաքանակի) բնութագրականությունը:

1) Պարունակությունների դասերի առանձնացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պաշարների հաշվարկման կոնդիցիաների պարամետրերը:

2) Անալիզների ենթակա նմուշների մեծ քանակի (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Շարքային նմուշների փոքր քանակի դեպքում պարունակությունների յուրաքանչյուր առանձնացված դասի համար վերստուգվող ժամանակահատվածում պետք է կատարվեն 30-ից ոչ պակաս վերստուգիչ անալիզներ:

48. Ներքին և արտաքին վերստուգումների տվյալների մշակումը պարունակությունների յուրաքանչյուր դասի համար կատարվում է ըստ ժամանակաշրջանների (կիսամյակ, տարի)՝ անալիզների յուրաքանչյուր մեթոդի և հիմնական անալիզները կատարող լաբորատորիայի համար առանձին: Սիստեմատիկ շեղումների գնահատականը՝ ՀԿՍՆ անալիզի տվյալների արդյունքներով, կատարվում է ըստ անալիտիկ տվյալների վիճակագրական մշակման, որի համար կարող է օգտագործվել ՕՍՏ 41-08-272-04 (Անալիտիկ աշխատանքների որակի կառավարում։ Անալիտիկ աշխատանքների երկրաբանական վերահսկողության մեթոդներ) փաստաթղթով սահմանված կարգավորումները։

1) Ներքին վերստուգման արդյունքներով որոշված հարաբերական միջին քառակուսային սխալանքը չպետք է գերազանցի աղյուսակ 3-ով սահմանված՝ ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքների (%) ցուցանիշները: Հակառակ դեպքում պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների՝ ներքին երկրաբանական վերստուգիչ հետազոտության կատարմամբ: Միաժամանակ հիմնական լաբորատորիան պետք է պարզաբանի խոտանի պատճառները և միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար։

 

Աղյուսակ 3

 

Ըստ պարունակությունների դասերի անալիզների առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը (%)

 

Բաղա-դրիչները

Պարունակու-թյունների դասերը, %

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

Բաղա-դրիչները

Պարունակու-թյունների դասերը, %

Թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքը, %

Al2O3

>70

1.3

CaO

>60

1.5

50-70

1.5

40-60

2.0

30-50

2.5

20-40

2.5

25-30

3.5

7-20

6.0

15-25

4.5

1.0-7.0

11.0

10-15

5.0

0.5-1.0

15.0

5-10

6.5

0.2-0.5

20

<1-5

12.0

K2O

>5

6.5

SiO2

>50

1.3

1-5

11.0

20-50

2.5

0.5-1.0

15.0

5-20

5.5

<0.5

30.0

1.5-5

11.0

Fe2O3

>45

1.5

MgO

>60

2.0

30-45

2.0

40-60

2.5

20-30

2.5

20-40

3.0

10-20

3.0

10-20

4.5

5-10

6.0

1-10

9.0

<1-5

12.0

0.5-1.0

16.0

TiO2

>15

2.5

Na2O

մեծ 25

4.5

4-15

6.0

5-25

6.0

1-4

8.5

0.5-5.0

15.0

<1

17.0

փոքր 0.5

30.0

S

2-10

6

ԿՇԺ

20-30

2.0

1-2

9

5-20

4.0

0.5-1.0

12

1-5

10.0

0.3-0.5

15

<1

25.0

0.1-0.3

17

-

-

-

0.05-0.1

20

 

2) Եթե հանքավայրում առանձնացված պարունակությունների դասերը տարբերվում են աղյուսակ 3-ում նշվածներից, ապա առավելագույն թույլատրելի հարաբերական միջին քառակուսային սխալանքները որոշվում են միջարկմամբ:

49. Արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում կատարվում է արբիտրաժային վերստուգում՝ արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժ վերահսկողության են ուղարկվում լաբորատորիայում պահպանվող շարքային նմուշների անալիտիկ կրկնօրինակները (ծայրահեղ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացուկները), որոնք ունեն շարքային և արտաքին անալիզների արդյունքներ: Վերստուգման ենթակա են 30-40 նմուշ՝ պարունակության յուրաքանչուր դասի համար, որտեղ հայտնաբերվել են սիստեմատիկ տարամիտություններ: Անալիզի ենթարկվող նմուշներին ՀԿՍՆ-ի առկայության դեպքում դրանք նույնպես ծածկագրված տեսքով անհրաժեշտ է մտցնել արբիտրաժ ուղարկվող նմուշների խմբաքանակում: Յուրաքանչյուր ՀԿՍՆ-ի համար պետք է ստացվեն 10-15 վերստուգիչ անալիզների արդյունքներ:

1) Արբիտրաժ անալիզների արդյունքում սիստեմատիկ տարամիտությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառները և միջոցառումներ մշակել հիմնական լաբորատորիայի աշխատանքի թերությունների վերացման համար, ինչպես նաև որոշել պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի տվյալ ժամանակահատվածի բոլոր նմուշների անալիզները կրկնելու կամ հիմնական անալիզների արդյունքում համապատասխան ուղղիչ գործակից մտցնելու անհրաժեշտության հարցը:

2) Առանց արբիտրաժ անալիզների կատարման ուղղիչ գործակցի կիրառությունն անթույլատրելի է։

3) Արբիտրաժային վերստուգում իրականացվում է միայն արտաքին վերստուգման տվյալներով հիմնական և վերստուգող լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև սիստեմատիկ շեղումների բացահայտման դեպքում։ Եթե արբիտրաժային անալիզներով պարզվում է, որ հիմնական և արտաքին հսկողական անալիզների արդյունքների միջև առկա շեղումը պայմանավորված է հիմնական լաբորատորիայի աշխատանքով, ապա պարունակությունների տվյալ դասի և լաբորատորիայի աշխատանքի ժամանակաշրջանի հիմնական անալիզների արդյունքները խոտանվում են, և բոլոր նմուշները ենթարկվում են կրկնակի անալիզների կամ հիմնական անալիզների ոչ արժանահավատ ճանանչված արդյունքների նկատմամբ կիրառվում է հիմնական և արբիտրժային անալիզների տվյալների համադրմամբ հիմնավորված ճշգրտող գործակիցներ: Ընդ որում, նոր անալիզները կարող են իրականացվել ինչպես հիմնական լաբորատորիայում (դրա աշխատանքում բացահայտված թերությունները վերացնելուց հետո) կամ այլ լաբորատորիայում՝ ներքին ու արտաքին հսկողական, իսկ հարկ եղած դեպքում նաև արբիտրաժային անալիզներ պարտադիր իրականացնելու պայմանով:

50. Նմուշարկման՝ նմուշների վերցման, մշակման և անալիզների, տվյալների վերահսկման արդյունքներով պետք է գնահատվի արգասավոր տիրույթների առանձնացման և դրանց պարամետրերի որոշման հնարավոր սխալանքը:

51. Կավային ապարների բնական տարատեսակների և արդյունաբերական տեսակների միներալային կազմը, դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկությունները և ֆիզիկական հատկությունները պետք է ուսումնասիրվեն միներալաապարագիտական (միներալապետրոգրաֆիական), ֆիզիկական, քիմիական և այլ տեսակի անալիզների կիրառմամբ: Ընդ որում, բացի առանձին միներալների նկարագրությունից, կատարվում է նաև դրանց քանակական գնահատում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել վնասակար բաղադրիչների ուսումնասիրմանը՝ ըստ միներալային միացությունների ձևերի և դրանց տեղայնացման բնույթի։ Միներալային կազմի ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվում են կավային ապարների բնական տարատեսակները և նախնական կերպով սահմանվում են դրանց արդյունաբերական տեսակները և տիպերը։

1) Կավային ապարների արդյունաբերական տեսակների ու տիպերի վերջնական տարազատումը կատարվում է դրանց տեխնոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներով:

52. Կավային ապարների հատիկային կազմը պետք է ուսումնասիրված լինի յուրաքանչյուր քարաբանական տարատեսակի համար՝ հանքավայրում հավասարաչափ տեղաբաշխված մի քանի փորվածքների տվյալներով:

1) Ցեմենտի, կերամիկական իրերի, կերամզիտի արտադրության համար, ինչպես նաև հրակայուն արտադրատեսակների և կաղապարների պատրաստման հումք օգտագործման դեպքում կավային ապարների բոլոր նմուշները պետք է ենթարկվեն մեխանիկական անալիզի՝ դրանց բեկորային նյութերով աղտոտվածության աստիճանի պարզաբանմամբ, ինչպես նաև դրանցում խոշոր ներփակումների կազմի ու չափերի որոշմամբ:

2) Բենտոնիտային կավերի համար, որոնք օգտագործվում են որպես մակակլանող նյութ (ադսորբենտ) կամ բովագնդիկների ստացման համար, որոշվում են փքելիությունը, փոխանակության ունակությունը, ջրում լուծվող աղերի պարունակությունը:

53. Կավային ապարների հատիկային կազմի հետազոտությունների որակը պետք է հետևողականորեն ենթարկվի ստուգման: Հումքի տարբեր հատիկախմբերի տարանջատման ժամանակ, հնարավոր սխալներից խուսափելու համար, որը կարող է առաջանալ մաղերի չափերի սխալ ընտրման, մաղման ոչ լրիվության և այլ պատճառներով, նպատակահարմար է նույն լաբորատորիայում իրականացնել որոշ քանակի ծածկագրված նմուշների (ընդհանուր քանակի 5-ից 10%-ի) ստուգողական մաղում: Այդ նպատակով, առաջին անգամ մաղման ենթարկված նյութը, անհրաժեշտ է միավորել, խառնել և իրականացնել կրկնակի մաղում: Արդյունքների միջև շեղումները չպետք է գերազանցեն վերցված կշռուկի ±1 տոկոսը: Հակառակ դեպքում անալիզի արդյունքները խոտանվում են:

54. Կավային ապարների պիտանելիությունը բոլոր տեսակի հրակայուն և կերամիկական արտադրատեսակների արտադրության համար որոշվում է կերամիկական փորձարկումների տվյալներով: Վերցված բոլոր նմուշները կրճատ ծրագրով ենթարկվում են կերամիկական փորձարկումների:

1) Կավային ապարների օգտագործման հնարավորությունը որոշվում է.

ա. հրակայուն իրերի արդյունաբերության մեջ օգտագործելու դեպքում` ըստ վերահսկիչ ջերմաստիճանի պայմաններում թրծված նմուշների ջրակլանելիության և հրակայունության, եռակալելիության, կապակցման ունակության.

բ. կերամիկական իրերի արտադրության մեջ օգտագործելու դեպքում` ըստ դիսպերսության (մանրացվածության), պլաստիկության, մեխանիկական ամրության՝ օդա-չոր (օդում չորացած) վիճակում, եռակալման ջերմաստիճանի,

գ. կերամզիտային կոպճի արտադրությունում օգտագործելու դեպքում` ըստ պլաստիկության, փքման ջերմաստիճանի,

դ. աղյուսի, կղմինդրի և այլ արտադրատեսակների արտադրությունում օգտագործելու դեպքում` ըստ պլաստիկության, չորացման նկատմամբ զգայունության գործակցի:

2) Լրիվ ծրագրով կերամիկական փորձարկումների են ենթարկվում, յուրաքանչյուր քարաբանական տարատեսակի համար, հանքավայրում հավասարաչափ տեղաբաշխված մի քանի փորվածքներից վերցված նմուշները, որոնց քանակը չպետք է 3-ից պակաս լինի։ Ընդ որում, պետք է որոշված լինեն լրիվ ջրատարությունը, չորացման նկատմամբ զգայունության գործակիցը, օդաչոր վիճակում կծկվելիությունը, հրակայուն հումքի համար պետք է պատրաստված լինեն փորձնական կերամիկական զանգվածներ, սահմանված լինի եռակալման ջերմաստիճանը, տարբեր ջերմաստիճաններում կատարված լինի պլաստիկ կամ կիսաչոր եղանակով պատրաստված նմուշների թրծում, և թրծված նմուշների համար որոշված լինեն ջրակլանելիությունը, լրիվ կծկվելիությունը, սեղմման և ծռման նկատմամբ ժամանակավոր դիմադրողականությունը, պլաստիկությունը, կապակցվելիությունը, հատիկային կազմը: Առանձին դեպքերում որոշվում է պլաստիկության թիվը: Կերամիկական փորձարկումները ուղեկցվում են հում նյութի և թրծված արտադրատեսակի արտաքին տեսքի նկարագրությամբ և արտադրատեսակի հնարավոր մակնիշի ու տեսակի մոտավոր որոշմամբ:

55. Կավային ապարների ծավալային զանգվածը և խոնավությունը հանդիսանում են հանքավայրերի պաշարների հաշվարկման ժամանակ օգտագործվող գլխավոր պարամետրերից, որոնց որոշումը անհրաժեշտ է իրականացնել օգտակար հանածոյի առանձնացված բոլոր բնական տարատեսակների և միջհանքային ոչ կոնդիցիոն նրբաշերտերի համար:

1) Ծավալային զանգվածի որոշում պետք է իրականացվի հանքավայրում առկա կավային ապարների բոլոր տարատեսակների համար: Ծավալային զանգվածի (միջին խտության) որոշման մեթոդի ընտրությունը իրականացվում է հետազոտվող ապարների առանձնահատկությունների հաշվառմամբ: Կավային ապարների ծավալային զանգվածը որոշվում է լաբորատոր եղանակով, եթե դրա մեծությունը օգտագործվում է օգտակար հանածոյի ֆիզիկամեխանիկական հատկությունների բնութագրելու համար և բնամասերի արդյունահանման միջոցով, երբ պահանջվում է կավային ապարների պաշարները ներկայացնել զանգվածի միավորներով: Բնամասերի չափերը օգտակար հաստվածքի կառուցվածքի առանձնահատկություններից կախված, սովորաբար կազմում են 1-ից 3 մ3: Ծավալային զանգվածի որոշումը կարող է կատարվել նաև ցրված գամմաճառագայթների կլանման եղանակով՝ անհրաժեշտ ծավալով տվյալների առկայության դեպքում:

2) Խոնավության որոշումը պարտադիր է օգտակար հաստվածքի ապարների բոլոր տարատեսակների համար և իրականացվում է ծավալային զանգվածի որոշման հետ միաժամանակ` նույն նյութի համար:

3) Կավային ապարների խոնավությունը որոշվում է ոչ միայն դրանց տարատեսակների, այլ նաև հանքավայրի առանձին տեղամասերի և հորիզոնների համար: Ծավալային զանգվածի և խոնավության որոշման համար նախատեսված ապարանմուշներն ու նմուշները պետք է բնութագրված լինեն միներալային և հատիկաչափական կազմով:

56. Կավային ապարներին պետք է տրվի ճառագայթահիգիենիկ գնահատում՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն որոշման 1-ին կետով հաստատված ճառագայթային անվտանգության նորմերի։

57. Կավային ապարների քիմիական, միներալային կազմերի և ֆիզիկակամեխանիկական հատկությունների ուսումնասիրությունների արդյունքում հանքավայրում պետք է առանձնացվեն հումքի բնական տարատեսակները և նախանշվեն արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը։ Հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և տեսակները վերջնականապես առանձնացվում են տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով։

 

5. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

58. Կավային ապարների տեխնոլոգիական հատկությունները և նյութական կազմը ուսումնասիրվում են օգտակար հանածոն հնարավորինս ռացիոնալ և համալիր օգտագործումը ապահովող, անհրաժեշտության դեպքում՝ վերամշակման տեխնոլոգիական սխեման, դրան համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումները ընտրելու, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական ցուցանիշները հիմնավորելու համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ։

1) Կավային ապարների տեխնոլոգիական հատկությունները ուսումնասիրվում են լաբորատոր պայմաններում, իսկ հետազոտությունների արդյունքները, որպես կանոն ստուգվում են կիսաարդյունաբերական պայմաններում: Բենտոնիտային ու հրակայուն կավերի և կերամիկական հումքի լաբորատոր փորձարկումների արդյունքները ստուգվում են արդյունաբերական պայմաններում: Կավային ապարների օգտագործման այնպիսի ուղղությաների համար, որոնց համար արդյունաբերական պայմաններում վերամշակման փորձ առկա չէ, ինչպես նաև ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված պահանջներին չբավարարող հումքի օգտագործման հնարավորության ուսումնասիրման ժամանակ, տեխնոլոգիական հետազոտությունները կատարվում են հատուկ ծրագրով, որը ընդերքօգտագործողը համաձայնեցնում է ուսումնասիրությունները իրականցնող կազմակերպության հետ:

2) Եթե կավային ապարները նախատեսվում է օգտագործել ցեմենտի բովախառնուրդի մեջ, կերամիկական արտադրատեսակների պատրաստման և այլ, այնպիսի նպատակներով, որոնց համար բացի կավային ապարները կիրառվում են նաև այլ հիմնական բաղադրամասեր (օրինակ. ցեմենտի արտադրությում՝ կարբոնատային ապարներ), ապա կավային ապարների հատկությունների ուսումնասիրությունը անհրաժեշտ է համատեղել այլ հիմնական բաղադրամասերի ուսումնասիրության հետ։ Արտադրանքի պահանջվող տեսականու ստացման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը պետք է ապացուցվի տեխնոլոգիական փորձարկումներով կամ հաշվարկներով: Բացի այդ, անհրաժեշտ է նշել բովախառնուրդի մյուս բաղադրամասերի (գիպս, պիրիտի թերայրուկ, հիդրավլիկ հավելումներ և այլն) ստացման աղբյուրները:

3) Համանման հումքի արդյունաբերական վերամշակման փորձի առկայության դեպքում թույլատրվում է կիրառել լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը:

4) Հումքի օգտագործման հիմնական ուղղության ուսումնասիրությանը զուգընթաց, պետք է կատարվի նաև այն այլ ոլորտներում կիրառման, ներառյալ օգտակար հանածոյի արդյունահանման թափոնների օգտահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ համապատասխան անալիզներ ու փորձարկումներ:

5) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով՝ հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 01-ն հրամանի հավելվածով:

59. Օգտակար հանածոյի տեխնոլոգիական տեսակների և տիպերի առանձնացման նպատակով իրականացվում է երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրում, որի նպատակով նմուշարկման ցանցը ընտրվում է կախված կավային ապարների բնական տարատեսակների հերթափոխման քանակից և հաճախականությունից։

1) Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգատեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված կավային ապարների բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի կավային ապարների տեխնոլոգիական տիպայնացում՝ առանձնացնելով դրանց արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ: Ապարների ստորաբաժանումը արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի պետք է հիմնավորված լինի հանքավայրում հայտնաբերված ապարների բոլոր բնական տարատեսակների քիմիական, հատիկաչափական, միներալոգիական և լաբորատոր տեխնոլոգիական հետազոտություններով:

2) Լաբորատոր նմուշներով պետք է ուսումնասիրված լինենեն կավային ապարների առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների և ստացվող արտադրանքի որակի որոշման համար անհրաժեշտ աստիճանով: Հումքի բոլոր բնական տարատեսակների համար պետք է որոշված լինեն ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված, և դրանց օգտագործման ռացիոնալ ոլորտի որոշման համար անհրաժեշտ, որակական ցուցանիշները և այդ ցուցանիշների միջև գոյություն ունեցող կախվածությունները:

3) Կիսաարդյունաբերական և արտադրական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և օգտակար հանածոյի հարստացման ցուցանիշների ճշտման համար: Ստուգման և ճշտման են ենթակա հումքի նախապատրաստման և պատրաստի արտադրատեսակների արտադրման օպտիմալ տեխնոլոգիական սխեման: Ֆիզիկամեխանիկական փորձարկումների արդյունքների վերահսկումը իրականացվում է միևնույն նմուշից պատրաստված, լաբորատոր տարբեր նմուշների փորձարկումների տվյալների համադրման, ինչպես նաև ֆիզիկամեխանիկական հատկությունների առանձին ցուցանիշների վերլուծման ու փոխադարձ կապակցման միջոցով: Անալիզների արդյունքերի միջև կտրուկ շեղումների առկայության դեպքում, դրանք պետք է ստուգել հանքավայրի նույն կետից վերցված այլ նմուշի անալիզի միջոցով:

4) Կիսաարդյունաբերական և արտադրական փորձարկումները կատարվում են հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործողի հետ նախապես համաձայնացված ծրագրով։ Նմուշարկումը կատարվում է ուսումնասիրման ծրագրին համապատասխան։

5) Տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և հատիկաչափական կազմով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի օգտակար հանածոյի միջին կազմին՝ հնարավոր աղքատացման հաշվառմամբ: Նմուշառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կավային ապարների որակի փոփոխականությունը ըստ տարածման և խորության՝ կոնդիցիոն հումքի տեխնոլոգիական հատկությունները դրա տարածվածության ամբողջ մակերեսում առավել ամբողջական բնութագրելու նպատակով։

6) Հետախուզման ընթացքում, մեծ զանգվածով կիսաարտադրական նմուշների վերցման համար դժվարամատչելի՝ խորը հորիզոնների կավային ապարների տեխնոլոգիական հատկությունները բնութագրվում են անուղղակի եղանակով՝ տվյալ հանքավայրի մերձմակերևութային մասերում կամ այլ հանքավայրերում նյութական կազմով և որակով նմանակ ապարների համապատասխան ցուցանիշներով՝ ընդգրկելով փոքր զանգվածով նմուշների միներալոգատեխնոլոգիական հետազոտման տվյալները:

60. Կավային ապարների արդյունաբերության մեջ օգտագործման հնարավորությունը կանխորոշող կարևորագույն տեխնոլոգիական հատկություններից են՝ պլաստիկությունը, հրահեստությունը (հրակայունությունը), եռակալումը, փքելիությունը, ինչպես նաև ուռչելիությունը, չորանվազելիությունը, կծկվելիությունը, մակակլանելիությունը (ադսորբցիան), կապակցվելիությունը, ծածկունակությունը, գունավորումը, կայուն կախույթ (սուսպենզիա) առաջացնելու ունակությունը, հարաբերական քիմիական չեզոքությունը (իներտությունը):

1) Պլաստիկությունը` կավախմորի կաղապարման և իրեն տրված ձևը պահպանելու ունակությունն է՝ չորացման և թրծման ժամանակ: Կավային ապարների պլաստիկությունը բնութագրվում է պլաստիկության թվով (Պ), որը որոշվում է կավի հոսունության ստորին սահմանի խոնավության (W1) և գլդոնման սահմանին համապատասխանող նմուշի խոնավության տարբերությամբ՝ հետևյալ բանաձևով՝ Պ=W1-W2: Պլաստիկության աստիճանով կավային ապարները ստորաբաժանվում են բարձր պլաստիկների (25-ից մեծ պլաստիկության թվով բնութագրվողները), միջին պլաստիկների (պլաստիկության թիվը՝ 15-ից 25), չափավոր պլաստիկների (պլաստիկության թիվը՝ 7-ից 15), ցածր պլաստիկների (պլաստիկության թիվը՝ փոքր 3-7) և ոչ պլաստիկների, որոնք չեն առաջացնում պլաստիկ կավախմոր։ Վերջիններին են վերագրվում «չորուկ» կավերը, կավաթերթաքարերը և արգիլիթները: Կավերի պլաստիկությունը որոշվում է դրանց միներալային կազմով և մանրատվածությամբ (դիսպերսությամբ): Բարձր պլաստիկությամբ են օժտված նուրբ-մանրատված (նրբադիսպերս) մոնտմորիլոնիտային կավերը, այնուհետև, ըստ նվազման, կավերի հիդրոփայլարային և կաոլինիտային տարտեսակները: Ավազակավերի պլաստիկության թիվը տատանվում է 7-ից 17-ի սահմաններում, կավավազներինը` փոքր է 7-ից:

2) Հրահեստությունը` կավային ապարների բարձր ջերմաստիճաններին դիմադրելու հատկությունն է՝ առանց էական փափկեցման և ձևափոխման: Կավային ապարները ըստ հրահեստության ստորաբաժանվում են երեք խմբի. հրահեստների՝ հալման ջերմաստիճանը 1580oC-ից ավելի, դժվարահալ՝ հալման ջերմաստիճանը 1350-ից 1580oC, դյուրահալ՝ հալման ջերմաստիճանը 1350oC-ից ցածր:

ա. Կավային ապարների հրահեստ տարատեսակներն հիմնականում ունեն կաոլինիտային, հիդրոփայլարային և հալուազիտային կազմ կամ կազմված են այդ միներալների խառնուրդից՝ քվարցի ու կարբոնատների խառնուկով: Հրահեստ կավային ապարների քիմիական կազմում գերակշռում են SiO2-ը և Al2O3-ը, որոնց պարունակությունը հրահեստ կավերի լավագույն տարատեսակներում մոտ է կաոլինիտում դրանց պարունակությանը (SiO2՝ 46.5%, Al2O3՝ 39.5%): Հրահեստ կավերի որոշ տարատեսակներում Al2O3-ի պարունակությունը նվազում է մինչև 15-ից 20 %: Երկաթի օքսիդները և սուլֆիդները առկա են լինում չնչին պարունակությամբ: Վնասակար խառնուրդներ են հանդիսանում կալցիտը, գիպսը, սիդերիտը, Mn-ի և Ti-ի միացությունները:

բ. Դժվարահալ կավային ապարների միներալային կազմը կայուն չէ: Դրանցում առկա են կաոլինիտը, հալուազիտը, հիդրոփայլարները և խառնուկների տեսքով` քվարցը, փայլարը, դաշտային սպաթը և այլ միներալներ: Արզնահողը դրանցում պարունակվում է 18-ից 24%-ի սահմաններում, երբեմն մինչև 30-ից 32%, սիլիկահողը` 50-ից 60%, երկաթի օքսիդները` մինչև 4-ից 6%, երբեմն 7-ից 12%:

գ. Դյուրահալ կավային ապարները, որպես կանոն, բազմամիներալային են: Սովորաբար դրանցում առկա են լինում մոնտմորիլոնիտը, բեյդելիտը, հիդրոփայլարները և քվարցի, փայլարի, կարբոնատների ու այլ միներալների խառնուկներ: Արզնահողի պարունակությունը այս ապարներում չի գերազանցում 15-ից 18%-ը, սիլիկահողինը` 80%-ը, իսկ երկաթի օքսիդների պարունակությունը բարձրացած է մինչև 8-ից 12%: Բնութագրական է նաև հալանյութերի՝ երկաթային, կալցիումային, մագնեզիումային և ալկալային միներալների նուրբ-մանրատված (նրբադիսպերս) խառնուրդների բարձր պարունակությունը։

3) Եռակալումը` կավային ապարների հրահեստության ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում մասնակի հալման, իսկ հովանալուց հետո խիտ զանգված (թրծազանգված, խեցակ) ձևավորելու ունակությունն է: Եռակալումը բնորոշվում է որոշ միներալների (դաշտային սպաթներ, փայլարներ, քլորիտներ, կարբոնատներ, գիպս, երկաթի միացություններ և այլն) առկայությամբ, որոնք ունակ են հալվելու ավելի շուտ, քան հիմնական զանգվածը: Կավային ապարների եռակալումը արտահայտվում է թրծազանգվածի ծակոտկենության նվազեցմամբ, որը չափվում է դրա ջրակալման մեծությամբ: Ընդունված է եռակալման ջերմաստիճան անվանել այն ջերմաստիճանը, որի դեպքում թրծվող թրծազանգվածը կորցնում է իր ջրակլանելիությունը մինչև 5%-ը: Կավային ապարների եռակալման ջերմաստիճանը տատանվում է լայն սահմաններում՝ 850-950oC-ից (երբեմն ավելի)` մոնտմորիլոնիտային, հիդրոփայլարային, պոլիգորսկիտային կավերի դեպքում, մինչև 1200-1400oC որոշ կաոլինիտային և հալուազիտը կավերի դեպքում: Եռակալման ջերմաստիճանը բարձրանում է կավերում մեծ քանակությամբ քվարցի պարունակության դեպքում և նվազում է դաշտային սպաթների, երկաթի օքսիդների, կալցիումի, մագնեզիումի կարբոնատների և ալկալիների առկայության դեպքում:

ա. Եռակալման տիրույթ է անվանվում եռակալման սկզբից մինչև փքման ու դեֆորմացիայի սկսման ջերմաստիճանային տիրույթը, երբ ջրակլանելիությունը դադարում է նվազել: Օպտիմալ է համարվում 100-ից 150oC-ի եռակալման տիրույթը: Հրահեստ և դժվարահալ կավերի որոշ տարատեսակներում այն հասնում է 300-ից 350oC: Կարճ եռակալման տիրույթը` 30-50oC, սովորաբար, հանգեցնում է խոտանի հաճախակիության:

3) Փքելիությունը` որոշ կավային ապարների ծավալի մեծացման հատկությունն է թրծման ժամանակ՝ առաջացնելով բջջավոր (խորսխավոր) կառուցվածքով ամուր նյութ:

ա. Սովորական կերամիկական արտադրատեսակների արտադրության մեջ փքելիությունը հանդիսանում է բացասական հատկություն, սակայն հանդիսանում է բետոնի համար թեթև արհեստական լցանյութերի արտադրության հիմք:

բ. Լավ են փքվում մոնտմորիլոնիտից և հիդրոփայլարներից կազմված կավերը, ինչպես նաև օրգանական նյութ պարունակող տարբեր կավաթերթաքարերը:

4) Ուռչելիությունը` կավային ապարների ծավալի մեծացման հատկությունն է՝ թրջելու ժամանակ և կախված է ապարների միներալային և հատիկաչափական կազմից: Ամենամեծ ուռչելիությամբ են օժտված մոնտմորիլոնիտի խմբի միներալներ (բեյդելիտ, մոնտմորիլոնիտ, նոնտրոնիտ) պարունակող կավերը, իսկ ամենափոքրը` կաոլինիտային կավերը:

5) Չորանվազելիություն (կամ օդաչոր վիճակում կծկվելիություն) է անվանվում կավային արտադրատեսակների չափերի նվազեցումը չորացման արդյունքում, իսկ կծկվելիություն (կամ հրային կծկվելիություն)` չափերի նվազեցումը թրծման արդյունքում: Ընդհանուր կծկվելիություն է անվանում արտադրատեսակի չափերի փոփոխության հանրագումարը, ինչպես չորացման, այնպես էլ թրծման արդյունքում: Գործնականում, սովորաբար, սահմանափակվում են չորանվազելիություն և կծկվելիություն գծային չափումներով:

6) Մակակլանելիությունը (ադսորբցիայի ունակությունը)` կավային ապարների կազմի մեջ մտնող կավային միներալների հատիկների մակերեսների վրա շրջակա միջավայրից իոններ և մոլեկուլներ կլանելու հատկությունն է: Այն կախված է կավային ապարների կազմից և դրանց մանրատվածության (դիսպերսության) աստիճանից: Հատկապես բարձր է մոնտմորիլոնիտային կավերի մակակլանելիությունը:

ա. Բենտոնիտային կավերը` նուրբ-մանրատված (նրբադիսպերս) կավեր են, հիմնականում կազմված են մոնտմորիլոնիտից և օժտված են բարձր մակակլանելիությամբ, լավ կատալիզային ակտիվությամբ, կապակցվելիությամբ, սոսնձող և էմուլսացման հատկությամբ՝ ըստ փոխանակային կատիոնների կազմի և հատկությունների առանձնացվում են ալկալայինների` Na-ի փոխանակային կատիոնի գերակայությամբ և հողալկալայինների` Ca-ի կատիոնի գերակայությամբ: Կավերի մակակլանելիությունը լայնորեն կիրառվում է սննդի, նավթային, տեքստիլ արդյունաբերություններում՝ յուղերի և ճարպերի գունազրկման (սպիտակեցման) և մաքրման նպատակով, դեղերի պատրաստման, ջրերի մաքրման համար և այլ ոլորտներում: Բենտոնիտային կավերի կատալիզային ակտիվությունը կանխորոշում է մի շարք քիմիական արտադրություններում, կաուչուկի սինթեզի, նավթի ճեղքաթորման (կրեկինգի) և այլ նպատակներով դրանց օգտագործումը՝ որպես կատալիզատորներ:

7) Կապակցվելիությունը` կավային ապարների այլ ոչ պլաստիկ նյութի մասնիկների կապակցման և չորացման դեպքում կարծր զանգվածի ձևավորման հատկություն է: Կապակցվելիությունը սերտ կապի մեջ է գտնվում պլաստիկության և կաղապարելիության հետ և բացատրվում է կավային միներալների մասնիկների կապիլյար (մազական, մազանոթային) և կպչողական ուժերով: Կավերի այս հատկությունը ունի կարևոր նշանակություն և օգտագործվում է կերամիկայում, շինարարական աշխատանքներում, որտեղ կավերը կիրառվում են որպես ինքնուրույն շինանյութ, պատվարների կառուցման ժամանակ, աղբյուրակապման (աղբյուրների կապտաժի) համար և այլն:

8) Ծածկունակությունը և գունավորումը: Որոշ խայտաբղետ երկաթային կավերը օգտագործվում են ներկերի արտադրությունում՝ որպես միներալային գունանյութ (պիգմենտներ): Գույնից կախված այդպիսի գունանյութերը անվանվում են օխրա (դեղնդեղ), կարմրադեղ (մումիա), ումբրա (թխահող, դարչնագույն գունանյութ) բոլյուս (հանքանյութ) և այլն: Ներկվող մակերևույթի գույնը անտեսանելի (անլուսաթափանց) դարձնելու ներկի հատկությունը կոչվում է ծածկունակություն: Այն ապահովում է ներկման խնայողականությունը և արտահայտվում է չոր գունանյութի կամ պատրաստի ներկի գրամներով՝ մակերեսի քառակուսի մետրի վրա:

9) Կավային ապարների ջրի ավելցուկով կայուն կախույթ (սուսպենզիա) առաջացնելու ունակությունը: Կավերի որոշ տարատեսակներ (օրինակ, մոնտմորիլոնիտային, բեյդելիտային) ընդունակ են բնական վիճակում ջրի ավելցուկով առաջացնել կայուն կախույթ, որը խոչընդոտում է դրա մեջ ներառվող խոշոր մասնիկների նստելուն: Դրա վրա է հիմնված կավային լուծույթների կիրառումը հորատանցքերի հորատման ժամանակ, ինչպես նաև կերամիկական իրերի փայլեցման, մածկանման զանգվածների ստեղծման ընթացքում, գործվածքների արտադրությունում և այլն:

10) Կավային ապարների հարաբերական քիմիական չեզոքությունը (իներտությունը) (որոշ թթուների և հիմքերի (ալկալիների) հետ քիմիական միացությունների մեջ չմտնելու հատկությունը) թույլ է տալիս դրանք օգտագործել որպես լցանյութ մի շարք արտադրություններում՝ արտադրանքին հատուկ հատկություններ տալու համար, օրինակ, ռետինին՝ կոշտություն և թթվակայունություն, թղթին՝ սպիտակություն և այլն:

61. Ապրանքային արտադրանքի որակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է սահմանվի մատակարարի (ընդերքօգտագործողի) և սպառողի միջև կնքված պայմանագրով կամ պետք է համապատասխանի գործող ստանդարտներին և տեխնիկական պայմաններին: Այն դեպքերում, երբ կավային ապարները իրենց որակով, բնական վիճակում չեն համապատասխանում արդյունաբերության պահանջներին, որոնք սահմանվում են սույն հավելվածի 85-րդ կետի աղյուսակ 4-ում նշված ստանդարտներով, տեխնիկական պայմաններով կամ ընդերքօգտագործողի և գնորդի միջև կնքված պայմանագրով, անհրաժեշտ է դիտարկել դրանց հարստացման հնարավորության և նպատակահարմարության հարցերը՝ համապատասխան տեխնոլոգիական հետազոտությունների և տեխնիկատնտեսագիտական գնահատումների իրականացմամբ, հատկապես հումքի դեֆիցիտի կամ ոչ բավարար քանակի դեպքում։

 

6. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

62. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվեն առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են դեպի շահագործական լեռնային փորվածքներ հնարավոր ջրաներհոսները հաշվարկելու, ջրիջեցման և ցամաքուրդային միջոցառումներ մշակելու համար: Անհրաժեշտ է նաև.

1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.

2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.

3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.

4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.

5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.

6) Լեռնային ձեռնարկության նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ.

63. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով։

1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` օգտակար հանածոյի, այն պարփակող ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, ապարների քարաբանական (լիթոլոգիական) և միներալային կազմերը, դրանց ճեղքավորվածությունը, խախտվածությունը, շերտավորվածությունն ու թերթաքարացվածությունը, ժամանակակից երկրաբանական պայմանները (սողանքային, սելավային և այլ գեոդինամիկ երևույթներ), որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:

2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ՝ բացահանքի կողերի կայունության և հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:

64. Կավային ապարների հանքավայրերը շահագործվում են հիմնականում բաց, հազվադեպ ստորգետնյա եղանակներով։ Մշակման եղանակի ընտրությունը կախված է օգտակար հանածոյի տեղադրման լեռնաերկրաբանական պայմաններից, ընդունված լեռնատեխնիկական ցուցանիշներից, արդյունահանման սխեմայից։ Մշակման եղանակի ընտրությունը և բաց եղանակով մշակման ստորին սահմանը հիմնավորվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի օգոստոսի 8-ի թիվ 12-Ն հրամանի 1-ին կետով սահմանված օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների (այսուհետ՝ Մեթոդական ցուցումներ)։

65. Պետք է որոշել մարդու առողջության վրա ազդող գործոնները (պնևմափոշավտանգավորություն, բարձր ռադիոակտիվություն, երկրաջերմային պայմաններ և այլն):

66. Արտադրական և բնակելի օբյեկտների շինարարության և մակաբացման ապարների լցակույտերի տեղադրման համար անհրաժեշտ տարածքները պետք է ընտրվեն օգտակար հանածոների պաշարներից զուրկ վայրերում: Նպատակահարմար չէ նման օբյեկտների համար գյուղատնտեսական և անտառային նշանակության բարձր կատեգորիաների հողեր նախատեսելը։

67. Հանքավայրը հետախուզելիս նպատակահարմար է գնահատել մակաբացման ապարների օգտագործման հնարավորությունը՝ բնական վիճակում կամ վերամշակումից հետո:

68. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.

1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն կառուցման նախապատրաստվող օբյեկտի ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:

2) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը: Պետք է տրվեն առաջարկություններ ընդերքի պահպանման, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և հողերի վերականգնմանն ուղված միջոցառումների մշակման համար:

69. Ծածկող և պարփակող ապարներում ինքնուրույն կուտակներ ձևավորող, այլ օգտակար հանածոները, ինչպես նաև մակաբացման ապարները հանքավայրի հետախուզման ժամանակ պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման ընդհանուր հնարավորությունները որոշելու համար բավարար մանրամասնությամբ:

70. Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական և այլ բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որոնք կապահովեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը: Շրջանում նույն հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող շահագործվող հանքավայրերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել դրա ջրողողվածության աստիճանի և լեռնային աշխատանքների ինժեներաերկրաբանական պայմանների տվյալները, ինչպես նաև դրանց ջրազրկման համար կիրառվող միջոցառումները:

1) Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու ընթացակարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ։

 

7. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

71. Կավային ապարների պաշարների հաշվարկը և դասակարգումը (որակավորումը) ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան՝ կավային ապարներով ներկայացված հանքավայրերին բնորոշ առանձնահատկություններով, ընդ որում կավային ապարների պաշարների եզրագծման համար անհրաժեշտ, ստանդարտներով և տեխնիկական պայմաններով չսահմանվող, կոնդիցիաների պարամետրերի հիմնավորումը կատարվում է Մեթոդական ցուցումների պահանջների պահպանմամբ։

72. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն՝

1) հետախուզվածության և պաշարների քանակն ու կավային ապարների որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության հնարավորինս միատեսակ աստիճանով.

2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ օգտակար հանածոյի մարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.

3) օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.

4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.

5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով՝ պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ։

6) Որոշ չափազանց բարդ դեպքերում, հումքի արդյունաբերական տիպերի երկրաչափացման և եզրագծման անհնարինությամբ պայմանավորված, հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը կարող է որոշվել վիճակագրական եղանակներով։

73. Կավային ապարներով ներկայացված հանքավայրերի հաշվարկային բլոկների պաշարները ըստ հետախուզվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված՝ A, B, С1 և նախնական գնահատված՝ С2, կարգի՝ պաշարների հաշվարկման ժամանակ հաշվի առնելով հետևյալ լրացուցիչ պայմանները.

1) A կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. A կարգի պաշարները նոր հետախուզվող հանքավայրերում հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում՝ առանց արտարկման.

բ. 2-րդ խմբի շահագործվող հանքավայրերում A կարգին կարող են վերագրվել լեռնագործական աշխատանքների և շահագործական հետախուզման հորատանցքերի սահմաններում հաշվարկված պաշարները՝ բլոկի եզրագծերը սահմանափակելով նշված փորվածքներով։ Ընդ որում, փորվածքների կամ լեռնագործական աշխատանքների արդյունքներով ձևավորված հատույթների միջև եղած հեռավորություննները պետք է 2-ից 3 անգամ փոքր լինեն տվյալ խմբի համար սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աղյուսակում առկա հեռավորություններից։ Այս դեպքում դրանց են վերագրվում արդյունահամանը նախապատրաստված կամ պատրաստ բլոկների պաշարները.

գ. Այս կարգի պաշարների համար, բավարար թվով հատույթներով և անալիզներով պետք է հուսալիորեն որոշվեն հանքակուտակների ձևը, չափերը, տեղադրման պայմանները, ներքին կառուցվածքը, կավային ապարների որակը, դրա փոփոխականության օրինաչափությունները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական ու ինժեներաերկրաբանական պայմանները, կավաթերթաքարերի ու արգիլիթների դեպքում նաև՝ խզվածքային խախտումների տեղադիրքը և ապահովվի հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի տարածման տիրույթների, ինչպես նաև օգտակար հաստվածքում առկա «դատարկ» և ոչ կոնդիցիոն ապարներով ներկայացված միջակայքերի հստակ և միանշանակ եզրագծումը՝ բացառելով կապակցման և եզրագծման այլ տարբերակների կիրառումը:

դ. Հումքի տեխնոլոգիական տիպերի սահմաններում տարբեր տեսակների (սորտերի) երկրաչափացման անհնարինության դեպքում դրանց քանակական գնահատականը կարող է տրվել վիճակագրական եղանակով։

ե. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող է կազմել մինչև ±10 տոկոս:

2) B կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. B կարգի պաշարները 2-րդ խմբի հանքավայրերում եզրագծվում ու հաշվարկվում են շահագործական և հետախուզական փորվածքներով բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում՝ առանց արտարկման.

բ. 1-ին խմբի հանքավայրերում B կարգին են վերագրվում սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում նշված հետախուզական ցանցի խտությանը բավարարող, ինչպես նաև արտարկման գոտու սահմաններում եզրագծված բլոկների պաշարները, ընդ որում արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.

գ. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարները հաշվարկվում են, լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 36-րդ կետի պահանջներին.

դ. Այս կարգի պաշարները պետք է ուսումնասիրված լինեն այնպիսի մանրամասնությամբ, որ կավային ապարների արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի, ներքին ոչ կոնդիցիոն տեղամասերի, իսկ կավաթերթաքարերի ու արգիլիթների դեպքում նաև՝ խզվածքային խախտումների տեղադիրքի եզրագծման միմյանցից զանազանվող հնարավոր տարբերակները չհանգեցնեն հանքավայրի երկրաբանական կառուցվածքի և հանքակուտակի ձևաբանության ու տեղադիրքի վերաբերյալ ձևավորվող հակասական պատկերացումների։ Այս կարգի պաշարներում պետք է պարզված լինեն նաև շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.

ե. Անհրաժեշտ է նաև, որ այս կարգի պաշարներում որոշված լինեն վնասակար խառնուկների միներալային ձևերը և դրանց տարածական տեղաբաշխման օրինաչափությունները: Ապարների առանձնացված տեխնոլոգիական տիպերի որակը պետք է բնութագրվի հիմնավորված կոնդիցիաների պարամետրերով.

զ. Ապարների արդյունաբերական տիպերի եզրագծման անհնարինության դեպքում պետք է պարզված լինեն դրանց տարածական տեղաբաշխման օրինաչափությունները և վիճակագրական եղանակով տրված լինի քանակական գնահատականը.

է. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±10-ից ±25 տոկոս։

3) С1 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. С1 կարգի պաշարները եզրագծվում և հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում, ընդ որում 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում այդ կարգի համար սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված հետախուզացանցի խտությամբ բնութագրվող տեղամասերի և դրանց հարող արտարկման գոտիների սահմաններում, որոնց չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությանը, իսկ 3-րդ խմբի հանքավայրերում՝ առանց արտարկման, շահագործական և հետախուզական փորվածքներով բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված, այդ կարգի համար սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված հետախուզացանցի խտությանը բավարարող բլոկների սահմաններում.

բ. Տվյալ կարգի պաշարներում պետք է հետախուզափորվածքների տվյալներով ընդհանուր գծերով ուսումնասիրված և ավելի բարձր կարգերի պաշարները բնութագրող համանուն ցուցանիշներով հավաստված լինեն հանքակուտակի ձևը, չափերը, տեղադրման պայմանները, կավային ապարների բնական տարատեսակների ու արդյունաբերական տիպերի որակական ցուցանիշները և տարածական բաշխվածության օրինաչափությունները, շահագործման հիդրոերկրաբանական, լեռնատեխնիկական և ինժեներաերկրաբանական պայմանները.

գ. Ապարների արդյունաբերական տիպերի քանակական գնահատականը հիմնականում տրվում է վիճակագրական եղանակով.

դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±25-ից ±40 տոկոս։

4) С2 կարգի պաշարներին ներկայացվող պայմաններն են.

ա. С2 կարգի պաշարները հաշվարկվում են բոլոր խմբերի հանքավայրերում՝ որոշակի կուտակների սահմաններում (իսկ դրանց երկրաչափացման անհնարինության դեպքում՝ վիճակագրական եղանակով՝ ընդհանրացված եզրագծերում), որոնց եզրագծերը որոշվում են եզակի հետախուզափորվածքների, երկրաֆիզիկական և այլ հետազոտությունների տվյալներով, ինչպես նաև ավելի բարձր կարգերի պաշարներով հարակից հաշվարկային բլոկների ցուցանիշների օգտագործմամբ.

բ. Այս կարգի պաշարների եզրագծման համար լայնորեն կիրառվում է արտարկման եղանակը: Երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտու չափերը հանքամարմնի տարածման և անկման ուղղությամբ չպետք է գերազանցեն տվյալ կարգի պաշարների համար հետախուզափորվածքների միջև սույն հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետում տվյալ խմբի համար սահմանված աղյուսակում առկա հեռավորության առավելագույն թույլատրելի մեծությունը.

գ. Հաստատվող (վերահաստատվող) C2 կարգի պաշարների լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:

դ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը կարող կազմել մինչև ±40-ից ±60 տոկոս:

74. Պաշարները բոլոր կարգերի համար արտարկման գոտու լայնությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հիմնավորվի փաստացի տվյալներով: Արտարկում չի թույլատրվում հանքավայրի այնպիսի տեղամասերում (գոտիներում), ուր առկա են տեկտոնական խախտումներ, ապարների խիստ ճեղքավորվածության և հզորությունների փոքրացում, շերտերի սեպացում և տրոհում, կավային ապարների որակի և դրանց շահագործման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացում։

75. Կավային ապարների պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման եղանակների, հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային)։

1) Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող օգտակար հանածոյի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:

2) Ստորերկրյա ջրերից վերև կամ ներքև տեղադրված պաշարները հաշվարկվում են առանձին։

3) Կավային ապարների օգտագործման տարբեր ոլորտների համար պիտանի պաշարները հաշվարկվում են առանձին՝ ըստ դրանց առանձնացված տարատեսակների։

4) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը: Ընդ որում, Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակում առկա ցուցանիշների համաձայն՝ կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվոմ են երեք ենթախմբի՝ առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի)։ Արտահաշվեկշռային պաշարները ստորաբաժանվում են նաև ըստ դրանք արտահաշվեկշռայինների վերագրման պատճառների (տնտեսական, տեխնոլոգիական, ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն)։

76. Բնակավայրերի, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում գտնվող պաշարները (բացառությամբ հրակայուն և բենտոնիտային կավերի) չեն հաշվարկվում և չեն հաշվառվում, իսկ այդ բնամասերում գտնվող հրակայուն և բենտոնիտային կավերի, ինչպես նաև կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող կավերի բոլոր տարատեսակների պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի՝ հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները։

77. Կավային ապարների հանքավայրերում` բացառությամբ հրակայուն, դժվարահալ և բենտոնիտային կավերի, հանքավայրի երկրաբանական սահմաններում ընդհանուր պաշարների հաշվարկ, ինչպես նաև P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատում կարող են չիրականացվել: Այս դեպքում, բացի շուկայի պահանջարկով հիմնավորված հետախուզված պաշարներից, նախնական գնահատվում են C2 կարգի պաշարներ, որոնց քանակը սովորաբար հաշվարկվում է առավելագույնը հետախուզված պաշարների քանակի կրկնապատիկից ոչ ավելի: Հրակայուն, դժվարահալ և բենտոնիտային կավերի հանքավայրերում տրվում է նաև P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատականը:

78. Նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման, ինչպես նաև դրանց ընդերքից կորզման լիարժեքության գնահատման համար, շահագործվող հանքավայրերում անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, օգտակար հանածոյի մարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության և ըստ այլ հաշվարկային պարամետրերի, ինչպես նաև ըստ կավային ապարների բնական տարատեսակների առանձնացման որակի: Ընդ որում.

1) Համադրման նյութերում պետք է բերվեն.

ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը.

բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,

գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, օգտակար հանածոյի մարմինների և ամբողջ հանքավայրի),

դ. մարված պաշարների եզրագծում օգտակար հանածոյի պաշարների հաշվեկշիռը՝ լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:

2) Համադրման արդյունքները վերլուծելիս անհրաժեշտ է համոզվել շահագործման տվյալների արժանահավատության մեջ, գնահատել դրանց և հետախուզման արդյունքներով հաշվարկված ցուցանիշների (օգտակար հանածոյի մարմնի մակերես, հզորություն, որակ, ծավալային զանգված և այլն) զուգամիտությունը, բացահայտել առկա անհամապատասխանությունների պատճառները և, ըստ այդմ, գնահատել հանքավայրի հետախուզման և պաշարների հաշվարկման համար ընդունված մեթոդաբանության համապատասխանությունը դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին:

3) Եթե հետախուզման արդյունքներն ընդհանուր առմամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանամարկշեյդերական հաշվառման արդյունքները, ինչպես նաև տվյալ հանքավայրի վերաբերյալ հետախուզմամբ ձևավորված երկրաբանական տեղեկատվությունը համարվում է արժանահավատ և դրա հիմքում ընդունված մեթոդաբանությունը կարող է օրինակելի դառնալ նմանակ հանքավայրերի ուսումնասիրության ու ռեսուրսային ներուժի գնահատման համար:

4) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ դրանց որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, ապա չհավաստման ենթադրությունը ինքնին բավարար չէ պաշարների վերահաստատման համար, այլ պարտադիր պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ՝ լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը՝ արդյունքները ներկայացնելով պետական ընդերքաբանական փորձաքննություն իրականացնող մարմին։

5) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (օգտակար հանածոյի մարմինների հզորություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և օգտակար հանածոյի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:

79. Պաշարների հաշվարկը նպատակահարմար է իրականացնել համակարգչային տեխնիկայով՝ կիրառելով այնպիսի ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել և ճշգրտել ելակետային տվյալները, իրականացված երկրաբանական կառուցումները (հետախուզական փորվածքների կոորդինատները, թեքումնաչափական տվյալները, քարաբանաշերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման տվյալները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրերը և այլն), ինչպես նաև կատարված միջանկյալ և ամփոփիչ հաշվարկների արդյունքները: Ընդ որում, արդյունք հանդիսացող ելքային տեքստային և գրաֆիկական նյութերը պետք է բավարարեն Պահանջներին:

80. Ցեմենտի արտադրության համար օգտագործվելիք կավային ապարների պաշարների հաշվարկման նյութերում բերվում են տեղեկություններ այդ արտադրության համար անհրաժեշտ բոլոր այլ բաղադրիչների (կարբոնատային ապարներ, գիպս, սիլիկատային, ալյումոսիլիկատային և երկաթային ճշգրտող, ինչպես նաև ակտիվ միներալային հավելանյութեր) ստացման նախատեսված աղբյուրների, հումքի որակի, դրա մատակարարման հնարավոր ծավալների ու ժամկետների մասին:

1) Եթե կազմակերպվելիք արտադրությունը կարբոնատային բաղադրիչով ապահովվելու է նոր հետախուզված հանքավայրից, որտեղ սույն հավելվածի պահանջների պահպանմամբ հաշվարկվել են կավային ապարների պաշարները, ապա դրանում կարբոնատային ապարների պաշարների հաշվարկման նյութերը լիազոր մարմին հաստատման է ներկայացվում կավային ապարների պաշարների հաշվարկման նյութերի հետ միասին:

2) Եթե կազմակերպվելիք արտադրությունը կարբոնատային բաղադրիչով ապահովվելու է կարբոնատային ապարների հաստատված պաշարներով այլ շահագործվող հանքավայրերից, ապա կավային ապարների պաշարների հաշվարկման հաշվետվության մեջ բերվում են տվյալ հանքավայրի կարբոնատային ապարների մնացորդային պաշարների, դրանց որակի մասին տվյալներ և որոշվում են ցեմենտի կազմակերպվելիք արտադրության համար տվյալ բաղադրիչներով (կարբոնատային ապարներ և կավեր) ապահովվածությունը։

81. Օգտակար հանածոյի պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:

 

8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ) ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

82. Արդյունաբերական յուրացման համար կավային ապարներով ներկայացված հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:

83. Կավային ապարների հանքավայրերը համարվում են արդյունաբերական յուրացմանը նախապատրաստված, եթե.

1) կավային ապարների 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների համար ապահովված է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված նորմատիվ հարաբերակցությունը։ Ընդ որում, նշված խմբերի հանքավայրերում (տեղամասերում)՝ A, B և C1 կարգով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:

2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում, կավային ապարներով ներկայացված 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի), արդյունաբերական յուրացման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը՝ պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ։

3) պահպանվել են Դասակարգման 44-րդ կետի 4-ից 10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:

4) կավային ապարների հանքավայրերի հումքը նախատեսվում է օգտագործել ցեմենտային բովախառնուրդի ստացման համար և նախանշվել են ցեմենտի բովախառնուրդի կարբոնատային և այլ բաղադրիչների մատակարարման աղբյուրները և հնարավորությունը։

84. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում։

 

9. ԿԱՎԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

85. Կավային ապարների, դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 4-ում.

 

Աղյուսակ 4

 

Կավային ապարների, դրանցից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկ

 

Որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանները սահմանող փաստաթղթի

Համարը

Անվանումը

ԳՕՍՏ 286-82

Կոյուղու կերամիկական խողովակներ: Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 474-90

Թթվակայուն (թթվահեստ) աղյուս: Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 530-2019

Աղյուս և կերամիկական քարեր։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 961-89

Թթվակայուն (թթվահեստ) և ջերմաթթվակայուն (ջերմաթթվահեստ) կերամիկական սալիկներ: Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 21216-2014

Կավային հումք: Փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 3226-93

Կաղապարման հրահեստ կավեր: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 3594.0-93

Հրահեստ կավեր՝ կաղապարման: Փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 3594.12-93

Հրահեստ կավեր՝ կաղապարման: Փոշենման կավերի հատիկաչափական կազմի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 6141-91

Կերամիկական սալիկներ՝ ջնարակված՝ պատերի ներքին երեսպատման համար։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 6787-2001

 Կերամիկական սալիկներ՝ հատակների համար։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7032-2021

Բենտոնիտային կավ՝ նուրբ և շինարարական կերամիկայի համար: Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7484-78

Աղյուս և քարեր՝ կերամիկական, դիմային։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 8411-74

Կերամիկական խողովակներ՝ ջրահեռացման։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 8426-75

Կավե աղյուս՝ ծխատար խողովակների համար

ԳՕՍՏ 9169-2021

Կավային հումք՝ կերամիկական արդյունաբերության համար։ Դասակարգում

ԳՕՍՏ 9757-90

Կոպիճ, խիճ և ավազ՝ ծակոտկեն, արհեստական: Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 13996-93

Կերամիկական սալիկներ՝ ճակատային և գորգեր՝ դրանցից։ Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 25040-2021

Հրակայուններ: Սեղմման ժամանակ սողունության որոշման մեթոդ

ԳՕՍՏ 25085-81

Հրահեստ նյութեր և իրեր: Բարձր ջերմաստիճանում ծռման ամրության որոշման մեթոդ

ԳՕՍՏ 17.5.1.03-86

Բնության պաշտպանություն: Հողեր: Հողերի կենսաբանական ռեկուլտիվացիայի համար մակաբացման և պարփակող ապարների դասակարգում

ՕՍՏ 18-49-71*

Բենտոնիտներ՝ գինեգործության համար

ՕՍՏ 21-30-82*

Դժվարահալ կավեր՝ Արտյոմովսկու հանքավայրի

ՕՍՏ 21-31-77*

Կավ՝ Նիկոլայևսկու և Նիկիֆորովսկու հանքավայրերի

ՕՍՏ 41-08-272-04*

Անալիտիկ աշխատանքների որակի կառավարում։ Անալիտիկ աշխատանքների երկրաբանական վերահսկողության մեթոդներ

ՀՍՏ ՌԽԴՍՀ (РСТ РСФСР) 303-82

Կավ՝ բրուտագործական (կավագործական)

ՏՈՒ 6-12-82-79*

Բենտոնիտ՝ հարստացված (բենտոկոլ)

ՏՈՒ 6-12-91-79*

Կավ կաղապարման՝ բենտոնիտային, փոշենման՝ Գումբրսկու հանքավայրի

ՏՈՒ 6-12-109-77*

Գումբրին՝ կտորավոր և աղացած

ՏՈՒ 14-8-48-72*

Հրահեստ կավեր՝ Տրոիցկո-Բայնովսկու հանքավայրի

ՏՈՒ 14-8-50-72*

Հրահեստ կավեր՝ Բեռլինի հանքավայրի

ՏՈԻ 14-8-74-73*

Հրահեստ կավեր՝ Տրոշկովսկու հանքավայրի

ՏՈՒ 14-8-108-74*

Հրահեստ կավեր՝ Գուրևսկու հանքվարչության ԳԱպրիլյանգ բացահանքի

ՏՈՒ 14-8-121-74*

Հրահեստ կավեր՝ Պոլոժսկու հանքավայրի

ՏՈՒ 14-8-126-74*

Հրահեստ կավեր՝ Պյատիխատսկու հանքավայրի

ՏՈՒ 14-8-152-75*

Հրահեստ կավեր՝ Լատնենսկու հանքավայրի

ՏՈՒ 14-8-162-75*

Հրահեստ կավեր՝ Չասով-Յարսկիի հանքավայրի

ՏՈՒ 14-8-183-75*

Հրահեստ կավեր՝ Նովորայսկու հանքավայրի

ՏՈՒ 14-8-262-78*

Հրահեստ կավեր՝ Բելկինսկու հանքավայրի ԳԿամենսկիգ տեղամասի

ՏՈՒ 14-8-336-80*

Հրահեստ կավեր՝ Նիժնեուվելսկու հանքավայրի

ՏՈՒ 14-8-338-80*

Հրահեստ կավեր՝ Կումակսկու հանքավայրի

ՏՈՒ 21-25-203-78*

Հրակայուն (հրահեստ) կավ՝ Վեսելովսկու հանքավայրի

ՏՈՒ 21-25-228-79*

Դժվարահալ կավեր՝ Վեսելովսկու հանքավայրի

ՏՈՒ 21-28-23–75*

Կավեր՝ Պեչորայի հանքավայրի

ՏՈՒ 21-31-27–79*

Կավային հումք՝ Սմիշլյաևսկու հանքավայրի

ՏՈՒ 39-01-08-657–81*

Կավային հումք

ՏՈՒ 39-01-302–77*

Նատրիումի բենտոնիտ՝ համակցված կերերի արդյունաբերության համար

ՏՈՒ 39-658–81*

Կավափոշի

ՏՈՒ 63.67.24–79*

Արգիլիթներ՝ Նովիկովսկու բացահանքի՝ հատուկ ցնդանյութեր (սուբլիմատներ) ստանալու համար։ Արտադրական միավորում ԳՍախալինուգոլգ:

ՏՈՒ 66.045–79*

Կավ` կավամոխրային կերամզիտի արտադրության համար

ՏՈՒ 67-1-1–78*

Կավային հումք՝ Կուրսկի շրջանի Սապոգովսկու հանքավայրի

1) (*)-ով նշված փաստաթղթերը կիրառման համար պարտադիր չեն, այլ կարող են ծառայել որպես մեթոդական բնույթի փաստաթղթեր։

2) Աղյուսակ 4-ում նշված ստանդարտների և տեխնիկական պայմանների համարները և պահանջները բերված են 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ. սույն հրահանգի կիրառման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանցում կատարված փոփոխությունները։

(հավելվածը լրաց. 27.11.23 N 12-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան