ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«03» հուլիսի 2023 թ. |
N 84-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Ֆիզկուլտուրա» առարկայի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 84-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ
3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ. 1) շարժողական ռեժիմի, 2) դպրոցականի շաբաթական բեռնվածության ծավալի վերաբերյալ։ 2. Հաղորդել գիտելիքներ. 1) ֆիզիկական վարժություններով պարապելու կարևորության և ներդաշնակ զարգացման գործում դրանց ազդեցության, 2) տարբեր ֆիզիկական վարժությունների ժամանակ շնչառության ճիշտ զուգակցման վերաբերյալ։ 3. Տեղեկություններ հաղորդել ժամանակակից օլիմպիական խաղերի վերաբերյալ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Կարևորի ֆիզիկական վարժությունների դերն ու նշանակությունը առողջության ամրապնդման գործում: 2. Ինքնուրույն կատարի առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն: 3. Պահպանի կոփման կանոնները և անձնական հիգիենան: 4. Գիտի ժամանակակաից օլիմպիական խաղերի և անվանի մարզիկների վերաբերյալ տեղեկություններ: | |
Բովանդակություն | |
1. Շարժողական ռեժիմ։ 2. Ֆիզիկական վարժությունների ազդեցությունն առողջության ամրապնդման, կեցվածքի ձևավորման, մտավոր և ֆիզիկական աշխատունակության վրա։ 3. Շնչառությունը տարբեր ֆիզիկական վարժություններ կատարելիս։ 4. Ժամանակակից օլիմպիական խաղեր։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ծնողների օգնությամբ համացանցից և գրականությունից օգտվելով՝ ուսումնասիրում և ներկայացնում են ժամանակակից օլիմպիական խաղերը, Ֆիզիկական վարժությունների ազդեցությունը առողջության ամրապնդման, կեցվածքի ձևավորման, մտավոր և ֆիզիկական աշխատունակության վրա թեմաները։ 2. Դասարանում ինտերակտիվ խաղերի միջոցով կազմում են իրենց տարբերակը մարդու շարժողական ռեժիմի և տարբեր ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ շնչառության կարևորության մասին: |
1.Ժամանակ և տարածություն 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզական ոլորտի տարբեր մարդկանց պատմությունները, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով մարզումների դերը տարբեր ժամանակների նշանավոր մարդկանց կյանքում: 2. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 3. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ: 3.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34 | |
ԹԵՄԱ 2 | |
ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՎԱԶՔԵՐ: ՑԱՏԿԵՐ: ՆԵՏՈՒՄՆԵՐ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ամրապնդել վազքի, ցատկերի և նետումների հմտությունները։ 2. Մշակել արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ուժ, կոորդինացիա։ 3. Նպաստել. 1) համարձակության, ինքնավստահության, կամքի ուժի դաստիարակման, 2) առողջության ամրապնդման և ֆիզիկական ներդաշնակ զարգացման գործում։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Արագացումով վազի 30մ ցուցաբերելով բարձր արդյունքներ: 2. Հեռացատկի և բարձրացատկի թափավազքով, թենիսի գնդակը նետի նշանակետին և հեռավորության, ցուցաբերելով բարձր արդյունքներ: | |
Բովանդակություն | |
1. Վազքեր՝ բարձր մեկնարկից վազք, վազք արագացումով մինչև 30 մ, վազք՝ հաղթահարելով արգելքները։ Վազք մինչև 4 րոպե։ 2. Ցատկեր՝ ցատկեր ցատկապարանով ՝զույգ, աջ և ձախ ոտքերով տեղում և տեղաշարժվելով։ Հեռացատկ տեղից։ Հեռացատկ 4-6 քայլ թափավազքով։ Բարձրացատկ 4-6 քայլ թափավազքով։ 3. Նետումներ՝ թենիսի գնդակի նետում նշանակետին (2 x 2 մ թիրախ) 4-5 մ հեռավորությունից։ Թենիսի գնդակի նետում հեռավորություն։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գործիքների և դրանց կիրառմամբ աթլետիկական վարժությունների կատարում։ |
1. Օրինաչափություն 1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ: 4.Պար:Երաժշտություն: Երաժշտառիթմական շարժումներ: 5.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34 | |
ԹԵՄԱ 3 | |
ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈՒՄՆԵՐ: ՀԵՆԱՑԱՏԿԵՐ: ԱԿՐՈԲԱՏԻԿ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐ: ՌԻԹՄԻԿ - ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել շարային, ընդհանուր զարգացնող, մագլցման, հավասարակշռության պահպանման, ակրոբատիկ, ռիթմիկ-մարմնամարզական, պարային վարժությունների, կախերի և հենումների տեխնիկական ճիշտ կատարումը։ 2. Ամրապնդել շարժումները համաձայնեցնելու, տարածության մեջ ճիշտ կողմնորոշվելու հմտությունները։ 3. Նպաստել. 1) ճկունության, արագաշարժության, հավասարակշռության մշակմանը, 2) ուշադրության կենտրոնացման, շարժումների համակցման, ռիթմի զգացողության, կոորդինացիայի զարգացմանը։ 4. Դաստիարակել համագործակցություն, ինքնավստահություն, կարգապահություն և դժվարությունները հաղթահարելու կամք։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտակցի ֆիզիկական վարժությունների համալիրների կատարման կարևորությունը օրգանիզմի հենաշարժողական համակարգի համար: 2. Ինքնուրույն կատարի մարմնամարզական շարային, ակրոբատիկական, պարային, ընդհանուր զարգացնող վարժությունները, կախերը և հենումները: | |
Բովանդակություն | |
1. Շարային վարժություններ. 1) «ՇԱՐՎԻ՛Ր», «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ», «Աջ (ձախ)-ՀԱՎՍԱՐ», «ԶԳԱՍՏ», «ԱԶԱՏ», «ԿԱՐԳԻ ԲԵՐԵԼ», «Մեկից երկու-ՀԱՇՎԻՐ», «Հերթով-ՀԱՇՎԻՐ», «Քայլով ՄԱ՛ՐՇ», «Լայն քայլք», «Արագ քայլք», «Դանդաղ քայլք» «Կանգ Ա՛Ռ» հրահանգների կատարում, 2) քայլքով տեղաշարժեր. «Իմ ետևից-ՄԱՐՇ», «Անկյունագծով-ՄԱՐՇ», «Հակընթացով-ՄԱՐՇ», «Օձաձև-ՄԱՐՇ» հրահանգների կատարում, 3) բացազատում կից քայլերով. «Դեպի աջ (ձախ) կենտրոնից (աջից, ձախից)», այսքան քայլով (տարածած ձեռքերի չափով)-ԲԱՑԱԶԱՏՎԻ՛Ր։ 2. Ընդհանուր զարգացնող վարժություններ. մարզափայտերով, օղերով, գնդակներով, համալիր վարժություններ։ Կեցվածքի ձևավորման վարժություններ։ Շնչառական վարժություններ։ 3. Մագլցման վարժություններ՝ մագլցում թեք տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած, հենում պառկած, փորի վրա պառկած դրությամբ՝ ձեռքերով ձգվելով։ Մագլցում մարզապատի վրայով, պարանամագլցում։ 4. Հավասարակշռության վարժություններ մարզանստարանի վրա, քայք, կանգ մեկ և երկու ոտքերի վրա, դարձումներ և վարցատկ։ 5. Ակրոբատիկական վարժություններ՝ գլուխկոնծի առաջ, թիկնականգ, մեջքի վրա պառկած դրությունից ընդունել «կամուրջ» դրությունը։ 6. Ռիթմիկ մարմնամարզության վարժություններ՝ երաժշտության ուղեկցությամբ քայլեր, վազքեր, ցատկեր, ծափեր, դոփյուններ, դաստակների պտույտներ, ձեռքերի խաչաձև բարձրացում և իջեցում, միաժամանակ աջ ձեռքի բարձրացում վեր, ձախը՝ կողմ, աջը՝ առաջ, ձախը՝ վեր, իրանի թեքումները և դարձումները զուգակցել ձեռքերի շարժումների հետ։ Աջ և ձախ ոտքերի հաջորդական ցուցադրում առաջ, հետ, կողմ։ 7. Կախեր և հենումներ. հենումներ մարզանստարանի վրա։ Կախեր մարզապատից և պարանից։ 8. Պարային վարժություններ երաժշտության ուղեկցությամբ, ժողովրդական պարերի շարժումներ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գործիքների և դրանց կիրառմամբ մարմնամարզական վարժությունների կատարում։ |
1. Օրինաչափություն 1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ: 4.Պար:Երաժշտություն: Երաժշտառիթմական շարժումներ 5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Շարային վարժաձևեր ու շարժումներ: 6.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34 | |
ԹԵՄԱ 4 | |
ՇԱՐԺԱԽԱՂԵՐ /ՖԻԶԻԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԽԱՂԵՐ: «ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ» ՏԱՐՐԵՐՈՎ ԽԱՂԵՐ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել տարբեր շարժախաղեր։ 2. Ամրապնդել վազքի, ցատկերի, նետումների, գնդակը վարելու, փոխանցելու և ընդունելու ունակությունները։ 3. Նպաստել համագործակցելու, շարժումները համաձայնեցնելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողունակությունների զարգացմանը։ 4. Մշակել արագաշարժություն, ճարպկությւոն, ուժ, ճկունություն, դիմացկունություն։ 5. Նպաստել ընկերասիրության, փոխօգնության հանդուրժականության դաստիարակմանը։ 6. Գիտելիքներ հաղրոդել ժամանակակից հայկական ֆուտբոլային թիմերի և խաղի կանոնների վերաբերյալ։ 7. Ուսուցանել զվարճալի ֆուտբոլի տեխնիկան։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Խաղա շարժախաղեր վազքերի, ցատկերի և նետումների տեխնիկական տարրերի կիրառմամբ և ճիշտ կանոններով, համաձայնեցնելով շարժումները և կողմնորոշվի տարածության մեջ: 2. Տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվի, ցուցաբերի նպատակասլացություն և որոշումներ կայացնելու ունակություն: | |
Բովանդակություն | |
1. Վազքի ունակության ամրապնդման խաղեր. «Կարտոֆիլի տնկում», «Երկու ճամբար», «Պայքար դրոշի համար»։ 2. Ցատկերի ունակության ամրապնդման խաղեր. «Հեռացատկորդները», «Էստաֆետ ցատկապարաններով», «Էստաֆետ օղերով»։ 3. Նետումների ունակության ամրապնդման խաղեր. «Որսորդներն ու սագերը», «Անվանիր շաբաթվա օրերը», «Ամենանշանառուն»։ 4. Գնդակը փոխանցելու և վարելու ունակության ամրապնդման խաղեր. «Փոխանցիր կքանստիր», «Գնդակի փոխանցում շրջանում», «Արագ փոխանցիր», «Գնդակներով էստաֆետ»։ 5. Կոորդինացիոն ընդունակությունների մշակմանը նպաստող խաղեր. «Ծովն ալեկոծվում է», «Ով է ճարպիկը»։ 6. Ազգային խաղերի տարրերով խաղեր. «Յոթ քար», «Ալիս–պալիս», «Ծիլտի», «Արդար–մեղավոր», «Թաթիկ–լաթիկ», «Զանգակի խաղ», «Ծափոցիկ», «Գառնուկն այգում է»։ 7. Զվարճալի ֆուտբոլի տարրերով խաղեր. տեղեկություններ հաղորդել ժամանակակից հայկական ֆուտբոլային թիմերի մասին, խաղի կանոնների բացատրում։ «Մակույկը ալիքների վրա», «Գնդակների հավաքում», «Շարժվող դարպասներ», «Փոխանցավազք շարասյուներում», «Երկկողմ խաղ 2*2, 3*3, 4*4, 5*5»։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գործիքների և դրանց կիրառմամբ շարժախաղերի բովանդակությանը համապատասխան վարժությունների կատարում։ |
1. Զարգացում 1) Շարժախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, հավասար հնարավորությունները, մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացողությունը շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Շարժախաղերի համակարգը կարող է կազմված լինել, օրինակ՝ շարժումներից, վարժություններից, մարզաձևերին նմանակող խաղերից: 3) Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ: 4.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34 | |
ԹԵՄԱ 5.1 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ: ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել մեկհենումային սահման տեխնիկան։ 2. Ուսուցանել փոփոխական երկքայլ ընթացքի և «սանդղաձև» վերելքի տեխնիկան։ 3. Ձևավորել վայրէջքի հմտություններ։ 4. Ուսուցանել «գութանաձև» արգելակման տեխնիկան։ 5. Տեղեկություններ հաղորդել կոփման միջոցների և սկզբունքների վերաբերյալ։ 6. Ուսուցանել բրաս լողաոճի ձեռքերի աշխատանքի զուգակցումը շնչառության հետ։ 7. Ձևավորել բրաս լովաոճի ձեռքերի, ոտքերի աշխատանքի զուգակցման կարողունակությունները շնչառության հետ։ 8. Ուսուցանել դարձումների տեխնիկան։ 9. Ուսուցանել ոտքերը ցած ջրացատկի տեխնիկան։ 10. Ուսուցանել բրաս լողաոճի տեխնիկական տարրերի կիրառումը խաղերում և լողատարածություններ հաղթահարելիս։ Մշակել արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա։ Ամրապնդել վազքի , ունակության ու կատարելագործման վարժություններ: Ամրապնդել ցատկունակության վարժություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Սահուն կատարի. 1) փոփոխական երկքայլ ընթացք, 2) արգելակում «գութանաձև» և «հենումով»։ 2. Հաղթահարի 300 մ տարածություն։ 3. Բրաս լողաձևով ձեռքերի և ոտքերի աշխատանքը զուգակցի շնչառության հետ։ 4. Բրաս լողաոճով կատարի դարձումներ։ 5. Բրաս լողաոճով հաղթահարի 25մ տարածություն։ 6. Գիտի ցատկունակության կատարման տեխնիկան, ինքնուրույն կողմնորոշվում է շարժման ընթացքում: | |
Բովանդակություն | |
1. Դահուկային պատրաստության տեխնիկայի մեթոդները և միջոցները՝ մեկհենումային սահում դահուկով աջ և ձախ ոտքերով։ Փոփոխական երկքայլ ընթացք։ Վերելք «սանդղաձև» եղանակով: Արգելակում «գութանաձև»։ Հավասարաչափ արագությամբ տեղաշարժ դահուկներով մինչև 300 մ։ Դահուկաընթացք արագացմամբ 40-50-ական մետր հատվածներում։ 2. Լողի ուսուցման տեխնիկայի մեթոդները և միջոցները` ծանոթություն լողի միջոցով կոփման միջոցներին և սկզբունքներին: Բրաս լողաոճով ձեռքերի աշխատանքի և շնչառության զուգակցում։ Բրաս լողավոճով ոտքերի, ձեռքերի և շնչառության համագործակցությունը։ Դարձումներ բրաս լողավոճի եղանակով լողի ժամանակ: 25 մ լողատարածության կրկնակի լողանցումներ բրաս լողաոճով։ Խաղեր ջրում. «Բուքսիր», «Կարթ», «Ծովառյուծներ», «Գորտ»։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գույքի և դանց կիրառմամբ դահուկային պատրաստության և լողի վարժությունների կատարում։ |
1. Օրինաչափություն 1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ սահող քայլքերում, դահուկավազքում կամ լողում թիավարումի և դարձումների ժամանակ, շարժումների հերթագայության մեջ: 2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Դահուկային սպորտ» և «Լող» մարզաձևերը), շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից և մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 3.Մաթեմատիկա: Հաշվողական կարողություններ: 4.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ3, Տ4, Տ5, Տ6, Տ7, Տ8, Տ10, Տ11, Տ33, Տ34 | |
ԹԵՄԱ 5.2 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ. /խաղեր մագլցելով եվ սողանցելով: խաղեր նետելով եվ բռնելով/ | |
Հիմնական նպատակը | |
1. Հետաքրքրություն և սեր առաջացնել խաղերի նկատմամբ: 2. Ուսուցանել. 1) մագլցելով և սողանցելով խաղերը, 2) նետելով և բռնելով խաղերը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Արագ կողմնորոշվի իրավիճակում: 2. Ուշադրությունը կենտրոնացնի անհրաժեշտ առարկայի կամ երևույթի վրա: 3. Կոնկրետ իրավիճակում կայացնի արդյունավետ որոշում: 4. Համագործակցի թիմակիցների հետ: 5. Ցուցաբերի նախաձեռնություն, ճկունություն,ճարպկություն: | |
Բովանդակություն | |
1. Խաղեր մագլցելով և սողանցելով. 1) Թռչունների չուն: 2) Կապիկների որսը: 2. Խաղեր նետելով և բռնելով. 1) Գնդակի դպրոց: 2) Ում անվանեցին, նա բռնում է գնդակը: 3) Բռնոցի գնդակով: 4) Որսորդը և գազանները: 5) Ում անունը տամ, վերցնում է գնդակը: 6) Թռչունները և արծիվը: 7) Հասիր թմբուկին և խփիր: 8) Ազատիր ընկերոջդ: 9) Արագ վերցրու գնդակը: 10) Արագ զբաղեցրու ազատ տեղը: 11) Հավեր: 12) Խփիր կենտրոնում կանգնածին: 13) Էստաֆետա դրոշակներով: 14) Հովիվը և գայլը: 15) Ում շարքը շուտ կշարվի: 16) Փոխանցիր գնդակը: 17) Նստել-պառկել: 18) Գցիր նպատակին: 19) Խփիր զանգը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գործիքների և դրանց կիրառմամբ շարժախաղերի բովանդակությանը համապատասխան վարժությունների կատարում։ |
1. Օրինաչափություն 1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3. Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4. Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակար 5. Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Տ9, Տ27, Տ31, Տ33, Տ34 |
6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Հաղորդել գիտելիքներ առողջ ապրելակերպի վերաբերյալ: 2. Ծանոթացնել ֆիզիկական զարգացման և պատրաստվածության ինքնահսկման ձևերին: 3. Ընդլայնել ժամանակակից օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին դպրոցականների գիտելիքները: 4. Ձևավորել պատկերացումներ սպորտային էթիկայի վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի դպրոցականի կյանքում առողջ ապրելակերպի և ճիշտ կեցվածքի պահպանման կարևորության մասին։ 2. Ծանոթ է ժամանակակից օլիմպիական խաղերում հայ մարզիկների մասնակցությանը: 3.Պահպանի սպորտային էթիկան, տիրապետի ֆիզիկական զարգացման և պատրաստվածության ինքնահսկումը: | |
Բովանդակություն | |
1. Առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում և ճիշտ կեցվածքի պահպանման հմտության ձևավորումը: 2. Հայ մարզիկների մասնակցությունը ժամանակակից օլիմպիական խաղերին: 3. Սպորտային էթիկա: 4. Ֆիզիկական զարգացման և պատրաստվածության ինքնահսկում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Օգտվելով համացանցից և գրականությունից՝ ինքնուրույն ուսումնասիրում և ներկայացնում են դպրոցականների կյանքում առողջ ապրելակերպի և ճիշտ կեցվածքի պահպանման հմտության ձևավորումը, հայ մարզիկների մասնակցությունը ժամանակակից օլիմպիական խաղերին և սպորտային էթիկան: 2. Դասարանում խճանկարի միջոցով կազմում են Ֆիզիկական զարգացման և պատրաստվածության ինքնահսկման ձևերի իրենց տարբերկը: |
4. Ժամանակ և տարածություն 2) Սովորողներն ուսումնասիրում են մարզական ոլորտի տարբեր մարդկանց պատմությունները, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով մարզումների դերը տարբեր ժամանակների նշանավոր մարդկանց կյանքում: 5. Անհատական և մշակութային արժեհամակարգ 3) Ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 4) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 6. Զարգացում Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ: 3.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 4.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 | |
ԹԵՄԱ 2 | |
ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՎԱԶՔԵՐ: ՑԱՏԿԵՐ: ՆԵՏՈՒՄՆԵՐ / | |
Հիմնական նպատակը | |
1. Ծանոթացնել ցածր մեկնարկային դիրքից վազքի կատարման տեխնիկային։ 2. Ուսուցանել կարճ և միջին վազքի, էստաֆետային վազքի, «ոտքերը կծկված» եղանակով հեռացատկի, «քայլանցում» եղանակով բարձրացատկի կատարման տեխնիկան։ 3. Ամրապնդել գնդակների նետման տեխնիկական։ 4. Մշակել արագաշարժության, դիմացկայունության, ցատկունակության, ուժի շարժողական կարողունակություններ։ 5. Դաստիարակել բարոյակամային հատկանիշներ, համարձակություն, վճռականություն, նպատակասլացություն։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի ցածր մեկնարկային դիրքից վազքի, կարճ և միջին վազքի, էստաֆետային վազքի, «ոտքերը կծկված» եղանակով հեռացատկի, «քայլանցում» եղանակով բարձրացատկի կատարման տեխնիկան։ 2. Տիրապետի գնդակների նետման տեխնիկային։ 3. Ունի արագաշարժության, դիմացկայունության, ցատկունակության, ուժի շարժողական կարողունակությունների բավարար մակարդակ։ 4. Դրսևորի բարոյակամային հատկանիշներ, համարձակություն, վճռականություն, նպատակասլացություն։ | |
Բովանդակություն | |
1. Վազքեր։ Տեղեկություններ վազքի փուլերի, «մեկնարկի», «մեկնարկային թափի», «տարածությունում վազքի» և «վերջնարկի» վերաբերյալ։ Վազք արագացումով մինչև 40 մ։ Վազք առավելագույն արագությամբ բարձր մեկնարկից 60 մ։ Էստաֆետային փոխանցումավազք <<հանդիպակաց>> եղանակով 10-20 մ։ Վազք հավասարաչափ և փոփոխական տեմպով 8 - 10 րոպե։ 2. Ցատկեր։ Ծանոթություն հեռացատկի տեխնիկայի փուլերին (ռիթմիկ թափավազք, հրում, ճախրում, վայրէջք) և մրցման կանոններին: Հեռացատկ «ոտքերը կծկած» եղանակով։ Բարձրացատկ 3-5 վազքաքայլով 70 սմ (տղաներ) և 50 սմ (աղջիկներ) ձողի հաղթահարումով։ 3. Նետումներ։ Տեխնիկայի տարրերի ելման դրություն, նետման դրություն «ձգված աղեղ», գնդակի բացթողման իմացություն և կատարում։ Թենիսի գնդակի նետում 10-12 սմ հեռավորությունից հորիզոնական և ուղղահայաց նպատակին։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գործիքների և դրանց կիրառմամբ աթլետիկական վարժությունների կատարում։ |
4. Օրինաչափություն 3) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 4) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 5. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 6. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 | |
ԹԵՄԱ 3 | |
ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈՒՄՆԵՐ: ՀԵՆԱՑԱՏԿԵՐ: ԱԿՐՈԲԱՏԻԿ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐ: ՌԻԹՄԻԿ - ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել վերադասավորումների, ընդհանուր զարգացնող վարժությունների, կախերի և հենումների, հենացատկերի, ակրոբատիկական վարժություների և ռիթմիկ մարմնամարզական վարժությունների տեխնիկան։ 2. Մշակել շարժողական կարողունակություններ՝ ճկունություն, կոորդինացիա, ուժ, ցատկունակություն, երաժշտառիթմային շարժումներ: 3.Դաստիարակել կարգապահություն, կազմակերպվածություն, համարձակություն, վճռականություն, կամքի ուժ, ինքնուրույնություն։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ինքնուրույն կատարի վերադասավորումներ, ընդհանուր զարգացնող վարժություններ, կախեր և հենումներ, հենացատկեր, ակրոբատիկական և ռիթմիկ մարմնամարզական վարժություններ։ 2. Տիրապետի շարժողական կարողունակությունների՝ ճկունություն, կոորդինացիա, ուժ, ցակունակություն, երաժշտառիթմային շարժումներ: 3. Դրսևորի կարգապահություն, կազմակերպվածություն, համարձակություն, վճռականություն, կամքի ուժ, ինքնուրույնություն: | |
Բովանդակություն | |
1. Շարային վարժություններ։ Շարային քայլք։ Վերադասավորումներ միատողան շարքից երկտողան շարքի, միատողան (երկտողան) շարքից շրջանի, միաշարասյունից՝ երկշարասյուն (եռաշարասյուն, քառաշարասյուն) շարքի: 2. Ընդհանուր զարգացնող վարժություններ։ Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների։ Ընդհանուր զարգացնող վարժություններ զույգերով։ Ընդհանուր զարգացնող վարժություններ մեծ և լցված գնդակներով, կցագնդերով, մարզափայտերով (տղաներ)։ Վարժություններ օղերով, զույգերով, մեծ գնդակներով, մարզափայտերով (աղջիկներ)։ Կեցվածքի ձևավորման վարժություններ։ 3. Կախեր և հենումներ։ Տղաներ՝ մեկ ոտքի թափով և մյուսի հրումով վերելք՝ շրջվելով ընդունելով հենում դրությունը։ Ետ թափով վարցատկ։ Ոտքերը զատած, ազդրին նստած դրությունից վարցատկ դարձումով։ Աղջիկներ՝ ոստյունով ընդունել ցածր ձողին հենում դրությունը։ Վարցատկ դարձումով։ Թափահարումներ ծալվելով։ 4. Հենացատկեր։ 100-110 սմ բարձրությամբ, լայնակի տեղադրված այծի վրայով հենացատկ՝ «ոտքերը զատած» եղանակով։ 5. Ակրոբատիկական վարժություններ։ Երկու գլուխկոնծի միաձույլ: Կանգնած դրությունից «Կամուրջ» վարժակցի օգնությամբ։ 6. Մագլցման վարժություններ։ Պարանամագլցում. տղաները` մագլցում «երկու հանգով», աղջիկները` «երեք հանգով»։ 7. Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ։ Կատարել ուսին ծալած ձեռքերի բարձրացում և իջեցում, ծալումներ և բացումներ։ Դաստակի սեղմումներ՝ ձեռքերը առաջ, կողմ, վեր։ Ափերի նախաբազուկների տարբեր դիրքեր, ծափեր, կողմեր տանել։ Ոտքերը զատած դրությունից ձեռքերը գոտկատեղին, դարձումներ աջ և ձախ։ Ձեռքերը առաջ տանել տարբեր կողմերի շրջադարձներով։ Ոտքերի բարձրացում և իջեցում գլխի միաժամանակյա հետ խոնարհումով։ Կքանիստ, կանգնել, բարձրանալ ոտնաթաթերի վրա։ Յուրացված շարժումների համակցումներով համալիրներ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գործիքների և դրանց կիրառմամբ մարմնամարզական վարժությունների կատարում։ |
4. Օրինաչափություն 3) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 4) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 5. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 6. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 | |
ԹԵՄԱ 4.1 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ / ԲԱՍԿԵՏԲՈԼ. ՄԱՐԶԱԽԱՂԻ ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ: ԳՆԴԱԿԻ ՎԱՐՈՒՄ ԵՎ ՆԵՏՈՒՄ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Հետաքրքրություն առաջացնել բասկետբոլ մարզաձևի նկատմամբ։ 2. Ուսուցանել բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժերի, շարժման ընթացքում գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետման տեխնիկային։ 3. Ծանոթացնել պաշտպանողական, հարձակողական և անհատական մարտավարական գործողություններին։ 4. Ուսուցանել գնդակի խլման և հետ մղման տեխնիկան։ 5. Ուսուցանել մարտավարական առաջադրանքներով (2 x 1, 3 x 1, 3 x 2, 3 x 3) խաղ։ 6. Մշակել շարժողական կարողունակություններ՝ արագաշարժություն, ճարպկություն, դիմացկունություն, կորդինացիա։ 7. Դաստիարակել համագործակցության, նախաձեռնության հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Տիրապետի բասկետբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, շարժման ընթացքում գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետման տեխնիկային։ 2. Ծանոթ է պաշտպանողական, հարձակողական և անհատական տակտիկական գործողություններին։ 3. Տիրապետի գնդակի խլման և հետ մղման տեխնիկային։ 4. Ունի շարժողական կարողունակություններ. արագաշարժություն, ճարպկություն, դիմացկունություն, շարժումների կորդինացիայի բավարար մակարդակ։ 5. Դրսևորի համագործակցության, նախաձեռնության հմտություններ։ | |
Բովանդակություն | |
1. Բասկետբոլիստի կեցվածքը և տեղաշարժերը։ Կեցվածքով դարձումներ, արագացումներ և կանգառներ։ 2. Գնդակի ընդունում և փոխանցում։ Գնդակի ընդունում և փոխանցում շարժման ընթացքում՝ զույգերով և եռյակներով: Գնդակի վարում՝ ինքնուրույն որոշելով կանգառը և փոխանցման ուղղությունը։ 3. Գնդակի վարում։ Գնդակի վարում արագության և շարժման ուղղության փոփոխությամբ։ Գնդակի վարում աջ և ձախ ձեռքով՝ մրցակցի դիմադրությամբ։ 4. Գնդակի նետում։ Գնդակի նետում օղակին կանգնած դիրքից և շարժման ընթացքում։ Գնդակի նետում օղակին մրցակցի դիմադրությամբ։ 5. Ազատ հարձակման տակտիկա։ Ծանոթություն պաշտպանության և հարձակման անհատական տակտիկական գործողություններին։ Ազատ հարձակման տակտիկա՝ դիքային հարձակում առանց խաղացողների դիրքի փոփոխության։ Հարձակում արագ ճեղքման միջոցով ( 1 x 0)։ Հարձակում երկու խաղացողների փոխգործողությամբ։ 6. Անհատական պաշտպանություն։ Գնդակի խլում և հետմղում, անհատական և թիմային պաշտպանություն։ Խաղի տիրապետում։ Պարզեցված խաղ՝ մինի բասկետբոլի կանոններով։ Խաղեր և խաղային առաջադրանքներ (2x1, 3x1, 3x2, 3x3)։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գույքի և դրանց կիրառմամբ բասկետբոլ մարզախաղի վարժությունների կատարում։ |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացմունքեր, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Բասկետբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 | |
ԹԵՄԱ 4.2 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ /ՎՈԼԵՅԲՈԼ ՄԱՐԶԱԽԱՂԻ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ: ՍԿԶԲՆԱՀԱՐՎԱԾ, ՈՒՂԻՂ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ԵՎ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Հետաքրքրություն առաջացնել վոլեյբոլ մարզաձևի նկատմամբ։ 2. Ուսուցանել վոլեյբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, գնդակի ընդունման, փոխանցման, սկզբնահարվածի և ուղիղ հարձակողական հարվածի տեխնիկան։ 3. Ուսուցանել ազատ և դիրքային հարձակման մարտավարական գործողությունները։ 4. Ուսուցանել փոքրաթիվ 3 x 3, 4 x 4 քանակով, փոքրացված խաղադաշտով խաղալ վոլեյբոլ։ 5. Մշակել շարժողական կարողունակություններ. արագաշարժություն, ռեակցիա, ցատկունակություն, կորդինացիա։ 6. Դաստիարակել կարգապահության, համագործակցության, փոխօգնության, պատասխանատվության հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Տիրապետի վոլեյբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, գնդակի ընդունման, փոխանցման, սկզբնահարվածի և ուղիղ հարձակողական հարվածի տեխնիկային։ 2. Ծանոթ է ազատ և դիրքային հարձակման մարտավարական գործողություններին։ 3. Ունի համագործակցության, նախաձեռնության, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողունակություններ։ 4. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ։ | |
Բովանդակություն | |
1. Վոլեյբոլիստի կեցվածքը և տեղաշարժերը։ Վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժվել կից քայլերով դեպի աջ, ձախ, առաջ, ետ, դեմքով և մեջքով առաջ։ Արագ պոկումներ տեղից տարբեր ուղղություններով և կանգառներ։ 2. Գնդակի փոխանցում և ընդունում։ Գնդակի փոխանցում գլխավերևում։ 2-3 մ հեռավորության վրա գնդակի ընդունում երկու ձեռքով ներքևից։ 3. Սկզբնահարված և ուղիղ հարձակողական հարված։ Ներքևից ուղիղ սկզբնահարված ցանցից, հեռավորության վրա։ Խաղընկերոջ վեր նետած գնդակին ուղիղ հարձակողական հարված։ Յուրացված տարրերի համակցում՝ գնդակի ընդունում, փոխանցում և հարձակողական հարված։ Ազատ հարձակման տակտիկա։ 4. Հարձակողական տակտիկական գործողություններ։ Դիրքային հարձակում՝ առանց փոխելու խաղացողների դիրքը։ 5. Խաղի տիրապետում։ Երկկողմ խաղ մինի վոլեյբոլի կանոններով։ Երկկողմ խաղ փոքրաթիվ խաղացողներով (3 x 3, 4 x 4) և փոքր խաղադաշտում։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գույքի և դրանց կիրառմամբ վոլեյբոլ մարզախաղի վարժությունների կատարում։ |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես նաև «Վոլեյբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 | |
ԹԵՄԱ 4.3 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ /ՀԱՆԴԲՈԼ ՄԱՐԶԱԽԱՂԻ ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՀԱՆԴԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ: ԳՆԴԱԿԻ ՎԱՐՈՒՄ ԵՎ ՆԵՏՈՒՄ ԴԱՐՊԱՍԻՆ: ԱԶԱՏ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել հանդբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, գնդակի ընդունման, վարման, կանգառների, փոխանցումների, գնդակի հանման, խլման, ուղիղ ձեռքով նետման տեխնիկան։ 2. Ծանոթացնել ազատ հարձակողական մարտավարական գործողություններին։ 3. Ուսուցանել պարզեցված կանոններով և մարտավարական 2 x 1, 3 x 2, 3 x 3 առաջադրանքներով խաղալ հանդբոլ։ 4. Մշակել շարժողական կարողունակություններ. արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա, ճարպկություն, ցատկունակություն։ 5. Դաստիարակել համագործակցություն, փոխօգնություն, հանդուրժողականություն, ինքնատիրապետման, նպատակասլացության հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Տիրապետի հանդբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, գնդակի ընդունման, վարման, կանգառների, փոխանցումների, գնդակի հանման, խլման, ուղիղ ձեռքով նետման տեխնիկային։ 2. Ծանոթ է ազատ հարձակողական մարտավարական գործողություններին։ 3. Ունի շարժողական կարողունակություններ. արագաշարժության, դիմացկունության, կոորդինացիայի, ճարպկության, ցատկունակության բավարար մակարդակ։ 4. Դրսևորի համագործակցություն, փոխօգնություն, հանդուրժողականություն, ինքնատիրապետման, նպատակասլացության հմտություններ։ | |
Բովանդակություն | |
1. Հանդբոլիստի կեցվածքը և տեղաշարժերը: Հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր` կից քայլերով, մեջքով առաջ կողմ, դեմքով առաջ կողմ։ Կանգառներ երկու քայլով և ցատկով, դարձումներ գնդակով։ Տեխնիկայի տարրերի համակցումներ` տեղաշարժեր, հանդբոլիստի կեցվածքով կանգառ, դարձումներ – արագացումներ։ 2. Գնդակի ընդունում և փոխանցում։ Գնդակի ընդունում և փոխանցում զույգերով, եռյակներով, քառակուսու մեջ, շրջանում։ Մեկ ձեռքով ուսի վրայից։ 3. Գնդակի վարում։ Գնդակի վարում ցածր, միջին և բարձր կեցվածքով, շարժման ուղղությունը փոփոխելով։ Գնդակի դուրս մղում և խլում խաղընկերոջից։ 4. Գնդակի նետում դարպասին։ Գնդակի նետում ուղիղ ձեռքով վերևից, ծալված ձեռքով վերևից և կողքից։ Գնդակի նետում դարպասի նշադրված ուղղությամբ։ Շրջափակում՝ համագործակցելով խաղընկերների հետ։ 5. Ազատ հարձակողական տակտիկա։ Դիրքային հարձակում՝ առանց փոխելու խաղացողների դիրքը։ Արագ հարձակում կենտրոնով։ Արագ հարձակում երկու խաղացողների փոխգործողությամբ։ 6. Խաղի տիրապետում։ Պարզեցված խաղ հանդբոլի կանոններով։ Խաղային առաջադրանքներ` 2 x 1, 3 x 2, 3 x 3 դիմաց։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գույքի և դրանց կիրառմամբ հանդբոլ մարզախաղի վարժությունների կատարում։ |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Հանդբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 | |
ԹԵՄԱ 4.4 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ /ՖՈՒՏԲՈԼԻ ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՏԵԽՆԻԿԱ: ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺԸ: ԽԱՂԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ծանոթացնել ֆուտբոլ մարզաձևով զբաղվելու տարիքային ժամանակաշրջանին և սկզբնական ընտրությանը։ 2. Ձևավորել պատկերացումներ դեռահասների ֆուտբոլի բարերար ազդեցության, տնային առաջադրանքների և առաջադիմության հաշվառման վերաբերյալ։ 3. Ուսուցանել ֆուտբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, անշարժ և գլորվող գնդակների հարվածների, կասեցումների, գնդակի վարման տեխնիկային։ 4. Ոսուցանել դարպասապահի տեղաշարժերի, գնդակի որսման տեխնիկային։ 5. Երկկողմանի խաղ՝ 2 x 2, 3 x 3, 4 x 4, 5 x 5, 6 x 6, 7 x 7 դեմ։ 6. Մշակել շարժողական կարողունակություններ. արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ցատկունակություն։ 7. Դաստիարակել փոխօգնության, կարգապահության, համարձակության, համագործակցության հմտություններ։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի ֆուտբոլ մարզաձևով զբաղվելու տարիքային ժամանակաշրջանը և սկզբնական ընտրության կարգը։ 2. Կարևորի դեռահասների ֆուտբոլի բարերար ազդեցությունը։ 3. Տիրապետի ֆուտբոլիստի կեցվածքի, տեղաշարժերի, անշարժ և գլորվող գնդակների հարվածների, կասեցումների, գնդակի վարման տեխնիկային։ 4. Գիտի դարպասապահի տեղաշարժերն ու գնդակի որսման տեխնիկան։ 5. Ունի շարժողական կարողունակություններ. արագաշարժության, դիմացկունության, ճարպկության, ցատկունակության բավարար մակարդակ։ 6. Ցուցաբերի փոխօգնության, կարգապահության, համարձակության, համագործակցության հմտություններ։ | |
Բովանդակություն | |
1. Ֆուտբոլի բարերար ազդեցությունը ֆիզիկական զարգացման գործընթացում։ Ֆուտբոլով զբաղվելու սկզբնական տարիքային ժամանակաշրջանը։ Տեղեկություններ խաղի կանոնների, անկյունային և 11 մետրանոց հարվածների, տնային հանձնարարությունների և առաջադիմության գնահատման վերաբերյալ։ 1) Տեղաշարժերի տեխնիկա: Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժվելը կից քայլերով, խաչաձև քայլերով, մեջքով առաջ, կանգառներ, դարձումներ, արագացումներ, դարձումով ոտնափոխումով, պոկումներ։ Տեղաշարժեր՝ գնդակը հսկողության տակ պահելով։ 2) Գնդակի տիրապետման տեխնիկա։ Հարված գնդակին ոտքով, հարվածներ անշարժ և գլորվող գնդակին ոտնաթմբի ներսի և դրսի մասերով։ Հարվածներ գլորվող գնդակին առաջարկվող եղանակներով՝ ըստ ճշտության: Հարված թռչող և օդից իջնող գնդակին ոտնաթմբի ներսի մասով։ Հարվածներ դիպուկության և հեռավորության վրա։ Հարված գնդակին գլխով։ Հարված գնդակին ճակատով՝ առանց ցատկի և ցատկով, հարվածներ նշանակետին։ 3) Գնդակի կասեցում։ Գնդակի կասեցում ոտնաթմբի ներսի և դրսի մասերով, ազդրով, որովայնով, կրծքով (տղաներ) տեղում և շարժման մեջ։ 4) Գնդակի վարում։ Գնդակի վարում ոտնաթմբի ներսի և դրսի մասով, յուրացված տեխնիկական հնարքների կիրառմամբ, արագությամբ։ 5) Խաբքեր` խաբք հարվածով անցում հնարքի կիրառմամբ։ 6) Գնդակի խլում` արտանքով մրցակցի դիմացից, աջից և ձախից։ 7) Գնդակի նետում։ Գնդակի նետում տարբեր ելման դրություններից, թափավազքով, դիպուկության և հեռավորության վրա։ 8) Աճպարարություն գնդակով։ Աճպարարություն աջ և ձախ ոտքերով, ոտնաթաթով, ազդրով, գլխով։ 9) Դարպասապահի խաղի տեխնիկա։ Գնդակի նետում մեկ ձեռքով, գնդակի որսում, գնդակի հետ մղում, տեղափոխություն, ուղղության շեղում։ Գլորվող գնդակի որսում ցածրից, կրծքից ցած թռչող գնդակի որսում: Դուրս գալ ընդառաջ գնդակին և մրցակցին։ 10) Խաղի մարտավարություն: Հարձակողական տակտիկա։ Անհատական տակտիկա։ Տեղաշարժեր մարզահրապարակում գնդակ ստանալու նպատակով, դուրս գալ ազատ գոտի «բացում», «փակել» մրցակցի գործողությունները, քանակական առավելության ստեղծում մրցակցի կիսադաշտում։ Յուրացված տակտիկական հնարքների կիրառում։ Դիրքային հարձակում՝ առանց փոխելու խաղացողների դասավորությունը։ 11) Խմբակային մարտավարություն` խաղընկերների համագործակցություն գրոհելիս, փոխանցումներ` կարճ, միջին տարածության, լայնակի, երկայնակի և անկյունագծային եղանակներով, ցածրից և օդով։ 12) Պաշտպանական մարտավարություն: Անհատական գործողություններ. դիրքի և գործողությունների ճիշտ ընտրություն մրցակցին փակելու և գնդակը խլելու համար։ 13) Խմբակային գործողություններ: Դիրքի և գործողությունների ճիշտ ընտրություն, մրցակցի հարձակման հակազդում, խաղընկերների համագործակցության ապահովում, փոխապահովում։ 14) Խաղի տիրապետում։ Երկկողմանի խաղ ֆուտբոլի պարզեցված կանոններով, յուրացված տեխնիկական և տակտիկական հնարքների կիրառմամբ: Խաղ 2 x 2, 3 x 3, 4 x 4, 5 x 5, 6 x 6, 7 x 7 դեմ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գույքի և դրանց կիրառմամբ ֆուտբոլ մարզախաղի վարժությունների կատարում։ |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Ֆուտբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 | |
ԹԵՄԱ 5.1 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ: ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ / | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ դահուկասպորտի ձևերի վերաբերյալ։ 2. Ձևավորել միաժամանակյա մեկքայլ և անքայլ ընթացքի հմտություններ։ 3. Ուսուցանել՝ 1) «սահող» քայլով և «եղևնաձև» եղանակով վերելքի տեխնիկան, 2) արգելակման, հենումով դարձման և տեղում թափով դարձման տեխնիկան։ 4. Ձևավորել՝ 1) թմբերի և փոսերի հաղթահարման հմտություններ, 2) կարճ, միջին և երկար տարածություններ հավասարաչափ արագությամբ հաղթահարելու կարողունակություններ։ 5. Ծանոթացնել վնասվածքների և ցրտահարության ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու կարգը: 6. Ձևավորել պատկերացումներ լողի առողջարարական և բուժիչ նշանակության վերաբերյալ։ 7. Կատարելագործել՝ 1) կրոլ կրծքի և մեջքի վրա լողաձևի տեխնիկան, 2) կրծքի և մեջքի վրա լողաձևի մեկնարկների և դարձումների տեխնիկան։ 8. Ամրապնդել բրաս լողաձևով ոտքերի, ձեռքերի աշխատանքի համադրությունը շնչառության հետ։ 9. Ուսուցանել մեկնարկային ցատկի տեխնիկան։ 10. Կատարելագործել տարբեր լողաձևերով դարձումների տեխնիկան։ 11.Ուսուցանել հավասարաչափ արագությամբ լողալը։ 12. Մշակել արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա, ճկունություն։ 13. Դաստիարակել նախաձեռնություն, կամք, համարձակություն։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Ցուցաբերի առաջին օգնություն վնասվածքների և ցրտահարությունների ժամանակ։ 2. Կատարի չմշկային ընթացք և հենումով դարձում։ 3. Կրկնվող դահուկաընթացքով անցնի 500 մ։ 4. Կրոլ և բրաս լողաոճերով լողա հավասարաչափ և փոփոխական արագությամբ։ 5. Դրսևորի կամային որակներ. համարձակություն և փոխօգնություն։ 6. Ցանկացած լողաոճով լողա 100 մ լողատարածք: 7. Տիրապետի խեղդվողին տեղափոխելու տեխնիկային։ 8. Ցուցաբերի արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա, ճկունություն: | |
Բովանդակություն | |
1. Դահուկային պատրաստության տեխնիկայի մեթոդները և միջոցները: Ծանոթություն դահուկասպորտի ձևերին (դահուկավազք, հատուկ ոլորավայրէջք, սրընթաց վայրէջք, ցատկեր դահուկներով աշտարակից)։ Միաժամանակյա մեկքայլ և անքայլ ընթացքներ։ Վերելք «եղևնաձև» և «սահող» քայլերով։ Արգելակում և հենումով դարձում։ Տեղում թափով դարձումներ։ Վայրէջք բարձր կանգնվածքով։ Կրկնողական դահուկաընթացք. 3-4 անգամ 100-ական մետր վազքահատվածների անցում արագությամբ։ Հավասարաչափ արագությամբ տեղաշարժ դահուկներով 2,5 կմ (տղաներ), 2 կմ (աղջիկներ)։ 2. Լողի ուսուցման տեխնիկայի մեթոդները և միջոցները: Տեղեկություն լողի առողջարարական, բուժիչ նշանակության մասին։ Կրծքի և մեջքի վրա կրոլ լողաոճի տեխնիկայի կատարելագործում։ Կրծքի և մեջքի վրա կրոլ լողաոճերի մեկնարկների և դարձումների կատարելագործում։ Բրաս լողաոճով ոտքերի, ձեռքերի և շնչառության համագործակցություն։ Դարձումներ տարբեր լողաոճերով։ 25 մ տարածության կրկնվող լող յուրացված եղանակով և տարրերով (3-4 անգամ 25-ական մ)։ Հավասարաչափ արագությամբ լող 50 մ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գույքի և դրանց կիրառմամբ դահուկային պատրաստության և լողի վարժությունների կատարում։ |
1. Օրինաչափություն 1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ սահող քայլքերում, դահուկավազքում կամ լողում թիավարման և դարձումների ժամանակ, շարժումների հերթագայության մեջ: 2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Դահուկային սպորտ» և «Լող» մարզաձևերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից և մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 | |
ԹԵՄԱ 5.2 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ՈՒԺԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ: ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ մկանային ուժի մշակման մեթոդների ու միջոցների վերաբերյալ։ 2. Մշակել ուժային և արագաուժային կարողունակությունները։ 3. Ձևավորել պատկերացումներ սեղանի թենիսի պարապմունքների ներգործության վերաբերյալ։ 4. Ուսուցանել սեղանի թենիսի տեխնիկայի հնարքները։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի մկանային ուժի մշակման մեթոդներն ու միջոցները։ 2. Դրսևորի ուժային և արագաուժային ունակություններ։ 3. Գիտի սեղանի թենիսի կրթական, առողջարարական և դաստիարակչական նշանակությունը։ 4. Կատարի սեղանի թենիսի տեխնիկական հնարքները։ 5. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման ունակություն։ 6. Համագործակցի, դրսևորի բարության, ազնվության, հանդուրժողականության, բոլորի նկատմամբ հարգանքի հատկանիշներ։ 7. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ։ | |
Բովանդակություն | |
1. Ուժային պատրաստություն: Ընդհանուր տեղեկություն ուժային մարզաձևերի վերաբերյալ (ծանրամարտ, կշռաքարային սպորտ, ուժային եռամարտ)։ Զույգերով վարժություններ ձեռքերի, ոտքերի և մեջքի մկանների համար, 2-3 անգամ, 7-10 կրկնությամբ։ Վարժություններ ռետինե լարանով ձեռքերի, վերին ուսագոտու և կրծքավանդակի մկանների մշակման համար, 2-4 անգամ, 5-8-կրկնությամբ։ 5-6 համալիր վարժություններ կցագնդերով (1, 2 կգ) մարմնի տարբեր մկանախմբերի մշակման համար, 2-3 անգամ, 5-6 կրկնությամբ։ 2. Սեղանի թենիսի ուսուցում: Ծանոթացում սեղանի թենիսի կրթական, առողջարարական և դաստիարակչական նշանակությանը։ Սեղանի թենիսի տեխնիկական հնարքների ուսուցում։ Սկզբնահարվածի ուսուցում։ Երկկողմանի խաղ։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Առանց գույքի և դրանց կիրառմամբ սեղանի թենիս մարզաձևի և ուժային պատրաստության վարժությունների կատարում։ |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի և ուժային պատրաստության միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և ուժային պատրաստության վարժությունների համակարգերը և «Սեղանի թենիս» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ4, Հ5, Հ13, Հ15, Հ17, Հ22, Հ25, Հ26, Հ27, Հ31, Հ33, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 |
ԹԵՄԱ 5.3 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ. /ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՍՊԱՆԴԵՐՆԵՐՈՎ: ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԱՐԱՆՆԵՐՈՎ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Մշակել ուժային և արագաուժային կարողունակությունները։ 2. Ձևավորել պատկերացումներ էսպանդերներով և լարաններով պարապմունքների ներգործության վերաբերյալ։ 3. Ուսուցանել էսպանդերներով և լարաններով տեխնիկայի հնարքները։ 4. Նպաստել մկանային ուժի ավելացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Էսպանդերներով և լարաններով կատարի ուժային վարժություններ: 2. Դրսևորի ուժային և արագաուժային ունակություններ։ 3. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, ուժային հմտություններ։ 4. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողունակություն։ | |
Բովանդակություն | |
1. Վարժություններ էսպանդերներով: 2. Վարժություններ լարաններով: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Օգնությամբ կամ ինքնուրույն, գրականության միջոցով կամ համացանցից ուսումնասիրում են համապատասխան ֆիզիկական վարժությունների վերաբերյալ ուսումնական նյութերը: Համակարգում և ներկայացնում են դասարանին: 2. Կատարում են ուժային վարժություններ՝ 1) էսպանդերներով, 2) լարաններով: |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Ուժային պատրաստության միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և ուժային պատրաստության վարժությունների համակարգերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 5. Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 6. Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ5, Հ12, Հ13, Հ26, Հ33, Հ34, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 |
8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ շարժողական կարողունակությունների վերաբերյալ: 2. Նպաստել շարժողական կարողունակությունների զարգացման մեթոդիկայի և միջոցների վերաբերյալ գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանն ու խորացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Նկարագրի ֆիզիկական դաստիարակության դերը, նշանակությունն ու անհրաժեշտությունը մարդու կյանքի կենսագործունեության մեջ: 2. Գիտի. 1) ֆիզիկական վարժությունների կատարման առանձնահատկությունները, 2) շարժողական կարողունակությունները և ֆիզիկական զարգացման հատկանիշները, 3) արագաշարժության, մկանային ուժի, դիմացկունության, ճարպկության, ճկունության մշակման մեթոդները և առողջ ապրելակերպի ու ճիշտ կեցվածքի պահպանման կանոնները, միջոցները: 3. Բացատրի պասիվ շարժունակության հետևանքները և օրգանիզմի վրա բացասական ազդեցությունը: 4. Թվարկի շարժողական կարողունակությունները, ֆիզիկական զարգացման հատկանիշները և դրանց նպաստող օրգան համակարգերը և մկանախմբերը: | |
Բովանդակություն | |
1. Արագաշարժության մշակմանը նպաստող վարժությունների ինքնուրույն կատարման մեթոդիկան: 2. Դիմացկունության մշակմանը նպաստող վարժությունների ինքնուրույն կատարման մեթոդիկան: 3. Ուժի մշակմանը նպաստող վարժությունների ինքնուրույն կատարման մեթոդիկան: 4. Ճկունության և ճարպկության մշակմանը նպաստող վարժությունների ինքնուրույն կատարման մեթոդիկան: 5. Արագաուժային մշակմանը նպաստող վարժությունների ինքնուրույն կատարման մեթոդիկան: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Օգտվելով համացանցից և գրականությունից՝ ինքնուրույն ուսումնասիրում և ներկայացնում են շարժողական ունակությունները և ֆիզիկական զարգացման հատկանիշները: 2. Կատարում են ֆիզիկական վարժություններ: |
1. Ժամանակ և տարածություն 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզական ոլորտի տարբեր մարդկանց պատմությունները, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով մարզումների դերը տարբեր ժամանակների նշանավոր մարդկանց կյանքում: 2. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 3. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ: 3.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 4.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ3 Հ4, Հ13, Հ15, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ3, Հ41, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51, Հ52, Հ53 | |
ԹԵՄԱ 2 | |
ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՔԱՅԼՔԵՐ: ՎԱԶՔԵՐ: ՆԵՏՈՒՄՆԵՐ: ՑԱՏԿԵՐ: ՓՈԽԱՆՑՈՒՄԱՎԱԶՔԵՐ: ԱՐԳԵԼԱՎԱԶՔԵՐ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Կատարելագործել կարճ (միջին) ցատկերի և նետումների կատարման տեխնիկան: 2. Զարգացնել արագաշարժության, դիմացկունության, ճկունության, ճարպկության և արագաուժային կարողունակությունները: 3. Դաստիարակել կարգապահություն, նպատակասլացություն, տոկունություն և դժվարություններ հաղթահարելու հմտություններ: 4. Նպաստել. 1) առողջության ամրապնդմանը, 2) ֆիզիկական համակողմանի զարգացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի ցատկերի տեխնիկայի հիմունքները: 2. Ցուցաբերի հմտություններ կարճ և միջին վազքերի հաղթահարման համար, թենիսի և լցված գնդակների նետման ժամանակ: 3. Որոշի և գնահատի սեփական ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: 4. Ցուցաբերի. 1) կարգապահություն, տոկունություն, նպատակասլացություն, համարձակություն, հաղթահարի դժվարությունները: 2) վազքային, ցատկային և նետումների վարժությունների տեխնիկայի կատարման հապատասխան հմտություններ: 5. Ունի արագաշարժության, դիմացկունության, ցատկունակության կարողունակություններ: | |
Բովանդակություն | |
1. Կարճ վազքի տեխնիկայի կատարելագործում: 2. Միջին վազքի տեխնիկայի կատարելագործում: 3. Ցատկերի և նետումների տեխնիկայի կատարելագործում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. 4*50 մ արագ վազք, 4*20 մ ցածր և բարձր մեկնարկից վազք: 2. Հավասարաչափ վազք տեղանքում 10 րոպե, կրոս 15 րոպե: 3. Հեռացատկ ոտքերը կծկած եղանակով: 4. Բարձրացատկ քայլանցում եղանակով: 5. Նետումներ թենիսի գնդակի, լցրած գնդակի: |
1. Օրինաչափություն 1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ3 Հ4, Հ13, Հ15, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ3, Հ41, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51, Հ52, Հ53 | |
ԹԵՄԱ 3 | |
ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈՒՄՆԵՐ: ՀԵՆԱՑԱՏԿԵՐ: ԱԿՐՈԲԱՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐ: ՌԻԹՄԻԿ - ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Նպաստել ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը: 2. Ուսուցանել ընդհանուր զարգացնող, ռիթմիկ մարմնամարզական, ակրոբատիկական, ուժային, ճկունության, ճարպկության վարժությունների կատարման տեխնիկան և անվտանգության կանոնների պահպանումը: 3. Կատարելագործել ճկունության, ճարպկության, մկանային ուժի, արագաշարժության ունակությունները: 4. Զարգացնել. 1) կոորդինացիան, շարժունմերի ճշգրտության և տարբերակման, ուշադրության կենտրոնացման հմտությունները, 2) շարժողական կարողությունները: 5. Դաստիարակել ինքնավստահության, կազմակերպվածության, ինքնագնահատման և դժվարությունները հաղթահարելու հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Կատարի. 1) ընդհանուր զարգացնող վարժություններ՝ զույգերով, առարկաներով, 2) կախեր և հենումներ, հենացատկեր, մագլցումներ, ակրոբատիկական վարժություններ: 2. Դրսևորի համարձակության, ինքնավսատահության, կարգապահության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Ընդհանուր զարգացնող վարժություններ: Ընթացքում կատարվող գործողությունների, ոստյունների, կքանիստների և դարձումների համակցումներ ձեռքերի շարժումների հետ: Ընդհանուր զարգացնող վարժություններ առարկաներով և առանց առարկաների: Կեցվածքի ձևավորման վարժություններ: 2. Կախեր և հենումներ՝ կախեր պարանից` կախ նստած ոտքերը զատած, ձգումներ կախ դրությունում բարձրացնել ծնկային հոդում ծալված ոտքերը, հենումներ մարզանստարանի վրա։ 3. Հենացատկեր: Տղաներ՝ 110-115 սմ բարձրությամբ լայնակի տեղադրված այծի վրայով հենացատկ՝ «ոտքերը կծկած» եղանակով: Աղջիկներ՝ մարզանստարանին քայլքի տարատեսակներ, դարձումներ, հավասարակշռության վարժություններ, արտակոր վարցատկեր: 4. Ակրոբատիկական վարժություններ: Տղաներ՝ գլուխկոնծի հետ (հետնագլուխկոնծի)՝ ընդունելով հենում կանգնած, ոտքերը զատած դրությունը: Գլուխկոնծի առաջ և հետ (առաջնագլուխկոնծի և հետնագլուխկոնծի): Կանգ գլխին և ձեռնականգ պատի մոտ: Աղջիկներ՝ գլուխկոնծի առաջ և հետ, «կամուրջ» դարձումով՝ ընդունելով մեկ ծնկին հենում կանգնած դրություն: 5. Մագլցում: Տղաներ՝ պարանամագլցում 2 հանգով: Աղջիկներ՝ պարանամագլցում 3 հանգով: Մագլցում հորիզոնական ձողին և մարմնամարզական պատին ձեռքերի և ոտքերի օգնությամբ: 6. Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ: Պարային քայլք ոստյունով, պոլկայի քայլք, կից քայլք, քայլք ոտնաթաթից, կրունկից, ազդրերն առաջ բարձրացնելով: Կիսակքանիստ կանգնել և բարձրանալ ոտնաթաթերին: Ոտքերի հերթականությամբ ծալումներ ազդրերն առաջ բարձրացնելով: Տեղում ոստյուններ ձեռքերի տարբեր դրություններով: Յուրացրած շարժումների համակցումներով համալիրներ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ընդհանուր զարգացնող վարժությունների, հենացատկերի և մագլցումների կատարում: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում: |
1. Օրինաչափություն 1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ3 Հ4, Հ13, Հ15, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ3, Հ41, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51, Հ52, Հ53 | |
ԹԵՄԱ 4.1 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ԲԱՍԿԵՏԲՈԼ /ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ՎԱՐՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ, ՆԵՏՈՒՄ: ԽԱՂԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Մշակել գնդակով փոխանցման, ընդունման, վարման, նետումների տեխնիկան: 2. Կատարելագործել բասկետբոլ խաղի տեխնիկան: 3. Զարգացնել արագաշարժության, ճարպկության, դիմացկունության, կոորդինացիայի ունակությունները: 4. Նպաստել թիմային համատեղ առաջադրանքներ կատարելու, համագործակցելու, խաղըանկերների նկատմամբ հարգանք դրսևորելու, նախաձեռնություն հանդես բերելու և տակտիկական մտածելակերպի զարգացմանը: 5. Ամրապնդել պատասխանատվության, նպատակասլացության, ինքնատիրապետման և հանդուրժողականության հմտությունները: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի բասկետբոլ խաղի կանոնները: 2. Դրսևորի հմտություններ բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժերի, գնդակի ընդունման, վարման, փոխանցման ժամանակ: 3. Գնդակը հմուտ վարի աջ և ձախ ձեռքերով և նետի օղակի մեջ: 4. Կիրառի անհատական և խմբային պաշտպանողական գործողություններ, տիրապետի խմբային հարձակման ձևերին: 5. Դրսևորի 1) փոխօգնության, համագործակցության, կարգապահության, նախաձեռնության վարքագիծ, 2) արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության, կոորդինացիոն հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: 2. Գնդակի վարում, նետում, ընդունում, փոխանցում: 3. Խաղի մարտավարություն: 4. Խաղի տիրապետում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել գնդակի նետումներ տարբեր հեռավորություններից, բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունման, վարման և փոխանցման վարժություններ: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում: |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացմունքեր, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Բասկետբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ3 Հ4, Հ13, Հ15, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ3, Հ41, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51, Հ52, Հ53 | |
ԹԵՄԱ 4.2 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՎՈԼԵՅԲՈԼ /ԳՆԴԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ: ՍԿԶԲՆԱՀԱՐՎԱԾ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Կատարելագործել գնդակի փոխանցման, ընդունման, սկզբնահարվածի և հարձակողական հարվածի տեխնիկան, հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողությունները: 2. Ուսուցանել ճիշտ կանոններով վոլեյբոլ խաղալ: 3. Ամրապնդել շարժողական կարողությունները: 4. Նպաստել համագործակցելու, կազմակերպելու, նախաձեռնություն հանդես բերելու, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը: 5. Դաստիարակել կարգապահություն, ինքնատիրապետում, հանդուրժողականություն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի վոլեյբոլ խաղի կանոնները: 2. Սահուն կատարի գնդակի փոխանցումներ, սկզբնահարվածներ, հարձակողական ուղիղ հարվածներ: 3. Կիրառի յուրացված տեխնիկական հնարքներն ու մարտավարական գործողությունները: 4. Դրսևորի համագործակցության, փոխօգնության, կարգապահության կարողություններ: 5. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: 2. Գնդակի փոխանցում և ընդունում: 3. Սկզբնահարված և հարձակողական հարված: 4. Հարձակողական և պաշտպանական գործողությունների մարտավարություն: 5. Խաղի տիրապետում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, սկզբնահարվածներ, ուղիղ հարձակողական հարվածներ, շարժման ընթացքում գնդակի ընդունման և փոխանցման, ցանցի մոտ գնդակի հետ փոխանցման վարժություններ: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժություններ: |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2.Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես նաև «Վոլեյբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ3 Հ4, Հ13, Հ15, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ3, Հ41, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51, Հ52, Հ53 | |
ԹԵՄԱ 4.3 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՀԱՆԴԲՈԼ /ՀԱՆԴԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՎԱՐՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂ: ՆԵՏՈՒՄՆԵՐ ԴԱՐՊԱՍԻՆ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԽԱՂԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ամրապնդել գնդակով փոխանցումների, վարման, նետման, հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողությունների կատարման տեխնիկան: 2. Ուսուցանել հանդբոլ խաղի հիմնական կանոնները 3. Զարգացնել արագաշարժությունը, դիմացկունությունը, ճկունությունը, ճարպկությունը, մկանային ուժը: 4. Նպաստել համարձակության, ինքնատիրապետման, համագործակցության, հանդուրժողականության, փոխօգնության կարողությունների զարգացմանը: 5. Դաստիարակել կամքի ուժ և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություններ: 6. Նպաստել ֆիզիկական համակողմանի զարգացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի հանդբոլ խաղի կանոնները: 2. Տարբեր դիրքերից և տարբեր ձևերով կատարի նետումներ դարպասին: 3. Կատարի հանդբոլ խաղի տեխնիկական և մարտավարական գործողությունները: 4. Դարպասապահի կեցվածքով կատարի տեղաշարժեր, գնդակի որսում, հետմղում: 5. Ցուցաբերի համագործակցության, հանդուրժողականության, փոխօգնության, ինքնատիրապետման, նպատակասլացության կարողություններ: 6. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: 2. Գնդակի ընդունում, վարում, փոխանցում: 3. Գնդակի նետում դարպասին: 4. Հարձակողական և պաշտպանողական մարտավարություն: 5. Դարպասապահի խաղ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել հանդբոլիստի կեցվածքով տեղաշարեր, գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետելու, դարպասապահի կեցվածքով տեղաշարժվելու, գնդակի հետմղման վարժություններ: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժություններ: |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2.Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Հանդբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ3 Հ4, Հ13, Հ15, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ3, Հ41, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51, Հ52, Հ53 | |
ԹԵՄԱ 4.4 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՖՈՒՏԲՈԼ /ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵԱՇԱՐԺԵՐ: ՀԱՐՎԱԾ ԳՆԴԱԿԻՆ ՈՏՔՈՎ ԵՎ ԳԼԽՈՎ: ԳՆԴԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄ, ՎԱՐՈՒՄ, ԽԼՈՒՄ, ՆԵՏՈՒՄ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԴԱԿՈՎ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ամրապնդել ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժերի հմտությունները: 2. Կատարելագործել. 1) գնդակի կասեցման, վարման, հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների և գնդակի խլման կարողություններ, 2) խաղի ընթացքում դիրքային հարձակման տակտիկական առաջադրանքների և տեխնիկական հնարքների կատարման կարողություններ: 3. Ձևավորել համագործակցության, կազմակերպվածության, փոխօգնության հմտություններ: 4. Զարգացնել արագաշարժություն, ճարպկություն, կոորդինացիա, դիմացկունություն, ցատկունակություն: 5. Դաստիարակել բարություն, ազնվություն, հարգանք խաղընկերոջ, մրցակցի և մրցավարի նկատմամբ: 6. Նպաստել մարտավարական մտածելակերպի զարգացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի ֆոտբոլ խաղի կանոնները: 2. Գնդակը կասեցնի, վարի, գնդակին հարվածի, խլի, կատարի խաբուսիկ գործողություններ: 3. Ցուցաբերի կարգապահության, համագործակցության, փոխօգնության կարողություններ: 4. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: 2. Հարվածներ գնդակին: 3. Գնդակի կասեցում, վարում, խլում, նետում: 4. Հարձակողական եվ պաշտպանողական մարտավարություն: 5. Աճպարարություն գնդակով: 6. Դարպասապահի խաղ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի վարման, կասեցման, խլման, տարբեր հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների վարժություններ: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժություններ: |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2.Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Ֆուտբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ3 Հ4, Հ13, Հ15, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ3, Հ41, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51, Հ52, Հ53 | |
ԹԵՄԱ 5.1 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ: ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ: ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել. 1) հավասարաչափ արագությամբ լողալը, 2) դահուկավազքի տեխնիկայի կանոները, 3) սեղանի թենիսի կանոնները: 2. Կատարելագործել կրոլ և բրաս լողաձևի տեխնիկան, 3. Ձևավորել. 1) տարբեր ոճերով լողալու հմտություններ, 2) վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերի կատարման հմտություններ, 3) սկզբնահարվածների, կտրված, պտտված, պատնեշ, աջից և ձախից գլորումով հարվածների կատարման հմտություններ: 4. Ձևավորել պատկերացումներ առաջին օգության վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի առաջին օգնության կանոնները: 2. Լողա կրոլ և բրաս ձևերով: 3. Դրսևորի կամային որակներ, համարձակություն վստահություն: 4. Գիտի դահուկային պարապմունքների առողջարարական նշանակության մասին: 5. Սահուն կատարի վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերը: 6. Տիրապետի կտրված և գլորումով հարվածների տեխնիկային: 7. Կատարի պատնեշ հարվածներ: 8. Կատարի աջից, ձախից պտտված հարվածներ: 9. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողություն: 10. Համագործակցի, ցուցաբերի բարություն, ազնվություն, հանդուրժողականություն, հարգանք բոլորի նկատմամբ: 11. Դրսևորի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Դահուկային պատրաստության տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները: 2. Լողի տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները: 3. Սեղանի թենիսի տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Լողա կրոլ և բրաս ձևերով: 2. Սահուն կատարի վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերը: 3. Կատարի սկզբնահարվածներ, պատնեշ, կտրված և գլորումով, աջից, ձախից պտտված հարվածներ: 4. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժություններ: 5. Կատարի ուժային վարժություններ, կցագնդերով, կշռաքարերով / տղաներ 5 – 10 / կգ., մեջքին պառկած, ձեռքերը գլխավերևում դրությունից մարմնի բարձրացում, /անգամ/, / աղջիկներ / ; |
1. Օրինաչափություն 1) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ սահող քայլքերում, դահուկավազքում կամ լողում թիավարման և դարձումների ժամանակ, շարժումների հերթագայության մեջ: 2) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 2. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Դահուկային սպորտ», «Լող» և «Սեղանի թենիս» մարզաձևերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից և մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 3. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկաի, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 6.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ2, Հ3 Հ4, Հ13, Հ15, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ33, Հ3, Հ41, Հ45, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50, Հ51, Հ52, Հ53 |
ԹԵՄԱ 5.2 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ. /ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՑԱԳՆԴԵՐՈՎ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Նպաստել ուժային վարժությունների կատարման տեխնիկայի կատարելագործմանը: 2. Մշակել ուժային և արագաուժային կարողունակությունները։ 3. Ձևավորել պատկերացումներ կցագնդերով պարապմունքների ներգործության վերաբերյալ։ 4. Ուսուցանել կցագնդերով տեխնիկայի հնարքները։ 5. Նպաստել մկանային ուժի ավելացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
5. Կցագնդերով կատարի ուժային վարժություններ: 6. Դրսևորի ուժային և արագաուժային ունակություններ։ 7. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, ուժային հմտություններ։ 8. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողունակություն։ | |
Բովանդակություն | |
1. Կցագնդերի բարձրացում գետնից: 2. Ձեռքերի ծալում ուղում կցագնդերով: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
3. Ինքնուրույն, գրականության միջոցով կամ համացանցից ուսումնասիրում են համապատասխան ֆիզիկական վարժությունների վերաբերյալ ուսումնական նյութերը: Համակարգում և ներկայացնում են դասարանին: 4. Կատարում են կցագնդերով վարժություններ: |
4. Անհատական և մշակութային արժեհամակարգ 3) Ուժային պատրաստության միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 4) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 5. Զարգացում 2) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 6. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և ուժային պատրաստության վարժությունների համակարգերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 5. Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 6. Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Հ3, Հ5, Հ12, Հ13, Հ26, Հ33, Հ34, Հ46, Հ47, Հ48, Հ49, Հ50 |
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1 | |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Հաղորդել գիտելիքներ. 1) տարբեր բեռնվածություններին օրգանիզմի արձագանքի վերաբերյալ, 2) բեռնվածության բաղադրիչների և ինքնահսկման ձևերի վերաբերյալ: 2. Ներկայացնել. 1) կյանքում ֆիզիկական կուտուրայի և սպորտի դերն ու նշանակությունը, 2) առողջ ապրելակերպի էության և բաղադրատարրերի կիրառման անհրաժեշտությունը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Պատկերացում ունի. 1) տարբեր բեռնվածություններին օրգանիզմի արձագանքի վերաբերյալ, 2) առողջ ապրելակերպի էության և բաղադրատարրերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: 2. Գիտի. 1) ֆիզիկական կուտուրայի և սպորտի դերն ու նշանակությունը կյանքում, 2) բեռնվածության բաղադրիչները և ինքնահսկման ձևերը: | |
Բովանդակություն | |
1. Օրգանիզմի արձագանքը տարբեր ֆիզիկական բեռնվածություններին: 2. Բեռնվածության բնութագրումը և ինքնահսկման ձևերը: 3. Ֆիզիկական կուտուրան և սպորտը նշանավոր մարդկանց կյանքում: 4. Առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Օգտվելով համացանցից և գրականությունից՝ ինքնուրույն ուսումնասիրում և ներկայացնում են բեռնվածության բաղադրատարրերը և ինքնահսկման ձևերը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերն ու նշանակությունը կյանքում, առողջ ապրելակերպի էության և բաղադրատարրերի կիրառման անհրաժեշտությունը: |
4. Ժամանակ և տարածություն 2) Սովորողներն ուսումնասիրում են մարզական ոլորտի տարբեր մարդկանց պատմությունները, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով մարզումների դերը տարբեր ժամանակների նշանավոր մարդկանց կյանքում: 5. Անհատական և մշակութային արժեհամակարգ 3) Ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 4) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 6.Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Պատմական ակնարկներ: 3.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 4.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 5.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 6.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 | |
ԹԵՄԱ 2 | |
ԱԹԼԵՏԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՔԱՅԼՔԵՐ: ՎԱԶՔԵՐ: ՆԵՏՈՒՄՆԵՐ: ՑԱՏԿԵՐ: ՓՈԽԱՆՑՈՒՄԱՎԱԶՔԵՐ: ԱՐԳԵԼԱՎԱԶՔԵՐ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Կատարելագործել կարճ, միջին, փոխանցումավազքի, արգելավազքի, ցատկերի և նետումների կատարման տեխնիկան: 2. Զարգացնել արագաշարժության, դիմացկունության, ճկունության, ճարպկության և արագաուժային ունակությունները: 3. Դաստիարակել կարգապահության, նպատակասլացության, տոկունության և դժվարություններ հաղթահարելու հմտություններ: 4. Նպաստել առողջության ամրապնդմանը և ֆիզիկական համակողմանի զարգացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ցուցաբերի վազքային, ցատկային և նետումների վարժությունների տեխնիկայի կատարման հմտություններ: 2. Դրսևորի հմտություններ կարճ և միջին վազքերի հաղթահարման համար, թենիսի գնդակի և նռնակի նետման ժամանակ: 3. Վազքերի և ցատկերի տեխնիկայի կիրառմամբ հաղթահարի բնական արգելքները և տիրապետի արգելավազքի տեխնիկային: 4. Տիրապետի փոխանցումավազքի տեխնիկային: 5. Ունի արագաշարժությանը, դիմացկունությանը, ցատկունակությանը համապատասխան մշակված ունակություններ: 6. Ցուցաբերի կարգապահություն, տոկունություն, նպատակասլացություն, համարձակություն, դժվարությունները հաղթահարելու կարողություններ: | |
Բովանդակություն | |
1. Կարճ վազքի տեխնիկայի կատարելագործում, ցածր մեկնարկի տեխնիկայի կատարելագործում: 2. Միջին վազքի տեխնիկայի կատարելագործում, բարձր մեկնարկի տեխնիկայի կատարելագործում: 3. Արգելավազքի և փոխանցումավազքի տեխնիկայի կատարելագործում: 4. Ցատկերի և նետումների տեխնիկայի կատարելագործում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. 5*100 մ արագ վազք, 8*30 մ ցածր մեկնարկից վազք: 2. Հավասարաչափ վազք տեղանքում 10 րոպե, կրոս 15 րոպե: 3. 4*50 մ փոխանցումավազք: 4. Վազք արգելքների հաղթահարումով: 5. Հեռացատկ արտակորված եղանակով: 6. Բարձրացատկ քայլանցում եղանակով: 7. Նետումներ (թենիսի գնդակի, նռնակի): |
4. Օրինաչափություն 3) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ քայլքի, վազքի կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 4) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 5. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Աթլետիկա» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 6. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 |
ԹԵՄԱ 3 | |
ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՆՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ԿԱԽԵՐ ԵՎ ՀԵՆՈՒՄՆԵՐ: ՀԵՆԱՑԱՏԿԵՐ: ԱԿՐՈԲԱՏԻԿԱ: ՄԱԳԼՑՈՒՄՆԵՐ: ՌԻԹՄԻԿ-ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Նպաստել ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը: 2. Ձևավորել. 1) ընդհանուր զարգացնող համալիր վարժությունների կատարման կարողություն, 2) կախերի, հենումների, ռիթմիկ մարմնամարզության, վարժությունների յուրացրած տարրերի համակցված կատարման կարողություն: 3. Ուսուցանել մարզասարքերի վրա կատարվող վարժությունների տեխնիկան: 4. Զարգացնել ճկունություն, ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, կոորդինացիա: 5. Դաստիարակել կազմակերպվածություն և ձևավորել շարժողական գործողությունների ինքնուրույն կատարման, ինքնահսկման և ինքնագնահատման հմտություններ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Կատարի ընդհանուր զարգացնող համալիր վարժություններ: 2. Դրսևորի կախերի, հենումների, ռիթմիկ մարմնամարզական վարժությունների յուրացրած տարրերի համակցման հմտություններ: 3. Մարզասարքերի օգնությամբ զարգացնի առանձին մկանախմբերը և մշակի սեփական շարժողական ունակությունները՝ ուժը, արագաշարժությունը, ճկունությունը, դիմացկունությունն ու կոորդինացիան: 4. Տիրապետի սեփական ֆիզիկական պատրաստվածության, ինքնահսկման և ինքնագնահատման հմտություններին: | |
Բովանդակություն | |
1. Ընդհանուր զարգացնող վարժություններ: 10-12 ֆիզիկական վարժություններից կազմված համալիրների կատարում: Ընդհանուր զարգացնող վարժություններ կցագնդերով, կշռաքարով, էսպանդերով (տղաներ): Ընդհանուր զարգացնող վարժություններ օղով, ցատկապարանով, զույգերով (աղջիկներ): Կեցվածքի ձևավորման վարժություններ: 2. Կախեր և հենումներ: Տղաներ՝ պտտաձողին կախից վերելք հենման՝ ուժով, հենումից դանդաղ իջնել կախ դիրքի, կախից թափահարումներ և վերձգումներ: 3. Աղջիկներ՝ մարմնամարզական պատից անկյուն՝ ծալված և ուղղված ոտքերով: 4. Ակրոբատիկական վարժություններ: Տղաներ՝ հետնագլուխկոնծի և ձեռնականգ օգնությամբ: Աղջիկներ՝ առաջնագլուխկոնծի, կանգ թիակներին, «Կամուրջ»՝ օգնությամբ: Յուրացված տարրերի համակցումներ: 5. Ռիթմիկ մարմնամարզության վարժություններ: Ընդհանուր զարգացնող վարժություններ շարժման ընթացքում երաժշտության ուղեկցությամբ: Պարային քայլք ոստյունով, կից քայլք թաթից, կրունկից, ազդրերն առաջ բարձրացնելով: Ձեռքերի, ոտքերի, ուսագոտու, պարանոցի, իրանի վարժությունների համալիրներ: 6. Ուժային վարժություններ: Տղաներ՝ վարժություններ կցագնդերով, կշռաքարով, էսպանդերով: 7. Ճկունության վարժություններ: Աղջիկներ՝ վարժություններ օղով, ցատկապարանով: 8. Վարժություններ մարզասարքերի վրա: Վարժություններ ձեռքերի, ոտքերի, ուսագոտու, որովայնի և մեջքի համար: Առաջատար շարժողական ունակությունների (ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճկունություն) մշակման վարժություններ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ընդհանուր զարգացնող վարժությունների, հենացատկերի և մագլցումների կատարում: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում: |
4. Օրինաչափություն 3) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ շարային կամ ակրոբատիկ վարժությունների կառուցվածքում, շարժումների հերթագայության մեջ: 4) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 5. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Մարմնամարզություն» սպորտաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից և խաղերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 6. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր։ 5.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 | |
ԹԵՄԱ 4.1 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ԲԱՍԿԵՏԲՈԼ /ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ՎԱՐՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ, ՆԵՏՈՒՄ: ԽԱՂԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Կատարելագործել գնդակով փոխանցման, ընդունման, վարման, նետումների տեխնիկան: 2. Ուսուցանել հիմնական կանոններով բասկետբոլ խաղալ: 3. Զարգացնել արագաշարժության, ճարպկության, դիմացկունության, կոորդինացիայի ունակությունները: 4. Նպաստել թիմային համատեղ առաջադրանքներ կատարելու, համագործակցելու, խաղընկերների նկատմամբ հարգանք դրսևորելու, նախաձեռնություն ցուցաբերելու և մարտավարական մտածելակերպի զարգացմանը: 5. Ամրապնդել պատասխանատվության, նպատակասլացության, ինքնատիրապետման և հանդուրժողականության հմտությունները: | |
Վերջնարդյունքներ | |
1. Տիրապետի գնդակի վարման, օղակի մեջ նետման հմտություններին: 2. Սահուն կատարի գնդակի ընդունում և փոխանցում: 3. Կատարի անհատական և թիմային պաշտպանողական և հարձակողական գործողություններ: 4. Ունի թիմային մտածելակերպ: 5. Դրսևորի պատասխանատվության, փոխօգնության, համագործակցության վարքագիծ: 6. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: 2. Գնդակի վարում, նետում, ընդունում, փոխանցում: 3. Խաղի մարտավարություն: 4. Խաղի տիրապետում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել գնդակի նետումներ տարբեր հեռավորություններից, բասկետբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունման, վարման և փոխանցման վարժություններ: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում: |
5. Անհատական և մշակութային արժեհամակարգ 3) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացմունքեր, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 4) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 6. Զարգացում 2) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 7. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Բասկետբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 8. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 | |
ԹԵՄԱ 4.2 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՎՈԼԵՅԲՈԼ /ԳՆԴԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ: ՍԿԶԲՆԱՀԱՐՎԱԾ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Կատարելագործել գնդակի փոխանցման, ընդունման, հարձակողական հարվածի կատարման տեխնիկան, հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողությունները: 2. Ուսուցանել հիմնական կանոններով վոլեյբոլ խաղալ: 3. Ամրապնդել շարժողական կարողությունները: 4. Նպաստել համագործակցելու, կազմակերպելու, նախաձեռնություն ցուցաբերելու, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու,որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը: 5. Դաստիարակել կարգապահություն, ինքնատիրապետում, հանդուրժողականություն: | |
Վերջնարդյունքներ | |
1. Սահուն կատարի գնդակի փոխանցում, ընդունում, սկզբնահարված և ուղիղ հարձակողական հարվածներ: 2. Տիրապետի անհատական և թիմային շրջափակման կարողություններին: 3. Կիրառի յուրացրած տեխնիկական հնարքները և մարտավարական գործողությունները: 4. Ունի խմբային գործողությունների կատարման հմտություններ: 5. Դրսևորի փոխօգնության, համագործակցության և մարդասիրական վարքագիծ: 6. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության, կոորդինացիայի հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: 2. Գնդակի փոխանցում և ընդունում: 3. Սկզբնահարված և հարձակողական հարված: 4. Հարձակողական և պաշտպանողական գործողությունների մարտավարություն: 5. Խաղի տիրապետում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել վոլեյբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, սկզբնահարվածներ, ուղիղ հարձակողական հարվածներ, շարժման ընթացքում գնդակի ընդունման և փոխանցման, ցանցի մոտ գնդակի հետ փոխանցման վարժություններ: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում: |
5. Անհատական և մշակութային արժեհամակարգ 3) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 4) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 6. Զարգացում 2) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 7. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես նաև «Վոլեյբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 8. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 | |
ԹԵՄԱ 4.3 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՀԱՆԴԲՈԼ /ՀԱՆԴԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ԳՆԴԱԿԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՎԱՐՈՒՄ, ՓՈԽԱՆՑՈՒՄ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂ: ՆԵՏՈՒՄՆԵՐ ԴԱՐՊԱՍԻՆ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: ԽԱՂԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ամրապնդել գնդակով փոխանցումների, վարման, նետման, հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողությունների կատարման տեխնիկան: 2. Ուսուցանել հիմնական կանոններով հանդբոլ խաղալու կարգը: 3. Զարգացնել արագաշարժությունը, դիմացկունությունը, ճկունությունը, ճարպկությունը, մկանային ուժը: 4. Դաստիարակել կամքի ուժ և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություններ: 5. Նպաստել. 1) համարձակության, ինքնատիրապետման, համագործակցության, հարդուրժողականության, փոխօգնության կարողությունների զարգացմանը, 2) ֆիզիկական համակողմանի զարգացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Տիրապետի գնդակի ընդունման, վարման, փոխանցման, նետման հմտություններին: 2. Խաղընկերոջ դիմադրությամբ տարբեր դիրքերից և ձևերով գնդակը նետի դարպասին: 3. Կիրառի հարձակողական և պաշտպանողական մարտավարական գործողություններ: 4. Հիմնական կանոններով հանդբոլ խաղա: 5. Ունի թիմային մտածելակերպ: 6. Դրսևորի պատասխանատվության, փոխօգնության, համագործակցության, փոխադարձ հարգանքի վարքագիծ: 7. Ցուցաբերի. 1) դժվարությունները հաղթահարելու կամք, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ, 2) արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: 2. Գնդակի փոխանցում, վարում, ընդունում: 3. Գնդակի նետում դարպասին: 4. Հարձակողական և պաշտպանողական տակտիկա: 5. Դարպասապահի խաղ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել հանդբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի ընդունման, վարման, փոխանցման և նետելու, դարպասապահի կեցվածքով տեղաշարժվելու, գնդակի հետմղման վարժություններ: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում: |
5.Անհատական և մշակութային արժեհամակարգ 3) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 4) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 6. Զարգացում 2) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 7. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Հանդբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 8. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 | |
ԹԵՄԱ 4.4 | |
ՄԱՐԶԱԽԱՂԵՐ. ՖՈՒՏԲՈԼ /ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ: ՀԱՐՎԱԾ ԳՆԴԱԿԻՆ ՈՏՔՈՎ ԵՎ ԳԼԽՈՎ: ԳՆԴԱԿԻ ԿԱՍԵՑՈՒՄ, ՎԱՐՈՒՄ, ԽԼՈՒՄ, ՆԵՏՈՒՄ: ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԴԱԿՈՎ: ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Կատարելագործել. 1) գնդակի կասեցման, վարման, հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների և գնդակի խլման կարողությունները, 2) խաղի ընթացքում դիրքային հարձակման մարտավարական առաջադրանքների և տեխնիկական հնարքների կատարման կարողությունները: 2. Ամրապնդել ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժերի հմտությունները: 3. Ձևավորել համագործակցության, կազմակերպվածության, փոխօգնության, խաղընկերոջ նկատմամբ հարգանքի հմտություններ: 4. Զարգացնել արագաշարժությունը, ճարպկությունը, կոորդինացիան, դիմացկունությունը, ցատկունակությունը: 5. Դաստիարակել բարություն, ազնվություն, հարգանք խաղընկերոջ, մրցակցի և մրցավարի նկատմամբ: 6. Նպաստել մարտավարական մտածելակերպի զարգացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Տիրապետի գնդակի կասեցման, վարման, հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների և գնդակի խլման հմտություններին: 2. Կիրառի տեխնիկական տարրեր և մարտավարական առաջադրանքներ: 3. Ունի թիմային մտածելակերպ: 4. Դրսևորի փոխօգնության, համագործակցության վարքագիծ: 5. Ցուցաբերի. 1) բարություն, ազնվություն, հանդուրժողականություն, հարգանք բոլորի նկատմամբ, 2) արագաշարժության, դիմացկունության, դիպուկության, ճարպկության, ուժային, ցատկունակության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր: 2. Հարվածներ գնդակին: 3. Գնդակի կասեցում, վարում, խլում: 4. Դարպասապահի խաղ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել ֆուտբոլիստի կեցվածքով տեղաշարժեր, գնդակի վարման, կասեցման, խլման, տարբեր հարվածների, խաբուսիկ շարժողական գործողությունների վարժություններ: 2. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում: |
5. Անհատական և մշակութային արժեհամակարգ 3) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 4) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 6. Զարգացում 2) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 7. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Ֆուտբոլ» մարզաձևը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 8. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 | |
ԹԵՄԱ 5.1 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ / ԼՈՂԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ: ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել դահուկավազքի տեխնիկայի կանոնները: 2. Կատարելագործել. 1) վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերի կատարման հմտություններ, 2) տարբեր ոճերով լողալու հմտություններ: 3. Ձևավորել պատկերացումներ առաջին օգության վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի առաջին օգնության կանոնները: 2. Լողա. 1) կիրառական ձևերով, 2) կարճ և երկար լողատարածություն բրաս, դելֆին, կրոլ կրծքի վրա և մեջքի վրա լողաոճերով: 3. Կատարի միաժամանակյա չմշկային ընթացքի տեխնիկական տարրեր: 4. Քայլանցումով և ցատկով հաղթահարի արգելքները: 5. Կողասահքով կտրուկ արգելակի: 6. Հավասարաչափ արագությամբ հաղթահարի միջին և երկար տարածություններ: 7. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, հավասարակշռության, կոորդինացիայի, ուժի, ճկունության, ճարպկության հմտություններ: 8. Դրսևորի կամային ունակություններ, փոխօգնության, վստահության և համարձակության վարքագիծ: | |
Բովանդակություն | |
1. Դահուկային պատրաստության տեխնիկայի մեթոդները և միջոցները: 2. Լողի ուսուցման տեխնիկայի մեթոդները և միջոցները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ցույց տալ առաջին օգնություն: 2. Լողալ կիրառական ձևերով: 3. Սահուն կատարել վերելքների, վայրէջքների, դարձումների և արգելակումների տեխնիկական տարրերը: 4. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ ֆիզիկական վարժությունների կատարում: |
4. Օրինաչափություն 3) Դրանք հանդիպում են ամենուր, կանոնավոր կառուցվածքներում, կրկնվող պատահարներում և հարաբերություններում, օրինակ՝ սահող քայլքերում, դահուկավազքում կամ լողում թիավարման և դարձումների ժամանակ, շարժումների հերթագայության մեջ: 4) Համապատասխան մոդելներն առաջին քայլն են՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպես են առաջանում դրանք: 5. Համակարգ և մոդել 3) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և «Դահուկային սպորտ» և «Լող» մարզաձևերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 4) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից և մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 6. Անհատ և հարաբերություններ 2) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզական գործունեության մեջ դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 6.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 | |
ԹԵՄԱ 5.2 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ /ՈՒԺԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ. ԸՄԲՇԱՄԱՐՏ: ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ: ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ/ | |
Հիմնական նպատակը | |
1. Սովորեցնել մկանային ուժի մշակման մեթոդները և միջոցները: 2. Զարգացնել ուժի և արագաուժային ունակությունները: 3. Ծանոթացնել հայ ըմբիշների միջազգային նվաճումներին: 4. Ուսուցանել ընբշամարտի տեխնիկական հնարքներ: 5. Ձևավորել պատկերացումներ տուրիզմի առողջարարական, կրթական, դաստիարակչական նշանակության վերաբերյալ: 6. Ուսուցանել. 1) հորիզոնի կողմերը, 2) տեղանքի առարկաների հատկանիշների, երկնային լուսատուների, քարտեզի և կողմնացույցի միջոցով կողմնորոշման ձևերը: 7. Ձևավորել բարձունքներ հաղթահարելու կարողություններ: 8. Տեղեկացնել սեղանի թենիսի պարապմունքների ներգործության վերաբերյալ: 9. Ուսուցանել սեղանի թենիսի տեխնիկայի հնարքները: | |
Վերջնարդյունքներ | |
1. Մարզասարքերի վրա կատարի ուժային վարժություններ: 2. Գիտի ըմբշամարտի դերն ու նշանակությունը պատանիներին զինվորական ծառայության նախապատրաստելու գործում: 3. Կատարի ծնկադիր դրությունից շրջումներ: 4. Ցուցաբերի. 1) ծանրաձողով ուժային վարժություններ կատարելու հմտություններ, 2) ուժ և արագաուժային ունակություններ, 3) արագաշարժություն, ճկունություն, ճարպկություն, դիմացկունություն և կոորդինացիա, 4) նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողություն, 5) բարություն, ազնվություն, հանդուրժողականություն, հարգանք բոլորի նկատմամբ: 5. Գիտի տուրիզմի սոցիալական և կիրառական նշանակությունը: 6. Հաղթահարի բնական արգելքները: 7. Գիտի հորիզոնի կողմերը: 8. Տեղանքի առարկաների հատկանիշների, երկնային լուսատուների, քարտեզի և կողմնացույցի միջոցով կողմնորոշվի տեղանքում: 9. Տուժածին ցուցաբերի առաջին օգնություն: 10. Կատարի ապահովման և ինքնապահովման հնարքները: 11. Դրսևորի կարգապահություն, փոխօգնություն, համագործակցություն, կամք և կազմակերպվածություն: 12. Գիտի սեղանի թենիսի ինքնուրույն պարապմունքների կազմակերպման ձևերը: 13. Տիրապետի կտրված և պտտված հարվածների տեխնիկային: 14. Հմտորեն կատարի սկզբնահարվածներ: 15. Ցուցաբերի արագաշարժության, դիպուկության, ճարպկության, ռեակցիայի արագության, ցատկունակության հմտություններ: | |
Բովանդակություն | |
1. Ուժային պատրաստության նշանակությունը: 2. Ըմբշամարտի ուսուցման մեթոդները և միջոցները: 3. Տուրիստական պատրաստության նշանակությունը: 4. Սեղանի թենիսի ուսուցման մեթոդները և միջոցները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Կատարել ընբշամարտի տեխնիկական հնարքներ: 2. Կատարել տեղանքում քարտեզով և բնության կողմնորոշիչներով կողմնորոշման ձևերը: 3. Կատարել բարձունքների հաղթահարումներ: 4. Տարբեր մարզական գործիքների կիրառմամբ կատարել ուժային ֆիզիկական վարժություններ: 5. Կատարել սեղանի թենիսի տեխնիկական հնարքներ: |
1. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Մարզախաղերի միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 2) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 2. Զարգացում 1) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 3. Համակարգ և մոդել 1) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և ուժային պատրաստության վարժությունների համակարգերը, տուրիստական պատրաստությունը, «Սեղանի թենիս», «Ըմբշամարտ», մարզաձևերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 2) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: 4. Անհատ և հարաբերություններ 1) Սովորողներն ուսումնասիրում են. ա. մարզախաղերում դրսևորվող համոզմունքները, արժեհամակարգը, անձնական, ֆիզիկական, մտավոր, սոցիալական, հոգևոր առողջությունը, մարդկային փոխհարաբերություններն ընտանիքում, ընկերական շրջապատում, համայնքում, ինչպես նաև մշակութային ընդհանրությունները և տարբերությունները, բ. մարդու նկարագիրը և արժանապատվությունը, բարոյական դատողությունը և բարեվարքության գիտակցումը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 3.Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 4.Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: 5.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 6.Նախնական Զինվորական Պատրաստություն: Արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ։ Հորիզոնի կողմեր: Տեղանքի առարկաների հատկանիշներ: Երկնային լուսատուներ: Քարտեզ: Կողմնացույց: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ4, Մ9, Մ11, Մ12, Մ17, Մ32, Մ33, Մ34, Մ35, Մ36, Մ37, Մ38, Մ39, Մ41, Մ42, Մ43, Մ44, Մ45, Մ46, Մ47, Մ48 | |
ԹԵՄԱ 5.3 | |
ԸՆՏՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ. /ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊՏՏԱՁՈՂԻՑ: ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՒԳԱՓԱՅՏԻՆ/ | |
Հիմնական նպատակը | |
6. Նպաստել ուժային վարժությունների կատարման տեխնիկայի կատարելագործմանը: 7. Նպաստել մկանային ուժի ավելացմանը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Կատարի. 1) ձգումներ պտտաձողից, 2) վարժություններ զուգափայտի վրա: 2. Դրսևորի ուժային և արագաուժային ունակություններ։ 3. Ցուցաբերի արագաշարժության, դիմացկունության, ուժային հմտություններ։ 4. Դրսևորի նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնատիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողունակություն։ | |
Բովանդակություն | |
1. Ձգումներ պտտաձողից տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները. 1) սովորական ձգումներ /լայն բռնվածքով, նեղ բռնվածքով, ուսերի լայնության բռնվածքով/, 2) ավելացված քաշով, 3) ձգում գլխահետևում, 4) մեկ ձեռքով, 5) ուժային ելք: 2. Զուգափայտով վարժությունների տեխնիկայի ուսուցման մեթոդները և միջոցները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
5. Ինքնուրույն, գրականության միջոցով կամ համացանցից ուսումնասիրում են համապատասխան ֆիզիկական վարժությունների վերաբերյալ ուսումնական նյութերը: Համակարգում և ներկայացնում են դասարանին: 6. Կատարում են. 1) ձգումներ պտտաձողից, 2) վարժություններ զուգափայտի վրա: |
7. Անհատական և մշակութային արժեհամակարգ 5) Ուժային պատրաստության միջոցով սովորողներն ուսումնասիրում են այն ուղիները, որոնցով բացահայտում են իրենց ֆիզիկական հնարավորությունները և արտահայտում են գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, բնության երևույթներ, մշակույթի դրսևորումներ: 6) Արժևորվում են գեղագիտությունը և ստեղծարարությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտներում: 8. Զարգացում 3) Սովորողներն ուսումնասիրում են մարզվող մարդու (մարզիկի) իրավունքները և պարտականությունները, մարզական կազմակերպությունների և անհատ-համայնք-հասարակություն հարաբերությունները, ռեսուրսների տեղաբաշխումը, հավասար հնարավորությունները, հակամարտության և խաղաղության բանաձևերը (մարզաձևերի կանոններն ու մրցման օրենքները): 9. Համակարգ և մոդել 5) Ֆիզիկական կուլտուրա հասկացությունը (ինչպես և ուժային պատրաստության վարժությունների համակարգերը) շատ ընդգրկուն և բարդ է միանգամից և ամբողջովին ուսումնասիրելու համար: Ուստի այն ուսումնասիրում են մաս առ մաս: 6) Ուսումնասիրության միավորը համակարգն է: Համակարգը միմյանց հետ կապված հասկացությունների մեկ ամբողջություն է: Համակարգը կարող է կազմված լինել, օրինակ, շարժումներից, վարժություններից, խաղերից, մարզաձևերից: Համակարգն ունի սահմաններ, բաղադրիչներ և հետադարձ կապ: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Մաթեմատիկա: Թվագիտություն: Հաշվողական կարողություններ: 5. Ֆիզիկա: Կենսամեխանիկայի օրենքներ, շարժումների դինամիկա, ստատիկայի և կինեմատիկայի հիմունքներ: 6. Կենսաբանություն: Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ մկանային, նյարդային և օրգան համակարգեր: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ12, Մ14, Մ15, Մ25, Մ26, Մ29, Մ32, Մ34, Մ37, Մ43, Մ44, Մ45 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: