Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 հոկտեմբերի 2015 թվականի N 48
33. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ N 1 ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրի N 1 փոփոխությանը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի նիստի N 48 |
Համաշխարհային բանկ 1818 H Street N.W. (202) 473-1000
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ | Վաշինգտոն, Դի.Սի. 20433 | Cable Address: INTBAFRAD |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ԱՄՆ | Cable Address: INDEVAS |
___________________, 2015
Բանակցված նախագիծ
Ֆինանսների նախարար
Պրն. Գագիկ Խաչատրյանին
Ֆինանսների նախարարություն
Մելիք Ադամյանի փ. 1,
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետություն. Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր
Փոխառություն Nօ. 8229-AM
Փոխառության համաձայնագրի Փոփոխություն Nօ. 1
Հարգելի պրն. նախարար
Հղում ենք կատարում 2013թ. փետրվարի 11-ով թվագրված վերոհիշյալ ծրագրի առնչությամբ Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի («Բանկ») և Հայաստանի Հանրապետության («Փոխառու») միջև կնքված Փոխառության համաձայնագրին (Մայր համաձայնագիր) և Ձեր՝ 2015թ. փետրվարի 10-ով և 2015թ. մայիսի 8-ով թվագրված նամակներին՝ Մայր համաձայնագրում որոշակի փոփոխություններ անելու խնդրանքի վերաբերյալ: Ուրախ ենք տեղեկացնել Ձեզ, որ պատշաճ ուսումնասիրությունից հետո Ընկերակցությունը համաձայն է բավարարել Ձեր խնդրանքը և, համապատասխանաբար, առաջարկում է կատարել մայր համաձայնագրում հետևյալ փոփոխությունները:
1. Վարկային մայր համաձայնագրի Առդիր 1-ը փոփոխվում է վերոհիշյալ Ծրագրի (Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագիր) համար լրացուցիչ ֆինանավորում տրամադրող՝ 2013թ. փետրվարի 11-ով թվագրված Փոխառուի և Բանկի միջև կնքված Փոխառության Համաձայնագրի Առդիր 1-ի համաձայն:
2. Վարկային մայր համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին I.Ա.2-ը սույնով փոփոխվում է Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին I.Բ-ի համաձայն:
3. Վարկային մայր համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին I.Գ-ն սույնով փոփոխվում է` Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի Առդիր 2-ի I.Դ-ի համաձայն:
4. Վարկային մայր համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին II.Ա-ն սույնով փոփոխվում է` Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին II.Ա-ի համաձայն:
5. Վարկային մայր համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին III.Բ.2(դ) կետն ամբողջությամբ հանվում է:
6. Վարկային մայր համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին IV.Ա.2-ում ներկայացվող Աղյուսակը սույնով փոփոխվում է հետևյալ կերպ.
Կատեգորիա |
Վարկի հատկացված գումարը (ԱՄՆ դոլարով) |
Ֆինանսավորման ենթակա ծախսերի տոկոսը (ներառյալ հարկերը) |
(1) Ծրագրի շրջանակներում ապրանքներ, աշխատանքներ, ոչ խորհրդատվական ծառայություններ, խորհրդատուների ծառայություններ, Ծրագրի գործառնական ծախսեր և վերապատրաստումներ (բացառությամբ Ծրագրի Մաս 1(ե) և 2(բ)(i)-ի) |
44,887,500 |
80 % |
(2) Վարկի տրամադրման համար միանգամյա միջնորդավճար |
112,500 |
Սույն Համաձայնագրի 2.03-րդ բաժնի համաձայն վճարվելիք գումարը՝ Ընդհանուր պայ-մանների 2.07 (բ) բաժնին համապատասխան |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ |
45,000,000 |
7. Վարկային մայր համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին IV.Բ.2-ն սույնով փոփոխվում է հետևյալ կերպ.
«Փակման օրը հանդիսանում է 2019թ-ի դեկտեմբերի 30-ը»:
8. Հավելվածը սույնով փոփոխվում է հետևյալ կերպ.
(a) Հետևյալ սահմանումներն են ավելացվել այբբենական դասավորությամբ հետևյալ կերպ.
«Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ կամ ԲՍԿՇ» նշանակում է Բանկի համար ընդունելի Վարկառուի շրջանակ` հրապարակված 2015թ-ի մայիսի 20-ին, որը պարունակում է ուղեցույցներ` ծրագրի իրականացման վայրի իմաստով Ծրագրի շրջանակներում առանձին ներդրումների համար սպեցիֆիկ բնապահպանական և սոցիալական միջոցառումների նախաձեռնման համար, այդ թվում`(i) առկա բնապահպանական և սոցիալական պայմանների և Ծրագրի իրականացման արդյունքում առաջացող պոտենցիալ ուղղակի և անուղղակի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների և ռիսկերի որոշման ուղեցույցներ, (ii) շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման և բնապահպանական կառավարման պլանների մշակման ուղեցույցներ` կիրառելի լինելու դեպքում, (iii) բացահայտված բացասական յուրաքանչյուր ազդեցությունը մեղմելու նպատակով մեղմացման միջոցառումների առաջադրում, (iv) բացահայտված յուրաքանչյուր դրական ազդեցության խթանման միջոցներ և (v) բնապահպանական և սոցիալական մոնիթորինգային պլանների մշակման ուղեցույցներ` մեղմացման միջոցառումների կիրառմանը հետևելու համար, ինչպես ասված է, շրջանակը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի նախնական հաստատմամբ:
“Շրջակա միջավայրի “կառավարման պլան” կամ “ՇՄԿՊ”նշանակում է ՇՄԿՇ-ից բխող Փոխառուի պլաններ, որոնք մշակվել են կամ կմշակվեն յուրաքանչյուր օբյեկտի համար Ծրագրի իրականացման ընթացքում՝ նախքան Ծրագրի շրջանակներում որևէ շինարարական աշխատանք սկսելը՝ բոլորը Բանկի համար ընդունելի եղանակով:
«Կենսական նշանակության ճանապարհ» նշանակում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի ներսում որևէ ճանպարհ, որոնք միասին կոչվում են «Կենսական նշանակության ճանապարհեր»:
«Միջնաժամկետ ուսումնասիրություն» նշանակում է սույն Համաձայնագրի Առդիր 2-ի Բաժին II.Ա.2-ում հղվող Ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացման ուսումնասիրություն:
«Տարաբնակեցում» նշանակում է Ծրագրի շրջանակներում հողի հարկադիր վերցնելը, որի արդյունքում ազդակիր մարդկանց (i) կենսակերպի վրա հակառակ ազդեցություն է լինում, կամ (ii) ազդում է ժամանակավորապես կամ մշտական ձեռք բերված և պատկանող որևէ տան, հողի (այդ թվում նաև արածքների, գյուղատնտեսական նշանակության հողերի և արոտավայրերի) կամ ցանկացած այլ ֆիքսված կամ շարժական ակտիվների նկատմամբ իրավունքի, սեփականության իրավունքի կամ շահերի վրա, կամ (iii) արտադրական ակտիվների հասանելիության վրա` ժամանակավորապես կամ ընդմիշտ, կամ (iv) բիզնեսի, զբաղվածության, աշխատանքի կամ բնակության վայրի, բնական միջավայրի վրա` ժամանակավորապես կամ ընդմիշտ:
«Վերապատրաստում» նշանակում է այն խելամիտ ծախսերը, որոնք հաստատվել են Բանկի կողմից` Ծրագրի շրջանակներում վերապատրաստումների և սեմինար-քննարկումների համար` ներառյալ վերապատրաստումների և սեմինար-քննարկումների մասնակիցների համար ուսման վարձը, ճանապարհորդության և կացության ծախսերը, վերապատրաստողների և սեմինարների ընթացքում զեկուցողների ծառայությունների հետ կապված ծախսերը, վերապատրաստումների և սեմինար-քննարկումների համար միջոցների վարձակալության ծախսերը, վերապատրաստման և սեմինար-քննարկումների մշակման և վերարտադրության ծախսերը և այլ ծախսեր, որոնք անմիջապես կապված են վերապատրաստման դասընթացի և սեմինար-քննարկման նախապատրաստման և իրականացման հետ (սակայն առանց ապրանքների և խորհրդատվական ծառայությունների):
(b) Հետևյալ սահմանումներն են փոփոխվել` հետևյալ կերպ.
«Կենսական նշանակության ճանապարհային ցանց» նշանակում է՝ առաջնահերթություն ներկայացնող ցանց, որ հիմնականում բաղկացած է մոտ 4,000 կմ երկարությամբ հիմնական տեղական ճանապարհներից և մոտ 1,964 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհներից, որով գյուղական համայնքները կապվում են առնվազն մեկ միջպետական ճանապարհի:
«Գործառնական ծախսեր» նշանակում է՝ հիմնավորված գործառնական ծախսեր (որոնք չէին կատարվի Ծրագրի` չիրականացման դեպքում), որոնք կատարվում են ՏԾԻԳ-ի կողմից` Ծրագրի իրականացման հետ կապված` այդ թվում ներառելով հաղորդակցության, տպագրման և հրապարակման, անվտոմեքենաների շահագործման և պահպանման, գրասենյակի վերանորոգման, շահագործման և կոմունալ ծառայությունների, գրասենյակային սարքավորումների, կահույքի և հարմարությունների ձեռքբերման ու շահագործման, գրասենյակի գույքի ապահովագրման, Ծրագրի ֆինանսական աուդիտի, տեղական և միջազգային գործուղումների և վերապատրաստման ծախսերի (այդ թվում՝ հյուրանոցային, տրանսպորտային ծախսեր և օրապահիկ), բանկային գանձումների, անձնակազմի վարձատրության (այդ թվում՝ դրա հետ կապված հարկեր, վճարներ, ապահովագրական և սոցիալական փաթեթների վճարներ), նյութատեխնիկական ծառայությունների հետ կապված ծախսերը և այլ ծախսեր, որոնք կարող են համաձայնեցվել Բանկի հետ:
«Տարաբնակեցման քաղաքականության շրջանակ» նշանակում է՝ Վարկառուի կողմից պատրաստված փաստաթուղթ, որ հրապարակվել և հանրությանը մատչելի է դարձվել 2015 թվականի մայիսի 20-ին, և որը սահմանում է ընդհանուր իրականացման ընթացակարգերը, մեղմելուն ուղղված միջոցառումները և Ծրագրի շրջանակում ոչ կամավոր տարաբնակեցման մոնիթորինգի ընթացակարգերը, այդ թվում՝ տարաբնակեցման ծրագրերի պատրաստման ու իրականացման հետ կապված ընթացակարգերը: Նշված շրջանակը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի նախնական հաստատմամբ»:
(c) «ԲԿՇ»-ի սահմանումն այստեղից հանվել է (իսկ մնացած սահմանումների թվագրումը համապատասխանաբար փոփոխվել է` պահպանելու համար այբբենական հերթականությունը):
Մայր համաձայնագրի բոլոր մնացած սահմանումները պետք է մնան անփոփոխ:
Խնդրում եմ հաստատել Ձեր համաձայնությունը վերոհիշյալ փոփոխություններին՝ ստորագրելով և թվագրելով սույն նամակը նախատեսված տողերում: Փոփոխության վերաբերյալ սույն նամակը կկազմվի երկու օրինակից, յուրաքանչյուրը լինելով բնօրինակ, և մեկը պետք է վերադարձվի մեզ:
Սույն Փոփոխության մասին նամակում սահմանված դրույթները կմտնեն ուժի մեջ. 1) Բանկի կողմից Բանկի համար ընդունելի իրավաբանական կարծիքը ստանալուց հետո, որը կհաստատի Փոխառուի օրենսդրության շրջանակներում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտը; և 2) Լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի կիրարկման բոլոր պայմանների կատարումից հետո: Վերոհիշյալ պայմանները կատարելուց հետո Բանկը կուղարկի Փոխառուին ուժի մեջ մտնելու մասին ծանուցումը:
Հարգանքներով
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ
Լիազորված ներկայացուցիչ
Հարավային Կովկասի երկրների բաժին
ՀԱՍՏԱՏՎԱԾ և ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ
___________________________
Լիազորված ներկայացուցիչ
Անուն ___________________________
Պաշտոն ___________________________
Ամսաթիվ ___________________________