Գլխավոր տեղեկություն
Համար
N 2269-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.11.2023
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.11.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«15» նոյեմբերի 2023 թ.
ք. Երևան

N 2269-Ն

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 238-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ․

 

1․ Սահմանել գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանելու մասին» N 238-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի նոյեմբերի 15-ի

N 2269-Ն հրամանի

 

Աղյուսակ 1․

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ

 

Մշակաբույսը

Սերմերի զանգվածը

(տոննա)

1. Ցորեն

3000

2. Գարի

2000

3. Տարեկան (աշորա)

200

4. Տրիտիկալե

250

5. Հաճար

200

6. Եգիպտացորեն

150

7. Լոբի

100

8. Սիսեռ

200

9. Ոլոռ

180

10. Ոսպ

120

11. Սոյա

100

12. Ծխախոտ

0.7

13. Կտավատ

40

14. Գետնանուշ

50

15. Սորգո

10

16. Կարտոֆիլ

4000

17. Կաղամբ

0.3

18. Ծաղկակաղամբ

0.2

19. Լոլիկ

0.2

20. Վարունգ

1

21. Տաքդեղ

0.2

22. Սմբուկ

0.3

23. Ճակնդեղ

20

24. Գազար

1

25. Սոխ

2

26. Սխտոր

800

27. Բողկ

1.5

28. Ամսական բողկ

0.6

29. Սպանախ

30

30. Մաղադանոս

5

31. Սամիթ

10

32. Ձմերուկ

4

33. Սեխ

4

34. Դդում

4

35. Դդմիկ

4

36. Առվույտ

25

37. Կորնգան

150

38. Վիկ

120

39. Արևածաղիկ

15

40. Երեքնուկ միամյա (Շաբդար)

25

41. Ոզնախոտ հավաքովի

15

42. Ժիտնյակ

15

43. Մարգագետնային սիզախոտ

15

 

Աղյուսակ 2․

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ

 

Մշակաբույսը

Տնկանյութի քանակը

(հատ)

1. Խնձորենի

2 500 000

2. Տանձենի

2 500 000

3. Սերկևիլենի

2 500 000

4․ Ծիրանենի

500 000

5․ Դեղձենի

1 000 000

6․ Սալորենի և շլորենի

1 000 000

7․ Կեռասենի

2 500 000

8․ Բալենի

2 500 000

9․ Նեկտարենի

1 250 000

10․ Հոնենի

1 000 000

11․ Ընկուզենի

300 000

12․ Նշենի

1 000 000

13․Պիստակենի

500 000

14․ Տխլենի

500 000

15․ Նռնենի

750 000

16․ Ժորենի (արևելյան խուրմա)

500 000

17․ Թզենի

500 000

18․ Ձիթենի

60 000

19․ Շողպարենի (կիվի)

750 000

20․ Խաղող

1 750 000

21․ Մոշենի

2 500 000

22․ Ազնվամորենի

10 000 000

23․ Հապալասենի

2 000 000

24․ Հաղարջենի

5 000 000

25․ Կոկռոշենի

5 000 000

26․ Ելակենի

5 500 000

27․ Վարդենի

6 000 000

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան