Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 հունիսի 2023 թ.

N 62-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Բնագիտություն» առարկայի 10-11-րդ դասարանների առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 25-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. հունիսի 30-ի 

N 62-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. մարտի 30-ի 

N 25-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 10-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

Միջնակարգ (ավագ) դպրոցում «Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը տարբեր բնագիտական առարկաներից ձեռք բերած գիտելիքների ընդհանրացման ու մեկ միասնական համակարգով ներկայացման միջոցով սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորումն է, նրանց մտավոր որակների, կենդանի և անկենդան բնության մասին գիտելիքները ուսումնական գործընթացում, անձնական և հասարակական կյանքում կիրառելու կարողությունների զարգացումը:

Առարկայի ուսուցումը նպատակաուղղված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հետևյալ վերջնարդյունքների ձևավորմանը.

1) վերլուծել բնական համակարգերի փոխադարձ կապերը՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն.

2) քննարկել, հայտնել դիրքորոշում և կատարել գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.

3) բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք.

4) առաջադրել հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ, վերլուծել ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարել վերացարկումներ և ընդհանրացումներ.

5) կիրառել համալիր գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիապես զարգացող աշխարհում և տեղեկատվության բազմազանության մեջ կողմնորոշվելու համար.

6) վերլուծել և համադրել կայուն զարգացման և մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.

7) քննարկել գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենալ փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

8) պահպանել ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.

9) օգտագործել համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.

10) քննադատաբար վերաբերվել իր և ուրիշների ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծել հասանելի տեղեկույթը, ճանաչել, կառուցել և գնահատել փաստարկները:

 

2. ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

«Բնագիտություն» ինտեգրված առարկան, որպես պարտադիր առարկա, նախատեսված է այն սովորողների համար, որոնք միջնակարգ (ավագ) դպրոցում չեն ուսումնասիրելու որևէ բնագիտական առարկա: Այն նախատեսված է 10-րդ և 11-րդ դասարաններում ուսումնասիրելու համար: Առարկայի անհրաժեշտությունը բխում է ավագ դպրոցում սովորողների բնագիտական կրթության շարունակականության և ամբողջականության սկզբունքներից:

Առարկայի բովանդակությունը կառուցվում է հիմնարար գաղափարների հենքի վրա՝ գծային սկզբունքով:

 

3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Հիմնական գաղափարները՝ ըստ մակարդակների

Վերջնարդյունքներ

I մակարդակ

II մակարդակ

III մակարդակ

1. Ժամանակ, տարածություն, նյութ (ԺՏՆ)

Ժամանակ, տարածություն և շարժում(ԺՏՆ.ԺՏՇ)

Բնության ուսումնասիրության մեթոդներ (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈւՄ)

1. Ներկայացնել, թե ինչով է գիտությունը տարբերվում մարդկային գործունեության այլ տեսակներից: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈւՄ.1)
2. Դասակարգել գիտությունները, նշել բնական և հասարակական գիտությունների տարբերությունները: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈւՄ.2)
3. Ներկայացնել բնագիտության ուսումնասիրության առարկան, նրա զարգացման համառոտ պատմությունը: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈւՄ.3)
4. Նկարագրել գիտական ճանաչողության հիմնական ձևերը: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈւՄ.4)
5. Ներկայացնել ուսումնասիրության փորձարարական և տեսական մեթոդները: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈւՄ.5)
6. Համակարգել ստացված տեղակատվությունը՝ օգտագործելով աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈւՄ.6)
7. Տարբերակել ինդուկցիայի և դեդուկցիայի, մոդելավորման մեթոդները տարբեր ուսումնական առարկաներից վերցված օրինակներով: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ԲՈւՄ.7)

Տարածություն, ժամանակ, շարժում
(Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՇ)

1. Ներկայացնել տարածության և ժամանակի մասին պատկերացումների զարգացումը (անտիկ պատկերացումներ, նյուտոնյան մեխանիկա, Այնշտայնի հարաբերականության տեսություն): (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՇ.1)
2. Սահմանել տարածության չափ հասկացությունը, բերել միաչափ, երկչափ և եռաչափ տարածությունների օրինակներ: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՇ.2)
3. Ներկայացնել տարածության համասեռություն, իզոտրոպություն, ժամանակի համասեռություն, Էվկլիդյան տարածություն հասկացությունները: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՇ.3)
4. Ներկայացնել միկրո-, մակրո- և մեգա- աշխարհները բնութագրող չափերը։ (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՇ.4)
5. Ներկայացնել շարժման հարաբերականությունը երկնային մարմինների շարժման վերաբերյալ Պտղոմեոսի և Կոպեռնիկոսի տեսակետների վերլուծության հիման վրա: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՇ.5)
6. Հիմնավորել, որ շարժման փոփոխության պատճառն ուժն է: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՇ.6)
7. Ներկայացնել դետերմինիզմի գաղափարը դասական մեխանիկայում: (Բ10.ԺՏՆ.ԺՏՇ.ՏԺՇ.7)

Նյութի կառուցվածքը (ԺՏՆ.ՆԿ)

Նյութերի ստացման ժամանակակից տեխնոլոգիաներ
(Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆԺՏ)

1. Նկարագրել մետաղները որպես տեխնոլոգիաների և արվեստի զարգացման համար օգտագործվող նյութ։ (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆԺՏ․1)
2. Նկարագրել մետաղների կերամաշումը, նկարագրել կերամաշումից պաշտպանության որոշ եղանակներ։(Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆԺՏ․2)
3. Նկարագրել սիլիցիումային կերամիկաների կիրառման ոլորտները՝ էլեկտրոնիկայից մինչև բժշկություն: (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆԺՏ․3)
4. Նկարագրել ածխածնային կոմպոզիտների կիրառման ոլորտները՝ էլեկտրոնիկայից մինչև տեխնիկա: (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆԺՏ․4)
 

Նյութերը մեր շրջապատում
(Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ)

1. Ներկայացնել կենցաղում օգտագործվող անօրգանական նյութեր՝ թթուներ, հիմքեր, աղեր և օքսիդներ: (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ․1)
2. Պատկերացում ունենալ pH հասկացության մասին և ցույց տալ դրա թվային արժեքի կապը միջավայրի թթվայնության հետ: Տարբերակել տարբեր միջավայերի pH-ը հայտանյութերի գույների օգնությամբ: (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ․2)
3. Ներկայացնել անօրգանական ախտահանիչ միջոցների՝ ջրածնի պերօքսիդի, ժավելաջրի և քլորակրի և դրանց կիրառությունները։ (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ․3)
4. Գործնականում իրականացնել ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայում մանգանի(IV) օքսիդի և կատալազի ներկայությամբ, տալ համեմատական գնահատական։ (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ․4)
5. Ներկայացնել կենցաղում օգտագործվող օրգանական նյութերի հիմնական դասերը, բնութագրող ֆունկցիոնալ խմբերը և նկարագրել դրանց տարբերիչ քիմիական հատկությունները: (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ․5)
6. Ներկայացնել սպիրտների ստացումը գլյուկոզի խմորման օրինակով և թվել կիրառման ոլորտները (օրինակ՝ որպես հակասեպտիկ միջոց): (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ․6)
7. Ներկայացնել բարձրամոլեկուլային միացությունների տեսակները՝ ըստ կրկնվող օղակի և ըստ ծագման, նշել դրանց կիրառման ոլորտները և դրանցով պայմանավորված համաշխարհային բնապահպանական խնդիրները։ (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ․7)
8. Նախագծել և գործնականում իրականացնել տարատեսակ պոլիմերների քիմիական և կենսաբանական կայունության որոշման փորձեր։ (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ․8)
9. Ներկայացնել քիմիական նյութերի կիրառությունը գյուղատնտեսությունում՝ նշելով դրանց նպատակները և չարաշահման հետևանքները։ (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ.9)
10. Ներկայացնել քիմիական նյութերի կիրառությունն ու դերն արվեստում (նկարչությունում, քանդակագործության (մետաղները), խեցեգործություն և այլ): (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ.10)
11. Գործնականում իրականացնել բնական ներկանյութի անջատում կարմիր կաղամբից (կամ այլ բնական աղբյուրից) և ստուգել դրա կայունությունը՝ կախված միջավայրի թթվայնությունից ու այլ գործոններից: (Բ10.ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ.11)

2. Փոխազդեցություն (Փ)

Հիմնարար փոխազդեցություններ (Փ.ՀՓ)

Ֆիզիկական դաշտ։ Հիմնարար փոխազդեցություններ։ (Բ10.Փ.ՀՓ.ՖԴՀՓ)

 
1. Նկարագրել մարմինների փոխազդեցության հեռազդեցության և մոտազդեցության տեսությունները: (Բ10.Փ.ՀՓ.ՖԴՀՓ․1)
2. Ներկայացնել ֆիզիկական դաշտ հասկացությունը, բերել օրինակներ: (Բ10.Փ.ՀՓ.ՖԴՀՓ․2)
3. Բնութագրել հիմնարար փոխազդեցությունները, բերել դրանց դրսևորման օրինակներ: (Բ10.Փ.ՀՓ.ՖԴՀՓ․3)
4. Ներկայացնել հիվանդությունների ախտորոշման և բուժման ֆիզիկական մեթոդները (ուլտրաձայն, էլեկտրական դաշտ, լազեր, ԿՏ. ՄՌՏ)։ (Բ10.Փ.ՀՓ.ՖԴՀՓ․4)

Էներգիա (Փ.ԷՆ)

Էներգիա (Բ10ՓԷնԷն)

5. Մեկնաբանել էներգիա հասկացությունը:
(Բ10․Փ․Էն․Էն․1)
6. Ներկայացնել էներգիայի տեսակները (մեխանիկական, ջերմային, էլեկտրական, ճառագայթային, քիմիական, միջուկային):
(Բ10․Փ․Էն․Էն․2)
7. Մեկնաբանել «մեկուսացված համակարգ» հասկացությունը:
(Բ10․Փ․Էն․Էն․3)
8. Սահմանել էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, օրինակներով լուսաբանել այն: (Բ10․Փ․Էն․Էն․4)
9. Հաշվել ընդունած օրական սննդի էներգիան:
(Բ10․Փ․Էն․Էն․5)
10. Ներկայացնել վերականգնվող էներգետիկան:
(Բ10․Փ․Էն․Էն․6)
110 Բացատրել էներգաարդյունավետության բնապահպանական նշանակությունը:
(Բ10․Փ․Էն․Էն․7)
12. Ներկայացնել էներգիայի խնայողության և արդյունավետ օգտագործման ուղիները: (Բ10․Փ․Էն․Էն․8)

Էվոլյուցիա (Փ.ԷՎ)

 

Տիեզերքի կառուցվածք։ Տիեզերագնացություն։

(Բ10.Փ.ԷՎ.ՏԿ)

1. Ներկայացնել տիեզերքի կառուցվածքը։ (Բ10.Փ.ԷՎ.ՏԿ․1)
2. Նկարագրել գալակտիկաների, աստղերի և մոլորակային համակարգերի կառուցվածքը։ (Բ10.Փ.ԷՎ.ՏԿ․2)
3. Հիմնավորել տիեզերական հետազոտությունների անհրաժեշտությունը։ (Բ10.Փ.ԷՎ.ՏԿ․3)
4. Ներկայացնել տիեզերական թռիչքների դերը տիեզերքի ուսումնասիրության գործում։ (Բ10.Փ.ԷՎ.ՏԿ․4)
5. Ներկայացնել դեպի այլ մոլորակներ կատարվող թռիչքների զարգացման հեռանկարները։ (Բ10.Փ.ԷՎ.ՏԿ․5)
1. Ներկայացնել տիեզերքի ուսումնասիրության սարքերն ու կայանները։ (Բ10.Փ.ԷՎ.ՏԿ․6)

Տիեզերքի և կյանքի էվոլյուցիա (Բ10.Փ.ԷՎ .ՏԿԷ)

2. Նկարագրել տիեզերքի էվոլյուցիան՝ համաձայն Մեծ պայթյունի տեսության: (Բ10.Փ.ԷՎ .ՏԿԷ․1)
3. Բացատրել գալակտիկաների, աստղերի, մոլորակային համակարգերի առաջացման երևույթը և էվոլյուցիան: (Բ10.Փ.ԷՎ .ՏԿ․2)
4. Նկարագրել Երկիր մոլորակի էվոլյուցիան: (Բ10.Փ.ԷՎ .ՏԿԷ․3)
5. Քննարկել կյանքի ծագման և էվոլյուցիայի վերաբերյալ պատկերացումների զարգացումը: (Բ10.Փ.ԷՎ .ՏԿ․4)
6. Բացատրել մուտացիաների և բնական ընտրության դերը կյանքի էվոլյուցիայում։ (Բ10.Փ.ԷՎ .ՏԿԷ․5)
7. Բացատրել թունաքիմիկատների նկատմամբ կայուն միջատների պոպուլյացիաների և հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների առաջացման պատճառները։
(Բ10.Փ.ԷՎ .ՏԿԷ6)
8. Նկարագրել էվոլյուցիայի հիմնական ապացույցները: (Բ10.Փ.ԷՎ .ՏԿԷ․7)
9. Բացատրել, թե ինչ գիտական հիմքեր ունեն մարդու էվոլյուցիայի վերաբերյալ ժամանակակից պատկերացումները։ (Բ10.Փ.ԷՎ .ՏԿԷ․8)

3. Տեխնիկա: տեխնոլոգիա (.ՏՏ)

Բնագիտությունը: ժամանակակից տեխնոլոգիաները (ՏՏ.ԲԺՏ)

Տեխնիկան որպես մարդկային մշակույթի բաղադրիչ (Բ10.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ)

1. Բացատրել՝ ինչ է տեխնիկան: (Բ10.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ․1)
2. Ներկայացնել տեխնիկայի զարգացման փուլերը: (Բ10.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ․2)
3. Նկարագրել տեխնիկայի դերն ու նշանակությունը ժամանակակից մարդու կյանքում: (Բ10.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ․3)
4. Ներկայացնել տեխնիկայի դրական և բացասական կողմերը: (Բ10.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ․4)
5. Ներկայացնել տեխնիկայի և գիտության փոխառնչությունները: (Բ10.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ․5)
6. Թվարկել տեխնածին աղետների տեսակները: (Բ10.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ․6)
7 Ներկայացնել տեխնածին աղետներից պաշտպանվելու ձևերն ու առանձնահատկությունները: (Բ10.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ․7)

Միջուկային տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՄՏ)

1. Նկարագրել ռադիոակտիվ ճառագայթների հատկությունները: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՄՏ․1)
2. Ներկայացնել ռադիոակտիվ ճառագայթների կիրառությունները բժշկության և հնէաբանության ոլորտներում: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՄՏ․2)
3. Ներկայացնել միջուկային էներգիայի օգտագործումը խաղաղ պայմաններում: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՄՏ․3)
4. Ներկայացնել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի հիմնախնդիրը: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՄՏ․4)

Լուսային տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԼՏ)

1. Ներկայացնել լույսի ալիքային և մասնիկային հատկությունները: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԼՏ․1)
2. Ներկայացնել հոլոգրաֆիայի գործնական կիրառությունները։ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԼՏ․2)
3. Ներկայացնել լազերների կիրառությունները գիտության, արդյունաբերության, կապի ոլորտներում: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԼՏ․3)

ԴՆԹ տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԴՆԹՏ)

1. Բացատրել, թե ռեկոմբինանտ ԴՆԹ տեխնոլոգիան ինչպես կարող է օգտակար արտադրանքներ տալ: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԴՆԹՏ1)
2. Ներկայացնել գենետիկական ճարտարագիտության կիրառական նշանակությունը և զարգացման հեռանկարները դեղանյութերի արտադության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԴՆԹՏ2)
3. Ներկայացնել ԴՆԹ-ի պրոֆիլավորման սկզբունքը և կիրառությունները։ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԴՆԹՏ3)
4. Քննարկել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հնարավոր օգուտներն ու վտանգները: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԴՆԹՏ4)
5. Համեմատել Հայաստանի, եվրոպական երկրների և ԱՄՆ-ի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների արտադրությունը և ներկրումը կարգավորող օրենսդրական մոտեցումները: (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԴՆԹՏ5)

4. Մարդ-բնություն փոխհարաբերություններ (ՄԲՓ)

Շրջակա միջավայր
(ՄԲՓ.ՇՄ)

Մարդը: շրջակա միջավայրը (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ)

1. Բացատրել շրջակա միջավայրի հիմնական գործառույթները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.1)
2. Ներկայացնել շրջակա միջավայրի բաղադրիչների պահպանության և բարելավման առանձնահատկությունները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.2)
3. Ներկայացնել էկոհամակարգերի կայունություն, հավասարակշռություն, կենսունակություն, անվտանգություն և հուսալիություն գաղափարները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.3)
4. Նկարագրել անթրոպոէկոհամակարգի մոդելը: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.4)
5. Համեմատել գյուղական և քաղաքային վայրերի անթրոպոէկոլոգիական առանձնահատկությունները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.5)
6. Ներկայացնել շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրներն ու տեսակները (մեխանիկական, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական): (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.6)
7. Ներկայացնել աղբի տեսակավորման ու վերամշակման կարևորությունը և դրա տեսակները՝ նշելով կենսաաղբի կիրառությունը։ (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.7)
8. Բացատրել աղտոտիչների փոխազդեցության երևույթը (երկրորդային աղտոտիչներ): (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.8)
9. Բացատրել տիեզերական աղբի առաջացման պատճառներն ու հետևանքները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.9)
10. Ներկայացնել շրջակա միջավայրի մոնիթորինգը, նրա տեսակները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.10)
11. Սահմանել շրջակա միջավայրի որակի չափորոշիչները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.11)
12. Մեկնաբանել բնապահպանական միջոցառումները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ.12)

Էկոլոգիական հիմնախնդիրներ (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ)

1. Քննարկել արդի էկոլոգիական հիմնախնդիրների առաջացման պատճառներն ու հետևանքները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.1)
2. Բացատրել էկոլոգիական հիմնախնդիրների դրսևորման տարածքային մակարդակները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.2)
3. Վերլուծել կլիմայի փոփոխության պատճառներն ու հետևանքները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.3)
4. Ներկայացնել օզոնային շերտի քայքայման պատճառներն ու հետևանքները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.4)
5. Ներկայացնել քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.5)
6. Ներկայացնել համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.6)
7. Վերլուծել անապատացման երևույթը: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.7)
8. Հիմնավորել կենսաբազմազանության գենոֆոնդի պահպանության անհրաժեշտությունը: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.8)
9. Քննարկել աշխարհում վտանգված բնակմիջավայրերի վերականգնման հաջողված օրինակները և առաջարկել լուծումներ Հայաստանի համար: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ.9)

Էկոլոգիական անվտանգություն (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷԱ)

1. Բացատրել էկոլոգիական հետքը: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷԱ.1)
2. Բացատրել հազարամյակի մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷԱ.2)
3. Քննարկել կայուն զարգացման հայեցակարգի կիրառման հնարավորությունները տարբեր մակարդակներում: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷԱ.3)
4. Ներկայացնել միջազգային էկոլոգիական կազմակերպությունները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷԱ.4)
5. Ներկայացնել միջազգային էկոլոգիական համագործակցությունը: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷԱ.5)
6. Վերլուծել ՀՀ էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները: (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷԱ.6)

Առողջ ապրելակերպ (ՄԲՓ.ԱԱ)

Մարդու ժառանգականությունը (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԺ)

1. Ընդհանուր գծերով ներկայացնել մարդու ժառանգականության ուսումնասիրման հիմնական մեթոդները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԺ.1)
2. Համեմատել ռեցեսիվ, դոմինատ և սեռի հետ շղթայակցված հիվանդությունների հանդիպման հաճախականությունը և ժառանգման ձևը։ (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԺ.2)
3. Բացատրել, թե միջավայրն ինչպես է ազդում հատկանիշի դրսևորման վրա: (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԺ.3)
4. Լուծել պարզ խնդիրներ Մենդելի օրենքների, արյան ABO և ռեզուս խմբերի և սեռի հետ շղթայակցված ժառանգման վերաբերյալ: (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԺ.4)
5. Բացատրել, թե ինչ է գենետիկ խորհրդատվությունը և ինչով կարող է օգտակար լինել մարդկանց: (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԺ.5)

Մարդու առողջությունը (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ)

1. Բացատրել մարդու հոմեոստազը ջերմակարգավորման օրինակով: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.1)
2. Ընդհանուր գծերով ներկայացնել մարդու երիկամի գործառույթը, նկարագրել երիկամային անբավարարության պատճառները, հետևանքները և կանխարգելման եղանակները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.2)
3. Քննարկել մարսաղական կամակարգի հիվանդությունների, փորկապության և լուծի պատճառները և կանխարգելման եղանակները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.3)
4. Քննարկել առողջ սննդակարգի բաղադրիչները` կարևորելով անփոխարինելի ամինաթթուները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.4)
5. Վերլուծելլ, թե ինչ տեղեկություններ կարող է հաղորդել արյան լաբորատոր ախտորոշումը։(Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.5)
6. Քննարկել հիմնական սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառները և կանխարգելման ուղիները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.6)
7. Ներկայացնել, թե որ դեպքերում և ինչպես պետք է իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.7)
8. Նկարագրել բորբոքային պատասխանը և դրա առաջացման պատճառները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.8)
9. Ներկայացնել ալերգիայի ախտանշանները և դրա հետևանքների կոմպենսացումը: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.9)
10. Օրինակների հիման վրա բացատրել, թե ինչու են առաջանում աուտոիմունային հիվանդությունները:
(Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.10
11. Նկարագրել շաքարային դիաբետի I և II տիպերի առաջացման պատճառները, ախտանշանները և կանխարգելման միջոցները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.11)
12. Բացատրել էնդեմիկ խպիպի առաջացման պատճառը և կանխարգելման եղանակները։ (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.12)
13. Նկարագրել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հիմնական տիպերը, դրանք հարուցող օրգանիզմները և կանխարգելման միջոցները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.13)
14. Նկարագրել անպտղության տարածված պատճառները և հաղթահարման եղանակները: (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.14)
15. Քննարկել ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման էթիկական հետևանքները և դրանց հետ կապված օրենսդրական կարգավորումները:
(Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.15)
16. Վերլուծել մարդու էկոլոգիական խորշի բաղադրիչները։ (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ.16)

 

4. ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Առարկայի բովանդակության կառուցման հիմքում ընկած է համակարգային մոտեցումը, համաձայն որի` օբյեկտներն ու երևույթները դիտարկվում են որպես փոխազդող տարրերի ամբողջական համակարգեր, օրինակ՝ բնական համակարգեր (օրգանիզմ, էկոհամակարգ), տեխնիկական համակարգեր (համակարգիչ, հրթիռ), սոցիալական համակարգեր (կրթական համակարգ, առողջապահական համակարգ) և այլն:

2. Ուսումնական նյութը չպետք է լինի տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի մեխանիկական մեկտեղում: Գիտելիքները պետք է համախմբվեն որոշակի ընդհանրական գաղափարների շուրջը: Կենդանի և անկենդան բնության օբյեկտներն ու երևույթները պետք է ներկայացվեն փոխադարձ կապերով և առկա հակասություններով:

3. Բովանդակության կառուցման հիմքում պետք է ընկած լինեն մարդու և բնության փոխկապվածության և «մարդ-բնություն» համակարգի ներդաշնակության գաղափարները: Այս առումով առարկայի բովանդակությունը պետք է որոշակի էկոլոգիական ուղղվածություն ունենա, հանրամատչելի ձևով պետք է ներկայացվեն մարդկությանը հուզող էկոլոգիական համամոլորակային հիմնախնդիրները:

4. Առարկայի բովանդակությունը պետք է նպաստի սովորողների տրամաբանական մտածողության, ճանաչողական որակների զարգացմանը: Սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորման գործում սկզբունքային նշանակություն ունի բնական գիտությունների՝ բնության ուսումնասիրման գործընթացի մեթոդաբանությունը:

5. Դասընթացում պետք է ներկայացվեն ճանաչողության էմպիրիկ և տեսական մեթոդները, ցույց տրվեն, որ դրանք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու համար` անկախ իր գործունեության ոլորտից: Այդ մեթոդներին ծանոթանալով բնական երևույթների ուսումնասիրության օրինակով` սովորողները պետք է կարողանան դրանք կիրառել նաև հասարակական երևույթները բացատրելիս, այս կամ այն երևույթի մասին կարծիք հայտնելիս, իրենց ամենօրյա գործունեության ընթացքում:

6. Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ առարկայի բովանդակությունը հասցեագրված է սովորողներին, որոնք հետագայում չեն աշխատելու բնական գիտությունների ոլորտում: Դա նշանակում է, որ ներկայացվող ուսումնական նյութը պետք է լինի գիտահանրամատչելի, զերծ մաթեմատիկական բարդ հաշվարկներից՝ ներառելով միայն բնական գիտությունների առանցքային գաղափարները և դրանց դերը քաղաքակրթության զարգացման գործում:

7. Ծրագրային նյութը պետք է խթանի սովորողների հետաքրքրասիրությունը, նրանց մղի բանավեճերի, ձևավորի այս կամ այն երևույթի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, իրենց տեսակետը պնդել կարողանալու և հիմնավորելու մշակույթ: Դասընթացը պետք է նպաստի այնպիսի քաղաքացու ձևավորմանը, որն ունակ է գնահատելու գիտության դերը նոր տեխնոլոգիաների ստեղծման, կյանքի որակի բարելավման, շրջակա միջավայրի պահպանման գործում, կարող է հաջողությամբ մասնակցել հասարակական վիճահարույց հարցերի քննարկումներին, որոնք առնչվում են գիտական ձեռքբերումների կիրառություններին:

8. Առարկայի բովանդակությունը պետք է ներառի որոշակի դրվագներ գիտությունների զարգացման պատմությունից, տեղեկություններ մարդկության պատմության տարբեր փուլերում կատարված բնագիտական հայտնագործությունների, քաղաքակրթության զարգացման գործում դրանց ունեցած ազդեցության մասին, հետաքրքրաշարժ դրվագներ անվանի գիտնականների կենսագրություններից: Նման մոտեցումն առավել մոտ է հումանիտար և հասարակագիտական ոլորտում մասնագիտացող աշակերտների հետաքրքրություններին ու հակումներին:

9. Առարկայի բովանդակությունը պետք է նպաստի սովորողների քննադատական մտածողության զարգացմանը, լրատվական տարբեր աղբյուրներում հաճախ մատուցվող կեղծ, ոչ գիտական տեղեկատվությունը տարբերելու, դրա նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերելու կարողությունների զարգացմանը: Դասընթացը չպետք է հակադրի գիտությունն ու կրոնը՝ դիտարկելով դրանք որպես սոցիալական բարդ երևույթներ:

Առարկայի բովանդակությունը կառուցվում է չորս հիմնական գաղափարների հենքի վրա.

I. Ժամանակ, տարածություն, նյութ.

II. Շարժում և փոխազդեցություն.

III. Տեխնիկա և տեխնոլոգիա.

IV. Մարդ- բնություն փոխհարաբերություններ:

 «Ժամանակ, տարածություն, նյութ» և «Շարժում և փոխազդեցություն» հիմնական գաղափարները նպատակաուղղված են սովորողների տրամաբանական մտածողության, ճանաչողական ընդհանրական որակների զարգացմանը, աշխարհի միասնական պատկերի, գիտական աշխարհայացքի ձևավորմանը:

Այստեղ կարող են ներառվել հետևյալ թեմաները:

Բնության ճանաչողության էմպիրիկ և տեսական մեթոդները: Օրինաչափություն, օրենք, տեսություն հասկացությունները: Ուսումնասիրության համակարգային մոտեցումը:

Ժամանակի և տարածության, նյութի կառուցվածքի մասին պատկերացումների զարգացումը: Շարժման տարբեր ձևերն ու տեսակները, դրանց դրսևորումներն անկենդան և կենդանի բնության մեջ: Հիմնարար փոխազդեցությունները: Էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքի դրսևորումները բնության տարբեր երևույթներում:

«Տեխնիկա և տեխնոլոգիա» հիմնական գաղափարի նպատակը բնական գիտությունների կիրառական կողմի, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման հետ նրանց կապերի ներկայացումն է, սովորողների կողմից քաղաքակրթության զարգացման գործում բնական գիտությունների տեղի և դերի գիտակցումը:

Այն կարող է ներառել հետևյալ թեմաները:

Տեխնիկայի էությունը, ծագումն ու զարգացումը: Մարդու և տեխնիկայի փոխհարաբերության ժամանակակից դրսևորումները: Ժամանակակից տեխնոլոգիաները: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Կիսահաղորդչային տեխնիկա, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ բջջային հեռախոս, համակարգիչ, համացանց: Էլեկտրամագնիսական դաշտերի կիրառությունները բժշկության մեջ: Նանոտեխնոլոգիաներ: Լուսային տեխնոլոգիաներ՝ լազերներ, հոլոգրաֆիա: Միջուկային տեխնոլոգիաներ, ատոմակայան, միջուկային զենք:

Տրված հատկություններով նյութերի ստացում: Կենսատեխնոլոգիաներ: Բջջային ճարտարագիտություն: Կլոնավորում:

«Մարդ-բնություն փոխհարաբերություններ» հիմնական գաղափարի նպատակը մարդ-բնություն ներդաշնակ հարաբերությունների ձևավորում է, անվտանգ կենսագործունեություն ապահովելու, վնասակար սովորություններից գիտակցաբար խուսափելու, շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական ներդրումն ունենալու, համամարդկային էկոլոգիական հիմնախնդիրների մասին հիմնավորված կարծիք հայտնելու կարողությունների զարգացումը:

Այն կարող է ներառել հետևյալ թեմաները:

Մարդու առողջության պահպանման հիմնախնդիրը: Հիվանդություններ: Վարակի հարուցիչներ, դրանց ազդեցությունը մարդու վրա: Ժառանգական հիվանդություններ:

Բնական գիտությունները և համամարդկային հիմնախնդիրները: Էկոլոգիական աղետներ: Շրջակա միջավայրի պահպանման, բնօգտագործման հետ կապված հիմնախնդիրները: Կլիմայի համամոլորակային փոփոխությունը և դրա հետևանքները: Հասարակության կայուն զարգացման և կենսոլորտի հիմնախնդիրները:

Նշված հիմնական գաղափարներն առավել հստակեցվում և որոշակիացվում են հաջորդ երկու մակարդակներում:

 

Հիմնական գաղափարներն՝ ըստ մակարդակների

I մակարդակ

II մակարդակ

III մակարդակ

 Ժամանակ, տարածություն, նյութ (ԺՏՆ)

Ժամանակ, տարածություն, շարժում (ԺՏՆԺՏՇ)

Բնության ուսումնասիրության մեթոդներ (Բ10ԺՏՆԺՏՇԲՈւՄ)

Տարածություն, ժամանակ, շարժում (Բ10ԺՏՆԺՏՇՏԺՇ)

Նյութի կառուցվածքը (ԺՏՆՆԿ)

Նյութերի ստացման ժամանակակից տեխնոլոգիաներ
(Բ10
ԺՏՆՆԿՆԺՏ)

Նյութերը մեր շրջապատում
(Բ10
ԺՏՆ.ՆԿ.ՆՄՇ)

2. Փոխազդեցություն (.Փ)

Հիմնարար փոխազդեցություններ (Փ.ՀՓ)

Ֆիզիկական դաշտ։ Հիմնարար փոխազդեցություններ։ (Բ10ՓՀՓԴՀՓ)

Էներգիա (Փ.ԷՆ)

Էներգիա (Բ10ՓէնԷն)

Էվոլյուցիա (Փ.ԷՎ)

Տիեզերքի և կյանքի էվոլյուցիան (Բ10.Փ.ԷՎ .ՏԿԷՎ)

Տիեզերքի կառուցվածքը։ Տիեզերագնացություն։ (Բ10.Փ.ԷՎ.ՏԿՏ)

3. Տեխնիկա և տեխնոլոգիա (ՏՏ)

Բնագիտությունը և ժամանակակից տեխնոլոգիաները (ՏՏ.ԲԺՏ)

Տեխնիկան որպես մարդկային մշակույթի բաղադրիչ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՏՄԲ)

Միջուկային տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ՄՏ)

Լուսային տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԼՏ)

ԴՆԹ տեխնոլոգիաներ (Բ11.ՏՏ.ԲԺՏ.ԴՆԹՏ)

4. Մարդ-բնություն փոխհարաբերություններ (ՄԲՓ)

Շրջակա միջավայր
(ՄԲՓ.ՇՄ)

Մարդը և շրջակա միջավայրը (Բ11.ՄԲՓ.ՇՄ ՄՇՄ)

Էկոլոգիական հիմնախնդիրներ (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷՀ)

Էկոլոգիական անվտանգություն (Բ11.ՄԲՓ.ՇՄ.ԷԱ)

Առողջ ապրելակերպ (ՄԲՓ.ԱԱ)

Մարդու ժառանգականությունը (Բ11.ՄԲՓ.ԱԱ.ՄԺ)

Մարդու առողջությունը (Բ11.ՄԲՓ.ԱԱ .ՄԱ)

Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք ընդհանրական խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համար և օգնում են սովորողներին միավորելու, կապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակներում:

Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան կրթական 3 աստիճաններում, բոլոր առարկաների, այդ թվում՝ «Բնագիտություն» առարկայի ուսուցման ժամանակ:

Առանձնացվում են 12 այդպիսի խաչվող հասկացություններ.

1. Օրինաչափություն

2. Պատճառ և հետևանք

3. Մասշտաբ, համամասնություն, քանակ

4. Կառուցվածք և գործառույթ

5.  Համակարգ և մոդել

6. Էներգիա, նյութ

7. Կայունություն և փոփոխություն

8. Զարգացում

9. Անհատ և հարաբերություններ

10. Ժամանակ և տարածություն

11. Անհատական և մշակութային արժեհամակարգ

12. Համաշխարհայնացում

13. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնական գործընթացը նախատեսում է տեսական նյութի ուսումնասիրություն, հետազոտական, նախագծային աշխատանքներ, ցուցադրումներ, լաբորատոր աշխատանքներ: Սովորողների արժեքային համակարգի ձևավորմանն են ուղղված տարբեր թեմաներով սեմինարների, բանավեճերի կազմակերպումը, ուսումնասիրվող թեմաներին վերաբերող գիտահանրամատչելի ֆիլմերի դիտումն ու քննարկումը:

Դասընթացում կարևորվում է սովորողների կողմից ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը՝ բնության տարբեր երևույթները դինամիկ զարգացման մեջ դիտելու, վիրտուալ դիտումներ և փորձեր իրականացնելու համար: Տրվում են ինքնուրույն ուսումնասիրության համար նախատեսված էլեկտրոնային գրականության ցանկեր, աղբյուրներ:

Առարկայի բովանդակությունը պետք է լիարժեք հնարավորություններ ընձեռի սովորողների կողմից տարատեսակ հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ այնպիսի ընդհանրական հմտությունների ձևավորմանը, ինչպիսիք են՝

1) իրականացնել նախագծային աշխատանքներ,

2) հարցադրումներ կատարել, խնդիրներ ձևակերպել,

3) մշակել և օգտագործել մոդելներ,

4) պլանավորել և իրականացնել հետազոտություններ,

5) վերլուծել և մեկնաբանել տվյալները,

6) օգտագործել մաթեմատիկան և հաշվողական մտածողություն,

7) ձևակերպել բացատրություն և մշակել լուծումներ,

8) բերել հիմնավորումներ ապացուցման համար,

9) ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկույթ:

«Բնագիտության» ուսուցումը լիարժեք իրականացնելու համար դպրոցները պետք է՝

1) ունենան կահավորված ուսումնառության ապահով միջավայր, որտեղ առկա են սառը ջուր, էլեկտրական հոսանքի աղբյուրներ, լվացարաններ, հատուկ ծածկույթով սեղաններ, ցուցադրման սեղան, քարշիչ պահարան, ուսումնական մոդելներ, ցուցապաստառներ և ցուցադրման հարմարություն, օրինակ՝ պրոյեկտոր, բարձրախոսներ, սենյակը մթնեցնող վարագույրներ և այլն,

2) ապահովեն ծրագրում նշված փորձարարական, մոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր,

3) ունենան անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքները վիրտուալ միջավայրում ՏՀՏ համապատասխան գործիքների և փաթեթների կիրառմամբ իրականացնելու համար,

4) ստեղծեն միջավայր, որտեղ հարմար լինի աշխատել խմբերով, հավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերը և ներկայացնել շնորհանդեսներ։

 

6. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

«Բնագիտություն» առարկայի սովորողների գնահատման նպատակն է՝

1) պարզել նրանց գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքային համակարգի համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,

2) բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, կարիքներն ու դժվարությունները,

3) օգնել ուսուցչին հետադարձ կապի միջոցով բարելավելու ուսուցման որակը:

Այդ նպատակով կիրառվում են սովորողների ձևավորող (ուսուցանող) և քանակական (միավորային) ձևերը:

Ձևավորող գնահատումն իրականացվում է ուսումնական գործընթացի արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Միավորային գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման, քառորդի կամ կիսամյակի վերջում:

 Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով: Գնահատման այլ սանդղակներ կիրառելիս արդյունքներն արտահայտվում և ամրագրվում են 10 միավորային սանդղակով:

Գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները.

1) գիտելիք և ընկալում,

2) տեղեկույթի կիրառում, խնդիրների լուծում,

3) փորձարարական, հետազոտական հմտություններ:

Գնահատման գործընթացում առավել կարևորվում է սովորողի գիտական աշխարհայացքի ձևավորման հիմքում ընկած գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումն ու կիրառումը, տրամաբանական մտածողությունը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը։ Քննական թեստերը չպետք է պարունակեն մաթեմատիկական երկար ու բարդ հաշվարկներ պահանջող առաջադրանքներ: Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի ինքնուրույն հետազոտություններ կատարելու, դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու և օգտագործելու կարողությունների ստուգմանը:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:

2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:

4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:

5. Հանրակրթական ավագ դպրոցի «Քիմիա» առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):

6. Работа с БОЛЬШИМИ ИДЕЯМИ научного образования, Под редакцией Wynne Harlen и при сотрудничестве: Derek Bell, Rosa Devռs, Hubert Dyasi, Guillermo Fernոndez de la Garza, Pierre Lռna, Robin Millar, Michael Reiss, Patricia Rowell и Wei Yu, . Wynne Harlen, 2015

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան