Գլխավոր տեղեկություն
Համար
N 4450-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» սեպտեմբեր 2023 թ.

N 4450-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼՅՈՒՄԻԵՐ ՕՊՏԻԿՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001515 ԵՎ ԹԻՎ Կ-XX-001516 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը հոդվածները, «ԼՅՈՒՄԻԵՐ ՕՊՏԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի սեպտեմբերի 11-ին ներկայացված դիմումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ԼՅՈՒՄԻԵՐ ՕՊՏԻԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2011 թվականի փետրվարի 17-ին Առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX-001515 և թիվ Կ-XX-001516 լիցենզիաների ձևաթղթերում ««ԼՅՈՒՄԻՆԵՐ ՕՊՏԻԿՍ» ՍՊԸ» բառերը փոխարինել ««ԼՅՈՒՄԻԵՐ ՕՊՏԻԿՍ» ՍՊԸ» բառերով:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

 

 

Ա. Ավանեսյան