Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 հունիսի 2023 թ.

N 58-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 33-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12 դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. հունիսի 30-ի N 58-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. մարտի 30-ի N 33-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ («ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ» 5-ՐԴ, «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ» 6-ՐԴ, «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» 7-12 ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲԱԺԻՆ 1. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի նպատակը պետականամետ մտածողությամբ օժտված, ազգային ինքնագիտակցություն և դիմագիծ ունեցող, սեփական ժողովրդի ու պետության դերակատարումը պատմության խորապատկերում գիտակցող, ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող ազնիվ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու քաղաքացու ձևավորումն է:

2. Հիմնական (միջին) դպրոցում «Հայրենագիտություն» բնագավառի ուսուցման նպատակն է՝

1) Ձևավորել գիտելիքներ՝

ա. Հայոց հայրենիքի պատմաաշխարհագրական պայմանների, առանձնահատկությունների, սահմանների, պատմավարչական բաժանումների վերաբերյալ:

բ. հայոց քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի, ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ:

գ. հայ ժողովրդի ակունքների, մշակութային ժառանգության, պետական ու եկեղեցական տոների, ծեսերի, սովորույթների, ավանդույթների վերաբերյալ:

դ. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հոգևոր-մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ:

2) Ձևավորել և զարգացնել՝

ե. պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը համեմատելու և մեկնաբանելու կարողություններ և հմտություններ:

զ. ազգային մշակույթի ձևավորման և տարբեր շրջափուլերում մշակույթի զարգացման առանձնահատկությունները վերլուծելու, հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների տեղն ու նշանակությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ գնահատելու կարողություններ և հմտություններ:

է. պատմական մտածողությունը և պատմությունից դասեր քաղելու կարողություններ և հմտություններ:

ը. քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններ ու հմտություններ:

թ. պատմական գործընթացներում անհատի, հասարակության և շրջակա միջավայրի փոխազդեցությունը վերլուծելու կարողություններ և հմտություններ:

3) Նպաստել՝

ժ. ազգային հոգևոր-մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտության գիտակցման ձևավորմանն ու զարգացմանը:

ի. իր և սերունդների միջև կապի ըմբռնմանը:

լ. ազնիվ, հայրենասեր, պատասխանատու քաղաքացու ձևավորմանը:

3. Միջնակարգ (ավագ) դպրոցում «Հայրենագիտություն» բնագավառի ուսուցման նպատակն է՝

1) Զարգացնել՝

ա. հայոց քաղաքակրթության ձևավորման և զարգացման առանձնահատկությունները վերլուծելու հմտություններ:

բ հայոց պատմության առանցքային շրջափուլերը տարբերակելու և դրանց առանձնահատկությոնները վերլուծելու հմտություններ:

գ. պատմական գործընթացների պատճառահետևանքային կապերը հետազոտելու և վերլուծելու հմտություններ:

դ. տարբեր շրջափուլերի մարտահրավերները վերլուծելու և դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները մեկնաբանելու հմտություններ:

ե. հայոց քաղաքակրթական ժառանգության տեղն ու դերը հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում գնահատելու հմտություններ:

զ. տնտեսական համակարգերի առանձնահատկությունները փաստարկելու և դրանց արտացոլումը հասարակական-քաղաքական զարգացումների վրա վերլուծելու հմտություններ:

է. հայ իրականության մեջ հասարակական (առօրեական) կյանքի առանձնահատկությունները մեկնաբանելու, դրանք համաշխարհային զարգացումների համատեքստում ներկայացնելու հմտություններ:

ը. պետական կառավարման համակարգի և հայ հասարակական-քաղաքական մտքի փոխակերպումները ըմբռնելու հմտություններ:

թ. հայոց պատմության առանցքային հիմնահարցերի պատճառահետևանքային կապերը փաստարկելու, եզրահանգումներ անելու և դրանց լուծման հնարավոր տարբերակներ առաջարկելու հմտություններ:

2) Ձևավորել՝

ժ. պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ առաջադրելու, դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ անելու հմտություններ։

ի. Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարները ուրվագծելու և հայ ժողովրդի հարատևման քայլեր առաջադրելու հմտություններ:

3) Նպաստել՝

լ. միասնական պետության զորեղացման անհրաժեշտության գիտակցման ամրապնդանը:

խ. պատմական ժառանգականության ընկալման, պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման կարևորության գիտակցման ամրապնդանը:

ծ. անհատ-հասարակություն-պետություն ներդաշնակ փոխհարաբերություննե-րի անհրաժեշտության գիտակցման ամրապնդանը:

կ. ազգային և համամարդկային արժեքներ կրող ազնիվ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու քաղաքացու ձևավորմանը:

 

ԲԱԺԻՆ 2. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

4. Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, կենսագրությունն ու հիշողությունը, դարերի հոլովույթում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Սեփական երկրի և ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ սովորողը հաղորդակցվում է իր ժողովրդի ակունքներին, քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքին, պատմամշակութային ժառանգությանը, ձևավորվում է նրա ազգային նկարագիրը, ինքնագիտակցությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը:

5. Սեփական երկրի և ժողովրդի պատմության իմացությունը սովորողներին հնարավորություն կտա հասկանալ պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև՝ դասեր քաղել պատմությունից և կարևորել պատմական փորձի յուրացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը: Դրանցով է պայմանավորված համաշխարհային գործընթացներում քաղաքացու, հասարակության և պետության ակտիվ և արդյունավետ ներգրավվածությունը:

6. «Հայրենագիտություն» բնագավառի առարկաների ուսումնասիրությունը էապես կնպաստի ազգային ինքնությունն ու քաղաքակրթական արժեհամակարգը ճանաչող և գնահատող անհատի, պետականամետ, հայրենասեր, հայրենատեր և պատասխանատու հայ քաղաքացու ձևավորմանը, ով, անցյալի փորձի վրա հիմնվելով, իր գործունեությամբ կնպաստի ազգային նպատակների իրականացմանը և Հայաստանի Հանրապետության հզորացմանը:

7. Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված «Հայրենագիտություն» բնագավառը ներառում է հանրակրթական դպրոցի V-XII դասարաններում ուսումնասիրվող հետևյալ առարկաները.

1) 5 դասարան - «Իմ հայրենիքը»

2) 6 դասարան - «Իմ հայրենիքն ու աշխարհը»

3) 7-12 դասարաններ - «Հայոց պատմություն»

8. V դասարան - «Իմ հայրենիքը» առարկայի ծրագիրը ներառում է հայ ժողովրդի ծագումնաբանության, Հայրենիքի, ազգային կյանքի, կենցաղի, մշակույթի, ավանդապատումների, հայոց քրիստոնեական արժեհամակարգի, «Սասնա ծռեր» էպոսի, հասարակության վրա անհատի դերի և ազդեցության վերաբերյալ թեմաներ:

9. VI դասարան - «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի ծրագիրը ներառում է քաղաքակրթությունների պատմության հնագույն շրջանը՝ ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական պատմությունը:

10. VII-IX դասարաններ - «Հայոց պատմություն» առարկայի ծրագիրն ընդգրկում է, հայ ժողովրդի ծագումնաբանությունը, հայոց քաղաքակրթության ձևավորման և զարգացման պատմաաշխարհագրական միջավայրի, Ք.ծ.ա. III հազարամյակից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի պատմությունը։ Հիմնական դպրոցում սովորողները «Հայոց պատմություն» դասընթացի շրջանակներում կուսումնասիրեն հայոց քաղաքակրթության առանձնահատկությունները, պատմական զարգացման օրինաչափությունները, ձեռքբերումները և այլն:

11. X-XII դասարաններ - «Հայոց պատմություն» առարկայի ծրագրում ներառված են հետևյալ բովանդակային բաղադրիչները. պետականություն, ազատագրական պայքար և նորարարություն:

12. «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաների ծրագիրը կառուցված է հետևյալ բովանդակային հաջորդականությամբ. առասպելներից, էպիկական պատումներից մինչև իրական պատմական կերպարներ, իրադարձություններ ու բուն պատմություն:

13. «Հայոց պատմություն» առարկայի VII-IX դասարանների ծրագրի կազմման հիմքում դրվել է պատմության ուսումնասիրման գծային մոդելը՝ պահպանելով ժամանակագրական հաջորդականության սկզբունքը: Ծրագրում քաղաքակրթական սկզբունքը զուգորդված է պատմական դարաշրջանների ժամանակագրական հաջորդականության սկզբունքին:

14. «Հայոց պատմություն» առարկայի X-XII դասարանների ծրագրի կազմման հիմքում դրվել է մի քանի առանցքային բովանդակային բաղադրիչների՝ ըստ խորության յուրացումը, որն իրականացվելու է պատմահամեմատական մեթոդով պատճառահետևանքային կապերի վերհանմամբ և քննադատական վերլուծությամբ: Ընտրված բովանդակային բաղադրիչների հիմքում ևս դրված են ծրագրային նյութերի թեմատիկ և ժամանակագրական ուսուցման մոտեցումները:

 

ԲԱԺԻՆ 3. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

15. «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի և «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի 6-րդ դասարանի վերջնարդյունքները

1) Նկարագրի իր բնակության վայրը, պետությունը, հայոց հայրենիքը, նրա աշխարհագրական դիրքը, սահմանները, պատմաաշխարհագրական միջավայրը:

2) Ներկայացնի հայրենիքի խորհրդանիշները:

3) Մեկնաբանի և կիրառի զանազան քարտեզներ։

4) Գնահատի իր համայնքի, ազգի պատմամշակութային ձեռքբերումները:

5) Մեկնաբանի Հայկական լեռնաշխարհի բնակիչների ավանդական զբաղմունքը, առօրյա կյանքն ու կենցաղը, նյութական և հոգևոր մշակույթի բաղադրիչները (մշակույթը և կենցաղը, ազգային տարազը, խոհանոցը, կիրառական արվեստը), ավանդույթները, տոներն ու ծեսերը:

6) Վերլուծի հայ ժողովրդի ծագման մասին ավանդապատումները` ներկայացնի դրանց ազդեցությունը իր ինքնության ձևավորման վրա:

7) Վերլուծի տեղանքի ու իրադարձությունների, պատմաաշխարհագրական տեղանունների հետ կապված ավանդապատումները:

8) Գնահատի ազգային հոգևոր-մշակութային արժեքները՝ որպես համամարդկային արժեքներ:

9) Ներկայացնի Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթի ու կենցաղի բնորոշ առանձնահատկությունները:

10) Իմանա քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքները:

11) Նկարագրի պատմական և մշակութային գործիչներին, նրանց գործունեությունը քրիստոնեության ընդունման և տարածման գործում:

12) Մեկնաբանի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդները:

13) Նկարագրի Հայաստանում բնակվող այլ ժողովուրդների կրոնա-դավանաբանական համակարգերը:

14) Համեմատի նախաքրիստոնեական և քրիստոնեական արժեհամակարգային ընդհանրություններն ու առանձնահատկությունները հայ հասարակության մեջ:

15) Վերլուծի «Սասունցի Դավիթ» էպոսում ներկայացված արժեհամակարգը:

16) Համեմատի և հակադրի «Սասունցի Դավիթ» էպոսի և այլ ժողովուրդների էպոսներում ներկայացված արժեհամակարգային ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

17) Տարբերակի էպոսի հերոսների գործունեությունը:

18) Մեկնաբանի Էպոսի հերոսների բնավորության գծերը և գնահատի նրանց ազդեցությունը իր վարքի դրսևորման վրա:

19) Հետազոտի և բացահայտի սեփական շրջապատում էպոսի <<մերօրյա>> հերոսներին:

20) Իմանա անհատի ազդեցությունը հայ հասարակության վրա:

21) Վերլուծի անհատի դերը հասարակության զարգացման տարբեր բնագավառներում:

22) Գնահատի անհատի դերը հասարակության կյանքում՝ ձևավորելով հարգալից վերաբերմունք նորարարություն արժեհամակարգի վերաբերյալ:

23) Ներկայացնի պատմության առարկան, խնդիրները, գործառույթները և ուսումնասիրման եղանակները:

24) Բացատրի պատմական տարբեր եզրույթները՝ ներկայացնելով դրանց ճիշտ կիրառումը:

25) Մեկնաբանի քաղաքակրթությունների ձևավորման, պետությունների առաջացման պայմանները:

26) Համեմատի պետությունների և հասարակությունների զարգացման ուղիները:

27) Արժևորի պատմության ուսումնասիրման անհրաժեշտությունը:

28) Նկարագրի նախնադարյան հասարակությունները, դրանց առաջացման, ձևավորման և զարգացման գործընթացները, համեմատի և համադրի այդ հասարակություններն արդի հասարակությունների հետ:

29) Վերհանի պատմական զարգացման գործընթացներն ու ձեռքբերումները:

30) Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները, հասարակական կյանքը:

31) Վերլուծի պատմական սկզբնաղբյուրներ:

32) Արժևորի նախնադարյան հասարակության զարգացման ընթացքում ունեցած ձեռքբերումները:

33) Վերլուծի աշխարհի և Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքակրթությունների ձևավորման ու զարգացման ընթացքը, համեմատի միմյանց հետ:

34) Ներկայացնի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում:

35) Վերլուծի հին քաղաքակրթությունների՝ մարտահրավերները հաղթահարելու գործընթացները՝ դիտարկելով դրանք որպես հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ:

36) Գնահատի հնագույն քաղաքակրթությունների ձեռքբերումները և դրանց թողած ազդեցությունը ժամանակակակից քաղաքակրթությունների ձևավորման վրա:

37) Նկարագրի Հին աշխարհի հավատալիքների համակարգը և դրանց դերակատարումը հին հասարակությունների կյանքում:

38) Համեմատի և համադրի տարբեր երկրների և ժողովուրդների հավատալիքները և կրոնական համակարգերը:

39) Իմանա տարբեր երկրների հավատալիքների համակարգը:

40) Հետազոտի մշակութային հավատալիքները, որոնք առկա են իր համայնքում:

41) Հետազոտի տարբեր ժամականերում և հասարակություններում կիրառվող նորարարությունները և նորարար գաղափարները:

42) Ծանոթ լինի տարբեր գաղափարների և նորարարությունների, ստեղծի իր տարբերակը:

43) Արժևորի այն գաղափարները, որոնք փոխել են իր համայնքը:

 

16. «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Հայոց պատմություն» առարկայի հիմնական դպրոցի (7-9-րդ դասարաններ) վերջնարդյունքները

 

1) Նկարագրի Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական պայմանները, առանձնահատկությունները, պատմավարչական բաժանումները:

2) Ներկայացնի Հայկական լեռնաշխարհի նշանավոր հնավայրերը, Հայկական լեռնաշխարհը որպես մարդկության և հայոց քաղաքակրթության զարգացման հնագույն բնօրրան լինելու փաստեր:

3) Ներկայացնի Հայաստանի մասին վկայություններ, հայերի տեղաբնիկ ծագումնաբանությունը վկայող փաստեր, համեմատի հայերի ծագումնաբանու-թյան վերաբերյալ տարբեր տեսություններ, ավանդազրույցներ:

4) Ներկայացնի և համեմատի հայոց պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները:

5) Բնութագրի և գնահատի հայոց պատմության ակնառու գործիչների գործունեությունը:

6) Ներկայացնի և մեկնաբանի միջազգային, տարածաշրջանային և ներքաղաքական իրավիճակները, վերլուծի պատմական գործընթացների, արտաքին ու ներքին գործոնների ազդեցությունը հայոց պատմության տարբեր շրջափուլերում:

7) Վերլուծի հայկական պետականության ձևավորման, համահայկական միասնական պետությունների և կիսանկախ պետական կազմավորումների ստեղծման նախադրյալները, կայացման ու զորեղացման պայմանները, կործանման պատճառներն ու հետևանքները, կատարի եզրահանգումներ:

8) Բացատրի V-IX դդ. նախարակական համակարգի տեղն ու դերը հայոց պետականության պատմության մեջ:

9) Ներկայացնի և բացատրի Հայաստանի Առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի, ՀՀ և ԱՀ տարածքային հիմնախնդիրները:

10) Բացատրի ՀՀ ու ԱՀ ստեղծման ու պետականաշինության գործընթացները, վերլուծի ներքին և արտաքին մարտահրավերները, ՀՀ ու ԱՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը արդի շրջանում:

11) Բացատրի հայոց պատմության տարբեր շրջափուլերում Հայաստանի ու հայերի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, ժողովուրդների, միջպետական տարբեր միությունների, միջազգային կառույցների, կազմակերպությունների հետ։

12) Գիտակցի պատմական փորձի, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

13) Աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում փորձի ուրվագծել հարաբերությունների և պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ:

14) Ներկայացնի քրիստոնեության ծագումը, քրիստոնեական վարդապետության հիմքերը, Հայաստանում քրիստոնեության տարածման, Հայոց եկեղեցու ձևավորման և կայացման ընթացքը, ազդեցության ընդլայնումը տարածաշջանում:

15) Նկարագրի Հայոց եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը:

16) Արժևորի Հայաստանն իբրև առաջին քրիստոնյա պետություն, գնահատի քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը:

17) Հիմնավորի կաթողիկոսական աթոռը Հայաստան տեղափոխելու և Ս. Էջմիածնում վերհաստատելու անհրաժեշտությունը:

18) Բացահայտի հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու մասնակցությունն Երկրորդ աշխարհամարտին և ներդրումը հաղթանակի գործում:

19) Ներկայացնի և վերլուծի Խորհրդային իշխանությունների կրոնական քաղաքանությունը և պետություն-եկեղեցի հարաբերությունները 1920-1991 թթ.։

20) Գնահատի պետության բացակայության պայմաններում Հայոց եկեղեցու ազգապահպան ձեռնարկումները և ներդրումը ազատագրական պայքարում:

21) Գնահատի Հայոց եկեղեցու դերն ու ավանդը հայկական մշակույթի զարգացման գործում։

22) Ներկայացնի և վերլուծի Հայոց եկեղեցու գործունեությունը և բացատրի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունները հայոց պատմության տարբեր շրջափուլերում:

23) Բացատրի ավատատիրության էությունը և մեկնաբանի ավատատիրության առանձնահատկությունները Հայաստանում:

24) Նկարագրի հայոց պատմության տարբեր շրջափուլերում Հայաստանի պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները, համեմատի նախորդ, հետագա և արդի իրողությունների հետ:

25) Ներկայացնի և բացատրի հայոց պատմության տարբեր շրջափուլերում հայ ժողովրդի միասնականությանը, հոգևոր ինքնուրույնությանն ու ինքնությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմագրավելու քայլերը, առաջարկի լուծումների սեփական տարբերակը:

26) Ներկայացնի և մեկնաբանի հայ ազգային-ազատագրական պայքարի առանցքային շրջափուլերը, առանձնահատկությունները, կարևոր դրվագները, փաստերը, երևույթները, իրադարձությունները:

27) Ներկայացնի և համեմատի Հայաստանի ազատագրության, ազատագրական խմբակների և կուսակցությունների ծրագրերը, գործիչների առաջադիմական գաղափարները, աշխատությունները, արտահայտի դիրքորոշում դրանց վերաբերյալ, փորձի կազմել ծրագիր:

28) Նկարագրի հայ առևտրական կապիտալի ձևավորման պայմանները, կենտրոնները, համաշխարհային առևտրի ու տնտեսության մեջ նրա ներգրավածությունը:

29) Ներկայացնի և մեկնաբանի Հայկական հարցի միջազգայնացման գործընթացը:

30) Բացատրի տարբեր շրջափուլերում Հայկական հարցի լուծման ուղղությամբ իրականացված ձեռնարկումները, արդյունքները, փորձի առաջարկել համապատասխան ժամանակաշրջանի համար Հայկական հարցի լուծման տարբերակներ։

31) Բացատրի ֆիդայական շարժման առաջացման պատճառները, էությունը, գնահատի նշանավոր ֆիդայապետերի գործունեությունը, կապեր գտնի և համեմատի Արցախյան ազատամարտի հերոսների հետ։

32) Գնահատի Մայիսյան հերոսամարտերի դերն ու նշանակությունը:

33) Գնահատի Զանգեզուրի հերոսամարտի արդյունքներն ու նշանակությունը:

34) Կարևորի Արցախյան շարժման նոր փուլի սկզբնավորման, համազգային շարժման ծավալման պատմական նշանակությունը:

35) Ներկայացնի Արցախյան հիմնախնդրի էությունը, արդի վիճակը, առաջարկի լուծման տարբերակներ։

36) Արժևորի Արցախի ազատագրման անհրաժեշտությունը, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

37) Գնահատի տարբեր հերոսամարտերի դերն ու նշանակությունը ազգային- ազատագրական պայքարի պատմության մեջ:

38) Արժևորի հայ ազգային-ազատագրական պայքարի տարբեր շրջափուլերի արդյունքները՝ կարևորելով դրված նպատակների իրականացման գործում միասնական և փոխհամաձայնեցված պայքարի նշանակությունը:

39) Ներկայացնի Հայոց ցեղասպանության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները:

40) Ներկայացնի Առաջին աշխարհամարտում հայ ժողովրդի մասնակցությունը և Կովկասյան ճակատում հայկական կամավորական ջոկատների կազմավորումն ու գործունեությունը։

41) Ներկայացնի և վերլուծի Հայոց ցեղասպանության շարժառիթները, պատճառները, ծրագրերը, փուլերը, ընթացքը, հետևանքները:

42) Ներկայացնի ինքնապաշտպանական հերոսամարտերը Հայոց ցեղասպանության տարիներին և XX դարասկզբի ազատագրական պայքարի առանցքային դրվագները, վերլուծի դրանց ընդհանրությունները, առանձնահատկությունները, հետևանքները:

43) Գնահատի Հայոց ցեղասպանության տարիներին մեծ տերությունների, առաջադեմ գործիչների, միսիոներների, կազմակերպությունների, Հայոց եկեղեցու հայամետ ու հայապահպան գործունեությունը:

44) Ներկայացնի Հայոց ցեղասպանության պատասխանատուների դատավարությունը և գնահատի «Նեմեսիս» գործողությունը:

45) Փաստարկի և գնահատի Հայկական հարցի լուծման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, աշխարհասփյուռ հայության միավորման նպատակով ՀՀ-ի և սփյուռքի տարբեր կառույցների ու գործիչների գործունեությունը:

46) Ցույց տա Հայոց ցեղասպանության անպատժելիության և XX դարի հաջորդ ցեղասպանությունների միջև կապերը, դատապարտի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն։

47) Արտահայտի դիրքորոշում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, պահանջատիրության, ցեղասպանության հետևանքների և դրանց վերացման վերաբերյալ, առաջարկի Հայկական հարցի լուծման տարբերակներ:

48) Ներկայացնի և բացատրի հայկական մշակույթի զարգացման պայմանները, օրինաչափությունները, առանձնահատկությունները և ձեռքբերումները հայոց պատմության տարբեր շրջափուլերում:

49) Արժևորի գրերի գյուտը և ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում:

50) Վերլուծի և գնահատի նշանավոր ուսումնագիտական կենտրոնների դերն ու ազդեցությունը հայ մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում:

51) Գնահատի գրատպության, հայ գրքի, մամուլի, կրթական նշանավոր հաստատությունների դերն ու նշանակությունը հայ մշակութային, քաղաքական, հասարակական կյանքում:

52) Գնահատի Մխիթարյան միաբանության դերը հայկական մշակույթի, հայագիտության և գիտության տարբեր ճյուղերի զարգացման ու ազգային մշակույթի պահպանման գործում:

53) Արժևորի խորհրդահայ մշակույթի ձեռքբերումները և գնահատի Երևանի՝ համահայկական կրթամշակութային կենտրոն դառնալու նշանակությունը:

54) Գիտակցի մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու անհրաժեշտությունը:

55) Արժևորի հայկական քաղաքակրթական ժառանգության տեղն ու դերը հայոց և համաշխարհային մշակույթի գանձարանում:

56) Բացատրի հայկական գաղթավայրերի ձևավորման պատճառներն ու պատմական պայմանները, տարբեր գաղթավայրերի զարգացման առանձնահատկությունները:

57) Բացատրի Սփյուռքի ձևավորման, ստվարացման և նոր համայնքների առաջացման պատճառներն ու պատմական պայմանները

58) Մեկնաբանի Սփյուռքի հիմնախնդիրները և արտահայտի տեսակետ Սփյուռքի ապագայի և Հայրենիք - Սփյուռք հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ:

59) Արժևորի Հայ Առաքելական Եկեղեցու հայապահպան գործունեությունը և դերը գաղութահայության և սփյուռքահայության կյանքում։

60) Հետազոտի (ըստ ծրագրային թեմաների համապատասխանության) իրենց տարածաշրջանում գտնվող պատմաաշխարհագրական որևէ վայր, պատմամշա-կութային հուշարձան, փորձի կապեր գտնել պատմաաշխարհագրական վայրի կամ հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև:

61) Հետազոտի Արևմտյան Հայաստանի, Կիլիկյան Հայաստանի կամ սփյուռքահայ որևէ համայնքի պատմաճարտարապետական հուշարձան, առաջարկի տվյալ հուշարձանը աշխարհին հանրաճանաչ դարձնելու լուծումներ:

62) Հետազոտի իր գերդաստանի կամ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը Առաջին աշխարհամարտին կամ Մայիսյան հերոսամարտերին:

63) Հետազոտի իր գերդաստանի ներկայացուցիչների առօրյա կյանքն ու գործունեությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կամ 1945-1991 թթ., փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:

64) Հետազոտի իր գերդաստանի կապերը սփյուռքահայ որևէ համայնքի հետ, կամ հետազոտի համահայկական որևէ միջոցառման պատմություն:

65) Հետազոտի իր գերդաստանի ներկայացուցիչների ներդրումը Արցախյան ազատամարտում և Հայրենիքի պաշտպանության գործում:

66) Ներկայացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները և քաղաքական, տնտեսական, մշակութային, բնապահպանական հիմնախնդիրները, դրանց լուծման և հաղթահարման վերաբերյալ փորձի առաջարկել ուղիներ:

67) Կարևորի անկախ, ինքնիշխան, զորեղ ազգային պետություն ունենալու անհրաժեշտությունը և գնահատի հայոց պատմության մեջ գոյություն ունեցած համահայկական միասնական պետությունների տեղն ու դերը հայոց և համաշխարհային պատմության մեջ։

68) Արժևորի ազգային հիմնարար արժեքների (հայրենիք, լեզու, հավատք, ընտանիք) և հոգևոր-բարոյական ու ազգային ավանդույթների դերը հայապահպանության գործում։

69) Կարևորի ազգային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի իր հնարավոր ներդրումն ունենալ այդ արժեքները հանրահռչակելու գործում:

70) Բացատրի և արժևորի պետության և Հայոց եկեղեցու՝ որպես ազգային-հոգևոր կառույցի, համագործակցության անհրաժեշտությունն ու նշանակությունը հայապահպանության և Հայաստանի զորեղացման գործում։

71) Արժևորի ազգային պետական, հասարակական, հոգևոր անձնական շահերի միասնականության և Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման անհրաժեշտությունն ու միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը արդի փուլում:

72) Գիտակցի Հայոց զորեղ և մրցունակ պետության կայացման և զարգացման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը։

 

17. «Հայրենագիտություն» բնագավառի՝ «Հայոց պատմություն» առարկայի ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի (10-12-րդ դասարաններ) վերջնարդյունքները

 

73) Վերլուծի Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, պատմավարչական փոփոխությունները, Հայկական լեռնաշխարհը որպես մարդկության և հայոց քաղաքակրթության զարգացման հնագույն բնօրրան լինելու փաստեր:

1) Բացատրի Ք.ծ.ա. III-II հազ. վաղ պետական կազմավորումների ձևավորման պատմաշխարհագրական միջավայրի առանձնահատկությունները, պատմության կարևոր իրադարձություններն ու երևույթները, այդ կազմավորումների հիմնադիր ցեղերի տեղաբնիկ ծագումնաբանությունը վկայող փաստերը:

2) Իմանա հայոց պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի դրանց արդյունքներն ու հետևանքները:

3) Գնահատի և համեմատի հայոց պատմության հայ նշանավոր գործիչների գործունեությունը:

4) Փաստարկի և բացատրի միջազգային, տարածաշրջանային և ներքաղաքական իրավիճակները, վերլուծի պատմական գործընթացների, արտաքին ու ներքին գործոնների ազդեցությունը հայոց պատմության տարբեր շրջափուլերում, կատարի եզրահանգումներ:

5) Վերլուծի հայկական պետականության ձևավորման, համահայկական միասնական պետությունների և կիսանկախ պետական կազմավորումների քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի ձևավորման, զարգացման և անկման պատճառահետևանքային կապերը, կատարի եզրահանգումներ:

6) Վերլուծի և գնահատի V-IX դդ. նախարարական համակարգի տեղն ու դերը հայոց պետականության պատմության մեջ:

7) Փաստարկի և բացատրի միջազգային աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը Հայաստանի երեք հանրապետությունների և Արցախի ազատագրման և Արցախի Հանրապետության ձևավորման, զարգացման, Առաջին ու Խորհրդային հանրապետությունների անկման վրա:

8) Գնահատի համահայկական միասնական պետությունների և կիսանկախ պետական կազմավորումների տեղն ու դերը համաշխարհային և հայոց պատմության մեջ:

9) Բացատրի հայոց պատմության տարբեր շրջափուլերում Հայաստանի ու հայերի հարաբերությունները հարևան և աշխարհի երկրների, ժողովուրդների, միջպետական տարբեր միությունների, միջազգային կառույցների, կազմակերպությունների հետ, ուրվագծի հարաբերությունների և պատմական զարգացումների այլըտրանքային տարբերակներ:

10) Հիմնավորի պատմական փորձի և ձեռբերումների յուրացման, զարգացման ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցման անհրաժեշտությունը:

11) Աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում ներկայացնի և մեկնաբանի հարաբերությունների և պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ:

12) Գնահատի քրիստոնեության ընդունման և պետություն-եկեղեցի համագործակցության անհրաժեշտությունն ու նշանակությունը։

13) Կարևորի հակաաղանդավորական պայքարի նշանակությունը հոգևոր միասնության և ինքնության պահպանման գործում:

14) Հետազոտի և գնահատի պետության բացակայության պայմաններում Հայոց եկեղեցու ազգապահպան ձեռնարկումները և ներդրումը ազատագրական պայքարում:

15) Հետազոտի և վերլուծի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունները հայոց պատմության տարբեր շրջափուլերում:

16) Վերլուծի և քննարկի ավատատաիրական հասարակարգի ձևավորման և հաստատման գործընթացները և հասարակական կյանքի տարբեր ոլորտների կերպափոխությունները:

17) Վերլուծի ՀԽՍՀ-ում արդյունաբերականացման և կոլեկտիվացման ընթացքն ու առանձնահատկությունները, գնահատի դրանց հետևանքները:

18) Մեկնաբանի գիտություն - տնտեսություն փոխկապակցվածությունը, գնահատի գիտատեխնիկական առաջընթացի դերն ու արդյունքները Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

19) Հետազոտի համահայկական միասնական պետությունների պետական կարգը, բանակը, տնտեսությունը, բնակչության առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները, համեմատի նախորդ, հետագա և արդի իրողությունների հետ:

20) Հետազոտի և վերլուծի արդյունաբերական, խորհրդային և արդի հայ հասարակության ձևավորման ընթացքը, քաղաքային և գյուղական առօրեական կյանքի առանձնահատկություններն ու փոփոխությունները:

21) Հետազոտի և վերլուծի հայոց պատմության տարբեր շրջափուլերում հայ ժողովրդի միասնականությանը, հոգևոր ինքնուրույնությանը ու ինքնությանը սպառնացող մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, առաջարկի լուծումների սեփական տարբերակը:

22) Վերլուծի և գնահատի հայ ազգային-ազատագրական պայքարի առանցքային շրջափուլերը, առանձնահատկությունները, կարևոր դրվագները, փաստերը, երևույթները, իրադարձությունները:

23) Հետազոտի առևտրական կապիտալի ներկայացուցիչների և լուսավորական հայ գործիչների դերակատարումը ազատագրական պայքարի նոր գաղափարախոսության ձևավորման մեջ:

24) Հետազոտի Հայկական հարցի միջազգայնացման գործընթացը, տարբեր շրջափուլերում Հայկական հարցի լուծման ուղղությամբ իրականացված ձեռնարկումները, արդյունքները։

25) Հետազոտի և վերլուծի ազատագրական պայքարի գաղափարական և զինված փուլերի աշխուժացման պայմանները, նախադրյալներն ու արդյունքները, նշանակությունը, արտահայտի դիրքորոշում:

26) Բացատրի ազատության գաղափարն իր ընկալմամբ և փորձի կազմել որևէ ժամանակաշրջանի համար Հայաստանի ազատագրության ծրագրի նախագիծ։

27) Բացատրի ՀԽՍՀ-ում ազգային զարթոնքի ու ազգային շարժումների պատճառները:

28) Ըմբռնի Արցախյան հիմնախնդրի էությունը, հետազոտի հիմնախնդրի արդի վիճակը, առաջարկի լուծման տարբերակներ։

29) Հիմնավորի Արցախի ազատագրման անհրաժեշտությունը, արժևորի դրված նպատակների իրականացման գործում միասնական և փոխհամաձայնեցված գործելու կարևորությունը, ձեռքբերումների յուրացման ու հաջորդ սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը:

30) Հետազոտի և գնահատի հերոսամարտերի դերը, նշանակությունն ու արդյունքները ազգային- ազատագրական պայքարի պատմության մեջ:

31) Հետազոտի և արժևորի հայ ազգային-ազատագրական պայքարի դերն ու նշանակությունը, տարբեր շրջափուլերի արդյունքները՝ ինքնության պահպանման, ինքնավարության վերականգնման և միասնական պետության վերականգնման գործում:

32) Մեկնաբանի Հայոց ցեղասպանության առանցքային դրվագները, կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, վերլուծի Հայոց ցեղասպանության շարժառիթները, պատճառները, ծրագրերը, փուլերը, ընթացքը, հետևանքները:

33) Վերլուծի Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում հայկական կամավորական ջոկատների գործունեությունը։

34) Գնահատի ՀՀ-ի և Սփյուռքի պայքարը Հայկական հարցի լուծման, Ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության համար:

35) Գիտակցի հայապահպանության համար պայքարի կարևորությունը և Հայկական հարցի լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը:

36) Վերլուծի հայկական մշակույթի զարգացման պայմանները, օրինաչափությունները, առանձնահատկությունները և ձեռքբերումները հայոց պատմության տարբեր շրջափուլերում:

37) Գնահատի ոսկեդարյան մշակույթի ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի համատեքստում, արժևորի մշակութային ինքնության ձևավորման անհրաժեշտությունը:

38) Արժևորի Հայոց էպոսը որպես ազգային արժեք, համեմատի այլ էպոսների հետ՝ նշելով ընդհանրություններ և առանձնահատկություններ:

39) Բացատրի հայոց պատմության նորագույն շրջանում կրթական համակարգի զարգացման ընթացքը, առանձնահատկությունները, մեկնաբանի համալսարա-նական կյանքի վերածնունդը:

40) Արժևորի մշակութային ինքնության պահպանման անհրաժեշտությունը և կարևորի իր մասնակցությունը մշակութային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու և հանրահռչակելու գործում:

41) Հետազոտի և գնահատի հայոց պատմության տարբեր շրջափուլերում հայկական քաղաքակրթության ձեռքբերումները հայոց և համաշխարհային մշակույթի գանձարանում, փորձի համեմատել տվյալ ժամանակաշրջանի այլ քաղաքակրթությունների ձեռքբերումների հետ:

42) Հետազոտի (ըստ ծրագրային թեմաների համապատասխանության) իրենց տարածաշրջանում գտվող պատմաաշխարհագրական որևէ վայր կամ պատմամշակութային հուշարձան, փորձի կապեր գտնել պատմաաշխար-հագրական վայրի կամ հուշարձանի և տարածաշրջանի կամ համայնքի միջև:

43) Հետազոտի նշանավոր գործիչների և ազատագրական պայքարի արտացոլումը գրականության մեջ և արվեստում:

44) Հետազոտի ազգային-ազատագրական պայքարի որևէ ակնառու գործչի գործունեություն կամ կարևոր իրադարձություն, բացահայտի տվյալ գործչի կերպարի կամ իրադարձության ներկայացվածությունը գրականության մեջ և արվեստում:

45) Հետազոտի Ցեղասպանության միջազգային ճանաչման և հայկական պահանջատիրության որևէ առանցքային դրվագ կամ իրադարձություն, ներկայացնի Հայկական հարցի լուծման տարբերակներ:

46) Հետազոտի խորհրդային շրջանում իր գերդաստանի ներկայացուցիչների առօրյա կյանքն ու կենցաղը, փորձի կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:

47) Հետազոտի հայոց պատմության նորագույն շրջանի մշակույթի որևէ բնագավառ, ուղղություն կամ գործչի գործունեություն, փորձի ազդեցություն կամ կապեր գտնել ներկա կյանքի իրողությունների հետ:

48) Հետազոտի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները և քաղաքական, տնտեսական, մշակութային, բնապահպանական հիմնախնդիրները, դրանց լուծման և հաղթահարման վերաբերյալ առաջարկի ուղիներ:

49) Հետազոտի հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում, գիտակցի հայապահպանության համար պայքարի կարևորությունը և իր մասնակցության անհրաժեշտությունը:

50) Գիտակցի ազգային արժեքները պահպանելու, զարգացնելու, հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի իր հնարավոր ներդրումն ունենալու այդ արժեքները հանրահռչակելու գործում:

51) Առաջադրի պատմական զարգացումների այլընտրանքային տարբերակներ, կանխատեսումներ անի դրանց արդյունքների և հետևանքների վերաբերյալ։

52) Արժևորի անկախ, ինքնիշխան, զորեղ ազգային պետություն ունենալու և այդ պետության կայացման և զարգացման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը։

 

ԲԱԺԻՆ 4. «ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

18. «Հայրենագիտություն» բնագավառի «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքն ու աշխարհը» և «Հայոց պատմություն» առարկաների ծրագրային բովանդակությունը՝

 

1) Կազմված է ժամանակակից գիտամանկավարժական հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան. նյութի մատչելիություն, տարիքային և անհատական համապատասխանություն:

2) Համապատասխանում է գիտության և մշակույթի ժամանակակից նվաճումներին:

3) Կառուցված է հիմնական գաղափարների հենքի վրա:

4) Նպաստում է արդի հարափոփոխ աշխարհում մրցունակ, ազգային և պետականակիր արժեհամակարգ ունեցող հայ մարդու և քաղաքացու ձևավորմանը:

5) Նպաստում է, որ սովորողը կարողանա վեր հանել այն խնդիրները, որոնց հետ առնչվում է առօրյա կյանքում և հիմնվելով ձեռք բերված ուսումնական փորձառության վրա՝ առաջարկի լուծման ուղիներ:

6) Յուրացվում է մի շարք առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում և ամբողջացնում է հասարակագիտական առարկաներից ստացած գիտելիքները:

7) Կառուցված է այնպես, որ գիտելիքների և կարողությունների զարգացմանը զուգընթաց այն նպաստում է սովորողների վերաբերմունքի և արժեքային համակարգի ձևավորմանը և սոցիալական հմտությունների զարգացմանը։

 

ԲԱԺԻՆ 5. ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

 

19. «Հայրենագիտություն» բնագավառի բովանդակությունը ձևավորված է հետևյալ հիմնական գաղափարների հենքի վրա.

1) Անհատ և պետություն (ԱՊ)

2) Ինքնորոշում և պայքար (ԻՊ)

3) Ինքնություն և մշակույթ (ԻՄ)

4) Համակեցություն (Հ)

 

20. Նշված հիմնական գաղափարները առավել հստակեցվում և կոնկրետացվում են հաջորդ երկու ենթամակարդակներում:

21. «Հայրենագիտություն» բնագավառը ուսուսմնասիրվում է հետևյալ ենթահասկացությունների միջոցով. «Կառավարում», «Փոփոխություն», «Համակարգ», «Կառույց», «Գործունեություն», «Հայրենիք», «Ռազմավարություն», «Գաղափարախոսություն», «Հիմնախնդիր», «Փոխհարաբերություն», «Մշակույթ», «Արժեհամակարգ», «Կրոն, դավանանք», «Հասարակություն», «Տնտեսություն», «Կենսակերպ»:

22. Հիմնական գաղափարների ուսուցումն իրականացվում է պարուրաձև՝ հիմնվելով հիմնական դպրոցի՝ «Իմ հայրենիքը» (V դասարան), «Իմ հայրենիքն ու աշխարհը» (VI դասարան) դասընթացներում ձևավորված նախնական պատկերացումների վրա։ VII-IX և X-XII դասարաններում «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում տեղի է ունենում ուսուցանվող նյութի աստիճանական ընդլայնում և խորացում:

23. «Հայրենագիտություն» բնագավառի 3-րդ մակարդակի բովանդակային բաղադրիչները հաճախ հնարավոր չէ հստակ առանձնացնել և կոնկրետ համապատասխանեցնել 2-րդ մակարդակի մեկ ենթահասկացության, իսկ 2-րդ մակարդակի որոշ ենթահասկացություններ էլ երբեմն կարող են վերաբերել մի քանի հիմնական հասկացության1:

1-ին մակարդակ

2-րդ մակարդակ

3-րդ մակարդակ

Դասարաններ

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐ

ԵՆԹԱՀԱՍ-ԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ

5

6

7

8

9

10

11

12

Անհատ և ետություն
(ԱՊ)

Կառավարում
Փոփոխություն
Համակարգ
Կառույց

Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումները  

               

Վանի թագավորությունը

               

Հայկազունի Երվանդյանների թագավորությունը

               

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

               

Մեծ Հայքի Արշակունիների թագավորությունը

               

Հայաստանի Բագրատունյաց թագավորու՟թյունը

               

Հայոց պետությունը Կիլիկիայում

               

Հայաստանի պետա-կան-քաղաքական կացությունը V-IX դդ.

               

Հայաստանի պետա-կան-քաղաքական կացությունը IX-XIV դդ.

               

Հայաստանի պետա-կան-քաղաքական կացությունը XIV-XIX դդ.

               

Հայաստանի Առաջին Հանրապետությունը

               

Խորհրդային  Հայաս-տանը 1920-1991 թթ.

               

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը

               

Արցախի Հանրապետությունը

               

Գործունեություն

Արքաներ, թագուհիներ
Աշխարհիկ և հոգևոր գործիչներ
Հերոսներ

               

Ինքնորոշում և պայքար (ԻՊ)

Ռազմավարու-թյուն
Գաղափարա-խոսություն
Հիմնախնդիր
Փոխհարաբե-րություն

Ազատագրական շարժման նախադրյալները, սկիզբը, դրսևո-րումները (XV-XVII դդ)

               

Ազատագրական պայքարը XVIII դարում

               

Ազատագրական պայքարը XIX դարում

               

Հասարակական շարժումներ և քաղաքական պայքար

               

Ազատագրական պայ-քարը  XX դարի սկզբին

               

Ազատագրական պայքարն Արցախում XX դարում

               

Հայկական հարց

               

Հայոց ցեղասպանություն

               

Գաղթավայրեր
Սփյուռք

               

Ինքնություն և մշակույթ (ԻՄ)

Հայրենիք

Հայոց հայրենիքը. Հայկական լեռնաշխարհ
Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը

               
 

Մշակույթ

Դպրոց, կրթություն
Գիտություն
Տպագրություն
Արվեստ
Կիրառական արվեստ
Քաղաքա՟շինու՟թյուն,
ճարտարապետություն:

               
 

Հայտնագործություն-ներ Ստեղծագործություն-ներ

               
 

Արժեհամա-կարգ

Տոներ
Հայոց եկեղեցու ծեսեր, խորհուրդներ
Հոգևոր բարեպաշտական սովորույթներ, ժողովրդական ավանդույթներ

               
 

Կրոն, դավանանք

Կրոնական հավատալիքներ
Հեթանոսություն
Քրիստոնեություն

               

Համակեցություն
(Հ)

Հասարակություն

Դասեր, խավեր
Մրցակցություն
Համագործակցություն
Հակամարտություն
Անկախ գոյակցություն

               

Տնտեսություն

Գյուղատնտեսություն
Արդյունաբերություն Արհեստներ
Առևտուր

               

Կենսակերպ

Ընտանեկան կյանք
Համայնական կյանք
Քաղաքային կյանք
Բարձրաշխարհիկ կյանք
Զինվորական կյանք
Առօրեական կյանք, կենցաղ

               

ԲԱԺԻՆ 6. ԽԱՉՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

24. Սովորողների մոտ աշխարհի համապարփակ և գիտականորեն հիմնավորված տեսակետ կառուցելու համար «Հայրենգիտություն» բնագավառում ներառվել են մի շարք խաչվող հասկացություններ։ Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են տարբեր գիտությունների համարՙ կիրառվում եմ հասարակագիտության և բնագիտության բոլոր ճյուղերում և օգնում են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները:

25. Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան կրթական 3 աստիճաններում, բոլոր առարկաների, այդ թվում՝ «Հայոց պատմություն», «Իմ հայրենիքը» և «Իմ հայրենիքն ու աշխարհը» առարկաների ուսուցման ժամանակ:

26. Խաչվող հասկացություններն են՝

 

1) Օրինաչափություն

2) Պատճառ և հետևանք

3) Զարգացում

4) Կառուցվածք և գործառույթ

5) Ժամանակ և տարածություն

6) Համակարգ (պետություն)

7) Համաշխարհայնացում

8) Կայունություն և փոփոխություն

9) Անհատներ և հարաբերություններ

10) Անհատական և մշակութային արժեհամակարգ

 

ԲԱԺԻՆ 7. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

27. Ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում ենք կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնք կապահովեն յուրաքանչյուր սովորողի ակտիվ ընդգրկվածությունը ուսուցման գործընթացում: Հաշվի առնեով թեման, դրված նպատակները, սահմանված վերջնարդյունքները, սովորողների անհատական և տարիքային առանձնահատկությունները, տեխնիկական հագեցվածությունը և այլ հանգամանքներ, տվյալ թեմայի, դասանյութի կամ դրանց որևէ հատվածի համար, ըստ նպատակահարմարության, կարող են ընտրվել տարբեր տեխնոլոգիաներ, մեթոդներ, մեթոդական հնարներ:

28. «Հայրենագիտություն» բնագավառի ուսումնառության հիմքում դրված են հետևյալ մոտեցումները.

1) Հասկացությունների վրա հիմնված ուսումնառություն

2) Ուսումնական նախագծերի իրականացման վրա հիմնված ուսումնառություն

3) Տարբերակված ուսումնառություն և համընդհանուր ներառում

4) Ինքնուրույն - անհատական աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն

5) Խնդրահարույց հարցերի հետազոտության վրա հիմնված ուսումնառություն

6) ՀՊՉ-ով սահմանված առանցքային կարողունակությունների զարգացում

7) Հաղորդակցական-համագործակցային հմտությունների զարգացում

8) Քննադատական վերլուծական, հետազոտական, ստեղծագործական մտածողության զարգացում

9) Դիրքորոշումների ու արժեհամակարգի ձևավորում

 

ԲԱԺԻՆ 8. ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

29. «Հայրենագիտություն» բնագավառի առարկաներից սովորողների ուսումնառության գնահատման նպատակն է՝

1) պարզել նրանց գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիրքորոշումների և արժեհամակարգային բաղադրիչների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,

2) բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները,

3) օգնել ուսուցչին ճշգրտելու յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի հետ տարվող աշխատանքի ծավալն ու բավանդակությունը, հետադարձ կապի միջոցով բարելավելու ուսուցման որակը:

4) Կիրառվում են հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ (միավորային և բնութագրող) գնահատումներ:

30. Հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որևէ փուլի՝ ուսումնական տարվա, կիսամյակի, առարկայի, դասընթացի, նոր թեմայի ուսումնասիրման մեկնարկից առաջ: Փուլի ընտրությունը թողնվում է ուսուցչի հայեցողությանը:

31. Ձևավորող գնահատումն իրականացվում է ծրագրային նյութի յուրացման մակարդակի, սովորողների անհատական կարիքների, ուսումնական գործընթացի արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

32. Ձևավորող գնահատման նպատակն է՝ բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները՝ ուսուցման և ուսումնառության գործընթացի բարելավման համար: Ձևավորող գնահատման ձևերն ու մեթոդները ընտրում է ուսուցիչը:

33. Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ դասի, թեմայի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով: Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով: Միավորային գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պարզելու և պաշտոնապես գրանցելու նպատակով: Միավորային գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին թեմատիկ միավորի ուսուցման, քառորդի կամ կիսամյակի վերջում:

34. Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով: Գնահատման այլ սանդղակներ կիրառելիս արդյունքներն արտահայտվում և ամրագրվում են 10 միավորային սանդղակով:

35. Գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները

1) գիտելիք, ըմբռնում, կիրառում, վերլուծում, համադրում, գնահատում և արժևորում

2) հետազոտական կարողություններ

3) հաղորդակցական հմտություններ

4) պատմաքննական և ստեղծագործական մտածողություն

 

ԲԱԺԻՆ 9. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:

2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:

4. «Հանրակրթության պետական կրթակարգ», ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004 թ.:

5. Հանրակրթական հիմնական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր (6-9-րդ դասարաններ) (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. Հունվարի 23-ի N 49-Ա/Ք հրաման):

6. Հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):

7. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:

8. Չափորոշիչներ՝ ՀՀ, NGSS, Էստոնիա, Սինգապուր, Ֆիննլանդիա, Մասաչուսեթս, Կանադա, Cambridge GSE, IGCSE, Միջազգային բակալավրիատ, TIMSS ստուգաթեստի ծրագիր

9. Finnish National Board of Education, National Core Curriculum for preparatory education for general upper secondary Education 2014.

10. Pasi Sahlberg's "Finnish Lessons 2.0: What Can the World Learn from Educational Change in Finland. Teachers College Press; 2nd edition (January 1, 2015)

11. OECD,2018,Making the Curriculum Work Centre for Educational Research and Innovation

12. OECD.25 Nov 2020.What Students Learn Matters Towards a 21st Century Curriculum.

13. Competency-based Curriculum: An Effective Approach to Digital Curation Education Jeonghyun Kim Department of Library and Information Sciences, College of Information, University of North Texas. Email: Jeonghyun.Kim@unt.edu

14. Curriculum, Pedagogy and Educational Research: The Work of Lawrence Stenhouse Front Cover John Elliott, Nigel Norris Routledge, Mar 15, 2012

15. https://read.oecd-ilibrary.org/education/making-the-curriculum-work_9789264163829-en?fbclid=IwAR2GGiANnq29kah4mgEw7MOGSS92Rxj1jTbkXLADABgHM2K4-EZFQTNJWno#page9

16. https://www.keepeek.com/Digital-Asset-Management/oecd/education/what-students-learn-matters_d86d4d9a-en?fbclid=IwAR1o4Iu2NO5Do16pkBRRoDhUtmqmQy40VrxzYsUFiT5VZMA08aDIwQ_6co8#page13

17. https://www.oecd.org/education/2030-project/teaching-and-learning/learning/?fbclid=IwAR1ICNgSVEecwzXGjL_C49VynuuhMc4mjRnRI-P6TkLgArWFcuB7MUY03v8

18. Cohen D. K. (University of Michigan), Mehta D.J., (Harvard University), American Educational Research Journal, August 2017, Vol. 54, No. 4, pp. 644–690, DOI: 10.3102/0002831217700078

19. «Կրթության չորս հիմնասյուններ» (https://www.gcedclearinghouse.org/sites/default/files/resources/%5BENG%5D%20Learning_0.pdf), (https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000143375?posInSet=3&queryId=247bf22c-264b-4a40-bd16-28fd89dea989)

20. https://en.unesco.org/themes/education/research-foresight/revisiting-learning

21. https://www.oecd.org/education/2030-project/teaching-and-learning/learning/

22. (http://www.corestandards.org/read-the-standards/),

23. Ռուսաստանի կրթական չափորոշիչները (https://fgos.ru),

24. Սինգապուրի կրթական չափորոշիչ (https://www.moe.gov.sg/education-in-sg/),

25. Կանադայի կրթական չափորոշիչ (http://www.edu.gov.on.ca/eng/teachers/curriculum.html)

26. https://www.ibo.org/contentassets/318968269ae5441d8df5ae76542817a0/revised-cbtl-final-report-march-2020-2.pdf

27. http://www.ibe.unesco.org/en/glossary-curriculum-terminology/t/transdisciplinary-approach

28. (https://us.corwin.com/en-us/nam/concept-based-curriculum-and-instruction-for-the-thinking-classroom/book253513.

29. https://www.amazon.com/Transitioning-Concept-Based-Curriculum-Instruction Together/dp/1452290199)

30. https://www.moe.gov.sg/education-in-sg/21st-century-competencies/):

31. (http://ele.fi/assets/evaluation_framework_microsoft_final.pdf https://educlusterfinland.fi/competence-matrix/):

32. Powney, J., Cullen, M-A., Schlapp, U., Johnstone, M. & Munn, P. (2127). Understanding value education in the primary school. York: Reports Express.https://www.jstor.org/stable/27521312?seq=1#metadata_info_tab_contents. http://www.curriculum.edu.au/leader/values_education_what,_how,_why__what_next,36873.html?issueID=12833)

33. Thomas, E. (1992). Moral development, cultural context and moral education, In Chong, K.C. ed. Moral Perspectives and Moral Education. Singapore, University of Singapore Press.

34. Ավստրիական կրթակարգ, http://www.curriculum.edu.au/values/val_values_and_the_australian_curriculum,33705.html

35. Հոնկ Կոնգի կրթակարգ, https://www.edb.gov.hk/en/index.html

36. Anderson, L.W., & Krathwohl (Eds.). (2001). A Taxonomy for Learning, Teaching, and Assessing: A Revision of Bloom’s Taxonomy of Educational Objectives. New York: Longman. Bloom, B., Englehart, M. Furst, E., Hill, W., & Krathwohl, D. (1956). Taxonomy of educational objectives: The classification of educational goals. Handbook I: Cognitive domain. New York, Toronto: Longmans, Green.

37. (https://teaching.uncc.edu/teaching-guides/course-design/writing-measurable-course-objectives,

38. https://www.education.ne.gov/contentareastandards/high-quality-content-standards/measurable/,

39. https://www.facultyfocus.com/articles/course-design-ideas/designing-measurable-outcomes-with-backwards-design/,

40. https://apasseducation.com/education-blog/curriculum-development-goals-objectives/):

41. Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Երևան, 1983

42. Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1987

43. Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1981

44. Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Երևան, 1989

45. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1981

46. Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն.թուղթ Վահան Մամիկոնյանին, Երևան, 1982

47. Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Պատմություն տիեզերական, Երևան, 198

48. Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Երևան, 1971

49. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991

50. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982

51. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986

52. Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, Անթիլիաս, 1977 /կամ ցանկացած հրատարակություն/

53. Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Եր., Հայաստան, 1969:

54. Ղևոնդ, Պատմություն, Եր., Սովետական գրող, 1982:

55. Կարապես Պալաթեցի, Ապաշխարություն, Ս.Էջմիածին, 1996Գր. Նարեկացի, Մատյան Ողբերգության, Երևան Նաիրի, 2002 /կամ ցանկացած հրատարություն/

56. Ս.Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, □Գանձասար□ հանդես, 1991

57. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980:

58. Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Եր., 1964:

59. Մխիթար Գոշ, Դատաստանագիրք հայոց, Վաղարշապատ, 1880:

60. Կանոնագիրք Հայոց, հ.Ա, Եր., 1964, հ.Բ, Եր., 1971:

 

______________________

1 Օրինակ՝ «Գործունեություն» ենթահասկացությունը միաժամանակ վերաբերում է «Անհատ և պետություն (ԱՊ)», «Ինքնորոշում և պայքար (ԻՊ)» և «Ինքնություն (Ի)» հիմնական գաղափարներին:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: