ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 օգոստոսի 2023 թ. |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի «Հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, 1991 ստորաբաժանումում, մարզական վաշտում, «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 8-Ն հրամանի 1-ին հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 2-րդ կետում՝
ա. «զինծառայողներին» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իգական սեռի զինծառայողների,» բառերը.
բ. 4-րդ ենթակետում «ամիսը» և «պայմանները» բառերից հետո լրացնել «և հայտարարված զորակոչի շրջանակներում եղբոր ծառայության վայրի զորամասում նախատեսված է համալրում» բառերը.
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ ենթակետը.
2) 2-րդ կետից հետո լրացնել 2.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության պարտադիր ուղարկվում են ուսումնական զորամաս` ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար:»:
Պաշտպանության նախարար |
Ս. Պապիկյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|