Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2023-13.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.08.2023
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» օգոստոսի 2023 թ.

N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12016. ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 100 ՍՈՎՈՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի օգոստոսի 7-ի

N 103-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12016. ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 100 ՍՈՎՈՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12016. ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճարի սահմանում» միջոցառման շրջանակներում գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետև՝ մինչև 100 սովորող ունեցող հաստատություն) դասավանդող բոլոր ուսուցիչներին (այսուհետև՝ ուսուցիչ) լրավճարի տրամադրման, ինչպես նաև լրավճարի չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով շահառուներ են համարվում ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող հաստատությունների ուսուցիչները, որոնց աշակերտների թիվը տվյալ ուսումնական տարվա սկզբում (սեպտեմբեր ամսվա իններորդ աշխատանքային օրվա ավարտի դրությամբ) չի գերազանցում 99-ը (անկախ ուսումնական տարվա ընթացքում հաստատությունում սովորողների թվի փոփոխման հանգամանքից)։

3. Սույն կարգով սահմանված ամսական լրավճարը տրվում է մինչև 100 սովորող ունեցող հաստատության մինչև 1,0 դրույք ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչներին առավելագույնը 0,5 դրույքի չափով՝ մինչև 1,0 դրույքի համար սահմանված դրույքաչափի լրանալը։

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դրույքաչափը հավասարեցվում է տվյալ հաստատությունում սահմանված ուսուցչական դրույքաչափին, իսկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դեպքում՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամին։

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դրույքաչափը չի ներառում տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին տրվող լրավճարը, դասղեկության համար նախատեսվող լրավճարը, մեթոդական միավորման ղեկավարին տրվող լրավճարը, բարձրլեռնային բնակավայրում տեղակայված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, ինչպես նաև ուսուցիչներին տրվող այլ լրավճարներն ու լրավճարները։

6. Համատեղությամբ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող այլ հաստատությունում աշխատող ուսուցիչներին լրավճար տրամադրվում է սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան։

7․ Հաստատության լիազոր մարմնի տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա հունվար և սեպտեմբեր ամիսների 10-րդ աշխատանքային օրվա ավարտի դրությամբ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետև՝ ԿԿՏՀ) ներբեռնում է միջոցառման շահառու հանդիսացող անձանց մասին տեղեկությունը, ուսումնասիրում է այդ տեղեկությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և․

1) առարկություններ չունենալու դեպքում գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որը սահմանված կարգով ներկայացվում է ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը,

2) առարկություններ ունենալու դեպքում հաստատությանը տեղեկացնում է ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին, որը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել դրանք։ Նշված ժամկետում տվյալների չշտկման դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկության մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին, իսկ տվյալների շտկման դեպքում գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որը սահմանված կարգով ներկայացվում է ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:

8․ Հաստատության լիազոր մարմնի ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումը ուսումնասիրում է սույն կարգի 7-րդ կետում նշված և ստորաբաժանմանը մակագրված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և․

1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը,

2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման։

9․ Հաստատությունները սույն կարգով սահմանված լրավճարները ուսուցիչներին են փոխանցում ամենամսյա պարբերականությամբ, ինչպես նաև հաստատության լիազոր մարմնին եռամսյա պարբերականությամբ ներկայացնում են հաշվետվություններ ոչ ֆինանսական և ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ։

10. Սահմանել, որ․

1) հունվար կամ սեպտեմբեր ամիսների առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների ցանկում նոր շահառու ավելանալու դեպքում վերջինիս լրավճար տրվում է հաջորդող համապատասխանաբար հունվար կամ սեպտեմբեր ամսվանից սկսած,

2) սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների ցանկից շահառուի դուրս գալու դեպքում վերջինս զրկվում է սույն կարգով լրավճար ստանալու իրավունքից սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու չհանդիսանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2024, N 55-Ն 18.07.2024, N 103-Ն
11.10.2023, N 129-Ն 13.10.2023, N 103-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան