Գլխավոր տեղեկություն
Համար
N 2060-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 ապրիլ 2023 թ.

N 2060-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴԳ-001878 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Վարդուհի Մանուկյանի կողմից 2023 թվականի ապրիլի 20-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2022 թվականի ապրիլի 6-ին անհատ ձեռնարկատեր Վարդուհի Մանուկյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-ԴԳ-001878 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Վարդուհի Մանուկյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան