Basic information
Number
N 847-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.08.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.930
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.07.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.07.2009
Effective date
15.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2009 թվականի N 847-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 734-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌԱՆ, ՓԱՐԱՔԱՐԻ ԵՎ ՊՏՂՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 140.7 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի N ՍԴՈ-630 որոշումը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ու ընդարձակման ծրագրի իրականացման միջոցառումների մասին» N 734-Ն որոշումը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռան, Փարաքարի և Պտղունքի գյուղական համայնքների տարածքում գտնվող` սույն որոշման հավելվածում նշված 140.7 հեկտար հողերի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կարող են ներկայացվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության դրական եզրակացության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հուլիսի 23-ի N 847-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌԱՆ, ՓԱՐԱՔԱՐԻ ԵՎ ՊՏՂՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` 140.7 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԵՐԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation