Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 փետրվարի 2016 թվականի N 6
8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ N 47 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրության 11-րդ կետով հավանության արժանացած «Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի «Կատարման ժամկետը» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին և 3-րդ կետերում «2015 թվականի 4-րդ եռամսյակ» բառերը համապատասխանաբար փոխարինել «2016 թվականի 2-րդ եռամսյակ» և «2017 թվականի 2-րդ եռամսյակ» բառերով.
2) 4-րդ կետում «2016 թվականի 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2018 թվականի 2-րդ եռամսյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 22 Երևան |