Գլխավոր տեղեկություն
Համար
N 1619-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.08.2023
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«30» օգոստոսի 2023 թ.
ք. Երևան

N 1619-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 133-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 16-րդ հոդվածի 7-րդ մասը՝

Հրամայում եմ․

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը, ստուգաչափման դրոշմի արտատիպի և բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի պատկերները սահմանելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1018-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 14-ի N 104-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 133-Ն հրամանի (այսուհետ` Հրաման)

1) վերնագրից և 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի» բառերը, իսկ «պատկերները» բառը փոխարինել «պատկերը» բառով․

2) 4-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Տերյանին» բառերով:

2. Հրամանի N 1 հավելվածի.

1) 2-րդ կետի «ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ստուգաչափման իրավունք ստացած իրավաբանական անձինք (այսուհետ` Լիազորված կազմակերպություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք (այսուհետ` իրավասու կազմակերպություն):» բառերով.

2) 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) Չափագիտական վկայագրում՝ եզակի օրինակով արտադրված կամ իր կազմում մեկից ավելի չափիչ սարք ունեցող կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ աշխատող չափման միջոցների համալիրների ստուգաչափում․»․

3) 8-րդ և 28-րդ կետերից հանել «Լիազորված կազմակերպության կողմից» բառերը,

4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «9․ ՉՄ ստուգաչափման ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությունը Չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից ներկայացվում է հայտատուներին, ինչպես նաև տեղադրվում է նրանց պաշտոնական կայքում:».

5) 13-րդ կետի 3-րդ ենթակետի «Կրկնակի ստուգաչափման ժամանակ Lիազորված կազմակերպությունը ստուգաչափումն իրականացնում է տվյալ ՉՄ տեսակի հաստատման ժամանակ որոշված ստուգաչափման մեթոդիկային համապատասխան։» բառերը փոխարինել «Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է տվյալ ՉՄ տեսակի հաստատման ժամանակ որոշված ստուգաչափման մեթոդիկային համապատասխան։» բառերով

6) 14-րդ կետից հանել «Lիազորված կազմակերպությունը» բառերը, իսկ «պետք է իրականացնի» բառերը փոխարինել «իրականացվում է» բառերով․

7) 15-րդ, 19-րդ, 30-րդ և 33-րդ կետերի «Լիազորված կազմակերպության» բառերը փոխարինել «Չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության» բառերով․

8) 16-րդ կետի «Լիազորված կազմակերպություն» բառերը փոխարինել «Չափագիտության ազգային մարմին կամ իրավասու կազմակերպություն» բառերով․

9) 22-րդ կետին հաջորդող 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

10) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«25. Ստուգաչափողը, հայտատուի կողմից համապատասխան վճարման առկայության դեպքում, ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքներն առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հայտատուի կողմից այլ առավել երկար ժամկետներ չեն առաջարկվում, ՉՄ-ի (և) կամ ՉՄ-ի անձնագրի վրա վավերացնում է սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 1-ով սահմանված ստուգաչափման դրոշմի արտատիպով և (կամ) տալիս սույն հավելվածի Ձև N 2-ով սահմանված ստուգաչափման վկայական կամ տալիս է QR կոդ (արագ արձագանքման կոդ, որը պարունակում է նույն տեղեկատվությունն, ինչ վկայականը կամ ինքնակպչուն դրոշմը)։

Ստուգաչափողի կողմից սույն կարգի 23-րդ կետով սահմանված՝ այլ յուրահատկություններ ունեցող ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքներն առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հայտատուի կողմից այլ առավել երկար ժամկետներ չեն առաջարկվում, (հայտատուի կողմից համապատասխան վճարման առկայության դեպքում) փակցվում է (վավերացվում է) սույն հրամանի N 2 հավելվածի Ձև N 3-ով սահմանված բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ, որի վերաբերյալ Չափագիտության ազգային մարմինը և իրավասու կազմակերպությունը եռամսյակային տեղեկատվություն են ներկայանում չափագիտության լիազոր մարմնին։»․

11) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«29. Ստուգաչափման վկայականում սխալների հայտնաբերման դեպքում վկայականի վրա կատարվում է փոփոխություն ստուգաչափողի և ստորաբաժանման ղեկավարի (տվյալ կառուցվածքային միավորի բացակայության դեպքում՝ մարմնի ղեկավարի) կողմից և վավերացվում կնիքով կամ ստուգաչափման վկայականը փոխարինվում է նոր ստուգաչափման վկայականով, որում նշվում է փոխարինվող ստուգաչափման վկայականի համարը և տրման ամսաթիվը․

12) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«31. Չափագիտության ազգային մարմնի և իրավասու կազմակերպության կողմից ստուգաչափման իրականացման արդյունքում կազմվում է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը ստուգաչափման վկայականի գործողության ժամկետի մեջ լինելու ընթացքում ստուգաչափման վկայականի պատճենի (եթե դրանք սահմանված են ստուգաչափման մեթոդիկայում) հետ պահվում են Չափագիտության ազգային մարմնի և իրավասու կազմակերպության կողմից:»․

13) 33-րդ կետի «է կազմակերպության» բառերը փոխարինել «է դրանց» բառերով․

14) Ձև N 2-ը և Ձև N 3-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«Ձև N 2

Չափման միջոցների ստուգաչափման վկայականի ձևը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության համար

Ներմուծեք նկարագրությունը_1796

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N _______

Ստուգաչափման թվականը 20___ թ._____________«___»

Ուժի մեջ է մինչև 20___ թ._______________«___»

_________________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը և տեսակը

Գործարանային համարը __________________________________________________________

Տեսակը _________________________________________________________________________

Չափման տիրույթը _______________________________________________________________

Ճշտության դասը, կարգը (սխալանքը) _______________________________________________

Արտադրողը _____________________________________________________________________

Պատկանում է ____________________________________________________________________

 Իրավաբանական, ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր, անվանում/անուն,ազգանուն

Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին:

Ստուգաչափումը կատարվել է համաձայն _____________________________________________

ստուգաչափման մեթոդիկայի անվանումը, նշագիրը

_________________________________________________________________________________

Ստուգաչափող՝

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

Ստուգաչափման դրոշմի արտատիպը

Ստորաբաժանման ղեկավար

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

Ստուգաչափման արդյունքները

(լրացվում է ստուգաչափման մեթոդիկայում՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում)

__________________________________________________________________________________

Չափման միջոցների ստուգաչափման վկայականի ձևը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձանց համար

___________________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N _______

Ստուգաչափման թվականը 20___ թ._____________«___»

Ուժի մեջ է մինչև 20___ թ._______________«___»

_________________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը և տեսակը

Գործարանային համարը __________________________________________________________

Տեսակը _________________________________________________________________________

Չափման տիրույթը _______________________________________________________________

Ճշտության դասը, կարգը (սխալանքը) _______________________________________________

Արտադրողը _____________________________________________________________________

Պատկանում է ___________________________________________________________________

Իրավաբանական, ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր, անվանում/անուն,ազգանուն

Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին:

Ստուգաչափումը կատարվել է համաձայն _____________________________________________

ստուգաչափման մեթոդիկայի անվանումը, նշագիրը

_________________________________________________________________________________

Ստուգաչափող՝

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

Ստուգաչափման դրոշմի արտատիպը

Ստորաբաժանման ղեկավար

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

Ստուգաչափման արդյունքները

(լրացվում է ստուգաչափման մեթոդիկայում՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում)

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Ձև N 3

Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագրի ձևը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության համար

Ներմուծեք նկարագրությունը_1796

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______

Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին

_____________________________________________________________________________________

Չափման միջոցի անվանումը

ՏԵՍԱԿԸ ___________________________________________________________________________

ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ __________________________________________________________

ՏՐՎԱԾ Է ___________________________________________________________________________

ԱՐՏԱԴՐՈՂԸ _______________________________________________________________________

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է _____________________________________________________________________

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը

Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի

_____________________________________________________________________________________

ոչ պիտանի ճանաչվելու պատճառը

_____________________________________________________________________________________

Ստորաբաժանման ղեկավար՝

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

Ստուգաչափող՝

_______________________

ստորագրություն

__________________________________

ա. ա.

Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագրի ձևը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձանց համար

__________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______

Չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու մասին

__________________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը

ՏԵՍԱԿԸ _________________________________________________________________________

ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ _______________________________________________________

ՏՐՎԱԾ Է ________________________________________________________________________

ԱՐՏԱԴՐՈՂԸ ____________________________________________________________________

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է _ _________________________________________________________________

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը

Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի

__________________________________________________________________________________

ոչ պիտանի ճանաչվելու պատճառը

__________________________________________________________________________________

Ստորաբաժանման ղեկավար՝

_______________________

ստորագրություն

___________________________________

ա. ա.

Ստուգաչափող՝

_______________________

ստորագրություն

__________________________________

ա. ա.

2․ Հրամանի Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարի

2023 թվականի օգոստոսի 30-ի

N 1619-Ն հրամանի

«Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

տնտեսական Զարգացման
և ներդրումների նախարարի

2018 թ. փետրվարի 19-ի

N 133-Ն հրամանի

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐԸ

1. Ստուգաչափման դրոշմը տեխնիկական միջոց է՝ դրոշմակնիք կամ ինքնակպչուն կամ այլ կերպ պատրաստված պայմանական պատկեր, որը կիրառվում է ՉՄ-ի և (կամ) ստուգաչափման վկայականի կամ անձնագրի (ձևի) վրա և հավաստում է չափման միջոցի չափագիտական բնութագրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին (Ձև N 1, Ձև N 2, Ձև N 3):

2. Ստուգաչափման (ստուգաչափման մարման) դրոշմները դասակարգվում են որպես՝ պողպատյա, պողպատյա հարվածային, պողպատյա հարվածային ձևավոր, ռետինե, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն։

3. Պողպատյա, պողպատյա հարվածային, պողպատյա հարվածային ձևավոր, ռետինե ստուգաչափման դրոշմն ունի հստակ պատկեր, որը պահպանվում է ՉՄ-ի շահագործման ընթացքում:

4. Ստուգաչափման դրոշմը կիրառելու իրավունք ունեն Չափագիտության ազգային մարմինը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք (այսուհետ` իրավասու կազմակերպություն)՝ իրենց հավատարմագրման ոլորտին համապատասխան:

5. Ստուգաչափման դրոշմը (դրոշմակնիքը) պետք է պարունակի`

1) Հայաստանի Հանրապետության հապավումը` ՀՀ,

2) Դրոշմի կիրառման տարեթվի վերջին երկու թվանշանները,

3) Իրավասու կազմակերպության և Չափագիտության ազգային մարմնի պայմանական ծածկագիրը՝ ՊԾ,

4) Ստուգաչափողի անհատական նշանը:

5) ստուգաչափում կատարելու տարվա եռամսյակը կամ տարվա ամիսը (ստուգաչափման մեթոդիկայով սահմանված դեպքում):

6. Փոքր՝ 3,5 մմ-ոց դրոշմները պարունակում են՝

1) Հայաստանի Հանրապետության հապավումը - ՀՀ,

2) դրոշմի կիրառման տարեթվի վերջին 2 թվանշանը,

3) ստուգաչափողի անհատական նշանը:

7. Չափագիտության ազգային մարմնի և իրավասու կազմակերպության կողմից կիրառվող ստուգաչափման դրոշմի արտատիպը ներկայացված է սույն հավելվածի Ձև N 1-ում:

8. Ստուգաչափման դրոշմ կիրառելու տեղը նշվում է ՉՄ-ի տեսակի նկարագրության մեջ: Ստուգաչափման դրոշմը կիրառվում է ՉՄ-ի վրա բոլոր այն դեպքերում, երբ ՉՄ-ի չափերը չեն խոչընդոտում դրան, և դրանց շահագործման պայմանները ապահովում են ստուգաչափման դրոշմի անվտանգությունը ստուգաչափման պարբերականության ամբողջ ընթացքում:

9. Չափագիտության ազգային մարմնի կողմից կիրառվում է կլոր (շրջանաձև) ստուգաչափման դրոշմը, իրավասու կազմակերպության համար՝ քառակուսի:

10. Անհրաժեշտության դեպքում կարող է նշվել լրացուցիչ տեղեկություն` ստուգաչափում կատարելու եռամսյակը կամ ամիսը: Տարվա ամիսը նշվում է արաբական թվերով (օրինակ ՝ 1, 2, 3), եռամսյակները նշվում են հռոմեական թվանշաններով` I, II, III և IV։

11. Ստուգաչափման դրոշմի չափերը որոշվում են' կախված ՉՄ-ի չափից և տեղակայման վայրից։

12. Ստուգաչափման կլոր դրոշմի տրամագծերի նոմինալ չափերն ընտրվում են` 1.5 մմ, 3.5 մմ, 6.0 մմ, 8.0 մմ, 12.0 մմ, 16.0 մմ և 18.0 մմ շարքից:

13. Ստուգաչափման ուղղանկյուն դրոշմն ունի սույն հավելվածի 12-րդ կետում նշված տրամագծերին հավասար անկյունագիծ։

14. Արգելվում է Ստուգաչափման դրոշմի անհատական նշանի փոխանցումն այլ անձանց։

15. Ստուգաչափման դրոշմի օգտագործման ժամկետի լրանալու դեպքերում կամ այն դեպքերում, երբ Չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը տվյալ ոլորտում, ստուգաչափման դրոշմները ոչնչացվում են՝ դրանք բերելով այնպիսի վիճակի, որը թույլ չի տա դրանց հետագա օգտագործումը, ինչը գրանցվում է արձանագրությամբ:

16. Ստուգաչափողի անհատական նշանի համար օգտագործվում են հայկական այբուբենի մեծատառերը, փոքրատառերը:

17. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՉՄ-ների ստուգաչափման դրոշմների վրա թույլատրվում է կիրառել նախարարության տարբերանշանը ռուսերեն այբուբենի մեծատառերով` «MО»։

18. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է սույն հավելվածի Ձև N 2-ով ներկայացված դրոշմով:

19. Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը (Ձև N 3) պետք է պարունակի`

1) Հայաստանի Հանրապետության հապավումը` «ՀՀ» կարմիր գույնով, որի աջ և ձախ կողմերը շրջագծված են եռագույնով,

2) Չափագիտության ազգային մարմնի և իրավասու կազմակերպության պայմանական ծածկագիրը` ՊԾ, Չափագիտության ազգային մարմնի դեպքում՝ ՍՉԱՄ, դրոշմի կիրառման տարեթվի վերնամասում և կապույտ գույնով,

3) Դրոշմի կիրառման տարեթիվը դրոշմի կենտրոնում և նարնջագույն գույնով,

4) Նույնականացման համար նախատեսված հերթական համարը` տարեթվի ստորին մասում` Չափագիտության ազգային մարմնի համար մեկ տառի և չորս թվի պարզ համակցմամբ` սև գույնով, իրավասու կազմակերպության դեպքում՝ պայմանական անվանումը և հավատարմագրման եզակի (չկրկնվող) գրանցահամարը՝ սև գույնով․

5) Դրոշմը` կլոր, շրջանի տրամագիծը 25 մմ, եռագույնի ներսից եզրագրված տարվա 12 ամիսների սև գույնի նշագրումով:

6) 25 մմ տրամագծով շրջանն ամփոփող 0,5-1,0 մմ լայնությամբ սև քառակուսի շրջանակ։

Ձև N 1

Ներմուծեք նկարագրությունը_22993

Ձև 2

Ներմուծեք նկարագրությունը_22994

Ձև N 3

Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը

Ներմուծեք նկարագրությունը_22995

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: