ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 օգոստոսի 2023 թ. |
N 284-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել.
1) 2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,
2) 2023-2024 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:
2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։
4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
16 օգոստոսի 2023 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
|
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի օգոստոսի 16-ի N 284-Ն հրամանի |
ՑԱՆԿ
2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
Հ/Հ |
ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ |
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. |
Լոր |
2023 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 109350 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
2. |
Քարակաքավ |
2023 թվականի նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 18460 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
3. |
Թխակապույտ աղավնի |
2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 47100 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
4. |
Անտառային աղավնի |
2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1400 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
5. |
Կռնչան բադ |
2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
6. |
Սուլող մրտիմն |
2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5600 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
7. |
Սև փարփար |
2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
8. |
Եղեգնահավ |
2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 11000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
9. |
Մորակտցար |
2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 8000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
10. |
Նապաստակ |
2023 թվականի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 17-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 485 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
11. |
Փորսուղ |
2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 115 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
12. |
Քարակզաքիս |
2023 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 380 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
13. |
Վայրի խոզ |
2023 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 24-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 45 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
14. |
Աղվես |
2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ): |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|