Գլխավոր տեղեկություն
Համար
N 1137-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.07.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18 հուլիսի 2023 թ.

N 1137-Ա/2

 

«ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 951 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Իրավաբանական անձի լուծարման հիմքով՝ դադարեցնել «Վիլյամ Սարոյան» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N 951 լիցենզիայի գործողությունն՝ ուժը կորցրած ճանաչելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2008 թվականի հունիսի 9-ի N 475-Ա/Ք հրամանով տրված N 951 լիցենզիան:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան