ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
15 օգոստոսի 2023 թ. |
N 104-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 12-ի «Մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրամանի նախաբանում «16-րդ հոդվածի 11-րդ կետի» բառերը փոխարինել «16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի» բառերով:
2. Հրամանի հավելվածի.
1) 5-րդ կետի 1-ին ենթակետում «տվյալ տարվա համար սահմանված ընդունելության տեղերի ընդհանուր թիվը» բառերը փոխարինել «լիցենզիայով (գործունեության թույլտվության) տվյալ մասնագիտությանը հատկացված տեղերի թիվը» բառերով:
2) 6-րդ կետում «տարածվում է» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերը:
3) 16-րդ կետում «ուսումնական տարվա սկզբին (ըստ կրթության ձևի) կամ կիսամյակին նախորդող աշխատանքային 15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ուսումնական կիսամյակը սկսելուն նախորդող երկու շաբաթների ընթացքում» բառերով:
4) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Եթե Հաստատությունում դիմորդների ընդհանուր թիվը գերազանցում է տվյալ մասնագիտության գործունեության թույլտվությամբ (լիցենզիայով) հատկացված տեղերի թիվը, ապա դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ձևավորված հանձնաժողովը անցկացնում է մրցույթ և առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է՝
1) ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձին.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով դիմած անձին.
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության Հայաստանի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 1455-Ն հրամանով դիմած ուսանողին.
4) սույն կարգով դիմած հավակնորդին.
5) առավել քիչ ակադեմիական տարբերություն ունեցող դիմորդին.
6) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդին:»:
5) 20-րդ կետում «եզրակացության» բառից առաջ լրացնել «գրավոր» բառով։
6) 21-րդ կետում «դրական հանձնելու» բառերից հետո լրացնել «կամ առարկայական տարբերություններ չլինելու» բառերը:
7) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Հաստատության տնօրենը (ռեկտորը)` ուսանողին հրամանագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը մուտքագրում է կրթության տեղեկատվական համակարգ, իսկ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում, Լիազորված մարմնին է ներկայացնում սույն կարգով ընդունված ուսանողի վերաբերյալ հաշվետվություն` նշելով կրթության իրականացման սկզբունք (զուգահեռ կամ հաջորդական), կրթական ծրագիրը, կիսամյակը, ուսուցման ձևը, մասնագիտությունը:»:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|