Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 դեկտեմբերի 2015 թվականի N 54
30. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի նիստի N 54 |
ԾՐԱԳԻՐ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը, նպատակը, խնդիրը |
Ակնկալվող արդյունքը (վերստուգելի չափանիշը) |
Պատասխանատու կատարողները (համակատարողները) |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը | |
1 |
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Մագելանի (Մագելի) քարանձավի` զբոսաշրջության նպատակներով օգտագործման և պատշաճ պահպանման ապահովում |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||||
1.1 |
Հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև զբոսաշրջության համապատասխան ենթակառուցվածքների արդիականացման և ընդլայնման խնդիրը լուծելու համար` քարանձավներն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու և զբոսաշրջության նպատակներով օգտագործելու նպատակով, մասնավորապես Մագելանի քարանձավն` ապահովել համապատասխան ներդրողի ընտրության համար մրցույթի կազմակերպում (մրցութային հանձնաժողովում ընդգրկելով զբոսաշրջության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի ներկայացուցչին): |
Հայտարարված մրցույթ Քարանձավի օգտագործման ծրագիր |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2016թ. մարտի |
||
1.2 |
Մրցույթում հաղթող ճանաչված ներդրողի հետ սահմանված կարգով վարձակալության պայմանագրի կնքում |
Ներդրողի հետ կնքված Մագելանի քարանձավի վարձակալության պայմանագիր` առնվազն 25 տարի ժամկետով, երկարաձգման հնարավորությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն Ներդրող(համաձայնությամբ) |
2016թ. հունիսի | ||
1.3 |
Վարձակալության պայմանագրի կատարման մոնիթորինգ |
Պայմանագրի պատշաճ կատարման ապահովում Տարեկան հաշվետվությունների քննարկումներ ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովում |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2016-2018թ. պարբերաբար` տարեկան մեկ անգամ | ||
2 |
Ընտրված պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ հանդիսացող քարանձավների` զբոսաշրջության նպատակներով օգտագործման և պատշաճ պահպանման ապահովում |
ֆինանսավորում չի պահանջվում | ||||
2.1. |
Աշխատանքային խմբում պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ հանդիսացող քարանձավների ընտրության քննարկումների կազմակերպում |
Ընտրված 3 քարանձավներ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ վարչապետի 03.06.2015թ. N 460-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ |
2016թ. հուլիսի |
||
2.2. |
Ընտրված պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ հանդիսացող քարանձավների` զբոսաշրջության նպատակներով արդյունավետ օգտագործման ապահովման համար կազմակերպության ընտրության մրցութային հանձնաժողովի ձևավորում |
Ձևավորված հանձնաժողով` կազմված ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներից |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2016թ.օգոստոսի | ||
2.3. |
Ընտրված քարանձավների` զբոսաշրջության նպատակներով օգտագործման և պատշաճ պահպանման համար համապատասխան պահանջների ու պայմանների մշակում Անհրաժեշտության դեպքում հանրային (ինժեներատրանսպորտային) ենթակառուցվածքների ապահովման նպատակով առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն |
Յուրաքանչյուր քարանձավի օգտագործման համար հաստատված պահանջների ու պայմանների առկայություն |
ՀՀ մշակույթի նախարարություն, շահագրգիռ այլ մարմինների եզրակացությունների հիման վրա |
2016թ. հոկտեմբերի Քարանձավների ուսումնասիրման առաջնահերթության սահմանում` հատուկ գրաֆիկի համապատասխան | ||
2.4. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու պայմաններին համապատասխան քարանձավներն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ու հնարավորություններով ապահովելու և զբոսաշրջության նպատակներով օգտագործելու նպատակով համապատասխան ներդրողի ընտրության համար մրցույթի կազմակերպում (մրցութային հանձնաժողովում ընդգրկելով զբոսաշրջության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի ներկայացուցչին) |
Հայտարարված մրցույթ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2016թ. հոկտեմբերի | ||
2.5. |
Մրցույթում հաղթող ճանաչված ներդրողների հետ սահմանված կարգով վարձակալության պայմանագրի կնքում |
Կնքված վարձակալության պայմանագրեր` առնվազն 25 տարի ժամկետով երկարաձգման հնարավորությամբ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
2017թ. փետրվարի | ||
2.6. |
Վարձակալության պայմանագրերի կատարման մոնիթորինգ |
Պայմանագրի պատշաճ կատարման ապահովում Տարեկան հաշվետվությունների քննարկումներ ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովում |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2016-2018թ. պարբերաբար` տարեկան մեկ անգամ | ||
2.7. |
Քարանձավների` որպես զբոսաշրջային գրավչության օբյեկտ, մարքեթինգ և խթանում |
Քարանձավների ներկայացում Հայաստանը ներկայացնող գովազդատեղեկատվական նյութերում, ընդգրկում օտարերկրյա լրագրողների, ոլորտի մասնագետների ճանաչողական այցերի ծրագրերում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի զարգացման հիմնադրամ(համաձայնությամբ) |
2016-2018թթ. պարբերաբար |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|