Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» հուլիսի 2023 թ.

N 87-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Երաժշտություն» առարկայի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի 

N 87-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

3-րդ դասարան

 

Թեմա 1

Ինչի մասին է պատմում երաժշտությունը. արտահայտչական և նկարագրական ինտոնացիաներ

Նպատակներ

1) Ձևավորել պատկերացումներ ինտոնացիայի (հնչերանգի) մասին:

2) Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ արտահայտչական և նկարագրական ինտոնացիաների մասին:

3) Ձևավորել արտահայտչական և նկարագրական ինտոնացիաները ճանաչելու և ներկայացնելու կարողություններ:

4) Զարգացնել երաժշտությունից ստացած տպավորությունները տարբեր ձևերով ներկայացնելու կարողություն:

5) Արժևորել երաժշտության և կյանքի կապը:

Ուղղորդող հարցեր

1) Ինչի՞ մասին է պատմում երաժշտությունը:

2) Ի՞նչ միջոցներով է արտահայտում և նկարագրում երաժշտությունը:

 Վերջնարդյունքներ

1) Տարբերի և ցույց տա արտահայտչական և նկարագրական ինտոնացիաները:

2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի արտահայտչական և նկարագրական ինտոնացիաների միջոցով:

3) Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով:

4) Տրված քառատողով հորինի ռիթմական պատկեր և մեղեդի:

5) Երգի (մենակ կամ խմբով) ժողովրդական և կոմպոզիտորական երգեր ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ ռիթմով, արտահայտիչ:

6) Նկարագրի ստեղծագործությունից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով:

7) Համեմատի և բացատրի հակադիր բնույթի ստեղծագործությունները:

8) Արժևորի կյանքի ու երաժշտության կապը:

Թեմայի բովանդակություն

1) Բազմաբնույթ երգեր և ունկնդրվող ստեղծագործություններ՝ արտահայտչական և նկարագրական ինտոնացիաներով, ստեղծագործություններ, որոնք նկարագրում են բնության պատկերներ, երևույթներ, և ստեղծագործություններ, որոնք արտահայտում են մարդկային զգացողություններ, տրամադրություն և այլն:

Առաջարկվող գործունեության ձևեր

1) Ունկնդրել բազմաբնույթ երաժշտական ստեղծագործություններ, մեկնաբանել դրանց բնույթն ու իմաստը:

2) Երգել բազմաբնույթ ստեղծագործություններ և մեկնաբանել դրանց բնույթը:

3) Կատարումներն ուղեկցել երաժշտառիթմական և պարային շարժումներով, հիմնավորել դրանք:

4) Ստեղծել փոքրիկ ինպրովիզացիաներ արտահայտչական և նկարագրական ինտոնացիաներով:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

 Հաղորդակցվելով երաժշտական ստեղծագործություններին՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ է իր համար երաժըշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է ինքնարտահայտվել երաժշտության միջոցով: Արժևորում է երաժշտության և կյանքի կապը, հասկանում է, որ երաժշտությունը կարող է նկարագրել բնության պատկերներ և երևույթներ, արտահայտել մարդկային հույզեր ու զգացմունքներ:

 Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - ներկայացնել հեքիաթի կամ պատմվածքի նկարագրական կամ արտահայտչական մասերը:

Կերպարվեստ - ներկայացնել կերպարվեստի նկարագրող և կամ արտահայտող ժանրերը (բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ):

Կապը հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող արդյունքների հետ

Տ1, Տ7, Տ8, Տ22, Տ24, Տ26, Տ27, Տ28, Տ30

Թեմա 2

Ինչն է միավորում խոսքն ու երաժշտությունը. խոսակցական և երաժշտական ինտոնացիաներ

Նպատակներ

1) Ձևավորել պատկերացումներ երաժշտական խոսքի վերաբերյալ:

2) Ձևավորել գիտելիքներ երաժշտական խոսքի տարրերի մասին:

3) Ձևավորել երաժշտական և գրական խոսքի տարրերը համեմատելու կարողություն:

4) Զարգացնել երգեցողության կարողություններ:

5) Խթանել հետաքրքրություն կենդանի կատարումների, համերգասրահների ու թանգարանների գործունեության վերաբերյալ:

 Ուղղորդող հարցեր

1) Ի՞նչ է նշանակում «երաժշտական խոսք»:

2) Կարո՞ղ է խոսքը երաժշտական լինել:

 Վերջնարդյունքներ

1) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի խոսակցական և երաժշտական ինտոնացիաների միջոցով և ճանաչի դրանք:

2) Համեմատի գրական և երաժշտական խոսքը:

3) Ստեղծի խաղային և հեքիաթային կերպարներ արտահայտիչ երգեցողության միջոցով, շնչառությունը համապատասխանեցնելով երաժշտական ֆրազներին:

4) Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով:

5) Ձեռքի նշաններով կատարի երկձայն երգեր:

6) Նկարագրի ստեղծագործությունից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով, օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ:

7) Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:

Թեմայի բովանդակություն

1) Տարբեր բնույթի երգեր, երաժշտական ստեղծագործություններ:

2) Երաժշտական և գրական խոսք:

Առաջարկվող գործունեության ձևեր

1) Ունկնդրել և կատարել տարբեր բնույթի երգեր և երաժշտական ստեղծագործություններ:

2) Որոշել երաժշտական խոսքի տարրերը. մոտիվ, ֆրազ, նախադասություն, պարբերություն:

3) Որոշել երաժշտական ֆրազները լսողությամբ և նոտաներով, երգերի կատարման ընթացքում շնչառությունը համապատասխանեցնել ֆրազներին:

4) Համեմատել երաժշտական և գրական խոսքը, դրանց տարրերը, նշել ընդհանրությունները և առանձնահատկությունները:

Խաչվող հասկացություններ

Օրինաչափություններ

Օրինաչափությունը տեսնելու և ճանաչելու առաջին քայլերից մեկը դասակարգումն է, որն իրականացվում է նմանությունների ու տարբերությունների բացահայտման շնորհիվ: Օրինակ՝ սովորողները հասկանում են, որ խոսակցական և երաժշտական լեզուների զարգացման օրինաչափությունները նման են իրար: Նրանք համեմատում են գրական և երաժշտական խոսքերը, ցույց են տալիս ընդհանրությունները՝ ռիթմը, շեշտը, մոտիվը, ֆրազը, նախադասությունը, պարբերությունը, առոգանությունը և արտահայտչամիջոցների առանձնահատկությունները:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Մայրենի - բացատրել գրական խոսքի և երաժշտական խոսքի ընդհանրությունները և առանձնահատկությունները:

Կապը ՀՊՉ-ի վերջնարդյունքների հետ

Տ1, Տ7, Տ8, Տ22, Տ23, Տ24, Տ27, Տ28, Տ30

Թեմա 3

Մանկական օպերաներ

Ենթաթեմա 1. Սիմֆոնիկ նվագախումբ և նվագարաններ

Նպատակներ

1) Ծանոթացնել մանկական օպերաներին, ուսուցանել հատվածներ:

2) Զարգացնել դրանք կատարելու և ներկայացնելու կարողություններ:

3) Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ սիմֆոնիկ նվագարանների և նվագախմբի մասին:

4) Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ու աշխարհի հանրահայտ օպերային թատրոնների(առցանց) մասին:

5) Ձևավորել կարողություններ թատրոններում պատշաճ վարքագիծ և պահվածք դրսևորելու համար:

6) Նպաստել կենդանի կատարումների նկատմամբ հետաքրքրությունների դրսևորմանը:

7) Արժևորել օպերային արվեստը:

 Ուղղորդող հարցեր

Ի՞նչ է նշանակում մանկական օպերան:

Ի՞նչ տրամադրություն է հաղորդում մանկական օպերան:

Ի՞նչ է թատրոնը:

Թատրոնի ի՞նչ տեսակներ գիտես:

Ինչպե՞ս պիտի քեզ պահես թատրոնում:

 Վերջնարդյունքներ

1) Բեմականացնի և ստեղծի հեքիաթային կերպարներ մանկական օպերաներից արտահայտիչ երգեցողության և դերասանական հնարների միջոցով:

2) Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով:

3) Երգի (մենակ կամ խմբով) հատվածներ մանկական օպերաներից ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ ռիթմով, արտահայտիչ, հետևելով խմբավարի շարժումներին:

4) Նկարագրի ստեղծագործությունից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով,

5) Բացատրի ստեղծագործության բովանդակությունը, ցուցաբերի հուզական արձագանք, մեկնաբանի սեփական զգացողությունները:

6) Տարբերի հնչողությամբ սիմֆոնիկ նվագախմբի նվագարանների խումբը:

7) Համեմատի հակադիր բնույթի ստեղծագործությունները:

8) Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:

9) Արժևորի օպերային արվեստը և դրսևորի պատշաճ վերաբերմունք:

 

6-րդ դասարան

 

Թեմա 1

 Համալիր (սինթետիկ) արվեստներ

 Օպերետ, Մյուզիքլ

Նպատակներ

1) Ձևավորել և զարգացնել համալիր (սինթետիկ) արվեստների մասին գիտելիքներ:

2) Զարգացնել դրանք ճանաչելու, վերլուծելու, մեկնաբանելու հմտություններ:

3) Ձևավորել և զարգացնել մյուզիքլ և օպերետ ժանրերը ուսումնասիրելու հմտություն:

4) Ձևավորել և զարգացնել համալիր (սինթետիկ) արվեստների նկատմամբ հատուկ վերաբերմունք՝ հետաքրքրասիրություն և սեր:

5) Ձևավորել և զարգացնել համերգասրահներ ու թատրոններ այցելելու պահանջ և մշակույթ:

 Ուղղորդող հարցեր

Լսե՞լ ես մյուզիքլի կամ օպերերտի մասին:

Ե՞րբ են ստեղծվել և զարգացել:

Ի՞նչ տարածում ունեն մեր ժամանակներում:

Ծանո՞թ ես Երևանի թատրոնների ազդագրերին, կա՞ն այս ժանրերը դրանց մեջ:

 Վերջնարդյունքներ

1) Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ՝ երաժշտական կերպարը ճիշտ և արտահայտիչ ներկայացնելու համար:

2) Երգի (մենակ կամ խմբով) արիաներ և խմբերգեր մյուզիքլից և օպերետներից, մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով,

3) Մեկնաբանի ունկնդրվող ստեղծագործության երաժշտական կերպարը՝ որպես մարդկային զգացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն:

4) Վերլուծի և մեկնաբանի արիայի, խմբերգի հիմնական գաղափարը: Ցուցաբերի հուզական արձագանք և ապրումակցում:

5) Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ մյուզիքլի կամ օպերետի կոմպոզիտորի կամ ստեղծման պատմության մասին:

6) Արժևորի ազգային և համաշխարհային արվեստը և ներկայացնի տարբեր միջավայրերում:

7) Հաճախակի այցելի համերգասրահներ, թատրոններ:

Թեմայի բովանդակությունը

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1) Մյուզիքլ և օպերետ ժանրերը՝ որպես սինթետիկ արվեստի ամենամատչելի ձևեր:

2) Դրանց բնույթն ու կառուցվածքը:

3) Դրանց կերպարները և զարգացումը:

4) Դրանց ընդհանրությունները և առանձնահատկությունները:

5) Դրանց դերն ու նշանակությունը տարբեր դարաշրջաններում:

1) Ունկնդրել կամ դիտել նշված ժանրերի ստեղծագործությունների տեսագրությունը:

2) Ուսումնասիրել լիբրետտոները:

3) Վերլուծել և մեկնաբանել երաժշտության համապատասխանությունը գրական տեսքստին:

4) Կատարել հատվածներ տվյալ ստեղծագործություններից արտահայտիչ, երաժշտական և դերասանական հմտություններով:

5) Բեմադրել տվյալ ստեղծագործությունների հատվածներ:

6) Փորձել ստեղծել փոքրիկ մյուզիքլ սեփական սցենարով:

7) Այցելել համերգասրահներ և թատրոններ:

Ժամանակ և տարածություն

Սովորողները երաժշտական մեծ կտավի ստեղծագործություններն ուսումնասիրելիս բացահայտում են հերոսների ապրած ժամանակաշրջանը, նրանց կենցաղը, մարդկության պատմության շրջադարձային կետերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթությունների հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Պետք է երաժշտությունը ուսումնասիրել մեկ ամբողջության մեջ այն ամենի հետ, ինչը նրան ծնում և շրջապատում է. կյանքի, բնության, սովորությունների, բանաստեղծությունների, հեքիաթի, հավատքի, հուշարձանների, ամրոցների, գեղանկարների և շատ-շատ ուրիշ բաների հետ: Երաժշտությանը հաղորդակցվելով՝ սովորողն իր տպավորությունները, զգացողությունները պատկերում է բանավոր ելույթով, կերպարվեստի գործով կամ էլեկրոնային ուսումնական նյութ ստեղծելով, արժևորելով ստեղծարարությունը և ներդաշնակությունը:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Գրականություն - Վերլուծել ուսումնասիրվող երաժշտական ստեղծագործության գրական հիմքը՝ լիբրետտոն, ստեղծման ժամանակաշրջանը, ոճը, արտահայտչականությունը և այլն:

Կերպարվեստ - Վերլուծել մյուզիքլի, օպերետի բեմի ձևավորման, դեկորների ընտրության, հագուստների ձևավորման համապատասխանությունը ստեղծագործության բովանդակությանը:

Պարարվեստ - Ուսումնասիրվող երաժշտական ստեղծագործությանը համապատասխան ստեղծել և կատարել պարայի շարժումներ:

Հայրենագիտություն- բեմադրել տվյալ սեղծագործության բովանդակությանը համապատասխան ծիսական տոնակատարություններ:

Տեխնոլոգիա – պատրաստել բեմական հագուստներ և պարագաներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45

Թեմա 2

Օպերա, բալետ (դասական, ազգային, ժամանակակից.)

Նպատակներ

1) Զարգացնել ազգային և համաշխարհային օպերային և բալետային արվեստների վերաբերյալ գիտելիքներ:

2) Զարգացնել դրանցից հատվածներ կատարելու, վերլուծելու, մեկնաբանելու, բեմադրելու հմտություններ:

3) Զարգացնել հմտություններ դրանց ունկնդրումից կամ դիտումից ստացած տպավորությունները մեկնաբանելու համար:

4) Ձևավորել այդ ժանրերի նկատմամբ հատուկ վերաբերմունք՝ հետաքրքրասիրության դրսևորում, համերգասրահներ, թատրոններ այցելելու պահանջ և մշակույթ:

 Ուղղորդող հարցեր

Ի՞նչ արվեստների միասնությունից են ստեղծվում այդ ժանրերը,

Ինչու՞ են դժվարարամատչելի հասարակության լայն խավերի համար

 Այցելե՞լ ես որևէ երաժշտական թատրոն:

 Վերջնարդյունքներ

1) Երգի (մենակ կամ խմբով) հատվածներ օպերաներից՝ խմբերգեր, արիաներ մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով, զարգացնելով մեղեդային գիծը, հետևելով նվագակցությանը և խմբավարի շարժումներին:

2) Ստեղծի հետազոտական նյութ որևէ օպերայի, բալետի, դրանց հեղինակների կամ ազգային, համաշխարհային հանրահայտ կատարողների մասին՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ:

3) Վերլուծի և մեկնաբանի օպերայի կամ բալետի հիմնական գաղափարը: Ցուցաբերի հուզական արձագանք, որոշի, թե որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը ներկայացրել իր մտահղացումը:

4) Մեկնաբանի ունկնդրվող ստեղծագործության երաժշտական կերպարը՝ որպես մարդկային զացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն:

5) Ներկայացնի նոր տեխնոլոգիաների դերը օպերային ներկայացումներն ավելի տպավորիչ դարձնելու գործընթացում, արժևորի դրանց միջոցով ստեղծված երաժշտական կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:

6) Մեկնաբանի մարդկության զարգացման փուլերի ազդեցությունը նոր ժանրերի (օրինակ՝ ռոք-օպերա, օպերա-բալետ) առաջացման վրա:

7) Ազգային երաժշտության իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար:

Թեմայի բովանդակությունը

1) Մանկական, դասական, ազգային և ժամանակակից օպերային և բալետային երաժըշտություն:

2) Դրանց բնույթն ու կառուցվածքը:

3) Երաժշտական կերպարների զարգացումը:

4) Նախերգանք- ֆինալ:

5) Այդ ժանրերի զարգացումը XX-XXI դարերում:

1) Առաջարկվող գործունեության ձևեր

2) Ուսումնասիրել ազգային և համաշխարհային օպերային և բալետային երաժշության նմուշները:

3) Ունկնդրել կամ դիտել ստեղծագործության տեսագրությունը:

4) Ուսումնասիրել լիբրետտոն:

5) Վերլուծել և մեկնաբանել երաժշտության համապատասխանությունը գրական տեսքստին:

6) Կատարել հատվածներ տվյալ ստեղծագործություններից:

7) Բեմադրել մանկական կամ ազգային որևէ օպերայի հատվածներ:

8) Ներկայացնել հետազոտական կամ նախագծային աշխատանքներ «Օպերային և բալետային արվեստը աշխարհում և Հայաստանում» կամ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն» թեմայով:

9) Այցելել օպերային թատրոն:

Խաչվող հասկացություններ

Ժամանակ և տարածություն

 Սովորողները երաժշտական մեծ կտավի ստեղծագործություններն ուսումնասիրելիս բացահայտում են հերոսների ապրած ժամանակաշրջանը, նրանց կենցաղը, մարդկության պատմության շրջադարձային փուլերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողը, ուսումնասիրելով օպերային և բալետային արվեստը, ներկայացնում է հետազոտական կամ նախագծային աշխատանքներ իր տպավորությունների, զգացողությունների մասին, կատարում է ինքնուրույն եզրահանգումներ: Կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր: Այս գաղափարի ուսումնասիրության ընթացքում սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է ստեղծարարությունը, որն է դրա դերը, նպատակը կամ ինչ հիմնախնդիրների լուծումներ է առաջարկում ամեն մարդու կյանքում:

Սովորողն արժևորում է մշակույթի բարձրակարգ ստեղծագործությունները, հասկանում է դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, սովորում է դրանցով զարդարել և հարստացնել իր կյանքը:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Գրականություն - Վերլուծել ուսումնասիրվող երաժշտական ստեղծագործության գրական հիմքը՝ լիբրետտոն, ստեղծման ժամանակաշրջանը, ոճը, արտահայտչականությունը: Ներկայացնել արվեստների սկզբնաղբյուրների, նպատակների ընդհանրությունը և արտահայտչամիջոցների առանձնահատկությունները:

Կերպարվեստ - Վերլուծել օպերայի, բալետի բեմի ձևավորման, դեկորների ընտրության, հագուստների ձևավորման համապատասխանությունը ստեղծագործության բովանդակությանը:

Պարարվեստ - Ուսումնասիրվող երաժշտական ստեղծագործությանը համապատասխան պարերի շարժումներ ստեղծել և կատարել:

Հայրենագիտություն - Տվյալ սեղծագործության բովանդակությանը համապատասխան բեմադրել ծիսական տոնակատարություններ:

Տեխնոլոգիա - Բեմական հագուստներ և պարագաներ պատրաստել:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45

Թեմա 3

Համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողներ՝ դիրիժորներ, երգիչներ, երաժիշտներ

Նպատակներ

1) Ձևավորել և զարգացնել ազգային և համաշխարհային հանրահայտ երաժիշտ կատարողների մասին գիտելիքներ:

2) Զարգացնել նրանց ստեղծագործական գործունեությունը ուսումնասիրելու հմտություններ:

3) Արժևորել նրանց տաղանդը, անցած ուղին և համաշխարհային արվեստի զարգացման գործընթացում ունեցած ավանդը:

 Ուղղորդող հարցեր

Ի՞նչ գիտեք համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողների՝ դիրիժորների, երգիչների, պարողների, երաժիշտների մասին:

Ունե՞ք արդյոք նախընտրած որևէ կատարող:

Ինչո՞ւ եք նրան նախընտրում:

Վերջնարդյունքներ

1) Դրսևորի հատուկ վերաբերմունք համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողների նկատմամբ և արժևորի բոլոր ժանրերի և երգչային ձայների, դիրիժորների, երաժիշտների, պարողների բարձրորակ կատարումները:

2) Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ տարբեր ժանրերի հանրահայտ կատարողների և նրանց կատարումներից ստացած տպավորությունների մասին, եզրահանգումներ անի:

3) Ազգային երաժշտության կատարողական արվեստի հանրահայտ անունների իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար:

Թեմայի բովանդակություն

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1) Համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողներ՝ դիրիժորներ, երգիչներ, երաժիշտներ, պարողներ:

2) Նրանց կյանքը և ստեղծագործական գործունեությունը:

3) Նրանց տեղը համաշխարհային արվեստում:

1) Ուսումնասիրել հանրահայտ կատարողների ստեղծագործական գործունեությունը:

2) Ունկնդրել և դիտել նրանց կատարումները:

3) Վերլուծել և գնահատել նրանց ավանդը համաշխարհային արվեստի զարգացման գործում:

4) Ստեղծել հետազոտական աշխատանք կամ նախագիծ նրանց ստեղծագործական գործունեության մասին:

Ժամանակ և տարածություն

Սովորողները, ծանոթանալով համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողների ստեղծագործական գործունեությանը, բացահայտում են նրանց ապրած ժամանակաշրջանը, կենցաղը, արժևորում հասարակական գործունեությունը:

 Միջառարկայակն կապեր

Գրականություն - Ներկայացնել գրականության ասպարեզում հայտնի ասմունքողների, գրականագետների արվեստը:

Թատրոն- Ներկայացնել թատերական գործիչների, դերասանների արվեստը:

Պարարվեստ- Ներկայացել հանրահայտ պարողների, պարուսույցների, բեմադրիչների արվեստը:

Մշակույթ- Ներկայացնել հանրահայտ մշակութային գործիչներին, արվեստագետներին և արժևորի նրանց ավանդը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:

Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45

Թեմա 4

Նվագարանային ժանրեր՝ սոնատ, կոնցերտ, սիմֆոնիկ պատկերներ, սիմֆոնիա (8 ժամ):

Նպատակներ

1) Ձևավորել և զարգացնել նվագարանային ժանրերի՝ սոնատի, կոնցերտի, սիմֆոնիկ պատկերների, սիմֆոնիայի մասին պատկերացումներ:

2) Ձևավորել նշված ժանրերի բնույթի, բովանդակության, կառուցվածքի և ձևի մասին գիտելիքներ:

3) Ձևավորել դրանց ունկնդրումից ստացած տպավորությունները վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ:

4) Ձևավորել կենդանի կատարումների և համերգասրահներ, թատրոններ այցելելու նկատմամբ հետաքրքրություն և պահանջ:

5) Արժևորել ազգային և համաշխարհային համբավ ունեցող երաժիշտ կատարողների արվեստը:

 Ուղղորդող հարցեր

Ի՞նչ ժանրեր կան, որոնք կատարում են միայն նվագարանները և նվագախմբերը:

Ո՞ր ժանրն է քեզ առավել հետաքրքրում:

Ո՞ր հայ կոմպոզիտորն է ստեղծել առաջին սոնատը, կոնցերտը, սիմֆոնիան,

Ներկա եղե՞լ ես որևէ ժանրի համերգային կատարմանը:

 Վերջնարդյունքներ

1) Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ կամ սահիկաշար տվյալ ժանրերի ստեղծագործություններից ստացած տպավորությունների մասին կամ հանդես գա բանավոր ելույթով, եզրահանգումներ անի:

2) Մեկնաբանի ունկնդրվող ստեղծագործության երաժշտական կերպարը՝ որպես մարդկային զացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն:

3) Վերլուծի և մեկնաբանի նվագարանային ժանրերի կառուցվածքը: Ներկայացնի նվագարանները և նվագախմբերը, ցուցաբերի հուզական արձագանք:

4) Վերլուծի երաժշտական նյութը, որոշի, թե որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը մարմնավորել իր մտահղացումը:

5) Արժևորի այդ ժանրերի միջոցով ստեղծված երաժշտական կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:

6) Արժևորի այդ ժանրերի ազգային և համաշխարհային լավագույն նմուշները:

Թեմայի բովանդակությունը

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1) Նվագարանային ժանրեր՝ սոնատ, կոնցերտ, սիմֆոնիկ պատկերներ, սիմֆոնիա և այլն:

2) Դրանց կառուցվածքը, մասերը:

3) Դրանցում առկա երաժշտական կերպարների զարգացումը:

4) Դրանք կատարող նվագարանները և նվագախմբերը:

1) Սոնատի, կոնցերտի, սիմֆոնիկ պատկերների, սիմֆոնիայի ունկնդրում ձայնագրության կամ տեսաերիզի միջոցով:

2) Քննարկում, մեկնաբանում:

3) Նշված ժանրերում առկա մեկ կամ մի քանի կերպարների վերլուծություն և մեկնաբանում:

4) Դրանք կատարող նվագարանների և նվագախմբերի ներկայացում:

5) Քննարկումներ երաժշտության և արվեստի մյուս ճյուղերի բազմաս ստեղծագործությունների մասին:

Օրինաչափություններ

Օրինաչափությունը տեսնելու և ճանաչելու առաջին քայլերից մեկը դասակարգումն է, որն իրականացվում է նմանությունների ու տարբերությունների բացահայտման շնորհիվ:

Երաժշտական ժանրերը դասակարգվում են ընդհանուր հատկանիշների կամ նմանատիպ կառուցվածքների հիման վրա: Դասակարգումը թույլ է տալիս բազմատեսակ ստեղծագործությունները համակարգել սահմանափակ թվով խմբերում:

Կառուցվածք և գործառույթ

Կառուցվածքը էական դեր ունի որևէ ստեղծագործության գաղափարի ուսումնասիրման և բացահայտման հարցում, երբ պարզվում է, թե ինչու է հեղինակը կառուցել իր երկը հենց այդ կառուցվածքով, ինչ նպատակ է հետապնդել, մասերից յուրաքանչյուրն ինչ դեր ունի մտքերը, հույզերը, զգացումները արտահայտելու գործում:

 Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Գրականություն - Բազմամաս գրական ստեղծագործությունները համեմատել երաժշտական մեծ կտավի ստեղծագործությունների հետ, գրագետ կապակցված խոսքով ներկայացնել ընդհանրությունները և առանձնահատկությունները:

Կերպարվեստ - ներկայացնել երաժշտական մեծ կտավի ստեղծագործությունների բնույթին համապատասխան բազմամաս կերպարվեստային ստեղծագործություն:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45


8-րդ դասարան

 

Թեմա 1.
Ժամանակակից երաժշտատեսակներն աշխարհում և Հայաստանում՝ ջազ, ռոք, , փոփ, բլյուզ, հիփ հոփ, ռեպ…

Նպատակներ

1) Ձևավորել և զարգացնել ժամանակակից երաժշտատեսակների մասին պատկերացումներ և գիտելիքներ:

2) Ձևավորել և զարգացնել Հայաստանում առկա ժամանակակից երաժշտատեսակների հայտնի կատարողների արվեստի մասին գիտելիքներ:

3) Ձևավորել և զարգացնել սեփական երաժշտական ճաշակը ներկայացնելու և հիմնավորելու հմտություններ:

4) Ձևավորել և զարգացնել նախընտրած կոմպոզիտորի կամ կատարողի մասին հետազոտական կամ նախագծային աշխատանք կատարելու հմտություններ:

5) Արժևորել ժամանակակից երաժշտական արվեստը:

 Ուղղորդող հարցեր

Ի՞նչ է նշանակում ժամանակակից արվեստ:

Ժամանակակից ի՞նչ երաժշտատեսակներ գիտես:

Դրանցից ո՞րն ես նախընտրում և ինչու:

Հաճախո՞ւմ ես համերգասրահներ նշված ոճերի համերգներ ունկնդրելու համար:

 Վերջնարդյունքներ

1) Ճանաչի ժամանակակից երաժշտատեսակները և թվարկի այդ ոճերի հանրահայտ երաժիշտ կատարողների անունները:

2) Կատարի այդ ոճով ստեղծագործող հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

3) Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի նոր տեխնոլոգիաների հնարավորությունները:

4) Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը, արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ, ակտիվորեն ներգրավվի քննարկումների, բանավեճերի մեջ, հարգի ուրիշների կարծիքը, հիմնավորի սեփական կարծիքը:

5) Ուսումնասիրի XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները և ներկայացնի որևէ կոմպոզիտորի, կատարողի կամ համույթի ստեղծագործական գործունեությունը հետազոտական կամ նախագծային աշխատանքով:

6) Արժևորի ժամանակակից երաժշտությունը՝ որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց:

Թեմայի բովանդակությունը

1) Ժամանակակից երաժշտական ուղղությունները. Ջազ. առաջացումը և զարգացումը աշխարհում և Հայաստանում.

2) Ռոք, փոփ, բլյուզ, հիփ հոփ և այլ ուղղությունները, դրանց տեսակները աշխարհում և Հայաստանում:

Առաջարկվող գործունեության ձևեր

1) Ուսումնասիրել, ունկնդրել, կատարել, մեկնաբանել ժամանակակից երաժշտական ուղղությունները աշխարհում և Հայաստանում:

2) Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, ստեղծել պաստառներ, շնորհանդեսներ, նախագծային աշխատանքներ և այլն:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Սովորողը, ուսումնասիրելով XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները, ներկայացնում է հետազոտական կամ նախագծային աշխատանքներ իր տպավորությունների, զգացողությունների, երաժշտական ճաշակի մասին, անում է ինքնուրույն եզրահանգումներ: Կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, ստեղծում է պաստառներ, շնորհանդեսներ և այլն: Այս թեմայի ուսումնասիրության ընթացքում սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է ստեղծարարությունը, որոնք են դրա դերն ու նպատակը, կամ ինչ հիմնախնդիրների լուծումներ է առաջարկում ամեն մարդու կյանքում:

Սովորողն արժևորում է բոլոր ժանրերի բարձրարժեք ստեղծագործությունները, հասկանում է դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, սովորում է դրանցով զարդարել և հարստացնել իր կյանքը:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայ գրականություն – Ներկայացնել ժամանակակից գրական ուղղություները հայ գրականության մեջ և համեմատել երաժշտության հետ:

Կերպարվեստ - Ներկայացնել ժամանակակից կերպարվեստի ուղղությունները և դրա ներկայացուցիչներին:

Մշակույթ - Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերի ժամանակակից ուղղությունները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26, Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45


Թեմա 2.
Ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները, ժողովրդական նվագարանների կիրառումը ժամանակակից երաժշտական արվեստում

1) Նպատակներ

2) Ձևավորել և զարգացնել ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումների մասին պատկերացումներ և գիտելիքներ:

3) Զարգացնել տվյալ մշակումներում ազգային նվագարանները և դրանց նորովի հնչողությունը ճանաչելու, քննարկելու և գնահատելու հմտություններ:

4) Զարգացնել ժողովրդական երգերի ժամանակակից մշակումները ներկայացնելու, մեկնաբանելու և սեփական կարծիք հայտնելու հմտություններ:

5) Զարգացնել ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները գնահատելու և քննադատական վերաբերմունք դրսևորելու հմտություններ:

6) Արժևորել ժողովրդական և դասական ստեղծագործությունների բարձրորակ մշակումները:

Ուղղորդող հարցեր

Ի՞նչ նպատակ ունեն ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները:

Ինչպե՞ս են հնչում ժողովրդական նվագարանները ժամանակակից նվագախմբերում:

Ձեր ընտանիքում բոլորի՞ն են դուր գալիս նման մշակումները:

 Սիրո՞ւմ ես ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները:

 Վերջնարդյունքներ

1) Լսողությամբ ճանաչի տարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները, դրանցում առկա ազգային նվագարանների նորովի հնչողությունը և մեկնաբանի դրանք:

2) Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով:

3) Ուսումնասիրի XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները և ներկայացնի որևէ կոմպոզիտորի կամ կատարողի ստեղծագործական գործունեությունը հետազոտական կամ նախագծային աշխատանք:

4) Արժևորի հայ ժամանակակից երաժշտությունը՝ որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց:

Թեմայի բովանդակությունը

1) Ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումներ:

2) Հայ ազգային նվագարանները ժամանակակից երաժշտական մշակումներում:

3) Տեսաֆիլմեր, համերգների հատվածներ:

Առաջարկվող գործունեության ձևերը

1) Ուսումնասիրել տարբեր ժանրերի երաժշտության ժամանակակից մշակումները:

2) Ունկնդրել ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները, կատարել դրանք և մեկնաբանել:

3) Համեմատել ստեղծագործությունների մշակումները բնագրի հետ, նշել առավելություններն ու թերությունները:

4) Փորձի ստեղծել որևէ ժողովրդական երգի ժամանակակից մշակում՝ օգտվելով համակարգչային ծրագրերից և կատարի այն:

Խաչվող հասկացություններ

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողներն այս թեմայով կազմակերպում են քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ, հայտնում են ինքուրույն կարծիքներ տվյալ մշակումների վերաբերյալ:

Ուսումնասիրում են այն ուղիները, միջոցները, որոնցով բացահայտում և արտահայտում ենք գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ, արժևորում ենք գեղագիտությունը և ստեղծարարությունը:

 Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Կինո - Ուսումնասիրել միևնույն սցենարով նոր ֆիլմերի նկարահանումները, հին ֆիլմերի թվայնացումները և մեկնաբանել դրանց առավելությունները կամ թերությունները:

Թատրոն - Դիտել տարբեր գրական ստեղծագործությունների նորովի բեմադրությունները և քննարկել:

Գրականություն - Ուսումնասիրել տարբեր գրական ժանրերի նորովի մատուցումները:

Կերպարվեստ – Ներկայացնել տարբեր գրական ստեղծագործությունների նոր նկարազարդումներ, ձևավորումներ:

Օպերայի, բալետի ժամանակակից բեմադրություններ, նորովի մեկնաբանություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45


Թեմա 4.

Հեղինակային և քաղաքային երգեր

Նպատակներ

1) Ձևավորել գիտելիքներ հեղինակային և քաղաքային երգի ժանրերի և այդ ժանրերում ստեղծագործող երաժիշտների, նրանց գործունեության մասին:

2) Ձևավորել հեղինակային երգը որպես սոցիալական երևույթ ընկալելու, սեփական տեսակետը հայտնելու, քննարկումներին և բանավեճերին ակտիվորեն մասնակցելու հմտություններ:

3) Արժևորել և ներկայացնել ժամանակակից հեղինակ կատարողների արվեստը:

Ուղղորդող հարցեր

Ի՞նչ ես հասկանում՝ հեղինակային կամ քաղաքային երգ ասելով:

Ճանաչու՞մ ես այդ ժանրերի հայ կատարողներին:

Ո՞ր հեղինակի երգերն ու կատարումներն ես սիրում:

Ձեր ընտանիքում հաճա՞խ եք լսում նրանց կատարումները:

 Վերջնարդյունքներ

1) Ունկնդրի և կատարի հայկական և արտասահմանյան հեղինակային և քաղաքային ոճի երգերը, բացատրի դրանց առանձնահատկությունները:

2) Մեկնաբանի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները, թվարկի ժամանակակից տարբեր հեղինակների, երաժիշտ կատարողների իր նախընտրած ստեղծագործությունները:

3) Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի նոր տեխնոլոգիաների հնարավորությունները:

4) Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը, արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ, ակտիվորեն ներգրավվի քննարկումներում, բանավեճերում, հարգի ուրիշների կարծիքը, հիմնավորի սեփական կարծիքը:

5) Կարևորի ժամանակակից հեղինակ կատարողների արվեստը:

Թեմայի բովանդակությունը

1) Հեղինակային և քաղաքային ոճերի երգերի կատարողները և նրանց ստեղծագործական գործունեությունը:

2) Հեղինակային և քաղաքային ոճերի երգերի տարբեր կատարումներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

1) Ուսումնասիրել հեղինակային և քաղաքային երգի երաժիշտների ստեղծագործական գործունեությունը:

2) Ներկայացնել հեղինակային երգը՝ որպես սոցիալական երևույթ:

3) Ունկնդրել, մեկնաբանել և կատարել նշված ոճերի երգերը:

4) Դիտել համերգների հատվածներ:

5) Պատրաստել շնորհանդեսներ, զեկույցներ և այլ հետազոտական աշխատանքներ:

6) Կազմակերպել հանդիպումներ հեղինակային երգի հայ կատարողների հետ։

Խաչվող հասկացություններ

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողները ներգրավվում են այս թեմայով ակտիվ քննարկումներում և բանավեճերում, հայտնում են ինքնուրույն կարծիքներ, հարգում են ուրիշների կարծիքը, հիմնավորում սեփական կարծիքը: Ուսումնասիրում են այն ուղիները, միջոցները, որոնցով բացահայտում և արտահայտում են իրենց գաղափարները, համոզմունքները, նախասիրությունները, երաժշտական ճաշակը, արժեքները, արժևորում են ստեղծարարությունը և ներդաշնակությունը:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Գրականություն - Ուսումնասիրել հեղինակային և քաղաքային երգերի գրական տեքստերը, վերլուծել և մեկնաբանել դրանց բովանդակությունը:

Մշակույթ - Վերլուծել և մեկնաբանել ազգային և քաղաքային արվեստի ընդհանրություններն ու առանձնահատկությունները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45

 

11-րդ դասարան

 

Թեմա 1. Հայկական օպերայի ծնունդն ու զարգացումը:

Նպատակները

1) Ընդլայնել գիտելիքներ հայկական օպերայի պատմության, զարգացման փուլերի և այսօրվա դրության մասին:

2) Զարգացնել հայկական օպերաների հատվածներ ունկնդրելու (դիտելու), բնութագրելու, վերլուծելու և կատարելու հմտություններ:

3) Զարգացնել տարբեր ժամանակաշրջանների հայ օպերային արվեստին նվիրված նախագծի կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական նյութի պատրաստման հմտություններ:

4) Արժևորել հայկական օպերային արվեստը:

 Ուղղորդող հարցեր

Սիրու՞մ ես հայկական օպերան:

Գիտե՞ս հայկական օպերայի հիմնադիրներին:

Հայկական ո՞ր օպերան է քեզ հոգեհարազատ:

Այցելե՞լ ես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն:

Վերջնարդյունքներ

1) Ստեղծի (մենակ կամ խմբով) իր նախընտրած ժամանակաշրջանի հայ օպերային արվեստին նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:

2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ազգային օպերային արվեստի նմուշներով:

3) Ձևավորի և զարգացնի երաժշտական ճաշակ, ընդլայնի ազգային մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ուսումնական վիրտուալ այցերի (համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ) միջոցով:

4) Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:

5) Արժևորի հայ ազգային օպերային արվեստը:

Թեմայի բովանդակությունը

1) Հայկական օպերային արվեստ:

2) Հայկական օպերանների հատվածներ և օպերային ներկայացումներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

1) Կատարել ուսումնասիրություններ, հետազոտություններ, դիտել համերգների հատվածներ:

2) Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել և կատարել օպերաների հատվածներ:

3) Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ, զեկուցումներ:

4) Այցելել օպերային թատրոն (նաև առցանց):

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ուսումնասիրելով հայ օպերային արվեստը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային օպերային երաժշտությունը, ինչպես կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ինչ դեր ունի այն իր կյանքում:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Հայ գրականություն - Ուսումնասիրել այն գրական ստեղծագործությունները, որոնք դարձել են օպերային լիբրետտոներ:

Կերպարվեստ - Ուսումնասիրել օպերային ներկայացումների բեմական ձևավորումները՝ դեկորները, հագուստները և դրանց համապատասխանությունը երաժշտությանը:

Պատմություն - Ուսումնասիրել այն պատմական կարևոր իրադարձությունները, որոնք հիմք են դարձել պատմական օպերաների լիբրետտոների համար:

Թատրոն - Ուսումնասիրել և մեկնաբանել օպերային ներկայացումներում երգիչների դերասանական վարպետությունը, որը նպաստում է երաժշտական կերպարի ավելի խոր բացահայտմանը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ17, Մ24, Մ25, Մ26, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41

Թեմա 2. Իմպրեսիոնիզմը եվրոպական երաժշտության մեջ և նրա ազդեցությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործության վրա

 

Նպատակներ

1) Ձևավորել արվեստի հիմնական ուղղություններից մեկի՝ իմպրեսիոնիզմի, հիմնադիրների և նրանց ստեղծագործական գործունեության մասին պատկերացումներ և գիտելիքներ:

2) Զարգացնել նրանց ստեղծագործական գործունեության մասին զեկուցումներ, շնորհանդեսներ կամ նախագծեր ստեղծելու և ներկայացնելու հմտություններ:

3) Զարգացնել իմպրեսիոնիստ նկարիչների և կոմպոզիտորների ստեղծագործությունները ընկալելու և համեմատելու հմտություններ:

4) Արժևորել իմպրեսիոնիզմի և նրա հայտնի ներկայացուցիչների արվեստը:

Ուղղորդող հարցեր

Ի՞նչ է իմպրեսիոնիզմը:

Ե՞րբ է առաջացել արվեստի այդ ուղղությունը:

Լսե՞լ եք իմպրեսիոնիստ կոմպոզիտորների մասին, իսկ իմպրեսիոնիստ նկարիչների՞:

Վերջնարդյունքներ

1) Ստեղծի (մենակ կամ խմբով) իմպրեսիոնիստ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:

2) Հաղորդակցվի և ինքնաարտահայտվի համաշխարհային երաժշտական արվեստի նմուշներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ՝ օգտագործելով ինքնարտահայտման զանազան երաժշտական միջոցներ, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները և ռեսուրսները:

3) Նպաստի խմբի ստեղծագործական և հետազոտական առաջադրանքների ընդհանուր արդյունքի ձեռքբերմանը:

4) Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով, զեկույցներով, հետազոտություններով, շնորհանդեսով:

5) Վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի դրանք, ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ:

6) Արժևորի իմպրեսիոնիստների արվեստը:

Թեմայի բովանդակությունը

1) Արվեստի հիմնական ուղղությունները. իմպրեսիոնիզմ:

2) Իմպրեսիոնիստ կոմպոզիտորներ:

3) Նրանց ստեղծագործությունները:

Առաջարկվող գործունեության ձևեր

1) Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգներից հատվածներ:

2) Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ:

3) Այցելել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն և պատկերասրահ:

Խաչվող հասկացություններ

Անհատական և մշակութային արժեհամակարգ

 Սովորողը, ուսումնասիրելով XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները, ներկայացնում է հետազոտական կամ նախագծային աշխատանքներ իր տպավորությունների, զգացողությունների, երաժշտական ճաշակի մասին, անում է ինքնուրույն եզրահանգումներ: Կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, ստեղծում է պաստառներ, շնորհանդեսներ և այլն: Այս թեմայի ուսումնասիրության ընթացքում սովորողը փորձում է պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է ստեղծարարությունը, որն է դրա դերը կամ նպատակը կյանքում:

Սովորողը արժևորում է բոլոր ժանրերի բարձրակարգ ստեղծագործությունները, հասկանում է դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, սովորում է դրանցով զարդարել և հարստացնել իր կյանքը:

 Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Կերպարվեստ - Ուսումնասիրել իմպրեսիոնիստ նկարիչների ստեղծագործությունները և համեմատել երաժշտության հետ:

Գրականություն - Ուսումնասիրել սիմվոլիստ գրողների ստեղծագործությունները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41

Թեմա 3. XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական երաժշտական արվեստը Հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը. Կոմիտաս

Նպատակներ

1) Զարգացնել հմտություններ XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական խմբերգային արվեստի ուսումնասիրման համար:

2) Ներկայացնել հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորման նախադրյալները և ընթացքը:

3) Բացահայտել և ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի պատմական անցքերի և հայ երաժշտարվեստի զարգացման պատճառահետևանքային կապերը:

4) Զարգացնել տվյալ ժամանակաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործական գործունեության մասին նախագծի կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական նյութ կամ սցենար ստեղծելու հմտություններ:

5) Կազմակերպել այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,

6) Խթանել հետաքրքրություններ թանգարանների կրթական ծրագրերի վերաբերյալ և ապահովել դրանց, սովորողների ակտիվ մասնակցութունը:

Ուղղորդող հարցեր

Ինչպե՞ս էին ազդում պատմական անցքերը հայ երաժշտարվեստի զարգանման վրա:

Ո՞վ ձևավորեց հայ կոմպոզիտորական դպրոցը:

Այդ ժամանակահատվածում ստեղծագործած ո՞ր կոմպոզիտորի գործերն ես ավելի շատ սիրում:

 Վերջնարդյունքներ

1) Ստեղծի (մենակ կամ խմբով) տվյալ ժամանակաշրջանի հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:

2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում ցուցաբերի երաժշտական գիտելիքներ և հմտություններ՝ կիրառելով ինքնարտահայտման զանազան երաժշտական միջոցներ, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները և ռեսուրսները:

3) Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով և հիմնավորի:

4) Բացատրի ստեղծագործության գաղափարը, կառուցվածքը, ձևը՝ դրսևորելով ստեղծագործական և ինքնուրույն մտածողություն: Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային կյանքում և պատմական համատեքստում:

5) Ընկալի և հասկանա նրա՝ որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի, դերը:

6) Արժևորի հայ ազգային երաժշտությունը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Թեմայի բովանդակությունը

1) XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական երաժշտական արվեստը և նրա հայտնի ներկայացուցիչները:

2) Խմբերգային արվեստ:

3) Հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը:

1) Առաջարկվող գործունեության ձևեր

2) Ուսումնասիրել, քննարկել, վերլուծել տվյալ ժամանակաշրջանի հայ երաժշտարվեստը, հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը:

3) Ունկնդրել, կատարել, մեկնաբանել, եզրահանգումներ անել:

4) Հետազոտել, ներկայացնել, սեփական կարծիք հայտնել և հիմնավորել:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ուսումնասիրելով XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական երաժշտական արվեստը և հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչպես կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ինչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը՝ հասկանա, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը՝ դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Պատճառ և հետևանք

Բնության մեջ, մարդկանց, ազգերի հարաբերություններում, գեղարվեստական երկերում, երաժշտական ստեղծագործություններում մշտապես կարելի է հանդիպել պատճառահետևանքային կարպերի. օրինակ՝ մարդկության պատմության ողբերգական իրադարձությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ազդեցություն թողեց նաև հայ արվեստի վրա, այդ ընթացքում և դրանից հետո ստեղծված երաժշտական ստեղծագործությունները կրում էին դրա ազդեցությունը:

 Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Կերպարվեստ-Ուսումնասիրել XIX դարավերջի և XX դարասկզբի հայ կերպարվեստի ստեղծագործությունները և համեմատել երաժշտության հետ:

Հայ լեզու և գրականություն - Հայերենով ստեղծել տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք և ուսումնասիրել XIX դարավերջի և XX դարասկզբի հայ գրականությունը և հայտնի գրողների ստեղծագործությունները:

Հայոց պատմություն - Ուսումնասիրել XIX դարավերջի և XX դարասկզբի պատմական անցքերի ազդեցությունը հայ մշակույթի տարբեր տեսակների զարգացման վրա:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ17, Մ24, Մ26,Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41

Թեմա 4.
Հայ երաժշտարվեստի զարգացումը XX դարից մինչև մեր օրերը

Նպատակներ

1) Ձևավորել և զարգացնել գիտելիքներ XX դարի հայ երաժշտարվեստի մասին:

2) Զարգացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագծի կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական նյութ ստեղծելու հմտություններ:

3) Զարգացնել նրանց ստեղծագորոծությունները ունկնդրելու, բնութագրելու, վերլուծելու, մեկնաբանելու հմտություններ:

4) Արժևորել հայ ժամանակակից երաժշտարվեստը:

Ուղղորդող հարցեր

Ի՞նչ գիտես հայ ժամանակակից երաժշտարվեստի մասին:

Ունե՞ս նախընտրած կոմպոզիտոր կամ ստեղծագործություն:

Այցելու՞մ ես համերգասրահներ՝ ունկնդրելու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Վերջնարդյունքներ

1) Ստեղծի (մենակ կամ խմբով) ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:

2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ ժամանակակից երաժշտական արվեստով:

3) Մասնակցի դպրոցական երգչախմբի կամ այլ երաժշտական խմբերի աշխատանքներին, նպաստի խմբի ստեղծագործական և հետազոտական առաջադրանքների ընդհանուր արդյունքի ձեռքբերմանը:

4) Վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի դրանք, ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ:

5) Ձևավորի երաժշտական ճաշակը, ընդլայնի ազգային մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ ուսումնական այցերի (նաև առցանց) միջոցով:

6) Դրսևորի հետաքրքրություն ժամանակակից երաժշտության, կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:

7) Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային կյանքում և պատմական համատեքստում: Հասկանա նրա՝ որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի դերը:

8) Արժևորի հայ ազգային երաժշտությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Թեմայի բովանդակությունը

1) Հայ երաժշտարվեստի զարգացումները XX-XXI դարերում:

2) Հայ սիմֆոնիկ երաժշտության ձևավորումը և զարգացումը:

3) Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Ուսումնասիրել, կատարել հետազոտություններ և նախագծային աշխատանքներ:

 Ունկնդրել, վերլուծել, կատարել, մեկնաբանել:

 Մասնակցել քննարկումներին, բանավեճերին:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ուսումնասիրելով XX դարի հայկական երաժշտական արվեստը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչպես կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ինչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը՝ հասկանա, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը՝ դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Կերպարվեստ – Ուսումնասիրել հայ կերպարվեստի զարգացումը XX-XXI դարերում:

Հայ գրականություն – Ուսումնասիրել հայ գրականության զարգացումը XX-XXI դարերում:

Հայոց պատմություն - Ուսումնասիրել XX-XXI դարերի հայ պատմական իրադարձությունների ազդեցությունը հայ արվեստի զարգացման վրա:

Մշակույթ - Ուսումնասիրել հայ արվեստի տարբեր տեսակների զարգացումը XX-XXI դարերում:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ17, Մ18, Մ24, Մ26, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41

Թեմա 5. Սփյուռքահայ երաժշտական արվեստ

Նպատակներ

1) Ընդլայնել սփյուռքահայ երաժշտական արվեստի վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ:

2) Զարգացնել նրանց ստեղծագործությունները կատարելու, բնութագրելու, վերլուծելու, մեկնաբանելու հմտություններ:

3) Զարգացնել սփյուռքահայ կոմպոզիտորների և երաժիշտ կատարողների արվեստի մասին հետազոտություններ և նախագծեր ստեղծելու հմտություններ:

4) Կազմակերպել «Սփյուռքահայ արվեստը, որպես պատմական իրադարձությունների արդյունք» թեմայով քննարկումներ կամ բանավեճ:

5) Արժևորել սփյուռքահայ երաժշտարվեստը՝ որպես հայ ազգային արվեստի անքակտելի մաս:

Ուղղորդող հարցեր

Ծանո՞թ ես սփյուռքահայ կոմպոզիտորներին և երաժիշտ կատարողներին:

Սիրո՞ւմ ես նրանց արվեստը:

Ո՞ւմ ես նախընտրում և ինչո՞ւ:

Վերջնարդյունքներ

1) Ստեղծի (մենակ կամ խմբով) իր նախընտրած ժամանակաշրջանի սփյուռքահայ կոմպոզիտորների կամ կատարողների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:

2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի սփյուռքահայ կոմպոզիտորների երաժշտական արվեստով:

3) Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով: Հասկանա և ընկալի երաժշտական եզրույթների իմաստը և գործնականում օգտագործի դրանք:

4) Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային կյանքում և պատմական համատեքստում: Հասկանա նրա՝ որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի դերը:

5) Արժևորի հայ ազգային երաժշտությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Թեմայի բովանդակությունը

1) Սփյուռքահայ երաժշտական արվեստը XX-XXI դարերում:

2) Սփյուռքահայ հայտնի կոմպոզիտորներ և կատարողներ:

Առաջարկվող գործունեության ձևեր

1) Ուսումնասիրել, կատարել հետազոտություններ, նախագծային աշխատանքներ:

2) Ունկնդրել, վերլուծել, կատարել, մեկնաբանել:

3) Մասնակցել քննարկումներին, բանավեճերին:

Խաչվող հասկացություններ

Անհատներ և հարաբերություններ

Ուսումնասիրելով սփյուռքահայ երաժշտական արվեստը՝ սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչպես է առաջացել սփյուռքահայ մշակույթը, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը՝ հասկանա, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը՝ դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:

Պատճառ և հետևանք

Բնության մեջ, մարդկանց, ազգերի հարաբերություններում, գեղարվեստական երկերում, երաժըշտական ստեղծագործություններում մշտապես կարելի է հանդիպել պատճառահետևանքային կարպերի. օրինակ՝ մարդկության պատմության ողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացավ և հետագայում զարգացավ հայկական սփյուռքը՝ իր կենցաղով ու արվեստով:

Միջառարկայական (միջբնագավառային) կապեր

Կերպարվեստ – Ուսումնասիրել սփյուռքահայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունները:

Հայ գրականություն - Ուսումնասիրել սփյուռքահայ գրողների, գրականագետների ստեղծագործությունները:

Մշակույթ - Ուսումնասիրել սփյուռքահայ արվեստը և արվեստագետների՝ դերասանների, ռեժիսորների աշխատանքները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ

Մ1, Մ17,Մ24, Մ25, Մ26, Մ27,Մ28, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41


Օգտագործված գրականության ցանկ

 

1. «Կրթության մասին» ՀՀ օրենք։

2. «Հանրակրության մասին» ՀՀ օրենք։

3. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։

4. «Հանրակրթության պետական չափորոշիչ», 2010 թ և ։2021թ

5. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում։

6. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ.33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:

7. Կոմիտաս. Հոդվածներ և ուսումնասիրություններ: Եր., 1941:

8. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:

9. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:

10. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:

11.Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974:

12. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:

13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն: Եր., «Զանգակ-97», 2009, 576 էջ:

14. Ակնարկ Հայ երաժշտության պատմության / ՀՍՍՀ ԳԱ: Եր., 1963։

15. Բորև Յու., Գեղագիտություն: Եր., «Հայաստան», 1982։

16. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975։

17. «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր: Հաստատված է 2012 թ.:

18. Յուզբաշյան Յու. Երաժշտությունը 1-4-րդ դասարաններում: Ուսուցչի մեթոդական ձեռնարկ: Եր., «Զանգակ-97», 2008:

19. Յուզբաշյան Յու., Փահլևանյան Ա., Ավետիսյան Վ. Երաժշտությունը 5-7-րդ դասարաններում: Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ-97», 2011:

20. Ղազարյան Կ., Թադևոսյան Գ., Երաժշտություն-2-7-րդ դդ.. Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ», 2014:

21. Յուզբաշյան Յու., Ղազարյան Կ., Թադևոսյան Գ. Երաժշտություն-1. Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ», 2016:

22. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ, Եր., «Լույս», 1984:։

23. Բրուտյան Մ. Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն: Եր., ՙԼույս՚, 1983:

24. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:

25. Հարոյան Ռ., Զատիկ, Եր., ՙՇաղիկ՚, 1996:

26. Նավոյան Մ. -Դրվագներ Հայ երաժշտության պատմության, «Զանգակ-97» հրատ. Երևան, 2009թ.։

27.Кабалевский Д. Воспитание ума и сердца: Кн. Для учителя.- М.: Просвещение, 1980.

28. Кабалевский Д. Основные принципы и методы программы по музыке для общеобразовательной школы. Москва, “Просвещение”, 2002.

29. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г.

30. 3. Н. Н. Рябенко “Уроки музыки в 1-7 классах”, “Айрис пресс”, Москва, 2006.

31. Радинова О. Музыкальные шедевры. М., издательство ГНОМ и Д Москва, 2006.

32. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд․ В. Шевчук, 2013. 330 с.

33. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018։

34. ՅՈՒՆԵՍԿՕ, Կրթություն հանուն կայուն զարգացման ծրագիր:

 

Էլեկտրոնային հասցեներ

35. https://www.nationalartsstandards.org/,

36. https://www.incredibleart.org/,

37. https://www.australiancurriculum.edu.au/,

38. https://www.wabisabilearning.com/case-study,

39. https://www.thelearningweb.net/music-learning.htm,

40. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education,

41. http://www.koolibri.ee/download/?action=binary&id=3414

42. https://jfks.de/high-school/academics/departments/music/

43. http://oppekava.innove.ee/wp-content/uploads/sites/6/2016/09/Kunstiained.pdf

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան