ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
17 մարտի 1998 թ. N 55
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 97 որոշման
Հրամայում եմ`
1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության 1997 թ. հունիսի 25-ի N 237 հրամանով հաստատված կարգի փոփոխությունները (կցվում է):
2. Ֆինանսատնտեսագիտական վարչությանը (Հ. Քլոյան)` հրամանը 3 օրինակից ներկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Խ. Դումիկյանի վրա:
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի |
ՀՀ արդարադատության | |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 97 որոշման 2-րդ կետի «ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
ա) կարգի վերնագրում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրելու» բառերով.
բ) 1-ին կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը» բառերով, «ակտերի» բառից հետո լրացնել «ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի N 97 որոշման 3-րդ կետի համաձայն` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ քանդման ենթակա առավել վթարային շենքերի ու շինությունների ճշտված ցանկի և արժեքի», այնուհետև ըստ տեքստի.
- նույն կետի 2-րդ պարբերությունում «փոխհատուցվող գումարի չափը» բառերը փոխարինել «միանվագ օգնության գումարի չափը» բառերով.
գ) 2-րդ կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը» բառերով.
դ) 3-րդ կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ տրամադրվող օգնության գումարը» բառերով.
ե) 4-րդ կետում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով տրամադրվող միանվագ օգնության» բառերով, իսկ «վնասի փոխհատուցման» բառերը` «միանվագ օգնության տրամադրման» բառերով.
զ) 5-րդ կետում «արժեքի փոխհատուցման համար ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշմամբ նախատեսված գումարները» արտահայտությունը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման համար ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի N 97 որոշմամբ նախատեսված գումարը» արտահայտությամբ.
է) 6-րդ կետում «փոխհատուցման» բառը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման» բառերով.
ը) կարգին կից պարտավորագրում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնությունը» բառերով:
Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր
Ես` Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ` _________________________
_________________________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________
(բոլոր սեփականատերերի Ա., Ա., Հ., անձնագրի տվյալները)
սեփականության իրավունքով ինձ պատկանող քանդման ենթակա բնակելի տան և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնությունը գումարով _______________________
______________________________________________________ դրամ,
(գումարը բառերով և թվերով)
ստանալուց հետո պարտավորվում եմ ապրելու համար ոչ պիտանի վթարային դարձած տունս և նրան կից օժանդակ շինությունները մինչև նրանց քանդելը չօգտագործել բնակելի նպատակների համար:
________________________________________________________
(ստորագրություն, Ա., Ա., Հ.)
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
14 ապրիլի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 209800104
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|