Գլխավոր տեղեկություն
Համար
N 55
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 55

 

27. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 17-ի նիստի N 55
արձանագրային որոշման

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

 Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` Կողմեր),

 «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 6-րդ հոդվածին համապատասխան,

 համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

 Պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Պայմանագրի և Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի մասին» կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) անվանման և ամբողջ տեքստում «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» բառերը փոխարինել «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ» բառերով՝ համապատասխան հոլովով:

 2. Պայմանագրի 2-րդ հոդվածը լրացնել 5-րդ պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 «- սոցիալական ոլորտներում պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հիմնադրամի ցածր եկամուտ ունեցող մասնակից պետություններին դրամաշնորհների տրամադրման համար:»

 3. Պայմանագրի 2-րդ հոդվածի 6-րդ պարբերությունում «վճարման, ժամկետային սահմանափակման և վերադարձման պայմաններով» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ Հիմնադրամի զուտ շահույթի մասնաբաժնի հաշվին սոցիալական ոլորտներում պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհների տրամադրումից» բառերը:

4. Պայմանագրի 5-րդ հոդվածում «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրման կոմիտեն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն» բառերով:

5. Պայմանագրի 6-րդ հոդվածը լրացնել 2-րդ պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները ուժի մեջ մտնելուց հետո հանդիսանում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը»:

6. Պայմանագրի հավելված հանդիսացող «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի մասին» կանոնադրության 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ժբ» ենթակետը լրացնել նոր` 5-րդ պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 «- սոցիալական ոլորտներում պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հիմնադրամի միջոցներից դրամաշնորհների տրամադրման կարգը,»:

 7. Կանոնադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետում «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունը» բառերը փոխարինել «Եվրասիական զարգացման բանկը» բառերով:

 

Հոդված 2

 

1. Սույն Արձանագրությունը ստորագրման պահից ժամանակավորապես կիրառվում է Կողմերի կողմից, բացառությամբ այն Կողմի, որը վերապահում է կատարել սույն դրույթի՝ իր նկատմամբ չկիրառվելու կապակցությամբ: Սույն Արձանագրության վերաբերյալ այլ վերապահումներ չեն թույլատրվում:

 Սույն Արձանագրությունը Կողմերի համար ուժի մեջ է մտնում Պայմանագրի 6-րդ հոդվածով սահմանված կարգով:

 2. Սույն Արձանագրության մեկնաբանմանը և (կամ) կիրառմանն առնչվող վեճերը կարգավորվում են Պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան:

 

 Կատարված է «___»___________ թ. ք. Մոսկվայում մեկ բնօրինակով, ռուսերեն:

 Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Պայմանագրի 5-րդ հոդվածում նշված Ավանդապահի մոտ, որը յուրաքանչյուր Կողմին և սույն Արձանագրությանը միացած պետություններին և միջազգային կազմակերպություններին կուղարկի դրա վավերացված պատճենները:

 

 Բելառուսի Հանրապետության անունից`

 

 Ղազախստանի Հանրապետության անունից`

 

 Ղրղզստանի Հանրապետության անունից`

 

 Ռուսաստանի Դաշնության անունից`

 

 Տաջիկստանի Հանրապետության անունից`

 

 Հայաստանի Հանրապետության անունից`

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

 

««Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կապակցությամբ

 

Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի ««Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան