ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. N 69-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 69-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ
Բացատրագիր
1. 8-րդ դասարանում ուսումնասիրվում է «Աշխարհագրություն» առարկայի «Տարածաշրջաններ և պետություններ» դասընթացը: Այս դասընթացը կոչված է ամբողջական ու խոր գիտելիքներ տալու աշխարհի տարածաշրջանների ու առանձին պետությունների բնության, բնակչության և տնտեսության մասին: Դասընթացում քննության են առնվում նաև բնական պայմանների և ռեսուրսների տնտեսական գնահատման, պետությունների ու ժողովուրդների քաղաքական, սոցիալական ու մշակութային զարգացման հարցերը:
Ուսումնասիրելով հասարակության տարածքային կազմակերպումը, աշխարհի տարածաշրջաններն ու գլխավոր պետությունները՝ սովորողները աշխարհագրական գիտելիքների հետ միաժամանակ ստանում են նաև տնտեսագիտական, ազգագրական ու քաղաքական լրացուցիչ գիտելիքներ: Հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ անմիջական հարևանների ուսումնասիրությանը:
2. Ավագ դպրոցի 11-րդ դասարանի «Ընդհանուր աշխարհագրություն» դասընթացը նպատակաուղղված է, առարկայական ծրագրում ներառված հիմնական (միջին) դպրոցի չափորոշիչներով (հիմնական գաղափարներ և վերջնարդյունքներ) սահմանված, գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների պարուրաձև զարգացմանը: Ծրագրում առանձնանում է համաշխարհային տնտեսության և մարդ-բնություն փոխհարաբերությունների, մարդկության կայուն զարգացման, վերլուծությունների պահանջները, որոնց ապահովումը կնպաստի սովորողի ոչ միայն համակարգված աշխարհաճանաչողության, այլև՝ աշխարհագրական մտածողության զարգացմանը:
ԾՐԱԳՐԵՐ
«ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
8-րդ դասարան
Տարածաշրջաններ |
Նպատակ |
1. Ձևավորել գիտելիքներ յուրաքանչյուր տարածաշրջանի բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության, տնտեսության կառուցվածքի ու դրանց տեղաբաշխման աշխարհագրական օրինաչափությունների և տարածաշրջանին բնորոշ հիմնախնդիրների վերաբերյալ: 2. Խթանել հետազոտական և մտածական հմտությունների զարգացումը: |
Վերջնարդյունքներ |
1. Նկարագրել և վերլուծել յուրաքանչյուր տարածաշրջանի աշխարագրական դիրքի, բնական պայմանների և ռեսուրսների առանձնահատկությունները, բնակչության որակական և քանակական բնութագրիչները, տնտեսության առանձնահատկությունները, ճյուղային ու տարածքային կառուցվածքը: 2. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Քարտեզի վրա ցույց տալ տվյալ տարածաշրջանի սահմանները, պետությունները, իմանալ խոշոր պետությունների կառավարման և տարածքային կառուցվածքի ձևերը: 2) Բացատրել աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, գնահատել դրա դերը տնտեսության զարգացման տեսանկյունից: 3) Բնութագրել բնական պայմաններն ու ռեսուրսները, գնահատել դրանք տնտեսության զարգացման տեսանկյունից: 4) Ներկայացնել բնակչության բնական աճի, միգրացիայի, կազմի, տեղաբաշխման առանձնահատկությունները, նշանավոր քաղաքները 5) Բացատրել տարածաշրջանի տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի առանձնահատկությունները, համեմատել տարբեր երկրների տնտեսական ցուցանիշները: 6) Ներկայացնել տարածաշրջանի արդի հիմնախնդիրները, մեկնաբանել դրանց պատճառներն ու հետևանքները: 7) Կիրառել տարածաշրջանի, պետության ընդհանուր աշխարհագրական ու թեմատիկ քարտեզներ՝ աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով: 8) Դիրքորոշում ունենալ տարածաշրջանի քաղաքակրթությունների, ազգերի ստեղծած մշակութային և քաղաքակրթական արժեքների վերաբերյալ: Սույն ձևաչափով տրվում են տարածաշրջանի վերաբերյալ սովորողի գիտելիքներին, հմտություններին, դիրքորոշումներին և արժեքներին ներկայացվող ընդհանրական պահանջները: Տարածաշրջանի վերաբերյալ սովորողի կարողունակություններին ներկայացվող լրացուցիչ պահանջները (վերջնարդյունքները) տրված են տվյալ տարածաշրջանի բովանդակությանը կից: |
Բովանդակություն (բնութագրման սխեման) |
1. Աշխարհագրական դիրքը։ Բնական պայմանները և ռեսուրսները: 2. Տարածաշրջանի կազմը և քաղաքական քարտեզը, աշխարհագրական առանձնահատկությունները: 3. Բնակչությունը, բնական աճը, միգրացիաները, կազմը, տեղաբաշխումը, տարաբանակեցումը, նշանավոր քաղաքները; 4. Տարածաշրջանի տնտեսության բնութագիրը (ճյուղային և տարածքային կառուցվածքը, մասնագիտացումը), տեղը համաշխարհային տնտեսության մեջ: 5. Տարածաշրջանի պետությունների ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ: 6. Տարածաշրջանի հիմնախնդիրները: |
Պետություններ |
Նպատակ |
1. Ձևավորել գիտելիքներ պետության բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության, տնտեսության կառուցվածքի և դրանց տեղաբաշխման աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ: 2. Խթանել հետազոտական և մտածական հմտությունների զարգացումը: |
Վերջնարդյունքներ |
1. Նկարագրել և վերլուծել պետության աշխարհագրական դիրքի, բնական պայմանների և ռեսուրսների առանձնահատկությունները, բնակչության որակական և քանակական բնութագրիչները, տնտեսության ճյուղային ու տարածքային կառուցվածքը: 2. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Ներկայացնել պետության կառավարման ձևն ու տարածքային կառուցվածքը: 2) Ներկայացնել պետության բնական պայմանների առանձնահատկությունները, բնութագրել դրանց ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա: 3) Թվարկել պետության բնառեսուրսային ներուժը կազմող բնական ռեսուրսների տեսակները: 4) Գնահատել աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու ռեսուրսները՝ որպես պետության զարգացման նախադրյալ: 5) Բացատրել բնակչության բնական աճի, միգրացիայի, կազմի, տեղաբաշխման առանձնահատկությունները, ներկայացնել տարաբնակեցումը, խոշոր քաղաքները: 6) Բացատրել պետության տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի առանձնահատկությունները: 7) Հաշվել պետության բնակչության խտության, վերարտադրության, ռեսուրսապահովվածության ցուցանիշները: 8) Ներկայացնել պետության գլխավոր հիմնախնդիրները, մեկնաբանել դրանց պատճառներն ու հետևանքները: Սույն ձևաչափով տրվում են պետության վերաբերյալ սովորողի գիտելիքներին, հմտություններին, դիրքորոշումներին և արժեքներին ներկայացվող ընդհանրական պահանջները: Պետության վերաբերյալ սովորողի կարողունակություններին ներկայացվող լրացուցիչ պահանջները (վերջնարդյունքները) տրված են տվյալ պետության բովանդակությանը կից: |
Բովանդակություն (բնութագրման սխեման) |
1. Աշխարհագրական դիրքը, բնական պայմանների և ռեսուրսների ընդհանուր բնութագիրը, պետական կարգը, վարչատարածքային կառուցվածքը: 2. Բնակչությունը. թիվը և շարժը (բնական և մեխանիկական), կազմը, տեղաբաշխումը, տարաբնակեցումը, խոշոր քաղաքները: 3. Տնտեսությունը. ճյուղային կառուցվածքը: Արդյունաբերության և գյուղատնտեսության գլխավոր ճյուղերը, դրանց տեղաբաշխումը: Երկրի տեղը աշխատանքի միջազգային բաժանման համակարգում: |
Խաչվող հասկացություններ |
1.Համակարգեր և համակարգերի մոդելներ 1) Բնական ու հասարակական համակարգերի ճյուղային և տարածական կառուցվածքային մոդելները: 2) Պետության կայուն զարգացում: 2. Կայունություն և փոփոխություն 1) Պետության բնահասարակական համակարգերի փոփոխությունները: 3. Օրինաչափություններ 1) Հասարակության տարածքային կազմակերպումը: 4. Պատճառ և հետևանք 1) Բնական և հասարակական համակարգերի փոխադարձ կապերը: 2) Հիմնախնդիրների դրսևորումները: |
Միջառարկայական կապեր |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Համաշխարհային պատմություն - Գիտելիքներ ունենալ քաղաքական համակարգերի վերաբերյալ: Բացատրել տարածաշրջանի և պետության պատմական զարգացման ազդեցությունը նրա տնտեսության ու հասարակության տարածքային կազմակերպման ժամանակակից առանձնահատկությունների և օրինաչափությունների վրա: Իմանալ Արևմուտքում և Արևելքում միջնադարյան քաղաքակրթությունների զարգացման մասին: Իմանալ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների, Վերածննդի, Ռեֆորմացիայի և գիտական հեղափոխության մասին: 3) Կենսաբանություն - Գաղափար ունենալ տարբեր աշխարհամասերում տարածված կենսաբազմազանության վերաբերյալ: 4) Հանրահաշիվ - Կարողանալ կատարել թվաբանական գործողություններ. հաշվել տոկոս, լուծել խնդիրներ: 5) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել ՏՀՏ հմտությունները՝ որպես հետազոտության գործիք, կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ: |
Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ |
Հ1, Հ2, Հ5, Հ7, Հ8, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ17, Հ18, Հ24, Հ25, Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32 |
Թեմա 1. | |
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ. ԵՎՐՈՊԱ | |
Նպատակ | |
1. Ձևավորել գիտելիքներ Եվրոպայի բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության և տնտեսության կառուցվածքի և տեղաբաշխման աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ: Խթանել հետազոտական և մտածական հմտությունների զարգացումը: | |
Լրացուցիչ վերջնարդյունքներ | |
2. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ Աշխարհի տարածաշրջանները 1) Սահմանել բնաաշխարհագրական և հասարակական աշխարհագրական տարածաշրջան հասկացությունները: 2) Թվարկել տարածաշրջանների առանձնացման սկզբունքները: 3) Քարտեզի վրա ցույց տալ հասարակական աշխարհագրական 18 տարածաշրջան: Եվրոպա: Արևմտյան Եվրոպա 1) Բացատրել ժողովրդագրական ճգնաժամի պատճառները Եվրոպայում: 2) Բացատրել Եվրոպական Միության ստեղծման նպատակն ու խնդիրները, թվարկել կազմակերպության հիմնական մարմինները: Արևելյան Եվրոպա 1) Գնահատել Դանուբ գետի տնտեսական նշանակությունը: 2) Ներկայացնել հայկական համայնքի դերն ու ձևավորման առանձնահատկությունները տարածաշրջանում: Ռուսաստան 1) Բացատրել Ռուսաստանի կլիմայի բազմազանության պատճառները, ներկայացնել հավերժական սառցույթի տարածումը, էկոլոգիական նշանակությունն ու ազդեցությունը մարդու տնտեսական գործունեության վրա: 2) Բնութագրել բնակչության կազմի վրա ազդող ժողովրդագրական գործոնները (բնական աճ, միգրացիա): 3) Վերլուծել ՌԴ ժողովրդագրական իրադրությունը: 4) Բացատրել ՌԴ տնտեսական զարգացման ներքին տարածքային տարբերությունների պատճառներն ու հետևանքները: Գերմանիա 1) Գնահատել Գերմանիայի դերը Եվրոպական Միությունում: Ֆրանսիա 2) Ներկայացնել զբոսաշրջության դերը Ֆրանսիայի տնտեսության կառուցվածքում: 3) Բացատրել երկրի գաղութատիրական անցյալի դերը ժամանակակից միգրացիայի գործընթացներում: Հյուսիսային Եվրոպա 1) Բացատրել բնական պայմանների և բնակչության տեղաբաշխման կապը: 2) Գնահատել տրանսպորտի և արտաքին տնտեսական կապերի դերը երկրների տնտեսական զարգացման գործում: | |
Բովանդակություն | |
1. Աշխարհի տարածաշրջանները: 2. Եվրոպա: Ընդհանուր աշխարհագրական ակնարկ: Եվրոպական Միություն: 3. Արևելյան Եվրոպա: Բնական պայմանները և ռեսուրսները: 4. Արևելյան Եվրոպա: Բնակչությունը, տնտեսությունը: 5. Ռուսաստանի Դաշնություն: Բնական պայմանները և ռեսուրսները: 6. Ռուսաստանի Դաշնություն: Բնակչությունը: 7. Ռուսաստանի Դաշնություն: Տնտեսությունը: 8. Կրկնություն: 9. Հարավային Եվրոպա: Բնական պայմանները և ռեսուրսները, բնակչությունը: 10. Հարավային Եվրոպա: Տնտեսությունը: 11. Արևմտյան Եվրոպա: Բնական պայմանները և ռեսուրսները, բնակչությունը: 12. Արևմտյան Եվրոպա: Տնտեսությունը: 13. Գերմանիայի Դաշնութուն: Բնական պայմանները և ռեսուրսները, բնակչությունը: 14. Գերմանիայի տնտեսությունը: 15. Ֆրանսիա: Բնական պայմանները և ռեսուրսները, բնակչությունը: 16. Ֆրանսիայի տնտեսությունը: 17. Հյուսիսային Եվրոպա: Բնական պայմանները և ռեսուրսները, բնակչությունը: 18. Հյուսիսային Եվրոպայի տնտեսությունը: 19. Կրկնություն: | |
Գործնական աշխատանք, թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1. Գործնական աշխատանք
1) Ստվերարկման եղանակով ուրվագծային քարտեզի վրա տարածաշրջանների և երկրների պատկերում: 2. Թեմատիկ ուսումնասիրություն1) Եվրոպայի քաղաքական քարտեզի ժամանակակից փոփոխությունները: 2) ժողովրդագրական ճգնաժամի հիմնախնդիրը Եվրոպայում: 3) Գոլֆստրիմ օվկիանոսային հոսանքի ազդեցությունը Եվրոպայի կլիմայի վրա: 4) Հայերն Արևելյան Եվրոպայում (Ռումինիա, Ուկրաինա, Լեհաստան, Բուլղարիա): 5) Հարավային Եվրոպայի «Գաճաճ պետությունները»: 6) «Գերմանական տնտեսական հրաշքը»: 7) Վերականգնվող էներգետիկան Հյուսիսային Եվրոպայի երկրներում: 8) Ֆրանսիայի էլեկտրաէներգետիկ ոլորտի բնութագրական գծերը (ատոմային և այլընտրանքային էլեկտրաէներգետիկա): |
1. Կառուցվածք և գործառույթ 1) Տարածաշրջանների առանձնացումը: 2) Եվրոպական Միություն 2. Մասշտաբ, համամասնություն, քանակ 1) Բնակչության թվաքանակի շարժընթացը: |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Համաշխարհային պատմություն - Իմանալ եվրոպական քաղաքակրթության մեջ հին հունական քաղաքակրթության ներդրման մասին: Գաղափար ունենալ եվրաինտեգրման գործընթացում հունական անտիկ մշակույթի, քրիստոնեության (բողոքականության), Վերածննդի դարաշրջանի արժեհամակարգային դրսևորումների ունեցած նշանակալի դերակատարման մասին: 3) Հասարակագիտություն - Կարողանալ ներկայացնել թիմային աշխատանքը նախագծային ուսուցման համատեքստում: 4) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել ՏՀՏ հմտությունները՝ որպես գործիք (միջոց) հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ կատարելու համար: |
Թեմա 2. |
ԱՍԻԱ |
Նպատակ |
1) Ապահովել Ասիա աշխարհամասի տարածաշրջանների և առանձին պետությունների համալիր աշխարհագրական օրինաչափությունների, առանձնահատկությունների և հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքների, հետազոտական և մտածական հմտությունների զարգացումը: |
Լրացուցիչ վերջնարդյունքներ |
1. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ Հարավարևմտյան Ասիա 1) Գնահատել տարածաշրջանի վառելիքահումքային և զբոսաշրջային հնարավորությունները: 2) Վերաբերմունք ունենալ տարածաշրջանում առաջացած համաշխարհային կրոնների (քրիստոնեություն, մահմեդականություն) վերաբերյալ: Վրաստան 1) Գնահատել Սև ծովի նշանակությունը Վրաստանի համար: Ադրբեջան 1) Գնահատել Կասպից ծովի նշանակությունը Ադրբեջանի համար: 2) Բացատրել վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ազգային կազմի փոփոխությունները: Թուրքիա 1) Վերլուծել Թուրքիայի զարգացման ներքին տարբերությունները: Իրան 2) Գնահատել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Կենտրոնական Ասիա 3) Բացատրել կլիմայական պայմանների ազդեցությունն անապատների ու տափաստանների ձևավորման ու տարածման վրա: 4) Համեմատել Կենտրոնական Ասիայի երկրների բնակչության միջին խտությունները, օգտվելով աղբյուրներից՝ հաշվարկել Ուզբեկստանում, Տաջիկստանում բնակչության ապահովվածությունը վարելահողերով: Հարավային Ասիա Բացատրել մուսսոնների ազդեցությունը տարածաշրջանի կլիմայի վրա: Հնդկաստան 5) Բնակչության բնական աճի ցուցանիշների հիման վրա հաշվել Հնդկաստանի բնակչության թիվը 2 տարի հետո: Հարավարևելյան Ասիա 6) Բնորոշել Հարավարևելյան Ասիայի զբոսաշրջային ծառայությունների ուղղություներն ու հնարավորությունները: 7) Ներկայացնել տարածաշրջանի ինտեգրացման գործընթացները: Արևելյան Ասիա 8) Բացատրել տարածաշրջանի ռելիեֆային և սեյսմիկ առանձնահատկությունները՝ Տիբեթի բարձրավանդակի, Մեծ Չինական հարթավայրի, Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտու օրինակներով: 9) Բնորոշել տարածաշրջանի տեղն ու նշանակությունը համաշխարհային տնտեսության մեջ: Չինաստան 10) Բացատրել Չինաստանի բնակչության և տնտեսության տեղաբաշխման ու մասնագիտացման ներքին տարբերությունները. երկրի արևելյան (Մեծ Չինական հարթավայր) և արևմտյան (Տիբեթ, Սինցզյան-Ույղուրյան, Ներքին Մոնղոլիա) տարածքների օրինակներով, հաշվել բնակչության խտության տարբերությունները։ Ճապոնիա 11) Վերլուծել Ճապոնիայում գիտելիքահենք տնտեսության զարգացման նախադրյալներն ու հիմնական ուղղությունները: |
Բովանդակություն |
1. Ասիա: Ընդհանուր աշխարհագրական ակնարկ: 2. Հարավարևմտյան Ասիա: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 3. Հարավարևմտյան Ասիա: Բնակչությունը: Տնտեսությունը: 4. Վրաստան: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 5. Վրաստան: Բնակչությունը, տնտեսությունը: 6. Ադրբեջան: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 7. Ադրբեջան: Բնակչությունը, տնտեսությունը: 8. Թուրքիա: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 9. Թուրքիա: Բնակչությունը, տնտեսությունը: 10. Իրան: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 11. Իրան: Բնակչությունը, տնտեսությունը: 12. Կրկնություն: 13. Կենտրոնական Ասիա: Ընդհանուր աշխարհագրական ակնարկ: 14. Հարավային Ասիա: Ընդհանուր աշխարհագրական ակնարկ: 15. Հնդկաստան: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 16. Հնդկաստան: Բնակչություն: Տնտեսություն: 17. Հարավարևելյան Ասիա: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 18. Հարավարևելյան Ասիա: Բնակչությունը, տնտեսությունը: 19. Արևելյան Ասիա: Ընդհանուր աշխարհագրական ակնարկ: 20. Չինաստան: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 21. Չինաստան: Բնակչությունը, տնտեսությունը: 22. Ճապոնիա: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 23. Ճապոնիա: Բնակչությունը, տնտեսությունը: 24. Գործնական աշխատանք: 25. Կրկնություն: |
Գործնական աշխատանք, թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1. Գործնական աշխատանք 1) Ստվերարկել տարածաշրջաններն ու երկրներն ուրվագծային քարտեզի վրա: 2) Համեմատել և վերլուծել Սինգապուրի, Մոնղոլիայի և Չինաստանի մեկ շնչի ՀՆԱ-ի ցուցանիշները: 3) Կազմել Վրաստանից և Իրանից ՀՀ ներմուծվող և արտահանվող ապրանքների ցանկերը: 4) Քարտեզի վրա նշել Ասիայում առավել տարածված կրոնները և կազմել դավանողների թվակազմի դիագրամ: 2. Թեմատիկ ուսումնասիրություն 1) Կրոնական ուխտագնացություն Երուսաղեմ, Մեքքա: 2) Սինգապուրյան տնտեսական հրաշք: 3) Հոնկոնգ և Մակաո (Աոմին)․ հատուկ վարչական ու տնտեսական կարգավիճակ ունեցող տարածքներ, բրիտանական ու պորտուգալական գաղութացման ազդեցությունը: 4) Բացատրել Արևելյան և Հարավային Ասիայում մուսսոնային քամիների ազդեցությունը: |
1. Օրինաչափություններ 1) Տնտեսության առանձին ճյուղերի տարածքային կազմակերպում: 2. Համակարգեր և համակարգերի մոդելներ 1) Ինքնատիպ տնտեսական մոդելներ: 2) Ազատ տնտեսական գոտի: 3) Տարաբնակեցման համակարգեր: 3. Մասշտաբ, համամասնություն, քանակ 1) Բնակչության թվի շարժ և տեղաբաշխում: 2) Պատճառ, հետևանք 3) Տարածաշրջանային հիմնախնդիրները |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Համաշխարհային պատմություն - Իմանալ տնտեսության ու հասարակության տարածքային կազմակերպման ժամանակակից առանձնահատկությունները տարածաշրջանի և պետության պատմական զարգացման ազդեցության համատեքստում: 3) Հասարակագիտություն - Հասկանալ էժան աշխատուժի առկայության, ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման մեխանիզմները: 4) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել ՏՀՏ հմտությունները՝ որպես հետազոտության գործիք: |
Թեմա 3. | |
ԱՄԵՐԻԿԱ | |
Նպատակ | |
1.Ձևավորել գիտելիքներ Ամերիկա աշխարհամասի և ԱՄՆ-ի բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության, տնտեսության կառուցվածքի և տեղաբաշխման աշխարհագրական օրինաչափությունների և տարածաշրջանին բնորոշ հիմնախնդիրների վերաբերյալ: | |
Լրացուցիչ վերջնարդյունքներ | |
1. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ Հյուսիսային Ամերիկա 1) Բնութագրել լեռնագրության ու ջրագրության աշխարհագրական պատկերը: 2) Բնորոշել բնական զոնաների տարածման առանձնահատկությունները: 3) Վերլուծել բնակչության կազմը (ազգային, կրոնական, ռասայական) և բացատրել ժողովրդագրական արդի գործընթացները: Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1) Վերլուծել բնառեսուրսային ներուժը և ռեսուրսապահովվածությունը: 2) Բացատրել տնտեսաաշխարհագրական ներքին տարածաշրջանային տարբերությունները: 3) Գնահատել տեղն ու դերը համաշխարհային տնտեսության մեջ: 4) Վերլուծել տեխնոլոգիական առաջընթացի գլխավոր նախադրյալները: Լատինական Ամերիկա 1) Բացատրել կլիմաստեղծ գործոնների ազդեցությունը տարածաշրջանի տարբեր հատվածների վրա: 2) Բնութագրել լեռնագրության ու ջրագրության աշխարհագրական պատկերը: 3) Բնորոշել բնական զոնաներն ու դրանց տարածման առանձնահատկությունները: 4) Ներկայացնել բնական ռեսուրների տեղաբաշխումը և օգտագործման հիմնախնդիրները: 5) Բացատրել քաղաքային բնակչության արագ աճի երևույթը Լատինական Ամերիկայում: | |
Բովանդակություն | |
1. Հյուսիսային Ամերիկա: Ընդհանուր աշխարհագրական ակնարկ: 2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները: 3. ԱՄՆ բնակչությունը, տնտեսությունը: 4. ԱՄՆ տնտեսությունը (շարունակություն): 5. Լատինական Ամերիկա: Բնական պայմանները և ռեսուրսները: 6. Լատինական Ամերիկա: Բնակչությունը, տնտեսությունը: 7. «Ամերիկա» թեմայի ամփոփում: | |
Գործնական աշխատանք, թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1.Գործնական աշխատանք 1) Ստվերարկել տարածաշրջաններն ու երկրներն ուրվագծային քարտեզի վրա: 2.Թեմատիկ ուսումնասիրություն 1) Վերլուծել հայ համայնքի տեղն ու դերը ԱՄՆ-ի սոցիալ-մշակութային կյանքում և տնտեսության մեջ: 2) Լատինական Ամերիկայի մշակույթը (պարարվեստ, սպորտ): |
1.Մասշտաբ, համամասնություն, քանակ 1) ԱՄՆ-ի դերակատարումը: 2) Բնակչության թվի շարժի, կազմի և տեղաբաշխման առանձնահատկությունները: 2.Օրինաչափություններ 1) Տնտեսության առանձին ճյուղերի տարածքային կազմակերպում: 3.Կայունություն և փոփոխություն 1) Տնտեսության կայուն զարգացման կարևորությունն ու բնահասարակական համակարգերում տեղի ունեցող փոփոխությունները: |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Համաշխարհային պատմություն - Գաղափար ունենալ Ամերիկա աշխարհամասի հայտնագործման և վերաբնակեցման պատմությունից: 3) Հանրահաշիվ - Կարողանալ կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս: 4) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կարողանալ օգտագործել ՏՀՏ հմտությունները՝ կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ: |
Թեմա 4. | |
ԱՖՐԻԿԱ | |
Նպատակ | |
1.Ձևավորել գիտելիքներ Աֆրիկա աշխարհամասի բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության, տնտեսության կառուցվածքի և դրանց տեղաբաշխման աշխարհագրական օրինաչափությունների և տարածաշրջանին բնորոշ հիմնախնդիրների վերաբերյալ, զարգացնել հետազոտական և մտածական հմտություններ: | |
Լրացուցիչ վերջնարդյունքներ | |
2. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Բացատրել պասսատների առաջացման մեխանիզմը և դրա ազդեցությունը մայրցամաքի կլիմայի ձևավորման վրա: 2) Ներկայացնել սավանաների և արևադարձային անապատների բնական զոնաները: 3) Բացատրել ժողովրդագրական պայթյունի երևույթն Աֆրիկայում: 4) Վերլուծել գաղութային անցյալի և սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրների փոխառնչությունները: | |
Բովանդակություն | |
1. ԱՖրիկա: Մակերևույթը, ջրագրությունը: Օգտակար հանածոները: 2. Կլիման: Բնական զոնաները (հասարակածային խոնավ անտառներ սավանաներ և արևադարձային անապատներ): 3. Բնակչությունը: 4. Տնտեսությունը: | |
Թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1.Թեմատիկ ուսումնասիրություն 1) Սահարա անապատ և Կոնգոյի գոգավորություն: բնակլիմայական և սոցիալ-տնտեսական հակադրություններ 2) Նամիբ. անապատ օվկիանոսի ափին։ |
1.Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում 1) Արևադարձային գոտում օդի վարընթաց շարժման հետևանքները: 2) Տարածաշրջանային հիմնախնդիրները: 2.Մասշտաբ, համամասնություն, քանակ 1) Բնակչության շարժընթացի, կազմի և տեղաբաշխման առանձնահատկությունները: |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Համաշխարհային պատմություն - Իմանալ միջէթնիկական հակամարտությունների մասին: 3) Հանրահաշիվ -Կարողանալ հաշվել տոկոս: |
Թեմա 5. | |
ԱՎՍՏՐԱԼԻԱ ԵՎ ՕՎԿԻԱՆԻԱ | |
Նպատակ | |
1.Ձևավորել գիտելիքներ Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության, տնտեսության կառուցվածքի և դրանց տեղաբաշխման աշխարհագրական օրինաչափությունների և տարածաշրջանին բնորոշ հիմնախնդիրների վերաբերյալ, զարգացնել հետազոտական և մտածական հմտություններ: | |
Լրացուցիչ վերջնարդյունքներ | |
2. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Ներկայացնել Ավստրալիայի օրգանական աշխարհի յուրահատկությունները, բացատրել դրանց պատճառները: 2) Բացատրել Ավստրալիայի և Օվկիանիայի զբոսաշրջության առանձնահատկությունները: | |
Բովանդակություն | |
1. Ավստրալիա և Օվկիանիա. ընդհանուր աշխարհագրական ակնարկ 2. Ավստրալիայի և Օվկիանիայի բնակչությունը և տնտեսությունը | |
Թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1) Մեծ արգելախութ: 2) Ուլուրու: |
1.Պատճառ և հետևանք 1) Ավստրալիայի և Օվկիանիայի էնդեմիկ օրգանական աշխարհը: |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: |
Թեմա 6. | |
ԱՆՏԱՐԿՏԻԿԱ | |
Նպատակ | |
1. Զարգացնել գիտելիքներ Անտարկտիկայի աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
2. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Բնութագրել Անտարկտիդայի մակերևույթի առանձնահատկությունները: 2) Բացատրել Անտարկտիկայի կլիմայի առանձնահատկությունները, Անտարկտիդայի սառցածածկի առաջացման պատճառներն ու հետևանքները (ալբեդո): 3) Ներկայացնել օրգանական աշխարհի յուրահատկությունները, բացատրել դրանց պատճառները: 4) Բացատրել Անտարկտիդայում օզոնային անցքի առաջացման պատճառներն ու հետևանքները: | |
Բովանդակություն | |
1. Անտարկտիկա. ընդհանուր աշխարհագրական ակնարկ: 2. «Ամերիկա», «Աֆրիկա», «Ավստրալիա և Օվկիանիա», «Անտարկտիկա» թեմաների կրկնություն: | |
Թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1) Օզոնային անցքը: 2) Սառցե ալիքներ: |
1.Պատճառ և հետևանք 1) Անտարկտիկայում Արեգակի ճառագայթների անկման անկյան փոքր լինելու հետևանքները: 2) Անտարկտիդայում և հարակից ծովերում էնդեմիկ օրգանական աշխարհի առաջացումը: 3) Տարածաշրջանի հիմնախնդիրները: |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: |
Պահուստային դասաժամեր |
Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորորոշչային պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, դաշտային աշխատանքների և հետազոտությունների կատարման համար: |
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
11-րդ դասարան
Թեմա 1. | |
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | |
Նպատակ | |
1. Զարգացնել գիտելիքներ և հմտություններ համաշխարհային տնտեսության ժամանակակից ճյուղային և տարածքային կառուցվածքի, գլոբալացման, միասնացման ու դրանց փոխազդեցությունների հետևանքների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
2. Վերլուծել համաշխարհային տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի, զարգացման ու մասնագիտացման առանձնահատկությունները: 3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Բնորոշել համաշխարհային տնտեսության (ՀՏ) զարգացման փուլերն ու արդի միտումները: 2) Բացատրել համաշխարհային տնտեսության ժամանակակից ճյուղային և տարածքային կառուցվածքի առանձնահատկությունները, համաշխարհային շուկայի էությունը: 3) Բացատրել աշխատանքի աշխարհագրական բաժանման, երկրների միջազգային մասնագիտացման և միասնացման (ինտեգրման) էությունը: 4) Գնահատել զարգացած և զարգացող երկրների տեղն ու դերը համաշխարհային տնտեսության համակարգում: 5) Գնահատել արդյունաբերության տեղն ու դերը ՀՏ մեջ: 6) Վերլուծել արդյունաբերության առանձին ճյուղերի տեղաբաշխման գործոններն ու զարգացման ժամանակակից միտումները: 7) Բնորոշել արտադրության կազմակերպման ձևերը (համակենտրոնացում, կոոպերացում, կոմբինացում): 8) Սահմանել արդյունաբերական կետ, կենտրոն, հանգույց, շրջան հասկացությունները: 9) Վերլուծել համաշխարհային վառելիքաէներգետիկ արդյունաբերության հաշվեկշռի փոփոխությունները: 10) Վերլուծել համաշխարհային վառելիքաէներգետիկ արդյունաբերության ճյուղային կառուցվածքի և տեղաբաշխման առանձնահատկություններն ու զարգացման ժամանակակից միտումները: 11) Գնահատել այլընտրանքային էներգիայի տարբեր տեսակները, զարգացման հեռանկարներներն աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում: 12) Բացատրել մշակող արդյունաբերության առանձին ճյուղերի զարգացման և տեղաբաշխման ժամանակակից միտումները: 13) Գնահատել գյուղատնտեսության դերը հասարակական կյանքում և տնտեսության մեջ: 14) Գնահատել ագրոկլիմայական ռեսուրսների ազդեցությունը գյուղատնտեսության զարգացման և տեղաբաշխման վրա: 15) Բնորոշել գյուղատնտեսության ժամանակակից արտադրական տիպերը, մասնագիտացումը, տեղաբաշխումը: 16) Գնահատել «Կանաչ հեղափոխության» նշանակությունը որոշ զարգացող երկրներում: 17) Բնութագրել համաշխարհային տրանսպորտի և կապի ժամանակակից կառուցվածքը: 18) Վերլուծել տրանսպորտային արդի համակարգերն ու զարգացման միտումները: 19) Գնահատել ցամաքային և ջրային միջազգային տրանսպորտային ուղիների տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակությունը: 20) Գնահատել ոչ արտադրական ոլորտի դերը տնտեսության մեջ: 21) Բնութագրել ոչ արտադրական ոլորտի ճյուղային կառուցվածքը և զարգացման միտումները: 22) Ներկայացնել ծառայությունների հիմնական տեսակներն ու դրանց կիրառության ոլորտները: 23) Բնորոշել միջազգային տնտեսական հարաբերությունների հիմնական ձևերը: 24) Գնահատել միջազգային զբոսաշրջության նշանակությունը երկրների տնտեսության մեջ: 25) Գնահատել միջազգային տնտեսական հարաբերությունների դերը համաշխարհային տնտեսության զարգացման համատեքստում: 26) Կազմել քարտեզագրամներ և քարտեզադիագրամներ ԱՏՀ-ի կիրառմամբ: | |
Բովանդակություն | |
1. Համաշխարհային տնտեսություն (ՀՏ): Զարգացման փուլերն ու արդի միտումները: 2. ՀՏ ճյուղային կառուցվածքը: 3. Աշխատանքի աշխարհագրական բաժանում: ՀՏ տարածքային կառուցվածքը: 4. Աշխարհի արդյունաբերությունը. ընդհանուր բնութագիրը: Արդյունաբերության տեղաբաշխման գործոնները: 5. Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն: 6. Մշակող արդյունաբերություն: 7. Մշակող արդյունաբերություն(շարունակություն): 8. Աշխարհի գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրը: 9. Աշխարհի գյուղատնտեսության տեղաբաշխումը և մասնագիտացումը: 10. Համաշխարհային տրանսպորտը և կապը: 11. Աշխարհի երկրների տրանսպորտային համակարգը: 12. Ոչ արտադրական ոլորտը: 13. Ոչ արտադրական ոլորտը (շարունակություն): 14. Միջազգային տնտեսական հարաբերություններ: 15. «Համաշխարհային տնտեսություն» թեմայի ամփոփում: | |
Գործնական աշխատանք, Թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1.Գործնական աշխատանք 1) Առանձին երկրների մասնաբաժնի որոշումը համաշխարհային ՀՆԱ-ում: 2.Թեմատիկ ուսումնասիրություն 1) Միջազգային հաղորդակցության ուղիները: |
1.Համակարգեր և մոդելներ 1) ՀՏ տնտեսական մեկ ամբողջական համակարգ: 2.Կառուցվածք և գործառույթ 1) ՀՏ բարդ կառուցվածքը և կոնկրետ գործառույթի իրականացումը: 3.Օրինաչափություններ 1) ՀՏ զարգացումը: 4.Մասշտաբ, համամասնություն և քանակ 1) ՀՏ համամոլորակային բնույթը: 5.Պատճառ և հետևանք 1) ՀՏ ճյուղային և տարածական զարգացման պատճառահետևանքային կապեր և միտումներ: 6.Կայունություն և փոփոխություն 1) ՀՏ ճյուղերի որոշակի սկզբունքներով տարածքային կազմակերպումը: ՀՏ ճյուղերի, որոշակի սկզբունքներով, տարածքային կազմակերպումը: |
Միջառարկայական կապեր |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Համաշխարհային պատմություն - Իմանալ համաշխարհային տնտեսության անցումային փուլերի պատմական առանձնահատկությունների, արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերի զարգացման արդյունքների, միջազգային հարաբերություններում տեղի ունեցած ժամանակակից փոփոխությունների և ԳՏՀ մասին: 3) Հասարակագիտություն - Գաղափար ունենալ համաշխարհային մշակույթի համատեքստում Հայաստանի մշակույթի մասին: Իմանալ տնտեսության մասին և պետության դերը տնտեսության մեջ: 4) Քիմիա - Իմանալ մետաղարտադրության մասին: 5) Կենսաբանություն - Իմանալ մշակովի բույսերի և ընտանի կենդանիների առանձնահատկությունների մասին: 6) Հանրահաշիվ - Գաղափար ունենալ տվյալների և դրանց մշակման վերաբերյալ: 7) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ: |
Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ |
Մ4, Մ5, Մ6, Մ10, Մ11, Մ14, Մ15, Մ16, Մ18, Մ19, Մ22, Մ25, Մ26, Մ27, Մ29, Մ30, Մ33, Մ40, Մ47, Մ48 |
Թեմա 2. | |
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ԲՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
Նպատակ | |
1. Ձևավորել հիմնարար գիտելիքներ և հմտություններ՝ հասարակություն-բնություն փոխհարաբերությունների և դրանց հետևանքների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
2. Վերլուծել բնական միջավայրի բաղադրիչների պահպանության և ռացիոնալ օգտագործման արդի հիմնախնդիրները: 3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Բացատրել միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը: 2) Վերլուծել էկոլոգիական հավասարակշռության խախտման պատճառներն ու հետևանքները: 3) Խմբավորել միջավայրի աղտոտիչները՝ ըստ դրանց բնույթի: 4) Բացատրել «կայուն արտադրություն և սպառում» գաղափարի էությունն ու անհրաժեշտությունը: 5) Մեկնաբանել կայուն գյուղատնտեսության վարման առանձնահատկությունները: 6) Գնահատել մթնոլորտի պաշտպանիչ և էկոլոգիական գործառույթները: 7) Վերլուծել մթնոլորտի աղտոտման պատճառներն ու հետևանքները: 8) Բացատրել թթվային անձրևների և սմոգի (թունամշուշ) առաջացման պատճառներն ու հետևանքները: 9) Ներկայացնել ջրօգտագործման հիմնական ոլորտները: 10) Սահմանել ջրի որակական և քանակական սպառումը: 11) Վերլուծել ջրի աղտոտման պատճառներն ու հետևանքները: 12) Վերլուծել ջրավազանների պահպանության հիմնական ուղիներն ու սկզբունքները։ 13) Տարբերակել հողաբարելավման միջոցառումների հիմնական տեսակներն ու դրանց աշխարհագրական տարածվածությունը: 14) Վերլուծել հողերի օգտագործման առանձնահատկությունները, աղտոտման պատճառներն ու հետևանքները: 15) Բացատրել անապատացման երևույթը: 16) Բացատրել բուսական և կենդանական աշխարհի պահպանության կարևորությունը: 17) Գնահատել գենոֆոնդի պահպանության անհրաժեշտությունը: 18) Բացատրել հատուկ պահպանվող տարածքների նշանակությունը: 19) Բացատրել անտառների կայուն կառավարումը: 20) Բնորոշել էկոհամակարգի հատկանիշները: | |
Բովանդակություն | |
1. Բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, դրա խախտման պատճառներն ու հետևանքները: 2. Բնապահպանական կառավարում: Կայուն արտադրություն և սպառում: 3. Կայուն գյուղատնտեսություն: 4. Մթնոլորտի աղտոտման աղբյուրներն ու տեսակները, դրանց հետևանքները և կանխարգելումը: 5. Ջրօգտագործման ոլորտները, ջրավազանների աղտոտման աղբյուրները, պահպանման առանձնահատկությունները: 6. Հողերի օգտագործում, աղտոտում և անապատացում: Հողի պահպանության հիմնախնդիրները: 7. Կենսաբազմազանության օգտագործում և պահպանություն: 8. «Հասարակություն-բնություն փոխհարաբերությունները» թեմայի ամփոփում: | |
Գործնական աշխատանք, թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1.Գործնական աշխատանք 1) ԱՏՀ-ի միջոցով կազմել ՀՀ հատուկ պահպանվող տարածքների քարտեզ: 2.Թեմատիկ ուսումնասիրություն 1) Բնակավայրի էկոլոգիական հիմնախնդիրների վերլուծություն՝ ըստ աշխարհագրական թաղանթի ոլորտների: 2) Տիեզերական աղբ: 3.Էքսկուրսիա 1) Հատուկ պահպանվող տարածք: 2) էկոլոգիական հավասարակշռությունը խախտված տարածք (հանքագործական տարածքներ, անապատացված տարածքներ): |
1.Օրինաչափություններ 1) Հասարակության տարածքային կազմակերպումը: 2.Համակարգեր և համակարգերի մոդելներ 1) Բնական միջավայրի էներգանյութափոխանակության բնույթն ու մեծությունը՝ որպես համակարգի ներքին կազմակերպվածության ու տարրերի կարգավորվածության ցուցիչ: 3.Էներգիա և նյութ 1) Հասարակության տնտեսական գործունեության իրականացում` բնական միջավայրի էներգիայի և նյութերի հաշվին: 4.Պատճառ և հետևանք 1) Բնօգտագործումն ու արտանետումները՝ որպես միջավայրի էներգանյութափոխանակության գլխավոր խախտողներ: 5.Մասշտաբ, համամասնություն և քանակ 1) Հասարակության կողմից բնության վրա ազդեցության տարածական դրսևորումը և ներգործության քանակական մեծությունը: 6.Կայունություն և փոփոխություն 1) Կանաչ տնտեսությունը՝ որպես միջավայրի կայունություն և թույլատրելի սահմաններում փոփոխություն ապահովող: |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագե բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Հասարակագիտություն - Գաղափար ունենալ մարդ-բնություն փոխհարաբերության զարգացման ու փոխակերպման մասին: 3) Կարողանալ վերլուծել կառավարման համակարգի առանձնահատկությունները: 4) Ֆիզիկա - Կարողանալ տարբերակել ֆիզիկական աղտոտիչները: 5) Քիմիա - Կարողանալ տարբերակել քիմիական աղտոտիչները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: 6) Կենսաբանություն - Իմանալ էկոհամակարգերի կառուցվածքի և բաղադրիչների մասին: Գաղափար ունենալ նյութի և էներգիայի կենսաերկրաքիմիական շրջապտույտի մասին: Գաղափար ունենալ էկոլոգիական հիմնախնդիրների կենսաբանական գործոնների և ազդեցության մասին: 7) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ: | |
Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ4, Մ5, Մ6, Մ7, Մ8, Մ9, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ16, Մ18, Մ21, Մ25, Մ26, Մ27, Մ29, Մ30, Մ33, Մ44, Մ47, Մ48 |
Պահուստային դասաժամեր |
Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորորոշչային պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, դաշտային աշխատանքների և հետազոտությունների կատարման համար: |
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
12-րդ դասարան
Թեմա 1. |
ԻՆՔՆԱՏԻՊ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ (6 ժամ) |
Նպատակ |
1.Զարգացնել գիտելիքներ՝ աշխարհի ինքնատիպ տարածաշրջանների և երկրների աշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ: |
Վերջնարդյունքներ |
2.Վերլուծել ինքնատիպ տարածաշրջանների և երկրների զարգացման աշխարհագրական առանձնահատկությունները: 3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Վերլուծել ինքնատիպ տարածաշրջանների և երկրների աշխարհագրական առանձնահատկությունները, ինքնատիպության հատկանիշի հիման վրա մոդելավորել զարգացման հնարավորությունները: 2) Վերլուծել տնտեսական սրընթաց աճ արձանագրած տարածաշրջանների և երկրների աշխարհագրական առանձնա հատկություններն ու զարգացման գործոնները: 3) Վերլուծել բարձր ուրբանիզացված շրջանների զարգացման միտումներն ու հիմնախնդիրները: 4) Վերլուծել լեռնային, չորային տարածաշրջանների և երկրների բնատնտեսական առանձնահատկությունները: 5) Վերլուծել Եվրոպական Միության՝ որպես տարածաշրջանային միասնացման օրինակի առանձնահատկությունները: |
Բովանդակություն |
1. Տնտեսական սրընթաց աճ արձանագրած տարածաշրջաններ և երկրներ: 2. Բարձր ուրբանիզացված տարածաշրջաններ: 3. Լեռնային տարածաշրջանների և երկրների զարգացման բնատնտեսական առանձնահատկությունները: 4. Չորային (արիդ) ագրարային տարածաշրջաններ: 5. Արևմտյան Եվրոպայի քաղաքական միասնացման գործընթացները: 6. «Ինքնատիպ տարածաշրջաններ և երկրներ» թեմայի ամփոփում: |
Թեմատիկ ուսումնասիրություն |
Խաչվող հասկացություններ |
1.Թեմատիկ ուսումնասիրություն 1) Իսրայելի գյուղատնտեսության վարման առանձնահատկությունները: 2) Ազգային ինքնորոշման դրսևորումներն Արևմտյան Եվրոպայում (Բասկոնիա, Կատալոնիա, Հյուսիսային Իռլանդիա): |
1.Օրինաչափություններ 1) Արևմտյան Եվրոպայի միասնացման պատմաաշխարհագրական և մշակութային հիմքերը: 2.Մասշտաբ, համամասնություն և քանակ 1) Ինքնատիպ տարածաշրջանները զբաղեցնում են աշխարհագրական որոշակի տարածություն և միջավայր: 3.Պատճառ և հետևանք 1) Հողային էրոզիայի պատճառով լեռնային, չորային տարածաշրջաններում պարենային հիմնախնդրի առաջացում: 2) Լեռնային տարածաշրջանների յուրահատուկ էկոհամակարգերի ձևավորած տնտեսական գործունեության հնարավորությունները: 3) Արիդ տարածաշրջանների սահմանափակումներն ու հնարավորությունները: |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Համաշխարհային պատմություն - Բացատրել, որ Վերածննդի դարաշրջանը պայմանավորեց ժամանակակից Եվրոպական Միության լոկոմոտիվ երկրների տնտեսական բուռն զարգացման հիմքերը, որոնց միավորման պատճառ դարձավ, Երկրորդ աշխարհամարտից հետո, Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովման երաշխիքների ստեղծումը: 3) Կենսաբանություն - Գաղափար ունենալ տարբեր բնակլիմայական պայմաններում կենդանի օրգանիզմների հարմարվածության մասին: 4) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ: | |
Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ6, Մ7, Մ8, Մ9, Մ12, Մ16, Մ17, Մ18, Մ21, Մ22, Մ24, Մ25, Մ26, Մ27, Մ29, Մ47, Մ48 |
Թեմա 2. |
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ |
Նպատակ |
1. Զարգացնել մարդկության համամոլորակային հիմնախնդիրների էության, դրանց փոխկապակցվածության, լուծման ուղիների վերաբերյալ համակարգված գիտելիքներ և կարողություններ: |
Վերջնարդյունքներ |
2. Վերլուծել մարդկության համամոլորակային հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերն ու ձևակերպել դրանց լուծման ուղիները: 3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝ 1) Բնորոշել մարդկության համամոլորակային հիմնախնդիրների էությունը: 2) Բացատրել տարբեր հիմնախնդիրների փոխկապակցվածությունը: 3) Վերլուծել քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը և դրա դրսևորումը արիդ՝ չորային երկրներում ու տարածաշրջաններում: 4) Վերլուծել կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրը: 5) Վերլուծել կլիմայի համամոլորակային փոփոխության պատճառներն ու հետևանքները: 6) Վերլուծել հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների հիմնախնդիրը: 7) Վերլուծել ժողովրդագրական, պարենային, աղքատության և առողջապահության հիմնախնդիրների բովանդակությունն ու պատճառահետևանքային կապերը: 8) Վերլուծել բնապահպանական և Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերը: 9) Վերլուծել Հազարամյակի մարտահրավերների նպատակները: 10) Բացատրել մարդկության կայուն զարգացման հայեցակարգի էությունը: |
Բովանդակություն |
1. Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները: 2. Բնապահպանական հիմնախնդիրները: 3. Հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների հիմնախնդիրը: 4. Ժողովրդագրական հիմնախնդիրը: 5. Պարենային և առողջապահական հիմնախնդիրները: 6. Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը: 7. Մարդկության կայուն զարգացման հայեցակարգը և Հազարամյակի զարգացման նպատակները: 8. «Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայի ամփոփում: |
Գործնական աշխատանք |
Խաչվող հասկացություններ |
1.Գործնական աշխատանք 1) ԱՏՀ-ի միջոցով կազմել աշխարհի առավել աղքատ երկրների քարտեզը: 2) ԱՏՀ-ի միջոցով կազմել աշխարհի միջուկային գերտերությունների քարտեզը: 2.Քննարկում՝ «կլոր սեղան» ձևաչափով: 1) Կազմակերպել քննարկում՝ մարդկության կայուն զարգացման խնդիրների շուրջ: |
1.Օրինաչափություններ 1) Հասարակության զարգացմանը զուգընթաց ձևավորվող և խորացող համամոլորակային հիմնախնդիրներ: 2.Համակարգեր և համակարգերի մոդելներ 1) Համամոլորակային հիմնախնդիրների առաջացումն ու զարգացումը՝ բնական և հասարակական համակարգերում: 3.Մասշտաբ, համամասնություն և քանակ 1) Հիմնախնդիրների համապարփակ բնույթը և համընդգրկուն դրսևորումը: 4.Պատճառ և հետևանք 1) Մարդու կենսագործունեությունը Երկիր մոլորակի վրա և համամոլորակային հիմնախնդիրները: 5.Կայունություն և փոփոխություն 1) Երկիր մոլորակի հուսալիության ապահովում՝ կայունության, հավասարակշռության, կենսունակության, անվտանգության պահպանման և բնականոն էվոլյուցիոն փոփոխության ճանապարհով: |
Միջառարկայական կապեր | |
1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ: 2) Համաշխարհային պատմություն - Գաղափար ունենալ միջազգային և տարածաշրջանային համագործակցության ձևերի, բնատնտեսական և բնապահպանական ժամանակակից կոնֆլիկտների մասին: 3) Քիմիա - Գաղափար ունենալ ջերմոցային էֆեկտ առաջացնող գազերի և «կայուն զարգացման» էության վերաբերյալ: 4) Կենսաբանություն - Գաղափար ունենալ համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների մասին: 5) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրության և մոդելավորման ժամանակ: | |
Կապը ՀՊՉ հանրակրթական միջնակարգ ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ | |
Մ4, Մ5, Մ6, Մ7, Մ8, Մ9, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ16, Մ18, Մ21, Մ24, Մ25, Մ26, Մ27, Մ29, Մ30, Մ47, Մ48 |
7-12-րդ դասանների աշխարհագրության դասընթացի ամփոփիչ կրկնություն |
Ուսուցիչը ժամաքանակը հատկացնում է հիմնական և ավագ դպրոցի դասընթացի ամփոփիչ կրկնությանը: Թեմաների ընտրությունը կատարվում է շարունակական կրթության ապահովմանն ուղղված առարկայական չափորոշչային և ծրագրային նյութի շրջանակում: Դասընթացի ամփոփիչ կրկնությանը տրված դասաժամերը կարող են ավելացվել ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի տարեկան ժամաքանակին: |
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Հանրակրթության պետական չափորոշիչ, ՀՀ կառավարության. N 136-Ն որոշում, 04.02.2021թ.:
2. «Հանրակրթության պետական կրթակարգ», ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004 թ.:
3. Հանրակրթական հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» (6-8-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) առարկաների չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. Հունվարի 23-ի N 49-Ա/Ք հրաման):
4. Հանրակրթական ավագ դպրոցի «Աշխարհագրութուն» առարկայի ընդհանուր և խորացված ուսուցման դասընթացների չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):
5. Հովսեփյան Ա., Գրիգորյան Ա., Մանասյան Մ., Աշխարհագրություն 6, Եր., «Աստղիկ գրատուն», 2018:
6. Մանասյան Մ., Մարգարյան Ռ., Հովսեփյան Ա., Հովհաննիսյան Գ., Աշխարհագրություն 8, Եր., «ՄԱՆՄԱՐ», 2020:
7. Մանասյան Մ., Հովսեփյան Ա., Աշխարհագրություն. Հայաստան 9, Եր., Տիգրան Մեծ, 2020:
8. Պոտոսյան Ա., Մանասյան Մ., Սարգսյան Խ., Գրիգորյան Ա., Վարդանյան Թ., Հովսեփյան Ա., Աշխարհագրություն 11, Եր., «Զանգակ», 2018:
9. Մանասյան Մ., Հովսեփյան Ա., Պոտոսյան Ա., Աշխարհագրություն 12, Եր., «Զանգակ», 2018:
10. Алексеев, Николина, Болысов: География. 7 класс. Учебник. ФГОС. Подробнее: https://www.labirint.ru/books/689344/
11. Программа по географии для 5–9-х классов по ФГОС, https://urok.1sept.ru
12. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org
13. Geography Singapore-Cambridge General Certificate of Education Ordinary Level (2019) (Syllabus 2236),https://www.seab.gov.sg/docs/default-source/nationalexaminations /syllabus/olevel/2019syllabus/2236_2019.pdf
14. Syllabus Cambridge IGCSE® Geography 0460. For examination in June and November 2020, 2021 and 2022. Also available for examination in March 2020,2021 and 2022 for India only.
15. Version Syllabus 1 Cambridge International AS & A Level Geography 9696 For examination in June and November 2021 and 2022, UK.
16. J. Hopkins, European and Eurasian Studies Program Syllabus, august 2018.
17. H. J. de Blij and others, Geography: realms, regions, and concepts,
18. Geography of Australia.
19. https://www.ibo.org/programmes/
20. https://www.ibo.org/programmes/primary-years-programme/
21. https://www.ibo.org/programmes/diploma-programme/curriculum/
22. https://study.com/academy/course/geography-high-school.html
23. https://www.time4learning.com/homeschool/curriculum/high_school_geography.html
24. https://global.oup.com› education› product
25. https://www.nextgenscience.org/search/node/Earth
26. https://www.cambridgeinternational.org/Images/203934-2017-2019-syllabus.pdf
27. https://www.yaklass.ru/p/geografiya/7-klass/obshchaia-kharakteristika-prirody-zemli-240707/klimaticheskie-poiasa-zemli-324084/re-6da67392-0aba-46ca-9e85-18e6cbfbc70e
28. https://www.nextgenscience.org/dci-arrangement/5-ess2-earths-systems
29. http://online.fliphtml5.com/fumf/iswg/NGSS,
30. https://translate.google.com/translate?hl=ru&sl=en&tl=ru&u=https%3A%2F%2Fwww.nextgenscience.org%2Fdci-arrangement%2Fms-ess2-earths-systems)
31. https://www.moe.gov.sg/docs/default-source/document/education/syllabuses /humanities/files/2013-geography-syllabus-(upper-secondary).pdf,
32. https://www.thoughtco.com/geography-of-australia-1434351
33. https://www.nasa.gov/sites/default/files/thumbnails/image/2019hole1.jpg
34. https://www.armstat.am/am/:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: