ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 հուլիսի 2023 թ. |
N 75-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ և 11-րդ դասարանների «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 75-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ
8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ | |||||||||
ՆԶՊ-Ի ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ: | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
Ծանոթացնել աշակերտներին ՆԶՊ առարկայի էությանը, նպատակներին և խնդիրներին: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Գիտակցի ՆԶՊ առարկայի կարևորությունը հանրակրթական դպրոցում: 2.Ներկայացնի ՆԶՊ առարկայի նպատակն ու խնդիրները: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
ՀՀ Սահմանադրությունը զինված ուժերի մասին, Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը: ՆԶՊ ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը (Դասարանական-ուսումնական դասակի, ջոկերի կազմավորում և հրամանատարների ընտրություն): | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են «ՀՀ Սահմանադրությունը զինված ուժերի մասին, Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքները: 2.Ներկայացնում են ՆԶՊ ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը։ |
Համակարգ և մոդել Դասարանը որպես ուսումնական համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ/ | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։ Պատասխանատվություն։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ15, Հ22, Հ35, Հ41, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 1.1 | |||||||||
ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1.Ծանոթացնել ռազմարվեստ հասկացությանը և ելակետային դրույթներին: 2.Ուսուցանել զենքի և զինամթերքի ստեղծման ու զարգացման պատմությանը: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1. Գիտի ռազմարվեստ հասկացությունը և ելակետային դրույթները: 2. Ներկայացնի զենքի և զինամթերքի ստեղծման ու զարգացման պատմությունը: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
1. Ռազմարվեստ: 2. Զենքի և զինամթերքի ստեղծումն ու զարգացումը: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1.Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են ռազմարվեստի պատմության, զենքի և զինամթերքի ստեղծման ու զարգացման վերաբերյալ նյութեր: 2.Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ |
1. Ժամանակ և տարածություն 1) Ռազմարվեստի, զենքի և զինամթերքի ստեղծումն ու զարգացումը (ժամանակով պայմանավորված. հին դարաշրջանից՝ մեր օրեր): 2. Կառուցվածք և գործառույթ 1) Զենքի և զինամթերքի մասերն ու մեխանիզմները: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Զենքի և զինամթերքի ստեղծման ու զարգացման պատմություն, զինագործներ։ 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ3, Հ10, Հ18, Հ24, Հ44, Հ45 | |||||||||
ԹԵՄԱ 2.1 | |||||||||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ: ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ՄԱՐՏ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ծանոթացնել՝ 1) ՀՀ ԶՈՒ կառուցվածքին, զորատեսակներին, ստորաբաժանման կառուցվածքային միավորներին, 2) ՄՀՋ-ի (ՀՋ) կազմը, սպառազինությունը: 2. Ուսուցանել ժամանակակից համազորային մարտը, նրա բնութագիրը, հիմնական սկզբունքները, տեսակները: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Նկարագրի ՀՀ ԶՈՒ ընդհանուր կառուցվածքը և ներկայացնի զորատեսակները: 2.Նկարագրի ստորաբաժանումների կառուցվածքային միավորները և թվարկի դրանց անվանումները, մեկնաբանի տարբերությունները: 3.Բացատրի աշխարհազորի, կամավորականների և մոբիլ ջոկատների նշանակությունը մարտական գործողությունների ժամանակ: 4.Բացատրի մարտ հասկացությունը և տարբերի ՙժամանակակից համազորային՚ մարտը մարտի մյուս տեսակներից: 5.Նկարագրի մարտի հիմնական սկզբունքները և տեսակները՝ ցույց տալով տեսակային տարբերությունները: 6.Բացատրի հրաձգային ջոկի և մոտոհրաձգային ջոկի ընդհանրություններն ու տարբերությունները: 7.Նկարագրի հրաձգային և մոտոհրաձգային ջոկերի կազմն ու սպառազինությունը: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
1. ՀՀ ԶՈՒ կառուցվածքը: Զորատեսակներ, ստորաբաժանման կառուցվածքային միավորները (ջոկ /անձնակազմ, հաշվարկ/ դասակ, վաշտ /մարտկոց/, գումարտակ (դիվիզիոն): Աշխարհազոր, կամավորական և մոբիլ ջոկատներ: 2. Մարտ: Ժամանակակից համազորային մարտը, բնութագիրը, հիմնական սկզբունքները, տեսակները: 3. ՄՀՋ-ն (ՀՋ) որպես ՀՀ ԶՈւ կառուցվածքային սկզբնական միավոր: ՄՀՋ-ի (ՀՋ) կազմը, սպառազինությունը: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Դասարանին են ներկայացնում ՀՀ ԶՈՒ կառուցվածքը, զորատեսակները, ստորաբաժանումների կառուցվածքային միավորները: 2. Սահմանում են համազորային մարտը: |
Համակարգ և մոդել ՀՀ ԶՈՒ համակարգը՝ իր ենթակառուցվածքներով /ստորաբաժանումներով/ | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց պատմություն: Աշխարհազոր, կամավորական ջոկատներ: 2. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ2,Հ27 | |||||||||
ԹԵՄԱ 2.2 | |||||||||
ԶԻՆՎՈՐ: ԶԻՆՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՄ: ՖԻԶԻԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԶՈՒՄ: | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ուսուցանել զինվորի պարտականությունները մարտում: 2. Մարզել անհրաժեշտ ֆիզիկական ընդունակությունները: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Գիտի ով է զինվորը և թվարկի զինվորի պարտականությունները մարտի ընթացքում: 2.Մարտում հետիոտն գործողությունները արդյունավետ կատարելու նպատակով՝ տիրապետի անհրաժեշտ ֆիզիոլոգիական որակներին՝ մկանային ուժին, արագաշարժությանը, դիմացկունությանը, ճարպկությանը, ճկունությանը, ցատկունակությանը, կոորդինացիաին և հավասարակշռությանը: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
1.Զինվոր: Զինվորի պարտականությունները մարտի ընթացքում: 2.Մարտում հետիոտն գործողությունները արդյունավետ կատարելու նպատակով անհրաժեշտ ֆիզիկական ընդունակությունների որակների (մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն) մարզում: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
Համաձայն զինվորական ղեկավարի կողմից տրված հրահանգների կատարում են տեղաշարժեր: |
1. Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. ֆիզիոլոգիական որակների 2. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն: 2. Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: 3. Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ27, Հ33, Հ47, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 2.3 | |||||||||
ՄԱՐՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՁԵՎԵՐԸ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
Մարզել տեղանքում տեղաշարժման ձևերը: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
Կատարի գլորումներ (աջ, ձախ), անցումներ (վազեվազք և կիսաչորեքթաթ), սողանցումներ (փորսող և կողքի), քողարկված տեղաշարժ մարտի դաշտում, քողարկված սողեսող տեղաշարժ (առաջ, հետ, աջ և ձախ): | |||||||||
Բովանդակություն | |||||||||
1.Գլորումներ (աջ, ձախ): Անցումներ (վազեվազք և կիսաչորեքթաթ): Սողանցումներ (փորսող և կողքի): 2.Քողարկված տեղաշարժ՝ մարտի դաշտում, քողարկված սողեսող տեղաշարժ (առաջ, հետ, աջ և ձախ): | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
Համաձայն զինվորական ղեկավարի կողմից տրված հրահանգների կատարում են տեղաշարժեր: |
1. Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. ֆիզիոլոգիական որակների 2. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն: 2. Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: 3. Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ27, Հ33, Հ47, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 3.1 | |||||||||
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ծանոթացնել մարտական պատրաստության գործընթացում կրակային պատրաստության դերն ու տեղը։ 2. Ուսուցանել զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1. Գիտի կրակային պատրաստության դերն ու տեղը մարտական պատրաստության գործընթացում: 2. Ներկայացնի անվտանգության կանոնները պարապմունքների և հրաձգության ժամանակ: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
Հրաձգային զենքը, դրա նշանակությունը և դասակարգումը: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
Պատրաստում են հրաձգային զենքի վերաբերյալ սահիկաշար և նեկայացնում դասարանին: |
Կառուցվածք և գործառույթ Հրաձգային զենքի մասերն ու մեխանիզմները: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ3, Հ12, Հ13, Հ29, Հ30 | |||||||||
ԹԵՄԱ3.2 | |||||||||
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈՔՐ ՏՐԱՄԱՉԱՓԻ ՀՐԱՑԱՆԻՑ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ձևավորել՝ 1) պատկերացումներ հրաձգության կանոնների տիրապետման վերաբերյալ, 2) պատկերացումներ հրաձգության ժամանակ օդամղիչ հրացանի հնարավոր խափանումների և դրանք տեղում վերացնելու վերաբերյալ, 3) օդամղիչ հրացանից օգվելու կարողություններ հրաձգության վարժություններ կատարելու համար: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1. Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ: 2. Ծանոթանա հրաձգության կանոններին։ 3. Լիցքավորի օդամղիչ հրացանը: 4. Ընդունի կրակ վարելու հիմնական դիրքը: 5. Ճիշտ նշանառությամբ կրակ վարի. անշարժ նշանակետի վրա: 6. Ստուգի և վերացնի հրաձգության ժամանակ ի հայտ եկած (պայմանական) խափանումները։ | |||||||||
Բովանդակություն | |||||||||
1.Զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների հրահանգավորում: Նշանառման կարգը և կրակվարման հիմնական դիրքերը: 2.Մարտական իրադրության ժամանակ (հետիոտն կարգով) հրաձգության կայուն և փոփոխական դրությունների (դիրքավորումների) տարրերի մարզում: (Ֆիզիկական պատրաստություն): 3.Նշանառության մարզումը փոքր տրամաչափի (օդամղիչ) հրացանի կիրառմամբ: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Դասարանին ներկայացնում են հրաձգության ժամանակ անվտանգության կանոնները: 2. Լիցքավորում են օդամղիչ հրացանը: Ընդունում են կրակ վարելու դիրքը: 3. Կատարում են ճիշտ նշանառության վարժանք:Վարում են հրաձգություն անշարժ թիրախի վրա: 4. Վերացնում են օդամղիչ հրացանի (պայմանական) խափանումը։ |
1. Կառուցվածք և գործառույթ 1) Օդամղիչ հրացանից կրակ վարելու դիրք: 2) Ճիշտ նշանառությամբ հրաձգության վարում: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Ֆիզկուլտուրա: Ֆիզիկական որակներ՝ մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն, ճկունություն, ցատկունակություն, կոորդինացիա, հավասարակշռություն: 2. Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։ 3. Ֆիզիկա։ Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Պտտական շարժում։ Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ6, Հ26, Հ46, Հ47, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 4.1 | |||||||||
ՏԵՂԱՆՔԸ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
Ծանոթացնել տեղանքի, նրա տարատեսակների, մարտական հատկանիշների, ռելիեֆի մասին: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
Իմանա և բացատրի ինչ է ռելիեֆը, տեղանքի մարտավարական հատկանիշները։ | |||||||||
Բովանդակություն | |||||||||
Տեղանքի ռելիեֆը, առարկաները, տեսակներն ու դրանց մարտավարկան հատկանիշները: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
Իրականացնում են տեղանքի տեսակների դիտարկում, ռելիեֆի նկարագրում, բնական և արհեստական առարկաների թվարկում։ |
Մասշտաբ, համամասնություն, քանակ Բացարձակ և հարաբերական բարձրություններ, լանջերի թեքություններ: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ես և շրջակա աշխարհը։ Տեղանք։ Հարթավայրեր, լեռներ, ժայռեր, թփուտներ, անտառներ, անապատներ, ճահիճներ, լեռնանտառային տեղանք։ 3. Բնագիտություն։ Աշխարհագրություն։Տեղանքի տեսակներ: Ռելիեֆ: Բնական և արհեստական առարկաներ, լեռներ, ժայռեր, կիրճեր, ձորեր, անտառաթփուտային վայրեր, կտրտվածություն և անցանելիություն։ Տեղանքի մարտավարկան հատկանիշներ: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ4, Հ5, Հ9, Հ46, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 4.2 | |||||||||
ԱՌԱՆՑ ՔԱՐՏԵԶԻ ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼԸ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ուսուցանել՝ 1) հորիզոնի կողմերը, 2) երկնային լուսատուներով, տեղանքի բնական միջոցներով և բնության այլ երևույթներով հորիզոնի կողմերի որոշման կարգը: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1. Նկարագրի հորիզոնի կողմերը։ 2.Որոշի հորիզոնի կողմերը կողմնացույցով, երկնային լուսատուներով, տեղանքի բնական միջոցներով և բնության այլ երևույթներով: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
1.Հորիզոնի կողմերի որոշումը երկնային լուսատուներով, տեղանքի բնական միջոցներով և բնության այլ երևույթներով: 2.Կողմնացույց։ Հորիզոնի կողմերի որոշումը կողմնացույցի օգնությամբ։ | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
Զինվորական ղեկավարի ցուցումով դպրոցի բակում (տեղանքում) տարբեր եղանակներով որոշում են հորիզոնի կողմերը: |
1. Օրինաչափություն 1) Տարվա եղանակների փոփոխություն /գարուն, ամառ, աշուն, ձմեռ/, 2) բնության մեջ տեղի ունեցող երևույթներ /գիշեր-ցերեկ(երկնային լուսատուներ՝ արև, լուսին, աստղեր), անձրև-ձյուն (սառույց, վտակներ), բուսականություն (խոտածածկույթի, թփերի, ծառերի աճ): 2. Պատճառ և հետևանք 1) Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները ազդում են տեղանքի վրա, որի հետևանքով փոփոխվում են նաև բնական միջոցները: 3. Զարգացում 1) Տեղանքի առարկաների գործառույթների փոփոխությունը դիտարկել զարգացման գործընթացի համատեքստում: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ես և շրջակա աշխարհը։ Տեղանք։ Հարթավայրեր, լեռներ, ժայռեր, թփուտներ, անտառներ, անապատներ, ճահիճներ, լեռնանտառային տեղանք։ 3. Բնագիտություն։ Տեղանքի տեսակներ: Ռելիեֆ: Բնական և արհեստական առարկաներ, լեռներ, ժայռեր, կիրճեր, ձորեր, անտառաթփուտային վայրեր, կտրտվածություն և անցանելիություն։ 4. Աշխարհագրություն։ Կողմնորոշում տեղանքում երկնային լուսատուների, տեղանքի առարկաների և կողմնացույցի միջոցով: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ4, Հ5, Հ9, Հ46, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 5.1 | |||||||||
ՇԱՐՔ: ՇԱՐԱՅԻՆ ԿԵՑՎԱԾՔ: ՇԱՐԱՅԻՆ ՎԱՐԺԱՁԵՎԵՐՆ ՈՒ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՏԵՂՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ծանոթացնել ՀՀ ԶՈւ շարային կանոնադրության ընդհանուր դրույթներին։ 2. Ուսուցանել՝ 1) շարվելուց առաջ և շարքում զինվորի պարտականությունները։ 2) տեղում դարձումներ կատարելու տարրերը։ | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Իմանա և բացատրի ինչ է շարքը, ինչ է տողանը, ինչ է շարասյունը: 2.Տա նախնական և կատարողական հրամանները, 3.Իմանա և բացատրի ինչպես է կատարվում տեղում քայլով մարշը: 4.Կատարի․ դարձումները տեղում: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
Շարք: Շարային կեցվածք: Շարային վարժաձևերն ու շարժումները տեղում՝ առանց զենքի: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
Ցուցադրել շարային վարժաձևերը՝ տեղում առանց զենքի շարային վարժաձևերի կատարումը: |
1. Պատճառ և հետևանք 1) Նախնական և կատարողական հրամաններ: 2. Անհատ և հարաբերություններ 1) Զինվորական համախմբվածություն, համատեղ գործողությունների կատարում. պետեր և ենթականեր, ավագներ և կրտսերներ: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ֆիզկուլտուրա։ Շարային պատրաստության վարժաձևեր. շարային քայլ, վազք, շարային կեցվածք։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ33, Հ47 | |||||||||
ԹԵՄԱ 6.1 | |||||||||
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԶՈՒ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ձևավորել պատկերացումներ ՀՀ պետական խորհրդանշանների նշանակության և կարևորության վերաբերյալ: 2. Ծանոթացնել ՀՀ ԶՈՒ զինանշանի խորհրդին: 3. Ուսուցանել զորամասի մարտական դրոշի դերն ու նշանակությունը: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1. Ներկայացնի ՀՀ պետական խորհրդանշանները: 2. Կատարի ՀՀ պետական օրհներգը: 3. Իմանա և բացատրիՀՀ ԶՈՒ զինանշանի պատկերները: 4. Կատարի ՀՀ բանակի երգը։ | |||||||||
Բովանդակություն | |||||||||
ՀՀ պետական օրհներգը: ՀՀ պետական զինանշանը: ՀՀ պետական դրոշը: ՀՀ ԶՈՒ զինանշանը: Զորամասի մարտական դրոշը: Բանակի երգը: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Կատարում են ՀՀ պետական օրհներգը: 2. Դասարանին են ներկայացնում ՀՀ պետական զինանշանի և դրոշի տարրերի նշանակությունն ու խորհուրդը: 3. Բացատրում են ՀՀ ԶՈՒ զինանշանի խորհուրդը: 4. Կատարում են ՀՀ բանակի երգը: |
1. Օրինաչափություն 2) ՀՀ պետական եվ ԶՈՒ խորհրդանշաններ: 2. Անհատական և մշակութային արժեհամակարգ 3) Զինվորի՝ իր մշակութային արժեքների կարևորում / ՀՀ պետական օրհներգ, ՀՀ բանակի երգ /: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց պատմություն: Կերպարվեստ: ՀՀ պետական եվ ԶՈՒ խորհրդանշաններ և պատկերներ: 2. Երաժշտություն: ՀՀ պետական օրհներգ, ՀՀ բանակի երգ: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ31, Հ42 | |||||||||
ԹԵՄԱ 6.2 | |||||||||
ՀՀ ԶՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ: ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ: ՊԵՏԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱՆԵՐ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ձևավորել՝ 1) պատկերացումներ զինվորական կոչումների, դրանց տարբերանշանների վերաբերյալ, 2) պատկերացումներ պետեր և ենթականեր հասկացությունների վերաբերյալ: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1. Գիտի ում են շնորհվում զինվորական կոչումները, ինչպե՞ս է շնորհվում դրանք, ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն պետերը զինծառայողների նկատմամբ: 2. Տարբերում է պետեր-ենթականեր, ավագներ-կրտսերներ ըստ պաշտոնների և կոչումների։ 3. Սահմանի ի՞նչ է հրամանը և ի՞նչ է կարգադրությունը։ 4. Թվարկի և ներկայացնի՝ 1) զինվորական կոչումները, 2) ենթակաների իրավունքներն ու պարտականությունները: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
ՀՀ զինված ուժերի զինվորական կոչումներ: Տարբերանշաններ: Պետեր եվ ենթականեր։ | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Թվարկում և ներկայացնում են զինվորական կոչումները, ենթակաների իրավունքներն ու պարտականությունները: 2. Զինվորական ղեկավարը ներկայացնում է տարբեր պաշտոններով և զինվորական կոչումներով անձանց վերաբերյալ տվյալներ, իսկ սովորողները որոշում են դրանցից ո՞վ է պետ և ո՞վ ենթակա, ո՞վ է ավագ և ո՞վ՝ կրտսեր։ |
1. Պատճառ և հետևանք 1) ՀՀ ԶՈՒ: Զբաղեցրած հաստիքներ: ՀՀ զինված ուժերի զինվորական կոչումներ: Տարբերանշաններ: 2. Անհատ և հարաբերություններ 1) Պետեր և ենթականեր, ավագներ և կրտսերներ /իրավունքներն ու պարտականությունները/: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։ 2. Կերպարվեստ: ՀՀ ԶՈՒ կոչումների պատկերներ: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ5, Հ31, Հ39, Հ40 | |||||||||
ԹԵՄԱ 7.1 | |||||||||
ԱՆՁ, ՔԱՂԱՔԱՑԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ձևավորել՝ 1) պատկերացումներ անձի, քաղաքացու եվ հասարակության վերաբերյալ, 2) հայրենասիրական դիրքորոշում և վարքագիծ: 2. Զարգացնել հասարակական գիտակցությունը: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Գիտի անձի, քաղաքացու և հասարակության տարբերությունը: 2.Ունի սեփական դիրքորոշում «Հայրենիք» հասկացության վերաբերյալ: 3.Կարևորի իր էթնիկական ինքնությունը: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
Հասարակական գիտակցություն: Արժեքներ, վարքականոն, օրինակելի անձ: Հայ զինվորականի վարքականոնը: Էթնիկական ինքնություն: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
Զրույց զինվորական հոգեբանի (զինվորական ղեկավար) հետ: |
1. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /հոգեբան/ զինվոր համագործակցություն /զրույց. անձի, քաղաքացու և հասարակության վերաբերյալ/: 2. Անհատական և մշակութային արժեհամակարգ 1) Զինվորի՝ իր էթնիկական ինքնության փոխամցումը մյուսներին /ավանդույթներ և այլն/: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։ 2. Հայոց պատմություն: Տարբեր ժամանակների հայ զինվորի վարքականոնը: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ22, Հ40, Հ45 | |||||||||
ԹԵՄԱ 8.1 | |||||||||
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ: ՎՏԱՆԳ, ՌԻՍԿ, ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
Ուսուցանել արտակարգ իրավիճակներում ճիշտ գնահատումը ՝ հաշվի առնելով վտանգներն ու դրանցով պայմանավորված ռիսկերն ու խոցելիությունը: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Գիտի վտանգավոր երևույթները և կարող է նկարագրել դրանք: 2.Ծանոթ է վտանգավոր երևույթների ազդեցություններին: 3.Ներկայացնի արտակարգ իրավիճակների կանխման, դրանց ազդեցության մեղմացման կամ հետևանքների վերացման միջոցառումները։ | |||||||||
Բովանդակություն | |||||||||
Արտակարգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակների դասակարգումը: Վտանգ: Ռիսկ: Խոցելիություն: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Համացանցի միջոցով դիտում են տեսաֆիլմ՝ տարատեսակ արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին: 2. Դասարանում կազմակերպում են քննարկում։ |
1. Օրինաչափություն 1) Տարատեսակ արտակարգ իրավիճակներ: 2. Պատճառ և հետևանք 1) Վտանգ: Ռիսկ: Խոցելիություն: Ֆիզիկական և նյութական կորուստ: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3. Բնագիտություն, Աշխարհագրություն։ Բնական պայմաններ:Երկրակեղևի կառուցվածք։ Երկրաշարժեր, սողանքներ, քարաթափումներ։ Մթնոլորտային տեղումներ․ սելավներ, ջրհեղեղ, մրրիկ, ձնաբուք, ձյունահյուսեր։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ3, Հ12, Հ13, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 8.2 | |||||||||
ԲՆԱԾԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ: ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ուսուցանել՝ 1) ճիշտ արձագանքման կարգը բնածին արտակարգ իրավիճակներում, 2) բնածին արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ գործելու կարգը, 3) բնածին արտակարգ իրավիճակներում կենդանի և անվնաս մնալու կարգը։ | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Գիտի բնածին արտակարգ իրավիճակները և նկարագրի դրանք: 2.Ծանոթ է բնածին արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր վտանգներին: 3.Գիտի բնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոնները: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
1.Երկրաշարժեր, անտառային հրդեհներ, սողանքներ, փլուզումներ, քարաթափումներ։ Սելավներ, ջրհեղեղ, մրրիկ, ձնաբուք, ձնահյուսեր: 2.Համաճարակ։ Բնակչության վարքի կանոնները բնածին արտակարգ իրավիճակներում: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Համացանցի միջոցով դիտում են տեսաֆիլմ՝ բնածին արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Դասարանում կազմակերպում են քննարկում։ 2. Դպրոցում իրականացնում են ուսումնական տագնապ և անձնակազմի տարահանում ՝ պայմանական (բնածին արտակարգ իրավիճակների) սցենարներով: 3. Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, տարահանում, արդյունքների վերլուծում և առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների: |
1. Օրինաչափություն 1) Բնածին արտակարգ իրավիճակներ: 2. Պատճառ և հետևանք 1) Աղետներ, բնածին արտակարգ իրավիճակներ (երկրաշարժեր, անտառային հրդեհներ, սողանքներ, փլուզումներ, քարաթափումներ։ Սելավներ, ջրհեղեղ, մրրիկ, ձնաբուք, ձնահյուսեր): 2) Ֆիզիկական և նյութական կորուստ: 3) Վարքի կանոններ։ 4) Տարահանում։ Համագործակցություն։ | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 4. Ես և շրջակա աշխարհը: Բնագիտություն, Աշխարհագրություն։ Երկրակեղևի կառուցվածքը։ Երկրաշարժեր, սողանքներ, քարաթափումներ։ Բնական ռեսուրսներ: Մթնոլորտային տեղումներ․ սելավներ, ջրհեղեղ, մրրիկ, ձնաբուք, ձնահյուսեր։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ3, Հ12, Հ13, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 8.3 | |||||||||
ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ: ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
Ոսուցանել արտակարգ իրավիճակներում օրգանիզմի համար անհրաժեշտ ջերմության պահպանումը ՝ չմրսելու, չցրտահարվելու և արդյունավետ գործելու համար: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Արտակարգ իրավիճակում փոքրացնի մարմնի ջերմության կորուստը: 2.Ստանա կրակ և պահպանում այն: 3.Գիտի բնածին արտակարգ իրավիճակներում վարքի կանոնները: 4.Գիտի հակահրդեհային անվտանգության կանոնները և իրականացնի համապատասխան միջոցառումներ։ | |||||||||
Բովանդակություն | |||||||||
Նախապատրաստական աշխատանքներ։ Ջերմության կորստի սահմանափակում։ Ջերմության ստացում շարժողական վարժությունների, շփումների միջոցով, հատուկ սննդի օգնությամբ և կրակից։ Կրակի ստացումը։ Անվտանգության միջոցառումներ։ | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
Կիրառում են անվտանգության ապահովումը տեղանքում կրակի ժամանակ: |
Պատճառ և հետևանք Կենսաապահովում: Համալիր մոտեցում։ Կրակ: Անվտանգություն: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Բնագիտություն, Աշխարհագրություն։ Մթնոլորտային տեղումներ․ սելավներ, ջրհեղեղ, մրրիկ, ձնաբուք, ձյունահյուսեր։ Անվտանգությունը: 2. Ֆիզիկա: Ջերմություն, ջերմության կորուստ: Շփման ջերմություն: Ջերմակայունություն: Ջերմամեկուսիչ նյութեր: 3. Կենսաբանություն: Մրսածություն, ցրտահարություն: Այրվածքներ: Անվտանգության միջոցառումները: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ33, Հ46, Հ47, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 9.1 | |||||||||
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ծանոթացնել՝ 1) առաջին օգնության (ԱՕ) խնդիրները, 2) առաջին օգնություն ցուցաբերողի իրավունքները և պարտականությունները, 2. Ուսուցանել՝ 1) դեպքի վայրի գնահատումը: 2) տուժածի զննումը, վիճակի գնահատումը, տարածքից դուրսբերումը և տեղափոխումը: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Ներկայացնի առաջին օգնության նպատակները, խնդիրներն: 2.Գնահատի դեպքի վայրը: 3.Իրականացնի տուժածի զննումը, վիճակի գնահատումը, առաջին օգնության ցուցաբերումը և տեղափոխումը: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
Առաջին օգնության (ԱՕ) նպատակը, խնդիրները: ԱՕ ցուցաբերողի պարտականությունները: Անվտանգության ապահովումը: Տուժածի առաջնային և երկրորդային զննումը: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Իրականացնում են պայմանական տուժածի զննում. 1) գիտակցություն, 2) սրտի աշխատանք, 3) մարմնի ջերմաստիճանի ստուգում։ |
1. Օրինաչափություն 1) Տարատեսակ իրավիճակներ /գիտակցության կորուստ, սրտի աշխատանք, մարմնի ջերմաստիճան/: 2. Պատճառ և հետևանք 1) Տուժած: Վնասվածքներ: Առաջին գնության ցուցաբերում: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Կենսաբանություն։ Գիտակցություն, ճնշում, սրտի աշխատանք, մարմնի նորմալ ջերմություն։ Վնասվածքներ և վերքեր։ Արյունահոսություն։ Այրվածքներ։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ40, Հ41, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 9.2 | |||||||||
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
Ծանոթացնել վարակիչ հիվանդությունների կանխարգելումը դաշտային պայմաններում՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ։ | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Նկարագրի սուր-վարակիչ հիվանդությունները։ 2.Գիտի դաշտային պայմաններում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով կիրառվող սանիտարահիգենիկ կանոնները։ 3.Պարզագույն իրավիճակներում ցուցաբերի առաջին օգնություն: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
Սանիտարահիգենիկ կանոնների պահպանումը դաշտային պայմաններում։ | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Մանրէազերծված բինտից կամ թանզիֆից (մառլյայից) պատրաստում են շնչառական դիմակ: 2. Կատարում են էլաստիկ (առաձգական) վիրակապ և թանզիֆային (փաթույթային) վիրակապ: |
1. Օրինաչափություն 1) Վարակիչ հիվանդություններ: 2) Սանիտարահիգիենիկ կանոններ: 2. Պատճառ և հետևանք 1) Մանրեներ:Տուժած: Կանխարգելում: 2) Առաջին գնության ցուցաբերում: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Կենսաբանություն։ Վարակիչ հիվանդություններ։ Հարուցիչներ։ Կանխարգելումը։ | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ40, Հ41, Հ50 | |||||||||
ԹԵՄԱ 9.3 | |||||||||
ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ | |||||||||
Հիմնական նպատակը | |||||||||
1. Ձևավորել պատկերացումներ՝ 1) արտաքին ազդակներից առաջացած վիճակների, 2) մարմնի ջերմակարգավորման մեխանիզմների վրա ազդող գործոնների, 3) տարբեր աստիճանի այրվածքների նշանների և այրվածքի մակերեսի որոշման կանոնների; այրվածքային հիվանդության և այրվածքային շոկի, 4) ցրտահարության մեխանիզմի և այրվածքներից բնորոշ տարբերությունների վերաբերյալ։ 2. Ծանոթացնել՝ 1) Քիմիական նյութերից առաջացած այրվածքները, առաջացման մեխանիզմը ըստ քիմիական նյութերի: Ծանրության աստիճանները, բնորոշ նշանները, առաջին օգնության ցուցաբերման գործողությունները, վնասված հյուսվածքի առաջնային մշակումը, վնասող ազդակի ազդեցության վերացման եղանակները, անվտանգության ապահովումը և կանխարգելումը: 2) Մարդու մարմնով էլեկտրական հոսանքի անցման մեխանիզմները: Էլեկտրական հոսանքի և կայծակի տեղային և ընդհանուր ազդեցությունը օրգանիզմի վրա: Առաջին օգնության ծավալը և կազմակերպումը էլեկտրավնասվածքների և կայծակնահարման ժամանակ: 3) Ջրահեղձման տեսակները, նշանները, առաջին օգնությունը: Իսկական և կեղծ, կապույտ և սպիտակ ջրահեղձման նշանները, թոքի այտուցի առաջացման մեխանիզմը և նախանշանները: Ջրահեղձման ժամանակ վերակենդանացման յուրահատկությունները: Ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարի կանխման կանոնները: | |||||||||
Վերջնարդյունքներ | |||||||||
1.Ցուցաբերի առաջին օգնություն արտաքին ազդակներից առաջացած վիճակներում: 2.Մշակի այրված մակերեսը առանց մաշկը վնասելու: 3.Ցուցաբերի առաջին օգնություն ՝ կախված այրվածքի (ցրտահարության) աստիճանից: 4.Գիտի արևահարությունից պաշտպանվելու ձևերն ու միջոցները, հատկապես' սարերում: 5.Գիտի ցրտահարությունից պաշտպանվելու ձևերն ու միջոցները, կատարի նախապատրաստական աշխատանքները վատ եղանակին և սարերում: 6.Տեսակավորի, ցուցաբերի առաջին օգնություն և տարահանի հոսանքահարված, կայծակնահարված տուժածներին: 6.Տիրապետի ինքնուրույն փրկվելու և տուժածին փրկելու հմտություններին: 7.Ցուցաբերի առաջին օգնություն ջրահեղձման դեպքում: | |||||||||
Բովանդակություն | |||||||||
1.Բարձր և ցածր ջերմաստիճանների ազդեցությունը օրգանիզմի վրա: 2.Ջրահեղձում, հոսանքահարում, կայծակնահարում, քիմիական այրվածքներ: | |||||||||
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | ||||||||
1. Դիտում են տեսաֆիլմեր և կատարում քննարկում: 2. Ցուցաբերում են առաջին օգնություն քիմիական նյութերից այրվածքներով, հոսանքահարված, կայծակնահարված և ջրահեղձ եղած պայմանական տուժածներին: |
1. Օրինաչափություն 1) Արտաքին ազդակներ: 2. Պատճառ և հետևանք 1) Բարձր և ցածր ջերմաստիճաններ: 2) Ջրահեղձում, հոսանքահարում, կայծակնահարում, քիմիական այրվածքներ: Տուժած: 3) Առաջին գնության ցուցաբերում: | ||||||||
Միջառարկայական կապեր | |||||||||
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ֆիզիկա: Էլեկտրական հոսանք: 3. Քիմիա: Քիմիական ակտիվ, թունավոր նյութեր, քլոր: Ծանր մետաղներ: 4. Կենսաբանություն: Քիմիական և ջերմային այրվածքներ: | |||||||||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ | |||||||||
Հ40, Հ41, Հ50 |
11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
ԹԵՄԱ 1.1 | |
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ | |
Հիմնական նպատակը | |
1. Ծանոթացնել. 1) 2-րդ աշխարհամարտին հայերի մասնակցությունը, 2) հայկական դիվիզիաների անցած փառապանծ ուղին, 3) հայ անվանի զորահրամանատարների գործունեությանը: 2. Ներկայացնել Արցախյան ազատամարտի կարևոր մարտական գործողությունները: 3. Ծանոթացնել Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունեցող ռազմական գործիչների գործունեությանը: 4. Ձևավորել հայրենասիրական աշխարհայցք։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտակցի և արժևորի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը։ 2. Գիտի. 1) երբ է սկսվել և քանի տարի է տևել Հայրենական Մեծ պատերազմը, 2) պատերազմին մասնակցած Հայկական դիվիզիաները, 3) հայ անվանի զորահրամանատարներին, 4) հայազգի հերոսների քաջագործությունները: 3. Գիտակցի Արցախի ազատագրման համար հայ ժողովուրդի պայքարի կարևոր հանգամանքները և արժևորի նրանց կատարած սխրանքների կարևորությունը: 4. Նկարագրի Շուշիի ազատագրման օպերացիան և կիրառված մարտավարական հնարները։ 5. Ներկայացնի 2016 թ. ապրիլյան և 2020 թ. 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները: | |
Բովանդակություն | |
1. 2-րդ աշխարհամարտ. նոր զինատեսակներ և նոր մարտավարություն: «Սառը» պատերազմ (սպառազինության մրցավազք, աշխարհի գոյության համընդհանուր սպառնալիքը) 2. 1992-1994 թվականներին Արցախյան ազատամարտում կիրառված մարտավարությունը։ Շուշիի ազատագրման օպերացիան 3. 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունները, հակառակորդի կիրառած մարտավարությունն ու զինատեսակները։ Արցախի դիրքապահների հերոսական գործողությունները 4. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախյան պատերազմը, կիրառված զինատեսակները և հակառակորդի կիրառած մարտավարությունը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են 2-րդ աշխարհամարտի և Արցախյան ազատամարտերի նյութերը: Համակարգում և ներկայացնում են դասարանին: 2. Դիտում են տեսանյութ։ |
1. Անհատ և հարաբերություններ 1) Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ)՝ հայրենասիրական ոգի, կատարած սխրանքներ: 2. Ժամանակ և տարածություն 1) Երկրորդ աշխարհամարտից՝ մեր օրեր: |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 4.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Ռազմագետներ (հռչակավոր զորավարներ), կատարած սխրանքներ։ | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ7, Մ14, Մ15, Մ16, Մ17, Մ18, Մ24, Մ36, Մ41 | |
ԹԵՄԱ 2.1 | |
ՄՀՋ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել մարտի դաշտում կողմնորոշիչների ընտրության կարգն ու հերթականությունը: 2. Ձևավորել պատկերացումներ կրակի քարտի կազմման վերաբերյալ: 3. Ուսուցանել՝ 1) մարտի դաշտում ջոկի տեղաշարժն ու բացազատման (երթակարգ, նախամարտակարգ, մարտակարգ) կարգը, 2) ջոկը գործողությունները պաշտպանության ժամանակ, 3) ջոկը գործողությունների կարգն ու հերթականությունը հարձակման ժամանակ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի մարտի դաշտում կողմնորոշիչների ընտրության կարգն ու հերթականությունը: 2. Պատկերացում ունի կրակի քարտի կազմման մասին: 3. Ցուցադրի (ներկայացնի)՝ 1) ջոկի բացազատման կարգը, 2) ջոկի գործողությունները պաշտպանության ժամանակ, 3) ջոկի գործողությունների կարգն ու հերթականությունը հարձակման ժամանակ: | |
Բովանդակություն | |
1.Կողմնորոշիչների ընտրություն, կրակի քարտի կազմում 2.Մոտոհրաձգային, հրաձգային ջոկի մարտակարգ 3.Ջոկը պաշտպանության ժամանակ: Մարտ վարելը 4.Ջոկը հարձակման ժամանակ: Հարձակման ղեկավարումը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Զինվորական ղեկավարի կողմից իրավիճակային մոդելավորում և գործողությունների խաղարկում՝ 1) ջոկի բացազատումը, 2) ջոկի գործողությունները պաշտպանությունում, 3) ջոկի գործողությունները հարձակվելիս: 2. Զինվորական ղեկավարը կատարելագործում է համապատասխան գործողությունների հմտությունների ձևավորում: 3. Դիտում են տեսաֆիլմեր: |
1. Համակարգ և մոդել 1) ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ և այլն/ 2. Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. ա) պաշտպանությունում, բ) հարձակվելիս: 3. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /զինվորական ղեկավար/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն և այլն: 4. Ժամանակ և տարածություն 1) Տեղաշարժ տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1.Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 2.Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 3.Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 4.Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն։ Տարբեր դարաշրջանների մարտական հնարներ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ2, Մ12, Մ14, Մ15, Մ17, Մ23, Մ24, Մ45 | |
ԹԵՄԱ 3.1 | |
ՁԵՌՔԻ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՆՌՆԱԿՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Ծանոթացնել ձեռքի բեկորային նռնակների նշանակությանը, կառուցվածքին, գործողության սկզբունքին և նետելու եղանակներին։ 2. Ուսուցանել ձեռքի բեկորային նռնակների մարտավարական-տեխնիկական բնութագրերը, դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները նռնականետման ժամանակ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Իմանա և ներկայացնի ձեռքի բեկորային նռնակների տեսակները, մարտական բնութագրերը, կառուցվածքն ու գործողության սկզբունքը։ 2. Տիրապետի ձեռքի բեկորային նռնակների կիրառման անվտանգության կանոններին և նետման տեխնիկային։ 3. Ձեռք բերի տարբեր դիրքերից նռնակները նետելու սկզբնական կարողություններ, հմտություններ։ | |
Բովանդակություն | |
Ձեռքի բեկորային և հակատանկային նռնակների նշանակությունը, մարտավարական-տեխնիկական բնութագրերը, կառուցվածքը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զինվորական ղեկավարի հսկողության ներքո ըստ նորմատիվների, տարբեր դիրքավորումներից նետում են ձեռքի ուսումնական նռնակները ըստ հեռահարության և ճշգրտության։ |
1. Պատճառ և հետևանք 1) Պայթյուն, նռնակի թռիչք, հետագծի գոյացում: 2. Ժամանակ և տարածություն 1) Ձեռքի բեկորային նռնակների թռիչքը տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ֆիզիկա։ Ֆիզկուլտուրա: Դիրք: Տեղաշարժ: Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Աչքի ֆոկուս: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ44, Մ45 | |
ԹԵՄԱ 4.1 | |
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել՝ 1) տեղանքում կողմնորոշիչների ընտրության կարգն ու հերթականությունը, 2) տեղանքում դիտարկվող առարկաների հեռավորության որոշումը, 3) քարտեզից օգտվելու կարգը (քարտեզ կարդալը), 4) օպտիկական սարքերի և ձեռքի տակ եղած առարկաների կիրառման կարգը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Որոշի տեղանքում կողմնորոշիչների հեռավորությունը` աչքաչափով և լսողությամբ: 2. Օգտագործի հազարերորդականի բանաձևը: 3. Օգտվի քարտեզից, օպտիկական սարքերից, ձեռքի տակ եղած առարկաներից: | |
Բովանդակություն | |
1. Հեռավորության որոշումը առարկայի անկյունային մեծության միջոցով: 2. Հեռավորության որոշումը առարկայի գծային չափերով, զույգ քայլերով, աչքաչափով, լսողությամբ և լույսի ու ձայնի արագությունների միջոցով: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Համաձայն զինվորական ղեկավարի կողմից տրված առաջադրանքների որոշում են իրենց տեղադիրքը, դիրեկցիոն անկյունը՝ քարտեզով: 2. Չափում են հեռավորությունը մինչև տեղանքի որևէ առարկա աչքաչափով, զույգ քայլերով։ 3. Հեռու գտնվող առարկաների հեռավորությունը չափում են հազարերորդականի բանաձևով, լսողությամբ։ |
1. Համակարգ և մոդել 1) Տեղագրական քարտեզները որպես Երկրի մակրևույթի որևէ մասի տարածական մոդել: 2. Ժամանակ և տարածություն 1) Առարկաների /կողմնորոշիչների/ հեռավորությունները տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Աշխարհագրություն: Բնագիտություն: Քարտեզ, ռելիեֆ, մասշտաբ, տեղանքի տարատեսակներ։ 3. Երկրաչափություն: Անկյունների որոշում (հաթաչաթություն): | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ3, Մ38, Մ44, Մ45 | |
ԹԵՄԱ 5.1 | |
ՔՈՂԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել՝ 1) տեղանքում ինժեներական կառույցների և ռազմական տեխնիկայի քողարկման կարգը, 2) իրականացվող միջոցառումների հաջորդականությունը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի՝ 1) ինժեներական կառույցների և ռազմական տեխնիկայի քողարկման կարգը, 2) իրականացվող միջոցառումների հաջորդականությունը: | |
Բովանդակություն | |
1.Քողարկում: Քողարկման ինժեներական միջոցառումները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են տեղանքում ինժեներական կառույցների և ռազմական տեխնիկայի քողարկման վերաբերյալ ուսումնական նյութեր: 2. Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ 3. Ներկայացնում (նկարագրում) են տեղանքում քողարկման համար իրականացվող միջոցառումների հաջորդականությունը բնական և արհեստական միջոցներով: |
1. Պատճառ և հետևանք 1) Տեղանքում ինժեներական կառույցների և ռազմական տեխնիկայի քողարկում: 2. Կառուվածք և գործառույթ 1) Քողարկման (բնական և արհեստական) միջոցներ: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Աշխարհագրություն: Բնագիտություն: Ռելիեֆ, տեղանքի տարատեսակներ։ Բնական քողարկիչներ: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ2, Մ14, Մ15, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 6.1 | |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ՝ ՇԱՐՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԵՎ ՇԱՐՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ: ՊԵՏԻՆ ՄՈՏԵՆԱԼԸ ԵՎ ՆՐԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼԸ: | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել Շարային կանոնադրության նորմը: 2. Նպաստել՝ զինվորական ողջույնի ճիշտ կատարման հմտություններին. 1) շարքից դուրս գալը և շարք վերադառնալը 2) պետին մոտենալը և նրանից հեռանալը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Շարային կանոնադրության պահանջների համապատասխան կատարի «Զինվորական ողջույն առանց զնքի»՝ 1) շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, 2) պետին մոտենալը և նրանից հեռանալը: | |
Բովանդակություն | |
1.Շարքից դուրս գալը և շարք վերադառնալը: Պետին մոտենալը և նրանից հեռանալը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ցուցադրել շարային վարժաձևերը առանց զենքի ՝ 1) շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, 2) պետին մոտենալը և նրանից հեռանալը: |
1. Անհատ և հարաբերություններ 1) Զինվորական բարեկրթություն. ա) պետեր և ենթականեր, բ) ավագներ և կրտսերներ: 2. Ժամանակ և տարածություն 1) Զինծառայողների /աշակերտների/ տեղաշարժը (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ֆիզկուլտուրա։ Շարային պատրաստության վարժաձևեր. շարային քայլ, վազք, շարային կեցվածք։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 7.1 | |
ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ | |
Հիմնական նպատակը | |
1. Ծանոթացնել՝ 1) զորամասի շուրջօրյա վերակարգի նպատակը, խնդիրները, 2) վաշտի օրվա վերակարգը, կազմը: 2. Ոսուցանել՝ 1) վաշտի օրվա վերակարգի նշանակությունը, խնդիրները, պարտականությունները, 2) վերակարգի կազմը, նշանակման և նախապատրաստման կարգը: 3. Ներկայացնել վերակարգի սպառազինությունը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի՝ 1) օրվա վերակարգը և կազմը, 2) վերակարգը նշանակելու նպատակը և խնդիրները, 3) ում հրամանով է նշանակվում շուրջօրյա վերակարգը, 4) ովքեր են նշանակվում շուրջօրյա վերակարգում, 5) ինչի համար է պատասխանատու վաշտի վերակարգը, 6) ինչ սպառազինությամբ են իրականացնում վերակարգը: | |
Բովանդակություն | |
1.Օրվա վերակարգը և կազմը: Վաշտի օրվա վերակարգը, կազմը և պարտականությունները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Զինվորական ղեկավարի ուղղորդմամբ ուսումնասիրում են «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը»։ 2. Ուսումնասիրում են և ներկայացնում դասարանին: |
1. Անհատ և հարաբերություններ 1) Զինվորական բարեկրթություն. ա) պետեր և ենթականեր, բ) ավագներ և կրտսերներ: 2) Միջանձնային փոխհարաբերություններ. ա) պետեր և ենթականեր, բ) ավագներ և կրտսերներ: 2. Պատճառ և հետևանք 1) Օրվա վերակարգը, որպես զինվորական կարգապահության պահպանման գրավական: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Հասարակագիտություն։ Հասարակական փոխհարաբերություններ։ Իրավունքներ և պարտականություններ։ Պատասխանատվություն։ Զինվորական կարգապահություն։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ24, Մ32, Մ34, Մ38 | |
ԹԵՄԱ 8.1 | |
ՀՀ ԶՈՒ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ՝ 1) լարային, ռադիո և համակարգչային, ազդանշանային կապի վերաբերյալ, 2) տվյալների մշակման կարգի վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Պատկերացում ունի՝ 1) լարային, ռադիո և համակարգչային, ազդանշանային կապի վերաբերյալ, 2) տվյալների մշակման կարգի վերաբերյալ: | |
Բովանդակություն | |
Լարային, ռադիո և համակարգչային, ազդանշանային կապ։ Տվյալների մշակում: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են կապի եվ հեռահաղորդակցության ձեվերն ու միջոցները: 2. Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին։ 3. Դիտում են ուսումնական նյութեր: |
1. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /զինվորական ղեկավար/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն /հեռահաղորդակցություն և այլն/: 2. Պատճառ և հետևանք 1) Ստացված տվյալների մշակում: 2) Գաղտնիության պահպանում: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր։ 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Ֆիզիկա։ Հեռահաղորդակցության միջոցներ /Լարային, ռադիո և համակարգչային, ազդանշանային կապ/: Ռադիոալիքներ: Հաճախականություն: Ալեհավաքներ: Անվտանգության կանոններ։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ12, Մ14, Մ15, Մ28, Մ38 | |
ԹԵՄԱ 9.1 | |
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ | |
Հիմնական նպատակը | |
1. Ձևավորել պատկերացումներ՝ 1) մարտական և այլ արտակարգ իրավիճակներում հոգեբանական կայունության վերաբերյալ, 2) հոգեբանական կայունության հաղթահարման ձևերի վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ունի պատկերացում՝ 1) մարտի դաշտում և այլ արտակարգ իրավիճակներում հոգեբանական կայունության վերաբերյալ, 2) հոգեբանական կայունության հաղթահարման ձևերի վերաբերյալ: | |
Բովանդակություն | |
Մարտական իրադրությունում դրսևորվող անորոշությունը, տագնապը, վախը, խուճապը: Հաղթահարման ձևերը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Զրույց զինվորական հոգեբանի /սոց. հոգեբանի, հոգեբանի/ հետ: |
1. Կայունություն և փոփոխություն 1) Զինվորի /աշակերտի/ հոգեվիճակի կայունությունը /անորոշությունը, տագնապը, վախը, խուճապը/ բերում է դրական / բացասական/ փոփոխությունների: 2. Անհատ և հարաբերություններ 1) Հրամանատար /հոգեբան/ զինվոր /աշակերտ/ համագործակցություն /զրույց, հույզեր, ապրումակցում և այլն/: 3. Պատճառ և հետևանք 1) Մարտական և այլ արտակարգ իրավիճակներ: 2) Հաղթահարման ձևերը: |
Միջառարկայական կապեր | |
1.Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2.Հայոց պատմություն: Համաշխարհային պատմություն։ Հասարակագիտություն: Տարբեր ժամանակների պատերազմների պատմությունը. մարդկային կորուստներ և տառապանքներ։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ31, Մ32, Մ34, Մ36, Մ37, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 10.1 | |
ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
1. Տալ պատկերացումներ՝ 1) լեռնային տեղանքում շարժի ապահովման հիմնական հանդերձանքի, սարքավորումների և գործիքների վերաբերյալ, 2) պարանի օգատգործման կարգի, հիմնական հանգույցների տեսակների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ներկայացնի լեռնային տեղանքում շարժի ապահովման հիմնական հանդերձանքը, սարքավորումներն ու գործիքները: 2. Գիտի հանգույցներ տեսակները և պատրաստման ձևերը: | |
Բովանդակություն | |
1. Լեռնային տեղանքում շարժը ապահովող հիմնական հանդերձանքը, սարքավորումներն ու գործիքները: 2. Պարանի օգատգործումն ու հիմնական հանգույցները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ինքնուրույն (խմբով) համացանցի միջոցով ուսումնասիրում են համապատասխան ուսումնական նյութերը: Համակարգում են դրանք և ներկայացնում դասարանին: 2. Դիտում են տեսաֆիլմեր։ 3. Փորձում են ինքնուրույն ստեղծել հահգույցներ: |
1. Կայունություն և փոփոխություն 1) Լեռնային տեղանքի մարտավարական հատկանիշները և նրանց հաղթահարման միջոցները: 2. Պատճառ և հետևանք 1) Լեռնային վտանգները և դրանց նախապատրաստվելու ձևերը։ |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Ռազմական և մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ինֆորմատիկա։ Համակարգիչ և համացանցի տեղեկատվական հենքեր, սահիկաշարեր: 3. Ռուսերեն (այլ օտար լեզու)։ Ուսումնասիրվող նյութի մասին օտար լեզվով տեղեկություն: 4. Բնագիտություն։ Աշխարհագրություն։ Երկիր, տեղանք, լեռնային ռելիեֆ, տեղանքի օբյեկտներ կամ կողմնորոշիչներ, լեռնագագաթներ, սառցադաշտեր, տարածքի բնորոշ կլիման, օդի ճնշումը թթվածի պարունակությունը բարձր-լեռնային շրջանում, քամիները լեռներում, թթվածնային քաղց, լեռնագնացներ։ 5. Կենսաբանություն։ Ֆիզիոլոգիան լեռներում․ շնչառության համակարգ, թթվածնային քաղց, արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը լեռներում, շնչարգելություն, աշխատունակություն, արևհարություն, ցրտահարություն, ջրազրկում,։ 6. Ֆիզիկա։ Մթնոլորտային ճնշում, լեռնային օպտիկա, կայծակ, խոնավություն, ջրի եռման աստիճանը ըստ բարձրության։ | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ1, Մ2, Մ14, Մ15, Մ38, Մ45 | |
ԹԵՄԱ 11.1 | |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ: ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ (ՏԱՐՀԱՆՈՒՄ, ՊԱՏՍՊԱՐՈՒՄ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ), ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ | |
Հիմնական նպատակը | |
1. Ծանոթացնել բնակչության պաշտպանության հիմնական ձևերին, միջոցներին և միջոցառումներին ինչպես տարատեսակ արտակարգ իրավիճակներում, այնպես էլ պատերազմի ժամանակ: 2. Ուսուցանել ստեղծված արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքումը, անվնաս մնալը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի ազդարարման համակարգը (միասնական, տեղական, լոկալ): 2. Տիրապետի վարքի կանոններին՝ կախված ազդարարման ազդանշանների տեսակից: 3. Գիտի ինչպես գործել արտակարգ իրավիճակներում, իրականացնի տարհանում: 4. Գիտի անհատական և կոլեկտիվ պաշտպանության ձևերն ու եղանակները, ինչպես նաև ռմբապաստարանի տեղը դպրոցում և բնակության վայրում: 5. Տիրապետի անհատական և կոլեկտիվ պաշտպանության կիրառվող միջոցներին: 6. Գիտի բնակչության պաշտպանության պետական միասնական համակարգի մասին: | |
Բովանդակություն | |
1. Բնակչության պաշտպանության հիմնական ձևերը (տարհանում, պատսպարում, անհատական պաշտպանության միջոցներով ապահովում), միջոցները և միջոցառումները արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ: 2. Բնակչության պաշտպանության պետական միասնական համակարգ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Դիտում են տեսաֆիլմեր՝ տարատեսակ արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Կազմակերպում են քննարկում։ 2. Դպրոցում իրականացնում են ուսումնական տարհանում ՝ հակառակորդի կողմից օդային հարձակման սցենարով: 3. Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, տարահանում, արդյունքների վերլուծում և առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների: |
1. Օրինաչափություն 1) Արտակարգ իրավիճակներ: 2) Բնակչության պաշտպանություն. ա. ազդարարում, բ. անհատական և կոլեկտիվ պաշտպանության ձևեր ու եղանակներ: 2. Պատճառ և հետևանք 1. Աղետներ. 1) համագործակցություն, տարհանում, վարքի կանոններ, 2) ֆիզիկական և նյութական կորուստներ: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Քիմիա: Քիմիական ակտիվ, թունավոր մյութեր, քլոր: Ծանր մետաղներ: 3. Կենսաբանություն: Քիմիական և ջերմային այրվածքներ: Համաճարակ: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ5, Մ6, Մ8, Մ21, Մ45 | |
ԹԵՄԱ 11.2 | |
ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ՍՆՆԴԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ | |
Հիմնական նպատակը | |
1. Ծանոթացնել արտակարգ իրավիճակներում օրգանիզմի նորմալ գործունեությանը՝ սննդով ապահովումը (հայթհայթման, մշակման և պահպանման ձևերը): 2. Ուսուցանել արտակարգ իրավիճակներում օրգանիզմի կենսապահովման պահպանումը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Ճանաչի ուտելու համար պիտանի և բուժիչ հատապտուղները, խոտաբույսերը, արմատապտուղները, սնկերը, կարողանա օգտագործել սննդի և բուժական նպատակներով: 2. Գիտի սննդի անվտանգության և սնուցման նվազագույն չափորոշիչները: | |
Բովանդակություն | |
Սննդի հայթհայթումը: Սննդի համար պիտանի բուսատեսակների ճանաչումը, հավաքումն ու մշակումը: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Ստանում են նախնական հրահանգավորում. գործառույթների բաշխում, առաջնորդվում են ըստ կարգի ու համապատասխան ցուցումների: 2. Պայմանականորեն ստեղծված արտակարգ իրավիճակում. 1) գնահատում են վայրի մրգերի, հատապտուղների, խոտաբույսերի, արմատապտուղների, սնկերի սննդային և բուժական նշանակությունը, 2) տեղանքում փնտրում և գտնում են դրանք, կանխում են քաղցը, 3) պլանավորում են սննդի անհրաժեշտ ծախսը: |
1. Պատճառ և հետևանք 1) Արտակարգ իրավիճակներ: 2) Քաղց: 3) Սննդի հայթհայթում, մշակում և օգտագործում: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ես և շրջակա աշխարհը։ Կենսաբանություն: Սննդի համար պիտանի վայրի մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, արմատապտուղներ, սնկեր. Հավաքումը, մշակումը, պահպանումը։ 3. Բնագիտություն: Սնկեր: Հիվանդություններ: Հիգիենա: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ5, Մ6, Մ8, Մ45 | |
ԹԵՄԱ 11.3 | |
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
Հիմնական նպատակը | |
1. Ներկայացնե՛լ վտանգավոր երևույթները: 2. Ուսուցանե՛լ վտանգների տարբերակումը: 3. Ծանոթացնե՛լ. 1) ռիսկերի գնահատման կարգը, 2) վտանգներից խոցելիության նվազեցման և վտանգների ազդեցությունը: | |
Վերջնարդյունքներ | |
1. Պատկերացնի և բացատրի ռիսկերի գնահատման մեխանիզմները: 2. Իմանա խոցելիության նվազեցման հիմնական ուղիները և տարաբնույթ վտանգների ազդեցության առանձնահատկությունները: | |
Բովանդակություն | |
Աղետների ռիսկի ճանաչում: Ռիսկերի նվազեցման հիմնական ուղիները կապված վտանգների ազդեցության մեղմացման և խոցելիության նվազեցման հետ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Իրականացնում են տեղանքի (դպրոցի, բնակավայրի) համապատասխան վտանգների գնահատում: 2. Որոշում են տեղանքի խոցելի տարրերը և խոցելիության նվազեցման մեթոդները: |
1. Պատճառ հետևանք 1) Վտանգ: Ռիսկ: Խոցելիություն: 2) Կանխատեսում: Իրավիճակի գնահատում: 3) Խոցելիության նվազեցում: Անվտանգություն: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Ես և շրջակա աշխարհը: Բնագիտություն: Երկրակեղևի կառուցվածքը: Ջրոլորտ: Մթնոլորտ: 3. Ֆիզիկա: Մարմնի կշիռ: Մեխանիկական ալիքներ: Էլեկտրական երևույթներ: Ջերմային երևույթներ: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ5, Մ6, Մ8, Մ9, Մ18, Մ29, Մ45 | |
ԹԵՄԱ 12.1 | |
ՀԵՆԱՇԱՐԺԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Ծանոթացնել՝ 1) հենաշարժիչ համակարգի վնասվածքների տեսակները (կապանների, ջլերի, մկանների վնասվածքներ, հոդախախտեր, ոսկրերի վնասվածքներ), 2) առաջացման պատճառները, նշանները, վտանգը: 2. Ձևավորել պատկերացումներ առաջին օգնության հիմունքների վերաբերյալ: | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի՝ 1) հենաշարժիչ համակարգի վնասվածքները: 2) հենաշարժիչ համակարգի վնասվածքների ընդհանուր նշանները: 3) անշարժացման հիմնական սկզբունքները բեկակալների կամ այլ միջոցների օգնությամբ: 2. Կատարի տուժածների զննումը, արագ կողմնորոշվի տուժածի վիճակում, որոշի ծանրության աստիճանը և ուղեկցող գործոնների ներդրումը, տեսակավորումը, ցուցաբերի առաջին օգնություն: | |
Բովանդակություն | |
Հենաշարժիչ համակարգի (մկանների, ջլերի, կապանների հոդերի, ոսկրերի) վնասվածքներ: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Առաջարկվող գործունեության ձևեր |
1. Դիտում են տեսաֆիլմեր՝ հենաշարժիչ համակարգի վնասվածքների վերաբերյալ։ Կազմակերպում են քննարկում։ 2. Կատարում են պայմանական տուժածի զննումը: Որոշում են ծանրության աստիճանը, տեսակավորում են: 3. Ցուցաբերում են առաջին օգնություն: |
1. Էներգիա, նյութ 1) Լարան։ Վիրակապական նյութեր: Բեկակալ կամ այլ միջոցներ։ 2. Պատճառ և հետևանք 1) Հենաշարժիչ համակարգի վնասվածքներ: 2) Զննում: Կողմնորոշում: Տեսակավորում: 3) Առաջին օգնության ցուցաբերում: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Կենսաբանություն: Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ համակարգի վնասվածքներ: 3. Քիմիա։ Քիմիական նյութեր: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ25, Մ38, Մ43, Մ45 |
ԹԵՄԱ 12.2 | |
ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՎԻՐԱԿԱՊԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Բացատրել՝ 1) վիրակապական նյութերի տեսակները, 2) վիրակապման տեսակները, տեղադրման կանոնները, 3) վիրակապման նպատակները և հիմնական սկզբունքները: 2. Ուսուցանել վիրակապումը բինտային վիրակապով և ձեռքի տակ եղած միջոցներով (եռանկյունաձև վիրակապ, պարսատիկներ և այլն): | |
Վերջնարդյունքներ | |
1. Կատարի վիրակապման ձևի ընտրություն: 2. Իրականացնի վիրակապում բինտային վիրակապով և ձեռքի տակ եղած միջոցներով (եռանյունաձև վիրակապ, պարսատիկներ և այլն): | |
Բովանդակություն | |
1. Վիրակապումը բինտային վիրակապով 2. Վիրակապումը եռանկյունաձև վիրակապով և «պարսատիկներով»։ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Առաջարկվող գործունեության ձևեր |
1. Դիտում են տեսանյութ՝ վիրակապական նյութերի եվ վիրակապերի վերաբերյալ։ Կազմակերպում են քննարկում։ 2. Կատարում են պայմանական տուժածի վիրակապումը՝ 1) բինտային վիրակապով, 2) եռանկյունաձև վիրակապով և «պարսատիկներով»։ |
1. Էներգիա, նյութ 1) Վիրակապական նյութեր՝ բինտ, եռանկյունաձև վիրակապ և «պարսատիկ»: 2. Պատճառ և հետևանք 1) Վնասվածքներ: 2) Առաջին օգնության ցուցաբերում: |
Միջառարկայական կապեր | |
1. Հայոց լեզու։ Մասնագիտական եզրույթների հայերեն համարժեքներ: 2. Կենսաբանություն: Մարմնի անատոմիա: | |
Կապը հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ25, Մ38, Մ43, Մ45 | |
ԹԵՄԱ 13.1 | |
ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ | |
Հիմնական նպատակը | |
1. Ուսուցանել՝ 1) մարտի դաշտում կողմնորոշիչների ընտրության կարգն ու հերթականությունը: 2) կրակի քարտի կազման հերթականությունը: 3) նշանառության և հրաձգության կանոնները, 4) հրաձգության ժամանակ ինքնաձիգի հնարավոր խափանումները և դրանք տեղում վերացնելու կարգը: 2. Կատարելագործել 1) ինքնաձիգից օգվելու կարողություններ (հրամանատարական արկղի միջոցով հրաձգության վարժություններ կատարելը): 2) ինքնաձիգից հրաձգություն կատարելու հմտությունները: 3. Հիշեցնել՝ 1) ձեռքի բեկորային նռնակների նշանակությունը, կառուցվածքը, գործողության սկզբունքը, 2) դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները նռնականետման ժամանակ: 4. Ուսուցանել ձեռքի բեկորային նռնակների նետելու եղանակները։ | |
Վերջնարդյունքներ | |
1. Գիտի մարտի դաշտում կողմնորոշիչների ընտրության կարգն ու հերթականությունը: 2. Կազմի կրակի քարտ: 3. Ներկայացնի անվտանգության կանոնները հրաձգության ժամանակ: 4. Գիտի հրաձգության կանոնները։ 5. Լիցքավորի փամփշտատուփը: 6. Ընդունի ինքնաձիգից կրակ վարելու հիմնական դիրքը: 7. Վստահորեն կատարի հրաձգության վարժությունը։ 8. Ճիշտ և վստահ գործի ինքնաձիգի հնարավոր խափանումների ժամանակ։ 9. Գիտի՝ 1) ձեռքի բեկորային նռնակների նշանակությունը, կառուցվածքը, գործողության սկզբունքը, 2) դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները նռնականետման ժամանակ: 3) ձեռքի բեկորային նռնակների նետելու եղանակները։ 10. Տիրապետի՝ 1) տարբեր դիրքերից նռնակները նետելու սկզբնական կարողություններին և հմտություններին։ 2) ձեռքի բեկորային նռնակների նետման տեխնիկային։ | |
Բովանդակություն | |
1. Կողմնորոշիչների ընտրություն, կրակի քարտի կազմում: 2. Հրաձգություն ինքնաձիգից: Ինքնաձիգից հրաձգության կանոնները, հնարքները: 3. Ձեռքի բեկորային և հակատանկային (ուսումնական) նռնակների նետման կարգը, նռնակների հետ վարվելու անվտանգության կանոնները: | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Զինվորական ղեկավարի կողմից իրավիճակային մոդելավորում և գործողությունների խաղարկում՝ 1) կողմնորոշիչների ընտրություն, 2) կրակի քարտի կազմում: 2. Զինվորական ղեկավարի հսկողության ներքո գործնական կատարում են հրաձգության վարժությունները՝ 1) վերհիշում են հրաձգության ժամանակ անվտանգության կանոնները, 2) լիցքավորում են փամփշտատուփը, 3) ընդունում են ինքնաձիգից կրակ վարելու դիրքը, 4) կատարում են ճիշտ նշանառության վարժանք:Վարում են հրաձգություն անշարժ թիրախի վրա, 5) վերացնում են ինքնաձիգի (պայմանական) խափանումը։ 3. Զինվորական ղեկավարի կողմից ձեռքի ուսումնական նռնակների նետման տեխնիկայի ցուցադրում: 4. Զինվորական ղեկավարի հսկողության ներքո ըստ նորմատիվների, տարբեր դիրքավորումներից նետում են ձեռքի ուսումնական նռնակները՝ 1) ըստ հեռահարության 2) ճշգրտության։ |
1. Համակարգ և մոդել 1) ՀՀԶՈւ որպես համակարգ՝ իր ենթակառուցվածքներով /ջոկ, դասակ, վաշտ և այլն/ 2. Կառուցվածք և գործառույթ 1) Զինվորի գործողությունների փոփոխությունը հանգեցնում է կառուցվածքային փոփոխությունների. ա) պաշտպանությունում, բ) հարձակման ժամանակ: 2) Ինքնաձիգից կրակ վարելու / ձեռքի բեկորային նռնակների նետման/ դիրք: 3) Ճիշտ նշանառությամբ հրաձգության վարում / տարբեր դիրքավորումներից ձեռքի բեկորային նռնակների նետում/: 3. Պատճառ և հետևանք 1) Կրակոց. գնդակի թռիչք, հետագծի գոյացում: 2) Պայթյուն. նռնակի թռիչք, հետագծի գոյացում: 4. Ժամանակ և տարածություն 1) Գնդակի /ձեռքի բեկորային նռնակների/ թռիչքը տեղանքում (ժամանակով և տարածությամբ պայմանավորված): |
Միջառարկայական կապեր | |
1. Ֆիզիկա։ Ֆիզկուլտուրա: Դիրք: Տեղաշարժ: Հավասարակշռություն, շարժումների կոորդինացիա: Կայունություն, ծանրության կենտրոն: Իներցիա: Աչքի ֆոկուս: Հետհարվածի դիմակայում։ 2. Քիմիա: Պայթյուն: 3. Կենսաբանություն։ Մարմնի անատոմիա՝ հենաշարժիչ, մկանաջլային, շնչառական համակարգեր, հավասարակշռության և շարժումների կոորդինացիայի կենտրոններ (ներքին ականջ, ուղեղիկ)։ 4. Աշխարհագրություն: Ռելիեֆ: | |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի միջնակարգ ծրագրի վերջնարդյունքների հետ | |
Մ33, Մ38, Մ44, Մ45 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|