Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

03 հուլիսի 2023 թ.

N 74-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների «Քիմիա» առարկայի 8-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի հուլիսի 3-ի

N 74-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

ՔԻՄԻԱ

 

8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1

Ատոմի էլեկտրոնային կառուցվածք

Հիմնական նպատակ

Զարգացնել գիտելիքներ ատոմի էլեկտրոնային կառուցվածքի վեաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.1 Նկարագրի և էլեկտրոնային բանաձևերի միջոցով պատկերի ատոմում էլեկտրոնների բաշխումը ըստ էներգիական մակարդակների առաջին երեք պարբերությունների համար ։

2. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.2 Պարզաբանի քիմիական տարրի ատոմի էներգետիկ մակարդակների թվի կապը պարբերության համարի հետ։

3. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.4 Սահմանի վալենտային շերտ և վալենտային էլեկտրոններ հասկացությունները :

Բովանդակություն

1. Էլեկտրոնների բաշխումը ատոմում:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում (1-35 տարրերի ատոմների համար)

1. Օրինաչափություններ: էլեկտրոնների լրացումը ըստ էներգիական մակարդակների և ենթամակարդակների կատարվում է օրինաչափորեն, որոշակի սկզբունքներով:

2. Էներգիա և նյութ։ Վալենտային էլեկտրոնների էներգիան ատոմում առավելագույնն է:

3. Կառուցվածք և գործառույթ: Վալենտային շերտի էլեկտրոնները մասնակցում են քիմիական կապերի առաջացմանը:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Ֆիզիկա: Պատկերացում ունենալ էլեկտրոնի մասին:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ5, Հ6, Հ7, Հ9, Հ27, Հ28, Հ33

Թեմա 2

Քիմիական կապ

Հիմնական նպատակ

Ձևավորել գիտելիքներ քիմիական կապի հիմնական տեսակների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.5 Որոշի վալենտային էլեկտրոնների թիվը և ցույց տա դրանց կապը պարբերական աղյուսակում քիմիական տարրի խմբի համարի հետ:

2. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.6 Սահմանի և կիրառի օկտետի (ութնյակի) կանոնը:

3. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.7 Բացատրի քիմիական տարրի էլեկտրաբացասականություն հասկացությունը, որպես մոլեկուլում քիմիական կապերի էլեկտրոնները դեպի իրեն ձգելու ունակություն:

4. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.8 Ներկայացնի քիմիական տարրերի էլեկտրաբացասականության փոփոխությունը պարբերական աղյուսակի խմբերում և պարբերություններում։

5. Ք8.ՆՄԲ.ԱՏՆ.9 Սահմանի տարրի օքսիդացման աստիճան հասկացությունը և որոշի այն միացություններում:

6. Ք8.ԿԿՀ.ԻԿ.1 Սահմանի իոն, անիոն և կատիոն հասկացությունները:

7. Ք8.ԿԿՀ.ԻԿ.2 Սահմանի իոնային կապ հասկացությունը:

8. Ք8.ԿԿՀ.ԻԿ.3 Պատկերի որոշ երկտարր միացությունների իոնային կապի կետ-խաչային դիագրամը և դրանց առաջացման սխեմաները։

9. Ք8.ԿԿՀ.ԻԿ.4 Կազմի որոշ իոնային միացությունների բանաձևեր տրված իոններից:

10. Ք8.ԿԿՀ.ԻԿ.5 Ճանաչի իոնային բյուրեղավանդակի գծապատկերը, NaCl օրինակի վրա:

11. Ք8.ԿԿՀ.ԻԿ.6 Ներկայացնի իոնային միացությունների ընդհանուր ֆիզիկական հատկությունները (պինդ ագրեգատային վիճակ, հալման բարձր ջերմաստիճան, էլեկտրահաղորդականություն):

12. Ք8.ԿԿՀ.ԻԿ.7 Գործնականում իրականացնի`

1) իոնային և ոչ իոնային միացությունների էլեկտրահաղորդականության ուսումնասիրում,

2) իոնների շարժի ուսումնասիրություն հաստատուն հոսանքի ազդեցությամբ, պղնձի(II) քրոմատի օրինակով։

13. Ք8.ԿԿՀ.ԿԿ.1 Սահմանի կովալենտ կապ հասկացությունը, որպես էլեկտրաբացասականությամբ իրարից քիչ տարբերվող քիմիական տարրերի միջև առաջացող կապ։

14. Ք8.ԿԿՀ.ԿԿ.2 Պատկերի որոշ երկտարր միացությունների կովալենտ կապի կետ-խաչային դիագրամը (պատկերը) և դրանց առաջացման սխեմաները։

15. Ք8.ԿԿՀ.ԿԿ.3 Սահմանի բևեռային և ոչ բևեռային կովալենտ կապ հասկացությունները:

16. Ք8.ԿԿՀ.ԿԿ.4 Տարբերակի կովալենտ և իոնային կապերը, ինչպես նաև կովալենտ բևեռային և ոչ բևեռային կապերը:

Բովանդակություն

1. Օկտետի (ութնյակի) կանոն:

2. Իոնային կապ:

3. Կովալենտային կապ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1) Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում

2) Լաբորատոր աշխատանք 1։ Իոնային և ոչ իոնային միացությունների էլեկտրահաղորդականույան որոշում

3) Լաբորատոր աշխատանք 2։ Իոնների շարժի ուսումնասիրություն հաստատուն հոսանքի ազդեցությամբ, պղնձի(II) քրոմատի օրինակով։

4) Թեմատիկ գրավոր աշխատանք:

1) Օրինաչափություններ: Քիմիական տարրերի էլեկտրաբացասականությունը պարբերություններում և խմբերում փոփոխվում է օրինաչափորեն:

2) Կառուցվածք և գործառույթ: Իոնական կապը պայմանավորում է իոնական միացությունների ընդհանուր հատկութունները:

3) Կայունություն և փոփոխություն:  Քիմիական տարրերը ձգտում են լրացնել իրենց արտաքին էներգիական մակարդակը ութ էլեկտրոնով (օկտետ), ինչը բերում է էներգիապես կայուն վիճակի:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Ֆիզիկա: Պատկերացում ունենալ լիցքերի ձգողության և վանողության մասին: Հասկանալ իոնների տեղաշարժը հաստատուն էլեկտրական հոսանքի ազդեցությամբ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ27, Հ28, Հ30, Հ33, Հ34, Հ47

Թեմա 3

Անօրգանական նյութերի դասակարգում

Հիմնական նպատակ

Ձևավորել և զարգացնել գիտելիքներ անօրգանական միացությունների հիմնական դասերի վերաբերյալ:

Զարգացնել գործնական հմտություններ անօրգանական միացությունների փոխարկումների օրինակներով։

Վերջնարդյունքներ

1. Ք8.ՆՄԲ.ՆՏ.1 Տարբերի անօրգանական միացությունների հիմնական դասերը՝ սահմանելով օքսիդները, հիմքերը, թթուները և աղերը և դասակարգի նյութերը:

2. Ք8.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի օքսիդների, հիմքերի , թթուների և աղերի անվանակարգը:

3. Ք8.ՆՄԲ.ՆՏ.3 Ներկայացնի և համեմատի անօրգանական միացությունների հիմնական դասերի ֆիզիկական և քիմիական հատկությունները՝ գրելով.

1) հիմնային օքսիդների փոխազդեցությունը ջրի, թթուների, թթվային օքսիդներ հետ,

2) թթվային օքսիդների փոխազդեցությունը ջրի, հիմքերի, հիմնային օքսիդների հետ,

3) նոսր թթուների(աղաթթու, ծծմբական և ազոտական թթուներ) փոխազդեցությունը մետաղների, հիմքերի և կարբոնատների հետ,

4) հիմքերի (նատրիում, կալիումի և կալցիումի հիդրօքսիդներ) փոխազդեցությունը թթուների և թթվային օքսիդների հետ,

5) աղերի փոխազդեցությունը մետաղների, ալկալիների հետ և կարբոնատների քայքայման ռեակցիաների հավասարումները:

4. Ք8.ՆՄԲ.ՆՏ.4 Ներկայացնի օքսիդների, հիմքերի, թթուների և աղերի ստացման հիմնական եղանակները՝ գրելով համապատասխան ռեակցիաների հավասարումները.

1) օքսիդների ստացումը՝ պարզ նյութերի և թթվածնի փոխազդեցությունից,

2) լուծելի հիմքերի ստացումը հիմնային օքսիդների և ջրի փոխազդեցությունից,

3) թթվածնավոր թթունների ստացումը թթվային օքսիդների և ջրի փոխազդեցությունից,

4) անթթվածին թթուների ստացումը ջրածնի և համապատասխան պարզ նյութի փոխազդեցության գազային արգասիքի ջրում լուծման ճանապարհով,

5) աղերը չեզոքացման ռեակցիայով:

5. Ք8.ՆՄԲ.ՆՏ.5 Ներկայացնի և գործնականում իրականացնի անօրգանական միացությունների ծագումնաբանական կապը, օրինակ՝ կալցիումի օքսիդ→կալցիումի հիդրօքսիդ→կալցիումի սուլֆիտ←ծծմբայինն թթու←ծծմբի(IV) օքսիդ:

6. Ք8.ՆՄԲ.ՆՏ.6 Գործնականում իրականացնի անօրգանական միացությունների հիմանական դասերի ներկայացուցիչների (SO2, CaO, NaOH, HCl, NaCl) ջրային լուծույթների ազդեցության ուսումասիրություն հայտանյութերի (ֆենոլֆտալեին, մեթիլնարնջագույն և լակմուս) գույնի փոփոխության վրա:

7. Ք8.ՆՄԲ.ՆՏ.7 Կիրառի անօրգանական միացությունների հիմանական դասերի մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

Բովանդակություն

1. Անօրգանական միացությունների հիմնական դասեր:

2. Անօրգանական միացությունների հիմնական դասերի ծագումնաբանական կապ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում:

2. Լաբորատոր աշխատանք 1։ Անօրգանական նյութերի ծագումնաբանական կապը, օրինակ՝ կալցիումի օքսիդ→կալցիումի հիդրօքսիդ→կալցիումի սուլֆիտ←ծծմբայինն թթու←ծծմբի(IV) օքսիդ:

3. Լաբորատոր աշխատանք 2։ Անօրգանական նյութերի հիմանական դասերի ներկայացուցիչների (SO2, CaO, NaOH, HCl, NaCl) ջրային լուծույթների ազդեցության ուսումասիրություն հայտանյութերի (ֆենոլֆտալեին, մեթիլնարնջագույն և լակմուս) գույնի փոփոխության վրա:

4. Խմբակային հետազոտական աշխատանք և ներկայացում կենցաղում և/կամ գյուղատնտեսությունում օգտագործվող անօրգանական նյութերի վերաբերյալ:

5. Թեմատիկ գրավոր աշխատանք:

1. Օրինաչափություններ: Անօրգանական միացությունների հատկությունները պայմանավորված են դրանց կառուցվածքով (թթու՝ HnR, հիմք՝ Me(OH)n և այլն):

2. Պատճառ և հետևանք։ Անօրգանական միացությունների հիմնական դասերի միջև առկա է ծագումնաբանական կապ, ինչը արտահայտվում է քիմիական փոխարկումներով:

3. Կառուցվածք և գործառույթ: Նյութերի հատկությունները պայմանավորված են դրանցում առկա քիմիական կապերի տեսակով:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Մաթեմատիկա: Կարողանալ աշխատել տոկոսներով:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն: Աշխատանք տեքստային խմբագրիչների հետ, ցուցադրական նյութերի պատրաստման և համացանցում որոնողական աշխատանքներ իրականացնելու հմտություններ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ27, Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ47, Հ52

Թեմա 4

Նյութաքանակ

Հիմնական նպատակ

Ձևավորել գիտելիքներ նյութաքանակի վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Ք8.ՆՄԲ.ՄՆ.1 Սահմանի նյութաքանակ հասկացությունը և նշի դրա չափման միավորը։

2. Ք8.ՆՄԲ.ՄՆ.2 Պարզաբանի Ավոգադրոյի թիվ հասկացությունը, կապ հաստատի նյութաքանակի հետ, ներկայացնի և օգտագործի մաթեմատիկական արտահայտությունը խնդրիրներ ու վարժություներ լուծելիս:

3. Ք8.ՆՄԲ.ՄՆ.3 Սահմանի մոլային զանգված հասկացությունը և նշի դրա չափման միավորը, կապ հաստատի մասնիկների թվի հետ, ներկայացնի և օգտագործի մաթեմատիկական արտահայտությունը խնդրիրներ ու վարժություներ լուծելիս:

Բովանդակություն

1. Նյութի քանակ։ Մոլային զանգված:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում

1. Մասշտաբ, համամասնություն և քանակ: Մասնիկների հսկայական թիվը (Ավոգադրոյի հաստատուն) ընկած է մոլ գաղափարի հիմքում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Մաթեմատիկա: Կարողանա աշխատել ցուցիչ պարունակող թվերի հետ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ27, Հ28, Հ33

Թեմա 5

Լուծույթներ

Հիմնական նպատակ

Ձևավորել գիտելիքներ նյութերի լուծելիության և լուծույթների վերաբերյալ:

Զարգացնել գործնական հմտություններ որոշակի կոնցենտրացիայով լուծույթների պատրաստման օրինակներով:

Վերջնարդյունքներ

1. Ք8.ԿՀ.Հ.1 Սահմանի լուծելիություն հասկացությունը։ Ներկայացնի լուծելիության մաթեմատիկական արտահայտությունը և չափման միավորը։

2. Ք8.ԿՀ.Հ.2 Ներկայացնի և բացատրի նյութերի լուծելիության կախվածությունը ջերմաստիճանից, ճնշումից և նյութի բնույթից:

3. Ք8.ԿՀ.Հ.3 Սահմանի լուծույթ հասկացությունը և թվարկի դրա տեսակները (հագեցած և չհագեցած)։

4. Ք8.ԿՀ.Հ.4 Սահմանի լուծված նյութի զանգվածային բաժին և մոլային կոնցենտրացիա հասկացությունները և ներկայացնի դրանց մաթեմատիկական արտահայտությունները:

5. Ք8.ԿՀ.Հ.5 Կիրառի լուծույթների մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար (ներառյալ լուծույթի խտություն հասկացությունը)։

6. Ք8.ԿՀ.Հ.6 Գործնականում իրականացնի հագեցած և չհագեցած լուծույթներ պատրաստի։

7. Ք8.ԿՀ.Հ.7 Գործնականում իրականացնի ստանդարտ մոլային կոնցենտրացիաներով լուծույթների պատրաստում:

Բովանդակություն

1. Նյութերի լուծելիություն: Լուծույթներ։

2. Լուծույթի կոնցենտրացիայի արտահայտման եղանակներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում լուծելիության վերաբերյալ:

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում զանգվածային բաժնի, լուծույթների պատրաստման (ներառյալ լուծույթի խտության կիրառմամբ) վերաբերյալ:

3. Գործնական աշխատանք 3։ Վարժությունների և խնդիրների լուծում լուծույթների խառնման, նոսրացման և/կամ խտացման վերաբերյալ, ցույց տալով նաև դրա կապը լուծելիության հետ:

4. Գործնական աշխատանք 4։ Վարժությունների և խնդիրների լուծում մոլային կոնցենտրացիայի վերաբերյալ, ցույց տալով նաև դրա կապը լուծույթների բնութագրիչ այլ մեծությունների հետ (լուծելիություն, զանգվածային բաժին):

5. Լաբորատոր աշխատանք 1։ Հագեցած և չհագեցած լուծույթների պատրաստում

6. Լաբորատոր աշխատանք 2։ Ստանդարտ մոլային կոնցենտրացիաներով լուծույթների պատրաստում:

7. Թեմատիկ գրավոր աշխատանք:

1. Օրինաչափություններ: Նյութերի լուծելիությունը կախված է ջերմաստիճանից, ճնշումից և նյութի բնույթից:

2. Համակարգեր և մոդելներ: Լուծույթները բարդ ֆիզիկաքիմիական համակարգեր են:

3. Մասշտաբ, համամասնություն և քանակ: Նյութերի կոնցենտրացիան լուծույթում փոփոխվում է լայն տիրույթում:

4. Կայունություն և փոփոխություն: Նյութերի լուծելիությունը հաստատուն է որոշակի ջերմաստիճանում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Մաթեմատիկա: Կարողանա կազմել և լուծել գծային հավասարումներ, աշխատել տոկոսի հետ, կատարել չափման միավորների անցումներ:

 Կենսաբանություն: Ունենալ նախնական պատկերացումներ կենսաբանական լուծույթների մասին:

Ֆիզիկա: Պատկերացում ունենալ էներգիայի անջատման և կլանման վերաբերյալ: Իմանալ նյութի խտության և ծավալի մաթեմատիկական արտահայտության մասին:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ27, Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ47, Հ52

Թեմա 6

Քիմիական ռակցիաների տեսակներ(12 ժամ)

Հիմնական նպատակ

Զարգացնել գիտելիքներ քիմիական ռեակցիաների տեսակների վերաբերյալ:

Զարգացնել գործնական հմտություններ քիմիական ռեակցիաների որոշ տեսակների օրինակներով:

Վերջնարդյունք

1. Ք8.ՔՌ.ՔՌԴ.1 Սահմանի փոխանակման և տեղակալման ռեակցիաները: Ներկայացնի չեզոքացման, նստվածքագոյացման և գազանջատմանը ռեակցիաները որպես փոխանակման ռեակցիաների օրինակներ և մետաղների փոխազդեցությունը թթուների և աղերի հետ՝ որպես տեղակալման ռեակցիանների օրինակներ։

2. Ք8.ՔՌ.ՔՌԴ.2 Տարբերի քիմիական ռեակցիաների տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման:

3. Ք8.ՔՌ.ՔՌԴ.3 Գործնականում իրականացնի գազի անջատմով ընթացող տեղակալման ռեացիաներ։ Օրինակ՝ ալյումինի փոխազդեցության ուսումնասիրություն նատրիումի հիդրօքսիդի և/կամ աղաթթվի հետ։

4. Ք8.ՔՌ.ՔՌԴ.4 Գործնականում իրականացնի տեղակալման ռեացիաներ մետաղների մասնակցությամբ։ Օրինակ՝ երկաթե մեխի պղնձապատում և/կամ պղնձի լարի արծաթապատում։

5. Ք8.ՔՌ.ՔՌԴ.5 Գործնականում իրականացնի երկու աղերի փոխազեցություն ջրային լուծույթում։ Օրինակ՝ նատրիումի կարբոնատի և կալցիումի քլորիդի փոխազդեցություն։

6. Ք8.ՔՌ.ՔՌԴ.6 Կիրառի փոխանակման և տեղակալման ռեակցիաների մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

7. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.1 Սահմանի և տարբերի ջերմանջատիչ ու ջերմակլանիչ ռեակցիաները:

8. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.2 Կապ հաստատի ռեակցիայի արդյունքում անջատված կամ կլանված ջերմության և՛ նյութաքանակի, և՛ զանգվածի միջև ու կատարի հաշվարկներ ջերմաքիմիական հավասարումների կիրառմամբ:

9. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.3 Ներկայացնի, որ միացման ռեկացիաները հիմնականում ջերմանջատիչ են, իսկ քայքայման ռեակցիաները ջերմակլանիչ:

10. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.4 Գործնականում իրականացնի չեզոքացման ռեակցիան, որպես ջերմանջատիչ ռեակցիա։

11. Ք8.ԷՊԹ.ՋԷՀ.5 Գործնականում իրականացնի մալաքիտի կամ պղնձի(II) հիդրօքսիդի քայքայումը, որպես ջերմակլանիչ ռեակցիա։

Բովանդակություն

1. Փոխանակման և տեղակալման ռեակցիաներ:

2. Ջերմանջատիչ և ջերմակլանիչ ռեակցիաներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում քիմիական ռեակցիաների տեսակների վերաբերյալ

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում ջերմաքիմիայի վերաբերյալ

3. Լաբորատոր աշխատանք 1։ Գազի անջատմով ընթացող տեղակալման ռեացիաներ։ Օրինակ՝ ալյումինի փոխազդեցության ուսումնասիրություն նատրիումի հիդրօքսիդի և/կամ աղաթթվի հետ։

4. Լաբորատոր աշխատանք 2։ Տեղակալման ռեացիաներ մետաղների մասնակցությամբ։ Օրինակ՝ երկաթե մեխի պղնձապատում և/կամ պղնձի լարի արծաթապատում։

5. Լաբորատոր աշխատանք 3։ Երկու աղերի փոխազեցություն ջրային լուծույթում։ Օրինակ՝ նատրիումի կարբոնատի և կալցիումի քլորիդի փոխազդեցություն։

6. Լաբորատոր աշխատանք 4։ Չեզոքացման ռեակցիան, որպես ջերմանջատիչ ռեակցիա։

7. Լաբորատոր աշխատանք 5։ Մալաքիտի կամ պղնձի(II) հիդրօքսիդի քայքայումը, որպես ջերմակլանիչ ռեակցիա։

8. Թեմատիկ գրավոր աշխատանք:

1. Օրինաչափություններ: Քիմիական ռեակցիաները դասակարգվում են ըստ ելանյութերի և վերջանյութերի թվի և բաղադրության:

2. Էներգիա և նյութ։ Քիմիական ռեակցիաները ուղեկցվում են էներգիայի անջատումով կամ կլանումով:

3. Կայունություն և փոփոխություն:

Քիմիական ռեակցիաների ընթացքու նյութերի բաղադրությունը փոխվում է, սակայն դրանց ընդհանուր զանգվածը մնում է անփոփոխ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Ֆիզիկա: Պատկերացում ունենալ էներգիայի կլանման և անջատման վերաբերյալ:

Մաթեմատիկա: Կարողանա կազմել և լուծել գծային հավասարումներ:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Հ4, Հ5, Հ6, Հ7, Հ8, Հ9, Հ27, Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ33, Հ34, Հ47, Հ52

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության պետական չափորոշիչ, ՀՀ կառավարության. N 136-Ն որոշում, 04.02.2021թ.։

2. Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման եվ հաստատման կարգ, ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:

4. Հանրակրթական հիմնական դպրոցի «Քիմիա» (7-9-րդ դասարան-ներ) առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. հունվարի 20-ի N 40-Ա/Ք հրաման):

5. «Քիմիա 7,8,9», դասագրքեր, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2013,2014,2015թ։

6. «Քիմիա 7,8,9», դասագրքեր, «Անտարես» հրատարակչություն, 2013,2014,2015թ։

7. Կ.Ավետիսյան, Դ.Մնացականյան, «Քիմիայի դասավանդումը հանրակրթական դպրոցի 7-9-րդ դասարաններում», ուսուցչի ձեռնարկ, Երևան «Անտարես», 2013թ. :

8. Կ.Ավետիսյան և ուր. «Քիմիայի դասավանդումը 7-9-րդ դասարաններում, սովորենք դասը վարել նոր մեթոդներով», մեթոդական ձեռնարկ, Երևան, «Անտարես», 2010թ.160էջ:

9. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org

10. Cambridge O Level Chemistry 5070. Syllabus for 2022. www.cambridgeinternational.org/olevel

11. Cambridge IGCSE Chemistry 0620 syllabus for 2022 www.cambridgeinternational.org/igcse

12. Cambridge International AS & A Level Chemistry 9701 syllabus for 2022, 2023 and 2024. www.cambridgeinternational.org/alevel

13. (IB) Diploma Programme (DP) curriculum. https://www.ibo.org/programmes/diploma-programme/curriculum/

14. (IB) Diploma Programme (DP) Chemistry guide. https://ibo.org/programmes/diploma-programme/curriculum/sciences/chemistry/

 

ՔԻՄԻԱ

 

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1

Օրգանական քիմիայի հիմունքներ

Հիմնական նպատակ

Ձևավորել և զարգացնել պատկերացումներ և գիտելիքներ օրգանական միացությունների, դրանց քիմիական կառուցվածքի, ֆունկցիոնալ խմբի, իզոմերիայի և IUPAC միջազգային համակարգի կանոնների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Ք11.ՆՄԲ.ՄԲ.1 Ներկայացնի, որ օրգանական միացությունների մեծ մասը կազմված է մոլեկուլներից, ունենի մոլեկուլային կառուցվածք, որտեղ ածխածին քառավալենտ է։

2. Ք11.ՆՄԲ.ՄԲ.2 Սահմանի իզոմերները, ինչպես նյութեր, որոնք ունեն միևնույն մոլեկուլային բանաձև, բայց տարբեր քիմիական կառուցվածք:

3. Ք11.ՆՄԲ.ՄԲ.3 Պատկերի և տարբերակի իզոմերիայի տարբեր տեսակները (ածխածնային շղթայի կմախքի իզոմերներ, ֆունկցիոնալ խմբի դիրքի իզոմերներ, ֆունկցիոնալ խմբի (միջդասային) իզոմերներ, երկրաչափական ցիս - տրանս իզոմերներ և օպտիկական իզոմերներ):

4. Ք11.ՆՄԲ.ՄԲ.4Ներկայացնի, որ ցիս - տրանս իզոմերիայի գոյությունը բացատրվում է կրկնակի C=C կապի շուրջը ազատ պտույտի արգելակմամբ:

5. Ք11.ՆՄԲ.ՄԲ.6 Բացատրի և ցույց տա օրգանական մոլեկուլներում ածխածնի կարգը՝ առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային:

6. Ք11.ՆՄԲ.ՆՏ.4 Ներկայացնի և տարբերակի հիմնական օրգանական միացությունների (ածխաջրածիններ, սպիրտներ, եթերներ, ալդեհիդներ, կետոններ, կարբոնաթթուներ, էսթերներ, ճարպեր, ամիններ և ամինոթթուներ) ֆունկցիոնալ խմբերը:

7. Ք11.ՆՄԲ.ՆՏ.3 Սահմանի ֆունկցիոնալ խումբ հասկացությունը, որպես մոլեկուլում ատոմների խումբ, որը պայմանավորում տվյալ դասի միացություններին բնորոշ քիմիական հատկությունները:

8. Ք11.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի տարբեր դասերի ածխաջրածինների, սպիրտների, ալդեհիդների և կարբոնաթթուների ընդհանուր բանաձևերը և հոմոլոգիական շարքը:

9. Ք11.ՆՄԲ.ՆՏ.1 Կիրառի IUPAC միջազգային համակարգի կանոնները օրգանական միացություններն անվանելիս (ներառյալ ցիս-տրանս և R,S):

10. Ք11.ԿԿՀ.ԿԿ.1 Նկարագրի կովալենտային կապի հոմոլիտիկ և հետերոլիտիկ ճեղքումը ազատ ռադիկալների և իոնների առաջացմամբ:

11. Ք11.ՆՄԲ.ԱՏՆ.1 Մեկնաբանի հիբրիդացումը, որպես ատոմային օրբիտալների միախառնում, որը բերում է տարածության մեջ որոշակի ուղղորդվածությամբ ըստ ձևի և էներգիայի համարժեք նոր օրբիտալների առաջացմանը:

12. Ք11.ՆՄԲ.ԱՏՆ.2 Կառուցի մեթանի, Էթիլենի, ացետիլենի և բենզոլի մոլեկուլների գնդաձողային մոդելները և ներկայացնի դրանց տարածական տեսքը ածխածնի ատոմային օրբիտալների sp3, sp2 և sp հիբրիդացման միջոցով:

13. Ք11.ԿԿՀ.ԿԿ.3 Նկարագրի σ- և π- կապերի առաջացումը էթիլենի և ացետիլենի մոլեկուլներում:

14. Ք11.ԿԿՀ.ԿԿ.5 Համեմատի միակի, կրկնակի և եռակի C-C կապերի երկարությունն ու ամրությունը:

15. Ք11.ՔՌ.ՔՌԴ.31 Տարբերակի օրգանական ռեակցիաների հիմնական տեսակները՝ միացման, պոկման, տեղակալման, հիդրոլիզի, օքսիդացման և վերականգնման ռեակցիաներ։

Բովանդակություն

1. Պատկերացում օրգանական նյութերի մասին:

2. Ալկանների հոմոլոգիական շարք:

3. Ֆունկցիոնալ խմբեր:

4. Օրգանական միացությունների անվանակարգ, IUPAC միջազգային համակարգ:

5. Կապը օրգանական մոլեկուլներում: Հիբրիդացում՝ sp3, sp2 և sp: Մեթանի մոլեկուլի կառուցվածք:

6. Կառուցվածքային իզոմերիա:

7. Տարածական իզոմերիա:

8. Կովալենտ կապի ճեղքում:

9. Օրգանական ռեակցիաների տեսակներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Օրգանական միացություններիանվանակարգ

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Իզոմերիա։ Գնդաձողային մոդելներ

3. Գործնական աշխատանք 3։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Կապը օրգանական մոլեկուլներում։ Գնդաձողային մոդելներ

4. Գործնական աշխատանք 4։ Վարժությունների և խնդիրների լուծում։

Օրգանական ռեակցիաների տեսակներ

1. Թեմատիկ գրավոր աշխատանք։ Օրգանական քիմիայի հիմունքներ

1. Օրինաչափություններ:

Իզոմերների գոյությունը պայմանավորված է ինչպես նյութերի տարբեր քիմիական կառուցվածքով, այնպես էլ տարածության մեջ ատոմների և խմբերի տարբեր դասավորությամբ:

Տվյալ հոմոլոգիական շարքի միացությունների ընդհանուր քիմիական հատկությունները պայմանավորված են ֆունկցիոնալ խմբով:

2. Համակարգեր և մոդելներ

Իզոմերների գնդաձողային տարածական մոդելների կառուցում:

Հիբրիդացման գաղափարի բացատրումը մոլեկուլային մոդելների կառուցման միջոցով:

IUPAC միջազգային համակարգի կանոնները թույլ են տալիս անվանել միլիոնավոր օրգանական միացությունները:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Ֆիզիկա։ Իմանալ լիցքի վանողության և ձգողության մասին:

Մաթեմատիկա: Կարողանա պատկերել որոշ մարմինների երկրաչափական տեսքը:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ2, Մ3, Մ4, Մ5

Թեմա 2

Ածխաջրածիններ

Նպատակ

Ձևավորել և զարգացնել գիտելիքներ ածխաջրածինների բնական աղբյուրների, դրանց ստացման, հատկությունների, որակական ռեակցիաների, ռադիկալային և Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաների մեխանիզմների վերաբերյալ:

Զարգացնել գործնական հմտություններ ածխաջրածինների ստացման և դրանց որակական ռեակցիաների ուսումնասիրման միջոցով:

Վերջնարդյունքներ

1. Ք11.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի տարբեր դասերի ածխաջրածինների, սպիրտների, ալդեհիդների և կարբոնաթթուների ընդհանուր բանաձևերը և հոմոլոգիական շարքը:

2. Ք11.ՆՄԲ.ՄՆ.1 Բացատրի ու կանխատեսի ալկանների հալման և եռման ջերմաստիճանների փոփոխության միտումը մոլեկուլի չափսի մեծացմանը զուգընթաց ըստ Լոնդոնի դիսպերսիոն ուժերի։

3. Ք11.ԿԿՀ.ԿԿ.2 Մեկնաբանի, որ ալկանների ցածր ռեակցիոնունակությունը բացատրվում է դրանց մոլեկուլներում առկա ամուր ոչ բևեռային C-C և C-H կապերով:

4. Ք11.ՆՄԲ.ՄՆ.2 Պարզաբանի, որ նավթանյութերը կարող են առանձնացվել նավթից թորման եղանակով՝ օգտագործելով դրանց եռման ջերմաստիճանների տարբերությունը:

5. Ք11.ՆՄԲ.ՄՆ.3 Թվարկի հիմնական նավթանյութերի՝ բենզին, լիգրոին, կերոսին, գազոյլ, մազութ, անվանումներն ու կիրառության ոլորտները:

6. Ք11.ՆՄԲ.ՄՆ.4 Ներկայացնի բնական և ուղեկից նավթային գազերի մոտավոր բաղադրությունը և դրանց կիրառության ոլորտները:

7. Ք11.ՔՌ.ՔՌԴ.25 Ներկայացնի ածխաջրածինների և սպիրտների լրիվ այրման ռեակցիաների հավասարումները:

8. Ք11.ՔՌ.ՌՄ.2 Սահմանի նուկլեոֆիլ, էլեկտրոֆիլ, ազատ ռադիկալ, կարբկատիոն, անցումային վիճակ հասկացությունները :

9. Ք11.ՔՌ.ՌՄ.1 Նկարագրի ՈՒՄ ճառագայթների ազդեցությամբ ալկանների քլորացման կամ բրոմացման ռեակցիայի մեխանիզմը՝ ներառելով հարուցման, շղթայի զարգացման և խզման փուլերը:

10. Ք11.ՔՌ.ՔՌԴ.8 Նկարագրի քայքայման ռեակցիաները էթանի, բութանի, ցիկլոհեքսանի, մեթիլցիկլոհեքսանի դեհիդրման և մեթանից ացետիլենի ստացման օրինակներով՝ ներկայացնելով ռեակցիաների հավասարումները:

11. Ք11.ՔՌ.ՔՌԴ.9 Ներկայացնի կրեկինգը, որպես երկար ածխածնային շղթայով ալկանի քայքայում կարճ շղթայով ալկանի և ալկենի։

12. Ք11.ՔՌ.ՔՌԴ.7 Ներկայացնի ցիկլոալկանների առաջին ներկայացուցիչների, ալդեհիդների և կետոնների հիդրման ռեակցիաների հավասարումները:

13. Ք11.ԿՀ.Հ.1 Բացատրի չհագեցած ածխաջրածինների հիդրումը Pt/Ni կատալիզատորի ներկայությամբ, որպես տարասեռ կատալիզի օրինակ:

14. Ք11.ՔՌ.ՔՌԴ.1 Նկարագրի ալկենների, ալկինների և զուգորդված դիենների էլեկտրոֆիլ միացման ռեակցիաները՝ ջրածնի, հալոգենների, հալոգենաջրածինների միացման օրինակներով:

15. Ք11.ՔՌ.ՔՌԴ.4 Բացատրի Մարկովնիկովի կանոնը առաջացող առաջնային, երկրորդային և երրորդային կարբկատիոնի կայունության տեսանկյունից:

16. Ք11.ՔՌ.ՔՌԴ.23 Նկարագրի ալկենների օքսիդացման ռեակցիան կալիումի պերմանգանատի լուծույթով մինչև դիոլներ:

17. Ք11.ՔՌ.ՔՌԴ.2 Նկարագրի, որ բրոմաջրի թեստն օգտագործվում է ալկանները և չհագեցած ածխաջրածինները (ալկեններ, ալկիններ, դիեններ) տարբերելու համար:

18. Ք11.ՔՌ.ՔՌԴ.3 Գործնականում իրականացնի մեթանի, էթիլենի ստացումը և բրոմաջրի և KMnO4-ի գունազրկման թեստերը և բացատրի արդյունքները:

19. Ք11.ԿԿՀ.ԿԿ.4 Բացատրի, որ բենզոլն ունի ապատեղայնացված π համակարգ ու լրացուցիչ կայունություն և չի ցուցաբերում ալկեններին բնորոշ միացման ռեակցիաներ (չի գունազրկում բրոմաջուրը):

20. Ք11.ՔՌ.ՌՄ.6 Բացատրի Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը բենզոլի հալոգենացման և նիտրացման օրինակներով:

21. Ք11.ՔՌ.ՌՄ.7 Համեմատի բենզոլի և տոլուոլի ռեակցիոնունակությունը Էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաներում՝ նկարագրելով մեթիլ խմբի ինդուկտիվ էֆեկտը:

22. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական մացություների դասերի և ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքագրում, մշակում և եզրահանգումների կատարում) համար։

Բովանդակություն

1. Ածխաջրածինների հոմոլոգիական շարք:

2. Ալկանների բնական աղբյուրներ:

3. Ալկանների ռեակցիաներ:

4. Ալկանների քլորացման շղթայական ռադիկալային ռեակցիայի մեխանիզմ:

5. Ցիկլոալկաններ

6. Ալկեններ, ալկիններ և ալկադիեններ:

7. Ալկենների, ալկիններ և ալկադիեններ միացման ռեակցիաններ:

8. Ալկենների, ալկինների օքսիդացում:

9. Արոմատիկ ածխաջրածիններ:

10. Արենների ռեակցիաներ։ էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիաներ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ալկանների և ցիկլոալկանների ռեակցիաներ:

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ալկեններ, ալկիններ և ալկադիեններ:

3. Գործնական աշխատանք 3։ Արոմատիկ ածխաջրածիններ

4. Լաբորատոր աշխատանք 1։ Բենզինի խտությունը և լուծելիությունը ջրում:

5. Լաբորատոր աշխատանք 2։ Մեթանի, էթիլենի, ացետիլենի ստացում և բրոմաջրի ու KMnO4-ի գունազրկման թեստեր:

6. Լաբորատոր աշխատանք 3: Բենզինի չհագեցվածության աստիճանի թեստը բրոմաջրի կամ KMnO4-ի լուծույթի գունազրկման միջոցով:

7. Խմբակային հետազոտական աշխատանք և ներկայացում։ Ալկանների բնական աղբյուրներ

8. Թեմատիկ գրավոր աշխատանք։ Ածխաջրածիններ

1. Կայունություն և փոփոխություն : Ալկանները քիմիապես համեմատաբար իներտ են (կայուն) շնորհիվ ամուր և քիչ բևեռային միակի C-C և C-H կապերի: Ալկենները, ալկինները և ալկադիենները ավելի ռեակցիոնունակ են, քանի որ π-կապը համեմատաբար քիչ կայուն է և դրա խզման հաշվին չհագեցած ածխաջրածինները հեշտ են տալիս միացման ռեակցիաներ:

2. Կառուցվածք և գործառույթ: Քիմիական կառուցվածք - հատկություններ կապի նկարագրումը` ալկենների, ալկինների և զուգորդված դիենների էլեկտրոֆիլ միացման ռեակցիաների օրինակներով:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։ Ֆիզիկա։ Պատկերացում ունենալ էներգիայի մասին:

Աշխարհագրություն: Պատկերացում ունենալ էներգիայի սպառվող աղբյութների վերաբերյալ:

Մաթեմատիկա: Կազմել և լուծել գծային հավասարումներ:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն ։ Կարողանա աշխատել տեքստային խմբագրիչների հետ, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական նյութեր և իրականացնել որոնողական աշխատանքներ համացանցում:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ5, Մ9, Մ11, Մ14, Մ25, Մ26, Մ29, Մ30, Մ44

Թեմա 3

Հալոգենալկաններ

Նպատակ

Ձևավորել և զարգացնել գիտելիքներ հալոգենալկանների, սպիրտների և ամինների դասակարգման և հալոգենալկաններում նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանզմի վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Ք11.ԿԿՀ.ԿԿ.6 Դասակարգի առաջնային, երկրորդային և երրորդային հալոգենալկանները, սպիրտները և ամինները:

2. Ք11.ՔՌ.ՌՄ.3 Բացատրի SN2 նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը առաջնային հալոգենալկանի և նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի ռեակցիայի օրինակով, կոր սլաքներով ցույց տալով էլեկտրոնային շեղումները:

3. Ք11.ՔՌ.ՌՄ.4 Բացատրի SN1 նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմը երրորդային հալոգենալկանի և նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի ռեակցիայի օրինակով, կոր սլաքներով ցույց տալով էլեկտրոնային շեղումները:

4. Ք11.ՔՌ.ՌՄ.5 Բացատրի հալոգենի բնույթի (Cl, Br, I) ազդեցությունը նուկլեոֆիլ տեղակալման արագության վրա, ելնելով ածխածին - հալոգեն կապի էներգիայից:

5. Ք11.ՔՌ.ՔՌԴ.28 Նկարագրի պոկման ռեակցիաները հալոգենալկաններից ալկենների և ալկինների ստացման օրինակներով՝ օգտագործելով NaOH-ի կամ KOH-ի սպիրտային լուծույթը:

6. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական մացություների դասերի և ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքագրում, մշակում և եզրահանգումների կատարում) համար։

Բովանդակություն

1. Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանզմը հալոգենալկաններում:

2. Պոկման ռեակցիաներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

3. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիա

4. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Պոկման ռեակցիա

1. Նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանզմը հալոգենալկաններում:

2. Պոկման ռեակցիաներ:

3. Օրինաչափություններ: Հալոգենի բնույթի (Cl, Br, I) ազդեցությունը նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի արագության վրա. R-I > R-Br > R-CI:

4. Համակարգեր և համակարգերի մոդելներ: SN2 նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիայի մեխանիզմի անցումային վիճակի տրիգոնալ բիպիրամիդալ մոդելի կառուցում:

5. Կայունություն և փոփոխություն : Միջանկյալ մասնիկների (առաջնային, երկրորդային և երրորդային կարբոկատիոնի) համեմատական կայունություն:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Մաթեմատիկա: Կարողանա պատկերել որոշ մարմինների երկրաչափական տեսքը:

Ֆիզիկա: Իմանալ լիցքերի վանողության և ձգողության մասին:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ5

Թեմա 4

Թթվածին պարունակող օրգանական միացություններ

Նպատակ

Զարգացնել գիտելիքներ թթվածին պարունակող օրգանական միացությունների հոմոլոգիական շարքերի, կառուցվածքի, ֆիզիկական և քիմիական հատկությունների՝ ներառյալ որակական ռեակցիաների, վերաբերյալ:

Զարգացնի գործնական հմտություններ թթվածին պարունակող օրգանական միացությունների ստացման, փոխարկումների, որակական և քանակական անալիզի ռեակցիաների ուսումնասիրման միջոցով:

Վերջնարդյունքներ

1. Ք11.ՆՄԲ.ՆՏ.2 Ներկայացնի տարբեր դասերի ածխաջրածինների, սպիրտների, ալդեհիդների և կարբոնաթթուների ընդհանուր բանաձևերը և հոմոլոգիական շարքը:

2. Ք11.ԿԿՀ.ԿԿ.6 Դասակարգի առաջնային, երկրորդային և երրորդային հալոգենալկանները, սպիրտները և ամինները:

3. Ք11.ԿԿՀ.ՄՈւ.1 Բացատրի, թե ինչպես է ջրածնային կապն ազդում սպիրտների և կարբոնաթթուների ֆիզիկական հատկությունների վրա (եռման ջերմաստիճան և լուծելիությունը ջրում):

4. Ք11.ՔՌ.ՔՌԴ.6 Նկարագրի սպիրտների ստացումը ալկենների հիդրատացումով H+կատալիզատորի առկայությամբ:

5. Ք11.ՔՌ.ՔՌԴ.25 Ներկայացնի ածխաջրածինների և սպիրտների լրիվ այրման ռեակցիաների հավասարումները:

6. Ք11.ՆՄԲ.ՆՏ.7 Բացատրի էթանոլի չարաշահման վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

7. Ք11.ՔՌ.ՔՌԴ.10 Նկարագրի էլեկտրոֆիլ տեղակալման ռեակցիան սենյակային ջերմաստիճանում անիլինի և ֆենոլի բրոմացման օրինակներով և բացատրի, որ -NH2 և - OH խմբերը ուղղորդում են արոմատիկ օղակի 2, 4 և 6 դիրքերը:

8. Ք11.ՔՌ.ՔՌԴ.11 Ներկայացնի սպիրտների, ֆենոլի և կարբոնաթթուների ռեակցիաների հավասարումները ալկալիական մետաղների հետ:

9. Ք11.ՔՌ.ՔՌԴ.12 Գործնականում իրականացնի էթանոլի փոխազդեցությունը մետաղական նատրիումի հետ և միջավայրի ստուգում ֆենոլֆտալեին հայտանյութի միջոցով, վերլուծի փորձի արդյունքները:

10. Ք11.ՔՌ.ՔՌԴ.30 Ներկայացնի սպիրտների միջմոլեկուլային և ներմոլեկուլային դեհիդրատացումը թթվով։

11. Ք11.ԿԿՀ.ԿԿ.8 Համեմատի միատոմ և բազմատոմ սպիրտների, ֆենոլի, կարբոնաթթուների և հալոգեն տեղակալված կարբոնաթթուների հարաբերական թթվայնությունը:

12. Ք11.ՆՄԲ.ՆՏ.8 Գործնականում իրականացնի գլիցերինի որակական որոշումը Cu(OH)2-ի օգնությամբ:

13. Ք11.ՔՌ.ՔՌԴ.13 Ներկայացնի ֆենոլի, կարբոնաթթուների և ամինոթթուների ռեակցիաները ալկալիների հետ:

14. Ք11.ՆՄԲ.ՆՏ.9 Գործնականում իրականացնի ֆենոլի փոխաղդեցությունը ալկալու լուծույթի բրոմաջրի և երկաթի(III) քլորիդի լուծույթի հետ:

15. Ք11.ՔՌ.ՔՌԴ.14 Գործնականում իրականացնի օրգանական թթուների թթվա-ալկալիական տիտրում հայտանյութի ներկայությամբ և բացատրի փորձի արդյունքները:

16. Ք11.ՔՌ.ՔՌԴ.15 Նկարագրի, որ կարբոնատների հետ չեզոքացման ռեակցիան կարող է օգտագործվել կարբոնաթթուները սպիրտներից տարբերելու համար:

17. Ք11.ՔՌ.ՔՌԴ.20 Սահմանի կոնդենսման ռեակցիաները:

18. Ք11.ԿՀ.Հ.2 Բացատրի էսթերացման ռեակցիան, որպես քիմիական հավասարակշռության օրինակ և նշի կատալիզատորը:

19. Ք11.ԿՀ.Հ.3 Գործնականում իրականացնի էթանոլի և իզոպենտանոլի էսթերացում քացախաթթվով:

20. Ք11.ԿՀ.Հ.4 Նկարագրի էսթերների, ճարպերի, դիպեպտիդների և տրիպեպտիդների հիդրոլիզը թթուների և հիմքերի առկայությամբ՝ բերելով ռեակցիաների հավասարումները:

21. Ք11.ԿՀ.Հ.5 Գործնականում իրականացնի ձեթի օճառացում:

22. Ք11.ՆՄԲ.ՆՏ.10 Տարբերի պինդ և հեղուկ ճարպերի կառուցվածքային տարբերությունը ու բացատրի դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա:

23. Ք11.ՔՌ.ՔՌԴ.22 Նկարագրի առաջնային և երկրորդային սպիրտների օքսիդացումը կալիումի երկքրոմատի կամ պերմանգանատի թթվեցրաց լուծույթով, որպես ալդեհիդների և կետոնների ստացման եղանակ:

24. Ք11.ՔՌ.ՔՌԴ.7 Ներկայացնի ցիկլոալկանների առաջին ներկայացուցիչների, ալդեհիդների և կետոնների հիդրման ռեակցիաների հավասարումները

25. Ք11.ՆՄԲ.ՆՏ.12 Գործնականում իրականացնի ֆորմալդեհիդի քանակական որոշում տիտրման եղանակով:

26. Ք11.ՔՌ.ՔՌԴ.27 Գործնականում իրականացնի ալդեհիդների հայտնաբերման արծաթահայելու ռեակցիան (Գլյուկոզը որպես վերականգնող շաքար):

27. Ք11.ՆՄԲ.ՄԲ.5 Ներկայացնի միաշաքարների՝ ռիբոզ, դեզօքսիռիբոզ, գլյուկոզ, ֆրուկտոզ բաց և ցիկլիկ կառուցվածքային բանաձևերը:

28. Ք11.ՔՌ.ՔՌԴ.24 Նկարագրի գլյուկոզի խմորման ռեակցիաները և կիրառությունը:

29. Ք11.ՔՌ.ՔՌԴ.26 Բացատրի, որ ածխաջրերի և ճարպերի օքսիդացումը օրգանիզմում ապահովում է մարդուն անհրաժեշտ էներգիայի մեծ մասը ( մոտ 85% -ը):

30. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական մացություների դասերի և ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքագրում, մշակում և եզրահանգումների կատարում) համար։

Բովանդակություն

1. Սպիրտներ:

2. Ֆենոլ:

3. Ալդեհիդներ և կետոններ:

4. Ալդեհիդների որակական ռեակցաներ:

5. Կարբոնաթթուներ:

6. Էսթերներ, ճարպեր:

7. Ածխաջրեր:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Սպիրտներ: Ֆենոլ:

2. Գործնական աշխատանք 3։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ալդեհիդներ և կետոններ: Կարբոնաթթուներ:

3. Գործնական աշխատանք 5։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Էսթերներ, ճարպեր:

4. Գործնական աշխատանք 6։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ածխաջրեր:

5. Լաբորատոր աշխատանք 1։ Էթանոլի փոխազդեցությունը մետաղական նատրիումի հետ և միջավայրի ստուգում ֆենոլֆտալեին հայտանյութի միջոցով:

6. Լաբորատոր աշխատանք 2։ Գլիցերինի որակական հայտնաբերումը Cu(OH)2-ի միջոցով:

7. Լաբորատոր աշխատանք 3։ Ֆենոլի փոխաղդեցությունը ալկալու լուծույթի, բրոմաջրի և երկաթի(III) քլորիդի լուծույթի հետ:

8. Լաբորատոր աշխատանք 4։ Էթանոլի օքսիդացումը թթվեցրած կալիումի երկքրոմատի օգնությամբ:

9. Լաբորատոր աշխատանք 5։ Ֆորմալդեհիդի քանակական որոշում տիտրման եղանակով:

10. Լաբորատոր աշխատանք 6։ Օրգանական թթուների թթվա-ալկալիական տիտրում հայտանյութի ներկայությամբ:

11. Լաբորատոր աշխատանք 7։ Ալդեհիդների հայտնաբերման արծաթահայելու ռեակցիան (Գլյուկոզը որպես վերականգնող շաքար):

12. Լաբորատոր աշխատանք 8։ Էթանոլի և իզոպենտանոլի էսթերացում քացախաթթվով:

13. Լաբորատոր աշխատանք 9։ Ձեթի օճառացում: Նախագծային հետազոտական փորձարարական աշխատանք: Թթվածին պարունակող օրգանական միացություններ:

14. Թեմատիկ գրավոր աշխատանք։ Թթվածին պարունակող օրգանական միացություններ:

1) Օրինաչափություններ: Էսթերների և ճարպերի թթվային և հիմնային հիդրոլիզի օրինաչափությունը դարձելիության տեսանկյունից:

2) Կայունություն և փոփոխություն :

1. Դինամիկ հավասարակշռությունը բնութագրվում է, որպես դարձելի համակարգի կայուն վիճակ, որը պահպանվում է երկու հակադարձ ռեակցիաների շարունակական ընթացքի պայմաններում:

2. Միաշաքարների կառուցվածքը ջրային լուծույթում փոփոխական է, իսկ պինդ վիճակում՝ կայուն է:

Միջառարկայական կապեր

 

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Կենսաբանություն: Իմանալ բյուսերում ֆոտոսինթեզի միջոցով շաքարների սինթեզի մասին

Իմանալ, որ օսլան կարող է յուրացվել մարդու օրգանիզմի կողմից, իսկ բջջանյութը՝ ոչ, համապատասխան ֆերմենտի բացակայության պատճառով: Մաթեմատիկա: Կարողանա կազմել և լուծել գծային հավասարումներ, պատկերել որոշ մարմինների երկրաչափական տեսքը:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն։ Կարողանա աշխատել տեքստային խմբագրիչների հետ, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական նյութեր և իրականացնել որոնողական աշխատանքներ համացանցում:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ5, Մ6, Մ7, Մ9, Մ10, Մ11, Մ12, Մ13, Մ14, Մ15, Մ22, Մ25, Մ26, Մ29, Մ30, Մ33, Մ44

Թեմա 5

Ազոտ պարունակող օրգանական միացություններ

Նպատակ

Ձևավորել և զարգացնել գիտելիքներ ամինների, α- ամինաթթուների և սպիտակուցների կառուցվածքի, հատկությունների, դրանց նշանակության և որակական ռեակցիաների վերաբերյալ: Զարգացնել գործնական հմտություններ ազոտ պարունակող օրգանական միացությունների որակական ռեակցիաների ուսումնասիրման միջոցով:

Վերջնարդյունքներ

1. Ք11.ԿԿՀ.ԿԿ.6 Դասակարգի առաջնային, երկրորդային և երրորդային հալոգենալկանները, սպիրտները և ամինները:

2. Ք11.ՔՌ.ՔՌԴ.5 Ներկայացնի ամինների (ներառյալ անիլինը) և ուժեղ թթուների միացման ռեակցիաների հավասարումները:

3. Ք11.ԿԿՀ.ԿԿ.7 Համեմատի և բացատրի ամոնիակի, մեթիլամինի, երկմեթիլամինի և ֆենիլամինի (անիլինի) ջրային լուծութների հիմնայնությունը:

4. Ք11.ՔՌ.ՔՌԴ.13 Ներկայացնի ֆենոլի, կարբոնաթթուների և ամինոթթուների ռեակցիաները ալկալիների հետ:

5. Ք11.ՔՌ.ՔՌԴ.21 Ներկայացնի դիպեպտիդների և տրիպեպտիդների ստացման ռեակցիաների հավասարումները α-ամինոթթուներից և նույնականացնի պեպտիդային կապը:

6. Ք11.ԿԿՀ.ՄՈւ.2 Ներկայացնի ջրածնային կապի դերը սպիտակուցների երկրորդային կառուցվածքի պահպանման տեսանկյունից (α-պարույր)

7. Ք11.ԿՀ.Հ.4 Նկարագրի էսթերների, ճարպերի, դիպեպտիդների և տրիպեպտիդների հիդրոլիզը թթուների և հիմքերի առկայությամբ՝ բերելով ռեակցիաների հավասարումները:

8. Ք11.ԷՊԹ.ՋԷՀ.1 Ներկայացնի և թվարկի էներգիայի աղբյուր հանդիսացող սննդանյութերը (ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր) և համեմատի դրանց էներգետիկ արժեքները:

9. Ք11.ԷՊԹ.ՋԷՀ.2 Տրված տվյալները օգտագործելով, հաշվարկի սննդի կալորիականությունը:

10. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական մացություների դասերի և ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքագրում, մշակում և եզրահանգումների կատարում) համար։

Բովանդակություն

1. Ամիններ:

2. Ամինոթթուներ:

3. Սպիտակուցներ:

Գործնական աշխատանքներ

Ընդհանրական խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ամիններ:

2. Գործնական աշխատանք 2։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Ամինոթթուներ:

3. Գործնական աշխատանք 3։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Սպիտակուցներ:

4. Լաբորատոր աշխատանք 1։ 2-ամինոթթուներ, սպիտակուցների և ածխաջրերի որակական ռեակցիաները

5. Թեմատիկ գրավոր աշխատանք։Ազոտ պարունակող օրգանական միացություններ

1. Օրինաչափություններ: Ջրածնային կապի ազդեցությունը նյութերի ֆիզիկական հատկությունների վրա:

2. Կառուցվածք և գործառույթ: 2-ամինոթթուների երկդիմի հատկությունները պայմանավորված են ամինո և կարբօքսիլ ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Կենսաբանություն: Իմանալ, որ սպիտակուցների կառուցվածքային միավորները 2-ամինոթթուներն են: Հասկանա, որ սպիտակուցների բնափոխման հետևանքով դրանց առաջնային կառուցվածքը պահպանվում է, սակայն փոփոխվում է երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքները, ինչը հանգեցնում է կենսաբանական ակտիվության կորստին:

Մաթեմատիկա: Կարողանա կազմել և լուծել գծային հավասարումներ, աշխատել տոկոսի հետ, պատկերել որոշ մարմինների երկրաչափական տեսքը:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ5

Թեմա 6

Պոլիմերում

Նպատակ

Ձևավորել և զարգացնել գիտելքներ մոնոմեր, պոլիմեր, տարրական օղակ, պոլիմերացման աստիճան հասկացությունների և պոլիմերման ու պոլիկոնդենսման ռեակցիաների վերաբերյալ:

Վերջնարդյունքներ

1. Ք11.ՔՌ.ՔՌԴ.17 Սահմանի միացման պոլիմերացման և պոլիկոնդենսման ռեակցիաները:

2. Ք11.ՔՌ.ՔՌԴ.18 Նույնականացնի մոնոմերը տրված պոլիմերային շղթայի հատվածում:

3. Ք11.ՔՌ.ՔՌԴ.19 Նկարագրի պոլիմերների կիրառությունը ամենօրյա կյանքում և հասկանա, որ պոլիէթիլենը, պոլիպրոպիլենը, պոլիվինիլքլորիդը կենսաբանորեն չքայքայվող պոլիմերներ են (չեն յուրացվում միկրոօրգանիզմների կողմից) և դրանց թափոնների կուտակումը բերում է շրջակա միջավայրի աղտոտմանը:

4. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական մացություների դասերի և ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքագրում, մշակում և եզրահանգումների կատարում) համար։

Բովանդակություն

1. Միացման պոլիմերում:

2. Պոլիկոնդենսում:

Գործնական աշխատանքներ

Ընդհանրական խաչվող հասկացություններ

1. Գործնական աշխատանք 1։ Վարժությունների և խնդիրների լուծում։ Միացման պոլիմերում և պոլիկոնդենսում:

2. Լաբորատոր աշխատանք 1։ Պոլիմերների քիմիական և կենսաբանական կայունության որոշում

3. Խմբակային հետազոտական աշխատանք և ներկայացում։ Պոլիմերների կիրառությունը ամենօրյա կյանքում և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

4. Թեմատիկ գրավոր աշխատանք։ Պոլիմերման ռեակցիաներ:

1. Օրինաչափություններ: Միացման պոլիմերման ռեակցիները իրականանում են բազմակի C- C կապերի խզման հաշվին:

2. Համակարգեր և մոդելներ : Պոլիմերների տարրական օղակների և համապատասխան մոնոմերների մոդելների կառուցում:

3. Կայունություն և փոփոխություն :

Պոլիէթիլենը, պոլիպրոպիլենը, պոլիվինիլքլորիդը կայուն կենսաբանորեն չքայքայվող պոլիմերներ են (չեն յուրացվում միկրոօրգանիզմների կողմից) և դրանց թափոնների կուտակումը բերում է շրջակա միջավայրի աղտոտմանը:

Ջերմային և կատալիտիկ կրեկինգի արդյունքում ստացված բենզինների կայունությունը պահեստավորման ընթացքում կախված է դրանցում չհագեցած ածխաջրածինների պարունակությունից:

Մոնոմերները ռեակցիոնունակ միացություններ են և դրանց պահպանման համար օգտագործում են հատուկ նյութեր՝ ինհիբիտորներ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Կենսաբանություն: Պատկերացում ունենալ կենսաբանորեն քայքայվող և չքայքայվող պոլիմերների վերաբերյալ:

Համակարգչային գիտություն և թվային գրագիտություն ։ Կարողանա աշխատել տեքստային խմբագրիչների հետ, կառուցել գրաֆիկներ, պատրաստել ցուցադրական նյութեր և իրականացնել որոնողական աշխատանքներ համացանցում:

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ5, Մ9

Թեմա 7

Օրգանական միացությունների հիմնական դասեր

Նպատակ

Զարգացնել գիտելիքներ օրգանական միացությունների հիմնական դասերի միջև ծագումնաբանական կապի վերաբերյալ՝ հենվելով ֆունկցիոնալ խումբ գաղափարի վրա: Զարգացնել և ամրապնդել գործնական հմտություններ օրգանական միացությունների որակական ռեակցիաների ուսումնասիրման միջոցով:

Վերջնարդյունքներ

1. Ք11.ՔՌ.ՔՌԴ.16 Նկարագրի օրգանական միացությունների դասերի միջև ծագումնաբանական կապը ըստ ուրվագրի (ալկեններ հալոգենալկաններ սպիրտներ ալդեհիդներ → կարբոնաթթուներ էսթերներ) ներկայացնելով ռեակցիաների հավասարումները:

2. Ք11.ՆՄԲ.ՆՏ.5 Նկարագրի և համեմատի չհագեցած ածխաջրածինների, բազմատոմ սպիրտների, ալդեհիդների, կետոնի, ֆենոլի, անիլինի, օսլայի և սպիտակուցների որակական ռեակցիաները:

3. Ք11.ՆՄԲ.ՆՏ.6 Կանխատեսի նյութում առկա ֆունկցիոնալ խմբի առկայությունը դրա տված որակական ռեակցիայի միջոցով։

4. Ք11.ՆՄԲ.ՆՏ.11 Գործնականում իրականացնի 2-ամինոթթուներ, սպիտակուցների և ածխաջրերի որակական ռեակցիաները:

5. Ք11.ՔՌ.ՔՌԴ.29 Կիրառի օրգանական մացություների դասերի և ռեակցիաների տիպերի մասին ստացած գիտելիքները թեստային առաջադրանքների և հաշվարկային խնդիրների լուծման, ինչպես նաև նախագծային աշխատանքների իրականացման (թեմայի ընտրություն, հետազոտական հարց, հիպոթեզ, տվյալների հավաքագրում, մշակում և եզրահանգումների կատարում) համար։

Բովանդակություն

1. Օրգանական միացությունների դասերի ծագումնաբանական կապը:

2. Օրգանական միացությունների որակական ռեակցիաներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Լաբորատոր աշխատանք 1։ Օրգանական միացությունների ֆունկցիոնալ խմբերի որոշում:

Խմբակային հետազոտական աշխատանք և ներկայացում։

2. Օրգանական միացությունների հիմնական դասերի կիրառում մարդու առօրյա կյանքում:

1) Կառուցվածք և գործառույթ: Տարբեր դասերի օրգանական միացությունների որակական ռեակցիաները պայմանավորված են դրանց ֆունկցիոնալ խմբերով:

2) Կայունություն և փոփոխություն: Ամինաթթուների կառուցվածքի կայունությունը և փոփոխությունը կախված միջավայրի pH-ից ցվիտեր իոնի օրինակով:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու։ Կարողանա կարդալ, հասկանալ կարդացածը, առանձնացնել կարդացածի կարևոր (պահանջվող) գաղափարները։

Կապը Հանրակրթության Չափորոշչի Վերջնարդյունքների հետ

Մ5, Մ9, Մ11, Մ12, Մ13, Մ15, Մ25, Մ29

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության պետական չափորոշիչ, ՀՀ կառավարության. N 136-Ն որոշում, 04.02.2021թ.։

2. Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման եվ հաստատման կարգ, ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշում։

3. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:

4. Հանրակրթական հիմնական դպրոցի «Քիմիա» (7-9-րդ դասարան-ներ) առարկայի չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. հունվարի 20-ի N 40-Ա/Ք հրաման):

5. Հանրակրթական ավագ դպրոցի «Քիմիա» առարկայի ընդհանուր և խորացված ուսուցման դասընթացների չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):

6. Ա.Խաչատրյան, Լ.Սահակյան «Քիմիա 10», դասագիրք ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Երևան, «Զանգակ», 2017թ 224 էջ:

7. Լ.Սահակյան, Ա.Խաչատրյան, «Քիմիա 11», դասագիրք ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Երևան, «Զանգակ», 2017թ 224 էջ:

8. Լ.Սահակյան, Կ.Ավետիսյան և ուր. «Քիմիա, մաս 1», ձեռնարկ բնագիտական հոսքի սովորողների համար, Երևան, «Զանգակ 97», 1999թ 220 էջ:

9. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org

10. Cambridge O Level Chemistry 5070. Syllabus for 2022. www.cambridgeinternational.org/olevel

11. Cambridge IGCSE Chemistry 0620 syllabus for 2022 www.cambridgeinternational.org/igcse

12. Cambridge International AS & A Level Chemistry 9701 syllabus for 2022, 2023 and 2024. www.cambridgeinternational.org/alevel

13. (IB) Diploma Programme (DP) curriculum. https://www.ibo.org/programmes/diploma-programme/curriculum/

14. (IB) Diploma Programme (DP) Chemistry guide. https://ibo.org/programmes/diploma-programme/curriculum/sciences/chemistry/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: