Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/45
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.02.2002-25.06.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.04.23/9(72)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
15.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2004

310.0001.15.09.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15 սեպտեմբերի 1998 թ.

N 01/45

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը:

(1-ին կետը լրաց. 07.12.01 N 02/1909)


ՀՀ հարկային տեսչության պետ`


Ա. Թումանյան


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ հարկային
տեսչության պետ
Ա. Թումանյան
15.09.98 թ
թիվ 01/45 հրամանով

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարար
Է. Սանդոյան


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ արտաքին
գործերի
նախարարություն


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ կենսաթոշակային
և զբաղվածության
հիմնադրամ
30.09.98 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

(վերնագիրը խմբ. 07.12.01 N 02/1909)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի հետ համաձայնեցված, հայտնում է.

1.1. Սույն հրահանգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Համաշխարհային բանկի հետ կնքված միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի, ֆինանսական արձանագրությունների (այսուհետ` Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերի) նկատմամբ:

1.2. Համաշխարհային բանկի վարկային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները ամրագրված են Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և վավերացված դրամաշնորհային պայմանագրերով «Փոխառության և երաշխիքի» վարկային պայմանագրերով կամ այդ պայմանագրերի անբաժան մասը կազմող «Ընդհանուր պայմաններով» և համաձայնեցված են Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև արտոնությունների կիրառման վերաբերյալ արձանագրությամբ:

(1.2-րդ կետը լրաց. 07.12.01 N 02/1909)

1.3. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունները կիրառվում են այդ պայմանագրերի սահմանված կարգով վավերացումից հետո:

(1.3-րդ կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

1.4. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

1.5. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքների մատակարարման կամ ներմուծման, ծառայությունների մատուցման, ապրանքների և ծառայությունների անհատույց կամ մասնակի հատուցմամբ սպառման գործարքների (գործառնությունների) նկատմամբ սույն հրահանգով նշված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում համապատասխան հաշվարկային և վճարային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, աշխատանքների կատարումը հաստատող ակտ, գնման չեկ և այլն), ինչպես նաև սույն հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքները:

(1.5-րդ կետը փոփ. 30.05.00 N 02/407, 07.12.01 N 02/1909)

1.6. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում` ծրագրեր իրականացնող գրասենյակների հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:

(1.6-րդ կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

 

2. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՊԱՀՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

2.1. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնությունները նշանակում են`

ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից,

բ) ենթաակցիզային ապրանքների ազատում ակցիզային հարկից,

գ) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից,

դ) ոչ ռեզիդենտների Հայաստանյան աղբյուրից ստացված եկամուտների մասով ազատում` աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից եկամտահարկի պահումից,

ե) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների գծով ապահովադիրների ազատում` իրենց կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից,

զ) ապահովադիրների ազատում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից:

(2.1-ին կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

 

2.2. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ

 

2.2.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետև` ԱԱՀ) ազատվում են Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում` վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին`

ա) ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ապրանքների ներմուծումը և հատկացումը,

բ) անմիջականորեն ծրագրի իրականացման գրասենյակներին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ):

(2.2.1-ին կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

2.2.2. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):

(2.2.2-րդ կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

2.2.3. Սույն հրահանգի 2.2.2 կետում`

ա) նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով.

բ) նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռք բերման արժեքին).

գ) նշված անձինք հարկից ազատված և ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

2.3. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ

 

2.3.1. «Ակցիզային հարկից ազատվում են Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում` վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին`

ա) ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ենթաակցիզային ապրանքների ներմուծումը,

բ) անմիջականորեն ծրագրի իրականացման գրասենյակներին արտադրող-իրացնողների կողմից ենթաակցիզային ապրանքների մատակարարումը»:

(2.3.1-ին կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

2.3.2. Սույն հրահանգի 2.3.1 կետի «բ» ենթակետում նշված դեպքում անձինք պարտավոր են`

ա) վարկային պայմանագրերի շրջանակներում մատակարարված ենթաակցիզային ապրանքների գծով վարել առանձնացված հաշվառում և դրանց մասով.

բ) ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարը միացնել արտադրության ծախսերին:

 

2.4. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ

 

2.4.1. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության`

ա) ոչ ռեզիդենտները ազատվում են շահութահարկից, ինչպես նաև աղբյուրի մոտ շահութահարկի պահումից,

բ) ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և դրանց մասով շահութահարկի գծով հարկային պարտավորությունները որոշվում են օրենքով սահմանված կարգով:

(2.4.1-ին կետը խմբ. 30.05.00 N 02/407, փոփ. 07.12.01 N 02/1909)

 

2.5. ԵԿԱՄՏԱՀԱՐԿ

 

2.5.1. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության`

ա) ոչ ռեզիդենտների ստացած եկամուտները ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից,

բ) ռեզիդենտների ստացած եկամուտները ազատվում են աղբյուրի մոտ պահվող եկամտահարկից, սակայն ներառվում են նրանց կողմից տարեկան եկամուտների հայտարարագրերում: Եկամուտների հայտարարագրման արդյունքում` այդպիսի եկամուտների մասով, ռեզիդենտների հարկային պարտավորությունները որոշվում են օրենքով սահմանված կարգով:

(2.5.1-ին կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

 

2.6. ՄԱՔՍԱՏՈՒՐՔ

 

2.6.1. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից:

(2.6.1-ին կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

 

2.7. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

2.7.1. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին`

ա) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների գծով ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակներն ազատվում են իրենց կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից,

բ) ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակներն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից:

(2.7.1-ին կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

2.7.2. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում, վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին եկամուտներ ստացած ֆիզիկական անձինք պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ինքնուրույն` օրենքով սահմանված կարգով և չափով:

(2.7.2-րդ կետը փոփ. 07.12.01 N 02/1909)

2.7.3 Ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ է ներկայացնում տեղեկություններ ֆիզիկական անձանց և նրանց վճարվող եկամուտների վերաբերյալ:

(2.7.3-րդ կետը լրաց. 07.12.01 N 02/1909)

2.8. Հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները հիմնավորող տեղեկանքների տրման կարգը.

(2.8-րդ կետը լրաց. 30.05.00 N 02/407)

2.8.1. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է:

(2.8.1-ին կետը լրաց. 30.05.00 N 02/407, փոփ. 07.12.01 N 02/1909)

2.8.2. Արտոնությունների կիրառման հիմք հանդիսացող սույն հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը տրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձի կողմից, իսկ 2 հավելվածում բերված տեղեկանքը` ծրագիր իրականացնող գրասենյակների կողմից հրահանգի 2.8.3 կետում նշված դեպքերում:

(2.8.2-րդ կետը լրաց. 30.05.00 N 02/407)

2.8.3. Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում, վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին, ծրագրեր իրականացնող գրասենյակներն իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե ձեռք բերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:

Սույն ենթակետում նշված ծրագրեր իրականացնող գրասենյակները իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին ապրանքների ներմուծման դեպքում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե յուրաքանչյուր ներմուծման դեպքում ներմուծվող ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազ. դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:

(2.8.3-րդ կետը լրաց. 30.05.00 N 02/407, փոփ. 07.12.01 N 02/1909)

2.8.4. Հրահանգի 2.8.3 կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 (չորս) օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է ծրագրեր իրականացնող գրասենյակի մոտ:

Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:

Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները, յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են համապատասխան տարածքային հարկային տեսչություն: Տարածքային հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

(2.8.4-րդ կետը լրաց. 30.05.00 N 02/407)

2.9. Սույն հրահանգի 2.2 և 2.6 կետերով սահմանված արտոնությունները կիրառվում են նաև ծրագրի իրականացման գրասենյակների կողմից ֆինանսավորվող` ծրագրերի իրականացման համար պատվիրատու կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում կառավարման ֆունկցիա իրականացնող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց նկատմամբ:

(2.9-րդ կետը լրաց. 30.05.00 N 02/407)

 

3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3.1. Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների վերապահման համար սույն հրահանգի հավելվածում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է 1999 թ. հունվարի 1-ից հետո մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար:

(3.1-ին կետը փոփ. 26.02.99 N 01/12, 07.12.01 N 02/1909)

 

 

Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության և
Համաշխարհային բանկի միջև կնքված
միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով
սահմանված հարկային, մաքսային և այլ
պարտադիր վճարների գծով նախատեսված
արտոնությունների կիրառման» հրահանգի

(գլխագիրը փոփ. 07.12.01 N 02/1909)

 

Տ ե ղ ե կ ա ն ք  N ___

 

____ ___________ 2000 թ.

 

Սույնով հաստատվում է, որ

__________________________________________

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող

պատվիրատու կազմակերպության անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)

 

Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսված

ծրագրերի շրջանակներում

___________________________________________

(պայմանագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

___________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը,

անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

 

գրանցված ____________________________________

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ)

___________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը

(պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում __________________________________

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

____________________________________________

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների

քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց

վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային

բանկի միջև կնքված վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով հատկացված վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին:

_______________________________________________

 

_______________________________________________

(համաձայնագրի անվանումը, կնքման ժամկետը, ՀՀ Ազգային ժողովի կողմից

վավերացման ժամկետը)

 

 

 

ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ


_____________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (դրոշմակնիք)

ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ



_____________________ (ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (դրոշմակնիք)

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ


_____________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

(հավելվածը փոփ. 26.02.99 N 01/12, խմբ. 30.05.00 N 02/407, փոփ. 07.12.01 N 02/1909)

 

Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության և
Համաշխարհային բանկի միջև կնքված
միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով
սահմանված հարկային, մաքսային և այլ
պարտադիր վճարների գծով նախատեսված
արտոնությունների կիրառման» հրահանգի

(գլխագիրը փոփ. 07.12.01 N 02/1909)

 

Տ ե ղ ե կ ա ն ք N ___

 

____ ___________ 2000 թ.

 

Սույնով հաստատվում է, որ

__________________________________________

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող

պատվիրատու կազմակերպության անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)

 

Համաշխարհային բանկի վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսված

ծրագրերի շրջանակներում

___________________________________________

(պայմանագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

___________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը,

անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

 

գրանցված ____________________________________

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ)

___________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը

(պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում __________________________________

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

____________________________________________

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների

քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց

վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային

բանկի միջև կնքված վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով հատկացված վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին:

_______________________________________________

 

_______________________________________________

(համաձայնագրի անվանումը, կնքման ժամկետը, ՀՀ Ազգային ժողովի կողմից

վավերացման ժամկետը)

 

ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ


___________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (դրոշմակնիք)

(հավելվածը լրաց. 30.05.00 N 02/407, փոփ. 07.12.01 N 02/1909)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 նոյեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980212

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2004, N 1-05/8-Ն 25.06.2004, N 01/45
07.12.2001, N 02/1909 21.02.2002, N 01/45
30.05.2000, N 02/407 02.07.2000, N 01/45
26.02.1999, N 01/12 17.05.1999, N 01/45
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան