Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 հունիսի 2023 թ.

N 57-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն» առարկայի 7-8-րդ, 10-12-րդ և «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի 9-րդ դասարանների առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 24-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. հունիսի 30-ի 

N 57-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի 2023 թ. մարտի 30-ի 

N 24-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-8-ՐԴ, 10-12-ՐԴ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի ուսուցումը պայմանավորված է այդ առարկայի աշխարհայացքային, համամշակութային, կրթաճանաչողական նշանակությամբ: Բացի այդ, աշխարհագրությունն, այլ ուսումնական առարկաների հետ միասին, նպաստում է սովորողների հայրենասիրական դաստիարակության ձևավորմանն ու բնապահպանական արժեքային համակարգի զարգացմանը: Աշխարհագրությունը սովորողներին տալիս է աշխարհագրական գիտելիքները կյանքում կիրառելու հմտություններ, ինչպես նաև ձևավորում է նրանց համակարգված աշխարհագրական մտածողությունը:

2. Հանրակրթական ընդհանուր ծրագրի «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» ուսումնական առարկաների չափորոշիչները և օրինակելի ծրագրերը լրամշակվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, «Հանրակրթության պետական կրթակարգի» (ՀՀ կառավարության 27.05.2004թ. N 20 արձանագրային որոշում), «Հանրակրթության պետական չափորոշիչի» (ՀՀ կառավարության 04.02.2021թ. N 136-Ն որոշում), հանրակրթական հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» (6-8-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) առարկաների չափորոշիչների և ծրագրերի (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ. հունվարի 23-ի N 49-Ա/Ք հրաման), հանրակրթական ավագ դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ընդհանուր և խորացված ուսուցման դասընթացների չափորոշիչների և ծրագրերի (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման), Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Սինգապուրի և այլ երկրների բնագիտության և աշխարհագրության առարկայական չափորոշիչների և ծրագրերի հիման վրա:

3. Աշխարհագրության չափորոշիչը ներառում է․

1) «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» ուսումնական առարկաների ուսուցման նպատակն՝ ըստ կրթական աստիճանների,

2) «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» ուսումնական առարկաների ընդհանուր բնութագիրը,

3) աշխարհագրության բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները,

4) «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» ուսումնական առարկաների հիմնական գաղափարները և ակնկալվող վերջնարդյունքներն՝ ըստ կրթական աստիճանների և դասարանների,

5) սովորողների ուսումնառության արդյունքների գնահատումը,

6) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը։

4. «Աշխարհագրություն» (7-8-րդ, 10-12-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) ուսումնական առարկաների օրինակելի ծրագրերը ներառում են.

1) ժամաքանակի բաշխումն՝ ըստ դասարանների,

2) թեմաներն ու դրանց բովանդակությունը., յուրաքանչյուր թեմայի նպատակն ու ակնկալվող վերջնարդյունքները,

3) բովանդակությունը, գործնական աշխատանքները,

4) ընդհանրական խաչվող հասկացությունները, միջառարկայական կապերը,

5) կապը Հանրակրթության պետական չափորոշիչի (ՀՊՉ) հիմնական կամ ավագ դպրոցի վերջնարդյունքների հետ:

 

ԲԱԺԻՆ 2. «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ
 
5. «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» ուսումնական առարկաների դասընթացների հիմնական նպատակը սովորողների համակարգված աշխարհաճանաչողության ձևավորումն ու զարգացումն է՝ հիմնված աշխարհագրական գիտական մտածողության վրա: Այն ուղղված է բնական և հասարակական աշխարհագրությունից ձեռքբերված գիտելիքների հիման վրա սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորմանը, կյանքում նրանց ստացած աշխարհագրական գիտելիքների և կարողությունների օգտագործման հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորմանը և զարգացմանը:

6. Տարրական դպրոցում աշխարհագրության ուսուցման նպատակներն են․

1) մարդուն, որպես բնության և հասարակության անբաժանելի մասնիկ ընկալելու, մարդկանց միջև գոյություն ունեցող ռասայական, ազգային, կրոնական, մշակութային և աշխատանքային գործունեության տարբերությունները զանազանելու կարողությունների ձևավորումը,

2) քարտեզից և շրջակա աշխարհի մասին հանրամատչելի այլ աղբյուրներից, բնական և հասարակական օբյեկտների ու երևույթների վերաբերյալ, տեղեկույթից օգտվելու և դա առօրյայում կիրառելու հմտությունների զարգացումը:

7. Հիմնական (միջին) դպրոցում աշխարհագրության ուսուցման նպատակներն են․

1) Երկիր մոլորակի ոլորտներում և դրանց բաղադրիչներում ընթացող բնական երևույթների պատճառների, փոխառնչությունների և հիմնական օրինաչափությունների ճանաչումը,

2) երկրոլորտների հիմնական բաղադրիչների, դրանց փոխպայմանավորվածության, զարգացման և տարածքային օրինաչափությունների մասին համակարգված գիտելիքների ձեռքբերումը,

3) մարդու, բնության, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի փոխազդեցությունների իրական ընկալումը,

4) Բնակչության, տնտեսության ճյուղային ու տարածքային առանձնահատկությունների և օրինաչափությունների վերաբերյալ համակարգված քննադատական մտածողության ձևավորումը և զարգացումը:

5) Հայաստանի բնության, բնակչության և տնտեսության աշխարհագրական առանձնահատկությունները բացատրելու և վերլուծելու հմտությունների զարգացումը:

8. Միջնակարգ (ավագ) դպրոցում աշխարհագրության ուսուցման նպատակներն են․

1) երկրագնդի առանձին բաղադրիչների ֆիզիկաաշխարհագրական բնութագրիչներով համալիր վերլուծության հմտությունների ձևավորումը,

2) քարտեզագրման նպատակներով ԱՏՀ-ի և գլոբալ տեղորոշման համակարգերի կիրառման պարզագույն հմտությունների ձևավորումը,

3) աշխարհի բնակչության և համաշխարհային տնտեսության տարածքային կազմակերպման և ճյուղային կառուցվածքի ու օրինաչափությունների վերլուծության հմտությունների զարգացումը,

4) մարդ-բնություն փոխհարաբերության էկոլոգիական և կայուն զարգացման տեսանկյուններից համալիր վերլուծություն կատարելու կարողության զարգացումը,

5) մարդկության համամոլորակային հիմնախնդիրների և ինքնատիպ տարածաշրջանների համալիր աշխարհագրական բնութագրման և վերլուծության կարողության զարգացումը:

 

ԲԱԺԻՆ 3. «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ.

 

9. «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» ուսումնական առարկաների ընդհանուր բնութագիրը ներկայացված է եռամակարդակ հիմնական գաղափարների բովանդակային միջուկի միջոցով: Եռամակարդակ հիմնական գաղափարները ներառում են բնական և հասարակական տարածական համակարգերն ու դրանց փոխազդեցությունների արդի դրսևորումները, ինչպես նաև, կյանքում և տնտեսության տարբեր ոլորտներում, այդ գաղափարների գործնական կիրառությունները, ժամանակակից էկոլոգիական և բնահասարակական հիմնախնդիրների ճանաչման, ուսումնասիրման և լուծման ուղիների բացահայտման գործում աշխարհագրության մեծ դերը:

10. Ներկայացվող դասընթացի բովանդակության մեջ, գիտական աշխարհայացքի ձևավորման համար, որպես ելակետ կարող են հանդիսանալ, հետևյալ դրույթները․

1) աշխարհագրության ուսումնասիրության ամենամեծ օբյեկտը՝ երկրագունդը, նյութական է և գոյություն ունի տարածության ու ժամանակի մեջ,

2) երկրագնդի, դրա առանձին բնական և հասարակական տարրերի (օբյեկտների) բոլոր երևույթներն ու գործընթացները կարգավորվում են բնական և հասարակական օրենքներով, որոնց միջոցով բացահատվում են պատճառահետևանքային կապերը:

11. Հանրակրթական դպրոցի աշխարհագրության չափորոշիչների և ծրագրերի բովանդակային հենքին ուղղակի առնչվում են Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված՝ հանրակրթական ընդհանուր ծրագրերի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող հետևյալ վերջնարդյունքները: Հանրակրթական հիմնական ծրագիրն ակնկալում է, որ շրջանավարտը պետք է կարողանա․

1) վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիմնական գաղափարը,

2) հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, արտահայտի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ միջոցներ,

3) իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ,

4) կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն ուսումնասիրելիս,

5) որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք,

6) վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից,

7) կիրառի բնագիտական առարկաներից ստացված հիմնարար գիտելիքները բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության, ֆիզիկական մոդելավորման և խնդիրների լուծման համար,

8) ներկայացնի գիտության նվաճումների, տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառության հավանական ազդեցությունը՝ բնության, մարդու և հասարակության վրա,

9) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը,

10) կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր,

11) նկարագրի բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունների փոխկապվածությունը,

12) քննարկի Հայաստանի հիմնախնդիրները՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները,

13) նկարագրի բնության, բնակչության, և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը․

14) նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարներն ու դրանց փոխադարձ կապերը,

15) ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները,

16) տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները,

17) գնահատի իր և ուրիշների կարծիքներն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ,

18) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակը արդյունավետ տնօրինելու կարողություններ,

19) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ,

20) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր,

21) ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ,

22) գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի դրա արժանահավատությունը և այն օգտագործելիս՝ կատարի հղումներ,

23) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը,

24) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքները առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ,

25) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ,

26) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում,

27) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ:

12. Հանրակրթական միջնակարգ ծրագիրն ակնկալում է, որ շրջանավարտը պետք է կարողանա․

1) կիրառի տարածական մարմինների մասին գիտելիքները՝ կյանքում և տարբեր ուսումնական առարկաներ ուսումնասիրելիս,

2) մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ,

3) վերլուծի բնական համակարգերի փոխկապվածությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն,

4) քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն՝ աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ,

5) գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները՝ տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով,

6) նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ,

7) բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները՝ բնության և մարդու համար,

8) առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ, վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ,

9) կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար,

10) քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ,

11) ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն՝ տեղեկության աղբյուրներն օգտագործելիս,

12) ընկալի, ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ,

13) համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ,

14) վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր,

15) վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները՝ տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց՝ որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,

16) իմանա՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ,

17) վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը,

18) վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները,

19) անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և ուրիշների ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները,

20) ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ,

21) վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց արդյունավետությունը,

22) քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակի կիրառվող մեքենայությունները և քննարկի դրանց նպատակները,

23) ուրիշների հետ համագործակցելով կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով,

24) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների,

25) կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորություններն ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրի և գնահատի իր, տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ, գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի,

26) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում,

27) վարի առողջ և անվտանգ ապրելակերպ,

28) ունենա ամբողջական պատկերացում իր նախընտրած մասնագիտության վերաբերյալ,

29) ունենա մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա:

 

ԲԱԺԻՆ 4. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

13. Հանրակրթական դպրոցի բոլոր դասարանների աշխարհագրության դասընթացները տրված են որպես բովանդակային բաղադրիչների ինտեգրված միասնական ամբողջություն՝ կառուցված առարկայական հիմնական գաղափարների (բովանդակային միջուկ) ու ակնկալվող վերջնարդյունքների համակարգված ներկայացման հիման վրա:

14. Ուսումնական նյութերը պետք է ձևակերպվեն տարիքային կարողունակություններին համընթաց զարգացող, փոխկապակցված սկզբունքներով և պետք է լինեն համակարգված՝ հիմնական գաղափարների շուրջ: Դասընթացը նաև պետք է նկարագրի աշխարհի ամբողջական պատկերը, բնական և հասարակական կոմպոնենտային (ճյուղային) և տարածական կառուցվածք ունեցող օբյեկտներն ու երևույթները,` ներկայացնելով դրանց կառուցվածքն ու փոխադարձ կապերը:

15. Աշխարհագրության հանրակրթական դպրոցի դասընթացները պետք է հնարավորություն ստեղծեն ապահովելու ուսումնական գործընթացի ներառականության սկզբունքը՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի համար անհատական ուսուցման պլանավորման վրա:

16. «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» դպրոցական առարկաները, լինելով ինտեգրված ուսումնական դասընթացներ, ձևավորվել են բնական և հասարակական օբյեկտների ու համակարգերի տարածական կառուցվածքային միավորների և մարդ-բնություն փոխհարաբերությունների ուսումնասիրության կառուցակարգի վրա, որոնք որոշում են դասընթացի բովանդակության ձևավորման տրամաբանությունը:

17. Դասընթացների բովանդակության մեջ պետք է առկա լինեն, աշխարհագրության հանրային կրթական նշանակության, միջառարկայական և վերառարկայական բովանդակության նյութեր:

18. Աշխարհագրության դասընթացների կառուցման հիմքում պետք է ընկած լինեն բնության և հասարակության միասնականության, համակարգվածության, մարդու և բնության փոխկապվածության և «մարդ-բնություն» բնահասարակական գեոհամակարգի ներդաշնակության գաղափարները: Այս առումով դասընթացները պետք է ունենան որոշակի էկոլոգիական ուղղվածություն, հանրամատչելի ձևով ներկայացնեն տեղական, տարածաշրջանային և համամոլորակային մակարդակներում առկա հասարակական և էկոլոգիական հիմնախնդիրները:

19. Դասընթացները պետք է ընդգրկեն տարբեր օրինաչափությունների մաթեմատիկական պարզ համակարգերի մոդելներ, դրանց տարածական ցուցանիշների քանակական և որակական փոփոխությունների բացատրություններ:

20. Աշխարհագրության դասընթացները պետք է ունենան գործնական ուղղվածություն: Ուսումնական նյութը պետք է օգնի սովորողին՝ կողմնորոշվելու առօրյա կյանքում և համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու բնական և հասարակական երևույթներին:

21. Սովորողները պետք է կարողանան իրականացնել դիտումներ, կատարել չափումներ բնության մեջ, առաջադրել վարկածներ, ինչպես նաև կատարել պարզ գործողություններ աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) և գլոբալ տեղորոշման համակարգերի (GPS) միջոցով: Սովորողները պետք է կարողանան ուրվագծային քարտեզների վրա համապատասխան քարտեզագրական և տեղեկատվական այլ նյութերով կազմեն բնական կամ հասարակական որևէ երևույթի կամ օբյեկտի քարտեզասխեմաներ:

22. Դասընթացների բովանդակությունն ընտրելիս պետք է նկատի ունենալ, որ այն հասցեագրված է այն շրջանավարտներին, որոնք հետագայում աշխարհագրության հենքի վրա ստացած մասնագիտությամբ հիմնականում աշխատելու են ոչ միայն աշխարհագրական գիտությունների և հարակից ոլորտներում, այլև աշխարհագրությանն ուղղակիորեն չառնչվող բնագավառներում: Ելնելով այս հանգամանքից` պետք է ընտրել այնպիսի բովանդակություն ունեցող դասընթաց, որն առաջին հերթին բավարարի արդիականության և մատչելիության սկզբունքներին, հիմնականում կատարի ընդհանուր աշխարհայացքի ձևավորման և զարգացման գործառույթ:

23. Ծրագրային նյութը պետք է հնարավորինս նպաստի սովորողների հետաքրքրությունների խթանմանը, նրանց մղի բանավեճերի, ձևավորի այս կամ այն երևույթի վերաբերյալ կարծիք արտահայտելու, իր տեսակետը պնդելու և հիմնավորելու մշակույթ: Դասընթացը պետք է նպաստի այնպիսի քաղաքացու ձևավորմանը, որն ունակ է գնահատելու աշխարհագրության դերն առօրյա կյանքում և հետազոտություններ կատարելիս, կյանքի որակի բարելավման և բնության պահպանության գործընթացում՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ:

24. Հիմնական դպրոցի աշխարհագրության դասընթացը ներառում է քարտեզագրական հմտություններ զարգացնող բովանդակային բաղադրիչները, աշխարհագրական գոտիականության և զոնայականության գլոբալ համակարգերի ձևավորման գործընթացները, աշխարհի բնակչության, տնտեսության տարածական կառուցվածքային բաղադրիչների տեղաբաշխման օրինաչափ և առանձնահատուկ դրսևորումները:

25. Հիմնական դպրոցի 9-րդ դասարանի դասընթացը ներառում է Հայկական լեռնաշխարհի բնության, Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Արցախի Հանրապետության (ԱՀ) բնության, բնակչության և տնտեսության բաղադրիչների, կառուցվածքի և տեղաբաշխման առանձնահատկությունները: Դրանք սովորողին պետք են՝ ազգային շահերի տեսանկյունից ՀՀ և ԱՀ զարգացման ներուժը գնահատել կարողանալու համար:

26. Ավագ դպրոցի ընդհանուր աշխարհագրության դասընթացը կառուցված է բնության և հասարակության տարածական համակարգային միավորների առավել բարդ դրսևորումների վրա՝ խորացնելով հիմնական դպրոցում սովորողների ստացած գիտելիքները: Այստեղ ընդհանրացվում և խորացվում են սովորողի աշխարհագրական գիտելիքները՝ որոշակիորեն ընդգրկելով նաև աշխարհագրության “International AS and A Level” չափորոշիչները:

27. Աշխարհագրության դասընթացները պետք է կառուցված լինեն այնպիսի բովանդակությամբ, որը կարժևորի սովորողների սեփական և ուրիշների տեսակետները, կարծիքներն ու վերաբերմունքը աշխարհագրական տարբեր իրողություններին, ուստի սովորողները պետք է.

1) գիտակցեն բնական ու հասարակական տարբեր միջավայրերում բնակվող մարդկանց ունեցած տարբեր հնարավորություններն ու առկա սահմանափակումները,

2) ցուցաբերեն պատրաստակամություն վերանայելու, նոր գիտելիքների, ինչպես նաև ուրիշների տեսակետների համատեքստում, սեփական հայացքներն ու վերաբերմունքը,

3) արտահայտեն տեսակետ և ունենան սեփական դիրքորոշում՝ տեղական, տարածաշրջանային և համամոլորակային մակարդակներում բնօգտագործման և բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ:,

4) դատողությունները և վերլուծությունները կատարեն ու որոշումները կայացնեն` հաշվի առնելով.

ա) բնական պայմանների և հասարակական գործընթացների աշխարհագրական առանձնահատկությունները,

բ) տարբեր խմբերի և անհատների ազգային, մշակութային արժեքներն ու վերաբերմունքը,

գ) որոշումներ կայացնողների ունեցած ընտրության հնարավորություններն ու այլընտրանքները,

դ) համամոլորակային, տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներում փոխառնչությունների արդի վիճակը և կայուն զարգացման անհրաժեշտությունը:

5) գիտակցեն բնության հանդեպ պատասխանատու, հոգատար և ոչ սպառողական վերաբերմունքի՝ բնապահպանական մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը,

6) ունենան սեփական դիրքորոշումը կամ տեսակետը՝ հայրենիքի, որպես անվիճարկելի արժեքի, զարգացման առաջնահերթությունների և հնարավորությունների վերաբերյալ,

7) կարևորեն ժողովրդավարական մշակույթի արժեքները և գիտակցեն դրանց ապահովման գործում աշխարհագրության դերն ու նշանակությունը (մասնավորապես, մշակութային բազմազանության արժևորման, հարգանքի, քաղաքացիական մտածողության, պատասխանատվության, աշխարհի քննադատական ընկալման պարագայում)։

28. Սույն առարկայական չափորոշչով առաջարկվում է «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների դասընթացների բովանդակությունը ներկայացնել հետևյալ երեք բովանդակային ուղղություններով.

1) բնության օբյեկտներ, երևույթներ և մոդելներ,

2) հասարակական երևույթներ և գործընթացներ,

3) մարդ-բնություն փոխհարաբերություններ:

29. Բովանդակային առաջին ուղղության նպատակն է՝ բնական աշխարհագրական օբյեկտների, երևույթների և տարածական համակարգերի վերաբերյալ գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների ձևավորումը:

30.Այստեղ բովանդակությունը կառուցվում է հետևյալ հիմնական գաղափարներով.

1) Երկրագունդ. պտույտներ, ոլորտներ.

ա) Երկրի պտույտներն ու դրանց աշխարհագրական հետևանքները,

բ) Քարոլորտ. կազմը, կառուցվածքը, դրանում ընթացող գործընթացները, և դրա պահպանությունը,

գ) Ջրոլորտ․ կազմը, դրանում ընթացող գործընթացները և դրա պահպանությունը,

դ) Մթնոլորտ․ կազմը, կառուցվածքը, դրանում ընթացող գործընթացները, և դրա պահպանությունը,

ե) Կենսոլորտ. էկոհամակարգեր, դրանց պահպանությունը:

2) Տարածական մոդելավորում և տվյալներ.

ա) Քարտեզ և հատակագիծ, աշխարհագրական դիրք,

բ) Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (ԱՏՀ): Տեղորոշում:

31. Բովանդակային երկրորդ ուղղության նպատակն է՝ սովորողների մեջ առավելապես վերացական՝ աշխարհի բնակչության, համաշխարհային տնտեսության կառուցվածքի և տեղաբաշխման օրինաչափությունների վերաբերյալ համակարգված գիտելիքների և հմտությունների ձևավորումը:

32. Այստեղ ներառված են հետևյալ հիմնական գաղափարները`

1) Բնակչության աշխարհագրություն.

ա) Բնակչության բնական շարժ, վերարտադրություն և ժողովրդագրական քաղաքականություն,

բ) Բնակչության կազմ,

գ) Աշխատանքային ռեսուրսներ և միգրացիայի գործընթացներ,

դ) Բնակչության տեղաբաշխում և տարաբնակեցում, ուրբանիզացման արդի գործընթացները:

2) Աշխարհի քաղաքական բաժանում.

ա) Քաղաքական քարտեզ, դրա ձևավորումը,

բ) Պետությունների տիպաբանություն, խմբավորում,

գ) Երկրի պետական տարածք, սահմաններ, աշխարհաքաղաքականություն:

3) Տնտեսության կառուցվածք և տեղաբաշխում.

ա) Համաշխարհային տնտեսություն,

բ) Արդյունաբերություն,

գ) Գյուղատնտեսություն,

 դ) Տրանսպորտ և կապ,

ե) Ոչ արտադրական ոլորտի ճյուղեր,

զ) Միջազգային տնտեսական հարաբերություններ:

33. Բովանդակային ինտեգրված դասընթացների տեսքով հանդես են գալիս աշխարհի տարածաշրջաններն ու պետությունները և Հայաստանի աշխարհագրությունը, որոնք ներառում են վերոնշյալ բովանդակային երեք ուղղությունները:

34. Բովանդակային երրորդ ուղղության նպատակն է՝ սովորողներին գիտելիքներ հաղորդել շրջակա միջավայրի, բնական պայմանների և ռեսուրսների, դրանց արդյունավետ օգտագործման, բնական աղետներից պաշտպանության, մարդկության զարգացման հիմնահարցերի վերաբերյալ: Կարևոր նպատակ է նաև դրանց լուծման ուղղությամբ հմտությունների ձևավորումը: Դա կարող է ներառել հետևյալ հիմնական գաղափարները`

1) Շրջակա միջավայր

ա) Բնական պայմաններ և ռեսուրսներ․ տեսակները, արդյունավետ օգտագործումը,

բ) Բնական աղետներ․ տեսակները, տարածումը, դրանցից պաշտպանությունը:

2) Մարդկության զարգացման հիմնահարցեր

ա) Մարդկության համամոլորակային, տարածաշրջանային, տեղական հիմնախնդիրներ,

բ) Կայուն զարգացման հայեցակարգ և Հազարամյակի մարտահրավերների նպատակներ:

35. Խաչվող հասկացություններ: Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով՝ աշխարհագրության դասընթացների բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են աշխարհի մասին տարբեր գիտությունների համար և սովորողներին օգնում են միավորելու, փոխկապակցելու աշխարհի մասին տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները՝ մեկ ընդհանրական պատկերի շրջանակում: Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան կրթական 3 աստիճաններում:

36.Բոլոր բնագիտական առարկաների, այդ թվում՝ «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների ուսուցման ժամանակ առանձնացվում է այդպիսի խաչվող հասկացությունների յոթ հիմնական խումբ.

1) Օրինաչափություններ,

2) Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում,

3) Մասշտաբ, սանդղակ, համամասնություն և քանակ,

4) Համակարգեր և մոդելներ,

5) Էներգիա և նյութ, հոսքեր, ցիկլեր, պահպանում,

6) Կառուցվածք և գործառույթ,

7) Կայունություն և փոփոխություն:

37. Հանրակրթական պետական առարկայական ծրագրի համար առաջարկվում է աշխարհագրության դասընթացների հետևյալ կառուցվածքը՝

1) «Աշխարհագրություն» (7-րդ դասարան)- «Ընդհանուր աշխարհագրություն» դասընթաց

2) «Աշխարհագրություն» (8-րդ դասարան)-«Տարածաշրջաններ և պետություններ» դասընթաց

3) «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան)- «Հայաստանի բնությունը, բնակչությունը, տնտեսությունը» դասընթաց

4) «Աշխարհագրություն» (10-12-րդ դասարան)- «Ընդհանուր աշխարհագրություն» դասընթաց:

 

ԲԱԺԻՆ 5. «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ՝ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ

 

38. Աշխարհագրության հիմնական գաղափարները և դրանցից բխող չափորոշչային վերջնարդյունքները տարրական, հիմնական և կրթական աստիճանների համար կառուցված են պարուրաձև զարգացող գիտելիքների, հմտությունների, արժեքների և դիրքորոշման հիման վրա: Ըստ դպրոցի աստիճանների՝ տրված հիմնական գաղափարներն ու չափորոշչային վերջնարդյունքներն ուսումնական այլընտրանքային ծրագրերի մշակման համար ապահովում են մեծ ճկունություն:

39. «Աշխարհագրություն» (7-8-րդ, 10-12-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) ուսումնական առարկաների հիմնական գաղափարները սահմանվել են առարկայական բովանդակության միջուկը կազմող 2-4-ական բովանդակային բաղադրիչներով: Բովանդակության առանցքային ամբողջական գծերը տրված են հիմնական գաղափարների 3-րդ մակարդակում: 3-րդ մակարդակի հիմնական գաղափարները հիմք են հանդիսացել 7-9-րդ և 10-12-րդ դասարանների վերջնարդյունքների սահմանման և պարուրաձև զարգացման համար: Աշխարհագրության չափորոշչային վերջնարդյունքները, մյուս առարկաների հետ մեկտեղ, ձևավորում են ՀՊՉ-ով սահմանված հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների սովորողների ուսումնառությունից ակնկալվող վերջնարդյունքները:

40. 3-րդ մակարդակի հիմնական գաղափարները և ըստ կրթական աստիճանների ու դասարանների սովորողների ուսումնառությունից ակնկալվող վերջնարդյունքները հիմք են ծառայում պետական և այլընտրանքային առարկայական ծրագերի մշակման համար: Չնայած այդ հանգամանքին՝ այլընտրանքային ծրագրերի մշակման համար, հիմք են ծառայում նաև ըստ դպրոցի աստիճանների տրված հիմնական գաղափարներն ու չափորոշչային ակնկալվող վերջնարդյունքները (Աղյուսակ 1, Աղյուսակ 2):

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Տարրական, հիմնական և միջնակարգ կրթական աստիճաններ Հիմնական գաղափարներ, վերջնարդյունքներ

 

Հիմնական գաղափարներ

(3-րդ մակարդակ)

Չափորոշչային վերջնարդյունքներ

Տարրական կրթություն

Հիմնական կրթություն

Միջնակարգ կրթություն

1.

Քարոլորտ (կազմը, կառուցվածքը, գործընթացները, պահպանությունը)

1) Ճանաչել երկրի մակերևույթի հիմնական ձևերը: (Տ.ԲՄ.Ե.1)

1) Ներկայացնել քարոլորտի կազմն ու կառուցվածքը: (Մ.ԲՄ.Ե.1)

2) Բացատրել երկրի մակերևույթը փոփոխող ներծին և արտածին ուժերի ազդեցությունը: (Մ.ԲՄ.Ե.2)

3) Բնութագրել երկրակեղևի զարգացման, մակերևույթի ձևավորման գործընթացները: (Մ.ԲՄ.Ե.3)

4) Բնութագրել աշխարհի առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ, ԱՀ մակերևութների, դրանց ձևավորման հիմնական առանձնահատ-կությունները: (Մ.ԲՄ.Ե.4)

1) Մեկնաբանել սալերի տեկտոնական շարժումներն ու սեյսմիկ գործընթացները քարոլորտում: (Ա.ԲՄ.Ե.1)

2) Հիմնավորել ապարների շրջապտույտի պատճառներն ու հետևանքները: (Ա.ԲՄ.Ե.2)

3) Վերլուծել մարդու ազդեցությունը Երկրի մակերևույթի ձևավորման վրա: (Ա.ԲՄ.Ե.3)

4) Մեկնաբանել հողերի դեգրադացման ու անապատացման երևույթները: (Ա.ԲՄ.Ե.4)

2.

Ջրոլորտ (կազմը, գործընթացները, պահպանությունը)

1) Բնորոշել ջրի պարզագույն ֆիզիկական և քիմիական հատկությունները (ագրեգատային վիճակներ, թափանցիկություն, լուծելիություն): (Տ.ԲՄ.Ե.2)

2) Ճանաչել և տարբերակել ջրագրական օբյեկտները (օվկիանոս, ծով, լիճ, գետ, ճահիճ, աղբյուր): (Տ.ԲՄ.Ե.3)

1) Ներկայացնել ջրոլորտի կազմը, ցամաքային ջրերը, Համաշխարհային օվկիանոսի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը:(Մ.ԲՄ.Ե.5)

2) Ներկայացնել առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ, ԱՀ ջրագրական առանձնահատ-կությունները: (Մ.ԲՄ.Ե.6)

1) Բնորոշել ջրհավաք ավազանը՝ որպես համակարգ և մարդու ազդեցությունը՝ ջրաբանական գործընթացների վրա:(Ա.ԲՄ.Ե.5)

2) Վերլուծել հիդրոգրաֆի կառուցվածքն ու դրա կապը ջրհավաք ավազանի բնութագրիչների հետ: (Ա.ԲՄ.Ե.6)

3) Վերլուծել ջրի աղտոտման պատճառները, հետևանքները, ջրավազանների պահպանության հիմնական ուղիները: (Ա.ԲՄ.Ե.7)

4) Բնորոշել քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը: (Ա.ԲՄ.Ե.8)

3.

Մթնոլորտ (կազմը, կառուցվածքը, գործընթացները, պահպանությունը)

1) Բնորոշել օդի որոշ հատկանիշներ (թափանցիկ, անգույն և անհոտ լինելը): (Տ.ԲՄ.Ե.4)

1) Նկարագրել մթնոլորտի կազմն ու կառուցվածքը: (Մ.ԲՄ.Ե.7)

2) Բացատրել օդի տաքացումը, մթնոլորտային ճնշումը և մթնոլորտի խոնավությունը: (Մ.ԲՄ.Ե.8)

3) Բնորոշել եղանակը և կլիման, կլիմաստեղծ գործոնները, կլիմայի հիմնական տիպերը: (Մ.ԲՄ.Ե.9)

4) Բնութագրել ՀՀ-ի, ԱՀ-ի, առանձին տարածաշրջանների, պետությունների հիմնական կլիմայական առանձնահատ-կությունները: (Մ.ԲՄ.Ե.10)

1) Բացատրել համամոլորակային, տեղական ջերմային հաշվեկշիռները և եղանակային հիմնական գործընթացներն ու երևույթները: (Մ.ԲՄ.Ե.9)

2) Վերլուծել մթնոլորտի էկոլոգիական նշանակությունը, աղտոտման պատճառներն ու հետևանքները: (Մ.ԲՄ.Ե.10)

3) Վերլուծել կլիմայի համամոլորակային փոփոխության պատճառներն ու հետևանքները: (Մ.ԲՄ.Ե.11)

4.

Կենսոլորտ. էկոհամակարգեր (պահպանությունը)

1) Ճանաչել շրջապատի վայրի և մշակովի բույսերը: (Մ.ԲՄ.Ե.5)

2) Ճանաչել ընտանի և վայրի կենդանիների տեսակները: (Տ.ԲՄ.Ե.6)

1) Նկարագրել կենսոլորտի կազմը: (Մ.ԲՄ.Ե.11)

2) Բնութագրել հորիզոնական (լայնակի) զոնայականությունն ու վերընթաց գոտիականությունը: (Մ.ԲՄ.Ե.12)

3) Ներկայացնել հողածածկույթի, բուսական և կենդանական աշխարհների ու բնատարածքային համալիրների հորիզոնական և վերընթաց տեղաբաշխման օրինաչափությունները ՀՀ-ում, ԱՀ-ում, առանձին տարածաշրջաններում և պետություններում։ (Մ.ԲՄ.Ե.13)

1) Բնորոշել էկոհամակարգը և էկոհամակարգերի վրա մարդածին ներգործության հետևանքները: (Մ.ԲՄ.Ե.12)

2) Բացատրել բույսերի և կենդանիների գենոֆոնդի պահպանության անհրաժեշտությունը և կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրը: (Մ.ԲՄ.Ե.13)

5.

Երկրի պտույտներ (աշխարհագրական հետևանքները)

1) Ներկայացնել գիշերվա և ցերեկվա հերթափոխը:

2) Նկարագրել տարվա եղանակների ազդեցությունը բնության վրա: (Տ.ԲՄ.Ե.7)

1) Բացատրել Երկրի տարեկան պտույտը և տարվա եղանակների առաջացումը: (Մ.ԲՄ.Ե.14)

1) Վերլուծել Երկրի օրական և տարեկան պտույտների աշխարհագրական հետևանքները: (Ա.ԲՄ.Ե.14)

6.

Քարտեզ և հատակագիծ, աշխարհագրական դիրք

1) Բնորոշել գլոբուսը՝ որպես Երկրի մոդել: (Տ.ԲՄ.ՄՏ.1)

2)Նկարագրել հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերն ու կարողանալ կողմնորոշվել դրանցով: (Տ.ԲՄ.ՄՏ.2)

3) Կազմել որևէ օբյեկտի հատակագիծը: (Տ.ԲՄ.ՄՏ.3)

1) Օգտագործել տարբեր աշխարհագրական քարտեզներ՝ տեղեկույթ ստանալու և քարտեզաչափական աշխատանքների համար: (Մ.ԲՄ.ՄՏ.1)

2) Բնորոշել և նպատակային կիրառել քարտեզի հիմնական տարրերը՝ ատրիբուտները (մասշտաբ, աստիճանացանց, կոորդինատներ, պայմանական նշաններ): (Մ.ԲՄ.ՄՏ.2)

3) Բնութագրել քարտեզների տեսակները, քարտեզագրական պրոյեկցիաներն ու պատկերման եղանակները: (Մ.ԲՄ.ՄՏ.3)

1) Դասակարգել քարտեզները տարբեր սկզբունքներով: (Ա.ԲՄ.ՄՏ.1)

2) Բացատրել քարտեզագրական պրոյեկցիաների և աղավաղումների կապը: (Ա.ԲՄ.ՄՏ.2)

3) Գնահատել քարտեզագրական մեթոդի դերն աշխարհագրական հետազոտություններում: (Ա.ԲՄ.ՄՏ.3)

7.

Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (ԱՏՀ), տեղորոշում

 

1) Առօրյայում և ուսումնական նպատակներով օգտագործել թվային տարբեր քարտեզներ:(Մ.ԲՄ.ՄՏ.4)

1) Բացատրել ԱՏՀ-ի էությունը և կիրառությունը:

(Ա.ԲՄ.ՄՏ.4)

8.

Բնակչության բնական շարժ, ժողովրդագրական քաղաքականություն

 

1) Բնորոշել բնակչության թվաքանակի փոփոխության գործընթացը, վերլուծել, աշխարհի ժողովրդագրական քաղաքականությունը` առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ և ԱՀ օրինակով: (Մ.ՀԵԳ.ԲԱ.1)

1) Վերլուծել բնակչության թվի շարժընթացը և ժողովրդագրական անցման փուլերը: (Ա.ՀԵԳ.ԲԱ.1)

2) Մեկնաբանել ժողովրդագրական քաղաքականության իրականացման միջոցառումները: (Ա.ՀԵԳ.ԲԱ.2)

9.

Բնակչության կազմ

1) Խմբավորել մարդկանց ըստ տարիքի և ազգային պատկանելության: (Տ.ՀԵԳ.ԲԱ.1)

1) Բնորոշել աշխարհի բնակչության կազմը (սեռատարիքային, ռասայական, էթնիկական (ազգային), կրոնական, լեզվական), վերլուծել դրանց աշխարհագրական առանձնահատ-կությունները: (Մ.ՀԵԳ.ԲԱ.2)

2) Մեկնաբանել մարդկանց ազգային ու մշակութային առանձնահատկություններն ու ցուցաբերել պատշաճ վերաբերմունք և վարքագիծ: (Մ.ՀԵԳ.ԲԱ.3)

3) Բնութագրել առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ, ԱՀ բնակչության կազմի առանձնահատ-կությունները: (Մ.ՀԵԳ.ԲԱ.4)

1) Բացատրել բնակչության կյանքի տևողության և կենսամակարդակի տարբերությունները՝ զարգացման տարբեր մակարդակների երկրներում: .ՀԵԳ.ԲԱ.3)

2) Վերլուծել բնակչության սեռատարիքային կազմի առանձնահատկությունները տարբեր տիպերի երկրներում: .ՀԵԳ.ԲԱ.4)

10.

Աշխատանքային ռեսուրսներ և միգրացիայի գործընթացներ

1) Ըմբռնել, որ մարդկանց ապագա աշխատանքը պայմանավորված է ձեռքբերած մասնագիտությամբ: (Տ.ՀԵԳ.ԲԱ.2)

2) Հասկանալ, թե ովքեր են ընդգրկվում աշխատանքային ռեսուրսներում: (Տ.ՀԵԳ.ԲԱ.3)

3) Ներկայացնել քաղաքին և գյուղին բնորոշ գծերը: (Տ.ՀԵԳ.ԲԱ.4)

1) Բնորոշել աշխատանքային ռեսուրսները՝ ըստ որակական և քանակական ցուցանիշների: (Մ.ՀԵԳ.ԲԱ.5)

2) Բացատրել միգրացիայի գործընթացն ու վերլուծել միգրացիայի պատճառները, ներկայացնել արդի հոսքերի տեսակները և ուղղությունները: (Մ.ՀԵԳ.ԲԱ.6)

3) Ներկայացնել աշխարհի, առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ աշխատանքային ռեսուրսների հիմնական ցուցանիշները: (Մ.ՀԵԳ.ԲԱ.7)

1) Վերլուծել աշխատուժի միջազգային միգրացիան և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները: (Ա.ՀԵԳ.ԲԱ.5)

11.

Բնակչության տեղաբաշխում և տարաբնակեցում, ուրբանիզացման արդի գործընթացներ

 

1) Բացատրել բնակչության տեղաբաշխման առանձնահատ-կություններն աշխարհում, առանձին տարածաշրջաններում, պետություններում, ՀՀ-ում և ԱՀ-ում: (Մ.ՀԵԳ.ԲԱ.8)

2) Վերլուծել տարաբնակեցման աշխարհագրական պատկերը: (Մ.ՀԵԳ.ԲԱ.9)

3) Բնութագրել առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ, ԱՀ բնակչության տարաբնակեցման առանձնահատ-կությունները: (Մ.ՀԵԳ.ԲԱ.10)

1) Վերլուծել բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման վրա ազդող գործոններն ու արդի միտումները: (Ա.ՀԵԳ.ԲԱ.6)

2) Վերլուծել ուրբանիզացման արդի գործընթացներն ու խոշոր քաղաքների հիմնախնդիրները: (Ա.ՀԵԳ.ԲԱ.7)

12.

Քաղաքական քարտեզ, դրա ձևավորումը

 

1) Բնութագրել քաղաքական քարտեզի հիմնական առանձնահատ-կությունները: .ՀԵԳ.ԱՔԲ.1)

2) Ներկայացնել աշխարհի բաժանումը տարածաշրջանների, ՀՀ-ի տեղն արդի քաղաքական քարտեզում: .ՀԵԳ.ԱՔԲ.2)

1) Բնութագրել աշխարհի քաղաքական բաժանման փուլերը:.ՀԵԳ.ԱՔԲ.1)

2) Վերլուծել քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխությունները:.ՀԵԳ.ԱՔԲ.2)

13.

Պետությունների տիպաբանություն, խմբավորում

 

1) Դասակարգել և համեմատել պետությունները քանակական և որակական հատկանիշներով։ .ՀԵԳ.ԱՔԲ.3)

1) Դասակարգել աշխարհի պետությունները տարբեր սկզբունքներով:.ՀԵԳ.ԱՔԲ.3)

14.

Պետական տարածք,

պետական սահմաններ, աշխարհաքաղա-քականություն

1) Իմանալ, որ աշխարհի պետությունների պետական տարածքները միմյանցից բաժանված են պետական սահմաններով: (Տ.ՀԵԳ.ԱՔԲ.1)

1) Բնութագրել պետական ցամաքային, ջրային և օդային տարածքների սահմանները, բնորոշել պետական սահմանների ձևերը: (Մ.ՀԵԳ.ԱՔԲ.4)

2) Ներկայացնել ՀՀ, ԱՀ պետական սահմանների ձևավորման առանձնահատ-կությունները: (Մ.ՀԵԳ.ԱՔԲ.5)

1) Վերլուծել աշխարհագրական դիրքը՝ որպես երկրի զարգացման վրա ազդող գործոն: (Ա.ՀԵԳ.ԱՔԲ.4)

2) Մեկնաբանել քաղաքական աշխարհագրության ու աշխարհաքաղա-քականության էությունը: (Ա.ՀԵԳ.ԱՔԲ.5)

15.

Համաշխարհային տնտեսություն

 

1) Բացատրել համաշխարհային տնտեսության գլխավոր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատ-կությունները: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.1)

2)Բնութագրել առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ, ԱՀ տնտեսության ճյուղային կառուցվածքն ու մասնագիտացումը: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.2)

1) Ներկայացնել համաշխարհային տնտեսության արդի կառուցվածքն ու բնորոշ գծերը: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.1)

2)Բացատրել աշխատանքի միջազգային բաժանումը և պետությունների տնտեսական մասնագիտացումը:

(Ա.ՀԵԳ.ՏԿՏ.2)

3) Բացատրել համաշխարհային տնտեսության գլոբալացումն ու միասնացումը: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.3)

4)Վերլուծել համաշխարհային տնտեսության տեղաբաշխման գործոններն ու զարգացման արդի միտումները: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.4)

16.

Արդյունաբերություն

1) Ճանաչել շրջակա տարածքում եղած արտադրական օբյեկտները, բացատրել դրանց նշանակությունը: (Տ.ՀԵԳ.ՏԿՏ.1)

1) Նկարագրել արդյունաբերության ճյուղային կառուցվածքն ու բացատրել առանձին ճյուղերի տեղաբաշխման առանձնահատ-կությունները: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.3)

2)Բնութագրել առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ, ԱՀ արդյունաբերության կառուցվածքը, մասնագիտացումն ու տեղաբաշխումը: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.4)

1) Ներկայացնել համաշխարհային արդյունաբերության կառուցվածքը և առանձին ճյուղերի տեղաբաշխման գործոնները: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.5)

2)Ներկայացնել արդյունաբերության զարգացման ժամանակակից միտումները: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.6)

17.

Գյուղատնտեսություն

1) Ճանաչել մշակովի բույսերը և ընտանի ու վայրի կենդանիները: (Տ.ՀԵԳ.ՏԿՏ.2)

2) Ճանաչել շրջապատում գտնվող սենյակային բույսերի, դեղաբույսերի և սնկերի տեսակները: (Տ.ՀԵԳ.ՏԿՏ.3)

1) Նկարագրել գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և բացատրել տարբեր ճյուղերի տեղաբաշխման օրինաչափությունները: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.5)

2) Բնութագրել առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ, ԱՀ գյուղատնտեսության կառուցվածքը, մասնագիտացումն ու տեղաբաշխումը: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.6)

1) Ներկայացնել գյուղատնտեսության կառուցվածքը, զարգացման ուղղություններն ու առանձին ճյուղերի տեղաբաշխման գործոնները: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.7)

2) Գնահատել «կանաչ հեղափոխության», ագրարային նորագույն տեխնոլոգիաների նշանակությունը պարենային անվտանգության համատեքստում: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.8)

18.

Տրանսպորտ և կապ

1) Ճանաչել շրջակա տարածքում տրանսպորտի և կապի տեսակները, բացատրել դրանցից օգտվելու ձևերը:(Տ.ՀԵԳ.ՏԿՏ.4)

1) Ներկայացնել միջազգային տրանսպորտային ուղիները, տրանսպորտի և կապի արդի միջոցները, առանձին տարածաշրջանների, պետությունների, ՀՀ, ԱՀ տրանսպորտային համակարգերի առանձնահատ-կությունները: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.7)

2) Համեմատել տրանսպորտի տարբեր տեսակները: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.8)

1) Վերլուծել տրանսպորտի և կապի ժամանակակից համակարգերը: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.9)

19.

Ոչ արտադրական ոլորտի ճյուղեր

1) Ճանաչել շրջակա տարածքում եղած ծառայություններ մատուցող օբյեկտները, բացատրել դրանցից օգտվելու ձևերը:(Տ.ՀԵԳ.ՏԿՏ.5)

1) Բնորոշել ոչ արտադրական ոլորտի ճյուղային կառուցվածքը: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.9)

2)Բնութագրել ոչ արտադրական ոլորտի առանցքային ճյուղերը: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.10)

3) Ներկայացնել առանձին տարածաշրջանների, պետությունների ոչ արտադրական ոլորտն, վերլուծել ՀՀ-ում, ԱՀ-ում դրա ճյուղային կառուցվածքն ու զարգացման միտումները: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.11)

1) Բնութագրել ոչ արտադրական ոլորտի ճյուղային կառուցվածքը և դերը համաշխարհային տնտեսության մեջ: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.10)

2) Վերլուծել ոչ արտադրական ոլորտի ճյուղերի մասնագիտացման միտումները: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.11)

20.

Միջազգային տնտեսական հարաբերություններ

 

1) Բացատրել միջազգային տնտեսական հարաբերությունների նշանակությունը, ներկայացնել դրանց հիմնական ձևերը: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.12)

2) Ներկայացնել ՀՀ արտաքին տնտեսական կապերի ուղղություններն ու առանձնահատ-կությունները: (Մ.ՀԵԳ.ՏԿՏ.13)

1) Բացատրել համաշխարհային շուկայի էությունը և միջազգային տնտեսական հարաբերությունների հիմնական ձևերը: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.12)

2)Գնահատել միջազգային տնտեսական հարաբերությունների դերը համաշխարհային տնտեսության զարգացման համատեքստում: (Ա.ՀԵԳ.ՏԿՏ.13)

21.

Բնական պայմաններ և ռեսուրսներ (տեսակները, արդյունավետ օգտագործումը)

1) Նկարագրել շրջակա միջավայրում մարդու գործունեությանը նպաստող և խոչընդոտող գործոնները: (Տ.ՄԲ.ՇՄ.1)

2) Ճանաչել բնական հիմնական ռեսուրսները (հարստությունները): (Տ.ՄԲ.ՇՄ.2)

3) Տարբերակել և կիրառել բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու պարզ ձևեր: (Տ.ՄԲ.ՇՄ.3)

1) Բացատրել բնական պայմանների և ռեսուրսների տարբերությունը: (Մ.ՄԲ.ՇՄ.1)

2) Դասակարգել և խմբավորել բնական ռեսուրսները ըստ ծագման, սպառման բնույթի, ներկայացնել հիմնական տեսակների տեղաբաշխումը՝ ըստ տարածաշրջանների ու առանձին պետությունների: (Մ.ՄԲ.ՇՄ.2)

3) Բնութագրել ՀՀ բնառեսուրսային ներուժը: (Մ.ՄԲ.ՇՄ.3)

1) Վերլուծել մարդու տնտեսական գործունեության վրա բնական պայմանների և ռեսուրսների ազդեցությունը: (Ա.ՄԲ.ՇՄ.1)

2) Վերլուծել պետության բնառեսուրսային ներուժը, բնօգտագործման արդի վիճակն ու հիմնախնդիրները, դրանց աշխարհագրական առանձնահատ-կությունները: (Ա.ՄԲ.ՇՄ.2)

3) Բացատրել միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, խախտման պատճառներն ու հետևանքները:

(Ա.ՄԲ.ՇՄ.3)

4) Մեկնաբանել կայուն գյուղատնտեսության վարման առանձնահատ-կությունները: (Ա.ՄԲ.ՇՄ.4)

5) Մեկնաբանել հատուկ պահպանվող տարածքների նշանակությունը և անտառների կայուն կառավարումը: (Ա.ՄԲ.ՇՄ.5)

22.

Բնական աղետներ (տեսակները, տարածումը, դրանցից պաշտպանությունը)

1) Նկարագրել շրջապատում հանդիպող բնական աղետները: (Տ.ՄԲ.ՇՄ.4)

2) Կարողանալ ըստ իրավիճակի դրսևորել բնական աղետից պաշտպանվելու վարքագծի ճիշտ կանոններ: (Տ.ՄԲ.ՇՄ.5)

1) Բացատրել բնական աղետների տարածման օրինաչափությունները: (Մ.ՄԲ.ՇՄ.4)

2) Ներկայացնել ՀՀ-ին բնորոշ բնական աղետները: (Մ.ՄԲ.ՇՄ.5)

1) Բնութագրել երկրադինամիկ երևույթների հետ կապված բնական աղետներն ու դրանց տարածումը: (Ա.ՄԲ.ՇՄ.6)

2) Բնորոշել մթնոլորտային և ջրաբանական աղետներն ու դրանց տարածումը, դրանցից պաշտպանվելու եղանակները: (Ա.ՄԲ.ՇՄ.7)

23.

Մարդկության համամոլորակային հիմնախնդիրներ

 

1) Բնութագրել տարածաշրջանային գլխավոր հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները: (Ա8.ՄԲ.ՄԶՀ.1)

2) Բացատրել Անտարկտիդայում օզոնային անցքերի առաջացման պատճառներն ու հետևանքները: (Ա8.ՄԲ.ՄԶՀ.2)

3) Վերլուծել կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները՝ ըստ տարածաշրջանների: (Ա8.ՄԲ.ՄԶՀ.3)

1) Բացատրել մարդկության համամոլորակային հիմնախնդիրների էությունը, դրանց փոխկապվածությունը և լուծման ուղիները: (Ա.ՄԲ.ՄԶՀ.1)

2) Վերլուծել հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների հիմնախնդիրը: (Ա.ՄԲ.ՄԶՀ.2)

3) Վերլուծել ժողովրդագրական, պարենային և առողջապահական հիմնախնդիրները: (Ա.ՄԲ.ՄԶՀ.3)

4) Վերլուծել բնապահպանական և Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերը: (Ա.ՄԲ.ՄԶՀ.4)

24.

Կայուն զարգացման հայեցակարգ և Հազարամյակի մարտահրավերների նպատակներ

   

1) Վերլուծել Հազարամյակի մարտահրավերների նպատակները: (Ա12.ՄԲ.ՄԶՀ.5)

2)Բացատրել մարդկության կայուն զարգացման հայեցակարգի էությունը:(Ա12.ՄԲ.ՄԶՀ.6)

25.

Բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրներ

1) Կարևորել բնության բաղադրիչների խնայողաբար օգտագործման և բնական տարբեր օբյեկտների պահպանությունը: (Տ.ՄԲ.ՄԶՀ.1)

1) Ներկայացնել արդյունավետ բնօգտագործման ուղիների և բնության պահպանության հիմնախնդիրների օրինակներ: (Մ.ՄԲ.ՄԶՀ.4)

 

 

Աղյուսակ 2

 

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հիմնական գաղափարներ, չափորոշչային վերջնարդյունքներ

7-9-րդ դասարաններ

 

Հիմնական գաղափարներ

(1-ին մակարդակ)

Հիմնական գաղափարներ

(2-րդ մակարդակ)

Հիմնական գաղափարներ

(3-րդ

մակարդակ)

Չափորոշչային վերջնարդյունքներ

7-րդ դասարան

8-րդ դասարան

9-րդ դասարան

1. Բնության օբյեկտներ, երևույթներ և մոդելներ

(ԲՄ)

Երկրագունդ. ոլորտներ, պտույտներ (Ե)

Քարոլորտ (կազմը, կառուցվածքը, գործընթացները, պահպանությունը)

1) Բնութագրել երկրակեղևի կառուցվածքը, դրա զարգացման, սալերի շարժման, մակերևույթի (լեռնագոյացման) ձևավորման գործընթացները: (Ա7.ԲՄ.Ե.1)

2) Նկարագրել երկրագնդի խոշոր պլատֆորմներն ու գեոսինկլինալային շրջանները: (Ա7.ԲՄ.Ե.2)

3) Ներկայացնել Երկրի մակերևույթի մարդածին փոփոխությունները: (Ա7.ԲՄ.Ե.3)

1) Ներկայացնել տարածաշրջանի, պետության մակերևույթի առանձնահատ-կությունները: (Ա8.ԲՄ.Ե.1)

2) Բնորոշել տարածաշրջանի մակերևույթի խոշոր ձևերը: (Ա8.ԲՄ.Ե.2)

3) Բնորոշել տարածաշրջանի հողային ռեսուրսների առանձնահատ-կությունները: (Ա8.ԲՄ.Ե.3)

1) Բնորոշել ՀԼ, ՀՀ, ԱՀ մակերևույթի առանձնահատ-կությունները: (Ա9.ԲՄ.Ե.1)

2) Բնութագրել ՀՀ, ԱՀ ռելիեֆառաջացնող գործոնները, տեկտոնական և հրաբխային ռելիեֆի խոշոր ձևերը: (Ա9.ԲՄ.Ե.2)

3) Ներկայացնել ՀՀ հողերի պահպանության և բարելավման միջոցառումները: (Ա9.ԲՄ.Ե.3)

Ջրոլորտ (կազմը, գործընթացները, պահպանությունը)

1) Բնորոշել Համաշխարհային օվկիանոսի ջրերի շարժման, ջերմության, աղիության հիմնական առանձնահատ-կությունները: (Ա7.ԲՄ.Ե.4)

1) Ներկայացնել տարածաշրջանի, պետության ջրային օբյեկտներն ու դրանց առանձնահատ-կանությունները: (Ա8.ԲՄ.Ե.4)

2) Ներկայացնել տարածաշրջանի, պետության ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության խնդիրները: (Ա8.ԲՄ.Ե.5)

1) Վերլուծել ՀԼ, ՀՀ, ԱՀ ջրագրական ցանցի ձևավորման առանձնահատ-կությունները: (Ա9.ԲՄ.Ե.4)

2) Վերլուծել ՀՀ, ԱՀ ջրային ռեսուրսների պահպանության առանձնահատ-կությունները: (Ա9.ԲՄ.Ե.5)

Մթնոլորտ (կազմը, կառուցվածքը, գործընթացները, պահպանությունը)

1) Բնորոշել մթնոլորտի ջերմաստիճանի, ճնշման և խոնավության փոփոխություններով պայմանավորված եղանակային և կլիմայական գործընթացները: (Ա7.ԲՄ.Ե.5)

2) Բացատրել կլիմաստեղծ գործոնները և կլիմայի սեզոնային փոփոխությունները: (Ա7.ԲՄ.Ե.6)

3) Բացատրել մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը, օդային զանգվածների առաջացումն ու տարածումը: (Ա7.ԲՄ.Ե.7)

4) Համեմատել կլիմայի հիմնական տիպերը, կլիմայական գոտիները: (Ա7.ԲՄ.Ե.8)

1) Բնորոշել տարածաշրջանի, պետության կլիմայական առանձնահատ-կությունները: (Ա8.ԲՄ.Ե.6)

2) Ներկայացնել մթնոլորտի աղտոտման և պահպանության գործընթացների տարածաշրջանային առանձնահատ-կությունները: (Ա8.ԲՄ.Ե.7)

1) Բնորոշել ՀԼ, ՀՀ, ԱՀ կլիմայական առանձնահատ-կությունները, դրանց ազդեցությունը տնտեսության վրա: (Ա9.ԲՄ.Ե.6)

2) Ներկայացնել ՀՀ օդային ավազանի աղտոտման աղբյուրները և աղտոտման կրճատման ուղիները: (Ա9.ԲՄ.Ե.7)

Կենսոլորտ. էկոհամակարգեր (պահպանությունը)

1) Բնութագրել հորիզոնական (լայնակի) զոնայականությունն ու վերընթաց գոտիականությունը: (Ա7.ԲՄ.Ե.9)

2) Ներկայացնել բնական զոնաներն ու դրանց աշխարհագրական տարածումը: (Ա7.ԲՄ.Ե.10)

1) Բնութագրել առանձին տարածաշրջանների հիմնական բնական զոնաները: (Ա8.ԲՄ.Ե.8)

1) Բնութագրել ՀՀ, ԱՀ վերընթաց գոտիականությունն ու դրա ազդեցությունը մարդու գործունեության վրա: (Ա9.ԲՄ.Ե.8)

2) Ներկայացնել ՀՀ, ԱՀ կենսաբազմազանությունն ու պահպանվող տարածքները: (Ա9.ԲՄ.Ե.9)

Երկրի պտույտներ (աշխարհագրական հետևանքները)

1) Բացատրել Երկրի տարեկան պտույտը և տարվա եղանակների առաջացումը: (Ա7.ԲՄ.Ե.11)

   

Տարածական մոդելավորում և տվյալներ (ՄՏ)

Քարտեզ և հատակագիծ, աշխարհագրական դիրք

1) Կիրառել տարբեր աշխարհագրական քարտեզներ կամ հատակագծեր՝ տեղեկույթ ստանալու և քարտեզաչափական աշխատանքների համար: (Ա7.ԲՄ.ՄՏ.1)

2) Բնորոշել և նպատակային կիրառել քարտեզի և հատակագծի հիմնական տարրերը՝ բնութագրիչները (մասշտաբ, աստիճանացանց, կոորդինատներ, պայմանական նշաններ): (Ա7.ԲՄ.ՄՏ.2)

3) Բնորոշել քարտեզների տեսակները, քարտեզագրական պրոյեկցիաներն ու պատկերման եղանակները: (Ա7.ԲՄ.ՄՏ.3)

1) Կիրառել տարածաշրջանի, պետության ընդհանուր աշխարհագրական, թեմատիկ քարտեզները՝ աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով: (Ա8.ԲՄ.ՄՏ.1)

2) Գնահատել տարածաշրջանի, պետության աշխարհագրական դիրքը, դրա ազդեցությունը տնտեսության զարգացման վրա: (Ա8.ԲՄ.ՄՏ.2)

1) Կիրառել ՀԼ, ՀՀ, ԱՀ ընդհանուր աշխարհագրական, թեմատիկ քարտեզները՝ աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակով: (Ա9.ԲՄ.ՄՏ.1)

2) Բնութագրել ՀԼ բնության, ՀՀ, ԱՀ աշխարհագրական դիրքի ու դրա առանձին տեսակների առանձնահատ-կությունները: (Ա9.ԲՄ.ՄՏ.2)

· Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (ԱՏՀ), տեղորոշում

1) Կիրառել թվային տարբեր քարտեզներ: (Ա7.ԲՄ.ՄՏ.4)

1) Կիրառել տարածաշրջանի, պետության տարբեր թվային քարտեզներ համապատասխան բովանդակության աշխատանքների կատարման նպատակով: (Ա8.ԲՄ.ՄՏ.3)

1) Կիրառել ՀՀ, ԱՀ տարբեր թվային քարտեզներ՝ համապատասխան բովանդակության աշխատանքների կատարման նպատակով: (Ա9.ԲՄ.ՄՏ.3)

2 Հասարակական երևույթներ և գործընթացներ (ՀԵԳ)

Բնակչության աշխարհագրու թյուն (ԲԱ)

Բնակչության բնական շարժ և ժողովրդագրական քաղաքականություն

1) Բնորոշել բնակչության բնական շարժը, վերարտադրության ռեժիմները: (Ա7.ՀԵԳ.ԲԱ.1)

2) Բացատրել ժողովրդագրական քաղաքականության նպատակները: (Ա7.ՀԵԳ.ԲԱ.2)

1) Բացատրել տարածաշրջանի, պետության բնակչության շարժը, վերարտադրության ռեժիմները: (Ա8.ՀԵԳ.ԲԱ.1)

2) Վերլուծել ժողովրդագրական քաղաքականությունը տարբեր երկրներում: (Ա8.ՀԵԳ.ԲԱ.2)

1) Վերլուծել ՀՀ, ԱՀ բնակչության բնական շարժի, վերարտադրության և ժողովրդագրական քաղաքականության առանձնահատ-կությունները:(Ա9.ՀԵԳ.ԲԱ.1)

Բնակչության կազմ

1) Բնորոշել աշխարհի բնակչության կազմը (սեռատարիքային, ռասայական, էթնիկական (ազգային), կրոնական, լեզվական), վերլուծել դրանց աշխարհագրական առանձնահատ-կությունները: (Ա7.ՀԵԳ.ԲԱ.3)

2)Ընկալել մարդկանց ազգային ու մշակութային առանձնահատ-կությունները, ցուցաբերել պատշաճ վերաբերմունք և վարքագիծ: (Ա7.ՀԵԳ.ԲԱ.4)

1) Բացատրել տարածաշրջանի, պետության բնակչության կազմի առանձնահատ-կությունները:

(Ա8.ՀԵԳ.ԲԱ.3)

2) Վերլուծել տարածաշրջանի, պետության բնակչության բնութագրիչների ներքին տարածքային տարբերությունները: (Ա8.ՀԵԳ.ԲԱ.4)

1) Վերլուծել ՀՀ, ԱՀ բնակչության կազմի առանձնահատ-կությունները: (Ա9.ՀԵԳ.ԲԱ.2)

Աշխատանքային ռեսուրսներ և միգրացիայի գործընթացներ

1) Բնորոշել աշխատանքային ռեսուրսներն՝ ըստ որակական և քանակական ցուցանիշների: (Ա7.ՀԵԳ.ԲԱ.5)

2) Ներկայացնել միգրացիայի էությունը, տեսակները: (Ա7.ՀԵԳ.ԲԱ.6)

1) Ներկայացնել պետությունների աշխատանքային ռեսուրսները: (Ա8.ՀԵԳ.ԲԱ.5)

2) Բացատրել տարածաշրջանի, պետության մասշտաբներով միգրացիայի գործընթացն ու դրանց տեսակները, պատճառները, ուղղությունները: (Ա8.ՀԵԳ.ԲԱ.6)

1) Բնորոշել ՀՀ, ԱՀ աշխատանքային ռեսուրսները՝ ըստ որակական և քանակական ցուցանիշների: (Ա9.ՀԵԳ.ԲԱ.3)

2)Բնորոշել ՀՀ, ԱՀ միգրացիայի գործընթացների առանձնահատ-կությունները: (Ա9.ՀԵԳ.ԲԱ.4)

Բնակչության տեղաբաշխում և տարաբնակեցում, ուրբանիզացման արդի գործընթացներ

1) Ներկայացնել բնակչության տեղաբաշխման տարածական տարբերություններն աշխարհում: (Ա7.ՀԵԳ.ԲԱ.7)

2) Բնորոշել աշխարհում տարաբնակեցման պատկերն (Ա7.ՀԵԳ.ԲԱ.8)

1) Բացատրել տարածաշրջանի, պետության բնակչության տեղաբաշխման ու տարաբնակեցման առանձնահատ-կությունները: (Ա. ՀԵԳ.ԲԱ.7)

1) Վերլուծել ՀՀ և ԱՀ բնակչության տեղաբաշխման ու տարաբնակեցման առանձնահատ-կությունները: (Ա9.ՀԵԳ.ԲԱ.5)

 

Աշխարհի քաղաքական բաժանում (ԱՔԲ)

Քաղաքական քարտեզ, դրա ձևավորումը

1) Բնութագրել աշխարհի քաղաքական բաժանումը: (Ա7.ՀԵԳ.ԱՔԲ.1)

1) Ներկայացնել տարածաշրջանի քաղաքական քարտեզը և պետությունների խմբավորումները՝ ըստ որակական և քանակական հատկանիշների: (Ա8.ՀԵԳ.ԱՔԲ.1)

1) Ներկայացնել ՀՀ-ի տեղն արդի քաղաքական քարտեզում: (Ա9.ՀԵԳ.ԱՔԲ.1)

Պետությունների խմբավորում, տիպաբանություն

1) Ներկայացնել պետությունների խմբավորումները՝ ըստ քանակական և որակական հատկանիշների: (Ա7.ՀԵԳ.ԱՔԲ.2)

1) Բնութագրել պետության կառավարման ձևն ու վարչատարածքային կառուցվածքը: (Ա8.ՀԵԳ.ԱՔԲ.2)

1) Բնութագրել ՀՀ, ԱՀ կառավարման ձևն ու վարչատարածքային կառուցվածքը: (Ա9.ՀԵԳ.ԱՔԲ.2)

Պետության տարածք, պետական սահմաններ, աշխարհաքա-ղաքականություն

1) Բնութագրել պետության տարածքը, պետական ցամաքային, ջրային և օդային տարածքների սահմանները: (Ա7.ՀԵԳ.ԱՔԲ.3)

1) Բացատրել պետության քաղաքաաշխարհագրական դիրքի առանձնահատ-կությունները: (Ա8.ՀԵԳ.ԱՔԲ.3)

1) Ներկայացնել ՀՀ, ԱՀ պետական տարածքն ու պետական սահմանները, դրանց ձևավորումը: (Ա9.ՀԵԳ.ԱՔԲ.3)

Տնտեսության կառուցվածք և տեղաբաշխում

 (ՏԿՏ)

Համաշխարհային տնտեսություն

1) Բացատրել համաշխարհային տնտեսության գլխավոր ճյուղերի տեղաբաշխման առանձնահատ-կությունները: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.1)

2) Բացատրել համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքի փոփոխության արդի միտումները: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.2)

1) Բացատրել տարածաշրջանի, պետության տնտեսության ճյուղային և տարածքային կառուցվածքի առանձնահատ-կությունները, առաջատար ճյուղերի զարգացման միտումները: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.1)

2) Գնահատել պետության տնտեսական զարգացման հնարավորությունները: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.2)

1) Ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման ընդհանուր պատկերը 19-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.1)

2) Վերլուծել ՀՀ, ԱՀ տնտեսության առանձնահատ-կությունները: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.2)

3) Բացատրել ՀՀ, ԱՀ տնտեսության առանձին ճյուղերի տեղաբաշխման գործոնները: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.3)

Արդյունաբերություն

1) Նկարագրել արդյունաբերության ճյուղային կառուցվածքն ու բացատրել առանձին ճյուղերի տեղաբաշխման առանձնահատ-կությունները: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.3)

1) Բնութագրել տարածաշրջանի, պետության արդյունաբերության առաջատար ճյուղերը, բացատրել դրանց տեղաբաշխման առանձնահատ-կությունները: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.3)

2) Գնահատել արդյունաբերության տեղն ու դերը՝ տարածաշրջանի, պետության զարգացման գործընթացում: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.4)

1) Վերլուծել ՀՀ, ԱՀ արդյունաբերության ճյուղային կառուցվածքը, տեղաբաշխումը և զարգացման միտումները: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.4)

2) Գնահատել արդյունաբերության տեղն ու դերը՝ ՀՀ, ԱՀ զարգացման գործընթացում: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.5)

Գյուղատնտեսություն

1) Բնորոշել գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և բացատրել տարբեր ճյուղերի տեղաբաշխման օրինաչափությունները: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.4)

1) Ներկայացնել տարածաշրջանի, պետության գյուղատնտեսության առաջատար ճյուղերը, բացատրել դրանց տեղաբաշխման առանձնահատ-կությունները: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.5)

2)Գնահատել գյուղատնտեսության տեղն ու դերը՝ տարածաշրջանի, պետության զարգացման գործընթացում: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.6)

1) Բնութագրել ՀՀ, ԱՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղերը, վերլուծել դրանց տեղաբաշխման առանձնահատ-կություններն ու զարգացման միտումները: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.6)

Տրանսպորտ և կապ

1) Ներկայացնել տրանսպորտի տեսակները և կապի արդի միջոցները, միջազգային ծովային, օդային և ցամաքային գլխավոր տրանսպորտային ուղիները: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.5)

2) Համեմատել տրանսպորտի տարբեր տեսակները: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.6)

1) Բնութագրել տարածաշրջանի, պետության տրանսպորտի հիմնական տեսակներն ու զարգացման մակարդակը: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.7)

1) Վերլուծել ՀՀ, ԱՀ տրանսպորտի և կապի տեսակներն ու զարգացման մակարդակը: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.7)

Ոչ արտադրական ոլորտի ճյուղեր

1) Բնորոշել ոչ արտադրական ոլորտի ճյուղային կառուցվածքը: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.7)

2) Բնութագրել ոչ արտադրական ոլորտի առանցքային ճյուղերը: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.8)

1) Բացատրել տարածաշրջանում, պետությունում ոչ արտադրական ոլորտի ճյուղերի կառուցվածքն ու զարգացման մակարդակը: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.8)

1) Վերլուծել ՀՀ, ԱՀ ոչ արտադրական ոլորտի ճյուղային կառուցվածքն ու զարգացման միտումները: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.8)

Միջազգային տնտեսական հարաբերություններ

1) Բացատրել միջազգային տնտեսական հարաբերությունների նշանակությունը, ներկայացնել դրանց հիմնական ձևերը: (Ա7.ՀԵԳ.ՏԿՏ.9)

1) Բնորոշել միջազգային հարաբերությունները` տարածաշրջանային, պետական մակարդակներով: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.9)

2)Բացատրել տարածաշրջանի, պետության տնտեսական մասնագիտացման առանձնահատ-կությունները: (Ա8.ՀԵԳ.ՏԿՏ.10)

1) Վերլուծել ՀՀ, ԱՀ արտաքին տնտեսական հարաբերությունները: (Ա9.ՀԵԳ.ՏԿՏ.9)

3. Մարդ-բնություն փոխհարա-բերություններ

(ՄԲ)

Շրջակա միջավայր

(ՇՄ)

Բնական պայմաններ և ռեսուրսներ (տեսակները, արդյունավետ օգտագործումը)

1) Բացատրել բնական պայմանների ու ռեսուրսների տարբերությունը: (Ա7.ՄԲ.ՇՄ.1)

2) Դասակարգել բնական ռեսուրսները՝ ըստ ծագման, ըստ սպառման բնույթի: (Ա7.ՄԲ.ՇՄ.2)

3) Գնահատել աշխարհի հողային, ջրային, կենսաբանական ռեսուրսները՝ ըստ նշանակության: (Ա7.ՄԲ.ՇՄ.3)

4) Փոխել բնական ռեսուրսների նկատմամբ սպառողական վերաբերմունքը՝ կայուն բնօգտագործման վարքագծով: (Ա7.ՄԲ.ՇՄ.4)

1) Վերլուծել տարածաշրջանի, պետության բնական պայմանների առանձնահատ-կությունները, դրանց ազդեցությունը՝ տնտեսական գործունեության և տնտեսության տեղաբաշխման վրա: (Ա8.ՄԲ.ՇՄ.1)

2)Նկարագրել տարածաշրջանի բնական ռեսուրսները, դրանց տեղաբաշխումն ու ազդեցությունը՝ տարածաշրջանի, պետության զարգացման վրա: (Ա8.ՄԲ.ՇՄ.2)

3) Գնահատել պետության բնառեսուրսային ներուժը: (Ա8.ՄԲ.ՇՄ.3)

1) Բնորոշել ՀՀ, ԱՀ բնական պայմանների առանձնահատ-կությունները: (Ա9.ՄԲ.ՇՄ.1)

2) Բնութագրել ՀՀ, ԱՀ բնառեսուրսային ներուժը: (Ա9.ՄԲ.ՇՄ.2)

3) Վերլուծել ՀՀ-ում, ԱՀ-ում արդյունավետ բնօգտագործման ուղիներն ու բնահպանական հիմնախնդիրները: (Ա9.ՄԲ.ՇՄ.3)

4) Բացատրել ՀՀ, ԱՀ ջրային ռեսուրսների տնտեսական ու էկոլոգիական նշանակությունը: (Ա9.ՄԲ.ՇՄ.4)

5) Վերլուծել ՀՀ, ԱՀ ջրային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատ-կությունները: (Ա9.ՄԲ.ՇՄ.5)

6) Մշակել միջոցառումներ՝ ՀՀ, ԱՀ բնության հանդեպ գրագետ վերաբերմունքի և վարքագծի շարունակական դրսևորման ուղղությամբ: (Ա9.ՄԲ.ՇՄ.6)

7) Արժևորել ՀՀ, ԱՀ բնական օբյեկտները, բնության տարրերն ու երևույթները՝ կայուն բնօգտագործման և միջավայրաստեղծ նպատակներով: (Ա9.ՄԲ.ՇՄ.7)

   

Բնական աղետներ (տեսակները, տարածումը, դրանցից պաշտպանությունը)

 

1) Ներկայացնել տարածաշրջա-նում, պետությունում հաճախ դրսևորվող բնական աղետները: (Ա8.ՄԲ.ՇՄ.4)

1) Ներկայացնել ՀՀ-ին, ԱՀ-ին բնորոշ բնական աղետները (երկրաբանական, կլիմայական և այլն) և դրանցից պաշտպանվելու եղանակները: (Ա9.ՄԲ.ՇՄ.8)

Մարդկության զարգացման հիմնահարցեր (ՄԶՀ)

Մարդկության համամոլորակային հիմնախնդիրներ

 

1) Բնութագրել տարածաշրջանային գլխավոր հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները: (Ա8.ՄԲ.ՄԶՀ.1)

2)Բացատրել Անտարկտիդայում օզոնային անցքերի առաջացման պատճառներն ու հետևանքները: (Ա8.ՄԲ.ՄԶՀ.2)

3) Վերլուծել կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները՝ ըստ տարածաշրջանների: (Ա8.ՄԲ.ՄԶՀ.3)

1) Վերլուծել ՀՀ, ԱՀ մարդու տնտեսական գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: (Ա9.ՄԲ.ՄԶՀ.1)

2) Վերլուծել ՀՀ, ԱՀ ջրային ռեսուրսների քանակական և որակական սպառման հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիներ: (Ա9.ՄԲ.ՄԶՀ.2)

3) Վերլուծել ՀՀ ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և այլ հիմնախնդիրները: (Ա9.ՄԲ.ՄԶՀ.3)

 

Կայուն զարգացման հայեցակարգ և Հազարամյակի մարտահրավերների նպատակներ

     
   

Բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրներ

 

1) Ներկայացնել արդյունավետ բնօգտագործման ուղիներ և բնության պահպանության հիմնախնդիրներ: (Մ.ՄԲ.ՄԶՀ.1)

 

 

Աղյուսակ 2

(շարունակություն)

 

Աշխարհագրություն

 

Հիմնական գաղափարներ, չափորոշչային վերջնարդյունքներ

10-12-րդ դասարաններ

 

Հիմնական գաղափարներ

(1-րդ մակարդակ)

Հիմնական գաղափարներ

(2-րդ մակարդակ)

Հիմնական գաղափարներ

(3-րդ մակարդակ)

Չափորոշչային վերջնարդյունքներ

10-րդ դասարան

11-րդ դասարան

12-րդ դասարան

1.Բնության օբյեկտներ, երևույթներ և մոդելներ

(ԲՄ)

Երկրագունդ. ոլորտներ, պտույտներ

(Ե)

Քարոլորտ (կազմը, կառուցվածքը, գործընթացները, պահպանությունը)

1) Մեկնաբանել սալերի տեկտոնական շարժումներն ու սեյսմիկ գործընթացները քարոլորտում: (Ա10.ԲՄ.Ե.1)

2) Հիմնավորել ապարների շրջապտույտի պատճառներն ու հետևանքները: (Ա10.ԲՄ.Ե.2)

3) Բացատրել ապարների հողմահարման տեսակի և վայրի բնակլիմայական պայմանների կապը: (Ա10.ԲՄ.Ե.3)

4) Վերլուծել մարդու ազդեցությունը՝ Երկրի մակերևույթի ձևավորման վրա: (Ա10.ԲՄ.Ե.4)

   

Ջրոլորտ (կազմը, գործընթացները, պահպանությունը)

1) Բնորոշել ջրհավաք ավազանը՝ որպես համակարգ և մարդու ազդեցությունը՝ ջրաբանական գործընթացների վրա:

(Ա10.ԲՄ.Ե.5)

2) Վերլուծել հիդրոգրաֆի կառուցվածքն ու դրա կապը ջրհավաք ավազանի բնութագրիչների հետ: (Ա10.ԲՄ.Ե.6)

1) Վերլուծել ջրի աղտոտման պատճառներն ու հետևանքները: (Ա11.ԲՄ.Ե.1)

2) Վերլուծել ջրավազանների պահպանության հիմնական ուղիներն ու սկզբունքները։ (Ա11.ԲՄ.Ե.2)

1) Վերլուծել քաղցրահամ ջրի համամոլորակային հիմնախնդիրը և դրա դրսևորումը արիդ՝ չորային երկրներում ու տարածաշրջաններում: (Ա12.ԲՄ.Ե.1)

Մթնոլորտ (կազմը, կառուցվածքը, գործընթացները, պահպանությունը)

1) Վերլուծել համամոլորակային և տեղական ջերմային հաշվեկշիռները: (Ա10.ԲՄ.Ե.7)

2) Բացատրել հիմնական եղանակային երևույթներն ու գործընթացները: (Ա10.ԲՄ.Ե.8)

3) Գնահատել եղանակի վրա մարդու ազդեցությունը՝ տեղական մակարդակում (քաղաքային միկրոկլիմա): (Ա10.ԲՄ.Ե.9)

1) Գնահատել մթնոլորտի պաշտպանիչ և էկոլոգիական գործառույթները: (Ա11.ԲՄ.Ե.3)

2) Վերլուծել մթնոլորտի աղտոտման պատճառներն ու հետևանքները: (Ա11.ԲՄ.Ե.4)

3) Բացատրել թթվային անձրևների և սմոգի (թունամշուշ) առաջացման պատճառները և հետևանքները: (Ա11.ԲՄ.Ե.5)

1) Վերլուծել կլիմայի համամոլորակային փոփոխության պատճառներն ու հետևանքները: (Ա12.ԲՄ.Ե.2)

Կենսոլորտ. էկոհամակարգեր (պահպանությունը)

 

1) Բնորոշել էկոհամակարգը և էկոհամակարգերի վրա մարդածին ներգործության հետևանքները: (Ա11.ԲՄ.Ե.6)

2) Բացատրել բուսական և կենդանական աշխարհի պահպանության կարևորությունը: (Ա11.ԲՄ.Ե.7)

3) Գնահատել գենոֆոնդի պահպանության անհրաժեշտությունը: (Ա11.ԲՄ.Ե.8)

1) Վերլուծել կենսաբազմազանության պահպանման համամոլորակային հիմնախնդիրը: (Ա12.ԲՄ.Ե.3)

   

Երկրի պտույտները, դրանց աշխարհագրական հետևանքները

1) Վերլուծել Երկրի օրական և տարեկան պտույտների աշխարհագրական հետևանքները: (Ա10.ԲՄ.Ե.10)

2) Բնորոշել տեղական, գոտիական, դեկրետային և Համաշխարհային ժամանակները: (Ա10.ԲՄ.Ե.11)

   

Տարածական մոդելավորում և տվյալներ

(ՄՏ)

Քարտեզ և հատակագիծ, աշխարհագրական դիրք

1) Դասակարգել քարտեզները տարբեր սկզբունքներով: (Ա10.ԲՄ.ՄՏ.1)

2) Բացատրել քարտեզագրական պրոյեկցիաների և աղավաղումների կապը: (Ա10.ԲՄ.ՄՏ.2)

3) Գնահատել քարտեզագրական մեթոդի դերն աշխարհագրական հետազոտություններում: (Ա10.ԲՄ.ՄՏ.3)

4) Օգտագործել տեղագրական քարտեզները տարբեր նպատակներով: (Ա10.ԲՄ.ՄՏ.4)

   

Աշխարհագրական տեղեկատվական համակարգ (ԱՏՀ), տեղորոշում

1) Կիրառել տեղորոշման տեխնիկական միջոցներն առօրյա և հետազոտական նպատակներով: (Ա10.ԲՄ.ՄՏ.5)

2) Բացատրել ԱՏՀ-ի էությունը և կիրառությունը: (Ա10.ԲՄ.ՄՏ.6)

3) ԱՏՀ-ի կիրառմամբ կազմել ՀՀ վարչական քարտեզը: (Ա10.ԲՄ.ՄՏ.7)

4) Կիրառել գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) տեխնիկական միջոցները տեղանքում: (Ա10.ԲՄ.ՄՏ.8)

1) Կազմել տարբեր քարտեզագրամներ և քարտեզադիագրամներ՝ ԱՏՀ-ի կիրառմամբ: (Ա11.ԲՄ.ՄՏ.1)

 

2 Հասարակական երևույթներ և գործընթացներ (ՀԵԳ)

Բնակչության աշխարհա-գրություն (ԲԱ)

Բնակչության բնական շարժ, վերարտադրություն և ժողովրդագրական քաղաքականություն

1) Վերլուծել աշխարհի բնակչության թվի ավելացման հիմնախնդիրը: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.1)

2) Վերլուծել ժողովրդագրական անցման փուլերը: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.2)

3) Վերլուծել բնակչության թվի շարժի և ժողովրդագրական քաղաքականության պատճառահետևանքային կապերն ու դրանց կառավարման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

(Ա10.ՀԵԳ.ԲԱ.3)

   

Բնակչության կազմ

1) Բացատրել բնակչության կյանքի տևողության և կենսամակարդակի տարբերությունները` զարգացման տարբեր մակարդակների երկրներում: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.4)

2) Վերլուծել բնակչության սեռատարիքային կառուցվածքի առանձնահատ-կությունները՝ տարբեր տիպի երկրներում: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.5)

   
   

Աշխատանքային ռեսուրսներ և միգրացիայի գործընթացներ

1) Բացատրել միգրացիայի գործընթացը` Լիի միգրացիայի մոդելի հիման վրա: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.6)

2) Վերլուծել աշխատուժի միջազգային միգրացիան և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.7)

   

Բնակչության տեղաբաշխում և տարաբնակեցում, ուրբանիզացիայի արդի գործընթացներ

1) Վերլուծել բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման վրա ազդող գործոններն ու արդի միտումները: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.8)

2) Նկարագրել քաղաքների տիպերը, վերլուծել դրանց հատակագծային և քաղաքաշինական տարբերությունները: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.9)

3) Վերլուծել ուրբանիզացման արդի գործընթացներն ու խոշոր քաղաքների հիմնախնդիրները: (Ա10.ՀԵԳ.ԲԱ.10)

 

1) Բնորոշել աշխարհի ուրբանիզացված տարածաշրջանները և դրանց զարգացման բնորոշ գծերը: (Ա12.ՀԵԳ.ԲԱ.1)

Աշխարհի քաղաքական բաժանում (ԱՔԲ)

Քաղաքական քարտեզ, դրա ձևավորումը

1) Բնութագրել աշխարհի քաղաքական բաժանման փուլերը: (Ա10.ՀԵԳ.ԱՔԲ.1)

2) Վերլուծել քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխությունները: (Ա10.ՀԵԳ.ԱՔԲ.2)

   

Պետությունների տիպաբանություն, խմբավորում

1) Դասակարգել աշխարհի պետություննները տարբեր սկզբունքներով: (Ա10.ՀԵԳ.ԱՔԲ.3)

   

Պետական տարածք, սահմաններ, աշխարհաքաղա-քականություն

1) Վերլուծել աշխարհագրական դիրքը՝ որպես երկրի զարգացման վրա ազդող գործոն:

(Ա10.ՀԵԳ.ԱՔԲ.4)

2) Մեկնաբանել քաղաքական աշխարհագրության ու աշխարհաքաղաքականության էությունը: (Ա10.ՀԵԳ.ԱՔԲ.5)

 

1) Վերլուծել ինքնատիպ տարածաշրջանների և երկրների աշխարհագրական առանձնահատ-կությունները և զարգացման հնարավորությունները: (Ա12.ՀԵԳ.ԱՔԲ.1)

   

Համաշխարհային տնտեսություն

 

1) Բացատրել համաշխարհային տնտեսության ժամանակակից ճյուղային և տարածքային կառուցվածքի առանձնահատ-կությունները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.1)

2) Բացատրել աշխատանքի միջազգային բաժանումը և պետությունների տնտեսական մասնագիտացումը: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.2)

3) Գնահատել զարգացած և զարգացող երկրների տեղն ու դերը՝ համաշխարհային տնտեսության համակարգում: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.3)

4) Բացատրել համաշխարային տնտեսության գլոբալացումն ու միասնացումը (ինտեգրումը): (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.4)

5) Վերլուծել համաշխարհային տնտեսության ճյուղերի տեղաբաշխման գործոններն ու զարգացման արդի միտումները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.5)

1) Վերլուծել տնտեսական սրընթաց աճ արձանագրած տարածաշրջանների և երկրների աշխարհագրական առանձնահատ-կությունները:

(Ա12.ՀԵԳ.ՏԿՏ.1)

 

Տնտեսության կառուցվածք և տեղաբաշխում

(ՏԿՏ)

Արդյունաբերություն

 

1) Բնութագրել համաշխարհային արդյունաբերության ճյուղային կառուցվածքը: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.6)

2) Վերլուծել արդյունաբերության առանձին ճյուղերի տեղաբաշխման գործոնները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.7)

3) Վերլուծել արդյունաբերության զարգացման ժամանակակից միտումները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.8)

4) Վերլուծել համաշխարհային վառելիքաէներգետիկ արդյունաբերության ճյուղային կառուցվածքի և տեղաբաշխման առանձնահատ-կությունները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.9)

5) Գնահատել այլընտրանքային էներգիայի աղբյուրների տարբեր տեսակների հիմնական առավելություններն ու թերությունները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.10)

 

Գյուղատնտեսություն

 

1) Բնութագրել գյուղատնտեսության կառուցվածքը, գյուղատնտեսության զարգացման ուղղությունները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.11)

2) Բնորոշել գյուղատնտեսության ժամանակակից արտադրական տիպերը, մասնագիտացումը, տեղաբաշխումը: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.12)

3) Գնահատել «կանաչ հեղափոխության» նշանակությունը: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.13)

 

Տրանսպորտ և կապ

 

1) Ներկայացնել համաշխարհային տրանսպորտի և կապի ժամանակակից կառուցվածքը և տեսակները:

(Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.14)

2) Բնութագրել տրանսպորտային արդի համակարգերն ու զարգացման միտումները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.15)

 

Ոչ արտադրական ոլորտի ճյուղեր

 

1) Բնութագրել ոչ արտադրական ոլորտի ճյուղային կառուցվածքը:(Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.16)

2) Գնահատել ոչ արտադրական ոլորտի դերը համաշխարհային տնտեսության մեջ: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.17)

3) Վերլուծել ոչ արտադրական ոլորտի ճյուղերի մասնագիտացման միտումները: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.18)

 
   

Միջազգային տնտեսական հարաբերություններ

 

1) Բացատրել համաշխարհային շուկայի էությունը և միջազգային տնտեսական հարաբերությունների հիմնական ձևերը: (Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.19)

2) Գնահատել միջազգային տնտեսական հարաբերությունների դերը համաշխարհային տնտեսության զարգացման գործընթացում:(Ա11.ՀԵԳ.ՏԿՏ.20)

1) Բացատրել Եվրոպական Միության, որպես տարածաշրջանային միասնացման օրինակի, առանձնահատ-կությունները: (Ա12.ՀԵԳ.ՏԿՏ.2)

 

Շրջակա միջավայր

(ՇՄ)

Բնական պայմաններ և ռեսուրսներ (տեսակները, արդյունավետ օգտագործումը)

1) Վերլուծել բնական պայմանների ազդեցությունը մարդու տնտեսական գործունեության վրա: (Ա10.ՄԲ.ՇՄ.1)

2) Ներկայացնել արդյունավետ ռեսուրսօգտագործման արդի սկզբունքները: (Ա10.ՄԲ.ՇՄ.2)

3) Բացատրել բնական ռեսուրսների փոխարկելիության հնարավորությունները: (Ա10.ՄԲ.ՇՄ.3)

4) Գնահատել մարդկության և առանձին երկրների ապահովվածությունը՝ տարբեր տեսակի բնական ռեսուրսներով: (Ա10.ՄԲ.ՇՄ.4)

1) Բացատրել միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը: (Ա11.ՄԲ.ՇՄ.1)

2) Վերլուծել էկոլոգիական հավասարակշռության խախտման պատճառներն ու հետևանքները: (Ա11.ՄԲ.ՇՄ.2)

3) Խմբավորել միջավայրի աղտոտիչները՝ ըստ իրենց բնույթի: (Ա11.ՄԲ.ՇՄ.3)

4) Մեկնաբանել կայուն գյուղատնտեսության վարման առանձնահատ-կությունները: (Ա11.ՄԲ.ՇՄ.4)

5) Բնորոշել ջրօգտագործման հիմնական ոլորտները: (Ա11.ՄԲ.ՇՄ.5)

6) Սահմանել ջրի «որակական և քանակական սպառում» հասկացությունը: (Ա11.ՄԲ.ՇՄ.6)

7) Ներկայացնել հողաբարելավման միջոցառումների հիմնական տեսակներն ու դրանց աշխարհագրական տարածումը: (Ա11.ՄԲ.ՇՄ.7)

8) Վերլուծել հողերի օգտագործման առանձնահատ-կությունները, աղտոտման պատճառներն ու հետևանքները: (Ա11.ՄԲ.ՇՄ.8)

9) Բացատրել անապատացման երևույթը: (Ա11.ՄԲ.ՇՄ.9)

10) Բացատրել հատուկ պահպանվող տարածքների նշանակությունը: (Ա11.ՄԲ.ՇՄ.10)

1) Վերլուծել լեռնային տարածաշրջանների և երկրների բնատնտեսական առանձնահատ-կությունները: (Ա12.ՄԲ.ՇՄ.1)

2) Վերլուծել չորային (արիդ) տարածաշրջանների աշխարհագրական առանձնահատ-կությունները: (Ա12.ՄԲ.ՇՄ.2)

3) Գնահատել օգտակար հանածոների և վառելիքի տարբեր տեսակների շահագործման արդի վիճակն ու հիմնախնդիրները: (Ա12.ՄԲ.ՇՄ.3)

   

Բնական աղետներ (տեսակները, տարածումը, պաշտպանությունը դրանցից)

1) Բնութագրել երկրադինամիկ երևույթների հետ կապված բնական աղետներն ու դրանց տարածումը: (Ա10.ՄԲ.ՇՄ.5)

2) Բնորոշել մթնոլորտային և ջրաբանական երևույթների հետ կապված բնական աղետները, դրանցից պաշտպանվելու եղանակները: (Ա10.ՄԲ.ՇՄ.6)

   

3. Մարդ-բնություն փոխհարա-բերություններ

 (ՄԲ)

Մարդկության զարգացման հիմնահարցեր (ՄԶՀ)

Մարդկության համամոլորակային հիմնախնդիրներ

   

1) Բնորոշել մարդկության համամոլորակային հիմնախընդիրները: (Ա12.ՄԲ.ՄԶՀ.1)

2) Մեկնաբանել տարբեր հիմնախնդիրների փոխադարձ կապը: (Ա12.ՄԲ.ՄԶՀ.2)

3) Վերլուծել հանքային հումքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների հիմնախնդիրը:

(Ա12.ՄԲ.ՄԶՀ.3)

4) Վերլուծել ժողովրդագրական, պարենային և առողջապահական հիմնախնդիրների բովանդակությունն ու պատճառա-հետևանքային կապերը: (Ա12.ՄԲ.ՄԶՀ.4)

5) Վերլուծել բնապահպանական և Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրների պատճառա-հետևանքային կապերը: (Ա12.ՄԲ.ՄԶՀ.5)

Կայուն զարգացման հայեցակարգ և Հազարամյակի մարտահրավերների նպատակներ

   

1) Վերլուծել Հազարամյակի մարտահրավերների նպատակները: (Ա12.ՄԲ.ՄԶՀ.6)

2) Բացատրել մարդկության կայուն զարգացման հայեցակարգի էությունը: (Ա12.ՄԲ.ՄԶՀ.7)

   

Բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրներ

     

 

ԲԱԺԻՆ 6. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Ընդհանրական պարզաբանումներ

41. «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից սովորողների գնահատման նպատակն է՝

1) պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը՝ առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին,

2) բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները,

3) օգնել ուսուցչին` ճշգրտելու յուրաքանչյուր սովորողի և ամբողջ դասարանի հետ տարվող աշխատանքի ծավալն ու բովանդակությունը, հետադարձ կապի միջոցով բարելավելու ուսուցման որակը:

42. Կիրառվում են ամփոփիչ և ձևավորող գնահատումներ:

43. Ձևավորող գնահատումն իրականացվում է ծրագրային նյութի յուրացման մակարդակի, սովորողների անհատական ուսուցման կարիքների, ուսումնական գործընթացի արդյունավետության մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

44. Ձևավորող գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

45. Ամփոփիչ գնահատումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածում, ուսումնական նյութի որոշակի ծավալի շրջանակներում սովորողների ձեռքբերումները պարզելու և պաշտոնապես գրանցելու նպատակով:

46. Ամփոփիչ գնահատումը սովորաբար իրականացվում է առանձին ծրագրային ամբողջական թեմայի ուսուցման կամ կիսամյակի վերջում: Ամփոփիչ գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով: Գնահատման այլ սանդղակներ կիրառելիս՝ արդյունքներն արտահայտվում և ամրագրվում են 10 միավորային սանդղակով:

 

ԲԱԺԻՆ 7. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Աշխարհագրության դասավանդումը պետք է իրականացվի համագործակցության և հետազոտության վրա հիմնված ուսումնառության սկզբունքով: Հետազոտության վրա հիմնված ուսումնառությունը հենվում է սովորողների ինքնուրույն և համագործակցությամբ իրականացվող հետազոտությունների և գործնական ուսուցման վրա:

48. Ուսումնասիրվող նյութի շրջանակում հետազոտվող աշխարհագրական երևույթի կամ օբյեկտի համակողմանի ուսումնասիրությունը, դրանց վերաբերյալ հստակ և ամբողջական ձևակերպումները, առաջադրված հարցերի լուծումները սովորողի իրականացրած հիմնական աշխատանքներն են: Վերջիններս հնարավորություն կընձեռեն, որ սովորողները ձևակերպեն աշխարհագրական բնական կամ հասարակական օբյեկտի ու երևույթի վերաբերյալ գիտական օրինաչափություններ և առանձնահատկություններ, կարողանան առաջ քաշել գիտական հարցադրումներ և իրականացնել հետազոտություններ։

49. Դասավանդող ուսուցիչը պետք է դասավանդման և ուսումնառության գործընթացը հարմարեցնի սովորողների առանձնահատկություններին, նախասիրություններին և կարողություններին՝ կիրառելով տարբերակված ուսուցման տարաբնույթ մարտավարություններ: Կարևոր է, որ դասվանդման ընթացքում կիրառված մոտեցումները, աշխատանքների տեսակները և մեթոդները լինեն բազմազան և հետաքրքիր, ուղղակիորեն կապված լինեն ծրագրի նպատակներին և ակնկալվող վերջնարդյունքներին։

50. Ուսուցման գործընթացում, կախված թեմայից, դասի նպատակներից, դասարանից, սովորողների առանձնահատկություններից, ուսումնական գործընթացի կազմակերպման առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, տվյալ դասի կամ դասի առանձին հատվածի համար կարող են ընտրվել ուսումնական գործունեության տարբեր տեսակներ`

1) ուսումնական նյութի հաղորդում, բացատրություն, լուսաբանում,

2) մոդելների և քարտեզների դիտարկում, ցուցադրում, պատրաստում,

3) տեղանքի դիտարկում, ուսումնասիրում, էքսկուրսիաների կազմակերպում,

4) նկարների և ֆիլմերի դիտում, քննարկում,

5) ուսումնական ձեռնարկների և այլ աղբյուրների ուսումնասիրություն,

6) չափողական, գործնական և փորձնական աշխատանքների կատարում,

7) ուսումնական նախագծերի, գրաֆիկական և քարտեզագրական աշխատանքների կատարում,

8) հիմնահարցերի հետազոտում, աշխարհագրական խնդիրների և վարժությունների լուծում,

9) ստեղծագործական աշխատանքների կատարում,

10) տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարում,

11) խաղերի, մրցույթների, հանդեսների անցկացում,

12) իրավիճակների և արդյունքների վերլուծում,

13) գրավոր աշխատանքների կատարում,

14) նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի օգտագործում,

15) անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարում,

16) հաշվետվությունների պատրաստում,

17) բանավոր և գրավոր հարցադրումների, թեստային աշխատանքների, ստուգարքների անցկացում:

 

ԲԱԺԻՆ 8. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. Հանրակրթության պետական չափորոշիչ, ՀՀ կառավարության. N 136-Ն որոշում, 04.02.2021թ.:

2. «Հանրակրթության պետական կրթակարգ», ՀՀ կառավարության նիստի հ. 33 արձանագրային որոշում, 26.08.2004 թ.:

3. Հանրակրթական հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» (6-8-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) առարկաների չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. Հունվարի 23-ի N 49-Ա/Ք հրաման):

4. Հանրակրթական ավագ դպրոցի «Աշխարհագրութուն» առարկայի ընդհանուր և խորացված ուսուցման դասընթացների չափորոշիչներ և ծրագրեր (ՀՀ կրթության և գիտության նախարարի 04.05.2009թ. N 381-Ա/Ք հրաման):

5. Հովսեփյան Ա., Գրիգորյան Ա., Մանասյան Մ., Աշխարհագրություն 6, Եր., «Աստղիկ գրատուն», 2018:

6. Մարգարյան Ռ., Մանասյան Մ., Հովհաննիսյան Գ., Հովսեփյան Ա., Աշխարհագրություն 7, Եր., «ՄԱՆՄԱՐ», 2018:

7. Մանասյան Մ., Մարգարյան Ռ., Հովսեփյան Ա., Հովհաննիսյան Գ., Աշխարհագրություն 8, Եր., «ՄԱՆՄԱՐ», 2020:

8. Մանասյան Մ., Հովսեփյան Ա., Աշխարհագրություն. Հայաստան 9, Եր., Տիգրան Մեծ, 2020:

9. Մանասյան Մ., Վարդանյան Թ., Հովսեփյան Ա., Գրիգորյան Ա., Հովհաննիսյան Գ., Պոտոսյան Ա., Աշխարհագրություն 10, Եր., «Զանգակ», 2017:

10. Պոտոսյան Ա., Մանասյան Մ., Սարգսյան Խ., Գրիգորյան Ա., Վարդանյան Թ., Հովսեփյան Ա., Աշխարհագրություն 11, Եր., «Զանգակ», 2018:

11. Մանասյան Մ., Հովսեփյան Ա., Պոտոսյան Ա., Աշխարհագրություն 12, Եր., «Զանգակ», 2018:

12. Алексеев, Николина, Болысов: География. 7 класс. Учебник. ФГОС. Подробнее: https://www.labirint.ru/books/689344/

13. Программа по географии для 5–9-х классов по ФГОС, https://urok.1sept.ru

14. Next Generation Sciense Standarts, https://www.nextgenscience.org

15. Geography Singapore-Cambridge General Certificate of Education Ordinary Level (2019) (Syllabus 2236), https://www.seab.gov.sg/docs/default-source/nationalexaminations /syllabus/olevel/2019syllabus/2236_2019.pdf

16. Syllabus Cambridge IGCSE® Geography 0460. For examination in June and November 2020, 2021 and 2022. Also available for examination in March 2020,2021 and 2022 for India only.

17. Version Syllabus 1 Cambridge International AS & A Level Geography 9696 For examination in June and November 2021 and 2022, UK.

18. J. Hopkins, European and Eurasian Studies Program Syllabus, august 2018.

19. H. J. de Blij and others, Geography: realms, regions, and concepts,

20. Geography of Australia.

21. https://www.ibo.org/programmes/

22. https://www.ibo.org/programmes/primary-years-programme/

23. https://www.ibo.org/programmes/diploma-programme/curriculum/

24. https://study.com/academy/course/geography-high-school.html

25. https://www.time4learning.com/homeschool/curriculum/high_school_geography.html

26. https://global.oup.com› education› product

27. https://www.nextgenscience.org/search/node/Earth

28. https://www.cambridgeinternational.org/Images/203934-2017-2019-syllabus.pdf

29. https://www.yaklass.ru/p/geografiya/7-klass/obshchaia-kharakteristika-prirody-zemli-240707/klimaticheskie-poiasa-zemli-324084/re-6da67392-0aba-46ca-9e85-18e6cbfbc70e

30. https://www.nextgenscience.org/dci-arrangement/5-ess2-earths-systems

31. http://online.fliphtml5.com/fumf/iswg/NGSS,

32. https://translate.google.com/translate?hl=ru&sl=en&tl=ru&u=https%3A%2F%2Fwww.nextgenscience.org%2Fdci-arrangement%2Fms-ess2-earths-systems)

33. https://www.moe.gov.sg/docs/default-source/document/education/syllabuses /humanities/files/2013-geography-syllabus-(upper-secondary).pdf,

34. https://www.thoughtco.com/geography-of-australia-1434351

35. https://www.nasa.gov/sites/default/files/thumbnails/image/2019hole1.jpg

36. https://www.armstat.am/am/:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան