Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2023
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.05.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 մայիսի 2023 թ.

N 25-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԵՎ ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13.1-ին կետը`

Հրամայում եմ`

1. Հաստատել

1) մայրական մահերի դեպքերի մասին տեղեկատվության տրամադրելու կարգը և ժամկետները` համաձայն Հավելված 1-ի:

2) նորածնային մահերի դեպքերի մասին տեղեկատվության տրամադրելու կարգը և ժամկետները` համաձայն Հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ա. Ավանեսյան

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2023 թվականի մայիս 29-ի

թիվ 25-Ն հրամանի

Մայրական մահերի դեպքերի մասին տեղեկատվություն տրամադրելու կարգը և ժամկետները

1. Սույնով կանոնակարգվում է մայրական մահերի դեպքերի մասին ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկատվության տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած մայրական մահվան գրանցման բոլոր դեպքերում (հղիության, ծննդաբերության և հետծննդյան 42 օրերի ընթացքում) մահն արձանագրող բուժհաստատության ղեկավարը անհապաղ` բանավոր, իսկ մահն արձանագրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում նաև գրավոր (համաձայն Ձև 1-ի), տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

3. Տանը կամ այլ վայրում մայրական մահը արձանագրելու դեպքում բանավոր տեղեկատվությունը ներկայացվում է այն բժշկական կազմակերպության ղեկավարը, որն արձանագրել է մահը կամ որին հայտնի է դարձել մայրական մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը (տարածքային սպասարկման առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (այսուհետ ԱԱՊ) բժշկական կազմակերպությունը, շտապ օգնության ծառայություն, ախտաբանաանատոմիական հերձում կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպությունը):

4. Տանը կամ այլ վայրում մայրական մահվան դեպքում սույն կարգի Ձև 1-ով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է մահացածի նախածննդյան և հետծննդյան հսկողությունը իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:

5. Մայրական մահվան վերաբերյալ դատաբժշկական վերջնական ախտորոշումը ճշտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպությունը գրավոր, տեղեկատվություն (համաձայն Ձև 2-ի) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

Ձև 1

_______________________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանում)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

1. ԱԱՀ_________________________________________________________________________

2. Ծննդյան ամսաթիվ(օր/ամիս/տարի) __________________________________________

3. Բնակության վայր____________________________________________________________

_______________________________________________________________________________

4. Մահացել է (որտեղ, երբ) _____________________________________________________

5. Տեղափոխվել է (որտեղից, երբ) ________________________________________________

________________________________________________________________________________

______________________________________________________________________________

6. Մահվան պահին`

ա. Հղի ________ շաբաթական

բ. ծննդաբեր` ծննդաբերության _________ շրջան(նշել ծննդաբերության շրջան)

գ. Ծննդկան` հետծննդյան ________ օր

7. Ծննդաբերություն

ա. Բնական ծննդաբերական ուղիներով

բ. Կեսարյան հատում 

8. Հղիություններ (քանակը) ________ Ծննդաբերություն (քանակը) ________

9. Ցավազրկման եղանակ`_______________

10. Ուղեկցող հիվանդություններ`______________________________________________

_____________________________________________________________________________

11. Ներկա հղիության բարդություններ և դրա հետ առնչվող վիրահատություններ

(հղիության, ծննդաբերության, հետծննդյան շրջանի)`___________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

12. Հղիության նախածննդյան հսկողություն իրականացնող ԱԱՊ անվանումը և

այցերի քանակը _______________________________________________________________

_______________________________________________________________________________

13. Նախնական ախտորոշում`___________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

14.Կլինիկական եզրափակիչ ախտորոշում`_______________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

15. Տեղեկատվություն հաղորդողի Ա.Ա.Հ

16. Տեղեկատվությունը լրացնող բժշկական կազմակերպության

տնօրեն`________________________________ստորագրություն_______________

Ձև 2

___________________________

(դատաբժշկական փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպության անվանում )

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

(դատաբժշկական փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ներկայացվող)

1. ԱԱՀ ________________________________________________________________________

2. Ծննդյան ամսաթիվ(օր/ամիս/տարի) ______________

3. Բնակության վայր

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

4. Մահացել է (որտեղ, երբ)

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

5. Կլինիկական ախտորոշում (առկայության դեպքում)`

_________________________________

_________________________________________________________________________________

6.Դատաբժշկական վերջնական ախտորոշում`

____________________________________

_______________________________________________________________________________

7.Տեղեկատվություն հաղորդողի Ա.Ա.Հ____________________________________

8.Տեղեկատվությունը լրացնող բժշկական կազմակերպության

տնօրեն`________________________________ստորագրություն_______________

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2023 թվականի մայիս 29-ի

թիվ 25-Ն հրամանի

Կարգ և ժամկետներ

Նորածնային մահերի դեպքերի մասին տեղեկատվության տրամադրման

1. Սույնով կարգով կարգավորվում են նորածնային (ծննդից մինչև կյանքի 28-րդ օրը ներառյալ) մահերի դեպքերի մասին առողջապահության նախարարությանը տեղեկատվության տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած նորածնային մահն արձանագրող բուժհաստատության ղեկավարը մինչև յուրաքանչյուր ամվա 15-րդ օրը` նախորդ ամսվա ընթացքում արձանագրված նորածնային մահերի դեպքերի վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (համաձայն Ձև 1-ի) է ներկայացնում առողջապահության նախարարություն:

3. Նորածնի տնային մահն արձանագրելու դեպքում սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետներում և Ձև 1-ով հաստատված գրավոր տեղեկատվությունը ներկայացվում է երեխայի հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (այսուհետ ԱԱՊ) բժշկական կազմակերպությունը:

4. Այլ, սույն կարգի 2-րդ և 3-րդ կետով չնախատեսված վայրում արձանագրված կամ դատաբժշկական դիահերձման ուղեգրված նորածնային մահվան դեպքում, դատաբժշկական վերջնական ախտորոշումը ճշտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպությունը ախտորոշման վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (համաձայն Ձև 2-ի) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

5. Ախտաբանաանատոմիական դիահերձման ենթարկված յուրաքանչյուր նորածնային մահվան վերաբերյալ ախտաբանաանատոմիական վերջնական ախտորոշումը ճշտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ախտանաբաանատոմիական դիահերձում իրականացնող բժշկական կազմակերպությունը ախտորոշման վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (համաձայն Ձև 2-ի) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

Ձև 1

____________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանում)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 ՆՈՐԱԾՆԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

(Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ներկայացվող)

1. Նորածնի Ա.Ա.Հ______________________________________________________

2. Ծննդյան ամսաթիվը___________________________Ժամը__________________

3. Մահվան ամսաթիվը___________________________Ժամը__________________

4. Բնակության վայր ____________________________________________________

5. Նորածինի հսկողությունն իրականացնող ԱԱՊ _________________________

______________________________________________________________________

(անվանումը)

6. Մահը տեղի է ունեցել (ընդգծել)` ծննդատանը, հիվանդանոցում, տանը, այլ

______________________________________________________________________

7. Տեղափոխվել է այլ բժշկական կազմակերպությունից ________________________

____________________________________________________________________________

(անվանումը)

8. Տեղափոխման ամսաթիվը և ժամը ______________________________________

9. Տեղափոխող բժշկական կազմակերպության ախտորոշումը

________________________________________________________________________________

_________________________________________________________________________

10. Տեղափոխման միջոցը (ընդգծել)` ինքնուրույն, շտապ բժշկական օգնության ծառայություն, անհետաձգելի արտագնա ծառայություն` օդային, ցամաքային

11. Մահացածի սեռը (ընդգծել)` արական, իգական, չճշտված

12. Մահվան պատճառը/ Կլինիկական ախտորոշումը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

13. Հղիության ժամկետը _______________________

14. Հղիություն` միապտուղ, բազմապտուղ (ընդգծել)

15. Ծննդաբերության սկիզբը` սպոնտան, ինդուկցված, շտապ կեսարյան հատում, պլանային կեսարյան հատում

16. Նորածնի քաշը ծնվելիս_______________գ հասակը ծնվելիս_____________սմ

17. Ցուցանիշը ըստ Ապգարի` 1ր__________ 5ր___________

18. Ծննդկանի (մայր կամ փոխնակ մայր) Ա.Ա.Հ ____________________________

______________________________________________________________________

19. Ծննդկանի (մայր կամ փոխնակ մայր) տարիք ___________

20. Տվյալ հղիության ընթացքում իրականացվել է նախածննդյան հսկողություն

(ընդգծել)` այո, եթե այո քանի անգամ

, ոչ

21. Տվյալ հղիության նախածննդյան հսկողությունը իրականացրած բժշկական

կազմակերպության անվանումը _______________________________________

22. Դիահերձման ուղարկված լինելու դեպքում նշել դիահերձում իրականացնող

բժշկական կազմակերպության անվանումը_______________________________

_______________________________________________________________________

23. Դիահերձման ուղարկված չլինելու դեպքում նշել պատճառը

________________________________________________________________________

________________________________________________________________________

24. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում մահը

գրանցված է (ընդգծել)` այո, ոչ, եթե այո համարը`_________________________

ամսաթիվը ______________________________

25. Իրականացվել է արյան նմուշառում (ընդգծել)` այո, ոչ

26. Արյան նմուշառում իրականացված լինելու դեպքում ով կամ ովքեր են ներկա

գտնվել նմուշառման ընթացքում _________________________________________

________________________________________________________________________

27. Տեղեկատվություն հաղորդողի Ա.Ա.Հ____________________________________

28. Տեղեկատվությունը լրացնող բժշկական կազմակերպության

տնօրեն`________________________________ստորագրություն_______________

Ձև 2

____________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանում)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱԾՆԻ ՄԱՀՎԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

(Ախտաբանաանատոմիական գործունեություն կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից ներկայացվող)

1. Նորածնի Ա.Ա.Հ______________________________________________________

2. Ծննդյան ամսաթիվը___________________________Ժամը__________________

3. Մահվան ամսաթիվը___________________________Ժամը__________________

4. Մահացածի սեռը (ընդգծել)` արական, իգական, չճշտված

5. Մահվան պատճառը (կլինիկական ախտորոշումը)_______________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

6. Մահվան պատճառը (ախտաբանաանատոմիական/դատաբժշկական)

ախտորոշումը___________________________________________________________

________________________________________________________________________

_____________________________________________________________________

7. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում մահը

գրանցված է (ընդգծել)` այո, ոչ, եթե այո համարը`____________________

ամսաթիվը ______________________________

8. Տեղեկատվություն հաղորդողի Ա.Ա.Հ____________________________________

9. Տեղեկատվությունը լրացնող բժշկական կազմակերպության

տնօրեն`________________________________ստորագրություն_______________

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան