Գլխավոր տեղեկություն
Համար
N 106-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.08.2023
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.08.2023
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15 օգոստոսի 2023 թ.

N 106-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1455-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը.

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի «Ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 1455-Ն հրամանի նախաբանում «16-րդ հոդվածի 6-րդ կետի» բառերը փոխարինել «16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի» բառերով

2. Հրամանի հավելվածի.

1) 6-րդ կետի 3-րդ պարբերությունում «տվյալ տարվա համար սահմանված ընդունելության տեղերի ընդհանուր թիվը պահպանվում է» բառերը փոխարինել «լիցենզիայով (գործունեության թույլտվության) տվյալ մասնագիտությանը հատկացված տեղերի թիվը չի գերազանցում» բառերով:

2) 7-րդ կետում «նախարարությունը» բառը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)» բառերով:

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ուսումնական հաստատությունը` ուսանողին հրամանագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը մուտքագրում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, իսկ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում, Լիազոր մարմնին է ներկայացնում ուսանող(ներ)ի տեղափոխման վերաբերյալ հաշվետվություն` նշելով ուսումնառած և տեղափոխված ուսումնական հաստատության անվանումները, կրթական հիմքերը, կրթական ծրագրերը, մասնագիտության և որակավորման անվանումները, կիսամյակները և ուսուցման ձևերը»:

4) 10-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր բովանդակությամբ.

«Տեղափոխման մասին ուսանողից դիմումն ընդունվում է ուսումնական կիսամյակը սկսելուն նախորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ այլ ժամկետում ուսանողի տեղափոխությունը կատարվում է ուսումնական հաստատության ներկայացմամբ և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ` պահպանելով սույն կարգի պահանջները:»:

5) 11-րդ կետում «Ուսանողը» բառից հետո լրացնել «կիսամյակը սկսելուն հաջորդող երկու շաբաթների ընթացքում» բառերը:

6) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Եթե ուսումնական հաստատությունում դիմորդների ընդհանուր թիվը գերազանցում է տվյալ մասնագիտության գործունեության թույլտվությամբ (լիցենզիայով) հատկացված տեղերի թիվը, ապա դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ձևավորված հանձնաժողովը անցկացնում է մրցույթ և առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է՝

1) ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով դիմած անձին.

3) սույն կարգով դիմած հավակնորդին.

4) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 12-ի N 194-Ն հրամանով դիմած հավակնորդին.

5) առավել քիչ ակադեմիական տարբերություն ունեցող դիմորդին.

6) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդին:

Ուսումնական հաստատության տնօրենը (ռեկտորը)` սույն կարգի պահանջներն ապահոված դիմորդներին՝ տալիս է ժամանակավոր հրաման, որին կցվում է ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը` ուսանողին կցագրելով համապատասխան խմբում և թույլատրելով մասնակցելու ուսումնական պարապմունքներին:»:

7) 13-րդ կետում «տնօրենն» բառից հետո լրացնել «եռօրյա ժամկետում» բառերը:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2023 թվական: