ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2023 թ. |
N 207-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
16 հունիսի 2023 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
|
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի «16» հունիսի N 207-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) հավաքումը և գրանցումը նպատակ ունի բացահայտել հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուները, դրանց քանակական և որակական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել գենետիկական պաշարների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը:
3. Կենդանաբանական հավաքածուները լինում են կենդանի և անկենդան.
1) կենդանի հավաքածուներն են՝ անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հավաքածուները,
2) անկենդան հավաքածուներն են՝ վայրի կենդանիների խրտվիլակները, ողնաշարավորների կմախքները կամ դրանց առանձին մասերը, արգասիքները և պրեպարատները:
4. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների հավաքումը կարևոր նշանակություն ունի դրանց արդյունավետ կառավարման, հանրային կրթության և իրազեկման մակարդակի բարձրացման գործում՝ հասարակության լայն շերտերին հնարավորություն տալով ստանալ հանրամատչելի տեղեկատվություն կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ:
5. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, ինչն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը, քանակական և որակական փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:
2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
6. Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը և գրանցումն իրականացվում է կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա՝ համաձայն Ձև 1-ի:
7. Ձև 1-ով սահմանված գրանցամատյանի.
1) 2-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է գրանցման տարեթիվը,
2) 2-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
3) 2-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի բնակության վայրը,
4) 2-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է կենդանաբանական հավաքածուներ ունեցող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
5) 2-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,
6) 6-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է կենդանի հավաքածուի ստեղծման տարեթիվը,
7) 6-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է կենդանու տեսակի անվանումը՝ հայերեն և լատիներեն,
8) 6-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է թվաքանակը,
9) 6-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է սեռահասակային խմբերը,
10) 6-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է պահման պայմանները և ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցվածության կարգավիճակը,
11) 6-րդ տողի 6-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝ առք, վերարտադրություն, նվիրատվություն, ժառանգություն, հավաք, ներմուծում,
12) 6-րդ տողի 7-րդ սյունակում լրացվում է կենդանի հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝ վաճառք, նվիրատվություն, անկում, արտահանում,
13) 10-րդ տողի 1-ին սյունակում լրացվում է անկենդան հավաքածուի ստեղծման տարեթիվը,
14) 10-րդ տողի 2-րդ սյունակում լրացվում է կենդանու տեսակի անվանումը կամ տեսակային պատկանելությունը՝ հայերեն և լատիներեն,
15) 10-րդ տողի 3-րդ սյունակում լրացվում է թվաքանակը,
16) 10-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է կենդանիների խրտվիլակների և կմախքների քանակը և տվյալները,
17) 10-րդ տողի 5-րդ սյունակում լրացվում է կենդանիների արգասիքների և պրեպարատների նմուշների քանակը և տվյալները,
18) 10-րդ տողի 6-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝ առք, նվիրատվություն, ժառանգություն, հավաք, ներմուծում,
19) 10-րդ տողի 7-րդ սյունակում լրացվում է անկենդան հավաքածուների շարժի վերաբերյալ տեղեկատվություն՝ վաճառք, նվիրատվություն, արտահանում, պիտանելիության կորուստ։
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
Ձև N 1
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1 |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 | |||||||||||||||
2 |
ՏԱՐԵԹԻՎԸ |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ |
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ |
ԻՐԱՎԱ- | ||||||||||||||
3 |
ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ | ||||||||||||||||||
4 |
ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ |
ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐԺԸ | |||||||||||||||||
5 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||||||||||||
6 |
ԿԵՆԴԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ |
ԿԵՆԴԱՆՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԹՎԱՔԱՆԱԿԸ |
ՍԵՌԱՀԱ-ՍԱԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ |
ՊԱՀՄԱՆ ՊԱՅՄԱՆ-ՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱ-ՎԻՃԱԿԸ |
ԱՌՔ, |
ՎԱՃԱՌՔ, | ||||||||||||
ՀԱՅԵՐԵՆ |
ԼԱՏԻ-ՆԵՐԵՆ | ||||||||||||||||||
7 |
ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ | ||||||||||||||||||
8 |
ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ |
ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐԺԸ | |||||||||||||||||
9 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||||||||||||
10 |
ԱՆԿԵՆԴԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ |
ԿԵՆԴԱՆՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԹՎԱՔԱՆԱԿԸ |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻ ԵՎ ԿՄԱԽՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
ԿԵՆԴԱ-ՆԻՆԵՐԻ ԱՐԳԱՍԻՔ-ՆԵՐԻ ԵՎ ՊՐԵՊԱ-ՐԱՏՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
ԱՌՔ, |
ՎԱՃԱՌՔ, | ||||||||||||
ՀԱՅԵ-ՐԵՆ |
ԼԱՏԻ-ՆԵՐԵՆ | ||||||||||||||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|