Basic information
Number
N 346-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2009-02.04.2015)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.04.05/19(474) Հոդ.398
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.01.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.03.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.03.2006
Effective date
15.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 մարտի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 346-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐՆ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏԱՐԱԾՔՆԵՐԸ) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, հաշվառված են տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումը կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումն իրականացնող լիազորված մարմնի պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում և առկա է այդ հիմնարկի գույքային իրավունքի պետական գրանցումը:

(1-ին կետը փոփ. 09.07.09 N 753-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների (տարածքների) հանձնման-ընդունման աշխատանքները.

 բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել այդ շենքերի ու շինությունների (տարածքների) անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման և իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 21
Երևան

Changed acts
Changing Act Corresponding incorporation