Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
4 փետրվարի 2016 թվականի N 4
2. Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 44-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրության 44-րդ կետով հավանության արժանացած «Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4.4-րդ կետի «Ժամկետ» սյունակում «2015 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «շարունակական» բառով, իսկ «Արդյունք» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հոկտեմբերի 22-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված ժամանակացույցի».
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 4.9-րդ կետը.
3) 4.12-րդ կետի «Ժամկետ» սյունակում «2015 թ. 3-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. 2-րդ եռամսյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 5 Երևան |