Basic information
Number
N 753-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.08.2009-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.857
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.07.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.07.2009
Effective date
01.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2009 թվականի N 753-Ն

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան քաղաքի N 6 ստոմատոլոգիական պոլիկլինիկա», «Երառսպասարկում», «Արտագերատեսչական փորձաքննություն», «Մետրոպոլիտենի առևտրային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների և «Շինվերանորոգում», «Երվերելակ», «Երնորոգնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

2. «ՍԵՎԱԿ ԵՎ ՍԱԹԻՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի (բաժնետոմսերի 24.71743 տոկոս) կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում այն օտարելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքերն ու շինությունները (տարածքները) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու մասին» N 346-Ն որոշման 1-ին կետից հանել «հանրակրթական դպրոցների,» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 13

Երևան