Գլխավոր տեղեկություն
Համար
N 2064-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

16 դեկտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 2064-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂՈՒ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՎԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացված դիմումը։

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ՎԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ՎԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 13․12․2021թ․, գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Գալշոյան փ․ 36 շ․, բն․ 45։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

Պարտականություններ կատարող

Ա. Խառատյան