ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հուլիսի 2023 թ. |
N 778-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի «Միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 246-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևում 2-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին տող՝
2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) |
2) աղյուսակում 3.1-ին սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ սյունակներ և 3.2.1-ին, 3.2.2-րդ, 3.3.1-ին, 3.3.2-րդ ենթասյունակներ`
Իրավահաջորդ կազմակերպության տվյալները |
Կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները | ||
-3.2- |
-3.3- | ||
ՀՎՀՀ |
Անվանումը |
ՀՎՀՀ |
Անվանումը |
-3.2.1- |
-3.2.2- |
-3.3.1- |
-3.3.2- |
|
|
|
|
3) hարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգի`
ա. 2-րդ կետից հանել «ՀԾՀ-ն, անձնագրային տվյալները, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում,» բառերը,
բ. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ՝
«2․1․ 2.1-ին տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը,»,
գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ՝
«4․1․ Կազմակերպությունների վերակազմակերպման, կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում դիմումի 1-4-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար՝ իրավանախորդ կազմակերպության, լուծարված կազմակերպության, մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները՝ սույն լրացման կարգի 1-4-րդ կետերին համապատասխան,»,
գ. 7.1-ին կետում «միայն հարկ վճարողի բանկային հաշվի բացակայության դեպքում» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում գումարները ժառանգին վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարները վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից ֆիզիկական անձին վերադարձնելու դեպքերում» բառերով,
դ. 7․1․4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ կետ, 7.2.1-ին, 7.2.2-րդ ենթակետեր, 7.3-րդ կետ, 7.3.1-ին, 7.3.2-րդ ենթակետեր՝
«7.2. Աղյուսակի 3.2-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ վերակազմակերպված կազմակերպության իրավահաջորդ կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,
7.2.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն,
7.2.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության անվանումը,
7.3. Աղյուսակի 3.3-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը,
7.3.1. Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության ՀՎՀՀ-ն,
7.3.2. Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության անվանումը,»։
2. Մինչև սույն հրամանով հաստատված դիմումի ձևի և լրացման կարգի փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելը միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար կիրառվում է մինչ այդ գործող ձևատեսքը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|