Գլխավոր տեղեկություն
Համար
N 52
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2015-06.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.04.2018

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 52

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 26-ի նիստի N 52
արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու

Համակատարող

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Ֆինանսավորման աղբյուրը

Վերստուգելի չափանիշ

1. Բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակների հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2016-2018թթ

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակների սահմանում` ըստ տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման պարտադիր պահանջների ու պայմանների հագեցվածության աստիճանի:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ առողջապահության նախարարի բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակների հաստատելու մասին հրամանի առկայություն

2. Կլինիկական ուղեցույցների հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2016-2018թթ

Բուժաշխատողների կողմից կլինիկական կոնկրետ դեպքի համար որոշումներ կայացնելուն աջակցող ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը ներառող ուղեցույցների առկայություն և որպես արդյունք բժշկական օգնության և սպասարկման որակակական ցուցանիշների բարելավում

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

Նշված ժամկետում առնվազն 15 կլինիկական ուղեցույցների ներդրում բժշկական կազմակերպություններում

3. Պացիենտի վարման գործելակարգի հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2016-2018թթ

բուժաշխատողի կողմից հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարմանը՝ խորհրդատվությանը, ախտորոշմանը, բուժմանը ներկայացվող պարտադիր պահանջներ առկայություն և որպես արդյունք հիվանդների վարման ընթացակարգերի միասնականացում, բժշկական օգնության որակի բարելավում

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

Նշված ժամկետում առնվազն 5 գործելակարգերի ներդրում

4. Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործունեության ընթացակարգի ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2016-2018թթ

Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանում և բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կանոնակարգում

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

Նշված ժամկետում առնվազն 5 ընթացակարգերի ընդունում և ներդրում

5. Մասնագիտական բնութագրերի հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2016թ.

Առողջապահության բնագավառի մասնագիտություններից յուրաքանչյուրի ընդհանուր նկարագիրը, մասնագետի տեսական և գործնական գիտելիքների, աշխատանքային հմտությունների և ունակությունների, ինչպես նաև մասնագիտական իրավունքների, պարտականությունների և գործառույթների ծավալի սահմանում և որպես արդյունք բուժաշխատողների մասնագիտական գործունեության և իրավասությունների շրջանակի հստակեցում

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

Նշված ժամկետում առնվազն 6 բնութագրերի ընդունում և ներդրում

6. Բուժծառայությունների որակի ապահովման և բարելավման միասնական տեղեկատվական համակարգի մատչելիության ապահովում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Էլեկտրոնային առողջապահ ության համակարգի ներդրմանը զուգահեռ

Հիվանդանոցային բուժծառայությունների որակի վերաբերյալ նոր սահմանվելիք տվյալների հնարավորինս ինտեգրում Ե-ՀՈՍՓ (E-HOSP) համակարգում

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

Նշված ժամանակահատվածում Էլեկտրոնային տվյալների բազայի ամբողջական ներդրում

7.Ներհիվանդանոցային վարակների առկա խնդիրների, կանխարգելման հարցերի, գնահատումների և նոր մոտեցումների ներդրման մշտադիտարկում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Երևանի քաղաքապետարան/համաձայնությամբ/, ՀՀ մարզպետարաններ

2016-2018թթ

Ներհիվանդանոցային վարակների վերահսկմանն ու կանխարգելմանն առնչվող կանոնակարգող իրավական ակտերի կանոնավոր վերանայում, գործիքների սահմանում և ըստ անհրաժեշտության թարմացում

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

Տարեկան առնվազն 2 բժշկական կազմակերպություններում մոնիթորինգի իրականացում

8. Բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների արդիական մակարդակի ապահովում և շարունակական կատարելագործում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

շարունակական

 Կրթական ծրագրերի շարունակական արդիականացում, գործնական հմտությունների զարգացման շեշտադրում բժշկական կրթության հետբուհական փուլում և շարունակական մասնագիտական զարգացման ընթացքում: Հետբուհական կրթության փուլում պարտադիր յուրացման ենթակա գործնական հմտությունների ցանկի սահմանում և նրանց ձեռքբերման վերահսկողության մեխանիզմների ներդրում/օրագրեր, հաշվետվություններ և այլն/: Կլինիակական օրդինատորների ավարտական պետական քննության ընթացքում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փաստացի ստուգման միջազգայնորեն ընդունված մեխանիզմների մշակում և ներդրում:

Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի ներդրում, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների պարտադիր զուգահեռ զարգացման համապատասխան մեխանիզմների ապահովմամբ:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի և բժիշկ_մասնագետների նոր որակավորման բնութագրերի հիման վրա հետբուհական կրթության նոր կրթական ծրագրերի ներդրում:

9. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2017թ.

Օրենքով որակի ապահովման հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգի սահմանում

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում

Օրենքով սահմանված կարգով շրջանառված օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, N 13 06.04.2018, N 52
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան