Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 նոյեմբերի 2015 թվականի N 52
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի նիստի N 52 |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու |
Համակատարող |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Վերստուգելի չափանիշ |
1. Բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակների հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2016-2018թթ |
Բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակների սահմանում` ըստ տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման պարտադիր պահանջների ու պայմանների հագեցվածության աստիճանի: |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ առողջապահության նախարարի բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակների հաստատելու մասին հրամանի առկայություն | |
2. Կլինիկական ուղեցույցների հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2016-2018թթ |
Բուժաշխատողների կողմից կլինիկական կոնկրետ դեպքի համար որոշումներ կայացնելուն աջակցող ժամանակակից բժշկագիտության լավագույն փորձը ներառող ուղեցույցների առկայություն և որպես արդյունք բժշկական օգնության և սպասարկման որակակական ցուցանիշների բարելավում |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
Նշված ժամկետում առնվազն 15 կլինիկական ուղեցույցների ներդրում բժշկական կազմակերպություններում | |
3. Պացիենտի վարման գործելակարգի հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2016-2018թթ |
բուժաշխատողի կողմից հիվանդության կամ համախտանիշի կամ կլինիկական վիճակի վարմանը՝ խորհրդատվությանը, ախտորոշմանը, բուժմանը ներկայացվող պարտադիր պահանջներ առկայություն և որպես արդյունք հիվանդների վարման ընթացակարգերի միասնականացում, բժշկական օգնության որակի բարելավում |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
Նշված ժամկետում առնվազն 5 գործելակարգերի ներդրում | |
4. Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործունեության ընթացակարգի ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատում: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2016-2018թթ |
Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանում և բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կանոնակարգում |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
Նշված ժամկետում առնվազն 5 ընթացակարգերի ընդունում և ներդրում | |
5. Մասնագիտական բնութագրերի հաստատում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատում: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2016թ. |
Առողջապահության բնագավառի մասնագիտություններից յուրաքանչյուրի ընդհանուր նկարագիրը, մասնագետի տեսական և գործնական գիտելիքների, աշխատանքային հմտությունների և ունակությունների, ինչպես նաև մասնագիտական իրավունքների, պարտականությունների և գործառույթների ծավալի սահմանում և որպես արդյունք բուժաշխատողների մասնագիտական գործունեության և իրավասությունների շրջանակի հստակեցում |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
Նշված ժամկետում առնվազն 6 բնութագրերի ընդունում և ներդրում | |
6. Բուժծառայությունների որակի ապահովման և բարելավման միասնական տեղեկատվական համակարգի մատչելիության ապահովում: |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Էլեկտրոնային առողջապահ ության համակարգի ներդրմանը զուգահեռ |
Հիվանդանոցային բուժծառայությունների որակի վերաբերյալ նոր սահմանվելիք տվյալների հնարավորինս ինտեգրում Ե-ՀՈՍՓ (E-HOSP) համակարգում |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
Նշված ժամանակահատվածում Էլեկտրոնային տվյալների բազայի ամբողջական ներդրում | |
7.Ներհիվանդանոցային վարակների առկա խնդիրների, կանխարգելման հարցերի, գնահատումների և նոր մոտեցումների ներդրման մշտադիտարկում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան/համաձայնությամբ/, ՀՀ մարզպետարաններ |
2016-2018թթ |
Ներհիվանդանոցային վարակների վերահսկմանն ու կանխարգելմանն առնչվող կանոնակարգող իրավական ակտերի կանոնավոր վերանայում, գործիքների սահմանում և ըստ անհրաժեշտության թարմացում |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
Տարեկան առնվազն 2 բժշկական կազմակերպություններում մոնիթորինգի իրականացում |
8. Բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների արդիական մակարդակի ապահովում և շարունակական կատարելագործում |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
շարունակական |
Կրթական ծրագրերի շարունակական արդիականացում, գործնական հմտությունների զարգացման շեշտադրում բժշկական կրթության հետբուհական փուլում և շարունակական մասնագիտական զարգացման ընթացքում: Հետբուհական կրթության փուլում պարտադիր յուրացման ենթակա գործնական հմտությունների ցանկի սահմանում և նրանց ձեռքբերման վերահսկողության մեխանիզմների ներդրում/օրագրեր, հաշվետվություններ և այլն/: Կլինիակական օրդինատորների ավարտական պետական քննության ընթացքում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փաստացի ստուգման միջազգայնորեն ընդունված մեխանիզմների մշակում և ներդրում: Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի ներդրում, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների պարտադիր զուգահեռ զարգացման համապատասխան մեխանիզմների ապահովմամբ: |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգի և բժիշկ_մասնագետների նոր որակավորման բնութագրերի հիման վրա հետբուհական կրթության նոր կրթական ծրագրերի ներդրում: |
9. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2017թ. |
Օրենքով որակի ապահովման հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգի սահմանում |
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջում |
Օրենքով սահմանված կարգով շրջանառված օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն |