ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
27 հուլիսի 2009 թ. |
N 09-182-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 27.07.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Մոդեռն Ռիէլթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0716 և «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0792 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Բոբոչ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0790 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ «Էդուարդո» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0421 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ «Արկա Գլոբո Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0794 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(27.07.2009թ. հր. N 09-180-Լ)
| Հ/Հ | Ֆիզիկական անձ անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործու- նեության իրականացման վայրը) |
Բնակու-թյան վայրը, Գտնվելու վայրը | Լիցեն-զիայի համարը | Լիցեն-զիան տալու ամսա-թիվը | Հարկ վճա- րողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը | Գործու-նեության տեսակը | Գործու-նեու-թյան իրակա-նացման վայրը | Գործո-ղության ժամ-կետը | Տեղեկու- թյուններ գրանցա-մատյա-նում լիցեն-զիայի վերաձևա-կերպման, նրա գործո-ղության կասեց-ման, դադա- րեցման մասին |
Այլ տեղե-կութ-յուններ |
| 1. | «Մոդեռն Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Սայաթ-Նովա 19 | NԳN0792 | 25.07.08թ. | 01561079 | 787 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն | |
| 2. | «Մոդեռն Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Սայաթ-Նովա 19 | NԳN0716 | 23.10.07թ. | 01561079 | 712 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն | |
| 3 | «Բոբոչ» ՍՊԸ |
Ք. Էջմիածին, Վ. Կոստան-յան 6/20 |
NԳN0790 | 23.07.08թ. | 04718595 | 785 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել Է դիմումի համաձայն | |
| 4 | «էդուարդո» ՍՊԸ | Ք. Երևան, Պ. Սևակի 1/1, բն 17 |
ԱԳԱ0421 | 24.07.03թ. | 00017956 | 421 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով | |
| 5 | «Արկա Գլոբո Ռիելթի» ՍՊԸ | Մ. Գյումրի, Ղորղանյան 99 | NԳN0794 | 25.07.08թ. | 05535147 | 789 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|