Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ս
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.2004-25.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.31/16(22)
Ընդունող մարմին
Փոստի և հեռահաղորդակցության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.1998
Ստորագրող մարմին
Փոստի և հեռահաղորդակցության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2013

109.0002.30.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 N 2-Ս

30.11.1998 թ.

 

ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀՍԿՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ Կառավարության 1995 թ. մայիսի 7-ի թիվ 249 որոշմամբ հաստատված կարգի.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների գնացուցակը:

2. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների գնացուցակը ուժի մեջ դնել 1999 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել տնտեսագիտական վարչության վրա:

 

Նախարար

Ա. Վարդանյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
________
06.11. 1998 թ.

Հաստատում եմ`
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարար
_______ Ա. Վարդանյան
30.11.1998 թ.

 

Գ Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ

Ռադիոէլեկտրոնային միջոցների եվ բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման եվ օգտագործման համար ծառայությունների

 

ք. Երևան

1998 թ.

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1.1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, իրենց արտադրական, անձնական, ինչպես նաև բնակչության կարիքների բավարարման համար իրավասու են սահմանված կարգով ձեռք բերել և շահագործել էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող ռադիոէլեկտրոնային միջոցներ և բարձր հաճախության սարքավորումներ:

1.2. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների շահագործումն իրականացվում է ռադիոհաճախության տիրույթի օգտագործմամբ:

1.3. Ծառայության միավոր է ընդունված մեկ հաճախության հատկացումը մեկ կամ մի խումբ ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների շահագործման համար, սահմանված ժամկետում:

 

2. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.1. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցումների և թույլտվությունների ձևակերպումը նշելով. 

աշխատանքային հաճախությունները.

 ազդականչերը.

 ճառագայթման կարգը և հզորությունը.

թույլատրված բաժանորդները.

 տվյալ ռադիոէլեկտրոնային միջոցին հատկացված թղթակցության տեսակը:

Վերը նշված աշխատանքների կատարման ծախսերը կազմում են գրանցումների և թույլտվությունների վճարումներ:

2.2. Ռադիոէլեկտրոնային միջոցների փորձարկում, տեխնիկական փորձաքննություն, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն, հաճախության ընտրություն:

2.3. Ընդհանուր օգտագործման ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների և էլեկտրական սարքավորումների փորձարկումներ`

 արդյունաբերական ապրանքների նմուշների փորձարկումներ գործող նորմերին և չափանիշներին համապատասխան:

Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների սեփականատերերը վերը նշված ծառայությունների հետ կապված բոլոր վճարումները կատարում են ՀՀԿ ՊՓԲԸ:

 

3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

 

 3.1. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների օգտագործման համար հատկացված հաճախությունների, գրանցումների, թույլտվությունների, տեխնիկական փորձարկումների, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության և միջազգային կոորդինացման վճարների գանձման հիմք են հանդիսանում կնքված համապատասխան պայմանագրերը և ըստ այլնի ներկայացրած հաշիվները:

3.2. Հատկացված հաճախությունների համար վճարի չափը որոշելիս որպես հիմք ընդունվում են մշակված համապատասխան բանաձևերը` ըստ ծառայությունների տեսակների:

Հատկացված հաճախությունների համար կատարվում են ամենամյա գանձումներ, վճարումները կատարվում են եռամսյակը մեկ:

3.3. Միջազգային ռադիոկապի ռեգլամենտով որոշված աղետի և կանչի հաճախությունների համար (500 ԿՀց, 2182 ԿՀց, 3023 ԿՀց, 5680 ԿՀց, 8364 ԿՀց, 121,5 ՄՀց, 156,8 ՄՀՑ և 243 ՄՀց) վճարներ չեն գանձվում:

3.4. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցումների, թույլտվությունների, տեխնիկական փորձարկումների, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննությունների, հաճախության ընտրության և միջազգային կոորդինացման վճարները գանձվում են ըստ ծառայության տեսակների` համաձայն հաստատված սակագների:

3.5. Բոլոր անհրաժեշտ վճարումները, ռադիոէլեկտրոնային միջոցների սեփականատերերի կողմից կատարվում են 10 օրվա ընթացքում, հաշիվը ստանալու օրվանից:

3.6. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունները, բոլոր տեսակի վճարումները, կապված ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման հետ, կատարում են համաձայն սույն գնացուցակի:

3.7. Սույն գնացուցակում բոլոր վճարումները տրված են առանց ավելացված արժեքի հարկի:

 

 Բ Ա Ժ Ի Ն  I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱՊԱՇԱՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ

 

Դիրք N Հոդված N Ռադիոծառայության տեսակները Վճարի չափը
(դրամ)

1

2

3

4

  1. ՖԻՔՍՎԱԾ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
1.   Արբանյակային կապի վերգետնյա կայան հատկացված մեկ հաճախության համար, ըստ զբաղեցրած 1 ՄՀց միջինացված հաճախության գոտու և հաղորդիչների հզորությունների  
    - մինչև 100 Վտ ներառյալ 500.000
    - 100 Վտ - 500 Վտ ներառյալ 1.000.000
    - 500 Վտ բարձր 1.500.000
  2. ՌԱԴԻՈԿԱՊԻ ՖԻՔՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
2.   Ռադիոէլեկտրոնային գծի կայան, հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաճախային տիրույթների  
    - 30 ՄՀց մինչև 300 ՄՀց ներառյալ  10.000
    - 300 ՄՀց բարձր  22.500
3. 3. ՌԱԴԻՈԿԱՊԻ ԿԱՅԱՆՆԵՐ 10 ՄՀՑ-30 ՄՀՑ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԵԼՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ  
    մինչև 30 Վտ ներառյալ 15.000
    30 Վտ-300 Վտ ներառյալ 30.000
    300 Վտ - 3 ԿՎտ ներառյալ 42.000
    3 ԿՎտ բարձր 70.000
  4. ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
4.   Ռադիոհաղորդիչ կայաններ 10 ՄՀց - 30 ՄՀց  հաճախային տիրույթում, հատկացված մեկ հաճախության համար` ըստ հաղորդիչների էֆեկտիվ ճառագայթման հզորությունների`  
    մինչև 1 ԿՎտ ներառյալ 10.000
    1 ԿՎտ - 10 Կվտ ներառյալ  25.000
    10 ԿՎտ բարձր 100 ԿՎտ ներառյալ 45.000
    100 ԿՎտ բարձր 60.000
4.1.*   ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ 30 ՄՀՑ-300 ՄՀՑ ՀԱՃԱԽԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  
    մինչև 100 Վտ ներառյալ 250.000
    100 Վտ բարձր 1 ԿՎտ ներառյալ 500.000
    1 ԿՎտ բարձր 5 ԿՎտ ներառյալ 750.000
    5 ԿՎտ բարձր 1.000.000
    (4.1-ին կետը փոփ. 26.01.99 N 3-Ս, 14.06.04 N 167-Ն)  
4.2*   ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ ՄԵՏՐԱՅԻՆ ԵՎ ԴԵՑԻՄԵՏՐԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ` ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ, ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳՈՐԾԱԿՑԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ  800.000**
    (4.2-րդ կետը փոփ. 26.01.99 N 3-Ս, 14.06.04 N 167-Ն)  
5. 5. ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԵԹԵՐԱՅԻՆ-ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ՄԵԿ ՀԱՃԱԽԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ 12.000
6.    ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ  
6.1.   Վերգետնյա շարժական ռադիոկապի կայաններ (բազային, մեքենայի, ձեռքի)  
    մեկ հաճախության համար 15.000
6.2.   Շարժական կապի Տրանկինգային ցանցեր  
    Ռադիոկապի կայաններ` հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաղորդչի 1 Վտ հզորության  3.000
  7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ «ԱԼԹԱՅ» ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳ  
7.   Ռադիոէլեկտրոնային միջոցներ հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաղորդչի 1 Վտ հզորության 3.000
8. 8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԴԻՈԿԱՊ, ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ 1 ՄՀՑ ՀԱՃԱԽԱՅԻՆ ԳՈՏՈՒ 6.650.000
9. 9. ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ, ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ԿԱՆՉԻ ՌԱԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ` ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ 10.000
10. 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ԿԱՆՉԻ ՌԱԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ 32.500
11. 11. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՌԱԴԻՈԵՐԿԱՐԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ 1.000
12. 12. ՌԱԴԻՈՄՈԴԵՄՆԵՐ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՍՏ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ  
    մինչև 64 կբտ/վրկ 500
13. 13. ԿՈԼԵԿՏԻՎ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐ  
    մեկ կայանի համար 100

 

4.1* , 4.2* Պետական ռադիոհեռուստածրագրերի հեռարձակումն իրականացնող պետական ձեռնարկության համար կիրառվում է 0,2 գործակից:

4.2** Նշված սակագինը բազմապատկվում է հեռուստահաղորդումների սփռման գոտու` բնակչության թվաքանակի (1 մլն. բնակիչ = 1 գործակցի) համապատասխան գործակցով:

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

Մ Ա Ս  I

 

ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐ

 

 

Ծառայության տեսակները

Վճարի չափը
(դրամ)

1

2

3

1. Բոլոր նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների (ՌԷՄ) և բարձր հաճախության սարքավորումների (ԲՀՍ) գրանցում  
  մեկ ՌԷՄ համար 10000
2. ՌԷՄ-ի վերագրանցում 5000
3. ՌԷՄ-ի համար թույլտվությունների ձևակերպում  
  - ՌԷՄ-ի ձեռքբերման և (կամ) պատրաստման  թույլտվությունների ձևակերպում  
  մեկ թույլտվության համար 20000
  - ՌԷՄ-ի և ԲՀՍ-ի ներմուծման և արտահանման թույլտվությունների ձևակերպում  
  մեկ ՌԷՄ-ի համար 15000
  Ռադիոհեռախոսների համար  
  - մինչև 50 հատ 15000
  - 50 - 100 հատ 50000
  - 100 և ավել 100000
  Ռադիոսպորտի, ավիամոդելային, ծովային և այլ մարզաձևերի միջոցառումների անցկացման նպատակով սիրողական ռադիոկայանների ներմուծման (արտահանման) թույլտվությունների ձևակերպում  
  - մինչև 10 հատ 8000
  - 10 - 50 հատ 20000
  - 50 և ավել  50000
4. ՌԷՄ-ի շահագործման համար ընդհանուր թույլտվությունների ձևակերպում  
  * մեկ թույլտվության համար 30000
  - Վերաձևակերպման համար  15000
5. Շարժական ՌԷՄ-ի շահագործման թույլտվության ձևակերպում (վերաձևակերպում)  
  * մեկ թույլտվության համար 3500
6. Ռադիոէլեկտրոնային ցանցերի (համակարգերի) կառուցման (կազմակերպման) թույլտվությունների ձևակերպում 150000

 

Մ Ա Ս  II

 

ՌԷՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Ծառայության տեսակները

Վճարի չափը
(դրամ)

1

2

3

1. Ֆիքսված ծառայություններ  
  - Ռադիոհաճախությունների ընտրություն, ՌԷՄ-ի էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն, հաճախությունների օգտագործման համաձայնեցում, ըստ հաղորդչի ելքային հզորության  
   մինչև 20 Վտ ներառյալ  250000
   20 Վտ - 1 Կվտ ներառյալ 500000
  1 ԿՎտ բարձր 1000000
  - Ռադիոռելեային գծերի (ՌՌԳ)  
   հաճախությունների ընտրություն 150000
   էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն 120000
  - Արբանյակային համակարգ վերգետնյա կայանների էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության անցկացում (բացի ԻՆՄԱՐՍԱՏ կապի) տեղադրման և շահագործման թույլտվությունների ձևակերպում  
  մինչև մեկ տարի ժամկետի համար  800000
  - ԻՆՄԱՐՍԱՏ արբանյակային կապի համակարգի վերգետնյա կայանների էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության անցկացում, տեղադրման և շահագործման թույլտվությունների ձևակերպում  
  1 տարի ժամկետի համար 500000
2. Ռադիոհեռուստահաղորդիչ կայանների հաճախությունների ընտրություն և էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն  
  1 Վտ մինչև 10 Վտ ներառյալ 500000
  10 Վտ մինչև 100 Վտ ներառյալ  700000
  100 Վտ մինչև 1 ԿՎտ ներառյալ 1000000
  1 ԿՎտ բարձր 1500000
3. Վերգետնյա շարժական ռադիոծառայություն ՌԷՄ-ի էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության անցկացում, ռադիոհաճախությունների ընտրություն, ըստ հաղորդիչների ճառագայթման հզորության  
  մինչև 5 Վտ ներառյալ 300000
  5 Վտ մինչև 20 Վտ ներառյալ 350000
  20 Վտ մինչև 50 Վտ ներառյալ 400000
  50 Վտ ավել 500000
  - Ռադիոկայանների տեխնիկական փորձաքննության անցկացում  
   մեկ ռադիոկայանի համար 20000
  ամեն մի հաջորդ ռադիոկայանի համար 3000
4. Ռադիոսիրողական ծառայություններ  
   մինչև 5 Վտ հզորության սիրողական ռեպիտերների (վերահաղորդիչների) տեղադրման ձևակերպում 20000
5. Արտասահմանյան ռադիոսիրողների ՀՀ տարածքում հատուկ ազդականչերով ժամանակավոր աշխատելու համար թույլտվությունների ձևակերպում   
  մինչև 2 ամիս ներառյալ 150000
  2 ամսից մինչև 1 տարի ներառյալ 500000

 

Մ Ա Ս  III

 

ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ծառայության տեսակը

Վճարի չափը (դրամ)

1.

Վերգետնյա կայաններին հատկացվող հաճախությունների միջազգային - իրավական պաշտպանության, կատարվող աշխատանքների տեսակները

 

 

- գրանցում և կոորդինացում

300000

2. Արբանյակային կապի կայաններին հատկացվող հաճախությունների միջազգային- իրավական պաշտպանության, կատարվող աշխատանքների տեսակները  
  - նախնական հրապարակում, կոորդինացում (համաձայնեցում), գրանցում 500000
  - տեխնիկական փաստաթղթերի համաձայնեցում և փորձաքննություն 100000
3. ՌԷՄ-ի տեղադրման, ցանցերի, համակարգերի կառուցման (կազմակերպման) տեխնիկական նախագծերի փորձաքննության անցկացում 50000
4. Տեխնիկական կոնսուլտացիա (խորհրդատվություն)  
  ա) գրավոր պատասխանի դեպքում|  10000
  բ) բանավոր պատասխանի դեպքում 3000

 

_________

Ծանոթություն ` Նշված բաժնի գնացուցակներում չի հաշվարկված «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ աշխատողների գործուղման հետ կապված ծախսերը:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

 

 

Ծառայության տեսակը

Վճարի չափը
(դրամ)

1

2

3

 

ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԿԱՄ ՄԻԱՑԱԾ ԵՆ ՆՐԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ

 

  Էլեկտրաշարժիչներին միացված սարքավորումներ, ձայնագրող, ձայնավերարտադրող սարքավորումներ, էլեկտրաբժշկական սարքավորումներ, կիսահաղորդիչներով սարքավորումներ, էլեկտրական զանգեր, հակահրդեհային և պահակային ազդանշանի սարքեր, ինքնավար էլեկտրասնուցումով սարքեր և միկրոշարժիչներ, կայծ առաջացնող տարբեր սարքեր
(ԳՈՍՏ 21177-82, նորմեր 8-72)
 
  - առաջին նմուշի ստուգման համար 6400
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար  4900
  Բարձր հաճախության սարքեր պարունակող սարքավորումներ (ԳՈՍՏ 2351-79)  
  - Գազալուսային և լյումինեսցենտային գովազդներ, էլեկտրացուցանակ, լուսալրագիր, վերելակներ, ջերմակարգավորիչ և մեխանիկական կոնտակտներով սարքավորումներ, տերմոստատային սարքավորումներ  
  - Լարային կապի սարքավորումներ (ԳՈՍՏ 23511-79, P50033-92, Նորմեր 9-93) հեռախոսներ, հեռագրային և այլ սարքավորումներ`  
  - առաջին նմուշի ստուգման համար 7400
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար  5900
  Ռադիոհեռուստահաղորդումների ընդունիչների փորձարկումներ (ԳՈՍՏ 22505-83, նորմեր 12-76)  
  - առաջին նմուշի ստուգման համար 12800
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 10800
  էլեկտրատրանսպորտի փորձարկումներ (ԳՈՍՏ 29205-91)  
  - առաջին նմուշի ստուգման համար  34000
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար  29500
  Ներքին այրման շարժիչով սարքավորումների փորձարկումներ (ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, նավակների շարժիչներ և այլն (ԳՈՍՏ 17822-91)  
  - առաջին նմուշի ստուգման համար 24000
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 17000
  Կենցաղային, բժշկական, գիտական և արդյունաբերական  նշանակության բարձր հաճախային սարքավորումների փորձարկումներ (ԳՈՍՏ 23450-79)  
  - առաջին նմուշի ստուգման համար 8000
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 8000
  Անհատական էլեկտրական հաշվիչ մեքենաների փորձարկում (ԳՈՍՏ 29216-91)  
  - առաջին նմուշի ստուգման համար 10000
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 8000
  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ  
  Անշարժ սարքավորումների փորձարկումներ (ԳՈՍՏ-8-72, 15-78)  
  - առաջին նմուշի ստուգման համար 20000
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 20000
  Հատկացված առանձին տարածքներում տեղակայված  ձեռնարկությունների (կազմակերպությունների) համալիր սարքավորումների, այդ թվում հեռախոսային կայանների փորձարկում (նորմեր 8-72, 9-93)  
  - առաջին նմուշի ստուգման համար 40000
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 40000
  էլեկտրահաղորդիչ գծերի և էլեկտրական ենթակայանների կոնտակտային ցանցերի փորձարկումներ (ԳՈՍՏ-22012-82, 29205-91, նորմեր 2-88)  
  - առաջին նմուշի ստուգման համար  24000
  - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար 17000

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
24 դեկտեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 11980224

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2012, N 655-Ն 25.01.2013, N 2-Ս
14.06.2004, N 167-Ն 12.08.2004, N 2-Ս
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան