Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

 

թիվ 1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2016 թվականի մարտի 15-ի «Վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

«26» հուվարի 2023 թ.

ք. Երևան

 

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2023 թվականի հունվարի 26-ի

N 1-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2016 թվականի մարտի 15-ի

N 2-Ն հրամանի

 

ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հարգելի ________________________________________________________________________

անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

Տեղեկացնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝

- խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու.մասին.որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում.

- եթե սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123, 123.1, 123.3, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերի), 123.6, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 129.2, 131, 135.2, 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ երեսնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

Տուգանքը կարող եք վճարել որոշման մեջ նշված 900013150058 հաշվեհամարին:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշմամբ նշանակված տուգանքը սահմանված կարգով և ժամկետներում չվճարելու դեպքում Ձեզ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կմերժվի, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած կճանաչվի, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգելվի՝ որոշումն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով:

Որոշումն անբողոքարկելի է դառնում դրանում նշված բողոքարկման ժամկետի ավարտից հետո:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2023 թվական: