Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2022
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
04.10.2022
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
04.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

4 հոկտեմբերի 2022 թ.

N 1032-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ (այդ թվում` ճշտված), ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 374-րդ հոդվածի 6-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Հաստատել տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը (այդ թվում` ճշտված), լրացման և ներկայացման կարգը` համաձայն Հավելված 1-ի։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառելի է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված վերահսկվող գործարքների նկատմամբ։

(2-րդ կետը փոփ. 15.05.23 N 477-Ն)

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2022 թվականի հոկտեմբերի 4-ի N 1032-Ն հրամանի

 

Ձև. Տրանսֆերային գնագոյացման արդյունքում շահութահարկի և (կամ) ռոյալթիի ճշգրտման հաշվարկ

 

Հաշվարկ

Տրանսֆերային գնագոյացման արդյունքում

շահութահարկի և (կամ) ռոյալթիի ճշգրտման

Փաստաթղթի համարը

______________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

 

Շահութահարկի ճշգրտում

5. Համախառն եկամուտ մինչև ճշգրտումը

 

6. Ճշգրտվող եկամուտը և չափը

Եկամուտ

Չափ

   

7. Համախառն եկամտի չափը ճշգրտումից հետո

 

8. Նվազեցումներ մինչև ճշգրտումը

 

9. Ճշգրտվող նվազեցումները և չափը

Նվազեցում

Չափ

   

10. Նվազեցումների չափը ճշգրտումից հետո

 

11. Հարկվող շահույթը մինչև ճշգրտումը

 

12. Ճշգրտվող հարկվող շահույթ

 

13. Հարկվող շահույթը ճշգրտումից հետո

 

14. Հարկի դրույքաչափը (%)

 

15. Ճշգրտումից հետո հաշվարկված հարկի չափը

 

16. Շահութահարկի գումարի չափը մինչև ճշգրտումը

 

17. Վճարման ենթակա հարկի չափը

 

Ռոյալթիի ճշգրտում

18. Ռոյալթիի բազան մինչև ճշգրտումը

      

19. Ռոյալթիի բազան ճշգրտումից հետո

 

20. Շահույթ նախքան հարկումը մինչև ճշգրտումը

 

21. Ճշգրտված շահույթ նախքան հարկումը

 

22. Ռոյալթիի դրույքաչափը (%) մինչև ճշգրտումը

 

23. Ռոյալթիի դրույքաչափը (%) ճշգրտումից հետո

 

24. Ռոյալթիի գումարի չափը մինչև ճշգրտումը

 

25. Ճշգրտված ռոյալթիի գումարի չափը

 

26. Վճարման ենթակա ռոյալթի

 

Ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքի մասին տեղեկատվություն

27․ Ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքը

Ծանուցման մասի համարը

Տողի համարը

   

 

(աղյուսակը լրաց. 15.05.23 N 477-Ն)

 

Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևի լրացման և ներկայացման կարգը

 

1. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) հարկ վճարողների կողմից լրացվում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 374-րդ հոդվածին համապատասխան:

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը:

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հաշվարկ ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը:

4. Հաշվարկի 3-րդ կետում` կազմակերպության գտնվելու վայրը.

5. Հաշվարկի 4-րդ կետում` հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվարկը կամ ճշտված հաշվարկը:

6. Հաշվարկի 5-րդ կետում` hամախառն եկամուտը մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:

7. Հաշվարկի 6-րդ կետում` ճշգրտվող եկամուտը և չափը: Լրացվում է ճշգրտման ենթակա եկամտի տեսակը՝ ըստ շահութահարկի հաշվարկի և ճշգրտվող գումարի չափը:

8. Հաշվարկի 7-րդ կետում` համախառն եկամտի չափը ճշգրտումից հետո` (5)+(6):

9. Հաշվարկի 8-րդ կետում` նվազեցումներ մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:

10. Հաշվարկի 9-րդ կետում՝ ճշգրտվող նվազեցումները և չափը: Լրացվում է ճշգրտման ենթակա նվազեցման տեսակը՝ ըստ շահութահարկի հաշվարկի, և ճշգրտվող գումարի չափը:

11. Հաշվարկի 10-րդ կետում` նվազեցումների չափը ճշգրտումից հետո (8)-(9):

12. Հաշվարկի 11-րդ կետում` հարկվող շահույթը մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:

13. Հաշվարկի 12-րդ կետում` ճշգրտվող հարկվող շահույթը`(6)+(9):

14. Հաշվարկի 13-րդ կետում` հարկվող շահույթը ճշգրտումից հետո` (7)-(10):

15. Հաշվարկի 14-րդ կետում` հարկի դրույքաչափը (%):

16. Հաշվարկի 15-րդ կետում` ճշգրտումից հետո հաշվարկված հարկի չափը` (13)*(14):

17. Հաշվարկի 16-րդ կետում` հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով շահութահարկի գումարի չափը մինչև ճշգրտումը:

18. Հաշվարկի 17-րդ կետում` վճարման ենթակա հարկի չափը (15)-(16):

19. Հաշվարկի 18-րդ կետում` ռոյալթիի հաշվարկման բազան մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով:

20. Հաշվարկի 19-րդ կետում` ռոյալթիի հաշվարկման բազան ճշգրտումից հետո:

21. Հաշվարկի 20-րդ կետում` հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով ներկայացված շահույթ նախքան հարկումը:

22. Հաշվարկի 21-րդ կետում` շահույթ նախքան հարկումը ճշգրտումից հետո:

23. Հաշվարկի 22-րդ կետում` ռոյալթիի դրույքաչափը (%) մինչև ճշգրտումը՝ հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով հաշվարկված ռոյալթիի դրույքաչափը:

24. Հաշվարկի 23-րդ կետում` ռոյալթիի դրույքաչափը (%) ճշգրտումից հետո:

25. Հաշվարկի 24-րդ կետում` ռոյալթիի գումարի չափը մինչև ճշգրտումը՝ հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով հաշվարկված ռոյալթին:

26. Հաշվարկի 25-րդ կետում` ճշգրտված ռոյալթիի գումարի չափը` (19)*(23):

27. Հաշվարկի 26-րդ կետում` վճարման ենթակա ռոյալթիի չափը` (25)-(24):

28․ Հաշվարկի 27-րդ կետում լրացվում է ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքների մասին տեղեկատվությունը։ Մասնավորապես, նշվում է վերահսկվող գործարքների մասին ծանուցման մասի համարը և տվյալ մասում լրացված գործարքի տողի համարը:

(28-րդ կետը լրաց. 15.05.23 N 477-Ն)

(հավելվածը լրաց. 15.05.23 N 477-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.05.2023, N 477-Ն 15.06.2023, N 1032-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան